13:15 14.08.2020
Պետական բուհերի ռեկտորների խորհրդի նիստում քննարկվել են բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացի կազմակերպմանն առնչվող հարցերը: Նիստը վարել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ներկա է եղել նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։ Հաշվի առնելով բուհերի առանձնահատկությունները՝ ռեկտորներից յուրաքանչյուրը ներկայացրել է իր ղեկավարած հաստատության տեսակետն ու առաջարկները: Քննարկված բոլոր տարբերակները եկող շաբաթ նախատեսվում […]
12:57 14.08.2020
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Լոռու մարզում ապօրինի ծառահատման դեպքերին ընթացք չտալու և դրանք կոծկելու դիմաց ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Գուգարքի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Ա. Դ.-ն ապօրինի ծառահատում իրականացրած բնակիչներից ստացել է կաշառք և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, իսկ ոստիկանին կաշառք […]
12:51 14.08.2020
Քրեական ենթամշակույթի դեմ իրականացվող ակտիվ պայքարի շրջանակներում, ինչպես և հասարակության մեջ այդպիսի դրսևորումները արմատախիլ անելու նպատակով Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու, ինչպես և տարբեր անձանց կողմից այդպիսի խմբավորմանը մասնակցելու վերաբերյալ: Ըստ տեղեկությունների` մի տղամարդ քրեակատարողական հիմնարկում գտնվող անձից իր պարտքը […]
12:26 14.08.2020
Այսօր էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի մամուլի ասուլիսի մեկնարկին մամուլի քարտուղարը նախ հայտարարեց, որ համավարակի բռնկումից հետո առաջին անգամ են կազմակերպել լրագրողների ներկայությամբ ասուլիս, ուստի կոչ արեց բոլորին պահպանել համաճարակային կանոնները: Իսկ այս ընթացքում մամուլի ասուլիսի սրահ էր ժամանել Տիգրան Խաչատրյանը, որը մոռացել էր դիմակ դնել: Կոչից հետո հիշեց ու ասաց. «Բա ե՞ս… չեղավ»: Այնուհետ գնաց […]
12:17 14.08.2020
BBC-ի «Hard talk» հաղորդման այսօրվա հյուրն եմ։ Հարցազրույցը առայժմ հասանելի է միայն հեռուստաեթերում։ Համացանցում հասանելի լինելուն պես կտեղադրեմ նաև այստեղ։ Այս մասին հայտնել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: BBC-ի ռուսական ծառայությունը, սակայն, հարցազրույցի հիմնական թեմաներն ի մի է բերել: Հարցազրույցն իրականացվել է տեսակապի միջոցով։ Հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը պաշտպանել է կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանի կառավարության գործողությունները, Ադրբեջանին […]
12:00 14.08.2020
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով կատարված քննչական և դատավարական մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենի կողմից առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու մի շարք հանգամանքներ: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենը, օժտված […]
11:59 14.08.2020
Այսօր էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի ասուլիսի ժամանակ լրագրողները հետաքրքրվել են արդյունաբերական ու գյուղատնտեսական ընկերություններին տրամադրվող վարկերի պահանջներով։ Ըստ այդմ՝ տնտեսվարողը պիտի ունենա բարձր վարկունակություն, որպեսզի համապատասխանի պայմաններին։ Հարց է հնչել՝ արդյո՞ք բավարար չափով համապատասխան շահառուներ եղել են։ «Եթե համեմատենք, ապա կարող ենք ասել, որ մշակող արդյունաբերությանը բաժին է ընկել առաջին միջոցառմամբ ֆինանսավորման կեսից ավելին, մյուս […]
11:51 14.08.2020
