20:23 30.06.2020
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նիկոլայ Բաղդասարյանը լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում բացառեց, որ ՍԴ-ը կհայտնվի ճգնաժամային վիճակում։ «Ճգնաժամ կլիներ, եթե գործող դատավորների քանակը չբավարարեր նիստ նշանակելուն։ Այդ դեպքում իշխող, կառավարող ուժը, տվյալ դեպքում կառավարությունն ինքը շատ հրատապ կառաջարեր այդ թեկնածուին, թեկնածուն կընտրվեր և ձեր ասած ճգնաժամը կվերանար։ Այսինքն կառավարությունը […]
19:48 30.06.2020
Հանրապետության նախագահը ստորագրել է գույքահարկին առնչվող «Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը: ««Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը Հանրապետության նախագահի ստորագրմանն է ներկայացվել 2020թ. հունիսի 26-ին: Հանրապետության նախագահի աշխատակազմը հանգամանալից ուսումնասիրել է Օրենքը և դրա հնարավոր սոցիալ-տնտեսական ազդեցությունը, ինչպես նաև Օրենքի վերաբերյալ հնչած` մասնագիտական հանրության և հասարակության […]
19:45 30.06.2020
Հունիսի 30-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և ՀՀ ոստիկանության աշխատակիցները շարունակել են անակնկալ ստուգայցերը Նոր Նորք վարչական շրջանում։ Նանսենի և Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգիներում իրականացված դիտարկումների արդյունքում արձանագրվել են սոցիալական հեռավորություն չպահպանելու դեպքեր։ Մասնավորապես՝ մեծահասակները բացօթյա տաղավարներում առաջացնում են կուտակումներ և չեն հետևում սոցիալական հեռավորություն պահպանելու կանոնին։ Տեսչական մարմնի մասնագետների նախազգուշացումների և բացատրական աշխատանքների […]
19:38 30.06.2020
Հորդանանում ահաբեկչական գրոհ է իրականացվել, որի թիրախը եղել է հայկական եկեղեցիներից մեկը: Ըստ հորդանանյան լրատվամիջոցների՝ ահաբեկչությունը ծրագրված է եղել դեռևս հունվարին: Թեմայի վերաբերյալ մանրամասներ է հայտնել «Շանթ» ՀԸ հաղորդավար Սագօ Արեանը:
19:30 30.06.2020
Մարմաշեն գյուղի խոտհարքներում գյուղտեխնիկան հերթով գյուղացիների առվույտի ու վարսակի դաշտերով է անցնում, ինչպես գյուղացին է ասում, «առաջին բերան խոտքաղն են անում»։ Մի քանի դաշտերում հնձել-վերջացրել են։ Գյուղի ճամփեզրին Ալեքսան պապի դաշտն է, խոտը քաղել են, հերթը հասել էր հակավորելուն։ Անասնակերի պակասն ու ավելը ամենից լավ հաշվարկում են շատ գլխաքանակ ունեցող անասնատերերը։ Այս 5000 մետր հողատարածքից […]
19:23 30.06.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային, որն ավարտում է առաքելությունը մեր երկրում: Վարչապետը բարձր է գնահատել Ն. Վուտովայի և ԵԽ հետ համագործակցությունը՝ նշելով, որ Եվրոպայի խորհուրդը Հայաստանի կարևորագույն գործընկերներից է ժողովրդավարության հետևողական զարգացման և ամրապնդման գործում: «Հայաստանը ժողովրդավարական բարեփոխումների ակտիվ փուլում է, և մենք վճռական ենք այդ օրակարգն […]
19:02 30.06.2020
Հունիսի 30-ին տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի տեսակոնֆերանսը, որն անցկացվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի միջնորդությամբ և մասնակցությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Տեսակոնֆերանսի ընթացքում անդրադարձ կատարվեց համավարակային պայմաններում խաղաղ […]
18:55 30.06.2020
