12:02 01.08.2020
ՀՀ ոստիկանությունում մտադիր են ստեղծել ահազանգերի սպասարկման օպերատիվ կենտրոն, որը կառուցվածքով և գործառույթներով նման է լինելու արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնին: Հուլիսի 31-ին ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա էին այցելել ՀՀ արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանն ու փոխոստիկանապետ, գնդապետ Տիգրան Եսայանը՝ նոր ստեղծվելիք կառույցում աշխատողների համար ՃԿՊԱ-ում վերապատրաստման դասընթացներ կազմակերպելու հարցը քննարկելու […]
11:49 01.08.2020
Հուլիսի 31-ին՝ ժամը 18:40-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մովսես բնակավայրում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մովսես բնակավայրի 9-րդ փողոցի տներից մեկի նկուղում։ Հրդեհը մեկուսացվել է 18։55-ին, մարվել՝ 20։34-ին։ Այրվել է պայտյա առաստաղը (մոտ 12 քմ) […]
11:00 01.08.2020
Հուլիսի 31-ին տեղի ունեցավ Դատավորների հերթական ընդհանուր ժողովը` ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանի նախագահությամբ: Այս մասին հայտնում է ԲԴԽ մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը։ Ժողովն անցկացվեց Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ Պարետատան թույլտվությանբ՝ խստորեն պահպանելով Պարետի կողմից սահմանած հակահամաճարակային նորմերն ու կանոնները: Ժողովի նիստի օրակարգում էր մի շարք ընտրությունների անցկացումը, մասնավորապես՝ «Դատական օրենսգիրք» […]
10:52 01.08.2020
Հուլիսի 31-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 38841 դեպք, որոնցից 29557-ն` առողջացած, 749-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 11-ով ավելի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8307 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 165656 թեստավորում: Այս մասին հաղորդում են ՀՀ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։ Նախորդ օրը կատարվել է 1920 թեստավորում, որից […]
10:40 01.08.2020
Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով․ «Դեպի Գյումրի (սաղ մնանք, մի օր էլ էս որակի ցիվիլ ճեպընթաց տեսնենք Սեւանի ուղղությամբ)»։
10:35 01.08.2020
Ռազմական փորձագետ, Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ՌՀ-ում իրականացվեց 2,5 ամյա զինվորական պատրաստության դասընթացների շրջանավարտների երդման արարողությունը։ Բարի երթ, բարի ծառայություն»։
10:06 01.08.2020
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է․ «Հայաստանում մեկնարկել է առանցքային ուժային կառույցնեից մեկի՝ ոստիկանության արմատական բարեփոխումների գործընթացը, որը երբեւէ չէր իրականացվել նորանկախ Հայաստանում: Այդ գործընթացների շրջանակում գործադիրի ընդունած «ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարության եւ դրանից բխող 2020-2022 թթ. գոծողությունների ծրագրով» լուծվում են առանցքային խնդիրներ: Փոփոխություններն իրականացվելու են 4 հիմնական ուղղություններով՝ օրենսդրական, ինստիտուցիոնալ, կրթական եւ ոստիկանության ծառայության անցնելու […]
09:40 01.08.2020
Կառուցենք Հայաստանը նորովի․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր տեսանյութ է հրապարակել։ Հիմնանորոգվում է Հ-21, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհի Գուսանագյուղից մինչև Հոռոմի խաչմերուկ հատվածը։ Հիմնանորոգվում է Մ-3, Մարգարա-Վանաձոր-Տաշիր-հայ-վրացական սահման միջպետական ճանապարհի Ուշի-Արտաշավան հատվածը։ Ափնագյուղից մինչև Ծիլքար` ճանապարհի տարբեր հատվածներում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ։
09:12 01.08.2020
