TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+24.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Միջազգային կառույցների արձագանքը կա՛մ չեզոք է, կա՛մ հօգուտ մեր երկրի. Շիրակ Թորոսյան

15:10 15.07.2020

«Յուրաքանչյուր երկիր ունի իր շահերը և՛ գլոբալ, և՛ տարածաշրջանային մակարդակով: Կարծում եմ, որ մենք մեր խնդիրները պիտի լուծենք՝ անկախ միջազգային արձագանքներից, չնայած, որ դրանք եղել են կա՛մ չեզոք, կա՛մ հօգուտ մեր երկրի, բացառությամբ Թուրքիայի և Ուկրաինայի»,- ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը: «Սա ևս  մեկ անգամ ցույց է տալիս, որ […]

̰
Ադրբեջանական հրետանին այսպես էր խփում մեր գյուղերին հուլիսի 13-14-ին․ Արծրուն Հովհաննիսյանը տեսանյութեր է հրապարակել

15:08 15.07.2020

Ադրբեջանական հրետանին այսպես էր խփում մեր գյուղերին հուլիսի 13-14-ին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է  ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մարշալ Հ. Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ Արծրուն Հովհաննիսյանը և կից տեսանյութեր հրապարակել։

̰ ̰
Աբովյան համայնքում մեկնարկել են համայնքի գլխավոր ճանապարհի՝ Հանրապետության պողոտայի կապիտալ հիմնանորոգման աշխատանքները

14:33 15.07.2020

Աբովյան համայնքում մեկնարկել են համայնքի գլխավոր ճանապարհի՝ Հանրապետության պողոտայի կապիտալ հիմնանորոգման աշխատանքները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։ «Ուրախությամբ եմ փաստում, որ այս տարի սուբվենցիաների տրամադրման նպատակով կառավարության կողմից հաստատված ծրագրերի շարքում են Աբովյան քաղաքի երկու գլխավոր ճանապարհների և Սահմանադրության հրապարակի հիմնովին վերանորոգման ծրագրերը՝ շուրջ 650 մլն ՀՀ դրամ ծրագրային […]

̰
Այս կռվում հոգնել չկա, տարբերություն էլ չկա՝ սահմանի որ մասում է. Աշոտ Ղուլյան

14:30 15.07.2020

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի խորհրդական Աշոտ Ղուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սահմաններում նորից անհանգիստ է: Անասելի ցավոտ են մեր հերոսների խոցվելու մասին լուրերը, սակայն անթաքույց հպարտություն են պարգևում երկրի սահմաններն ամրապնդելու մեր տղաների անտրտունջ ջանքերը: Արդեն որերորդ ամառն է, որ մենք ապրում ենք ուժգնացող լարվածության պայմաններում: Բացառություն էր 2016 թվականը, երբ ռազմական էսկալացիան […]

̰
Հուլիսի 19-20-ին Արարատի և Արմավիրի մարզերում, Արագածոտնի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է անոմալ բարձր ջերմային ֆոն․ Սուրենյան

14:19 15.07.2020

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել։ «Հուլիսի 19-20-ին Արարատի և Արմավիրի մարզերում, Արագածոտնի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում, սպասվում է անոմալ բարձր ջերմային ֆոն, ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +38․․․+40 աստիճանի։ Նշված օրերին հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ»,- գրել է նա:  

̰
Առանձին օրերի ժամանակավորապես փակ կլինեն Մյասնիկյան պողոտայից դեպի Սարալանջի փողոց տանող տրանսպորտային թունելի ուղղությունները

13:59 15.07.2020

Առանձին օրերի ժամանակավորապես փակ կլինեն Մյասնիկյան պողոտայից դեպի Սարալանջի փողոց տանող տրանսպորտային թունելի ուղղությունները։ Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ Մայրաքաղաքի Մյասնիկյան պողոտայից դեպի Սարալանջի փողոց տանող տրանսպորտային թունելի լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 18-ին և 19-ին` ժամը 08:30-20:00-ն ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Սարալանջի փողոցից դեպի Մյասնիկյան պողոտա, իսկ հուլիսի 25-ին և 26-ին՝ Մյասնիկյան պողոտայից […]

̰
Նախագահը հրամանագրեր է ստորագրել՝ հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված զինծառայողներին հետմահու պարգևատրելու մասին

13:55 15.07.2020

Հանրապետության նախագահը հրամանագրեր է ստորագրել՝ հայրենի սահմանները պաշտպանելիս զոհված զինծառայողներին մեդալներով պարգևատրելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի. Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ N զորամասի հրետանու շտաբի […]

