08:52 15.07.2020
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 15-ին՝ ժամը 10-18․00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի, Գործարանային, Խաղաղության, Գրիբոյեդովի, Ս.Սևանցու, Կոմիտասի և Բաբաջանյան փողոցների, Նաիրյան 168-187, Սայաթ-Նովա 17-26 համարների ջրամատակարարումը։
08:48 15.07.2020
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 15-ին՝ ժամը 11։00-ից մինչև հուլիսի 16-ը՝ ժամը 08։00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Արարատ քաղաքի, Այգավան, Արարատ և Ավշար գյուղերի գինու գործարանների ջրամատակարարումը։ Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։
08:39 15.07.2020
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ICRC) հայաստանյան պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոյի հետ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը քննարկել է Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ, ՀՀ քաղաքացի Նարեկ Սարդարյանի անհետացման հետ կապված հարցը, Ադրբեջանում անազատության մեջ պահվող Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ, ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի հարցը։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կապի մեջ է Նարեկ […]
08:34 15.07.2020
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Տաղանդավոր հայ ինժեներների մոդերնիզացրած և ՀՀ ԶՈՒ պրոֆեսիոնալ հակաօդային պաշտպանության զորքերի կողմից հմտորեն կիրառված «Оса» զենիթահրթիռային համակարգը այսօր խոցել է գերժամանակակից «Elbit Hermes 900» անօդաչու թռչող սարքը»։
08:22 15.07.2020
ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Սահմանապահ Բերքաբեր Հեռավորությունը հակառակորդի դիրքերից` ընդամենը 500 մետր Զորակցությունս սահմանում սխրանքներ գործող մեր զինվորներին, սպայական ու հրամանատարական ողջ անձնակազմին: Չնայած վտանգին` Բերքաբերում ապրող ու արարող բնակիչները շարունակում են ամուր պահել սահմանի թիկունքը և բարձրացնել մեր զինվորների մարտական ոգին: Հ.Գ. Սահմանապահ Բերքաբեր տանող ճանապարհի […]
08:13 15.07.2020
Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ժամը 00:15-ից մինչ այս պահը պահպանվում է հարաբերական անդորր։ Գիշերվա ընթացքում հրետանային միջոցներ չեն կիրառվել։ Ժամը 22:20-ից 23:00-ի սահմաններում հայկական ԶՈՒ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի երկու հարվածային ԱԹՍ, որոնց բեկորներն ընկել են միջդիրքային տարածքում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։ https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3052540684782071
00:20 15.07.2020
Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հայտարարություն է տարածել՝ զգուշացնելով․ «Ուշադրություն, հարգելի քաղաքացիներ, ևս մեկ կարևոր զգուշացում ⚠️ Այս հաղորդագրությունը հիմա օգտագործում են ադրբեջանցիները, գողանում են Instagram-ը, հետո Էլ. փոստն ու Ֆեյսբուքի էջը։ ❌Չանցնել հղումով ❌Տվյալներ չփոխանցել»:
00:07 15.07.2020
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունըյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և կից տեսանյութ հրապարակել․ «Հարգելի ՛ հայրենակիցներ Քիչ առաջ վերադարձա Մարտակերտի շրջանի սահմանամերձ Թալիշ և Մատաղիս համայնքներից: Հանդիպել եմ բնակչության հետ, լսել հուզող խնդիրները, տվել համապատասխան հանձնարարականներ: Պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ Կամո Վարդանյանի ուղեկցությամբ այցելել եմ նաև առաջնագիծ, ծանոթացել օպերատիվ իրավիճակին, զրուցել […]
23:39 14.07.2020
Այսօրվա դրությամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից թիրախավորվել են հայկական բնակավայրերը, մասնավորապես` Տավուշի մարզի Չինարի, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Պառավաքար համայնքները: Հրետակոծության է ենթարկվել նաև Բերդ քաղաքը. այս մասին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մարշալ Հ. Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ Արծրուն Հովհաննիսյանը: «Փաստացի, խաղաղ բնակչությունը թիրախավորվում է, բարեբախտաբար, զոհեր […]
23:35 14.07.2020
Հայ-ադրբեջանական սահմանին այս պահին օպերատիվ իրավիճակը համեմատաբար հանգիստ է. այս մասին ճեպազրույցի ընթացքում տեղեկացրեց ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մարշալ Հ. Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ, ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Հանգիստը սկսվել է մոտ ժամը 18։00-ից»,- ասաց նա։ Արծրուն Հովհաննիսյանի խոսքերով` կրակոցները համեմատաբար քիչ են, լարվածությունն էլ նվազել է:
