22:51 01.08.2020
Օգոստոսի 1-ին, ժամը 19:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 28-րդ կմ-ին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և Դեբեդ գետի կամրջից ընկել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի երկաթգծի վրա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ Թումանյան-Շահալի 2632 կմ П.6 գծամասում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան […]
22:45 01.08.2020
Shant Digital TV-ն հատուկ նախաձեռնությամբ է հանդես գալիս, նախաձեռնություն, որն իր խորհրդանշական բնույթով տարբերվում է նախորդներից, բայց ինչպես նախորդ նախաձեռնությունները, այս մեկն էլ իր հստակ ասելիքն ու նպատակն ունի: Այն, ինչ այս անգամ նախաձեռնել է Shant Digital TV-ն, ըստ էության, խորհրդանշական է մի քանի առումներով: Բայց նախ՝ շտապենք հայտնել դրա բովանդակությունը, որն, ըստ էության, հավելյալ […]
22:32 01.08.2020
Թուրք-ադրբեջանական զորավարժությունների ֆոնին Հայաստանի արտաքին գործերի նախարարը կոչ է անում Հայաստանի հետ սպառնալիքի լեզվով չխոսել։ Միաժամանակ, հայկական զինված ուժերը նույնպես հրամանի են սպասում։ Սա էլ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ուղերձն է ադրբեջանցիների հոխորտանքներին։ Հայաստանը պատրաստվում է խաղաղության, բայց մահակն էլ ձեռքում է պահում։ Հրամանի պատրաստ են ու շարունակում են պատրաստվել նաև Արցախում։ Նախորդ պատերազմից հետո […]
22:30 01.08.2020
Հուլիսյան հորդառատ անձրևները պատճառ դարձան, որ «ջրի երես դուրս գար» Գյումրիի տասնյակ թաղամասերի շենքերի տանիքների քայքայված ու վատ վիճակը։ Բնակիչները շատ են բողոքել, պահանջել իրենց ազատել մշտական կաթոցներից և ի պատասխան բողոքների՝ ստացել մերժում համատիրություններից, որ շենքերը համատիրություններին պարտքեր ունեն, իսկ քաղաքապետարանն այդքան գումար չի տալիս վերանորոգումների համար: Այս պատճառաբանություններին մի քանիսն էլ է ավելանում, […]
21:40 01.08.2020
ՀՀ պարետի որոշումների կատարման նկատմամբ շաբաթօրյա վերահսկողությունը ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչների իրականացրել են հանրապետության հանրային սննդի կազմակերպություններում, մասնավորապես՝ հյուրանոցների ու հանգստյան տների ռեստորաններում և ճաշարաններում: Արտակարգ դրության սահմանափակումներից ելնելով՝ Երևանի հյուրանոցներն ու դրանց ճաշարաններից շատերը չեն աշխատում, իսկ աշխատող հյուրանոցներում հանրային սննդի ծառայություններ չեն մատուցվում: Ինչ վերաբերում է մարզերին, ապա հանգստյան տների ռեստորաններն […]
21:35 01.08.2020
Օգոստոսի 1-ին՝ ժամը 20.30-ի սահմաններում, տեղի է ունեցել Դիլիջանի թունելը սնուցող էլեկտրական լարերի վթար Սևանի տարածաշրջանի կողմից։ Վթարի հետևանքով թունելը կիսով չափ հոսանքազրկված է։ Վարորդներին հորդորում ենք թույլ լուսավորության պայմաններում լինել զգոն և խոստորեն պահպանել երթևեկության կանոնները: Այս մասին հյատնում են «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից:
21:30 01.08.2020
Եղեգնաձորում 10 ամիս առաջ դաժան ծեծի հետևանքով կոմայի մեջ գտնվող փոխգնդապետ Արա Մխիթարյանին վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են հիվանդասենյակ: Այս մասին NEWS.am-ին հայտնել է փոխգնդապետի եղբայրը՝Կարեն Մխիթարյանը՝ նշելով, որ այնտեղ արդեն եղբորը կխնամի մայրը: «Եղբայրս շարունակում է կոմայի մեջ մնալ, ուղղակի սարքավորումներն են անջատել և հիվանդասենյակ են տեղափոխել, որպեսզի մայրս կարողանա մնա և խնամի: Դեռ չենք […]
21:16 01.08.2020
Այսօր Վանաձորի բժշկական կենտրոն է դիմել 5 քաղաքացի՝ «սնկից թունավորում» նախնական ախտորոշմամբ: Բժշկական կենտրոնում տուժածներին ցուցաբերվել է բժշկական օգնություն։ Նրանցից մեկը դուրս է գրվել, իսկ մյուսները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։ Ներկայումս տուժածների վիճակը գնահատվում է ծանր: Վերջիններս կերել են իրենց կողմից անտառից հավաքված սունկ: Սնկից թունավորումներից և հետագա բարդություններից խուսափելու նպատակով ԱՆ մասնագետները կրկին զգուշացնում […]
21:00 01.08.2020
Այսօր՝ օգոստոսի 1-ին, զարհուրելի սպանություն է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ժամեր առաջ ոստիկանության Էրեբունու բաժնի առջև, ծառայության մեկնող տեղի ոստիկանները, փողոցն անցնելիս նկատել են մի տղամարդու, ում ձեռքին ցելոֆանե տոպրակ է եղել: Ցելոֆանի վրա արնանման հետքեր են եղել, և ոստիկանները մոտենալով այդ քաղաքացուն, հարցրել են, թե ինչու են տոպրակի վրա արնանման հետքեր և ինչ […]