̰
Ժայռաբեկորն անջատվել է ժայռից և ընկել երկաթուղային գծերի վրա

13:30 15.07.2020

Հարավկովկասյան երկաթուղին տեղեկացնում է. «Հուլիսի 14-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, Լոռու մարզի երկաթուղու Թումանյան-Սանահին հատվածում (2618 կմ), «Ճառագայթ» ՍՊԸ-ի կողմից ճանապարհաշինարարական աշխատանքների կազմակերպման արդյունքում, մինչև 12 տոննա քաշով ժայռաբեկոր անջատվել է ժայռից և ընկել երկաթուղային գծերի վրա: Նման դեպք նույն հատվածում արդեն գրանցվել էր հունիսի 10-ին: Երկու դեպքում էլ տեղի են ունեցել Հայաստանի երկաթուղու արտաքին հաղորդակցության […]

̰
Օձունի բնակիչների՝ միմյանց դանակահարելու դեպքի առթիվ հարուցված քրգործն ուղարկվել է դատարան

13:10 15.07.2020

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ավարտվել է Օձուն համայնքի բնակիչների՝ միմյանց դանակահարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են երկու անձանց՝ կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս ստանալու մի շարք հանգամանքներ, շարժառիթը: Քննությամբ մասնավորապես պարզվել է, որ 2018 թվականի հուլիսի 31-ին՝ ժամը 08:47-ին, […]

̰
Կրկին ադրբեջանական զինտեխնիկան բնակավայրերում է տեղակայված

13:08 15.07.2020

«Հանուն հայ զինվորի» ՀԿ նախագահ Դավիթ Թորոսյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել՝ կից նշելով. «Կրկին ադրբեջանական զինտեխնիկան բնակավայրերում է տեղակայված»: Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանն էլ նշել է. «Ադրբեջանը մշտապես էլ իր տեխնիկան տեղակայել է բնակավայրերում, տեղից կրակ բացել՝ կենդանի վահան դարձնելով իր բնակավայրերն ու քաղաքացիներին։ Սա նոր մոտեցում չէ, ավելին՝ մի քանի դեպքեր […]

̰
Այս դահլիճում ունեցել ենք առնվազն մի քանի գումարում պատգամավորներ, որոնք իրար փոխարեն «կնոպկա» են սեղմել. բուռն քննարկում ԱԺ-ում

12:58 15.07.2020

Խորհրդարանն այսօր արտահերթ նիստի աշխատանքները սկսել է մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցելով Ադրբեջանի սադրիչ գործողությունների հետևանքով զոհված 4 զինծառայողների հիշատակին: Իսկ նիստը հրավիրվել է «Իմ քայլի» 36 պատգամավորների նախաձեռձնությամբ, որի օրակարգում 14 հարց է ընդգրկված: ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծով առաջարկվում է համավարակով պայմանավորված առողջական խնդիրներ ունեցող պատգամավորներին գրավոր քվեարկելու իրավունք տալ: […]

̰
Մեր երկու զոհերը, ամենայն հավանականությամբ, եղել են կամիկաձեների օգտագործման արդյունքում. Անդրանիկ Քոչարյան

12:36 15.07.2020

«Մեր զիված ուժերը պաշտպանությունն իրականացնում է շատ վստահ, և վերջին հակաօդային ուժերի  գործողություններն այդ վստահությունը պետք է  փոխանցեն հասարակությանը, գործընթացները տեղափոխվել են տեղեկատվական և Ադրբեջանում՝ ներքին զարգացումների շրջանակ: Մենք մեր զինված ուժերին պետք է աջակցենք այդ հարցում, որպեսզի խառնակչությունները բացառվեն:  Ես կարծում եմ, որ մեր զինված ուժերն ավելի կառավարելի և բարձր  մակարդակի վրա են հիմա,  […]

̰
Հուլիսի 14-ին հակառակորդի կողմից արձակած կրակոցների դեպքերի առթիվ հարուցվել է 3 քրգործ

12:22 15.07.2020

2020թ. հուլիսի 14-ին հակառակորդի կողմից արձակած կրակոցների դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է երեք քրեական գործ՝ ազգային ատելության շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկելու և գույքը դիտավորյալ ոչնչացնելու հատկանիշներով: Այսպես, 2020թ. հուլիսի 14-ին՝ ժամը 10:15-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագծի Տավուշի մարզի Բերդ համայնքին սահմանակից հակառակորդի մարտական հենակետերից, […]

̰
Հակառակորդի կողմից Չինարիի վրա արձակած կրակոցների դեպքի առթիվ հարուցվել է ևս մեկ քրգործ

12:18 15.07.2020

2020թ. հուլիսի 13-ին՝ ժամը 15։10-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագծի Տավուշի մարզի Բերդ համայնքի Չինարի բնակավայրին սահմանակից հակառակորդի մարտական հենակետերից ազգային ատելության շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկելու և գույքը դիտավորյալ ոչնչացնելու նպատակով կրակ  է արձակվել նույն բնակավայրի երկու բնակիչների՝ 12-րդ փողոցում գտնվող  առանձնատների ուղղությամբ, սակայն հանցագործությունն ավարտին  չի հասցվել, իսկ  նշված առանձնատների […]

