TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+20.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

ԵՄ-ն կոչ է անում խստորեն հարգել հրադադարի ռեժիմը. ԵՄ մամուլի խոսնակի հայտարարությունը

17:26 13.07.2020

ԵՄ խոսնակը հայտարարություն է տարածել՝ հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի վերաբերյալ: «2020 թվականի հուլիսի 12-ից 13-ը Հայաստանը և Ադրբեջանը ահազանգել են իրենց ընդհանուր սահմանին տեղի ունեցած ծանր զենքի ներգրավմամբ լուրջ միջադեպի մասին: Ցավալիորեն, այն հանգեցրել է կյանքերի կորստի: ԵՄ-ն հորդորում է երկու կողմերին դադարեցնել զինված առճակատումը, զերծ մնալ լարվածություն առաջացնող գործողություններից և հռետորաբանությունից և անհապաղ միջոցներ […]

̰
Տեսալսողական մեդիայի ոլորտում նոր կարգավորումների օրինագծերի փաթեթը կներառվի ԱԺ առաջիկա արտահերթ նիստի օրակարգում

17:20 13.07.2020

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում տեսալսողական մեդիայի ոլորտում նոր կարգավորումների օրինագծերի փաթեթում փոփոխություններ կատարվեցին: Հիշեցնենք՝ նախագիծը հեղինակել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վահագն Թևոսյանը, Մխիթար Հայրապետյանն ու անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը: Օրենքի նախագծով առաջարկվում է նոր լիազորություններով օժտել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին, ինչի հետևանքով կստեղծվի նոր մրցակցային […]

̰
Բենիամինում 9 ամիս առաջ օտարված հողակտորներում գյուղացիները կառուցապատում սկսել չեն կարող

17:00 13.07.2020

Բենիամին գյուղում կառուցապատման նպատակով աճուրդով օտարված հողերը դարձել են վեճի առարկա գյուղապետի և 10 գյուղացիների միջև: Գյուղացիները աճուրդով գնել են հողակտորներ, որտեղով անցնում է Բենիամինի ոռոգման ցանցը և չեն կարող իրենց տների շինարարությունը սկսել: Նախքան աճուրդ հայտարարելը արդյո՞ք գյուղապետարանում իմացել են, որ նույն տարածքով ոռոգման համակարգի խողովակներ են անցնում, ե՞րբ ու ինչպե՞ս են խոստացել խողովակները […]

̰
Խստորեն դատապարտում ենք մեր տարածաշրջանում անկայունություն հրահրելու Թուրքիայի փորձերը ՀՀ ԱԳՆ

16:48 13.07.2020

Ստորև ներկայացնենք ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Թուրքիայի ԱԳՆ հայտարարության վերաբերյալ. «Հուլիսի 12-ին Թուրքիայի ԱԳ նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով ոչ միայն իր երկրի անվերապահ աջակցությունն է հայտնում Ադրբեջանին՝ փաստացիորեն արդարացնելով Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական սահմանին ուժի կիրառումը, այլև տարածում է բացահայտ սուտ և ապակողմնորոշիչ տեղեկատվություն: Թուրքիայի այս սադրիչ կեցվածքը և Հայաստանի դեմ ուղղված անհիմն մեղադրանքները հաստատում […]

̰ ̰
Քիչ առաջ ադրբեջանական ԶՈՒ-ն 120մմ տրամաչափի ականանետից երեք արկ է արձակել Չինարիի ուղղությամբ. Շուշան Ստեփանյան

16:43 13.07.2020

ՀՀ  ՊՆ խոսնակը ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ ադրբեջանական զինված ուժերը 82մմ տրամաչափի ականանետից յոթ արկ են արձակել Չինարի բնակավայրի ուղղությամբ։ Տուժածներ չկան, վնասվել է բնակելի տներից մեկի տանիքը։ «Քիչ առաջ ադրբեջանական զինված ուժերը 120մմ տրամաչափի ականանետից երեք արկ են արձակել Չինարի բնակավայրի ուղղությամբ։ Արկերից մեկը ընկել է տան վրա, երկուսը՝ բակում։ Տուժածներ չկան»,- Շուշան […]

