20:23 15.07.2020
«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի հայտարարություն է տարածել․ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը հայտնում է, որ նախորդ օրերին Հայաստանի պաշտպանության ժամանակ զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին մեր կողմից կկատարվեն հետևյալ չափերով հատուցումներ. — Զոհված կամ առաջին կարգի հաշմանդամություն ձեռք բերած սպաներ՝ 82 միլիոն դրամ (շուրջ $170,000), որից 10 միլիոն դրամը (շուրջ $20,000) միանվագ, իսկ մնացածը՝ […]
19:59 15.07.2020
Գյումրիի շատ փողոցներում ու թաղամասերում ջրահեռացման համակարգ կամ չկա, կամ էլ եղածը չի գործում: Օրինակ` նախօրեին հորդառատ անձրևի հետևանքով ջրածածկ եղած տներն ու փողոցները: Այդ օրը քաղաքի կենտրոնի փողոցներն էին անանցանելի, բայց կան թաղամասեր, որտեղ խնդիրը մշտական է: Ամեն անձրևից հետո տները ողողվում են անձրևաջրերով: Այդպիսիներից մեկը Ձորի թաղն է: Քաղաքի ամենացածրադիր հատվածն է, որտեղ […]
19:50 15.07.2020
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության և մաքսանենգության դեպքեր: Մասնավորապես՝ ստացված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում պարզվել է, որ ազգությամբ հայ, ՌԴ քաղաքացի Վ. Կ.-ն, ՀՀ տարածքում «MDMB-2201» կրճատ անվամբ թմրամիջոց կրող բուսական զանգվածի՝ թմրամիջոցի իրացման հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով ձեռնամուխ […]
19:46 15.07.2020
Որո՞նք են կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված թոքաբորբի կամ այլ կերպ ասած ատիպիկ թոքաբորբի ախտանշանները, ե՞րբ է անհրաժեշտ դիմել բժշկի և ի՞նչ զարգացումներ կարող է ունենալ ատիպիկ թոքաբորբը: Այս հարցերի պատասխանները կարող եք գտնել ՀՀ առողջապահության նախարարության տարածած տեսանյութում:
19:37 15.07.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդային պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Լեհաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Վստահ եմ, որ Ձեր՝ առաջիկա պաշտոնավարման ընթացքում հաջողությամբ կիրականանան բոլոր այն նախաձեռնված ծրագրերը, որոնք միտված են Լեհաստանի բարգավաճմանը, լեհ ժողովրդի բարեկեցության և Լեհաստանի միջազգային վարկի ամրապնդմանը։ Հայաստանը […]
19:30 15.07.2020
Գյումրու առանձնացող ճարտարապետական տեսքն ու շենք-շինությունները խոսում են քաղաքի՝ հին կենսագրություն ունենալու մասին։ 1800-ականների կառույցները կենդանի վկաներն են պատմական քաղաքի։ Գյումրիի հենց կենտրոնում՝ հրապարակից ոչ շատ հեռու, կողք կողքի ալեքպոլյան ժամանակների տներ են: Այստեղ 1800-ականներին ուռումների՝ հունական թաղամաս է եղել, որտեղ հիմնականում ապրել են մեծահարուստ ընտանիքներ: Թաղամասի շենքերից մեկի մեկդարյա պատմության մասին է խոսում արտաքին […]
19:07 15.07.2020
Ռուսաստանը կոչ է անում Բաքվին և Երևանին լուծել տարաձայնությունները բանակցությունների միջոցով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։ «Ես, որպես ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի նախագահ, դիմումներ եմ ստացել Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանի նախագահների կողմից»,- ասել է ՌԴ Դաշնության խորհրդի նախագահը։ Նրա խոսքերով՝ […]
18:51 15.07.2020
Մայրաքաղաքի Մյասնիկյան պողոտայից դեպի Սարալանջի փողոց տանող տրանսպորտային թունելի լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 18-ին և 19-ին` ժամը 08:30-20:00-ն, ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Սարալանջի փողոցից դեպի Մյասնիկյան պողոտա, իսկ հուլիսի 25-ին և 26-ին՝ Մյասնիկյան պողոտայից դեպի Սարալանջի փողոց ուղղություններով: «Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,- ասված է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ:
18:47 15.07.2020
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել «Ալ Ջազիրա» լրատվականին: Ստորև ներկայացնենք այն. Հարց. Քաղաքացիական բնակչությունը հայտնվեց այս մարտերի կենտրոնում: Ի՞նչ ջանքեր են գործադրվում այդ ամենին վերջ դնելու համար: Զոհրաբ Մնացականյան. Հուլիսի 12-ից սկսած՝ վերջին օրերին եղավ շատ վտանգավոր զարգացում, երբ ադրբեջանական ուժերի կողմից մեծ տրամաչափի հրետանու կիրառմամբ փորձ արվեց ներթափանցելու հայկական տարածք Հայաստանի հյուսիսարևելյան հատվածում՝ դրանով […]
