13:01 01.07.2020
2020թ. հունիսի 30-ին՝ ժամը 16:30-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն օրը Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի շենքերից մեկի մոտ լսել է կրակոցի ձայներ և տեսել է, որ գլխի վնասվածքով մարդ կա ընկած: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից: Դեպքի վայրի՝ նշված շենքի հարակից տարածքի զննությամբ հայտնաբերվել և վերցվել են արնանման հետքերի նմուշներ: […]
12:50 01.07.2020
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ Նորատուս համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարվա ընթացքում կկառուցվի համայնքապետարանի նոր շենք, ասֆալտապատման աշխատանքներ կիրականացվեն Սևանի փողոցի սկզբնամասում և վերջնամասում: https://www.facebook.com/sanosyangnel/photos/a.1929678840667692/2332269430408629/?type=3&theater
12:26 01.07.2020
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով հաստատվել է հեռավար կրթության կարգը: Այդպիսով, հեռավար կրթության կազմակերպման դեպքերն են՝ Եթե հաստատությունը չունի համապատասխան առարկայի մասնագետ՝ մինչև սահմանված կարգով մրցութային հիմունքներով ուսուցչի թափուր տեղի համալրումը: Եթե հայտարարվել է արտակարգ և ֆորսմաժորային իրավիճակ (եղանակային անբարենպաստ պայմաններ, սուր վարակիչ հիվանդությունների տարածում, տարերային աղետ և այլն): Դիվանագիտական աշխատանքի անցած ծնողների (օրինական […]
12:15 01.07.2020
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել, թեստի պատասխանը դրական է: Այս մասին հայտնում է Hraparak.am-ը: «Ընտանիքի մնացած անդամներն էլ են թեստ հանձնել, բայց մյուս բոլորի դեպքում պատասխանը եկել է բացասական՝ թերևս այն հանգամանքով պայմանավորված, որ Վանեցյանը ժամանակին ինքնամեկուսացել է ընտանիքի անդամներից»,- հայտնում է կայքը։
12:08 01.07.2020
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը տեսանյութ է տարածել՝ կից գրելով. «Հիմնանորոգվում է Շորժա-Վարդենիս միջպետական նշանակության ճանապարհը: Վերջին անգամ այստեղ շինաշխատանքներ են իրականացվել 1990-ականներին: Երկարությունը՝ 20 կիլոմետր, Արժեքը՝ 1,8 միլիարդ դրամ»:
11:59 01.07.2020
Մեկնարկեց 2020թ. ամառային զորակոչը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Հանրապետական կենտրոնական հավաքակայանում ամառային զորակոչի գործընթացի պատշաճ իրականացմանը զուգահեռ հակահամաճարակային խիստ միջոցառումներ են կազմակերպված՝ զինված ուժեր վարակի ներթափանցումը կանխելու նպատակով։ Բոլոր զորակոչիկները ծառայության մեկնելուց առաջ պարտադիր թեստավորվում են, այնուհետև միայն մասնակցում վիճակահանությանը։ «Դե ինչ, գալիք երկու ամիսների ընթացքում հարյուրավոր երիտասարդներ՝ […]
11:57 01.07.2020
Ջերմուկի բնակիչները երեկ պայմանավորվածություն էին ձեռք բերել, որ Ամուլսարի հանքի անվտանգության նոր աշխատակիցներն այսօր առավոտից կլքեն տարածքը, այնտեղ միայն հերթապահ կազմը կմնա: Այսօր առավոտյան Ամուլսարի տարածքում հավաքվել էին ջերմուկցիները՝ սպասելով պայմանավորվածության կյանքի կոչմանը: Ակտիվիստ Շիրակ Բունիաթյանն ուղիղ եթերում ներկայացրեց իրենց հավաքի բուն էությունը՝ հայտնելով, որ եկել են՝ անձամբ համոզվելու, որ անվտանգության աշխատակիցները տարածքը լքում են, […]
11:44 01.07.2020
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շնորհավորական ուղերձ է հղել դատախազության աշխատողի օրվա և ՀՀ դատախազության կազմավորման 102-ամյակի առթիվ: Դրանում, մասնավորապես, նշված է. «Դատախազության սիրելի՛ աշխատակիցներ, գործընկերներ, համակարգի հարգելի վետերաններ: Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս՝ Դատախազության աշխատակցի օրվա, ՀՀ դատախազության համակարգի կազմավորման 102-րդ ամյակի կապակցությամբ: Ցավոք, մոլեգնած կորոնավիրուսային համավարակի պատճառով, բոլորիս առողջության և անվտանգության հրամայականից ելնելով, այս […]
