TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+22.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Ռուսաստանը կարող է ավիաչվերթներն առաջինը վերականգնել ԱՊՀ-ի հետ

16:00 30.06.2020

Հայաստանը կարող է դառնալ առաջին երկրներից մեկը, որի հետ Ռուսաստանը կվերսկսի ավիաչվերթները։ Ռուսական իշխանությունները դիտարկում են ԱՊՀ ուղղություններով թռիչքները վերականգնելու հարցը, հայտնում է «Գազետան»։ Երկրի տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխը հայտարարել է, որ ԱՊՀ երկրները (որոնց թվում է նաև Հայաստանը – խմբ.) համարվում են մոտակա արտերկիր, ինչի շնորհիվ այդ երկրների հետ ավիահաղորդակցությունը կարող է բացվել ավելի […]

̰
54333 արձանագրություն՝ կանոնները խախտելու համար. ոստիկանություն

15:50 30.06.2020

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։ Դրան զուգահեռ, տարբեր նախարարությունների, գերատեսչությունների, ինչպես և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների հետ իրականացվում են հատուկ միջոցառումներ՝ ապահովելով պարետի որոշումների պահանջների կատարման նկատմամբ հսկողություն։ Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտած անձինք ենթարկվում են օրենքով նախատեսված պատասխանատվության։ Ընդհանուր առմամբ՝ այդ կանոնները […]

̰
Դատարանը չկարողացավ ապահովել աշխատանքային անվտանգ պայմաններ․ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց

15:42 30.06.2020

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, այսօր դարձյալ հետաձգեց սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը։ Դատարանը չկարողացավ ապահովել աշխատանքային անվտանգ պայմաններ և լուծել դատավարության մասնակիցների միջև սոցիալական հեռավորությունը պահպանելու խնդիրը։ Նշենք, որ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը նիստի սկզբում տեղեկացրեց, որ շփվել է Covid-19-ով վարակակիր անձի հետ և պատրաստվում է թեստավորվել։ Բացի դրանից՝ […]

̰
ԱԺ-ն նիստը տևեց 5 րոպե. պատգամավորները գնացին ընդմիջման

15:39 30.06.2020

Ազգային ժողովի այսօրվա արտահերթ նիստի երկրորդ մասը, որի ժամանակ պետք է երկրորդ ընթերցումով քննարկվեին ՍԴ հարցով օրենքները, տևեց ընդամենը 5 րոպե։ Սա ռեկորդ է 7-րդ գումարման Ազգային ժողովի համար։ Քննարկման էր ներկայացվում «Սահմանադրական դատարանի մասին օրենքում» և այլ օրենքներում փոփոխությունների հարցը, որը կեսօրին ընդունվել էր առաջին ընթերցմամբ։ Զեկուցողները հայտնեցին, որ փոքր խմբագրական փոփոխություններ են արվել […]

̰
Հեպատիտ Ց-ի բուժման ազգային ծրագրի շրջանակներում գնված դեղորայքի առաջին չափաբաժինն արդեն Հայաստանում է. Արսեն Թորոսյան

15:28 30.06.2020

Հեպատիտ Ց-ի բուժման ազգային ծրագրի շրջանակներում պետական բյուջեի միջոցներով գնված դեղորայքի առաջին չափաբաժինն (500 հոգու համար) արդեն Հայաստանում է: Այն մատակարարված պետք է լիներ դեռ գարնան սկզբում, սակայն կորոնավիրուսով պայմանավորված ավիափոխադրումների սահմանափակումների պատճառով դեղերի մատակարարումն ուշացել էր: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Ծրագրի շրջանակներում հերթով բուժվելու են Հեպատիտ Ց ունեցող ՀՀ […]

̰
Երկրաշարժ Ճամբարակ քաղաքից 13 կմ հարավ-արևմուտք

15:25 30.06.2020

Հունիսի 30-ին՝ տեղական ժամանակով ժամը 14:33-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 10:33-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.55⁰ և արևելյան երկայնության 45.20⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան, Ճամբարակ քաղաքից 13 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է […]

̰
Համավարակի պատճառով Գյումրիում ծնողները խուսափում են երեխաներին պլանային պատվաստումների տանել պոլիկլինիկաներ

