13:43 03.08.2020
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 4-ին՝ ժամը 10։00-ից մինչև ժամը 14։00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Խորենացի փողոցի թիվ 221/4-ից մինչև 232 հասցեների, Որմնադիրների փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 7-ից մինչև 21 հասցեների առանձնատների, ժամը 10։00-ից մինչև ժամը 18։00-ն` Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը: «Հայցում ենք […]
13:35 03.08.2020
«Վրացական երկաթուղի» ընկերությունը «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը պաշտոնապես տեղեկացրել է, որ Թբիլիսիի տարածքով անցնող երկաթուղային միջուղում կամրջի շինարարության պատճառով՝ սեպտեմբերի 1-ից 16-ը ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Հայաստանի ուղղությամբ: Դրա մասին Հարավկովկասյան երկաթուղին տեղեկացրել է բեռնափոխադրողներին՝ իր գործընկերներին առաջարկելով այդ ժամանակահատվածի համար նախատեսված փոխադրումներն իրականացնել օգոստոսին կամ հավասարաչափ բաշխել դրանք սեպտեմբերի 16-ից հետո: Նշված սահմանափակումների հետ կապված՝ ՀԿԵ-ն […]
13:16 03.08.2020
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերով պայմանավորված և մյուս աշխատակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով՝ Ծառայության Երևան քաղաքի առանձին բաժիններ դեռ շարունակում են աշխատել սահմանափակ մարդկային ռեսուրսով՝ աշխատակիցների հետևյալ թվակազմով. Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն բաժին՝ 4, Էրեբունի-Նուբարաշեն բաժին՝ 3: Տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ ստեղծված իրավիճակում կատարողական առանձին գործողությունների իրականացումը կարող է ձգձգվել, որոշ […]
13:08 03.08.2020
2020թ․ օգոստոսի 1-ին ոստիկանության Էրեբունու բաժնի առաջ ոստիկանները փողոցն անցնելիս նկատել են տղամարդու, որի ձեռքին եղած ցելոֆանի տոպրակի վրա արնանման հետքեր են եղել։ Ոստիկանների հարցին, թե տոպրակի վրա ինչո՞ւ են արնանման հետքեր, ի՞նչ է տեղափոխում, տղամարդն ասել է՝ ոչինչ, տոպրակը տանում եմ, գցեմ։ Ոստիկանները կասկածելով, բացել են տոպրակը և այնտեղ հայտնաբերել կանացի գլուխ։ Ոստիկանները տղամարդուն […]
13:00 03.08.2020
Արաբկիր վարչական շրջանի առանձնատներով կառուցապատված երեք փողոցներում կոյուղու նոր ցանց է անցկացվում: Ծրագրի ավարտին կլուծվի շուրջ 250 տնատիրությունների տասնամյակների խնդիրը: «Այժմ այստեղ գործող կոյուղու շահագործումը գրեթե հակացուցված է: Դրա համար մենք ծրագիրը մեկնարկեցինք հենց այստեղից: 800 գծամետր է երկարությունը, 57 մլն դրամ ֆինանսավորմամբ: Բավականին բարդ տեղանք է»,- նշում է Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը: Կոյուղատար […]
12:55 03.08.2020
Նախնական դավադրությամբ իրենց հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերը տեղափոխվել են դատարան: Օգոստոսի 3-ին Մոսկվայի քաղաքային դատարանում կկայանա նիստ, որի ժամանակ կորոշվի աղջիկների հետագա ճակատագիրը: Դատախազությունը միջնորդելու է խափանման միջոցը երկարաձգելու համար: Փաստաբանները ցանկանում են հասնել տարածքը չլքելու ստորագրության: Ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։
12:44 03.08.2020
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որով հայտնում է, որ քրեակատարողական հիմնարկների պահպանության տակ գտնվող արգելագոտու սահմանագիծը խախտող անօդաչու թռչող սարքերն անմիջապես ոչնչացվելու են։ «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահպանության ապահովման վիճակի արմատական բարելավմանը, այդ թվում` արգելված իրերի և առարկաների ներթափանցումը կանխելու նպատակով հետևողական միջոցառումների իրականացմանը զուգահեռ քրեածին որոշ տարրեր փորձում են նոր ուղիներ և եղանակներ փնտրել՝ թմրամիջոցներն ու արգելված […]
12:24 03.08.2020
Ընթանում են Տ-3-11/Հ-15/ (Արմավիր գյուղ) Նալբանդյան-Գետաշեն-Նոր Կեսարիա- Մ-5 ավտոճանապարհի 3 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքները։ Այս ճանապարհահատվածն անցնում է Արմավիրի մարզի մի քանի բնակավայրերով՝ Արմավիր‚ Նոր Արտագերս‚ Նալբանդյան‚ Գետաշեն‚ Նոր Կեսարիա և այլն։ Այս մասին տեղեկացրին ՏԿԵ նախարարությունից։ Արմավիր գյուղական համայնքի ղեկավար Ռաֆիկ Մարգարյանը նկատում է‚ որ իրենց համայնքով անցնող ճանապարհը վերանորոգվել էր խորհրդային տարիներին։ Նրա […]
12:23 03.08.2020