Մանե Թանդիլյանի` «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով թիվ 4 ընտրատարածքից ստացված պատգամավորական մանդատը օրենքով սահմանված կարգով դադարելուն պես անցնելու է ռեյտինգային ընտրակարգով նրան հաջորդող ամենաշատ ձայներ ստացած թեկնածուին` Ստեփան Ստեփանյանին, ով հանդիսանում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության Երևանի տարածքային խորհրդի անդամ: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ ներկայացնելով Ստեփան Ստեփանյանի կենսագրական տվյալները: Ստեփան Ստեփանյանը ծնվել […]
11:45 14.08.2020
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտակ Դավթյանն այցելելություններ է իրականացնում հայկական ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններ: Կոմիտեի նախագահը տեղում ծանոթանում է ոլորտի հնարավորություններին, զարգացման ուղղություններին, արտադրական հզորություններին, հեռանկարային ծրագրերին և նորագույն մշակումներին, քննարկումներ ունենում արտադրող ընկերությունների հետ: Այցերի ընթացքում ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահին են ներկայացվում ոչ միայն արդեն ԶՈՒ մատակարարվող և հաջողությամբ կիրառվող զինատեսակներ, այլ՝ […]
11:38 14.08.2020
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր հրավիրած ասուլիսում, բացի աջակցության ծրագրերը ներկայացնելուց, անդրադարձել է նաև կազմակերպությունների կարգապահության հարցին, որը կարևորվում է աջակցություն տրամադրելիս: «Եթե պարզվի, որ որևէ կազմակերպություն եկամուտները հաստատող փաստաթուղթ դուրս չի գրում, իսկ դրանք երկուսն են՝ ՀԴՄ-ների տրամադրումն ու հաշվարկային փաստաթղթերի դուրսգրումը, դա հիմք կհանդիսանա, որ կազմակերպությունը դադարի օգտվել աջակցությունից»,-նշել է նա: Նա ներկայացրել […]
11:26 14.08.2020
Այսօր ասուլիսով է հանդես գալիս էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: Նա անդրադարձել է կառավարության հակաճգնաժամային ծրագրերին, նաև կառավարության նիստում ընդունված երկու որոշումներին, որոնք ուղղված են համավարակի տնտեսական հետևանքների մեղմացմանը: Մեկը կապված է զբոսաշրջության ոլորտին առնչվող ծառայություններին աջակցելու, մյուսը՝ գյուղոլորտում գործող տնտեսվարողների հետ: «Առաջին միջոցառումը, որը 23-րդն էր, վերաբերում էր զբոսաշրջությանն առնչվող երեք հիմնական՝ հանրային սննդի, գիշերակացի […]
10:59 14.08.2020
Օգոստոսի 14-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 41299 դեպք, որոնցից 34164-ն` առողջացած, 814-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 5-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6082 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 181962 թեստավորում: Նախորդ օրը կատարվել է 1465 թեստ, որից 1189-ը՝ բացասական: Այս մասին հայտնում են ՀՀ հիվանդությունների վերահսկման և […]
10:38 14.08.2020
Պետական եկամուտների կոմիտեն իր ֆեյսբուքյան էջում սոցիալական հոլովակ է հրապարակել՝ ներկայացնելով, թե ինչ առավելություններ ունեն գրանցված աշխատողները և պատասխանատու գործատուները: «Գրանցի՛ր և գրանցվի՛ր: Եղի՛ր լիարժեք քաղաքացի»,-նշված է հրապարակմանը կից: Մանրամասները՝ տեսանյութում։
09:59 14.08.2020
BBC-ի «Hard talk» հաղորդման այսօրվա հյուրն եմ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Հարցազրույցն առայժմ հասանելի է միայն հեռուստաեթերում։ Համացանցաում հասանելի լինելուն պես կտեղադրեմ նաև այստեղ»,-գրել է նա։
09:41 14.08.2020
Օգոստոսի 13-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 8 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ։ Մասնավորապես՝ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում՝ 2000 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 1000 քմ, Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 1 հա, Կոտայքի մարզի Արզնի գյուղում՝ մոտ 3000 քմ, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ 5000 քմ, 4 հա, […]
