19:07 03.07.2020
Կառավարությունում կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Նիստին մասնակցել են նաև ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը և արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը: Նիստի ընթացքում միջգերատեսչական հանձնաժողովի […]
18:58 03.07.2020
ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը գրառում է կատարել իր էջում, որը ներկայացնում ենք ստորև. «Բազմաթիվ հարցեր են հնչում` կապված պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հայտարարության հետ: Ցիտում եմ այդ հատվածը. «Ինձ պատմեցին, որ մորաքրոջը տարել են հուղարկավորել են, ինքնահողի օրը, մորաքույրը զանգահարել է ու ասել, էս ինչի՞ մի հատ չեք զանգում, հետաքրքրվեք, ես ո՞նց եմ, […]
18:55 03.07.2020
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, շարունակում է հետամուտ լինել ՀՀ պարետի որոշումների կատարմանը: Այսօր արդեն ՍԱՏՄ ստուգայցերի ու մշտադիտարկումների տիրույթում խախտումների նվազման հստակ դինամիկա կա. Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ուժեղացված ստուգայցերի ժամանակ խախտումներ հայտնաբերվել են միայն մեկ տնտեսավարողի մոտ՝ հացի արտադրամասում: Արտադրամասի սանհանգույցում չի եղել փակ աղբարկղ ձեռնոցների ու դիմակների համար, […]
18:39 03.07.2020
Հուլիսի 3-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության հետ համատեղ հերթական ուժեղացված և լայնածավալ վերահսկողական աշխատանքներն է իրականացրել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։ Հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ իրականացված վերահսկողական գործառույթների ընթացքում հայտնաբերվել են խախտումներ և թերություններ։ Կանոնավոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցների նկատմամբ իրականացված գործառույթների ընթացքում հայտնաբերվել են տրանսպորտային միջոցներ, որոնք կրկին […]
18:14 03.07.2020
«Պահպանե՛ք 1.5-2մ սոցիալական հեռավորություն գնումներ կատարելիս, փողոցում քայլելիս և աշխատելիս»․ առողջապահության նախարարությունն այս խորագրով պատկերազարդումներ է հրապարակել՝ ցույց տալով, թե ինչպես և որքան պետք է սոցիալական հեռավորություն պահել։ https://www.facebook.com/ministryofhealthcare/posts/2682257738682005
18:09 03.07.2020
Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային ծառայողները կասկածի հիման վրա ՀՀ քաղաքացի Ա.Ս.-ի վարած մեքենայի ստուգման արդյունքում 4 100 գլանակ չհայտարարագրված, առանց ակցիզի ծխախոտային արտադրանք են հայտնաբերել: Այս մասին հայտնում է «Ալիք մեդիան»: Մաքսային օրենսգրքի 168-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ օրենքի խախտման համար ՀՀ քաղաքացուց առգրավվել է ապրանքը և որպես պատժամիջոց սահմանվել դրամական տուգանք՝ 1000 […]
18:08 03.07.2020
Հայկական բանակի շարքերը տարեվերջին համալրած «Սու-30ՍՄ» կործանիչ ինքնաթիռները գրոհային վարժանքներ են իրականացրել՝ փորձարկելով երկինք-երկիր հրթիռներ։ Այս մասին տեղեկացնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մեր «Սու30CM»-ները երեկ «մարտական խոցումով» առաջին վարժական թռիչքներն են իրականացրել, փորձարկելով երկինք-երկիր հրթիռներ՝ «գրոհային գործողության» համար։ Բոլոր թիրախները խոցվել են բարձր ճշգրտությամբ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Փաշինյանը։ https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/284629709321116/
18:04 03.07.2020
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարետի՝ մայիսի 3-ի N63 որոշման համաձայն՝ շարունակում է մշտադիտարկում իրականացնել առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում` պարետատան սահմանած հակահամաճարակային անվտանգության պահպանման նորմերի առնչությամբ: Այսօր՝ հուլիսի 3-ին, Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը մշտադիտարկումներ է իրականացրել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Ստուգայցերի և […]