11:39 01.07.2020
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը սկսել է գետերի հիդրոկենսաբանական մոնիթորինգի իրականացումը, ինչը հնարավորություն կտա գնահատել գետերի էկոլոգիական վիճակը (մինչ այժմ ջրի որակը գնահատվում էրч հիմնվելով միայն ֆիզիկաքիմիական ցուցանիշների վրա): ✅ Հիդրոկենսաբանական մոնիթորինգի կարողությունների զարգացման համար նշանակալի աշխատանքներ են կատարվել ԵՄ-ի ֆինանսավորմամբ` ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում իրականացվող ծրագրերի կողմից (EUWI+, EPIRB և այլն): https://www.facebook.com/gagik.surenyan/posts/3298301940233032?__xts__[0]=68.ARBa_Ffty73CyZ14-Lfhk-dwwr7Og_aQtB4NoghVODS6obz7pdgpL9MDGw-_FD68H8eMlPWmv_J1d6-NDvCLvXAHDiPFCqA4c4l1vaQzyliF_JvsZYEh01-IDZ2DjMKAJrX62UO5ERKpuEiqlMdr552Z_DExFxdboR39_D3iumOK12xJAmVoU0G5EMZFYGB9aH6ADUQfW3pVghf_Kh5IvOU0c4YqH42zjbTKVf2ycUQPknO-rhPrsU7izTzszDeRdi7uWJ1gBldAcPHP-yiEqqdu_SIiQUiQfGxiA8W1_DttqGJeHIzAgjhvIWhBU1R_uaylae5wIQj21BRwP_moqE3T&__tn__=-R
11:35 01.07.2020
Տեղեկություններ են ստացվել, որ այսօր մայրաքաղաքի վարկային կազմակերպությունների գրասենյակների դիմաց քաղաքացիների կուտակումներ են, որոնք չեն պահպանում սոցիալական հեռավորություն։ Ոստիկանության ծառայողները օպերատիվ կերպով մեկնել են նշված վայրեր և կարգավորել են իրավիճակը։ Ոստիկանները քաղաքացիներին հորդորել են պահպանել սոցիալական հեռավորություն։ «Հարգելի՛ քաղաքացիներ կոչ ենք անում կրել դիմակ և պահպանել սոցիալական հեռավորություն, իսկ կազմակերպություններին հորդորում ենք գրասենյակների դիմաց հերթերը […]
11:32 01.07.2020
«ՆՈՐՔ» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի ֆեյսբուքյան էջը հայտնում է․ «Հերթական հաջողված բուժման դեպքը‼️ ✅ Պացիենտը` 68 տարեկան տղամարդ, ով ունի ուղեկցող քրոնիկ հիվանդություն։ Մեկ շաբաթ առաջ ախտորոշվել է երկկողմ ինֆիլտրատիվ թոքաբորբ և սկսվել համապատասխան բուժում։ ✅Պացիենտի ընդհանուր վիճակին մաքսիմալ համապատասխան ընտրված բուժական գործելակարգի շնորհիվ, գրանցվել է հիվանդության պրոգրեսիվ դրական դինամիկա։ ?⚕️Այս դեպքը «Նորք» ԻԿՀ մասնագետների պրոֆեսիոնալ և […]
11:12 01.07.2020
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի վարիչ Արտակ Ջումայանը հայտնում է. որ մայիսի 21-ից մինչ 29.06.2020 նոր կորոնավիրուսով վարակված տնային պայմաններում բուժում ստացողների թիվը 1017 է, որից 78-ը` երեխա։ Ինչպես հայտնում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ ֆեյսբուքյան էջը, առողջացել է 417 մարդ, որից 43-ը` երեխա։ Այս պահին բուժվում են 565 մեծահասակ և 35 երեխա։ Կատարվել […]
10:58 01.07.2020
Հուլիսի 1-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 26065 դեպք, որոնցից 14563-ն` առողջացած, 453-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 10-ով ավելի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10900 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 113665 թեստավորում: Երեկ կատարված 1 821 թեստից 1298-ը եղել է բացասական արդյունքով։ Այս մասին հայտնում է ՀՀ Հիվանդությունների վերահսկման և […]
10:42 01.07.2020
