23:42 13.07.2020
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի սահմանին հուլիսի 12-13-ը տեղի ունեցած զինված դիմակայության կապակցությամբ: «Այսօր, երբ մենք բոլորս պայքարում ենք անտեսանելի թշնամու դեմ, կարևորագույն նշանակություն ունի միջազգային համերաշխությունն ու գլոբալ կայունության պահպանումը: Մեր տարածաշրջանում խաղաղությունն ու անվտանգությունը կարևոր են ինչպես Վրաստանի, այնպես էլ մեր բարեկամ և գործընկեր պետությունների` Ադրբեջանի և […]
23:40 13.07.2020
Սև ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 13-ի հատկապես երեկոյան ժամերին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, տեղ-տեղ կարկուտ, ամպրոպների ժամանակ հնարավոր են ուժեղ քամիներ, պոռթկումները՝ մինչև 20-25 մ/վ։ Ազգաբնակչությանը խորհուրդ ենք տալիս ամպրոպի ժամանակ խուսափել բացօթյա տարածքներում գտնվելուց։ Հանրապետության տարածքում՝ Հուլիսի 13-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 14-18-ն առանձին շրջաններում գիշերը և կեսօրից […]
23:21 13.07.2020
Հուլիսի 13-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ջոզեֆ Բորելի հետ: Նախարար Մնացականյանը ներկայացրեց հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում իրադրության սրման և լարվածության պահպանման ուղղությամբ Ադրբեջանի կողմից ձեռնարկվող շարունակական քայլերը, այդ թվում՝ ՀՀ ռազմական և քաղաքացիական ենթակառուցվածքների և քաղաքացիական բնակչության թիրախավորումը։ ՀՀ […]
23:00 13.07.2020
Գերմանիան և Եվրոպական միությունը՝ Հայաստանի հետ համատեղում են ջանքերը նոր տիպի կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում: Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտապանության գլխավոր վարչության ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի աջակցությամբ՝ Հայաստան է ժամանել Գերմանիայի Միջազգային որոնողական և փրկարարական կենտրոնի և գերմանական «Կարիտաս»-ի կողմից գործուղված 16 անդամից բաղկացած բժշկական թիմը: Գերմանական բժշկական թիմի ջանքերին աջակցում է նաև Առողջապահության […]
22:21 13.07.2020
ՀՀ ԱԳ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտարարություն է տարածել՝ հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան ուղղությամբ իրադրության սրման առնչությամբ․ «Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի շարունակական փորձերը պահպանելու լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ և այդ նպատակով Տավուշի մարզի Չինարի և Այգեպար գյուղերի քաղաքացիական ենթակառուցվածքների և բնակչության հանցավոր թիրախավորումը, ինչը միջազգային հումանիտար իրավունքի բացահայտ խախտում է: Ադրբեջանը պետք է անվերապահորեն դադարեցնի […]
22:03 13.07.2020
Արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու հարցը քննարկվել է ԱԺ հատուկ նիստում: ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն է խորհրդարանին ներկայացրել այն երկարացնելու հիմքերը: Դրա անհրաժեշտությունից մինչև պատվաստանյութի ձեռքբերում ու միջազգային ավիափոխադրումներ. պարետին ուղղված հարցերը բազմաբնույթ են եղել, հարց տալու համար հերթագրվել է 30 պատգամավոր: Ելույթների ընթացքում «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ներկայացրել է որոշման նախագիծ, հանդես եկել հանրահավաքների վերաբերյալ սահմանափակումը […]
21:47 13.07.2020
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ինչ ինչ, բայց ադրբեջանական ՊՆ լավ տեսանյութեր սարքում է, կեղծիքը լավ որակով են անում։ Չտրվեք սադրանքներին, ՀՀ ԶՈւ-երը լիովին վերահսկում են իրավիճակը։ Մենք կորուստներ չունենք»։
21:44 13.07.2020
