23:52 02.08.2020
Գյումրիի կենտրոնական փողոցները կրկին ջրածածկ են եղել, իսկ մարզում տեղացած ուժեղ կարկտից տուժել են շատ գյուղական համայնքների ցանքատարածություններ։ Օգտատերերը տեսանյութեր են հրապարակում։ Ավելի վաղ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Օգոստոսի 2-ին Ժամը 16:38-ից 18:15-ը Շիրակի մարզի Անիպեմզա, Սպանդարյան, Մեղրաշեն, Բայանդուր, Գեղանիստ, Աղին, Բագրավան, Իսահակյան, Ղարիբջանյան, Ազատան, Գտաշեն, Մայսիյան, Փանիկ, Փոքրաշեն, Ախուրիկ, […]
22:54 02.08.2020
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, այսօր՝ օգոստոսի 2-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 13:50-ի սահմաններում, «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ծառայողները՝ ծառայության ընթացքում նկատել են, որ գաղութի տարածքում դրոն (հեռակառավարվող թռչող սարք) է թռչում: Գաղութի աշխատակիցները՝ հետևելով դրոնի պտույտներին, նկատում են, որ թիվ 5 մասնաշենքի հսկիչ-անցագրային կետի և կաթսայատան միջնամասում հեռակառավարվող […]
22:35 02.08.2020
Հակառակորդի հրետակոծության հետևանքով մեր սահմանամերձ գյուղերի շուրջ 100 վնասված շինությունների վերականգման աշխատանքները շարունակում են ակտիվորեն ընթանալ, նաև մեկնարկել են Այգեպար գյուղի փողոցների ասֆալտապատման աշխատանքները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։ «Երեկ այցելել եմ հրետակոծությունից ամենից շատ տուժած Այգեպար և Ներքին Կարմիրաղբյուր համայնքներ: Վերականգնման աշխատանքներն ավարտելու ենք հնարավոր ամենասեղմ ժամկետներում, և […]
22:22 02.08.2020
Երկու գիշեր՝ օգոստոսի 2-ին և 3-ին, երկնքի հարավային հատվածում անզեն աչքով հնարավոր կլինի տեսնել Լուսնի՝ Սատուրնին և Յուպիտերին մոտենալը, իսկ օգոստոսի 9-ի առավոտյան Երկրի բնական արբանյակը կգտնվի Մարսի մոտ։ Այս մասին տեղեկանում ենք Բյուրականի աստղադիտարանի ֆեյսբուքյան էջից։ «Ս․թ․ օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը Լուսինը հայտնվել է Յուպիտեր մոլորակի մոտ, իսկ օգոստոսի 2-ի լույս 3-ի գիշերն […]
22:17 02.08.2020
Այսօր՝ օգոստոսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 00:45-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի բնակիչ, 29-ամյա Աղասի Կ.-ն, Աշտարակ քաղաքի Մաշտոցի փողոցում, իր վարած BMW-X5 մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճամփեզրին կայանված 2 Opel-ների: Այնուհետև վրաերթի է ենթարկել նշված ավտոմեքենաներին հարակից մայթին կանգնած, Աշտարակ քաղաքի բնակիչներ, 37-ամյա Տիգրան Վ.-ին, 31-ամյա Գագիկ […]
20:52 02.08.2020
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, օրեր առաջ արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում: 2 հոգի` բժշկական հանդերձանքով, մտել են Միքայելյանի անվան հիվանդանոց, այնտեղ սենյակներից մեկի ապակին կոտրել, որպեսզի գողություն կատարեն: Սակայն հիվանդանոցի բուժքույրներից մեկը նկատել է նրանց և անմիջապես տեղեկացրել է հիվանդանոցի անվտանգության աշխատակիցներին: Վերջիններս շտապել են դեպքի վայր, սակայն բժշկական հանդերձանքով քողարկված անձինք հասցրել են փախչել: Դեպքի մասին […]
20:12 02.08.2020
ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրել․ «Թռչկանն այսօր… Այսպես չեն սիրում երկիրը, վստահ եմ սա անողների մեծ մասը ֆեյսբուքում հայրենասեր են… #ՓոփոխությունըԴուԵս Լուսանկարը՝ Աննա Հովհաննիսյանի էջից»:
19:48 02.08.2020
Երեկ՝ օգոստոսի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արթիկ քաղաքի Անկախության 29 շենքի բակում տեղադրված շարժական ավտոտնակում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ դեպքի վայր է ժամանած հրշեջ-փրկարարները մարել են ավտոտնակում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի։ Պարզվել […]
19:14 02.08.2020
«Մեկնարկում ենք ամենամասշտաբային նախագիծը՝ Հայկական Վիրտուալ Կամուրջը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը: «ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի ներկայացուցչության հետ համատեղ բացման արարողությունը իրականացնելու ենք առցանց և հյուրերի թվում են տեխնոլոգիական ոլորտի հայազգի մեր սիրելի աշխարհահռչակ գործընկերները»,- գրել է նա:
18:51 02.08.2020
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը տեղեկացնում է, որ Եվրոպական խորհրդարանում մեծությամբ երկրորդ խմբակցությունը`«Սոցիալիստների և դեմոկրատների առաջադեմ ալյանսը» (S&D), հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է. «Հաշվի առնելով Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի լրջությունը՝ կոչ ենք անում Եվրոպական միությանը թիրախավորված պատժամիջոցներ կիրառել ադրբեջանցի այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք պատասխանատու են Ադրբեջանում ընդդիմության և քաղաքացիական […]
18:29 02.08.2020
Այսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Հրազդան քաղաքի Սպանդարյան փողոցում բախվել են Mercedes և Opel մակնիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բուժկենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
18:19 02.08.2020
Հաշվի առնելով ամռան շրջանում հանգստացողների մեծ թիվը, ըստ այդմ՝ անվտանգության կանոնների չպահպանման դեպքում կորոնավիրուսով վարակվելու ավելի բարձր ռիսկերը՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը վերջին շրջանում ուշադրությունը կենտրոնացրել է հանգստյան տների վրա։ ԱԱՏՄ-ն ոչ աշխատանքային օրով ուժեղացված վերահսկողական աշխատանքներն այսօր ևս Ծաղկաձորում է անցկացրել։ Այստեղ մի շարք խոշոր հյուրանոցներում էական խախտումներ են արձանագրվել։ Ամենամտահոգիչ խախտումներն […]
18:14 02.08.2020
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ուժեղացված ծառայությունը հանրապետության սննդի շղթայի կազմակերպություններում շարունակվում է նաև հանգստյան օրերին. օգոստոսի 2-ին հյուրանոցային համալիրների հանրային սննդի օբեկտներում իրականացված մշտադիտարկումների ու կրկնայցերի ընթացքում արձանագրված իրավիճակը փաստել է, որ տնտեսավարողները մեծամասամբ պահպանում են սահմանված նորմերը: Մասնավորապես, Տավուշի և Լոռու հանգստյան տների հանրային սննդի օբյեկտներից միայն մի քանիսում են թերացել ՀՀ պարետի որոշումներ […]
16:55 02.08.2020
Երեկ՝ օգոստոսի 1-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:30-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ գոտկատեղի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ ծայրահեղ ծանր վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու: […]
16:27 02.08.2020
Այսօր՝ օգոստոսի 2-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը մշտադիտարկման գործընթաց է իրականացրել Լոռու մարզի Սպիտակ քաղաքում: Մի շարք խախտումներ են արձանագրվել Սպիտակի բենզալցակայաններում ու շինանյութի առևտրի կետերում՝ կապված դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված հատուկ փակ աղբամանների ու ջերմաչափման գրանցամատյանների հետ: Տեսչական մարմնի կողմից մշտադիտարկման գործընթացը ՀՀ ողջ տարածքում շարունակվում է: Հիշեցնենք, որ ՇՎՏՄ-ն պարետի՝ մայիսի […]
16:05 02.08.2020
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ոստիկանների ուղեկցությամբ կիրակի օրը նույնպես շարունակել են խստացված ստուգայցերը։ Արդեն երկրորդ օրն անընդմեջ դիտարկվում են ՀՀ Կոտայքի մարզի զբոսաշրջային վայրերն ու բացօթյա հանգստի գոտիները։ Ծաղկաձոր քաղաքի հրապարակում, եկեղեցու և ճոպանուղու հարակից տարածքներում վերահսկվել են մարդկային կուտակումների բացառումը, պարտադիր դիմակ կրելու, անկանոն հերթեր չառաջացնելու և սոցիալական հեռավորություն պահպանելու պահանջների […]
15:35 02.08.2020
Օգոստոսի 2-ին պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում հանդիսավորությամբ բացվեց Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին: Արարողությանը ներկա էին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, բարձրաստիճան զինվորականներ, համալսարանի ղեկավար կազմն ու պրոֆեսորադասախոսական անձնակազմը: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Եկեղեցու կառուցման հիմնարկեքը կատարվել էր 2013թ-ին՝ ռազմական համալսարանի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանի և համալսարանի […]
14:38 02.08.2020
Արարատի մարզում այս տարի 80-ից ավելի սուբվենցիոն ծրագիր է հաստատվել: Ընդհանուր բյուջեն կազմում է ավելի քան 3 մլրդ դրամ: Մանրամասները՝ ՀՀ կառավարության ներկայացրած տեսանյութում։