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Տեղեկացնում եմ, հարցմամբ դիմել եմ ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանին՝ խնդրելով. 1) տրամադրել զանգվածային լրատվության այն միջոցների ցանկը, ում հանձնաժողովի կողմից ուղարկվել է հարցաշար՝ իրենց կողմից տրամադրվող գովազդային և այլ ծառայությունների վերաբերյալ՝ պահանջելով ներկայացնել մեկ տարվա ընթացքում երբևէ գովազդ տրամադրած կազմակերպությունների ցանկը, […]
10:17 01.07.2020
Մեկնարկում է «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի 2-րդ փուլը։ Այս մասին հայտնել է ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն իր ֆեյսբուքյան էջում։ Երկու չափաբաժնով կհիմնանորոգվի Գյումրու 13 փողոց, այդ թվում Օզանյան փողոցը։
10:10 01.07.2020
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հունիսի 24-ին Մոսկվայում կայացած Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսից վերադառնալուց հետո աշխատավայրում եղել է ինքնամեկուսացման մեջ։ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ արդյո՞ք Մոսկվայից վերադառնալուց հետո նախարարը հետազոտվել է, այս մասին ասաց նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ «Վերադառնալու 7-րդ օրը, ըստ կարգի, երկու անգամ թեստավորվել է՝ հետազոտման ԻՖԱ և ՊՇՌ […]
08:07 01.07.2020
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 1-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանում` 11:00-17:00 Այգեստան 11 փողոցի 7-227 սեփական տներ՝ մասնակի, Այգեստան 9 փողոցի 67-105 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ: Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և […]
00:05 01.07.2020
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ճառագայթներից: Հանրապետության տարածքում՝ Հունիսի 30-ի ցերեկը, հուլիսի 1-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Հուլիսի 2-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 […]
23:59 30.06.2020
Ղազախստանում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ պաշտոնապես հաստատվել է Ակտաու-Երևան «SCAT» ավիաընկերության DV 5054 չարտերային չվերթը (կոմերցիոն հիմունքներով), որը կայանալու է հուլիսի 2-ին ժամը 01:30-ին։ «Մնացած անհրաժեշտ մանրամասների (տոմսի գին, այն գնելու հնարավորություն և այլն) մասին տեղեկատվությունն ստանալուն պես ՀՀ դեսպանությունը լրացուցիչ կհայտնի։ ՀՀ մուտք գործելու իրավունք ունեցող անձանց մասին տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ Պարետատան […]
23:52 30.06.2020
Սիրիայում հուլիսի 19-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում մայրաքաղաք Դամասկոսի շրջանից իր թեկնածությունն է առաջադրել այդ երկրի խորհրդարանի հայ պատգամավոր Նորա Արիսյանը։ Այդ մասին հայտնում է «Արմենպրես»-ը: Նա նշել է, որ ընտրապայքարին կմասնակցի «Րայեդ աշ-Շամ» (Շամի դրոշը) եռանդամ խմբակով։ Խմբակի մյուս անդամներ են՝ դոկտոր Խալիլ Ժըրժի Թաամեն և Մոհամմետ Նահեր ալ-Պուսթանին։
23:17 30.06.2020
Տեղեկություններ են ստացվել, որ այսօր մայրաքաղաքի վարկային կազմակերպությունների գրասենյակների դիմաց քաղաքացիների կուտակումներ են, որոնք չեն պահպանում սոցիալական հեռավորություն, հայտնում է ՀՀ ոստիկանությունը: Ոստիկանության ծառայողները օպերատիվ կերպով մեկնել են նշված վայրեր և կարգավորել են իրավիճակը։ Ոստիկանները քաղաքացիներին հորդորել են պահպանել սոցիալական հեռավորություն։ «Հարգելի՛ քաղաքացիներ կոչ ենք անում կրել դիմակ և պահպանել սոցիալական հեռավորություն, իսկ կազմակերպություններին հորդորում […]
22:50 30.06.2020
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել: «Հունիսի 30-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 27 նոր դեպք, ևս 32 հոգի առողջացել է, արձանագրվել է մահվան 1 նոր դեպք։ Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 74 տարեկան տղամարդ և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»,-նշել է նա։