15:15 30.06.2020

Աշխարհի գիտնականները փնտրտուքների մեջ են, իսկ Covid-19-ի դեմ պատվաստանյութի ստեղծման մրցավազքը դեռ եզրագծին հասնելու միտումներ չունի։ Պլանային պատվաստումները մի շարք հիվանդությունների դեմ են։ Վարակիչ հիվանդություններից ապահովագրված լինելու միջոցները պատվաստանյութերն են, որոնք պլանային են և համակարգված իրականացվում է հիմնականում մանկական տարիքում։ Առողջապահական առաջնային օղակները, անկախ այս օրերին ստեղծված իրավիճակից, չեն կարող դադարեցնել օրացուցային  պատվաստումները։ Բայց իմունականխարգելման […]

̰
2017թ․ ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

15:10 30.06.2020

ՀՀ քաղաքացիներն արձագանքում են 2017 թվականի համապետական ընտրություններում հնարավոր ընտական հանցագործությունների բացահայտման հարցում օժանդակելու իրավապահ մարմինների կոչերին, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Մասնավորապես, քաղաքացուց ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Նաիրիի բաժնում ստացված հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ 2017թ․ապրիլի 2-ին՝ Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի թիվ 28/16 ընտրատեղամասում կայացած Ազգային […]

̰
Եթե իմանամ ԱԺ-ում բոլորը վարակակիր են, իսկ ես՝ ոչ, մեկ է, կգամ. Ալեն Սիմոնյան

15:00 30.06.2020

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ԱԺ-ում պատասխանել է լրագրողների այն հարցին, թե արդյոք վտանգավոր չի համարում այն հանգամանքը, որ ԱԺ-ում վարակակիր անձինք կան և հնարավոր է՝ ռիսկային խմբում գտնվողների հետ կոնտակտային շփումներ լինեն։ «Աստված մի՛ արասցե, եթե մենք նման իրավիճակ ունենանք, բայց եթե այնպես ստացվի, որ ենթադրենք՝ ԱԺ-ն պետք է որոշում ընդունի, և ԱԺ պատգամավորների […]

̰
Քոչարյանի գործով պաշտպանները պահանջում են ապահովել սոցիալական հեռավորություն

14:43 30.06.2020

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը սկսվեց Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի այն տեղեկությամբ, որ ինքը շփվել է կորոնավիրուսով վարակակրի հետ, թեստը հանձել է, սակայն ասել են, որ, հավանաբար, շուտ է հանձնել, թեստը բացասական է եղել, ջերմաչափվել է դատարան մտնելիս, ջերմությունը եղել է 36.9: Պաշտպան Միհրան Պողոսյանը նշել է, որ այդ պատճառով էլ թեև […]

̰
«Հեղափոխության պահապաններ» խմբի անդամի նկատմամբ բռնություն գործադրելով խուլիգանություն կատարելու համար մեղադրանք է առաջադրվել երկու անձի

14:38 30.06.2020

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է մի խումբ անձանց կողմից «Հեղափոխության պահապաններ» խմբի անդամի նկատմամբ բռնություն գործադրելով խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: «Քննությամբ պարզվել է, որ 2020թ. հունիսի 21-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Տիչինա փողոցում, մի խումբ անձինք «Հեղափոխության պահապաններ» […]

̰
Արթիկում այրվել են տներից մեկի տանիքի փայտե կառուցատարրերը

14:30 30.06.2020

Հունիսի 30-ին՝ ժամը 09։33-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արթիկ քաղաքի Շահումյան փողոցի տներից մեկի տանիքում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:40-ին, մարվել՝ 10:08-ին: Այրվել են տան մանսարդային տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 15 քմ)։

̰
Հրդեհ Գյումրի քաղաքում

14:17 30.06.2020

Հունիսի 30-ին՝ ժամը 13:32-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի Կոմինտերնի փողոցի 2-րդ նրբանցքում այրվում է տուն։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։

̰
ԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը վարակվել է կորոնավիրուսով