̰
Որևէ բնակավայրից որևէ տարհանում չի եղել, կարծում եմ՝ չի էլ լինի. Արծրուն Հովհաննիսյան

12:10 15.07.2020

Որևէ բնակավայրից որևէ տարհանում չի եղել, կարծում եմ՝ չի էլ լինի։ Այս հարցը փակենք։ Այդ մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է Արծրուն Հովհաննիսյանը՝  նշելով, որ բնակիչների շրջանում տուժածներ չկան: Վնասված տարածքներում առաջիկայում անցկացնելու են գույքագրում: Նաև անդրադարձել է վնասված գազատարին՝ շեշտելով, որ այն վնասվել է 2 անգամ և 2 անգամ էլ վերականգնվել:

̰
Կապույտ մզկիթում պայթուցիկ սարքի վերաբերյալ ահազանգը կեղծ էր

12:02 15.07.2020

Հուլիսի 15-ին` ժամը 09։35-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայում գտնվող Կապույտ մզկիթում պայթուցիկ սարք է տեղադրված։ Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվականից: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ, Քաղաքացիական պաշտպանության […]

̰
Իմքայլականներն առաջարկում են կորոնավիրուսով վարակված պատգամավորներին գրավոր քվեարկելու իրավունք տալ

11:59 15.07.2020

ԱԺ-ն «Իմ քայլը» խմբակցության 36 պատգամավորների նախաձեռնությամբ անցկացնում է արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված է 14 հարց: Առաջինը քննարկվել է «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը, որը ներկայացրել է Վահագն Հովակիմյանը: «Նախագծով առաջարկվում է ներդնել առողջության հիմքով ժամանակավոր անաշխատունակ համարվող պատգամավորների գրավոր քվեարկության կարգը, այժմ հնարավորություն ունեն գրավոր քվեարկել միայն գործուղման մեջ գտնվելիս, մնացած […]

̰
Ադրբեջանը եղած թանկաժեք տեխնիկական միջոցները, սպառազինությունը ցածր էֆեկտիվությամբ է կիրառում. Տիգրան Աբրահամյան

11:55 15.07.2020

Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջին 2-3 օրերին Տավուշի ուղղությամբ ծավալված մարտական գործողությունների ժամանակ ակնհայտ դարձավ, որ չնայած Ադրբեջանն իր զինանոցում ժամանակակից սպառազինության միջոցներ ունի, սակայն կատարողականի հետ կապված խնդիրներ ունի։ Պարզ ասած, եղած թանկաժեք տեխնիկական միջոցները, սպառազինությունը ցածր էֆեկտիվությամբ է կիրառվում»:

̰
Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը

11:46 15.07.2020

Հուլիսի 14-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Արտգործնախարարները քննարկել են հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը: Նախարար Մնացականյանն իր կիպրացի գործընկերոջը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել Ադրբեջանի սադրիչ գործողությունների, այդ թվում վերջինիս կողմից քաղաքացիական ենթակառուցվածքների և բնակչության […]

̰
Անտառապահը թույլատրել է վառելափայտ դուրս բերել անտառից, ինչի դիմաց մաս-մաս կաշառք է ստացել

11:26 15.07.2020

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում ավարտվել է «Դիլիջան» ազգային պարկ»-ի անտառապահի կողմից կաշառք ստանալու, իսկ Դիլիջան քաղաքի բնակչի կողմից կաշառք տալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մինչդատական վարույթում իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ «Շամախյան տեղամաս» մասնաճյուղի անտառապահը, 2006 թվականից զբաղեցնելով […]

̰
Իհարկե, դա քնած զինվորին կացնահարել չէ, ոչ էլ անմեղ բլոգերին խեղդել. Լապշինը՝ ադրբեջանական հերթական ձախողման մասին

11:23 15.07.2020

Իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է հայկական ԶՈւ կողմից «Elbit Hermes 900» ԱԹՍ-ի խոցմանը: Այն իսրայելական արտադրության է, գերժամանակակից ու շատ թանկ՝ մոտ 30 միլիոն դոլար: ԱԹՍ-ն կարող է օդում մնալ ավելի քան 30 ժամ: Լապշինը նշել է, որ այս ԱԹՍ-ն կիրառվում է հետախուզական նպատակներով, հակառակորդի ավիացիոն և ցամաքային ուժերի համար խոչընդոտների ստեղծման […]