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ ս․թ․ հուլիսի 14-ին ժամը 08։00-ից մինչև հուլիսի 15-ը, ժամը 08։00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Նորաշեն, Չկալովկա, Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
21:37 13.07.2020
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել․ «Հաշվի առնելով հայ-ադրբեջանական պետական սահմանին ադրբեջանական կողմից արդեն երկրորդ օրը շարունակվող սադրանքները, ինչպես նաև իրադրության սրման տեսական հնարավորությունը, համոզիչ կերպով կոչ ենք անում ԶԼՄ ներկայացուցիչներին ձեռնպահ մնալ հավանական մարտական գործողությունների տարածք հանդիսացող գոտիներ, այդ թվում նաև սահմանամերձ բնակավայրեր մուտք գործելուց և, առավել ևս, ուղիղ հեռարձակում իրականացնելուց, ինչն ուղղակիորեն վտանգում […]
21:29 13.07.2020
Գյումրիում մոտ երկու ժամ շարունակվող հորդառատ անձրևի հետևանքով մեծ վնասներ են կրել գրեթե բոլոր թաղամասերը։ Ջրածածկ են եղել փողոցներ, սեփական տների բակեր, առևտրի և սպասարկման օբյեկտներ։ Փողոցները հեղեղի պատճառով անանցանելի են, մեքենաները մնացել են ջրածածկ փողոցներում։ Երևանյան խճուղում մեքենաների կուտակումներ են կամրջի տակ։ Տեղումներից հետո Գյումրիի փողոցներում հաճախ է այս վիճակը կրկնվում: Մի շարք փողոցներում […]
20:47 13.07.2020
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում իր զորակցությունն է հայտնել Հայոց բանակին: Այս մասին տեղեկանում ենք Արամ Ա կաթողիկոսի ֆեյսբուքյան պաշտոնական էջից: «Այսօր առավոտյան Վեհափառ Հայրապետը կապ հաստատեց Հայաստանի վարչապետ մեծարգո Նիկոլ Փաշինյանի հետ և իր օրհնությունն ու զորակցությունը հայտնեց հայոց քաջարի բանակին»,- գրված է հայտարարության մեջ:
20:40 13.07.2020
Գյումրիում մեկ ժամից ավելի տեղացած հորդառատ անձրևը, որն ուղեկցվել է կարկտով, մեծ վնասներ է հասցրել գրեթե բոլոր թաղամասերին։ Ջրածածկ են եղել փողոցներ, սեփական տներ, առևտրի և սպասարկման օբյեկտներ։ Բոլոր փողոցները հեղեղի պատճառով դարձել են անանցանելի։ Վտանգավոր և արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Երևանյան խճուղում, որը տարբեր ուղղություններով դեպի քաղաք մտնող գլխավոր մուտքն է։ Փողոցի շրջանաձև […]
20:20 13.07.2020
Սիսիանն ու Գորիսը ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ուժեղացված անակնկալ ստուգայցերի այսօրվա օրակարգում էին․ համավարակի տարածման կանխարգելմանն ուղղված վերահսկողական աշխատանքներն ԱԱՏՄ արևելյան տարածքային կենտրոնի մասնագետներն այսօր շարունակել են Սյունիքի մարզում։ Դիտարկումներն ընդգրկում են ԱԱՏՄ վերահսկողության լայն ոլորտներ՝ առևտրի և սպասարկման օբյեկտներ, բժշկական, ստոմատոլոգիական հաստատություններ, գեղեցկության կենտրոններ, արտադրություններ և այլն։ Այսօրվա ուժեղացված ստուգայցը բավականին բարվոք […]
20:00 13.07.2020
Վերակառուցման զարգացման եվրոպական բանկի վարկային միջոցներով փողոցաշինության երկրորդ տրանշի աշխատանքներն այս տարի ընդգրկում են Գյումրու երկրորդական, բայց կարևոր նշանակության տարանցիկ փողոցները։ 15 փողոցներում է հիմնային նորոգումներ կատարվելու, ընդհանուրը՝ 13 կմ երկարության ճանապարհ։ Առայժմ 2 կմ-ում են աշխատանքներն ընթանում։ Դրանք Մայակովսկի, Օզանյան, Կարսի խճուղի ճանապարհահատվածներն են, մնացածում կմեկնարկեն օգոստոսին։ Քանդված փողոցի երկայնքով քայլող աշխղեկի ձեռքին հիմնանորոգվող […]
19:49 13.07.2020
Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունն այսօր ձերբակալել է Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարար Ռահիմ Ղազիևին (1992-1993թթ): Պետանվտանգության ծառայության տարածած հաղորդագրության համաձայն` Ռ. Ղազիևը «սոցիալական ցանցերում նպատակաուղղված տարածել է սադրիչ տեղեկություններ, որոնք իրականությանը չեն համապատասխանել, քաղաքացիներին անկարգությունների և պետական մարմինները գրավելու կոչ է արել»: Ռահիմ Ղազիևին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 281-րդ (պետության դեմ կոչեր) և 282-րդ […]