Հունիսի 30-ին ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի մասնագետները և ՀՀ ոստիկանության աշխատակիցները՝ պարետի որոշումներով սահմանված անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողական և կանխարգելիչ գործառույթներ իրականացնելու և համավարակի հետագա տարածումը կանխարգելելու նպատակով, համատեղ միջոցառումներ են իրականացրել Նոր Նորք վարչական շրջանում։ Վաղ առավոտից տրանսպորտային միջոցների նկատմամբ իրականացված լայնածավալ վերահսկողության, մշտադիտարկումների արդյունքում Տեսչական մարմնի մասնագետների կողմից հայտնաբերվել […]
18:51 30.06.2020
«Արարատ Ցեմենտ» ՓԲԸ-ի գրասենյակային հատվածը, «ՀԷՑ»-ի Էջմիածնի շրջանային էլցանցը, «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցի մասնաճյուղը, մարզերի և մայրաքաղաքի շուրջ 3 տասնյակ տնտեսավարող ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի այսօրվա կասեցումների ցանկում են։ Պարետի կողմից կասեցման որոշում կայացվում է բոլոր այն տնտեսավարողների մասով, որոնց մոտ ամենօրյա ռեժիմով ԱԱՏՄ տեսչական ստուգումներն պարետի սահմանած անվտանգության կանոնների խախտումներ են արձանագրում։ […]
18:40 30.06.2020
Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Հովնան Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Երուսաղեմի քաղաքապետն այցելել է հայկական հախճապակու արվեստին նվիրված ցուցահանդես: «Յունիսի 29-ին, Երուսաղէմի քաղաքապետ տիար Մոշէ Լիոնը այցելեց «Բնութեան թանգարանում» բացուած հայկական հախճապակու արուեստին նուիրուած ցուցահանդէս: Այն նուիրուած է Սուրբ Երկրում հայկական հախճապակու արուեստի հաստատման 100 ամեակին եւ կազմակերպուած է «Հայերը Երուսաղէմում» փառատոնի շրջանակում: […]
18:33 30.06.2020
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նիկոլայ Բաղդասարյանը, խոսելով ՍԴ-ի շուրջ ծագած հարցերից, լրագրողների հերթական հարցին պատասխանելով ողջունելի համարեց այն, որ տարբեր դատավորներ դիմում եմ վարչական դատարաններ։ «Ես ողջունում եմ, որ իրենք ցանկանում են վիճարկել որոշումները, որևէ առարկություն չունեմ, որ իրենց իրավունքները իրենք պաշտպանելու խնդիր ունեն, հակառակը, դա ցույց է […]
18:30 30.06.2020
Լրագրողները Լիլիթ Մակունցին հայտնեցին, որ Ամուլսար տանող ճանապարհին այսօր միջադեպ է գրանցվել բնակիչների և այն շահագործել փորձողների միջև, արդյո՞ք իշխանությունն այս օրերին այս հարցը քննարկում է, այն դեպքում, որ Ամուլսարի չշահագործումը բացասական ազդեցություն կթողնի Հայաստանի ներդրումային միջավայրի վրա։ ««Իմ քայլը» խմբակցությունում այսօր այդ թեմայով քննարկում չի եղել և այս օրերին քննարկում չի եղել, իսկ ինչ […]
18:22 30.06.2020
Հայ Յեղափոխական Դաշնակցության Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել։ Նա Aravot.am-ին հայտնել է, որ թեստի պատասխանը դրական է։ Չնայած թեստի պատասխանը ստացել է հունիսի 27-ին, հունիսի 22-ից Արծվիկ Մինասյանը ինքնամեկուսացել է։ Նա տնային պայմաններում է բուժվելու։
18:12 30.06.2020
ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը հանդիպել է լրագրողների հետ և ներկայացրել 2020 թվականի երկրորդ եռամսյակի գնաճի հաշվետվությունը: Հաշվետվությունը բաղկացած է երկու մասից՝ երկրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրից և առաջին եռամսյակի դրամավարկային քաղաքականության հաշվետվությունից: Մարտին Գալստյանը կենտրոնացել է ընթացիկ և կանխատեսվող տնտեսական իրավիճակի և ԿԲ-ի քաղաքականության որոշման վրա: «Այս մամուլի ասուլիսով մենք սկիզբ ենք դնում մի […]
18:05 30.06.2020
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վարակվել է կորոնավիրուսով: Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն էր կատարել. «Փաստորեն բարի մարդկանց ևս կորոնավիրուսը չի շրջանցում: Առողջություն բոլոր վարակակիրներին: Աստված պահապան մեզ բոլորիս»:
18:00 30.06.2020
Կրթության տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգայցերը շարունակական են: Այսօր կրթության տեսչական մարմնի աշխատակիցները ուժեղացված վերահսկողություն են իրականացրել մայրաքաղաքի Նոր Նորք վարչական շրջանում գործող հերթապահ մանկապարտեզներում։ Մշտադիտարկման ընթացքում տեսչական մարմնի աշխատակիցների ուշադրության կենտրոնում են մանկապարտեզներում սանիտարահիգիենիկ կանոնների պահպանմանն ուղղված միջոցառումները՝ խմբասենյակներում, ննջարաններում և սնունդ ընդունելու ընթացքում երեխաների միջև սոցիալական հեռավորության պահպանումը, օգտագործվող ճաշի սպասքի և պարագաների […]
17:44 30.06.2020
Այսօր՝ հունիսի 30-ին, շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարետատան սահմանած հակահամաճարակային անվտանգության պահպանման նորմերի առնչությամբ մշտադիտարկումներ և կրկնայցեր է իրականացրել Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում: Ստուգայցերի և կրկնայցերի ընթացքում էական խախտումներ չեն հայտնաբերվել: Հիշեցնենք, որ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարետի՝ մայիսի 3-ի N63 որոշման համաձայն՝ շարունակում է մշտադիտարկում իրականացնել առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ […]
17:40 30.06.2020
Ինչո՞ւ «Իմ քայլ»-ի պատգամավորները չեն ինքնամեկուսանում այն դեպքում, երբ խմբակցությունում արդեն 8 վարակակիր կա․ լրագրողներն ԱԺ-ում այս հարցն ուղղեցին «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին։ «Ըստ էության, բոլորս կոնտակտավոր ենք, այդ թվում՝ դուք։ Այդ առումով ուշադիր և զգոն, անխտիր, պետք է բոլորս լինենք։ Իսկ ինչ վերաբերում է ինքնամեկուսանալուն, ապա, ըստ բժիշկների ցուցումի, նրանց հետ խորհրդակցելով […]
17:34 30.06.2020
Այսօր՝ կեսօրին, Գյումրի քաղաքի Կոմինտերնի փողոցի 2-րդ նրբանցքում բռնկված հրդեհի բարդության աստիճանից ելնելով՝ պահանջվել է 4 մարտական հաշվարկ։ Այրվել են Մովսիսյաններին պատկանող սեփական տան տանիքն ու կից փայտաշեն ձեղնահարկն ամբողջությամբ։ 4 մարտական հաշվարկը երկու ժամում կանխել է կրակի տարածումը հարևան տներ։ Ձեղնահարկից բարձրացող ծուխը նկատել է տանը գտնվող տարեց կինը, որն այդ պահին տանը […]
17:30 30.06.2020
ՀՀ պարետի որոշումներով սահմանված սանիտարահիգիենիկ պահանջների չկատարման հիմքով՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցներն այսօր 24 ժամով կասեցրել են երկրում գործող մոտ հարյուր սննդի շղթայի օպերատորների գործունեությունը: 48 ժամով կասեցվել է Երևանի Հրազդանի կիրճում գտնվող «Ամառ» սրճարան-ռեստորանի գործունեությունը՝ կատարման համար պարտադիր սանիտարահիգիենիկ նորմերի գրեթե ամբողջ սպեկտորը խախտելու համար. մատուցվել է նարգիլե, աշխատակիցները չեն կրել դիմակ, միևնույն […]
17:15 30.06.2020
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ Երևանի Աբովյան փողոցում ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվում, բայց այդ աշխատանքներն արվում են գիշերային ժամերին՝ երթևեկության խնդիրներից խուսափելու համար: «Կանխելով հարցը՝ ասեմ, որ ոչ բոլոր ճանշին ընկերությունները գիշերն աշխատելու հնարավորություն ունեն, բացի դրանից, ոչ բոլոր տեղերում է հարմար աշխատել գիշերը: Հատկապես բնակելի շենքերին մոտ […]
17:08 30.06.2020
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որին կից կատարել է հետևյալ գրառումը. «Փաստորեն բարի մարդկանց ևս կորոնավիրուսը չի շրջանցում: Առողջություն բոլոր վարակակիրներին: Աստված պահապան մեզ բոլորիս»:
17:00 30.06.2020
Գույքահարկ։ Բիզնեսի վրա ազդեցություն. ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը՝ ներկայացնելով Կենտրոն վարչական շրջանում հասարակական նշանակության շինությունների կոնկրետ օրինակներ։ «Ուշադրություն դարձրեք՝ առաջին 2-3 տարիներին ավելի քիչ գույքահարկ է վճարվելու, քան այժմ։ Հաջորդիվ կներկայացնեմ կոնկրետ օրինակներ բնակարանների համար, ինչպես նորակառույցների, այնպես էլ հին շենքերի համար»,- […]
16:54 30.06.2020
«Բարգավաճ Հայաստան», «Հայրենիք» և Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունների՝ դատախազությանը ներկայացրած հաղորդման վերաբերյալ իր դիրքորոշումն է այսօր հայտնել նաև ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ «Մեր գործողությունները, որպես պատգամավորներ, որևէ կերպ չեն հակասում ո՛չ Սահմանադրությանը, ո՛չ գործող օրենսդրությանը, ո՛չ էլ դուրս են պատգամավորի լիազորություններից և գործողություններից, այնպես որ, այս առումով անդրադարձել եմ և վերահաստատում […]
16:39 30.06.2020
Կորոնավիրուսից ապաքինվող Դավիթ Դավթյանը կոչ է արել պահպանել հակահամաճարակային կանոնները և կորոնավիրուսին լուրջ վերաբերվել: «Այս հիվանդությանը պետք է շատ լուրջ վերաբերվել: Ցանկացած մարդ պետք է մտածի, որ ինքը հիվանդ է և դիմացինին վնաս չպատճառի»,- ասել է նա կառավարության հրապարակած տեսանյութում:
16:37 30.06.2020
ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում պարզաբանել է ՌԴ դեսպանատան այն հայտարարությունը, որ հնարավոր է՝ դադարեցվեն ռուսալեզու հեռուստաալիքների ցուցադրումը։ «Ես այդ հարցը քննարկել եմ նաև Հայաստանում ՌԴ դեսպանի հետ։ Եվ կարող եմ ասել հետևյալը, որպեսզի պարզ լինի ընդհանրապես, թե ինչի մասին է խոսքը նաև մեր հեռուստադիտողներին։ Գոյություն ունի մուլտիպլեքս համակարգ, որի ծածկույթը, կարելի […]
16:10 30.06.2020
Հունիսի 29-ին տեղի ունեցավ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հետ։ Զրուցակիցները հանգամանալից մտքեր փոխանակեցին նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված խնդիրների և դրանց հաղթահարման ուղղությամբ ազգային մակարդակով ձեռնարկվող քայլերի շուրջ՝ ընդգծելով համավարակի դեմ պայքարում միջազգային համերաշխության և համագործակցության կարևորությունը։ Այդ համատեքստում նախարար Մնացականյանը շնորհակալություն հայտնեց […]
16:07 30.06.2020
Այսօր 29 տարեկանում ավտովթարից մահացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Կարեն Չիլինգարյանը։ Նա ամուսնացած էր, ուներ մանկահասակ դուստր: Կարեն Չիլինգարյանի մահվան կապակցությամբ «Ֆեյսբուքում» ընկերներն ու հարազատները նրա լուսանկարներն են տեղադրել ու ցավակցական գրառումներ արել: Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը գրել է. «Կներես ինձ էն ամենի համար, ինչ չարեցի քո համար: Աստված հոգիդ լուսավորի, իմ յուրահատուկ Կարեն […]
16:03 30.06.2020
Ազգային ժողովում այսօր իմքայլական պատգամավորների քվեարկության արդյունքում արդեն երկրորդ ընթերցմամբ ընդունվեց «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի ու հարակից օրենքների փաթեթը։ Դրա քվեարկությանը չեն մասնակցել ԼՀԿ և ԲՀԿ խմբակցությունները։ Օրենքը ընդունվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների միաձայն կողմ քվեարկություններով։ Այն նախատեսում է ապահովել թոշակը այն ՍԴ անդամների, որոնք ազատվել են Ազգային ժողովում օրեր առաջ ընդունված սահմանադրական փոփոխություններով։ Դրանից […]