17:46 03.07.2020
Հուլիսի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին և կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի շրջանակներում Լիտվայից Հայաստան ժամանած խմբում ընդգրկված ռազմական մասնագետներին։ ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել Լիտվայի կառավարությանը և հատկապես պաշտպանության նախարարությանը Հայաստանին տրամադրվող աջակցության համար՝ ընդգծելով ռազմական մասնագետների անձնազոհ աշխատանքը այս դժվարին իրավիճակում։ ՀՀ […]
17:42 03.07.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստ: Օրակարգի առաջին հարցով ներկայացվել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թթ. միջոցառումների ծրագրով 2019թ. և 2020թ. 1-ին եռամսյակում կատարման ենթակա միջոցառումների իրականացման վերաբերյալ զեկույցը: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշել է, որ 2019թ. միջոցառումների կատարման վերաբերյալ հաշվետվությունը 2020թ. փետրվարից հրապարակվել է […]
17:31 03.07.2020
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ Հրազդանի կիրճը հիմնովին մաքրվում է աղբից։ ԵԱՍՄ համայնքային հիմնարկը մեծ քանակի մարդկային ռեսուրս և տեխնիկա է ներգրավել տարածքը մաքրելու համար։ «Կրկին և կրկին կոչ ենք անում մեր քաղաքացիներին մաքուր պահել քաղաքը»,- հորդորում է քաղաքապետարանը:
17:16 03.07.2020
Գեղարքունիքի մարզում՝ Մարտունու բժշկական կենտրոնում, 100 անկողնային տեղով բաժանմունք է բացվել կորոնավիրուսով հիվանդացածների ընդունելու համար։ Բաժանմունքին այսօր ծանոթանալուց հետո մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է դրա հնարավորությունների մասին։ «Այսօրվա դրությամբ մենք Գեղարքունիքի մարզից ունենք կորոնավիրուսով հիվանդացած ու հիվանդանոցային բուժում ստացող 51 քաղաքացի, ովքեր բուժվում են մայրաքաղաքի տարբեր բուժհաստատություններում: Արդեն քսան օր է, ինչ մեզ […]
17:13 03.07.2020
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր պատասխանել է կորոնավիրուսի հետևանքով մահացած գյումրեցի տատիկի դին չգտնելու մասին հարցին: Թորոսյանի խոսքերով՝ ստեղծված իրավիճակը շփոթմունքի արդյունք էր: «Տեղի էր ունեցել շփոթմունք ճանաչման, ինչպես նաև դիերի տեղափոխման պրոցեսում: Տեղի է ունենում ճանաչում, որն այս դեպքում սխալ է տեղի ունեցել, հարազատը ճանաչել է իր հարազատի դին, սակայն իրականում այդպես չի եղել: […]
17:08 03.07.2020
Գնահատման և թեստավորման կենտրոնից, ի գիտություն դիմորդների, տեղեկացնում են, որ միասնական քննությունների արդյունքները հրապարակվում են քննությունից հետո՝ երրորդ օրը: Իսկ միասնական քննության արդյունքի հետ անհամաձայնության դեպքում դիմորդն արդյունքների հրապարակման հաջորդ օրը՝ ժամը 9:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում, կարող է քննության արդյունքը բողոքարկել առցանց եղանակով՝ [email protected] էլեկտրոնային փոստով:
16:59 03.07.2020
2020թ. հուլիսի 2-ին՝ ժամը 23:20-ին, «Գյումրի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ որովայնի ձախ կողմնային պատի ծակած-կտրած արյունահոսող թափանցող վերք, ներքին արյունահոսություն ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել Գյումրի քաղաքի 54-ամյա բնակիչը: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) […]
16:50 03.07.2020
Միացյալ Նահանգները 1 միլիոն դոլարի աջակցություն է տրամադրում Հայաստանի Հանրապետությանը՝ պայքարելու կոռուպցիայի դեմ: Հունիսի 23-ին առցանց ձևաչափով տեղի ունեցած միջոցառմամբ մեկնարկել է «Տեխնիկական օժանդակություն Հայաստանի Հաշվեքննիչ պալատին» եռամյա ծրագիրը։ Միացյալ Նահանգների կառավարությունը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով, միջգերատեսչական պայմանագիր է ստորագրել ԱՄՆ կառավարության Հաշվեքննիչ գրասենյակի (GAO) Աուդիտի գերազանցության կենտրոնի հետ՝ Հայաստանի Հանրապետության աուդիտի բարձրագույն մարմնին՝ Հաշվեքննիչ […]