19:44 13.07.2020
Առաջնորդվելով «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր հրավիրված ՀՀ դատախազության կոլեգիայի նիստին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում նշանակելու համար առաջարկել է ՀՀ գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Արմեն Ալբերտի Աֆանդյանի թեկնածությունը, որն ընդունվել է կոլեգիայի անդամների կողմից: ՀՀ գլխավոր դատախազի 13.07.2020թ. […]
19:30 13.07.2020
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարետի՝ մայիսի 3-ի N63 որոշման համաձայն՝ շարունակում է մշտադիտարկումներ իրականացնել առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում՝ հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ: Այսօր` հուլիսի 13-ին, ՇՎՏՄ-ի մշտադիտարկող խումբը հերթական ստուգայցն է իրականացրել Սյունիքի մարզի Գորիս և Սիսիան քաղաքներում: Մի քանի բենզալցակայաններում և […]
19:15 13.07.2020
Հուլիսի 13-ի վաղ առավոտից ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության հետ համատեղ ուժեղացված ստուգայց է կատարել ՀՀ Սյունիքի մարզի Գորիս և Սիսիան քաղաքների պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում, զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող տեսարժան վայրերում։ Մշտադիտարկումները մեկնարկվել են Տաթևի վանք վանական համալիրից, «Տաթևեր» ճոպանուղու, Սատանի կամրջի տարածքներից, ապա շարունակվել Շաքի ջրվեժ բնական հուշարձանի հարակից […]
19:11 13.07.2020
Հուլիսի 13-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ եպիսկոպոսների հավաք։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Ժողովին թեմակալ առաջնորդներն ու Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսները անդրադարձան հուլիսի 12-ից սկսյալ ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ արձանագրված հրադադարի խախտումներին և ներթափանցման փորձերին։ «Մտահոգությամբ […]
19:05 13.07.2020
Հուլիսի 13-ին ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին և դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, գնդապետ Անդրեյ Գրիշչուկին: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել պաշտպանության ոլորտում հայ-ռուսական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերին, քննարկվել են ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության […]
19:00 13.07.2020
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել, որին մասնակցել են ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար կազմը և կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուները: Զեկուցվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի կողմից 2020թ. առաջին կիսամյակում կատարված աշխատանքների մասին: Նշվել է, որ 2020թ. հուլիսի 1-ի դրությամբ՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան […]
18:57 13.07.2020
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և հետևյալ գրառումն արել. «Ադրբեջանական կողմը 2020 թվականի հուլիսի 13-ին թիրախային հրետակոծման է ենթարկել Հայաստանի Տավուշի մարզի Չինարի գյուղը: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ են ստացվել նման ահազանգեր գյուղի բնակիչներից և Չինարի համայնքի ղեկավարից։ Ըստ այդ ահազանգերի՝ ադրբեջանական կողմից արձակվել է շուրջ մեկ տասնյակ […]
18:51 13.07.2020
Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ դատապարտելով հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական սադրանքները: «Խստորեն դատապարտում ենք հուլիսի 12-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ուղղությամբ հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումը՝ լարվածության հետագա նպատակաուղղված սրմամբ։ Ծանր զինտեխնիկայի կիրառմամբ ադրբեջանական բանակի հարձակումը հայկական դիրքերի ուղղությամբ և Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի արկակոծումն անմիջական սպառնալիք են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը։ Վերստին նշում […]
18:39 13.07.2020
Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Չինարի բնակավայրի արկակոծությունը ստեղծված իրադրությանը նոր սրություն է հաղորդում: Ընդ որում՝ ժամանակային առումով, այս ամենին նախորդել է Ադրբեջանում կայացած անվտանգության խորհրդի նիստը, որտեղ Ադրբեջանի նախագահը խոստացել է «վրեժ լուծել»: Ադրբեջանից հնչող սպառնալիքներին զուգահեռ, սոցցանցերի ադրբեջանական տիրույթում շարունակվում է ակտիվ քննարկվել Ադրբեջանին հասցված […]
18:30 13.07.2020
Հանգստյան օրերին մարզերը սպասարկող ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները ուժեղացված ծառայություն են իրականացրել մարզկենտրոններում և հանրապետության տարբեր ավտոճանապարհներին՝ ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը բարձրացնելու նպատակով։ «Ուժեղացված ծառայությունների արդյունքում տարբեր խախտումների փաստերով կազմվել է ավելի քան 2500 արձանագրություն։ Պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 119 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 96 վարորդ, […]
18:24 13.07.2020
Շիրակի մարզպետարանը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ աննախադեպ հորդառատ անձրևի պատճառով Գյումրիում երթևեկությունը դարձել է դժվարանցանելի։ «Երթևեկության համար կան փակ հատվածներ, մասնավորապես, Գարեգին Նժդեհի հրապարակը, Մուսայելյան փողոցը, Գյումրու ավտոկայարանից Լալայան փողոց գնացող հատվածը, Գյումրու կայարանամերձ հրապարակը, Օզանյան փողոցը։ ԱԻ և ոստիկանության մարզային և համայնքային կոմունալ ծառայություններն այժմ քայլեր են ձեռնարկում խցանումները վերացնելու ուղղությամբ։ Խնդրում ենք […]
18:14 13.07.2020
Հայ ադրբեջանական շփման հարավային սահմանին երեկվանից սկսված լարվածության մասին ԱԺ-ում խոսել է ՀՀ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Իգիթյանը: Նա նշել է, որ ադրբեջանական կողմից իրավիճակը սրելու պատճառները դեռ կհետաքննվեն, սակայն իր ենթադրություններով դա Ադրբեջանի նախագահի՝ հուլիսի 6-ին արված ռազմատենչ հայտարարությունների տրամաբանական շարունակությունն է: «Հուլիսի 6-ին մի ռազմական հիվանդանոցի բացման ժամանակ Ալիևը խոսեց կորոնավիրուսի […]
17:59 13.07.2020
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը լուրջ անհանգստությունն է հայտնում ս.թ. հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման հետ կապված: Այս մասին գրված է ՌԴ ԱԳՆ կայքում տարածված հաղորդագրությունում: «Անթույլատրելի ենք համարում հետագա էսկալացիան, որը սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը: Հակամարտող կողմերին կոչ ենք անում ցուցաբերել զսպվածություն և խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ռուսաստանի արտաքին գերատեսչության […]
17:44 13.07.2020
Հայկական կողմն ավելի վաղ հայտնել է, որ խոցել է ադրբեջանական ԱԹՍ: Banak.info մասնագիտացված կայքի տրամադրության տակ է հայտնվել բացառիկ լուսանկար ադրբեջանական խոցված ԱԹՍ-ից։ Նախնական տվյալներով՝ սարքը Thunder-B տեսակի անօդաչու թռչող սարք է: Ավելի վաղ հայտնել էինք՝ հրապարակվել են ադրբեջանական կողմի խոցված մեքենայի լուսանկարները: