17:37 29.06.2020
Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, առաջին սպայական գումարտակի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները հունիսի 27-ի երեկոյան հերթական ուժեղացված ծառայությունն իրականացրին մայրաքաղաքում։ Արդյունքում` տարբեր խախտումների, այդ թվում՝ ճանապարհային երթևեկության այլ մասնակիցների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորած 3 վարորդի մեքենաներ տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք։ Հայտնաբերվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 11, թաղանթապատված […]
17:29 29.06.2020
Այսօր վաղ առավոտից ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, ՀՀ ոստիկանության հետ համատեղ, հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողություն է իրականացրել Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում։ Կենդանաբանական այգում իրականացված շրջայցը փաստել է, որ տոմսարկղում անկանոն հերթեր, մարդկային կուտակումներ չեն արձանագրվել։ Տոմսարկղի տարածքում այցելուները պահպանել են սոցիալական հեռավորությունը՝ հատակին արված գծանշաններին համապատասխան։ Տեղում իրականացվել է ջերմաչափում […]
17:17 29.06.2020
Մարզերը սպասարկող ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի ծառայողները հունիսի 26-ին և 27-ին ուժեղացված ծառայություն են իրականացրել Գյումրում և Վանաձորում։ Արդյունքում՝ ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել ընդհանուր 24 մեքենա։ Հայտնաբերվել է տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարած 21 անձ։ Բացի դրանից՝ հայտնաբերվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի շահագործվող՝ 44, թաղանթապատված դիմապակիով՝ 12 տրանսպորտային միջոց։ Ճանապարհային […]
17:05 29.06.2020
Կապանի բժշկական կենտրոնից հերքում են տարածված լուրերն այն մասին, թե Կապանի ԲԿ Covid-19 բաժանմունքը գտնվում է անմխիթար պայմաններում։ Հաստատությունը նաև մանրամասներ է հրապարակել այդ տեղեկությունը տարածող անձի մասին: «Երեկ համացանցում տեսանյութ էր տարածել մի անձ, որ իբր Կապանի ԲԿ Covid-19 բաժանմունքը գտնվում է անմխիթար պայմաններում՝ հին սանհանգույց, մաշված գույք, անտերություն և այլն։ Նշենք, որ վերը […]
16:47 29.06.2020
ՀՀ պարետի թիվ 110 որոշման պահանջների կատարման գործընթացն ապահովելու նպատակով՝ հունիսի 29-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտի անվտանգության մասնագետները ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ հերթական վերահսկողական միջոցառումները և մշտադիտարկումներն են կատարել Նոր Նորք վարչական շրջանում՝ հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ։ Տեսչական մարմնի աշխատակիցների դիտարկման ընթացքում հայտնաբերվել են մի քանի գերբեռնված տրանսպորտային միջոցներ․ […]
16:36 29.06.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր երախտիքի խոսքերն է հղել Լիտվայի և Իտալիայի կառավարություններին՝ բուժաշխատողների մարդասիրական առաքելություններ Հայաստան ուղարկելու համար․ «Երախտապարտ ենք Լիտվայի և Իտալիայի կառավարություններին բուժաշխատողների մարդասիրական առաքելություններ Հայաստան ուղարկելու համար, որը թիմային աշխատանքի և Team Europe ծրագրի արդյունք է։ Շնորհակալ ենք մեր Սփյուռքին և Ֆրանսիայի ու Ռուսաստանի միջազգային գործընկերներին մեզ կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցելու […]
16:24 29.06.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել, որին կից կատարել է հետևյալ գրառումը. «Եվ այսպես՝ ամբողջ Հայաստանում: Գծանշումը կա, կանոնները կան, կանոնների պահպանումը չկա: Էստեղ է ամբողջ պրոբլեմը»:
16:16 29.06.2020
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան էջում «Լավ լուր» վերնագրով գրառում է կատարել և հայտնել, որ «Մարի Իզմիրլյան» մանկատանը կորոնավիրուսով բոլոր վարակվածներն առողջացել են: «Եվ այս պահի դրությամբ մանկատանն իրականացված բոլոր թեստերի պատասխանները բացասական են: Ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել «Արաբկիր» բժշկական կենտրոնին և պրոֆեսոր Արա Բաբլոյանին՝ երեխաների հանդեպ ցուցաբերած հատուկ վերաբերմունքի […]
16:08 29.06.2020
ԱԻՆ-ը զգուշացնում է, որ այսօր ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից: Հանրապետության տարածքում հունիսի 29-ի ցերեկը, հուլիսի 2-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 30-ի և հուլիսի 1-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 16-21 […]
16:00 29.06.2020
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հիշեցնում է. «Ինչպես տեղեկացրել ենք, ս/թ․ հուլիսի 2-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից «Ռեդ Վինգս» ընկերությունը կիրականացնի Մոսկվա-Երևան հերթական չարտերային չվերթը (ժամը 18։00-ին)։ Նշված չվերթի տոմսերը 3411-ից մինչև 3769-ը համարի ներքո գրանցված և մեկնել ցանկացող քաղաքացիները կարող են ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N 94 տոմսարկղից 29-ին (ժամը մինչև 21:00-ն) և 30-ին (ժամը 10։00-ից մինչև 21։00-ն)։ […]
15:22 29.06.2020
Հունիսի 29-ին՝ ժամը 09:12-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարի թաղի 5-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է բալոնից արտահոսած գազը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ գազի բալոնից (10 կգ) տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ: Հրդեհը մեկուսացվել […]
15:15 29.06.2020
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը գրել է, որ ցանկանում է ոգևորող ու անսահման մոտիվացիա հաղորդող լուրերով կիսվել բոլորի հետ. «ՀՀ կառավարությունն ամբողջովին հաստատել է Կոտայքից ներկայացված շուրջ 105 սուբվենցիոն ծրագրերից` 104-ը (միայն մեկ ծրագրի նախագծային փաթեթները չստացվեց ժամանակին ներկայացնել` նախագծող ընկերության անբարեխիղճ մոտեցման հետևանքով, ինչի արդյունքում վերջինիս նկատմամբ դատական գործընթացներ են մեկնարկել): Ըստ այդմ` Կոտայքում 2020-ի […]
14:40 29.06.2020
Քանաքեռ-Զեյթուն թաղամասի Ռուբինյանց փողոցի ասֆալտի ծածկը վերանորոգվում է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: Գրառմանը կից նա լուսանկարներ է տեղադրել:
14:25 29.06.2020
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն այցելել է Շիրակի մարզ՝ տեղում ծանոթանալու ՊԵԿ տարբեր ստորաբաժանումների աշխատանքներին: Էդվարդ Հովհաննիսյանը, ՊԵԿ նախագահի տեղակալների և գլխավոր քարտուղարի ուղեկցությամբ, շրջայց է կատարել Գյումրիի հարկային մարմնի ստուգումների և սպասարկման բաժիններում: Էդվարդ Հովհաննիսյանը հետաքրքրվել է ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպման գործընթացով, մասնավորապես, համավարակի պայմաններում՝ գործառույթները պատշաճ իրականացնելու առումով: Կոմիտեի ղեկավարը հատկապես կարևորել է […]
14:06 29.06.2020
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տիգրան Ուլիխանյանը լրագրողների հետ խոսելիս անդրադարձել է գույքահարկին թեմային՝ նշելով, որ քաղաքացիները, հարկեր վճարելով, ստանում են այդ հարկերից բազմապատիկ ավելի արդյունք՝ աշխատավարձերի բարձրացման, պետական ծառայությունների որակի, ճանապարհաշինության բարելավման, բակերի վերանորոգման ձևով։ «Նույնը վերաբերում է գույքահարկին, որը ոչ թե մարդու վրա դրված հարկ է, այլ գույքի վերաբերյալ հարկ է: Գույքահարկը […]