̰
̰
Մեղադրական դատավճիռ ոստիկանության ծառայողի կողմից քաղաքացու նկատմամբ բռնություն գործադրելու համար

16:20 13.07.2020

ՀՀ գլխավոր դատախազությունը հետամուտ է քաղաքացիներին ոստիկանության և այլ մարմինների տարածքներում խոշտանգումների, վատ վերաբերմունքի և բռնությունների ենթարկելու բոլոր դեպքերին համարժեք իրավական գնահատականներ տալու և նման արարքներ կատարած պաշտոնատար անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու իր որդեգրած քրեական քաղաքականությանը: Դրա հերթական վկայությունն է ՃՈ աշխատակցի կողմից իր աշխատասենյակում պաշտոնեական լիազորություններն անցնելով քաղաքացու նկատմամբ բռնության գործադրման վերաբերյալ գործով դատարանի […]

̰
Միրզոյանը նամակներ է հղել Եվրախորհրդարանի նախագահին, ԵԽԽՎ նախագահին և ԵԱՀԿ ԽՎ նախագահին

16:10 13.07.2020

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան սահմանի ուղղությամբ Ադրբեջանի ձեռնարկած սադրիչ ռազմական գործողությունների առնչությամբ նամակներ է հղել Եվրախորհրդարանի նախագահ Դավիդ Սասոլիին, ԵԽԽՎ նախագահ Հենդրիկ Դամսին և ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելիին։ «Նշել եմ, որ այս գործողությունները Ադրբեջանի անընդունելի ռազմատենչ հռետորաբանության շարունակությունն են և լրջորեն խախտում են միջազգային իրավունքի […]

̰
ԲԴԽ-ն չպատժեց դատավորի թեկնածուին

16:00 13.07.2020

ՀՀ բարձրագույն դատական խորհուրդն այսօրվա նիստում  մասնակի բավարարեց Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի ներկայացրած՝ դատավորի թեկնածու Կարապետ Բադալյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը: Նշենք, որ Բադալյանի հանդեպ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել փաստաբան Հովհաննես Խուդոյանի՝ ավելի վաղ հանձնաժողովին ներկայացրած հաղորդումն այն մասին, որ հարցազրույցներից մեկի ժամանակ դատավորի թեկնածուն կարծիք էր հայտնել […]

̰
Ունենք հինգ վիրավոր, որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում. Հայկ Չոբանյան

15:53 13.07.2020

«Երեկվանից սահմանին լարված վիճակ է: Ցավոք սրտի, մենք ունենք հինգ վիրավոր»,- «Լրատվական ռադիոյի» հետ զրույցում ասել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։ Նրա խոսքերով՝ նրանցից երկուսը ոստիկան են, երեքը՝ զինծառայողներ։ «Բարեբախտաբար, որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում»,- ասել է մարզպետը։

̰
ՀԱՊԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստը հետաձգվել է անորոշ ժամանակով

15:46 13.07.2020

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Մշտական խորհրդի արտահերթ նիստը, որը պետք է կայանար կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի նախաձեռնությամբ, անորոշ ժամանակով հետաձգվել է. «Ազատությանը» հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։ Ըստ խոսնակի՝ նիստը հետաձգվել է կողմերի միջև խորհրդակցություններ անցկացնելու պատճառով, ինչպես նաև պետք է հստակեցվի, թե ինչ ձևաչափով պետք է քննարկումը կայանա։ Զայնետդինովը հրաժարվել է […]

̰
Սահմանին Ադրբեջանի սադրանքները դիտում ենք որպես անթույլատրելի արկածախնդրություն. Ավինյան

