TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+19.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Պատրաստվում է երկրորդ միջանկյալ զեկույցը՝ Տավուշի բնակավայրերի հրետանակոծությունների վերաբերյալ. ՄԻՊ

12:40 14.07.2020

Այս պահին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում անգլերենով պատրաստվում է երկրորդ միջանկյալ զեկույցը Տավուշի մարզի Չինարի, Այգեպար և Բերդ բնակավայրերի հրետանակոծությունների վերաբերյալ միջազգային կազմակերպություններին ուղարկելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՄԻՊ Արման Թաթոյանը: Այսօր՝ հուլիսի 14-ին, Բերդ քաղաքից խաղաղ բնակիչները Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին տեղեկացրել են, որ քաղաքը ենթարկվում է հրետանակոծության և ներկայացրել […]

̰
Փարիզում Ադրբեջանի դեսպանատունը ներկվել է «Ո՛չ պատերազմին» և «Կանգնեցրե՛ք Ալիևին» գրություններով

12:36 14.07.2020

Փարիզում Ադրբեջանի դեսպանատան շենքի մուտքը ներկվել է «Ո՛չ պատերազմին» և «Կանգնեցրե՛ք Ալիևին» գրություններով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Զարթոնք Մեդիա»-ն: Դեսպանատան շենքի մուտքի առջև և դիմային հատվածում նման գրություններ են հայտնվել հուլիսի 14-ի գիշերը: Ադրբեջանի դեսպանության դռան վրա նաև արնագույն ներկ է թափվել՝ խորհրդանշելով խաղաղ հայ հարևանների նկատմամբ Ալիևի արյունարբու ռեժիմի գործողությունները:

̰
Հայաստան մշտական բնակության տեղափոխվողները կարող են առանց մաքսային վճարների ներմուծել անձնական օգտագործման ապրանքները

12:27 14.07.2020

Մշտական բնակության համար Հայաստան տեղափոխվող անձինք կարող են օգտվել անձնական օգտագործման ապրանքներն առանց մաքսային վճարների ներմուծելու հնարավորությունից: Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից: Արտոնությունը վերաբերում է միայն օգտագործված ապրանքներին, որոնք չպետք է գերազանցեն հետևյալ չափաքանակները. կենցաղային և անձնական օգտագործման սարքեր` յուրաքանչյուր տեսակից 3 հատ, (օրինակ` սառնարան, հեռուստացույց) օգտագործված կահույք` յուրաքանչյուր տեսակից մեկ լրակազմ, (օրինակ ննջասենյակի կահույքի […]

̰
Երևանում հիվանդին տեղափոխող շտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել

12:11 14.07.2020

Երևանի Ծովակալ Իսակովի պողոտան՝ դեպի «Հաղթանակ» կամուրջ ուղղությունն այսօր ժամը 10:30-ի սահմանում խցանված էր՝ շտապօգնության մեքենան բախվել էր մարդատարին: 168.am-ը կապ է հաստատել ոստիկանության լրատվական ծառայություն՝ ճշտելու արդյոք վթարի հետևանքով տուժածներ կա՞ն, թե՞ ոչ և շտապօգնության մեքենան արդյոք այդ պահին հիվանդ է տեղափոխե՞լ: «Նյութական՝ գույքային վնաս է, մարմնական վնասվածքներ չկան: Շտապ օգնության մեքենայում հիվանդ եղել է, […]

̰
Ադրբեջանը փորձում է խաղի նոր պայմաններ առաջադրել. Տիգրան Աբրահամյան

11:59 14.07.2020

Բնակավայրերին հարվածներ հասցնելով՝ Ադրբեջանը փորձում է խաղի նոր պայմաններ առաջադրել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը: «Նոր իրողությունները նոր պահանջներ և առաջադրանքներ են օրակարգ բերում՝ հակազդելու և ճնշելու անհամաչափ միջոցներով»,- գրել է նա։

̰
Վերջին 1 օրում բացահայտվել է հանցագործության 72 դեպք

11:53 14.07.2020

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 13-ից 14-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 72 դեպք, որից 10-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ խարդախության՝ 20, մարմնական վնասվածք հասցնելու՝ 12, յուրացնելու կամ վատնելու՝ 5, ընտանեկան բռնության՝ 4, անձնական ունեցվածքի գողության, սպանության սպառնալիքի և ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման և միջազգային ահաբեկչության հրապարակային կոչերի, նշված հանցանքների կատարումը հրապարակայնորեն […]