14:10 30.06.2020

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը վարակվել է կորոնավիրուսով: «Արմենպրես»-ի հետ զրույցում Ստեփանյանը ասել է, որ թեստի պատասխանը ստացել է հունիսի 29-ին: «Ախտանշաններ զգացել եմ ուրբաթ օրը, օրվա երկրորդ կեսից: Թուլություն եմ զգացել, ուրբաթ օրն ունեցել եմ ջերմություն, մկանային ցավեր եմ ունեցել և գլխացավ: Դրանք շարունակվել են երեք օր, ջերմիջեցնող եմ խմել ընդամենը, […]

̰
Բացահայտվել է 17-ամյա երիտասարդի կողմից կատարված կողոպուտի դեպքը

14:00 30.06.2020

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է 17-ամյա երիտասարդի կողմից ուրիշի գույքի բացահայտ հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննությամբ պարզվել է, որ 2020թ. հունվարի 10-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, 17-ամյա երիտասարդը գնումներ կատարելու նպատակով մտել է Վանաձոր քաղաքի Տարոն 4 թաղամասում գտնվող խանութ և նկատելով աշխատակցուհու պարանոցի ոսկյա շղթան,  կախազարդը, ձգել-պոկելով […]

̰
Հրայր Թովմասյանը որոշեց իր խրամատը թողնել Ալվինա Գյուլումյանին․ Ալեն Սիմոնյան

13:45 30.06.2020

Լրագրողները Ալեն Սիմոնյանից հետաքրքրվեցին, թե ինչպես է գնահատում այն հանգամանքը, որ հունիսի 26-ին սահմանադրական փոփոխությունների նախագծի ուժի մեջ մտնելուն զուգահեռ, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը մեկնեց արձակուրդի և արդյո՞ք այդ քայլի մեջ որևէ մարտավարություն կարելի է տեսնել, քանի որ կարծիքներ են հնչում, որ եթե անձը գտնվում է արձակուրդում, ապա նա չի կարող աշխատանքից ազատվել։ «Ես կարծում […]

̰
ՊԵԿ-ը հորդորում է հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված գումարի չափով վճարված եկամտահարկի գումարների վերադարձման դիմումները ներկայացնել էլեկտրոնային եղանակով

13:38 30.06.2020

Կորոնավիրուսի (COVID-19) տարածմամբ պայմանավորված` ՊԵԿ աշխատակիցների և քաղաքացիների հետ անմիջական շփումը հնարավորինս նվազեցնելու, հերթերից խուսափելու նպատակով, Պետական եկամուտների կոմիտեն վարկառուներին (համավարկառուներին) հորդորում է հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված գումարների չափով վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման դիմումը, ինչպես նաև ֆինանսական կազմակերպություններից ստացած տեղեկանքը հարկային մարմին ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով: Ստորագրված և սկանավորված դիմումը և տեղեկանքը պետք […]

̰
Հայտնաբերվել է ապօրինի ջրօգտագործման դեպք

13:34 30.06.2020

2020 թվականի հունիսի 26-ին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի աշխատակիցները հայտնաբերել են ապօրինի ջրօգտագործման դեպք։ ՀՀ Արարատի մարզի Գոռավան համայնքի բնակիչ Ա. Պետրոսյանը ձկնաբուծական նպատակով, նույն մարզի Եղեգնավան համայնքի վարչական տարածքի «Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ի հարակից Խաչաձորի հատվածում, Վեդի գետից իրականացրել է ջրառ՝ առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության։ Խախտվել է ՀՀ […]

̰
Նույնն է, ինչ իմ նամակը վերագրվի ամբողջ «Իմ քայլի» քվեարկությանը․ Ալեն Սիմոնյանը՝ Ջիանի Բուքիքիոյի նամակի մասին

13:29 30.06.2020

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը կարծիք է հայտնել Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի նամակի վերաբերյալ։ «Մարդկանց մոտ տպավորություն էր ստեղծվել, որ ինչ-որ պաշտոնյայի մասնավոր նամակը կարող է կառույցի նամակ ներկայացնել, այսինքն` ինչ-որ լրատվամիջոցներ, ինչ-որ մարդիկ փորձում են պաշտոնյայի նամակը հակադրել ինստիտուտի նամակին։ Վենետիկի հանձնաժողովի նամակը դա Վենետիկի հանձնաժողովի նամակն է, իսկ այս դեպքում, նույն բանն […]