14:00 29.06.2020
Մ-7 Սպիտակ-Գյումրի-Թուրքիայի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհին մեկնարկել են 17,9 կիլոմետր երկարության ճանապարհի միջին նորոգման աշխատանքները: «Արարատ Ճանշին» ՍՊ ընկերության կողմից մեկնարկել են Մ-7 Սպիտակ-Գյումրի-Թուրքիայի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000- կմ4+350 և կմ5+450-կմ19+000 հատվածների միջին նորոգման աշխատանքները։ Վերոնշյալ ճանապարհահատվածներում նախատեսված է իրականացնել հին ասֆալտբետոնե ծածկի ֆրեզավորում, իջատեղերի և մուտքերի հողային հարթեցում, կողային առուների մաքրում, կողնակների լրացում, […]
13:55 29.06.2020
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վիկտոր Ենգիբարյանն իր ֆեյսբուքյան էջում հերքել է այն տեղեկությունը, թե ինքը կորոնավիրուսով վարակված լինելով՝ մասնակցել է ԱԺ նիստերին: «ԶԼՄ ներկայացող մի կայք սուտ մատնություն է տարածել առ այն, թե ես ավելի վաղ եմ իմացել Covid-19-ով վարակված լինելու մասին, քան հայտարարել եմ և վարակված լինելով մասնակցել եմ ԱԺ նիստերին: Ցավոք, […]
13:51 29.06.2020
ArmLur.am-ի տեղեկություններով՝ կորոնավիրուսով է վարակվել նաև Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանը: «Այո՛, թեստ եմ հանձնել, պատասխանը դրական է: Պատասխանը երեկ երեկոյան եմ ստացել: Հիմա պայմանավորվել եմ բժշկական կենտրոնի հետ, գնում եմ հետազոտությունների, հասկանանք՝ ինչ բուժում ենք ստանալու»,- նշել է նա: Համբարձումյանը նշել է, թե իրեն լավ է զգում, ջերմություն չունի: «Մի երկու […]
13:50 29.06.2020
Ճանապարհային ոստիկանությունը հիշեցնում է, որ ՀՀ կառավարության 26.09.2019թ. N 1335-Ն որոշման 2-րդ կետի համաձայն` 01.07.2020 թ.-ից ուժի մեջ են մտնում ՀՀ կառավարության 2010 թ. սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման մեջ կատարված հետևյալ փոփոխությունները և լրացումները՝ ֆիզիկական անձի անվամբ տրանսպորտային միջոցը գրանցվում-հաշվառվում է ըստ նրա՝ բնակչության պետական ռեգիստրում առկա հաշվառման վայրի: Բնակչության պետական ռեգիստրում հաշվառված չլինելու […]
13:43 29.06.2020
Չի կարող այս Երկրագնդի վրա լինել մեկ արարած, որ կարող է ասել, որ ես, կրկնում եմ, տվյալ դեպքում՝ ես, ձայն եմ ակնկալել և դրա դիմաց ինչ-որ բան է ստացել: Այդ մասին լրագրողների հետ զրույցում նշել է Նաիրա Զոհրաբյանը: «Խորհրդարանական վերջին ընտրությունների ժամանակ եղել են գյուղեր, որտեղ ես ստացել եմ զրո ձայն: Անգամ ԲՀԿ-ի կողմից հանձնաժողովում […]
13:35 29.06.2020
«Հինգ ամսվա ընդմիջումից հետո մայրիկիս եմ հանդիպել»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը: Նա այդ հանդիպումից նաև լուսանկար է հրապարակել, որտեղ և՛ Հակոբյանը, և՛ մայրը պաշտպանիչ դիմակներով են: Իսկ լուսանկարի ու գրառման տակ նա հետևյալ հեշթեգն է ավելացրել՝ «կրիր դիմակ, փրկիր կյանքեր»:
13:16 29.06.2020
Ոստիկանությունը արտակարգ ծառայություն է իրականացնում այս անգամ Էրեբունիում: Ոստիկանության ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել:
13:14 29.06.2020
ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում, Նաիրա Զոհրաբյանը հայտնեց, որ տեղեկություն չունի՝ արդյոք Գագիկ Ծառուկյանի ընտանիքում կա՞ն վարակակիրներ, թե՞ ոչ: «Ծառուկյանի հետ պարբերաբար շփվում եմ: Եթե նման բան լիներ, ես տեղեկություն կունենայի, ինչը չունեմ»: Զոհրաբյանը հայտնեց, որ Վահե Էնֆիաջյանի հետ շփում ունեցած գործընկերները և ինքը արդեն թեստ հանձնել են, պատասխանը բացասական է եղել: «10 օր հետո ևս […]