̰
Ի՞նչ աշխատանքներ է կատարել ԿԳՄՍՆ Գիտության կոմիտեն 2020 թ. առաջին կիսամյակում

11:44 14.07.2020

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրապարակել է Գիտության կոմիտեի՝ 2020 թվականի առաջին կիսամյակում իրականացրած ծրագրերի և ընթացիկ մշակումների վերաբերյալ համառոտ տեղեկատվություն: Համաձայն դրա՝ դիտարկվող ժամանակահատվածում.  Կազմակերպվել է Գիտության կոմիտեի և Հիմնարար հետազոտությունների ռուսաստանյան հիմնադրամի համագործակցությամբ անցկացվող Գիտական հետազոտությունների համատեղ ծրագրերի աջակցության միջազգային մրցույթը, որում փոխվել է աշխատավարձային ֆոնդը` նախկին 70000 դրամ միջին աշխատավարձի փոխարեն […]

̰
Քաղաքացիական բնակչության անվտանգության դեմ ուղղված այս գործողությունները ստանալու են համարժեք պատասխան. ՀՀ ԱԳՆ խոսնակ

11:40 14.07.2020

ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանական կողմը շարունակում է իր ագրեսիվ գործողությունները հայ-ադրբեջանական սահմանին՝ դիտավորյալ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներն ու բնակչությունը և ընդլայնելով լարվածության աշխարհագրությունը: Այսօր հարվածային ԱԹՍ-ի միջոցով հրետանակոծման է ենթարկվել Բերդ քաղաքի քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները: ՀՀ քաղաքացիական բնակչության անվտանգության դեմ ուղղված այս ագրեսիվ գործողությունները ստանալու են իրենց համարժեք պատասխանը, […]

̰
Ժոնաթան Լաքոտը Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ քաղցրավենիք է նվիրել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ին

11:40 14.07.2020

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի անձնակազմին Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ ֆրանսիացի շեֆ-խոհարարի կողմից պատրաստված քաղցրավենիք էր նվիրել: Դեսպանի անունից անակնկալը բուժանձնակազմին փոխանցեց դեսպանատան համգործակցության հարցերով կցորդ Առնո Շաֆանժը: «Ֆրանսիայի հետ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի գործընկերային, բարեկամամական կապերն առավել ամրապնդվեցին ֆրանսիացի բժիշկների այցով: Նրանց Հայաստանում գտնվելը մեկտեղեց […]

̰
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին` Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ

11:34 14.07.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ երկրի Ազգային տոնի կապակցությամբ: Ուղերձում նշված է. «Մեծարգո պարոն Նախագահ, թանկագին Էմանուել. Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ։ Ֆրանսիացի ժողովրդի ազատատենչ ու հեղափոխական ոգու հաղթանակի շնորհիվ Եվրոպայի պատմական զարգացման առանցքում […]

̰
ԶՈՒ ստորաբաժանումները ոչնչացնում են Տավուշի սահմանամերձ բնակավայրերը հրետակոծած ադրբեջանական հենակետերը

11:28 14.07.2020

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ոչնչացնում են Տավուշի սահմանամերձ բնակավայրերը հրետակոծած ադրբեջանական հենակետերը։ ՀՀ պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել։ https://www.facebook.com/arcrun/posts/3159264594109127

̰
Օձուն-Թումանյան ճանապարհահատվածի 11-րդ կմ-ը փակ կլինի

11:25 14.07.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Հուլիսի 14-20-ը ժամը 09։00-19։00-ն (բացառությամբ ժամը 13։00-14։00-ն) արհեստական պայթեցման աշխատանքների նպատակով Օձուն-Թումանյան ճանապարհահատվածի 11-րդ կմ-ը փակ է լինելու։

̰
Հակառակորդը հարվածային ԱԹՍ-ով թիրախավորել է Բերդի քաղաքացիական ենթակառուցվածքները, տուժածներ չկան

11:18 14.07.2020

Հակառակորդը հարվածային ԱԹՍ-ով թիրախավորել է Բերդի քաղաքացիական ենթակառուցվածքները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Տուժածներ չկան։ https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3050023701700436

̰
Ադրբեջանական զինված ուժերը կրակոցներ են արձակում Բերդ համայնքի ուղղությամբ

11:15 14.07.2020

Տավուշի մարզի Բերդ համայնքի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերը կրակոցներ են արձակում։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը։ Համայնքի ղեկավարն այլ մանրամասներ չի հաղորդել՝ նշելով, որ այս պահին չի կարող խոսել։ Ավելի վաղ, ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ հուլիսի 14-ի գիշերը ՀՀ Զինված ուժերի մարտական դիրքերից դիտարկվել է […]

̰
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 339 նոր դեպք և 864 առողջացած

11:00 14.07.2020

Հուլիսի 14-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 32490 դեպք, որոնցից 20729-ն` առողջացած, 581-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 8-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10996 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 136802 թեստավորում: Նախորդ օրը կատարվել է 1115 թեստավորում, որից 776-ը՝ բացասական արդյունքով։ Այս մասին հայտնում է ՀՀ Հիվանդությունների վերահսկման և […]