15:40 13.07.2020

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը խորհրդարանում այսօր անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությանը՝ նշելով. «Հայկական բանակն ամենայն արհեստավարժությամբ, պատվախնդրությամբ ու նվիրումով իրականացնում է իր առջև դրված խնդիրները: Հայաստանի հյուսիսարևելյան սահմանին երեկվանից Ադրբեջանի սադրանքները ու դիվերսիաները դիտարկում ենք որպես անթույլատրելի արկածախնդրություն, հատկապես ամբողջ աշխարհում մոլեգնող համավարակի պայմաններում: Ողջ միջազգային հանրության համար ցանկանում եմ այս ամբիոնից կրկին լսելի […]

̰
ժամը 06։00-22։30-ը տեղական արտադրության կոնյակի գովազդի հեռարձակումը ևս կարգելվի

15:38 13.07.2020

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում արտահերթ հրավիրված նիստ է ընթացել։ Օրակարգում 3 հարց էր: Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը տեղեկացրել է, որ կան նախագծեր, որոնք ունեն ժամկետներ և եթե հիմա չքննարկվեն, ապա դուրս կգան շրջանառությունից: Քննարկվող նախագծերից է «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելը, որին ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց։ Նախագծի նպատակն է […]

̰
Ադրբեջանի կողմից իրավիճակը սահմանին պարբերաբար սրվում է. ՊՆ խոսնակ

15:35 13.07.2020

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում նշել է. «Ադրբեջանի կողմից իրավիճակը սահմանին պարբերաբար սրվում է, այս պահի դրությամբ հրետակոծություններն ու հարվածային ԱԹՍ-ի կիրառման պարբերականությունը նվազել է։ ՀՀ ԶՈւ ամբողջությամբ վերահսկում են իրավիճակը։ Հայկական կողմը կորուստներ չունի»։

̰
Արարատ Միրզոյանը ՀԱՊԿ անդամ երկրների իր գործընկերներին է ներկայացրել Ադրբեջանի սադրիչ գործողությունները

15:25 13.07.2020

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Նամակներ եմ հղել ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների պալատների նախագահներին՝ ներկայացնելով ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության հյուսիսարևելյան սահմանի ուղղությամբ ձեռնարկած սադրիչ գործողությունները և կոչ անելով դատապարտել դրանք»։

̰
Ըստ նախնական կանխատեսումների՝ ակնկալվում է, որ սեպտեմբերի սկզբին կունենանք օրական 140 արձանագրված դեպք․ Ավինյան

15:02 13.07.2020

Արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու հարցը քննարկվել է ԱԺ-ում: ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն է խորհրդարանին ներկայացրել այն երկարացնելու հիմքերը: Պարետի վստահեցմամբ՝ թեստավորման կարողությունների աճին նպաստել են այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք էին լաբորատորիաներին թեստավորման հնարավորություն տալն ու թեստերի տեղական արտադրության հիմնումը։ Արդեն 8000 թեստ փոխանցվել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային ինստիտուտին, նախատեսվում է ստեղծել ավելի քան […]

̰
Թումանյան քաղաքից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար

14:20 13.07.2020

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհին ժայռապայթեցման և քարաթափման աշխատանքների նպատակով հուլիսի 14-ին‚ 15-ին‚ 16-ին, 17-ին‚ 18-ին‚ 19-ին և 20-ին՝ ժամը 9։00-ից մինչև 13։00 և 14։00-ից մինչև 19։00‚ Թումանյան քաղաքից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։ Այդ ընթացքում վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհահատվածը շրջանցել Մ6-Օձուն-Այգեհատ-Յաղդան-Ստեփանավան-Վանաձոր ճանապարհով։ Պայթեցման և քարաթափման աշխատանքներն իրականացվում են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի […]