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնում է․ «Հարգելի տնտեսավարողներ Այսօր ՀՀ պարետը ստորագրել է N230-Ն որոշումը։ Ըստ այդմ՝ ուժը կորցրած է ճանաչում N63 որոշման ենթակետը, որը սահմանում էր՝ «Յուրաքանչյուր օր ժամը 10։00-12։00-ը սպասարկվում են միայն կենսաթոշակային տարիքի անձինք՝ միաժամանակ ապահովելով վերջիններիս սպասարկումից առաջ խանութի սրահի ախտահանումը» այլևս պարտադիր պահանջ չէ: Համաձայն փոփոխության՝ N63 որոշմանն ավելացվել է […]
08:19 01.08.2020
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվել է Դատավորների ընդհանուր ժողովը։ ՍԴ դատավորի թափուր տեղի համար ժողովն ընտրել է Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանին՝ 145 ձայնով: Նրա թեկնածությունը կներկայացվի Ազգային ժողովին: Մրցակից թեկնածուն Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արման Կուրեխյանն էր, հայտնում է Ardaily.am-ը։ Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր պաշտոնում ընտրվել է ՀՀ Վճռաբեկ քաղաքացիական […]
08:10 01.08.2020
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանում՝ 11:00-17:00 Պապովի, Տիմիրյազովի փողոցների սեփական տներ, Ներքին Չարբախ 1, 7 փողոցների սեփական տներ, Հ․Հովհաննիսյան փ․119 շենք, Մարկվարտի, Կարմիր Բլուր փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Սարի թաղ 21փողոցի սեփական տներ, Աղյուսագործների փ. 59–99 սեփական տներ, […]
23:55 31.07.2020
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից: Հանրապետության տարածքում՝ Հուլիսի 31-ի ցերեկը, օգոստոսի 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 1-2-ի գիշերը և կեսօրից հետո, 3-ին ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ: Առանձին […]
22:56 31.07.2020
Հայաստանում հնարավոր է արտադրել կայանքներ, որոնցով կենսաբանական մաքրման կենթարկվեն Սևանա լիճ թափվող կեղտաջրերը. այս մասին այսօր ասել են ասուլիս հրավիրած բանախոսները: Պնդել են, որ առաջին կայանն անվճար կլինի, նվեր իրենց կողմից: Մանրամասները՝ տեսանյութում։
21:56 31.07.2020
Հուլիսի 31-ին՝ ժամը 16:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արցախի պողոտայի թիվ 42 հասցեի մոտակայքում գտնվող էլեկտրոնիկայի խանութում։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ և դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման […]
21:38 31.07.2020
Այսօր Խաբարովսկում ձերբակալվել է հայտնի բլոգեր Ալեքսեյ Ռոմանովը։ Պարզվում է՝ բլոգերը ձերբակալվելու ժամանակ եղել է «դուխով» գրությամբ շապիկով: Այս մասին հաղորդում է Armtimes.com-ը։ Հիշեցնենք, որ 2018 թվականին Թավշյա հեղափոխության օրերին Ռոմանովը Հայաստանում էր և «Յութուբ»-ի իր ալիքով լուսաբանում էր տեղի ունեցող իրադարձությունները: Այս անգամ նա լուսաբանում էր Խաբարովսկի բազմամարդ ցույցերը։ Նշենք, որ Ալեքսեյ Ռոմանովը դատապարտվել […]
20:51 31.07.2020
Ազգային անվտանգության ծառայությունը Ներքին Խնձորեսկի 30-ամյա բնակիչ Նարեկ Սարդարյանի՝ Ադրբեջանում հայտնվելու դեպքի առթիվ հարուցել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 329-րդ եւ 131-րդ հոդվածների՝ պետական սահմանն ապօրինի հատելու և մարդուն առևանգելու հատկանիշներով։ Այս մասին «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան ասաց ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Արթուր Գևորգյանը։ 2020 թ. հուլիսի 8-ին` ժամը 11:00-12:00-ի սահմաններում, ԱՀ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության […]
20:38 31.07.2020
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ԶՈՒ մի շարք զորամասեր բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանների: ՀՀ ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել։