̰
Ի՞նչքան է կազմելու գույքահարկը կենտրոնում նորակառույցների համար. Թունյանը օրինակներ է ներկայացնում

13:10 30.06.2020

Մտահոգությունները կցրվեն, երբ լինի Կադաստրի կողմից տեղադրվող հաշվիչը: Այդ մասին ասել է Բաբկեն Թունյանը՝ ներկայացնելով օրինակներ, թե հատկապես կենտրոնում գտնվող նորակառույցների համար ինչքան գույքահարկ է պահանջվելու: Գյուղական համայնքներում էլ, որտեղ նախկինում չի եղել գույքահարկ, այս փոփոխությունների արդյունքում գույքահարկի չափը առավելագույնը կազմելու է 5000 դրամ, մեծ մասի դեպքում՝ մինչև 3000 դրամ: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Այսօրվա ԱԺ արտահերթ նիստի անհրաժեշտությունը՝ ըստ Ալեն Սիմոնյանի

13:02 30.06.2020

Լրագրողները ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանից հետաքրքրվեցին ԱԺ այսօրվա արտահերթ նիստի օրակարգի վերաբերյալ և հարցրին՝ արդյո՞ք որևէ թերացում կար նախնական փաթեթը բերելիս։ «Իրավական գործընթացը, իրավական ակտերը, հաճախ ենթադրում են տարբեր փոփոխություններ և մեկ փոփոխությունով կամ մեկ քվեարկությունով, հաճախ ոչ միայն նման օրենքների պարագայում, լուծումը գտնելը վերջնական ճիշտ չի լինում»,- պատասխանեց Ալեն Սիմոնյանը։

̰
Սիմոնյանն անտարբեր է կուսակցությունների եռյակի՝ դատախազություն ներկայացրած հաղորդմանը

12:43 30.06.2020

Այսօր «Բարգավաճ Հայաստան», «Հայրենիք» և Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ իշխանության յուրացման և սահմանադրական կարգի տապալման դեպքերի առթիվ։ Այս ամենի վերաբերյալ իր դիրքորոշումն է հայտնել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։ «Բավականին անտարբեր եմ վերաբերվում և որևէ դարակազմիկ բան այդ դիմումի մեջ չեմ տեսնում։ Առավել ևս, որքան որ ես տեսա, […]

̰
Վրաերթ Աբովյան քաղաքում․ 45-ամյա կին է մահացել

12:29 30.06.2020

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հունիսի 29-ին՝ ժամը 19.50-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 45-ամյա Թամարային, որը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Կատարվում է քննություն։

̰
Ազգային ժողովը փոփոխեց ՍԴ անդամների ընտրության հերթականությունը

12:04 30.06.2020

Ազգային ժողովում նախորդիվ ընդունված սահմանադրական օրենքի համաձայն՝ Սահմանադրական դատարանի կազմի երեք դատավորներ ազատվել են պաշտոններից։ Այդ հաստիքները լրացնելու համար կարգ կա, ըստ որի՝ ՀՀ նախագահը, Դատավորների ընդհանուր ժողովն ու կառավարությունը հերթականությամբ թեկնածուներ են առաջարկում։ Խորհրդարանն այսօր փոփոխեց այդ հերթականությունը։ Բանն այն է, որ նախորդ երկու ընտրությունների ժամանակ ՍԴ անդամի թեկնածուներ արդեն առաջարկել են նախագահն ու […]

̰
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացման 20-րդ ծրագրում կատարվել են փոփոխություններ

11:45 30.06.2020

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացման 20-րդ ծրագրում կատարվել են փոփոխություններ: ?Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող տնտեսավարողների դեպքում հիմք են ընդունվում 2019 թվականի վերջին հաշվետու ժամանակաշրջանին վերաբերող հարկային հաշվարկում արտացոլված տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի կոդը և տեսակարար կշիռը: ? 2020 թվականին հիմնադրված կամ 2020 թվականին գործունեության տեսակը փոխած միկրոձեռնարկատիրության սուբյեկտները շահառու հանդիսանալու համար պետք է https://dimum.ssa.am/ կայքում լրացնեն գործունեության հիմնական տեսակը կամավոր […]