20:06 01.08.2020
Թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել. «Այս օրերին ուշի ուշով հետևում եմ Ադրբեջանում տեղի ունեցող լայնածավալ թուրք-ադրբեջանական «ԹուրԱզ Արծիվ-2020» անվանումը կրող զորվարժությանը։ Խոսել եմ, ու դեռ խոսելու եմ այս զորավարժության մասին, քանի որ ադրբեջանական քարոզչական դաշտում արդեն նկատելի են սադրանքներ պարունակող ինֆորմացիաներ։ Մի քանի օր մեր լրատվականներից մեկին տված […]
19:21 01.08.2020
Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Օգոստոսի 1-3-ին սևծովյան ցիկլոնի ազդեցության գոտում ենք, հատկապես երեկոյան և գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Օդի ջերմաստիճանը օգոստոսի 3-ին կնվազի ևս 2-4 աստիճանով»։
18:42 01.08.2020
Այսօր՝ օգոստոսի 1-ին, ողբերգական ատովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Սևան-Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհի 47 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, BMW մակնիշի ավտոմեքենան ճանապարհին գլխիվայր շրջվել է։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի մահացել է։ Նրա դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս՝ ճանապարհին, իսկ 1 հոգի տեղափոխվել է «Ճամբարակ» բժշկական կենտրոն։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը […]
18:29 01.08.2020
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ուժեղացված ստուգայցի արդյունքում Ծաղկաձորի մի շարք խոշոր հյուրանոցների գործունեության ժամանակավոր կասեցման միջնորդություն կներկայացվի պարետին։ ԱԱՏՄ-ն լայնածավալ դիտարկումներով հյուրանոցներում արձանագրել է ամենատարբեր խախտումներ. պահպանված չի եղել պարետի սահմանած կանոնների զգալի մասը։ Ախտահանման, ջերմաչափման, այս գործընթացների գրանցման, աղբամանների պահանջված թվի և այլ մեծաթիվ խախտումներ են նկատվել։ Տրվել է վերջիններիս վերացման ցուցում […]
17:55 01.08.2020
Ֆրանսիայում դատախազությունը հայց է ուղարկել քննիչ դատավորին՝ վերսկսելու բռնաբարության հետաքննությունը, որում մեղադրվում է դերասան Ժերար Դեպարդյեն: Այս մասին հաղորդում է France-Presse-ը ՝ դատախազությունում աղբյուրի վկայակոչմամբ, հայտնում է ՏԱՍՍ-ը: Հայցն ուղարկվել է հուլիսի 31-ին, այն բանից հետո, երբ դերասանուհին, որը 2018-ին հայց էր ներկայացրել Դեպարդյեին, կրկին կապվել է իրավապահների հետ: Գործակալությունը նշում է, որ քաղաքացիական հայց […]
17:46 01.08.2020
Հուլիսի 31-ին՝ ժամը 14:17-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գրիբոյեդով փողոցի թիվ 5 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին․ դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի հատակին […]
17:38 01.08.2020
Բացօթյա հանգստի գոտիներում պարետատան սահմանած կանոնների նկատմամբ վերահսկողական միջոցառումները ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տեսուչները ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ այսօր՝ վաղ առավոտից, իրականացրել են ՀՀ Կոտայքի մարզում։ Մասնագիտական խմբերը դիտարկել են Գառնու տաճարի և Քարերի սիմֆոնիա բնական հուշարձանի հարակից տարածքները, որոնք մարդաշատ չեն եղել։ Տոմսարկղում անկանոն հերթեր չեն գրանցվել, ջերմաչափման, ախտահանման աշխատանքները կատարվել […]
17:35 01.08.2020
Օգոստոսի 1-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով Շիրակի մարզի 31 բնակիչ է բուժվում։ Այս մասին տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։ Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 7745 նմուշառում, մայիսի 12-ից հուլիսի 31-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 6391 նմուշառման հետազոտություն, հուլիսի 31-ին հաստատվել […]
16:57 01.08.2020
Աշտարակի խճուղում հուլիսի 23-ին երիտասարդ ընտանիքի ողբերգական վթարից տուժած` ծայրահեղ ծանր վիճակում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված երեք ամսական փոքրիկի մոտ դրական տեղաշարժ կա: Այս մասին տեղեկացրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը: «Տասը օր անց փոքրիկը գիտակցության է եկել, սկսել է ինքնուրույն շնչել, շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների խիստ հսկողության ներքո: Հիշեցնեմ, […]