2020թ. օգոստոսի 1-ին` ժամը 09:00-ի սահմաններում, դիմակավորված երկու անձինք` ապօրինի ձեռք բերած և կրած զենքերով, ինչպես նաև որպես զենք օգտագործվող դանակով, ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, ապօրինի մուտք են գործել Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցում գտնվող ոսկյա զարդերի խանութ, հարձակվել վաճառողուհու վրա, կապել վերջինիս բերանն ու ձեռքերը, ապա դանակի և զենքի գործադրմամբ նրա կյանքի համար վտանգավոր […]
12:17 03.08.2020
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմամբ «Կարագ» ապրանքային շուկայի ուսումնասիրության շրջանակում հարուցված վարչական վարույթի արդյունքում շուրջ 17.6 մլն դրամի չափով տուգանք է կիրառվել «Սիթի» և նախազգուշացում «Ալեքս էնդ հոլդինգ» ՍՊԸ-ների նկատմամբ գերիշխող դիրքի չարաշահման համար: Վարույթի քննությամբ պարզվել է, որ 2018 թվականի հուլիսից մինչև 2020 թվականի ապրիլը ներառյալ կարագի շրջանառության ոլորտում «Սիթի» ընկերության դրսևորած […]
11:59 03.08.2020
Հուլիսի 27-ից օգոստոսի 2-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 616 դեպք, որից 322-ը՝ արտակարգ, այդ թվում՝ հրդեհի 224, 2 պատահար ջրային հաղորդակցման ուղիներին, քարաթափման 1, ուժեղ քամու 3, տեղատարափ անձրևի 1, ուժեղ կարկուտի 2, վայրի կենդանիների հարձակման 9, ջրահեղձման 2, ինքնասպանության 13 փորձի, օձի հայտնաբերման 40 դեպք, ճանապարհատրանսպորտային 64 պատահար, ինչպես նաև՝ […]
11:48 03.08.2020
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ավարտվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառումը (դիմումների ներկայացման վերջնաժամկետն էր 2020 թվականի հուլիսի 10-ը): Միջոցառման շրջանակում կոմիտեի կողմից ուսումնասիրվել են 52,196 հարկ վճարողների եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներ: Մարտ և ապրիլ ամիսների հարկային հաշվարկների տվյալներով ծրագրի պոտենցիալ շահառու կարող էին հանդիսանալ (ունեին 2-100 աշխատատեղ)` 19,737-ը: […]
11:46 03.08.2020
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Արտաշատ քաղաքի բնակիչներ, եղբայրների կողմից ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2020թ. օգոստոսի 02-ին՝ ժամը 18:15-ին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Արտաշատ քաղաքի բնակչուհի և հայտնել, որ ծանոթն իրեն ծեծում է և կոտրում տան դուռը: Անմիջապես դեպքի […]
11:19 03.08.2020
Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքների և հարակից օրենքների նախագծերի փաթեթը: Դրանցով առաջարկվում է ստեղծել մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան՝ առնվազն 25 դատավորի թվակազմով, որոնցից 20-ը կքննեն ՀՀ քրեական օրենսգրքի 6-րդ հավելվածով նախատեսված կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերը, իսկ […]
11:16 03.08.2020
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում քննություն է տարվում՝ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Բերդի բաժնի վարչական շենքի մոտ տեղի ունեցած պայթյունի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2020 թվականի օգոստոսի 2-ին՝ ժամը 04։00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Բերդի բաժնի վարչական շենքի հետնամասում՝ «Ծաղկանոց» կոչվող զբոսայգու տարածքում, անհայտ անձն իր մոտ […]
11:13 03.08.2020
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների՝ «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի անօթևանների ժամանակավոր կացարան կատարած չհայտարարված այցի արդյունքներով արձանագրված խնդիրների կապակցությամբ Ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ: Այս մասին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից, որն իրականացնում է գործի նախաքննությունը: Մասնավորապես, Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներին կացարանի շահառուներն առանձնազրույցներում տեղեկացրել էին, որ իրենց կամ այլ […]
11:11 03.08.2020
Այսօր Հայաստանի եզդի համայնքի հետ մենք ոգեկոչում ենք 6 տարի առաջ Սինջարում զոհված իրենց եղբայրների և քույրերի հիշատակը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։ «Իբրև ցեղասպանություն վերպրած ազգ՝ մենք չենք կարող անտարբեր մնալ որևէ այլ ժողովրդի նկատմամբ իրականացված նույն ոճրին ականատես լինելիս»,-նշված է գրառման մեջ։
10:54 03.08.2020