16:18 03.07.2020
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԴԺ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ։ Այս մասին Միրզոյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում։ «Զրույցի ընթացքում շնորհավորեցի տիկին Մատվիենկոյին հանրաքվեի անցկացման և արդյունքների կապակցությամբ։ Խոսեցինք կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված իրավիճակի մասին, քննարկեցինք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր»,- գրել է Միրզոյանը։
16:17 03.07.2020
Վաղը՝ հուլիսի 4-ը, միասնական քննությունների երկրորդ օրն է: Ինչպես հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, 47 քննական կենտրոնից գործելու է 23-ը, որից 8-ը՝ մայրաքաղաքում: Քննական կենտրոններն են՝ ▪️Արագածոտնի մարզ, Աշտարակի թիվ 1 դպրոց ▪️Արարատի մարզ, Արտաշատի թիվ 1 հիմնական դպրոց ▪️Արմավիրի մարզ, Արմավիրի թիվ 5 հիմնական դպրոց ▪️Գեղարքունիքի մարզ, Գավառի թիվ 1 հիմնական դպրոց ▪️Գավառի թիվ 3 […]
16:10 03.07.2020
ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ նախարար Արսեն Թորոսյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին, փոխդեսպան Նիդա Դալմանտայտեին, Լիտվայից ժամանած պատվիրակության ղեկավար Մարիուս Չիուրլիոնիսին և պատվիրակության մի քանի անդամների, շնորհակալություն հայտնել նոր կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում ցուցաբերած աջակցության համար: «11 հոգուց բաղկացած պատվիրակությունը Լիտվայից Հայաստան էր ժամանել երկու շաբաթ […]
16:04 03.07.2020
Եվրոպական միությունը, Շվեդիան, Լիտվան և Հայաստանը՝ «TeamEurope» մոտեցմամբ գործակցում են Հայաստանում բնակչության պաշտպանության ոլորտի կարողությունների զարգացման ուղղությամբ: Հայաստանում ԵՄ պատվիրակության, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, Հայաստանում Շվեդիայի և Լիտվայի դեսպանությունների միջև ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր Թվինինգ գործիքի «Հայաստանում բնակչության պաշտպանության ոլորտի կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում, որի բյուջեն կազմում է 1 մլն եվրո: Ծրագրի նպատակն է ամրապնդել աղետների […]
15:37 03.07.2020
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Վանաձորում ոստիկանության աշխատակիցների նկատմամբ քաղաքացու կողմից բռնություն գործադրելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից: 2020 թվականի հունիսի 30-ին՝ ժամը 17։40-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու շենքերից մեկի մոտ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային քննչական վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի աշխատակիցները, […]
15:36 03.07.2020
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը վկայի կարգավիճակով մասնակցել է հանրապետության նախկին գլխավոր գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանի գործով դատավարությանը: Աբրահամյանը մեղադրվում է առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանին կաշառք տալու, վերջինս էլ՝ կաշառք ստանալու մեջ: «Պատասխանեցի կողմերի հարցերին բավականին երկար: Կարծում եմ՝ նոր հանգամանքներ ի հայտ եկան իմ պատասխաններից: Այդ գործին նախորդող որոշակի պրոցեսներ եմ պատմել, որոնք հնարավոր է՝ […]
15:30 03.07.2020
