TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+22.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և Գեղարքունիքի մարզում

08:49 02.07.2020

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանում` 11:00-17:00 Գարեգին Նժդեհի փ. 21 շենք, Բաղրամյան 2-րդ նրբ. 10 շենք, Թավրիզյան և Դրոյի փողոցների սեփական տներ, հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Կանակա» ԲԲԸ, «Անդիքենդ» ՍՊԸ, «Նոր Սեպ» ՍՊԸ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Արծափ» ՓԲԸ, «Կարմիր Խաչ» […]

̰
Սպիտակ քաղաքով անցնող մայրուղին, Վանաձոր-Ստեփանավան ճանապարհը հիմնանորոգվում են

08:42 02.07.2020

Կառուցենք Հայաստանը նորովի․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն իրենց ֆեյսբուքյան էջերում հերթական տեսանյութն են հրապարակել Հայաստանում իրականացվող հիմնանորոգման աշխատանքներից։ Այսպիսով՝ հիմնանորոգվում է Սպիտակ քաղաքով անցնող մայրուղին, միջին նորոգմամբ վերականգնվում է Սպիտակ-Մեծ Պարնի ճանապարհը, հիմնանորոգվում է Վանաձոր-Ստեփանավան ճանապարհը։

̰
Բուհերի ընդունելության քննությունները սկսվում են․ այսօր օտար լեզվի միասնական քննության օրն է

08:30 02.07.2020

Այսօր Հայաստանում սկսվում են բուհերի ընդունելության քննությունները։ Դրանք կանցկացվեն հուլիսի 2-8 ընկած ժամանակահատվածում։ Այսօր օտար լեզվի միասնական քննության օրն է: Երևանում ու մարզերում գործելու է 24 քննական կենտրոն, որից 8-ը՝ մայրաքաղաքում։ Հանձնվող առարկաներն են՝ ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, իտալերեն: Քննություն հանձնողների նախնական թվերն են՝ ռուսերեն՝ 171, անգլերեն՝ 1812, գերմաներեն՝ 57, ֆրանսերեն՝ 54, իսպաներեն՝ 5, […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:40 01.07.2020

Հանրապետության տարածքում՝ Հուլիսի 1-ի ցերեկը, 4-5-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Հուլիսի 2-3-ը, 6-ին  սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը  հուլիսի 1-ին կնվազի 5-6 աստիճանով,  հուլիսի 2-4-ը նույնքան կբարձրանա: Երևան քաղաքում՝ Հուլիսի 1-ի ցերեկը քաղաքի […]

̰
Պաուլսի թոռնուհին ամուսնացել է ԱՄՆ-ից հայ սցենարիստի հետ

22:30 01.07.2020

Լատվիացի հայտնի կոմպոզիտոր և դաշնակահար Ռայմոնդ Պաուլսի թոռնուհին՝ Մոնիկա Պեդերսենը, և ծագումով հայ սցենարիստ Մայքլ Ալոյանը տեղեկացրել են ընտանիք կազմելու մասին: Հարսնացուն և փեսացուն իրենց «Ինստագրամ»-ի էջերում լուսանկարներ են հրապարակել՝ Լոս Անջելեսում կայացած նշանադրության արարողությունից: «Երկու տարի միասին, և սա միայն սկիզբն է»,- գրել է Ալոյանը: Մայքլ Ալոյանը ծնվել է Լոս Անջելեսում հայաստանցի էմիգրանտի ընտանիքում: […]

̰
Ո՞վ է սպանել ոստիկաններին. ամբաստանյալները հակասական ցուցմունքներ տվեցին

22:14 01.07.2020

Հարցաքննվում են պարեկապահակային ծառայության գնդի գրավման գործով  անցնող այն ամբաստանյալները, որոնց մասով քրեական գործն այլ դատարանների վարույթում է: Այսօր հարցաքննված ամբաստանյալները հակասական ցուցմունքներ են տվել: Մանրամասները՝ ռեպորտաժում:  

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

22:10 01.07.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 1-ի ժամը 08:00-ից ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ արտակարգ դրությամբ պայմանավորված, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում […]

̰
Ուժեղացված վերահսկողություն է իրականացվել Էրեբունի վարչական շրջանի հերթապահ մանկապարտեզներում

21:59 01.07.2020

Կրթության տեսչական մարմինը շուրջ երկու ամիս ամենօրյա ռեժիմով վերահսկողություն է իրականացնում Երևանի վարչական շրջաններում գործող մանկապարտեզներում: Այսօր ուժեղացված վերահսկողություն է իրականացվել Էրեբունի վարչական շրջանի հերթապահ մանկապարտեզներում: Տեսչական մարմնի աշխատակիցները խստորեն հետևում են ՀՀ պարետի որոշմամբ հաստատված սանիտարահիգիենիկ նորմերի պահպանմանը` մանկապարտեզներում հոսող տաք ջրի առկայությանը, մանրէազերծման աշխատանքների կատարմանը, գրանցամատյանների վարման կարգին, ինչպես նաև խոհանոցային հատվածի համար […]

̰
Հակահամաճարակային կանոնների խախտումներ՝ տրանսպորտային միջոցներում

21:23 01.07.2020

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները, համագործակցելով ՀՀ ոստիկանության ծառայության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների հետ, հուլիսի 1-ին շարունակել են մշտադիտարկումներ և հսկողություն իրականացնել մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանում: Կանոնավոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցների նկատմամբ իրականացված գործառույթների ընթացքում հայտնաբերվել են տրանսպորտային միջոցներ, որոնք կանգնած ուղորներով փոխադրում են իրականացրել։ Տաքսամոտորային ուղևորափոխադրման համակարգում հայտնաբերվել են դիմացի նստատեղին՝ […]

̰
Բրիտանական դեսպանատունը ՀՀ պաշտպանության նախարարությանը տրամադրել է անհատական պաշտպանիչ միջոցներ

21:13 01.07.2020

Հայաստանի Հանրապետության և Միացյալ Թագավորության պաշտպանական համագործակցության ծրագրերի շրջանակում հուլիսի 1-ին Բրիտանական դեսպանատունը ՀՀ պաշտպանության նախարարությանը տրամադրել է տեղական արտադրության անհատական պաշտպանիչ միջոցներ: Աջակցությունը տրամադրվել է համավարակի տարածման կանխարգելմանն աջակցելու նպատակով։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար, դեսպան Դեյվիդ Մորանը և ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանը: Դեսպան Դեյվիդ Մորանը […]

̰
ՀՀ պաշտպանության նախարարը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի ազգային պաշտպանության նախարարի հետ

20:53 01.07.2020

Հուլիսի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Ռայմունդաս Կառոբլիսի հետ։ Ինչպես տեղեկացնում է ՊՆ-ի կայքը, ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել լիտվացի գործընկերոջը՝ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի շրջանակներում Լիտվայի կառավարության կողմից Հայաստանին օգնության տրամադրման հարցում Լիտվայի ազգային պաշտպանության նախարարության և անձամբ նախարար Կառոբլիսի աջակցության, մասնավորապես՝ հումանիտար օգնությունը, […]

̰
Գոռն այս երգով կոչ է անում պաշտպանվել կորոնավիրուսից. Փաշինյան

20:29 01.07.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսահոլովակ է հրապարակել և գրել. «Ռոք երաժիշտ Գոռ Մխիթարյանը նոր ստեղծագործություն է թողարկել։ Գոռն այս երգով կոչ է անում պաշտպանվել կորոնավիրուսից։ Շնորհակալություն գեղեցիկ աշխատանքի համար: «Օգնենք երկրին, մեր բժշկին, ինքներս մեզ ու հարևանին: Պաշտպանիր քեզ, պաշտպանիր ինձ, միասին մենք կպաշտպանենք երկիրն ու մեր հայրենիքը նորագույն այս ժանտախտից»»:

̰
Օղակաձեւ այգու բարեկարգման աշխատանքը սկսվեց. Հակոբ Կարապետյան

20:24 01.07.2020

Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Օղակաձեւ այգու բարեկարգման աշխատանքը սկսվեց, ընկերներ»:

̰
Փաշինյանը և Հարությունյանը ծնողներին խնդրում են չհավաքվել քննական կենտրոնների մոտ

20:20 01.07.2020

Վաղվանից Հայաստանում սկսվում են բուհերի ընդունելության քննությունները։ Այդ կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօրվա ճեպազրույցի ժամանակ դիմորդների ծնողներին և ուղեկցողներին խնդրեցին չհավաքվել, կուտակումներ չստեղծել քննական կենտրոնների մոտ։ Հարությունյանը նշեց, որ նախկինում քննարկվում էր ընդհանրապես քննություններ չանցկացնելու տարբերակը։ Բայց իրենք որոշել են այնուամենայնիվ անցկացնել քննությունները՝ պահելով կանոնները։ Նա նշեց, որ քննությունները անցկացվելու […]

̰
Խնդրում եմ դեռևս չպարզված հանգամանքների և առանց մանրամասներին ծանոթանալու զերծ մնալ ենթադրություններ անելուց. ԱՆ խոսնակը՝ գյումրեցի տատիկի կորած դիակի մասին

20:11 01.07.2020

ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ կորել է գյումրեցի Մարիամ Մալխասյանի տատիկի դին: «Պարետ Ավինյան ու առողջապահության նախարար, կասե՞ք կորոնավիրուսից մահացած տատիկի դին որտեղ գնանք փնտրենք: Ինձ գրել և այնուհետեւ զանգահարել էր գյումրեցի Մարիամ Մալխասյանը, ով պատմեց, որ հունիսի 29-ի առավոտյան «Գրիգոր Լուսավորիչ» կլինիկայում կորոնավիրուսից մահացել է իր տատիկը, […]

̰
Գյումրիում վթարային 4 շենքերի բնակիչների բնակապահովման ծրագիրն ուշանում է

19:55 01.07.2020

Համավարակի դեմ պայքարը խախտել է քաղաքաշինական մի շարք ծրագրերի ժամանակացույցը: Օրինակը Գյումրիում 4 վթարային շենքերի ամրացման և բնակիչներին բնակարանի գնման վկայագրերի տեսքով փոխհատուցում տալու ծրագիրն է: Հիշեցնենք՝ մարզպետարանը, կառավարության հանձնարարականով, առաջարկներ էր ներկայացրել, թե ինչպես է հնարավոր լուծել վթարայինների հարցը: 1 շենքի ամրացման առաջարկ էր ներկայացվել, մյուս երեքի դեպքում մարզպետարանը ԲԳՎ-ներով փոխհատուցելու տարբերակն էր նպատակահարմար […]

̰
Նոր Նորքում 24 ժամով դադարեցվել է մի շարք շինանյութի խանութների ու բենզալցակայանների գործունեությունը

19:44 01.07.2020

Այսօր՝ հուլիսի 1-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարետատան սահմանած հակահամաճարակային անվտանգության պահպանման նորմերի առնչությամբ կրկնայցեր է իրականացրել Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում: Մի քանի խախտումներ են հայտնաբերվել բենզալցակայաններում ու շինանյութի առևտրի կետերում: Խախտումներ թույլ տված տնտեսավարողների մոտ բացակայել են դիմակ կրելը պարտադիր լինելու մասին իրազեկման թերթիկները, ջերմաչափերն ու ջերմաչափման գրանցամատյանները: Էրեբունի վարչական շրջանում նախկինում […]

̰
Դավիթ Տոնոյանն այցելել է հանրապետական հավաքակայան

19:12 01.07.2020

2020թ. ամառային զորակոչի շրջանակում իրականացվող աշխատանքները տեղում դիտարկելու և բանակ զորակոչվող երիտասարդներին խաղաղ ու անվտանգ ծառայություն մաղթելու նպատակով հուլիսի 1-ին հանրապետական հավաքակայան է այցելել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Զորակոչի գործընթացին ներգրավված պատասխանատու օղակների ղեկավարների ուղեկցությամբ պաշտպանական գերատեսչության ղեկավարը դիտարկել է հավաքակայանում զորակոչի պատշաճ կազմակերպման համար ստեղծված պայմանները, հակահամաճարակային միջոցառումները, զորակոչիկների բուժհետազոտության, վիճակահանության և սննդի կազմակերպման […]

̰
Կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման 10 հազար թեստ՝ Հայաստանին

19:08 01.07.2020

Երևան են հասել ԱՀԿ-ի կողմից Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ ձեռք բերված ախտորոշման 10000 թեստերը՝ աջակցելու Հայաստանի արձագանքմանը համավարակին: Ախտորոշման թեստերը ձեռք են բերվել ՀՀ առողջապահության նախարարությանն աջակցելու նպատակով, ինչը թույլ կտա ընդլայնել քաղաքացիների՝ նոր կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման անվճար թեստավորումը երկրի ամբողջ տարածքում։ Այս մոտեցումը համահունչ է ԱՀԿ-ի առաջարկություններին. թեստավորել բոլոր կասկածելի COVID-19 դեպքերը՝ հիվանդությունը ժամանակին […]

̰
Փաշինյանը թվարկեց՝ որ բժշկական կենտրոններն են միանալու կորոնավիրուսի դեմ պայքարին

19:07 01.07.2020

Կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանում հիմա հիմնական խնդիրն այն է, որ բուժօգնության կարիք ունեցող ոչ մի մարդ դուրս չմնա բուժօգնությունից։ Այս մասին այսօր հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ճեպազրույցի ժամանակ ուղղված հարցին։ Նա թվարկեց, թե առաջիկայում որ բժշկական կենտրոններն են միանալու կորոնավիրուսի դեմ պայքարին․ Սպիտակի ԲԿ՝ 100 մահճակալով, Մարտունու ԲԿ՝ 50 մահճակալով, «Մեդլայն» ԲԿ՝ 60 մահճակալով։ Փաշինյանը […]

̰
Պետք է ասեինք՝ թող մարդիկ չմահանան կորոնավիրուսից, մահանան սովի՞ց․ Փաշինյան

18:55 01.07.2020

Հայաստանում ապրիլ ամսվա ընթացքում 70 հազար աշխատատեղ է փակվել, ու կառավարությունը առերեսվելու էր այդ խնդրին: Այս մասին այսօրվա ճեպազրույցի հարցերից մեկին պատասխանելիս նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Պետք է ասեինք՝ թող մարդիկ չմահանան կորոնավիրուսից, մահանան սովի՞ց»,- ասաց Փաշինյանը։ Վարչապետն ասաց, որ իրենց քաղաքականության արդյունքում մայիսին 50 հազար աշխատատեղ վերականգնվել է, բայց նույն այդ քաղաքականության հետևանքով աճեցին […]

̰
Կոչ ենք անում խստագույնս պահպանել հակահամաճարակային անվտանգության կանոնները․ ոստիկանություն

18:50 01.07.2020

Նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անհրաժեշտ է խստագույն պահպանել արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները։ Այդ կանոններից է հանրային օգտագործման տրանսպորտային միջոցներից, տաքսի ծառայություններից օգտվելիս, ինչպես և մասնավոր ավտոմեքենաներում դիմակ կրելը։ Դիմակ կարելի է չկրել միայն այն դեպքում, երբ մեքենայում բացի վարորդից այլ անձինք չկան։ Հիշյալ կանոնների պահպանման ուղղությամբ ևս ոստիկանության ծառայողներն ամենօրյա ռեժիմով իրականացնում […]

̰
Փաշինյանը բացատրեց՝ ինչու էր Արսեն Թորոսյանը կոչ անում չկրել դիմակ

18:46 01.07.2020

Պարետատան նիստից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ ճեպազրույցի ժամանակ հարց հնչեց այն մասին, որ ՀՀ առողջապահության պատասխանատուն նախկինում կոչ էր անում դիմակ չկրել։ Փաշինյանը բացատրեց՝ ինչու է այդպես եղել։ Նա նշեց, որ դա ոչ թե Հայաստանի պատասխանատուի կոչն է եղել, այլ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ցուցումը: Փաշինյանը բացատրեց, որ նախկինում հայտնի գիտելիքի հիման վրա եզրակացություն էր […]

̰
Էրեբունիում արձանագրվել են դիմակները սխալ կրելու, սոցիալական հեռավորությունը խախտելու դեպքեր

18:44 01.07.2020

ՀՀ պարետի որոշումներով սահմանված պահանջների կատարման նկատմամբ իրականացվող վերահսկողության շրջանակում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, փոխգործակցելով ՀՀ ոստիկանության հետ, այսօր կրկնակի ուժեղացված ստուգայց է կատարել Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում։ Մասնագիտական թիմը շրջել է Ազատամարտիկների զբոսայգում և իրականացված մշտադիտարկումների արդյունքում գրանցել դիմակները ոչ ճիշտ կրելու, երբեմն նաև սոցիալական հեռավորություն պահպանելու պահանջը խախտելու դեպքեր։ Տեղում տրվել […]

̰
Օրական 2000-2500 թեստ կարտադրենք Հայաստանի պահանջարկը բավարարելու համար․ Արսեն Առաքելյան

18:34 01.07.2020

Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը տեղեկացրեց, որ իրենց կենտրոնում արտադրված կորոնավիրուսային թեստերը անցել են փորձարկումներ և հաստատվել են։ Վարչապետի մասնակցությամբ ճեպազրույցի ժամանակ նա մանրամասներ ներկայացրեց։ Առաքելյանի խոսքերով՝ ինստիտուտն արդեն սկսում է լիարժեք արտադրությունը և օրական արտադրելու է 2000-2500 թեստ, որը բավարարելու է Հայաստանի կորոնավիրուսային թեստավորումների պահանջարկը։ Մասնագետը նաև նշեց, որ այլ կենտրոնների հետ համագործակցությամբ […]

̰ ̰
Նախորդ տարվա հունիսի համեմատ այս տարվա հունիսին մահերը 30 տոկոսով աճել են․ Փաշինյան

18:18 01.07.2020

Մինչև մայիսը ներառյալ Հայաստանում մահացության ամսական ցուցանիշները չեն գերազանցում նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշներին՝ չնայած կորոնավիրուսին։ Այս մասին այսօրվա ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ վիճակագրությունը փոխվել է հունիս ամսվա ընթացքում․ 2020 թվականի  հունիսին մահացածների թիվը 30 տոկոսով ավելի է, քանի 2019-ի հունիսին մահացածներինը։ Փաշինյանը ասաց, որ վիճակագրության փոփոխությունը ամբողջությամբ կապված չէ […]

̰
Արցախի ՔԿ-ն առանցքային դեր ունի օրենքի գերակայության սկզբունքի ապահովման գործում. Հայկ Գրիգորյան

18:17 01.07.2020

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողի օրվա առթիվ. «Հարգելի՛ Իգոր Ռուդիկի, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողի օրվա կապակցությամբ»: Ուղերձում նաև նշված է, որ նոր մարտահրավերների և հասարակական կյանքի ներկա դինամիկ զարգացման պայմաններում, Արցախի Հանրապետության իրավապահ […]

̰
Գյումրիում մեկնարկել է 2020 թվականի ամառային առաջին զորակոչը

18:14 01.07.2020

Հուլիսի 1-ին Գյումրիում մեկնարկել է 2020 թվականի ամառային առաջին զորակոչը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Շիրակի մարզպետարանի մամուլի ծառայությունը: Պարտադիր զինվորական ծառայության մեկնող նորակոչիկները անցել են բոլոր բժշկական ստուգումները, անցկացվել են հակահամաճարակային միջոցառումներ, իրականացվել ջերմաչափում։ Հանրապետական կենտրոնական հավաքակայանում, զինված ուժեր վարակի ներթափանցումը կանխելու նպատակով, բոլոր զորակոչիկները պարտադիր թեստավորվելու են, որից հետո միայն մասնակցելու են […]

̰
Մեզ չի հաջողվում լուծել ռազմավարական խնդիրը՝ ապրել կորոնավիրուսի հետ․ Փաշինյան

18:10 01.07.2020

«Մեզ չի հաջողվում լուծել ռազմավարական խնդիրը»․ այս մասին այսօրվա պարետատան նիստի հետ տեղի ունեցած ճեպազրույցին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա բացատրեց, որ այդ խնդիրն է սովորել ապրել կորոնավիրուսի հետ։ Փաշինյանը հիշեցրեց, որ Հայաստանում օրական լինում է վարակման մի քանի հարյուր դեպք։ Բայց չնայած՝ այդ մարդկանց մեծ մասը առողջանալու է, բայց մոտ 10 մահ է գրանցվելու։ […]

̰
BACK_TO_TOP