16:51 01.08.2020
Երևանի Մաշտոցի պուրակի սկզբնամասում բարեկարգվող սրճարանի սեփականատերը գրավոր պարտավորվել է հատված 4 թեղիի փոխարեն տարածքում տնկել 9 արևելյան սոսի (չինարի): Հատված թեղիները, մասնագետների գնահատմամբ, անառողջ էին և ոչ կենսունակ։ Այս մասին տեղեկացնում են Երևանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը: «Բացի դրանից, տնտեսավարողը պարտավորվել է պարբերաբար բարեկարգել ու կանաչապատել այգու հարակից տարածքը: Աշխատանքների մի մասն […]
16:44 01.08.2020
Այգեպար գյուղում հրետակոծված տներից մի քանիսն արդեն ամբողջությամբ վերականգնված են. մարզպետ Հայկ Չոբանյանը շրջել է գյուղում և ծանոթացել աշխատանքների ընթացքին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Տավուշի մարզպետարանից։ Հակառակորդի հրետակոծությունից ամենից շատ տուժած գյուղում՝ Այգեպարում, շարունակվում են վնասված տների վերանորոգման աշխատանքները: Տների վերանորոգման հետ զուգահեռ նաև մեկնարկել է գյուղամիջյան փողոցների ասֆալտապատման աշխատանքները: Մարզպետ Հայկ Չոբանյանը եղել […]
15:29 01.08.2020
Շրջակա միջավայրի նորանշանակ նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և գրել․ «Ադելը բռնացրել ա ինձ՝ նոր փուլի գերծանրաբեռնված աշխատակարգին ընդառաջ»։
15:00 01.08.2020
Օգոստոսի 1-ին՝ ժամը 14:17-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մերգելյան ինստիտուտի ներսում գտնվող մեկհարկանի շինության տանիքում։ «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է 14։51-ին։
14:35 01.08.2020
Օգոստոսի 1-ին՝ ժամը 13։51-ին, ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի տեղում հերթապահություն իրականացնող փրկարարական խումբը Երևան-Շորժա ավտոճանապարհի 47-րդ կմ-ին նկատել է ՃՏՊ և մոտեցել օգնության։ Պարզվել է, որ “BMW” մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել։ Նախնական տվյալների համաձայն կա մեկ զոհ և մեկ տուժած։
13:45 01.08.2020
Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի խաղաղապահների 40 հոգանոց զորախումբը մեկնել է Կոսովո՝ ամերիկյան ստորաբաժանման կազմում խաղաղապահ առաքելություն իրականացնելու: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը: «Զորախմբի անդամները մեկնելուց առաջ կորոնավիրուսի թեստ են հանձնել, բոլորի պատասխանները եղել են բացասական»,- ասաց Ստեփանյանը: ՊՆ մամուլի խոսնակը նշեց, որ Կոսովոյում այժմ խաղաղապահ առաքելություն իրականացնող հայ զինծառայողների […]
13:30 01.08.2020
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2020 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ պետության պարտքը տնտեսավարող սուբյեկտներին նվազել է 70 մլրդ դրամի շեմից՝ կազմելով 69,4 մլրդ դրամ: Այս մասին հաղորդում են ՊԵԿ-ից։ Կոմիտեն հայտնում է, որ այս ցուցանիշը դրական առումով ռեկորդային է վերջին տասնամյակների համար: Ընդ որում, իրական գերավճարը (սահմանված կարգով հաշվարկվող հարկային պարտավորության գումարից ավելի վճարված […]
12:36 01.08.2020
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Բայբուրդյանը հորդորում է Կալիֆորնիայում և ԱՄՆ արևմտյան մյուս նահանգներում բնակվող հայերին զգույշ լինել և ձեռնպահ մնալ որևէ քայլից, որը կարող է հող ստեղծել ադրբեջանական սադրիչ գործողությունների համար, ադրբեջանական հավանական սադրանքի կասկածի դեպքում անմիջապես դիմել իրավապահ մարմիններին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տարածած հայտարարությունում հյուպատոսը նաև հիշեցրել է, որ հայ-ադրբեջանական […]
12:15 01.08.2020
ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել, որով փոփոխություն է կատարել խանութ սրահների, մարզասրահների և լողավազանների վերաբերյալ նախկինում ստորագրված որոշումներում: Պարետի որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում: Պարետի ստորագրած նոր որոշմամբ՝ ուժը կորցրած է ճանաչվել նախկինում ընդունված N63 որոշման ենթակետը, որը սահմանում էր՝ «Յուրաքանչյուր օր ժամը 10։00-12։00-ը սպասարկվում են միայն կենսաթոշակային տարիքի անձինք՝ […]
12:07 01.08.2020
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Հայկական արտադրության հարվածային ԱԹՍ-ն՝ գործողության մեջ»: Իսկ գրառմանը կից նախարարը տեսանյութ է տեղադրել: https://www.facebook.com/hakobarshakyanpage/posts/3826055490754464