Աշնանը Եղվարդ համայնքում շահագործման կհանձնվեն միանգամից 2 հիմնանորոգված մանկապարտեզ: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: Նա ընդգծել է, որ մարզի համայնքներում տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանը և ըստ այդմ՝ քաղաքացու կյանքի որակի բարձրացմանն ուղղված ծրագրերի կարևորագույն մասն են կազմում նախակրթական հաստատությունների կառուցումը: Այդ համատեքստում Կոտայքի մարզից ներկայացվող սուբվենցիաների շարքում մշտապես […]
15:18 03.07.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հուլիսի 2-ին Մարտունու բժշկական կենտրոնում ծանոթացել է կորոնավիրուսով հիվանդների բուժման համար նախատեսված բաժանմունքի հիմնման աշխատանքներին: Նախարարին ուղեկցել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Նախարարը և մարզպետը շրջել են բաժանմունքի տարածքում, որտեղ ՀՀ առողջապահության նախարարության և Գեղարքունիքի մարզպետարանի համագործակցությամբ ընթանում են շինարարական և կահավորման ակտիվ աշխատանքներ: Մարտունու բժշկական կենտրոնի կորոնավիրուսով հիվանդների բուժման […]
15:13 03.07.2020
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ՀՀ ոստիկանության աշխատակիցները շարունակել են կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման միջոցառումների շրջանակում իրականացվող համատեղ մշտադիտարկումները Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։ Այս մասին հայտնում են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից: Պատմամշակութային կոթողների հարակից տարածքներում, տեսարժան վայրերում, զբոսայգիներում պարետատան կողմից սահմանված նորմերի նկատմամբ իրականացված վերահսկողական աշխատանքների ընթացքում մասսայական խախտումներ չեն արձանագրվել։ Այնուհանդերձ, արձանագրվել […]
15:04 03.07.2020
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը վկայի կարգավիճակով մասնակցել է նախկին գլխավոր գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանի գործով դատավարությանը: Աբրահամյանը մեղադրվում է առողջապահության նախկին փոխնախարարին կաշառք տալու, վերջինս էլ՝ կաշառք ստանալու համար: Դատարանի բակում՝ ճեպազրույցի ընթացքում, լրագրողները հետաքրքրվել են կորոնավիրուսի դեմ տարվող պայքարի արդյունավետությամբ: Նախարարի խոսքերով՝ Հայաստանն իր ունեցած ռեսուրսներով բավականին լավ է պայքարել համաշխարհային այս մարտահրավերի դեմ: «Մենք […]
15:00 03.07.2020
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ հանրային կապերի պատասխանատու Ծովինար Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իտալացի բժիշկները մեզ թոքերի օդափոխության նման սարք են նվիրել: Այս սարքը բավական հաջող կիրառում ունի Իտալիայում` նոր կորոնավիրուսով վարակված հիվանդների բուժման համար: Սրանով ավելի հարմար է, ինչպես նաև հնարավոր է հիվանդին նստեցնել, և նա կարողանում է ինքնուրույն ջուր խմել»:
14:23 03.07.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին երկրի Անկախության օրվա կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: «Հարգելի Ալեքսանդր Գրիգորիի Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Բելառուսի Հանրապետության բոլոր քաղաքացիներին պետական գլխավոր տոնի` Անկախության օրվա առթիվ: Մաղթում եմ ձեզ հաջողություններ և նոր ձեռքբերումներ երկրի տնտեսական, սոցիալական և գիտատեխնիկական զարգացման և միջազգային […]
14:15 03.07.2020
Ավելի քան կես միլիարդ դոլար է հատկացվել էներգետիկ ենթակառուցվածքների վերակառուցման և վերազինման համար։ Այս մասին է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութը:
14:00 03.07.2020
Հուլիսի 2-ին՝ ժամը 18։13-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հացավան-Գառնի ավտոճանապարհի աջակողմյան հատվածում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և Կոտայքի մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գառնի գյուղի «Սուբասաններ» կոչվող տարածքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:17-ին, մարվել՝ […]