̰
Տարբեր աստիճանի վիրավորում ստացած 10 զինծառայող այժմ բուժում է ստանում

11:17 15.07.2020

Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ծավալված գործողությունների ընթացքում տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած տասը զինծառայող այժմ բուժում է ստանում։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Մեկ զինծառայող ծայրահեղ ծանր վիճակում է։ Հինգ զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության` դրական դինամիկայով։ Մյուսներն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում կվերադառնան շարք։ «Առողջություն և շուտափույթ ապաքինում տղաներին, իսկ […]

̰
Ծակքար համայնքում կիրականացվի սուբվենցիոն 3 ծրագիր

11:14 15.07.2020

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Գեղարքունիքի մարզի Ծակքար համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կկառուցվի ✅բնական քարե կամուրջ տանող ճանապարհը, ✅լուսավորության ցանց թիվ 3 եւ 10 փողոցներում, ✅կասֆալտապատվի 6-րդ փողոցը: ?️Ծակքարի բնական քարե կամուրջ-հուշարձան տանող ճանապարհի կառուցման ծրագրի նախնական ընդհանուր ?արժեքը կազմել է շուրջ 18 միլիոն 200 հազար դրամ, որի ➡️60 […]

̰
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 515 նոր դեպք և 619 առողջացած

10:54 15.07.2020

Հուլիսի 15-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 33005 դեպք, որոնցից 21348-ն` առողջացած, 592-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 11-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10876 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 139220 թեստավորում: Նախորդ օրը կատարվել է 2418 թեստավորում, որից 1903-ը՝ բացասական արդյունքով։ Այս մասին հայտնում է ՀՀ Հիվանդությունների վերահսկման և […]

̰
ԲՀԿ նախագահը կորոնավիրուսի կրկնակի թեստ է հանձնել, որի պատասխանը բացասական է

10:49 15.07.2020

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի առողջական վիճակի վերաբերյալ հետևողականորեն ապատեղեկատվություն տարածողներին և ցանկալին իրականության տեղ հրամցնելու հուսահատ փորձեր անողներին ուզում եմ տեղեկացնել, որ նախօրեին ԲՀԿ նախագահը կորոնավիրուսի կրկնակի թեստ է հանձնել, որի պատասխանը բացասական է: Գագիկ Ծառուկյանը գտնվում է ուժեղ և հզոր մարզավիճակում: […]

̰
Մեղադրանք է առաջադրվել պատգամավորի թեկնածուի օգտին կողմ քվեարկելու նպատակով կաշառք տալու համար

10:40 15.07.2020

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Ա. Բաբայանը 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների նախընտրական փուլում ընտրողին տվել է կաշառք՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության համապետական ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուի օգտին կողմ քվեարկելու համար: Այսպես, հիշյալ ընտրություններին մասնակցելու համար Հայաստանի Հանրապետական կուսակցությունից առաջադրված […]

̰
ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել՝ Կապույտ մզկիթում պայթուցիկ սարք է տեղադրված

10:17 15.07.2020

Հուլիսի 15-ին՝ ժամը 09։35-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայում գտնվող Կապույտ մզկիթում պայթուցիկ սարք է տեղադրված։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական […]

̰
Ադրբեջանի իշխանություններն իրենց ոչ հաշվենկատ քայլերով իրենց բավականին վատ դրության մեջ են դրել․ Տիգրան Աբրահամյան

10:13 15.07.2020

Ադրբեջանի իշխանություններն իրենց ոչ հաշվենկատ քայլերով իրենք իրենց բավականին վատ դրության մեջ են դրել։ Այս մասին գրում է Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը։ «Բաքվում արդեն մի քանի օր է անցկացվող հանրահահավաքներն արդեն դուրս են եկել վերահսկողությունից, իսկ փողոց դուրս եկածները տարբեր պաշտոնյաների հրաժարականները պահանջելուց բացի պատերազմական կոչեր են հնչեցնում։ Կգնա՞ Ալիևը լայնամասշտաբ ռազմական գործողությունների, […]

̰
Վարչապետը հետմահու մեդալներով է պարգևատրել Տավուշի հատվածի պաշտպանության ժամանակ զոհվածներին

10:07 15.07.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հենց նոր ստորագրեցի՝ Հայաստանի պետական սահմանի Տավուշի հատվածի պաշտպանության ժամանակ զոհված՝ մայոր Գարուշ Համբարձումյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, կապիտան Սոս Էլբակյանին Արիության մեդալով, կրտսեր սերժանտներ Սմբատ Գաբրիելյանին եւ Գրիշա Մաթեւոսյանին Արիության մեդալներով հետմահու պարգեւատրելու վերաբերյալ Հանրապետության նախագահին ուղղված միջնորդությունը: Խոնարհվում եմ Ձեր եւ […]

̰
BACK_TO_TOP