̰
Այժմ նաև աղջիկները կարող են ընտրել բարձունք տանող ճանապարհը․ ՊՆ խոսնակ

11:44 30.06.2020

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Այժմ նաև աղջիկները կարող են ընտրել բարձունք տանող ճանապարհը․ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանն առաջին անգամ իրականացնում է աղջիկների ընդունելություն»։

̰
Սա ՍԴ հարցով 2-3-րդ նախաձեռնությունն է, և սրանով հարցը մեծապես կլուծվի․ Գրիգորյան

11:37 30.06.2020

Ազգային ժողովում արտահերթ կարգով քննարկվում է Սահմանադրական դատարանի մասին օրենքը, որում, ի թիվս այլ հարցերի, սահմանված են նաև դատավորների կազմի համալրման կարգավորումներ։ Նիստին մասնակցում են իմքայլական պատգամավորները։ Նրանցից մեկի հարցին պատասխանելիս իմքայլական Սուրեն Գրիգորյանն ասաց, որ հարցը մեծապես լուծվելու է։ Սակայն նա չբացառեց, որ հետագայում կարող է լինել լրացուցիչ լուծումների անհրաժեշտություն։ Ինչ վերաբերում է արձակուրդ […]

̰
Մակրոնը զորակցության նամակ է հղել վարչապետ Փաշինյանին

11:16 30.06.2020

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զորակցության նամակ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նամակում նշված է. «Պարոն Վարչապետ, թանկագին Նիկոլ, Տեղեկացա վերջերս կորոնավիրուսով Ձեր ապաքինման մասին և ուրախ եմ, որ Դուք և Ձեր ընտանիքն առողջ եք: Այսօր Ֆրանսիայի, ինչպես նաև Հայաստանի առջև առողջապահական, տնտեսական և սոցիալական առումով ծառացել են խոշոր մարտահրավերներ: Ճգնաժամը չպետք է մեզ ստիպի ընկրկել: […]

̰
Արտաշատի ԲԿ-ում կորոնավիրուսային հիվանդության դեմ բուժում ստացող 55-ամյա պացիենտը ցած է նետվել հիվանդասենյակի պատուհանից

11:11 30.06.2020

ՀՀ առողջապահության խոսնակ Ալինա Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Արտաշատի բժշկական կենտրոնում կորոնավիրուսային հիվանդության դեմ բուժում ստացող 55-ամյա պացիենտը ցած է նետվել հիվանդասենյակի պատուհանից: Դեպքի մասին անմիջապես հաղորդում է ուղարկվել իրավապահ մարմիններին: Վերջինս հիվանդանոց ընդունվել է հունիսի 29-ին: Պացիենտն անմիջապես տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն` ստորին վերջույթների և ողերի բազմակի կոտրվածքներով: Կատարվում […]

̰
Արաբկիր, Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջաններում ջրամատակարարումը 24 ժամով կդադարեցվի

11:06 30.06.2020

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 1-ին` ժամը 10:00-ից մինչև հուլիսի 2-ը` ժամը 10.00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի հետևյալ տարածքների ջրամատակարարումը՝ Արաբկիր վարչական շրջանի՝  Ադոնց, Շիրվանզադե, Ն. Տիգրանյան, Շահսուվարյան, Մամիկոնյանց, Բուդաղյան, Մալխասյանց, Տոլբուխին, Արաբկիրի 41, 43, 49, 51, 53 փողոցների, Վրացական 4-րդ, Կոմիտաս 1-ին, Մալխասյանց նրբանցքների, Թբիլիսյան խճուղի 1, Գրիբոյեդով 15, 15ա, 26,  Ն. Զարյան 21-140 հասցեներն իրենց կոտորակներով, Ազատության  պողոտա 7/1, 7/2, 9/1, 9/2, 21, 23, 24, 25, 26, 27 հասցեներն իրենց կոտորակներով,  Հ. Էմին 135-150 հասցեներն իրենց կոտորակներով, Վրացական 12 – 21 հասցեներն իրենց կոտորակներով, Կոմիտասի պող. 37, 39, 41, […]

̰
BACK_TO_TOP