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաղորդագրություն է տարածել 2020 թվականի հունիսի 22-ից հուլիսի 3-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է թվով 135 դեպք, որից 62 դեպքով հաշվարկվել է 58․885․757 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 78 դեպքով նշանակվել […]
10:45 03.08.2020
Օգոստոսի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 39102 դեպք, որից 29861-ն` առողջացած, 762-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 8-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8251 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 167095 թեստավորում: Նախորդ օրը կատարվել է 394 թեստավորում, որից 342-ը՝ բացասական արդյունքով։ Այս մասին հայտնում են Հիվանդությունների վերահսկման […]
10:26 03.08.2020
Տորոնտոյում օգոստոսի 1-ին՝ ժամը 22.30-ի սահամաններում, տեղի է ունեցել միջադեպ հայերի և ադրբեջանցիների միջև: Այս մասին հայտնում են Կանադայում Հայաստանի դեսպանատնից: Դեսպանությունը խստորեն դատապարտում է ադրբեջանական կողմի սադրանքներ իրականացնելու և միջադեպեր հրահրելու որդեգրած քաղաքականությունը: «Կրկին կոչ ենք անում մեր հայրենակիցներին ցուցաբերել զգոնություն և չտրվել որևէ սադրանքի»,-նշված է հաղորդագրության մեջ:
10:14 03.08.2020
Ասֆալտապատվում է Մակարավանք տանող ճանապարհը։ Կատարվող աշխատանքների մասին տեսանյութ է հրապարակել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։
10:06 03.08.2020
Օգոստոսի 2-ին՝ ժամը 18։36-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զոդի կամրջի մոտակայքում այրվում է եղեգնուտ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չշահագործվող ձկնաբուծարանի տարածքում։ Հսկողությամբ այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ։
09:40 03.08.2020
Օգոստոսի 2-ի լույս 3-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։ Ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 8 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 95 կրակոց: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ մանրամասնելով․ «Կոթիի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի հատվածում` 2 անգամ: Զանգակատան ուղղությամբ […]
09:05 03.08.2020
Օգոստոսի 2-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 11 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Աջափնյակ վարչական շրջանում՝ 1 հա, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 1․5 հա, Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում՝ 1000 քմ, Արարատի մարզի Վեդի քաղաքում՝ 2000 քմ, Այգեստան գյուղում՝ 300 քմ, 400 քմ, Դալար գյուղում՝ […]
08:37 03.08.2020
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 4–ին՝ ժամը 08.00-20.00-ն․ կդադարեցվի Արարատի մարզի Մարմարաշեն, Ջրահովիտ, Արևաբույր գյուղերի, ինչպես նաև Նոր Կյուրին գյուղի 1, 2, 3 փողոցների ջրամատակարարումը:
08:24 03.08.2020
Կոտայքի նախկին մարզպետ, շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սիրելի’ կոտայքցիներ, հայրենակիցներ. Երկար մտորեցի, թե Կոտայքում՝ մարզպետի կարգավիճակում իմ ավելի քան երկուամյա գործունեության վերաբերյալ ինչ ձեւաչափի եւ բովանդակության ամփոփում պետք է անել, սակայն հասկացա, որ ոչ մի ամփոփման, իմա՝ ֆորմալ տեքստերի ու վիճակագրական տվյալների ներկայացման կարիքը բնավ չկա։ Ամփոփելու կարիք չկա, […]
08:16 03.08.2020
Բնապահպան Օլեգ Դուլգարյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Դեբեդ գետի աղտոտիչներից մեկը Ալավերդի քաղաքում, Սանահինի կամուրջի մոտ, Մադան գյուղից իջնող Դեբեդ գետի վտակը, որը դեղնավուն գույն ունի, ջրերին են խառնվում հին, լքված հանքերի և պոչամբարների թափոնները»։
08:10 03.08.2020
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանում՝ 11:00-17:00 Պապովի, Տիմիրյազովի փողոցների սեփական տներ, Ներքին Չարբախ 1, 7 փողոցների սեփական տներ, Հ․Հովհաննիսյան փ․119 շենք, Մարկվարտի, Կարմիր Բլուր փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Սարի թաղ 21փողոցի սեփական տներ, Աղյուսագործների փ. 59–99 սեփական տներ, […]
23:53 02.08.2020
Հանրապետության տարածքում՝ Օգոստոսի 2-ի կեսօրից հետո, 3-ին ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 20-25 մ/վ արագությամբ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Oգոստոսի 4-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը օգոստոսի 3-ին կնվազի 2-4 աստիճանով: Երևան քաղաքում՝ Օգոստոսի 2-ի երեկոյան, […]