̰
Պատերազմից պետք է միշտ խուսափել․ միշտ կա այլընտրանք․ Աննա Հակոբյան

14:09 13.07.2020

Վարչապետի տիկինը՝ Աննա Հակոբյանը, հանդես է եկել ռազմական գործողությունները դադարեցնելու և դեպի խաղաղություն շարժվելու կոչով․ «Երեկվանից լարվել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին, հայկական և ադրբեջանական զինված ուժերի միջև սկսվել են մարտեր: Ադրբեջանական կողմը, ըստ պաշտոնական տեղեկատվության, մի քանի ժամվա ընթացքում տվել է 4 զոհ: Որպես Կանայք հանուն խաղաղության արշավի հեղինակ, հորդորում եմ ադրբեջանցի կանանց և մայրերին […]

̰
Ինչպես տարբերակել ադրբեջանական ապատեղեկատվությունը իրական փաստերից. ուղեցույց

14:01 13.07.2020

Ինչպես հայտնի է, երեկ՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել, սակայն ճնշվել են հայկական կողմից և մարդկային կորուստներ կրելով հետ շպրտվել: Այժմ էլ կրակոցները պարբերաբար տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են։ Հայկական զինված ուժերը կորուստներ չունեն՝ ի տարբերություն հակառակորդի, որն արդեն իսկ հայտարարել է 4 զոհերի […]

̰
ԱԺ-ում քննարկվում է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենսդրական փաթեթը

13:45 13.07.2020

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն այսօր քննարկում է «Տեսալսողական մեդիայի մասին» և հարակից օրինագծերում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենսդրական փաթեթը: Նախագծի հեղինակ Վահագն Թևոսյանը նշել է, որ մինչև երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում մեծ թվով առաջարկություններ են ստացվել ինչպես կառավարությունից, այնպես էլ պատգամավորներից: Կառավարության ներկայացրած 45 առաջարկությունների մեծ մասն ընդունվել է: […]

̰
Վանաձոր քաղաքի 26-ամյա բնակչի նկատմամբ հայտարարվել է հետախուզում՝ համաքաղաքացու նկատմամբ սպանության փորձ կատարելու մեղադրանքով

13:33 13.07.2020

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում՝ Վանաձորում տեղի ունեցած սպանության փորձի դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Վանաձոր քաղաքի 26-ամյա բնակչին: Ավելի վաղ հայտնել էինք, որ 2020թ. հուլիսի 3-ին` ժամը 03:00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Պարույր Սևակի շենքերից մեկի դիմաց ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, Վանաձոր քաղաքի 28-ամյա բնակչին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր […]

̰
«A» կարգավիճակ ունենալու շնորհիվ Մարդու իրավունքների պաշտպանը Տավուշը գնդակոծելու հարցով միջանկյալ զեկույց է ուղարկել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին   

13:20 13.07.2020

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ միջազգային կառույցներին է ուղարկել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ուղղությամբ հուլիսի 12-ին և 13-ին ադրբեջանական զինված ուժերի գնդակոծությունների վերաբերյալ առաջին միջանկյալ զեկույցն անգլերենով: Պաշտպանը մասնավորապես նշել է. «Քիչ առաջ միջազգային կառույցներին ուղարկեցինք Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ուղղությամբ հուլիսի 12-ին և 13-ին ադրբեջանական զինված ուժերի գնդակոծությունների վերաբերյալ […]

̰
Քննություն է տարվում՝ պարզելու Եղեգնաձոր քաղաքում ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի հանգամանքները

13:16 13.07.2020

2020թ. հուլիսի 9-ին՝ ժամը 19:20-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի Նարեկացի փողոցում ծառայություն իրականացնելու ընթացքում ՀՀ ոստիկանության աշխատակիցները,, նկատելով, որ «Մերսեդես Բենց C 180» մակնիշի ավտոմեքենայի վարորդը,  ուղևորի առկայության պայմաններում, չի կրում պաշտպանիչ դիմակ, կանգնեցրել են նշված ավտոմեքենան: Սակայն մեքենայի վարորդը չի ենթարկվել նրանց օրինական պահանջներին, չի ներկայացրել անձը հաստատող փաստաթուղթ և ավտոմեքենայով դիմել է փախուստի: Վերջինիս […]