̰
Աղբերքի սարերում 3 հրաշալի տեսարանի ականատես եղա․ Գեղարքունիքի մարզպետ

10:30 14.07.2020

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Աղբերքի սարերում 3 հրաշալի տեսարանի ականատես եղա. 1. Սարերի լանջերին ամենուր արածող մեծաթիվ անասուններ (Ոչխարներ, այծեր, կովեր) 2. Աղբերք բնակավայրի խմելու ջրագիծը (Սուբվենցիոն ծրագրերով կառուցվող) 3. Սևանա լիճը Հ.Գ֊Դրախտիկի և Ջիլի սիրելի բնակիչներ, մոտ օրերս այստեղ կավարտվեն ջրագծի անցկացման աշխատանքները և շինարարները կտեղափոխվեն ձեր բնակավայրեր՝ նոր […]

̰
Թուրքիան ընդունեց միակողմանի ու դատապարտելի որոշում՝ խախտելով կրոնական փոքրամասնությունների իրավունքները․ Գարեգին Երկրորդ

10:20 14.07.2020

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձ է կատարել Սուրբ Սոֆիայի տաճար-թանգարանը մզկիթի վերածելու Թուրքիայի իշխանությունների որոշմանը․ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ցավով արձանագրեցինք տակավին մի քանի օր առաջ՝ հուլիսի 10-ին, Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից Օրթոդոքս Եկեղեցիների և քրիստոնեական աշխարհի համար կարևոր նշանակություն ունեցող Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարանից մզկիթի վերածելու որոշումը։ Հակառակ համաքրիստոնեական […]

̰
Իրանի դիրքորոշումը ղարաբաղյան հարցում մնում է անփոփոխ. Իրանի ԱԳՆ

09:56 14.07.2020

Հայաստանի և Ադրբեջանի միջև ղարաբաղյան տարածաշրջանի շուրջ վեճի կարգավորման վերաբերյալ Իրանի դիրքորոշումը չի փոխվել: Այս մասին հայտնել է հարևան երկրի ԱԳՆ խոսնակ Աբբաս Մոսավին, փոխանցում է IRNA գործակալությունը։ Շեշտելով երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելու և վեճերը խաղաղ ճանապարհով կարգավորելու անհրաժեշտությունը՝ Մոսավին հավելել է․ «Հավատում ենք, որ հարևան երկու երկրներն իրենց վեճերը պետք է կարգավորեն […]

̰
Երեխաների ապօրինի որդեգրման գործընթացում հայտնաբերվել են նոր հանգամանքներ. հարուցվել է քրեական գործ

09:39 14.07.2020

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2005թ. նոյեմբերի 29-ից սկսած օտարերկրյա պետությունում հավատարմագրված և օտարերկրյա որդեգրումներով զբաղվող ընկերություններից, […]

̰
Հայկական ԶՈւ-երն արդեն կահավորում են զբաղեցրած-բարելավված նոր դիրքերը․ «Հանուն հայ զինվորի» ՀԿ նախագահ

09:36 14.07.2020

«Հանուն հայ զինվորի» ՀԿ նախագահ Դավիթ Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով․ «Հայկական ԶՈւ-երը արդեն կահավորում են զբաղեցրած-բարելավված նոր դիրքերը?»։ https://www.facebook.com/photo.php?fbid=3314356878614854&set=a.193755774008329&type=3&theater

̰
ՄԱԿ գլխավոր քարտուղարը կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները և զերծ մնալ սադրիչ հռետորաբանությունից

09:28 14.07.2020

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը խորապես մտահոգված է Հայաստան-Ադրբեջան սահմանին կրակի փոխանակման վերաբերյալ տեղեկություններից, ներառյալ ծանր զինատեսակների կիրառմամբ, ինչը հանգեցրել է կորուստների։ Այս մասին հայտարարել է գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։ «Գլխավոր քարտուղարը հորդորում է անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները, կոչ անում ներգրավված կողմերին անհապաղ քայլեր ձեռնարկել իրադրության դեէսկալացիայի ուղղությամբ և զերծ մնալ սադրիչ հռետորաբանությունից»,- ասված է […]

̰
Աբովյան քաղաքի որոշ հասցներում ջրամատակարարումը 12 ժամով կդադարեցվի

09:17 14.07.2020

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 16-ին՝ ժամը 10.00-22.00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հատիսի 2 շենքի, Հանրակացարանային թաղամասի, 3, 4 միկրոշրջանների և դրանց կից հանրային բաժանորդների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
Կապանում և Սիսիանում իրականացվում են սուբվենցիոն ծրագրեր․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