13:44 02.08.2020
Այս օրերին տեղի են ունենում քննարկումներ «Հայոց լեզու 7-12-րդ դասարաններ» և «Գրականություն 7-12-րդ դասարաններ» հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և ծրագրերի շուրջ: Արտահայտվեցին բազմաթիվ հայագետներ, այդ թվում՝ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դասախոսներ: Հարցը քննարկվել է նաև ֆակուլտետի գիտխորհրդի նիստում: Հաշվի առնելով նախագծում իբրև թե կատարված բովանդակային փոփոխությունները՝ Հայ բանասիրության ֆակուլտետը իր խոր մտահոգությունն է հայտնում այս […]
13:30 02.08.2020
Օգոստոսի 1-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Մեծ Պարնի համայնքից Ծաղկաբեր համայնք տանող ավտոճանապարհին Մեծ Պարնի գյուղի բնակիչ, 19-ամյա Հովնան Ավալյանը իր վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել է։ Shamshyan.com–ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Հ. Ավալյանն ու ուղևոր, նույն գյուղի բնակիչ, 18-ամյա Սամվել […]
12:30 02.08.2020
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ գրությամբ դիմել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին։ «Ռուսաստանի Դաշնությունից մեզ են փոխանցվում տեղեկություններ և տեսանյութեր այն մասին, որ այնտեղ հայկական պետհամարանիշերով մեքենաների սեփականատերերի համար ճանապարհային ոստիկանության աշխատողների կողմից ստեղծվում են լուրջ խնդիրներ։ Մասնավորապես, նրանք տուգանվում են, մեքենաներն անգամ շենքերի բակերից, ինչպես նաև […]
12:28 02.08.2020
Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Զով ամռանից լավ բան, մեկ էլ զով ամառն է»:
11:30 02.08.2020
ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ՝ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը հեռավար կրթությունից դուրս մնացած աշակերտների համար օգոստոսի 3-20-ը կազմակերպում է խորհրդատվություններ և դասեր։ Դասընթացներին կարող են մասնակցել նաև այլ սովորողներ, որոնք ցանկանում են վերհիշել անցած ուսումնական տարվա նյութը։ Նախարարության և մարզպետարանների աջակցությամբ լուծում է տրվել հեռավար դասերին չմասնակցած աշակերտների ինտերնետ հասանելիության և տեխնիկական սարքավորումների ապահովման խնդրին՝ օգտագործելով […]
11:07 02.08.2020
Օգոստոսի 1-ին, ժամը 17:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյան գյուղի Երևանյան փողոցի թիվ 3 հասցեում տնակ է այրվում: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:18-ին, մարվել՝ 19:48-ին: Այրվել են տնակի (36 քմ) հատակը (մոտ 18 քմ), տանիքը և […]
10:58 02.08.2020
Օգոստոսի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 39050 դեպք, որոնցից 29750-ն` առողջացած, 754-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8318 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 166701 թեստավորում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 209 նոր դեպք և 193 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում […]
10:40 02.08.2020
Օգոստոսի 1-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 11 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Աջափնյակ վարչական շրջանում՝ 500 քմ, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ 3000 քմ, Արտիմետ գյուղում՝ 2000 քմ, Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհին՝ 5 հա, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 1000 քմ, Չարենցավան քաղաքում՝ 300 քմ, Բյուրեղավան […]
10:26 02.08.2020
Օգոստոսի 2-ին, ժամը 05:42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեհովիտ գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական սյանը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Իջևան-Բերդ ավտոճանապարհի 21-րդ կմ-ին «Mercedes Benz C» […]
23:14 01.08.2020
Օգոստոսի 1-ին, ժամը 19:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Հայ ֆիդայիններ փողոցի թիվ 15 շենքի տանիքը ուժեղ քամուց վնասվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ ուժեղ քամու հետևանքով Հայ ֆիդայիններ փողոցում գտնվող «Մաստեր» շինանյութի […]