20:35 31.07.2020
Հուլիսի 30-ին Վիեննայում, ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստի օրակարգում Հայաստանի պատվիրակության նախաձեռնությամբ ներառվել էր «Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը և ռազմատենչ վարքագիծը որպես Հարավային Կովկասում ապակայունացնող գործոն» վերտառությամբ հարցը։ Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը իր ելույթի սկզբում ԵԱՀԿ մասնակից երկրներին տեղեկացրեց վերջին օրերին Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման դեպքերի մասին, ինչի արդյունքում դիպուկահարի կրակից մահացու վիրավորանք էր ստացել […]
20:32 31.07.2020
2020թ. հունիսի 8-ին ՀՀ ոստիկանության կենտրոնական բաժին է ստացվել «168.am» կայքում տեղադրված՝ «Մեսրոպ Մակյանին և նրա նմաններին տեղեկացնում եմ, որ խստագույնս պատժվելու են իրենց կատարած հանցագործությունների համար. Ժիրայր Սեֆիլյան» վերտառությամբ հոդվածը, որտեղ Ժիրայր Սեֆիլյանը գրել է, որ դատավոր Մեսրոպ Մակյանը որոշում է կայացրել հաջորդ նիստին բերման ենթարկել «Սասնա Ծռերի» 6 մասնակիցներին՝ անհարգալից խոսելով դատարանի մասին: […]
19:55 31.07.2020
Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում կան սուբստանտիվ բանակցություններ, որոնք աշխատանքի ուղղություններից միայն մեկն են։ Այս մասին այսօր «Հեռանկարի» եթերում նշել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Աշխատանքի երկրորդ ուղղությունը եղել է միջավայրի ձևավորումը, որն անհրաժեշտ է բանակցություններում արդյունքների հասնելու համար։ Դա վերաբերում է ռիսկերի նվազեցմանն ու խաղաղությանը նպաստող միջավայրի ստեղծմանը։ Մնացականյանի խոսքերով՝ հակառակ կողմի հռետորաբանությունը […]
19:50 31.07.2020
ՀՀ կրթության տեսչական մարմնի ներկայացուցիչները այսօր ստուգայցեր են իրականացրել Վանաձորում և մայրաքաղաքում գործող նախադպրոցական ուսումնական հաստատություններում: Ստուգայցերի նպատակն է ՀՀ պարետի կողմից սահմանված կանոնների պահպանման ապահովումը հաստատությունների կողմից: Տեսչական մարմնի աշխատակիցները Վանաձորում մշտադիտարկումներ են իրականացրել 7 հերթապահ մանկապարտեզներում` առանձնահատուկ ուշադրություն դարձնելով ախտահանման, մանրէազերծման, երեխաների և աշխատակիցների կանոնավոր ջերմաչափման, գրանցամատյանների վարման հետ կապված աշխատանքներին: Տեղում տեսչական […]
19:39 31.07.2020
Նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ այսօր տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն ՀՀ մարզպետների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են մարզերում իրականացվող ընթացիկ ծրագրերը: Նախարար Պապիկյանը, ողջունելով ներկաներին, անդրադարձել է խորհրդակցության հրատապությանն ու կարևորությանը: Նախարարի խոսքերով՝ թեպետ արտակարգ դրության ժամանակ աշխատանքը տարածքային կառավարման բնագավառում ընթացել է բնականոն կերպով, այնուամենայնիվ, երկարատև ընդմիջումից հետո նմանօրինակ ձևաչափով […]
19:37 31.07.2020
Հայաստանի արտաքին քաղաքականությունը Արցախյան հակամարտության հարցում աշխատում է երեք ուղղությամբ, որոնցից մեկն էլ հենց սուբստանտիվ կամ բովանդակային քննարկումներն են։ Մնացականյանը նշեց, որ հայկական կողմի աշխատանքը միտված է հայկական գերակայությունների ներկայացմանն ու դրանց ամրագրմանը։ «Այդ գերակայությունների ճիշտ արտահայտումը հիմնական այն բաղադրիչներից է՝ համապատասխան փոխզիջում կառուցելու համար։ Դրանց արհամարհանքը չի բերելու մեզ փոխզիջման։ Չի կարող, չի լինելու […]
19:25 31.07.2020