13:05 29.06.2020
Ցավում եմ, որ Աբրահամ Մանուկյանի նկատմամբ խափանման միջոցը ընտրվեց կալանքը, քանի որ նա առողջական խնդիրներ ունի: Այդ մասին խորհրդարանում լրագրողներին ասել է Նաիրա Զոհրաբյանը: «Վստահ եմ, նպատակը մեկն է, որպեսզի փորձեն Աբրահամ Մանուկյանի վրա ճնշումներ գործադրելով ցուցմունքներ կորզեն Գագիկ Ծառուկյանի դեմ, ինչը վստահաբար չի ստացվելու այն պարզ պատճառով, որ Գագիկ Ծառուկյանի դեպքում ասել, որ տվել […]
13:02 29.06.2020
Հունիսի 26-ին՝ ժամը 19։15-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, անձնական զննության են ենթարկել Վաղարշապատի ատամնաբուժական կենտրոնից հիմնարկ վերադարձած դատապարտյալ Կ. Հ.-ին։ Վերջինիս գոտկատեղում հայտնաբերել են քողարկված 7 բջջային հեռախոս, 3 բաժանորդային քարտ, մարտկոց, ինչպես նաև պոլիէթիլենային կպչուն ժապավենով պարուրված 4 փաթեթ, որոնցում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին […]
13:00 29.06.2020
ՀՀ քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել այն մասին, որ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում քննություն է տարվում՝ Վարդենիս քաղաքի 25-ամյա երիտասարդի սպանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: «2020թ. հունիսի 27-ին՝ ժամը 23։35-ի սահմաններում, Վարդենիս քաղաքի Չարենցի փողոցի շենքերից մեկի մուտքի մոտ առերևույթ հանցագործություն կատարած անձը ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակոցներ է արձակել Վարդենիս […]
12:52 29.06.2020
Հայաստանի պետական տնտեսագիատական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որով հայտնում է. «Սիրելի՛ գործընկերներ, ուսանողներ Ինչպես գիտեք, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել է ՀՊՏՀ ՊՈԱԿ ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթ։ Ես պատրաստվում եմ մասնակցել մրցույթին և այդ պատճառով դիմում եմ ներկայացրել ՀՀ ԿԳՄՍ նախարարին՝ հուլիսի 1-ից ռեկտորի պաշտոնակատարի լիազորություններս դադարեցնելու խնդրանքով։ Լինելով […]
12:27 29.06.2020
ՄԱԿ-ի Զարգացման «Նոր Հայաստան. ժամանակակից խորհրդարան» ծրագիրը պատրաստ է ԱԺ հանձնաժողովներին տրամադրել մինչև 12 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ աջակցություն: Նպատակն է հզորացնել ԱԺ պետական կառավարման համակարգում, իր նոր դերի շրջանակներում, օրենքների մշակման, վերահսկողության և ներկայացուցչության գործառույթի իրականացումը: Առաջարկությունները ներկայացնելու նպատակով հարցն այսօր քննարկվել է Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում: «Լուսավոր Հայաստան» […]
12:23 29.06.2020
Ես չեմ կարող ասել, թե ինչ ճակատագիր է ունենալու ՍԴ ուղարկած դիմումը: Այդ մասին լրագրողներին ասել է ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը՝ նշելով, որ 20-օրյա ժամկետում պետք է նիստ հրավիրեն և որոշեն՝ դիմումը վարույթ ընդունվու՞մ է, թե՞ ոչ: Իսկ այն հարցին, թե ինչպես է վերաբերվում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կողմից ՍԴ նախագահի […]
12:16 29.06.2020
«Նորից նույն պատմությունը, քանի որ ոչ մի պետական կառույց ոչ մի բան չարեց անցած տարվա դեպքերի ընթացքում և դրանից հետո։ Միայն մեծ-մեծ խոսել ու ամեն ինչ ծածկադմփոց անել գիտեն»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայկական բնապահպանական ճակատի» անդամ Լևոն Գալստյանը՝ կիսվելով ֆեյբուքյան օգտատեր Վասիլի Անանյանի հրապարակած նկարներով: Լուսանկարաներում դարձյալ յուղոտված արագիլներ են: Հիշեցնենք, որ խնդիրը […]