18:36 15.07.2020
Ստորև ներկայացնենք ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Թուրքիայում հնչած վերջին հայտարարությունների առնչությամբ. «Հուլիսի 12-ին Հայաստանի Հանրապետության Տավուշ մարզի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի ձեռնարկած հարձակումից հետո Թուրքիայի ղեկավարությունը, այդ թվում՝ նախագահը, արտաքին գործերի և պաշտպանության նախարարները, հանդես են եկել մի շարք պաշտոնական հայտարարություններով: Այդ հայտարարություններում առկա են ոչ միայն Ադրբեջանին անվերապահ աջակցության հանձնառություն, այլև Հարավային Կովկասի հանդեպ անթաքույց […]
18:35 15.07.2020
Պարետի սահմանած հակահամաճարակային անվտանգության նորմերի պահպանման նկատմամբ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի վերահսկողական աշխատանքները փաստում են՝ կասեցումների թիվը նվազել է, սակայն, միաժամանակ, կասեցվողների հանդեպ առավել խիստ մոտեցումներ են կիրառվում։ ԱԱՏՄ-ն այսօր միանգամից 72-ժամյա կասեցում է կիրառել 4 տնտեսավարողի նկատմամբ, որից երկուսը՝ Երևանում։ Առավել երկարատև կասեցման հիմքում ԱԱՏՄ արձանագրած համակցված և կրկնակի խախտումներն են «Օազիս Մարկետ» […]
18:10 15.07.2020
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոյին և Իտալիայից Հայաստան ժամանած բժիշկների թիմի ղեկավար Մարիո Ռավիոլոյին: Հիշեցնենք, որ կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում աջակցություն ցուցաբերելու համար հունիսի 27-ին Իտալիայից Հայաստան էր ժամանել 11 բուժաշխատողից կազմված մարդասիրական առաքելությունը: Խումբն իր հետ բերել էր նաև առաքելության իրականացման համար անհրաժեշտ պարագաներ: […]
18:02 15.07.2020
Այսօր՝ հուլիսի 15-ին, Գյումրիի Մոր և մանկան ավստրիական մանկական հիվանդանոց է տեղափոխվել 6 տարեկան երեխա գանգուղեղային ծանր վնասվածքներով: Այս մասին հայտնում է SHANTNTES.am-ի թղթակիցը: Մեր թղթակցին հիվանդանոցի տնօրենը հայտնել է, որ երեխան ընկել է 8-րդ զինվորական թաղամասի բնակելի շենքի, 4-րդ հարկից: Երեխայի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր: «Երեխան ընդունվել է գանգուղեղային ծանր վնասվածքով, առանց […]
17:46 15.07.2020
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հուլիսի 15-ին հյուրընկալել է Հայաստանում Լիտվայի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն․Գ․ տիկին Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին։ Հանդիպմանը դեսպանն Աննա Հակոբյանին է փոխանցել Լիտվայի առաջին տիկին Դիանա Նաուսեդիենեյի ջերմ ողջույնները, ինչպես նաև COVID-19-ով ախտորոշված հայ երեխաներին Լիտվայի առաջին տիկնոջ նվիրաբերած […]
17:34 15.07.2020
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը, հաշվի առնելով հայ-ադրբեջանական պետական սահմանին հակառակորդի կողմից վերջին օրերին հրահրված սադրանքները, ինչպես նաև իրադրության սրման տեսական հնարավորությունը, կոչ է անում հանրությանը և ԶԼՄ-ների ներկայացուցիչներին չօգտվել ադրբեջանական տեղեկատվական ռեսուրսներից, տեղի չտալ սադրանքներին և ձեռնպահ մնալ տեղեկատվական ցանկացած հարթակում՝ այդ թվում սոցիալական ցանցերում, մտացածին օգտատերերի կողմից հրապարակվող չճշտված ու չհաստատված տեղեկությունների տարածումից: Մեկ […]
17:24 15.07.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության 2019 թվականի գործունեության հաշվետվությունը: Նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ ՀՀ կառավարության 2019-2023թթ. գործունեության միջոցառումների ծրագրի շրջանակում 2019թ. իրականացվել է 43 ծրագիր, մինչև այս տարեվերջ ավարտին կհասցվի 14 ծրագիր, ևս 22 ծրագիր շարունակական կիրականացվի մինչև 2023 թվականը: Նախարարը ներկայացրել է հաշվետու տարում […]
17:20 15.07.2020
2020թ. հուլիսի 14-ին՝ ժամը 12:45-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, մուտք է գործել Բագրատունյաց փողոցում գտնվող ծխախոտի մանրամեծածախ վաճառքի սրահ և որպես զենք օգտագործվող դանակի սպառնալիքով աշխատակցուհուց պահանջել գումար: Խանութի աշխատակցուհին դիմադրել և սրահում առկա ախտահանիչ նյութը ցանել է տղամարդու դեմքին, այնուհետև աթոռով հրելով նրան […]
17:15 15.07.2020