09:09 14.07.2020

Կառուցենք Հայաստանը նորովի․ Կապանում և Սիսիանում իրականացվում են սուբվենցիոն ծրագրեր։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Կապանում նորոգվում են բազմաբնակարան շենքերի տանիքները։ Ծրագրի արժեքը կազմում է 212․4 մլն դրամ։ Ասֆալտապատվում են համայնքի փողոցները, կառուցվում են լուսավորության համակարգեր։ Սիսիան համայնքի 5 բնակավայրեր համալրվել են գյուղատնտեսական մեքենասարքավորումներով։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փըլոնը և սենատոր Էդվարդ Մարքին դատապարտել են Ադրբեջանի գործողությունները

08:59 14.07.2020

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փըլոնը և սենատոր Էդվարդ Մարքին իրենց զորակցությունն են հայտնել Հայաստանին և հայ ժողովրդին՝ դատապարտելով Ադրբեջանի կոնֆլիկտ հրահրող սադրիչ գործողությունները»: Ես աջակցում եմ Հայաստանին, քանի որ հայերը պաշտպանում են իրենց տարածքային ամբողջականությունը: Այս մասին «Թվիթեր»-ի իր […]

̰
Գիշերը համեմատաբար հանգիստ է անցել․ Արծրուն Հովհաննիսյան

08:54 14.07.2020

ՀՀ ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է․ «Գիշերը համեմատաբար հանգիստ է անցել: Փառք մեր բանակին»: https://www.facebook.com/arcrun/posts/3158826640819589 https://www.facebook.com/arcrun/posts/3159002587468661 https://www.facebook.com/arcrun/posts/3159045810797672

̰
Գիշերը ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերից դիտարկվել է հակառակորդի տանկի շարժ․ ՊՆ խոսնակ

08:49 14.07.2020

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Գիշերը ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերից դիտարկվել է հակառակորդի տանկի շարժ, որը մեր կողմից վարված կրակով կասեցվել է։ Այժմ սահմանին հարաբերական անդորր է։ Հ․Գ․ Առաջիկայում կհրապարակենք հետաքրքիր տեսանյութ»։

̰
Վաշինգտոնը կոչ է անում խստորեն պահպանել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանին

08:37 14.07.2020

Վաշինգտոնը խստագույնս դատապարտում է բռնությունը հայ-ադրբեջանական միջազգային սահմանին։ Այս մասին հայտարարել է Պետդեպի մամուլի խոսնակ Մորգան Օրթագուսը: «Կոչ ենք անում կողմերին անհապաղ դադարեցնել ուժի կիրառումը, օգտագործել ուղիղ հաղորդակցության առկա միջոցները՝ հետագա էսկալացիայից խուսափելու համար»,- հայտնել է Օրթագուսը։ Պետդեպը հորդորել է խստորեն պահպանել հրադադարը։ «Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ ԱՄՆ-ը հանձնառու է մնում ԼՂ հակամարտության տևական, […]

̰
Փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը կտեղափոխվի այլ աշխատանքի` մասնավոր հատվածում

08:25 14.07.2020

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Նախորդ շաբաթ ներկայացված դիմումի համաձայն, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ, փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը հուլիսի 15-ից կավարտի պաշտոնավարումը և կտեղափոխվի այլ աշխատանքի` մասնավոր հատվածում: «Շնորհակալ եմ քաղաքապետին` համատեղ աշխատանքի ընթացքում ցուցաբերած վստահության ու ներդաշնակ աշխատանքի համար, քաղաքական թիմիս` գլխավորությամբ վարչապետի, ցուցաբերած վստահության ու աջակցության համար, […]

̰
Գյումրիում վնասվել են ոչ միայն տրանսպորտային միջոցներ, այլև սեփական տներ, շենքերի նկուղներ, էլեկտրամատակարարման ենթակառուցվածքներ

08:19 14.07.2020

Գյումրիում տեղացած աննախադեպ ծավալի կարկուտի և անձրևի պատճատով վնասվել են ոչ միայն տրանսպորտային միջոցներ, այլ նաև բնակելի սեփական տներ, բազմաբնակարան շենքերի նկուղներ, սպասարկման օբյեկտներ, փողոցային և էլեկտրամատակարարման ենթակառուցվածքներ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։ Այժմ աշխատանքներ են իրականացվում էլեկտրամատակարարումը Գյումրու թաղերում վերականգնելու ուղղությամբ։ Համայնքի կողմից տարվում են վնասների գնահատման աշխատանքներ։ […]

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և Կոտայքի մարզում

08:10 14.07.2020

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանում՝ 11:00-17:00 Մաշտոցի պող. 33/1, 37 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հերացի փ. 22 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բրյուսովի փ. 1, 2, 20, 28, 38 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Թումանյան փ. 31 շենք և […]

̰
BACK_TO_TOP