̰
Հայաստանի Զինված ուժերը վստահորեն տիրապետում են իրավիճակին, որևէ սադրիչ գործողություն անպատասխան չի մնում. վարչապետ

13:10 13.07.2020

ՀՀ կառավարության՝ հուլիսի 13-ին տեղի ունեցած արտահերթ նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի ռազմական միջադեպին: Ընթացիկ իրավիճակի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանին զեկուցել են պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: Իր խոսքում Հայաստանի վարչապետը նշել է. «Հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ Երեկ՝ հունիսի 12-ին, Ադրբեջանի զինված ուժերը սադրիչ գործողություններ են […]

̰
Հուլիսի 1-ից երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը վճարվելու է ամբողջությամբ

12:58 13.07.2020

2020 թ. հուլիսի 1-ից երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստը վճարվելու է ամբողջությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: Նշենք, որ նախկինում գործող կարգի համաձայն՝ 3-րդ և 4-րդ երեխայի ծննդյան դեպքում 500,000 դրամը վճարվում էր միանգամից, իսկ մնացած 500,000 դրամը կամ 1,000,000 դրամը՝ 5-րդ և յուրաքանչյուր հաջորդ […]

̰
Մենք խաղաղ էինք մեր լեռների պես, դուք հողմերի պես խուժեցիք վայրագ. Արարատ Միրզոյանի գրառումը

12:49 13.07.2020

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից մեջբերելով Հովհաննես Շիրազի «Էքսպրոմտ»-ը. «Մենք խաղաղ Էինք մեր լեռների պես, Դուք հողմերի պես խուժեցիք վայրագ: Մենք ձեր դեմ ելանք մեր լեռների պես, Դուք հողմերի պես ոռնացիք վայրագ: Բայց մենք հավերժ ենք մեր լեռների պես, Դուք հողմերի պես կկորչեք վայրագ»:

̰
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում բուժում է ստանում 68 անձ

12:41 13.07.2020

Հուլիսի 13-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով Շիրակի մարզի 68 բնակիչ է բուժվում։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից: Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 5836 նմուշառում, մայիսի 12-ից հուլիսի 12-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 4482 նմուշառման հետազոտություն, հուլիսի 12-ին հաստատվել […]

̰
Իրականացվող գործողություններում պարտադիր ժամկետային ոչ մի զինծառայող ներգրավված չէ. Մովսես Հակոբյան

12:37 13.07.2020

Երեկվանից հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակն ու հրետակոծությունը շարունակվել է նաև այսօր: ArmLur.am-ը, հաշվի առնելով պարտադիր ժամկետային զինծառայողների ծնողների անհանգստությունը, զրուցել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հետ: Վերջինս նշել է. «Միայն կարող եմ հայտնել՝ իրավիճակը վերահսկելի է, ամեն ինչ կառավարվում է, իսկ զինվորների ծնողներին հորդորում եմ՝ հանգիստ լինեն, իրականացվող գործողություններում ոչ […]

̰
Միջազգային կառույցներին ուղարկեցինք ադրբեջանական ԶՈւ գնդակոծությունների վերաբերյալ առաջին միջանկյալ զեկույցը. ՄԻՊ

12:29 13.07.2020

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Քիչ առաջ միջազգային կառույցներին ուղարկեցինք Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ուղղությամբ հուլիսի 12-ին և 13-ին ադրբեջանական զինված ուժերի գնդակոծությունների վերաբերյալ առաջին միջանկյալ զեկույցը՝ անգլերեն լեզվով: Այն կազմվել է գիշերվա ընթացքում։ Առանձին ընթացակարգով զեկույցն ուղարկվում է նաև ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին: Հատուկ նշում եմ, […]

̰
BACK_TO_TOP