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածու առաջադրելու հարցում խորհրդարանում չկա կոնսենսուս: Երկար ժամանակ պաշտոնը թափուր մնալուց հետո «Իմ քայլը» խմբակցությունը լուծում է գտել. առաջարկում է համախոհության բացակայության պատճառով այդ իրավասությունը վերապահել ԱԺ նախագահին: Նախագիծն այսօր քննարկվել է խորհրդարանի արտահերթ նիստում: Ընդդիմությունը այս քայլը «հետընթաց» է որակել, իշխանությունը՝ արդարացրել նախաձեռնությունը, իսկ ԱԺ նախագահն էլ հայտնել է, որ […]
17:07 15.07.2020
Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն այսօր Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը: Այդ մասին փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը՝ հղում անելով Ռուսաստանի արտգործնախարարության հաղորդագրությանը: «Ռուսական կողմը նշել է, որ շահագրգռված է Հայաստանի կայուն և ժողովրդավար զարգացմամբ, երկկողմ ռազմավարական հարաբերությունների հաստատուն խորացմամբ, ի հայտ եկող խնդիրների փոխշահավետ ու կառուցողական կարգավորմամբ, ինչը բնորոշ է մեր […]
16:44 15.07.2020
Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանը հայկական բնակավայրերը թիրախավորելով, ըստ էության, Հայաստանի Զինված ուժերին մղեց անհամաչափ գործողությունների։ Արդյունքում Ադրբեջանն ունեցավ մեկ տասնյակից ավելի մարդկային, տեխնիկական միջոցների, ԱԹՍ-ների, տարբեր կարգի զրահապատ և ռազմական նշանակության շարժական ու անշարժ միջոցների կորուստներ»։
16:14 15.07.2020
«Հանուն հայ զինվորի» ՀԿ նախագահ Դավիթ Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այս պահի դրությամբ սահմանին հարաբերական անդորր է, հրադադարի խախտման, թիրախավորված կրակի կամ խոշոր տրամաչափի զինատեսակների կիրառման մասին տեղեկություններ չկան»։
16:04 15.07.2020
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ այս պահի դրությամբ սահմանին հիմնականում պահպանվում է հրադադար։ Միջադեպեր և թիրախավորված կրակոցներ չեն արձանագրվել։ «Իրավիճակը սահմանի ամբողջ երկայնքով ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների լիակատար վերահսկողության ներքո է։ Կոչ ենք անում ուշադրություն չդարձնել ՀՀ ԶՈՒ մասին պարբերաբար ապատեղեկատվություն տարածող ադրբեջանական քարոզչական հրապարակումներին»,- գրել է Ստեփանյանը:
15:59 15.07.2020
ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մարշալ Հ. Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ Արծրուն Հովհաննիսյանը լուսանկար է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որին կից կատարել է հետևյալ գրառումը. «Չպայթած ադրբեջանական արկ՝ Տավուշի գյուղերում»:
15:51 15.07.2020
Հայ-թուրքական սահմանին թռիչք են իրականացրել Գյումրիի ռուսական 102-րդ ռազմական բազայի ուղղաթիռները: Ռուսական ուղղաթիռները պարեկություն չեն իրականացնում հայ–թուրքական սահմանին։ Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգից «Sputnik Արմենիային» հայտնել են, որ պլանավորված զորավարժություններ են ընթանում։ Նման մարզումներ շաբաթվա սկզբից իրականացվում են նաև Ռոստովի և Վոլգոգրադի մարզերի տարածքում, Հյուսիսային Օսիայում և Աբխազիայում։ Տեսանյութը՝ այստեղ:
15:45 15.07.2020
Մայր Աթոռի մամուլի խոսնակ Վահրամ Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «ՀԱՂԹՈՒԹՅԱՆ ՆՇԱՆ. վար են բերվում Մայր Տաճարի գմբեթը կաղապարող շինկապանքները։ Սուրբ Էջմիածնի օրհնությունը թող միշտ մեր զինվոր եղբայրների հետ լինի»։
15:29 15.07.2020
ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Կիպրոսի խորհրդարանի իշխող՝ «Ժողովրդավարական միավորում» խմբակցության ղեկավար Նիկոս Տորնարիդիսը նույնպես հանդես է եկել հայտարարությամբ՝ ի սատարումն հայ ժողովրդի: Ανησυχούμε για τις εξελίξεις και τις νέες συγκρούσεις στα σύνορα Αρμενίας-Αζερμπαϊτζάν.Συμπαραστεκόμαστε στον αρμενικό λαό και […]
15:20 15.07.2020
ԱԺ պատգամավորի ներկայությունը հարցի քննարկման ու քվեարկության ընթացքում պարտադի՞ր է, թե՞ հաճախ շատերը ֆիզիկական ներկայություն ապահովում են միայն կոճակ սեղմելու համար. հարցի շուրջ այսօր խորհրդարանում բանավիճել են ընդդիմության ու իշխանության պատգամավորները, երբ քննարկել են կորոնավիրուսային համավարակի պայմաններում բացակա պատգամավորներին ծրարով քվեարկության իրավունք տալու հարցը: Հիշեցնենք, նախաձեռնության հեղինակը իմքայլական պատգամավորներն են, որոնք նշում են, որ այսպիսի […]