23:25 14.07.2020
«Ֆեյսբուքի» էջը հարձակումներից պաշտպանելու համար խորհուրդ ենք տալիս միացնել երկփուլանի վավերացում ֆունկցիան։ Այս մասին գրված է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության ֆեյսբուքյան էջում։ «Ինչու և ինչպես՝ Ինչպես միացնել «Երկփուլանի վավերացում» (Two-factor authentication) ֆունկցիան Ֆեյսբուքում: ✅Երբ այս ֆունկցիան միացնում եք, նույնիսկ գաղտնաբառը կոտրելուց հետո չեն կարողանա մուտք գործել ձեր էջ, քանի դեռ չեն հաստատել հեռախոսահամարին եկած կոդը […]
23:24 14.07.2020
Իջևանի ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մարշալ Հ. Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ հուլիսի 12-14-ն ընկած ժամանակահատվածում խոցված ԱԹՍ-ների քանակը մոտենում է 10-ի: ՀՀ ԶՈՒ-ի կողմից դիրքային բարելավման մասին հարցին Հովհաննիսյանը չցանկացավ պատասխանել: Անդրադառնալով վիրավորների առողջական վիճակին՝ Հովհաննիսյանն ասաց․ «Վիրավորների կյանքին վտանգ […]
23:11 14.07.2020
Հանրապետության տարածքում՝ Հուլիսի 14-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 15-18-ն առանձին շրջաններում գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Հուլիսի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով: Երևան քաղաքում՝ Հուլիսի 14-ի երեկոյան […]
22:52 14.07.2020
ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տավուշի սահմանին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին Արցախում, ինչպես արդեն նշել եմ, շատ բուռն են արձագանքում: Վերջին երկու օրվա ընթացքում հազարավոր կամավորականներ են դիմել Արցախի Հանրապետության նախագահին և այլ մարմինների՝ Տավուշ մեկնելու ցանկությամբ: Այս պահին էլ դիմում-հայտերն ու հեռախոսազանգերը չեն դադարում: Սիրելի՛ կամավորականներ, ձեր պատրաստակամությունը, […]
22:30 14.07.2020
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատաքննության ժամանակ պաշտպանական խումբը միջնորդել է դատարանին կասեցնել գործի վարույթը և դիմել Սահմանադրական դատարան՝ քրեական օրենսգրքի 300 հոդվածի սահմանադրականությունը և այդ հոդվածի համապատասխանությունը Սահմանադրության մի շարք հոդվածների հետ պարզելու համար: Մանրամասները՝ ռեպորտաժում։
22:22 14.07.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Պաշտպանության նախարարության և Զինված ուժերի ղեկավար կազմի հետ՝ նախարար Դավիթ Տոնոյանի և ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ: ՀՀ ԶՈՒ բարձրագույն սպայակազմը վարչապետին է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանագոտում՝ Տավուշի ուղղությամբ, վերջին երկու օրերին հակառակորդի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված օպերատիվ իրավիճակը, հակառակորդի գործողությունները զսպելու ուղղությամբ հայկական զինուժի […]
22:04 14.07.2020
Երեկ Գյումրիում 1 ժամվա ընթացքում տեղացած հորդառատ անձրևն ու կարկուտը գերազանցել են ամսական նորմայի կրկնակին: Հեղեղը մեծ վնաս է հասցրել Գյումրիի գրեթե բոլոր թաղամասերին։ Ջրածածկ են եղել փողոցներ, սեփական տներ, առևտրի և սպասարկման օբյեկտներ։ Արտակարգ իրավիճակների նախարարությունում ու քաղաքապետարանում քննարկվել են հեղեղի հետևանքների վերացման աշխատանքների կազմակերպման և տուժած բնակիչների աջակցության հարցերը։ Մանրամասները՝ տեսանյութում։
21:38 14.07.2020
«Լիդիան Արմենիան» հայտարարություն է տարածել. «Լիդիան Արմենիան» հայտարարություն է տարածելՍ.թ. հուլիսի 14-ին «Լիդիան Արմենիան» ստացել է «Բնության մեջ կետերի նշահարման» փորձագիտական ակտը, որը ևս մեկ անգամ հաստատում է «Լիդիանի» օրինական տիրապետության տակ գտնվող տարածքներ ներխուժման փաստը: «Լիդիանը» ակտի հիման վրա դիմել է ՀՀ ոստիկանությանը՝ պահանջելով ՀՀ կառավարության 2007թ. 797-Ն որոշմամբ սահմանված ժամկետներում և կարգով վերացնել ընկերության […]
21:15 14.07.2020
Տավուշում իրավիճակը սահմանին այսօր ևս լարված է: Վերջին տեղեկությունների համաձայն` հակառակորդի կրակից հայկական կողմը 4 զոհ ունի: Ադրբեջանն էլ այսօր պաշտոնապես հաստատել է 7 զինվորականների մահվան լուրը. նրանց թվում են գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը և 3-րդ կորպուսի հրետանու պետ, գնդապետ Իլհամ Միրզոևը: Ինչպես է ադրբեջանական կողմի սադրանքներին պատժիչ գործողություններով պատասխանել հայկական ԶՈՒ-ն, մանրամասները` ռեպորտաժում:
21:02 14.07.2020
Հայաստանում նոր կորոնավիրուսի վերջին մեկ ամսվա տվյալները վկայում են, որ իրավիճակն ինչ-որ չափով կայունացել է: Այս մասին Արամ Աբրահամյանի հետ զրույցում ասել է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն Նունե Բակունցը: Նա ընդգծել է, որ այս պահին տանը հիվանդանոցային բուժման սպասողներ չկան: Մանրամասները՝ տեսանյութում։
20:38 14.07.2020
Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերին տիրող իրավիճակի առնչությամբ, նշելով, որ բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտարարությունը հրապարակված է ԱԳՆ պաշտոնական կայքում: «Բելառուսի Հանրապետությունը խորը մտահոգությամբ է արձանագրում հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի շարունակվող սրացումը։ Բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով, բանակցությունների և միջազգայնորեն […]
20:10 14.07.2020
Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով. «Մի շարք հայկական անուն, ազգանուն ունեցող էջերով (ամենայն հավանականությամբ հայերի էջեր, որ կոտրել են ադրբեջանցիները) կեղծ տեղեկություններ են տարածվում սահմանային իրավիճակի վերաբերյալ։ Հիշեցնում ենք՝ սոցիալական ցանցերում, էլ. փոստով ստացած անծանոթ, տարօրինակ նամակներից պետք է զգուշանալ։ Չսեղմել այդպիսի նամակներում առկա հղումներին ու ֆայլերին։ Չհաղորդել անձնական ու այլ տվյալներ […]
20:08 14.07.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: Վարչապետը բարձր է գնահատել դեսպանի՝ պաշտոնավարման ընթացքում հայ-բելառուսական կապերի զարգացման ուղղությամբ ներդրած ջանքերը և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի և Բելառուսի ղեկավարների միջև առկա է երկխոսության բարձր մակարդակ, երկու […]
19:30 14.07.2020
Այսօր ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ՀՀ ոստիկանության աշխատակիցները նոր կորոնավիրուսի դեմ ուղղված պայքարի հերթական միջոցառումն անցկացրել են Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։ Խախտումների էական նվազման միտում է գրանցվել դիտարկված զբոսայգիների, հուշակոթողների հարակից տարածքներում։ Քաղաքացիները դարձել են ավելի կարգապահ ու պատասխանատու, նախկինում հաճախակի հանդիպող դիմակները սխալ կրող անձանց թիվը զգալիորեն կրճատվել է։ Դիմակ […]
19:12 14.07.2020
Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայն այսօր ասել է, որ «մենք մտահոգությամբ հետևում ենք զարգացումներին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, որոնց ընթացքում օգտագործվում են ծանր զինատեսակներ և զոհվում են մարդիկ»: Այս մասին հայտնում է «Մեդիամաքս»-ը: «Մենք միանում ենք բոլոր կողմերին ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչին՝ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել հետագա […]
19:07 14.07.2020
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետները պարետատան որոշումները շրջանցելու փաստեր արձանագրած ընկերություններում այսօր իրականացրել են գործունեության ժամանակավոր կասեցման աշխատանքներ: Մասնավորապես, 24 ժամով կասեցվել է «Սպայկա» ՍՊԸ գրասենյակի, կորոնավիրուսի ռապիդ թեստերի առցանց վաճառքով զբաղվող «Դեուս Էքս» ընկերության, Էջմիածնի ՋՕԸ-ի, Չարենցավանի գործիքաշինական գործարանի և երեք տասնյակից ավելի տնտեսավարողների գործունեությունը, ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում։ Ընդ որում՝ վերջին […]
19:01 14.07.2020
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է ադրբեջանական «Elbit Hermes 900» ԱԹՍ-ի խոցումը: Մանրամասները՝ տեսանյութում:
19:00 14.07.2020
ՀՀ կրթության տեսչական մարմինը շուրջ երկու ամիս է ուժեղացված ռեժիմով ստուգումներ է իրականացնում նախադպրոցական ուսումնական հաստատություններում, որոնցում արձանագրված խախտումների վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը փոխանցվում է պարետատուն: Տեսչական մարմնի աշխատակիցները մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանում իրականացրած մշտադիտարկման արդյունքում ՀՀ պարետին առաջարկություն էին ներկայացրել վերոնշյալ վարչական շրջանի թիվ 134 մանկապարտեզի գործունեությունը ժամանակավորապես կասեցնելու վերաբերյալ: Պատճառն այստեղ արձանագրված որոշակի անհամապատասխանություններն […]
18:55 14.07.2020
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչներն այսօր Երևանում և հանրապետության մարզերում կասեցրել են սննդի շղթայում գործող երեք տասնյակ տնտեսավարողների գործունեությունը, որոնք խախտել են ՀՀ պարետի կողմից սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը: Այս աշխատանքները զուգակցվել են մարզերում ու մայրաքաղաքի վարչական շրջաններում մշտադիտարկումներով: Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի սննդի շղթայում գործող բոլոր այն կազմակերպություններում, որտեղ ստուգումներ են իրականացրել ՍԱՏՄ տեսուչները, […]