22:10 30.06.2020
Առաջադրումները կատարվելու են հետևյալ հերթականությամբ. առաջին առաջադրումը կատարվելու է կառավարչության կողմից, երկրորդը՝ ՀՀ նախագահի, երրորդը՝ դատավորների ընդհանուր ժողովի կողմից, ասել է «Իմ քայլը» խմբակցության անդամ Սուրեն Գրիգորյանը: Փոփոխություններ են կատարվել նաև ՍԴ-ի մասին օրենքում. ուժը կորցրած է ճանաչվել այն դրույթները, որոնք դատավորներին վաղ կենսաթոշակի գնալու հնարավորություն են տալիս: Մանրամասները՝ ռեպորտաժում:
21:59 30.06.2020
Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ առանձին, հետո էլ համատեղ տեսակոնֆերանսից հետո այսօր հայտարարել են, որ նրանց հետ քննարկել են տարածաշրջանում հանրային առողջապահական վիճակը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության ներկայիս դինամիկան և խաղաղության գործընթացի հաջորդ քայլերը, հայտնում է azatutyun.am-ը։ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնսինը (Ֆրանսիա) և Անդրյու Շոֆերը (ԱՄՆ) իրենց հայտարարությունում շեշտել են բովանդակային […]
21:38 30.06.2020
2020 թվականի հուլիսի 1-ին, ժամը 17:00-ին «ՆՈՐՏԵԽ ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կիրականացվեն Երևանի Արշակունյաց 9/2 հասցեում տեղակայված «Ձյունիկ սառնարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության շենքի պայթեցման եղանակով փլեցման աշխատանքներ, հայտնում է ԱԻՆ-ը։ Պայթեցման աշխատանքների ընթացքում բնակչության անվտնագությունն ապահովելու համար ժամը 16:30-ից մինչ 17:30-ն ընկած ժամանակահատվածում Ագաթանգեղոսի փողոց – Գրիգոր Լուսավորչի փողոց, Ագաթանգեղոսի փողոց – Արշակունյաց պողոտա […]
21:02 30.06.2020
«Նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անհրաժեշտ է, որ կորոնավիրուսով վարակված անձինք խստագույնս պահպանեն ինքնամեկուսացման ու մեկուսացման կանոնները։ Այս համատեքստում ոստիկանության ծառայողները, համագործակցելով պատկան այլ մարմինների հետ, հսկողություն են իրականացնում մեկուսացման ու ինքնամեկուսացման վայրերում։ Խախտումներն առաջացնում են օրենքով նախատեսված վարչաիրավական ու քրեաիրավական հետևանքներ։ Արտակարգ դրության հայտարարումից մինչ օրս հայտնաբերվել է մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնների խախտման […]
20:50 30.06.2020
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին տեղեկացրել է, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը հարակից օրենքով իր կողմից չեն ստորագրվելու: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնական կայքը։
20:47 30.06.2020
Ինչո՞ւ և ինչի՞ց սկսվեց գույքահարկի օրենքի փոփոխության հարցը: Մինչ փոփոխության արդյունքում դրույքաչափերի տարբերությունը ներկայացնելը ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը այլ հարցերին է պատասխանել: «Կադաստրային արժեքները, որոնք գործում են գույքային հարկերի հաշվարկման համար, ձևավորվել են շատ վաղուց և շատ հեռու են այդ գույքային միավորների շուկայական արժեքներից»,-ասել է ֆինանսների նախարարը: Մանրամասները՝ ռեպորտաժում:
20:31 30.06.2020
ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Եղոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել: «Ահա նաև շատ կարևոր տեղեկություն Երևանի կենտրոնում, իրենց հայրերից ու պապերից ժառանգած բնակարաններում ապրող մեր «բնիկ» համաքաղաքացիների համար։ Սրանք մինչև 1975 թվականը կառուցված շենքերի բնակարանների գույքահարկի օրինակներ են։ Ո՞վ է, որ ապրում է Աբովյան փողոցի վրա գտնվող 120 ք/մ-անոց բնակարանում […]