Հայ-ադրբեջանական սահմանային բախումների ժամանակ Ուկրաինան նույնպես այն պետությունների թվում էր, որ ոչ թե լարվածությունը նվազեցնելու կոչեր արեց, այլ աջակցություն հայտնեց Ադրբեջանին։ Այս հարցին այսօր «Հեռանկարի» տաղավարում պատասխանել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։ «Կարծես Ուկրաինան բարդույթ ունի ընկալելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը, ընկալելու այն լրջագույն սպառնալիքները, որոնց բախվում է Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, Արցախի Հանրապետությունը, […]
19:10 31.07.2020
Հայ-ադրբեջանական սահմանային մարտերի ժամանակ կային պետություններ և կազմակերպություններ, որոնք աջակցում էին Ադրբեջանին, և կային այնպիսիները, որ կողմ էին լարվածության նվազեցմանը։ Հայաստանի արտաքին գործերի նախարարը վստահեցնում է, որ կային նաև Հայաստանին աջակցողները, սակայն Հայաստանը այլ բանի է կարևորություն տալիս։ Այս մասին նախարարը նշել է «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդմանը հյուրընկալվելիս։ Նախարարի խոսքերով՝ այն, թե ով ում է […]
19:04 31.07.2020
Հայաստանը բազմաթիվ միջազգային կազմակերպությունների ու ձևաչափերի անդամ է և ցանկացած պարագայում որոշում է՝ որքանով գործարկել այդ կազմակերպությունների մեթոդները։ Այս մասին այսօր «Հեռանկարի» եթերում ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը։ Նա մեկնաբանել է այն հարցը, թե ինչու սահմանային բախումների ժամանակ Հայաստանը չի դիմել ՀԱՊԿ օգնությանը։ Մնացականյանի խոսքերով՝ գնահատման արդյունքում Հայաստանը անհրաժեշտ չի համարել ՀԱՊԿ գծով […]
18:58 31.07.2020
ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողների ստացած օպերատիվ տվյալների հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում հուլիսի 30-ին գլխավոր վարչություն հրավիրված Էրեբունի վարչական շրջանի մի բնակիչ հաղորդում տվեց, որ բակերը առանձնացնելու նպատակով քարե պարսպի կառուցապատումը չդադարեցնելու և սահմանված կարգով 200 հազար դրամ վարչական տույժի չենթարկելու համար Էրեբունու համայնքապետարանի համապատասխան պաշտոնատար անձինք, որպես կաշառք, իրենից […]
18:52 31.07.2020
«Հեռանկարի» տաղավարում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մանրամասնել է ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական առաքելության շրջանառած այն հայտագիրը, ըստ որի` Հայաստանի Հանրապետությունն այսուհետ կասեցնում է ԵՍԶՈւ պայմանագրի և Վիեննայի փաստաթղթի շրջանակներում Թուրքիայի Հանրապետության տեսչությունները կամ հրավիրյալի կարգավիճակով թուրք տեսուչների մասնակցությունը Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացվելիք տեսչական այցերին։ «Դա մեր համաչափ արձագանքն էր այն գործողություններին, որ իրականացնում են այսօր Թուրքիան […]
18:51 31.07.2020
Հուլիսի 31-ին ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի աշխատակիցները մշտադիտարկում են իրականացրել Աբովյան քաղաքում և Կոտայքի մարզի մի շարք այլ բնակավայրերում: Շինանյութի մի շարք խանութներում բացակայել են սոցիալական հեռավորություն պահպանելու համար արվող գծանշումները և ջերմաչափման գրանցամատյանները: Դիտարկված խախտումների առնչությամբ կազմվել են արձանագրություններ: Մշտադիտարկման գործընթացը ՀՀ ողջ տարածքում շարունակվում է: Հիշեցնենք, որ տեսչական մարմինը պարետի՝ մայիսի 3-ի […]
18:45 31.07.2020
ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու քաղաքացու առևանգման, վերջինիս ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու և ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, պահելու և կրելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2020 թվականի հուլիսի 28-ին Սևան քաղաքի բնակիչը հաղորդում է տվել այն մասին, որ հուլիսի […]