08:46 14.08.2020
Տևական ժամանակ է` ունեմ առողջական խնդիրներ, որոնք այս ընթացքում փորձել եմ լուծել՝ աշխատանքիս հետ զուգահեռ։ Սակայն պարզ դարձավ, որ դրանք այլևս անհամատեղելի են պատգամավորական և ակտիվ քաղաքական գործունեության հետ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը: «Սույնով թույլ տվեք տեղեկացնել, որ ստիպված եմ վայր դնել պատգամավորական լիազորություններս, ինչպես […]
08:16 14.08.2020
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանում՝ 10:00-16:00 Մայիսի 9փ․4/1 շենք, 11:00-17:00 Պուշկին փ. 43, 51ա, Արամի փ. 64 շենքեր, Սարյան փ. 16, 18 շենքեր, Դեմիրճյան փ. 17 շենք, Կողբացի փ. 1, 83 շենքեր, Եկմալյան փ. 5, Մաշտոցի պող. 7, 9 շենքեր, Ամիրյան փ. […]
08:11 14.08.2020
«Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանը ֆեյսբուքյան ուղիղ տեսակապով անդրադարձել է Ամուլսարում հողերի վաճառքի ու կոռուպցիայի թեմային։ «Այս դրվագները բացահայտել են ոչ թե իրավապահները, այլ ոչ անտարբեր քաղաքացիները։ 2012-13 թվականներից պարզ էր, որ Ամուլսարի լանջերին գտնվող Գնդեվազում հողատարածքներ պետք է գնվեն, և գնումն իրականացնելու է այն ընկերությունը, որը հանք շահագործելու ցանկություն ուներ։ Հայտնի է, […]
23:55 13.08.2020
Օգոստոսի 12-ին ճանապարհային ոստիկանությունը հերթական ուժեղացված ծառայությունն իրականացրեց մայրաքաղաքում։ Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, առաջին սպայական գումարտակի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները հայտնաբերեցին տարբեր խախտումներ կատարած վարորդների, որոնցից 10-ի մեքենաները տեղափոխվեցին ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։ 3 մեքենայի խլացուցիչները վերասարքավորված էին բարձր ձայնով երթևեկելու համար, 1 մեքենա հետախուզման մեջ էր, 12 մեքենա չուներ ԱՊՊԱ պայմանագիր, […]
23:45 13.08.2020
Հանրապետության տարածքում՝ Oգոստոսի 13-ի ցերեկը, 14-18-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 13-17-ն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով: Երևան քաղաքում՝ Օգոստոսի 13-ի երեկոյան, 14-17-ի գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին […]
23:39 13.08.2020
Օգոստոսի 12-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը։ Մասնակցում էին մայրաքաղաքի տարածքային բաժինների անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման ստորաբաժանումների ծառայողները։ Նելլի Դուրյանը ողջունելով ներկաներին՝ նշեց, որ մուրացիկ ու թափառաշրջիկ անչափահասները մշտապես ոստիկանության […]
23:24 13.08.2020
Օգոստոսի 12-ին ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, Վաղարշապատի բաժնի ծառայողներն ու մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանները ուժեղացված ծառայություն իրականացրին Էջմիածնում։ Մի քանի ժամ տևած միջոցառման ընթացքում ոստիկանության ծառայողները հայտնաբերեցին մի քանի տասնյակ իրավախախտման դեպք, որոնց մի մասը վերաբերում էր հակահամաճարակային անվտանգության, մի մասը՝ ճանապարհային երթևեկության կանոնների պահպանմանը։ Ուժեղացված ծառայության ընթացքում միջադեպեր չեն արձանագրվել։ Միջոցառումները շարունակվում են։
21:56 13.08.2020
Երեկ կառավարության որոշմամբ արտակարգ դրությունը երկարաձգվեց հինգերորդ անգամ: Սակայն հաշվի առնելով համավարակի տեմպի թուլացումը` կառավարությունը վերացրեց բազմաթիվ արգելքներ՝ միևնույն ժամանակ կոչ անելով չկորցնել զգոնությունը: Ինչի՞ց կարող են օգտվել քաղաքացիները. մանրամասները՝ տեսանյութում:
21:25 13.08.2020
Այս էջը Հենրիխ Մխիթարյանի հետ կապ չունի: Այս մասին ահազանգում է Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը։ «Հերթական անգամ կեղծիքի միջոցով փորձում են գումար հափշտակել բանկային քարտերից։ ❌Պետք չէ մեկնաբանություն գրել ❌Տարածել ❌Սեղմել իրենց ուղարկած հղումներին, անձնական և բանկային տվյալներ լրացնել, այլապես կզրկվեք ձեր քարտի գումարից Այս տեսանյութում կարող եք տեսնել, ինչպես են գողանում գումար»,- ասված է […]
20:42 13.08.2020
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը օգոստոսի 12-ին այցելել է Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր համայնքում գործող «Սևանի իշխան» հիմնադրամի ձկնաբուծարան, ինչպես նաև Սևանա լճում տեղադրված «Սևան Ակվա» ՍՊԸ, որտեղ ցանցավանդակներով պահվում են իշխան տեսակի ձկներ: Այս մասին տեղեկացրին ՍԱՏՄ-ից։ Տեսչական մարմնի ղեկավարը ծանոթացել է իրավիճակին, գնահատել կատարվող աշխատանքի որակը, տնտեսավարողի հետ քննարկել արտադրությանն ու […]
20:33 13.08.2020
Գործադիրն այսօր հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների մեղմմանը ուղղված երկու ծրագիր, որոնք վերաբերում են զբոսաշրջության, գինոգերծության ու կոնյակագործության ոլորտներին: Վարչապետը տեղեկացրել է, որ մինչև օրս իրականացված միջոցառումների արդյունքում շահառուներին հատկացվել է 144.5 միլիարդ դրամ: Մանրամասները՝ տեսանյութում։
20:23 13.08.2020
Մայթերին, նույնիսկ մայթերից ներքև տեղադրված սպասարկման կրպակների ապամոնտաժման հարցը քաղաքապետարանի քաղաքաշինության և ապօրինի շինությունների , հողազավթումների բաժինների հրատապ կարգավորման խնդիրների ցանկում չի եղել։ Երկրորդական համարվող փողոցների արտաքին տեսքը այդքան էլ ուշադրության չի արժանացել, բնակիչների անցուդարձին, եթե խանգարել է, այդ մասին հարևանական հարաբերությունները թույլ չեն տվել բարձր խոսել, բացի դրանից մարդկանց զբաղվածության խնդիրն է լուծել։ Բնակիչների […]
20:17 13.08.2020
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր հանդիպել է օրերս Բեյրութ մեկնած հայկական պատվիրակության անդամների հետ: Պատվիրակության անդամները՝ Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի գլխավորությամբ, ՀՀ ԱԺ նախագահին են ներկայացրել այցի արդյունքները, Բեյրութում այս պահին տիրող իրավիճակը, առաջիկայում իրականացվելիք ծրագրերը, մանրամասներ են ներկայացրել համայնքային հանդիպումներից: Մասնակիցները կարեւորել են Հայաստանի խորհրդարանի ակտիվ ներգրավվածությունն առաջիկայում իրականացվելիք ծրագրերում:
20:15 13.08.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Գյումրիի արտաքին տնտեսական գործունեության կենտրոնի կառուցման և հետագա գործունեության ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը: Պետական եկամուտների կոմիտեի պատասխանատուները զեկուցել են, որ կենտրոնը լիարժեք սկսելու է գործել 2022 թվականից, այժմ իրականացվում են շինարարական աշխատանքները, հայտարարվել է կենտրոնի կառուցման երկրորդ փուլի մրցույթը: Նշվել է, որ կենտրոնը […]
19:48 13.08.2020
ԳԱԱ երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտը Շիրակի մարզի 3 ջրամբարներում՝ Արփի լճում, Կառնուտի և Սառնաղբյուրի ջրամբարներում իրականացնում է պատվարի համալիր երկրաֆիզիկական հետազոտություններ։ Այդ ուսումնասիրությունների արդյունքում կատարում են գեոֆիլտրացիոն իրավիճակի գնահատում։ Այսինքն՝ պարզում են ջրակորուստների չափը և ջրամբարների անվտանգ շահագործման հնարավորությունները։ Ջրամբարները հիմնականում վնասվում և փլուզվում են ֆիլտրացիաների հետևանքով, որոնք կառավարելու համար պետք է, որ ջրամբարներում […]