19:13 23.06.2020
Գերմանիայում ապրող մեր հայրենակիցները բացահայտել են, որ օրեր առաջ լիբանանահայ հայտնի լրագրող Նշան Տեր-Հարությունյանին սպառնալիքներ հղած անձը բնակվում է Գերմանիայում և դիմել են այդ երկրի իրավապահ մարմիններին։ Թեմային հետևել է «Շանթ» ՀԸ մեկնաբան Սագօ Արեանը: Մանրամասները՝ տեսանյութում:
19:08 23.06.2020
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարետի՝ մայիսի 3-ի N63 որոշման համաձայն՝ շարունակում է մշտադիտարկում իրականացնել առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում՝ հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ: Այսօր` հունիսի 23-ին, ՇՎՏՄ-ի աշխատակիցները հերթական մշտադիտարկումն իրականացրել են Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում: Հարկ է նշել, որ որևէ խախտումներ […]
18:57 23.06.2020
Նախագահ Արմեն Սարգսյանի ծննդյան օրվա առիթով մի շարք երկրների և կառավարությունների ղեկավարներ նրան են հղել շնորհավորական ուղերձներ։ ՀՀ նախագահի կայքում հրապարակվել են Ռուսաստանի նախագահի և վարչապետի, Չինաստանի, Ղազախստանի, Բելառուսի և Իտալիայի նախագահների ուղերձները։ ՌԴ նախագահի շնորհավորական ուղերձում մասնավորապես ասվում է. «Ռուսաստանում բարձր են գնահատում ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում Ձեր ակտիվ շահագրգռությունը։ Համոզված եմ, որ […]
18:53 23.06.2020
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հրավերով հունիսի 23-ին մեկնել է Մոսկվա: Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկա կլինի հունիսի 24-ին Մոսկվայում կայանալիք Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսին:
18:45 23.06.2020
«Դիմակ ենք բաժանում Մալաթիա-Սեբաստիայում»,- ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ևս շրջում է և դիմակներ բաժանում քաղաքացիներին: «Կրիր, որ կրենք»,- գրել է նախարարն իր ֆեյսբուքյան էջում: ».
18:40 23.06.2020
Հունիսի 23-ին՝ ժամը 10։38-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռոմանոս Մելիքյան փողոցում գտնվող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:15-ին: Հրշեջ-փրկարարների կողմից հայտնաբերվել է հրդեհի երկրորդ օջախ, որն էլ մեկուսացվել է […]
18:39 23.06.2020
ՀՀ գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը մերժելու՝ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման դեմ, Aysor.am-ին հայտնել են գլխավոր դատախազությունից: Հիշեցնենք՝ հունիսի 21-ին դատավոր Ռոբերտ Պապոյանը մերժել է Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը։
18:38 23.06.2020
Նոր Նորքում վերջին երկու ամսում վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ու բնակիչների միջև քննարկումների արդյունքում 15 աղբամուղ է փակվել։ Այդ մասին «Ֆեյսբուք»-ում տեղեկացնում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: «Աղբամուղերը բազմաբնակարանների սեփականատերերի տնօրինության տակ են, այդուհանդերձ, քաղաքային իշխանությունը խրախուսում է դրանց կոնսերվացումը՝ որպես հակասանիտարիայի աղբյուր։ Փակվող աղբամուղերի փոխարեն շենքի մոտակայքում տեղադրվում են անհրաժեշտ քանակության նոր […]
18:10 23.06.2020
Հունիսի 23-ին՝ ժամը 11։53-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սասունիկ գյուղում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի և Արմավիրի մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բաղրամյան և Սասունիկ գյուղերի միջնամասում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։25-ին, մարվել՝ 14:24-ին։ Այրվել է […]
18:02 23.06.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ուղիղ եթերում դիմակ է բաժանում երևանցիներին:
18:00 23.06.2020
Տեղական տուֆով վերանորոգվում են Լոռու մարզի Ջրաշեն համայնքի գլխավոր փողոցի հատվածները (570 մ): Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: Նա նաև գրել է. «Ենթակառուցվածքի բարեկարգման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ գյուղական այս ճանապարհը տանում է դեպի գյուղի դպրոց, համայնքապետարան և բժշկական ամբուլատորիա: Անմիջական շահառուների քանակը` […]
17:54 23.06.2020
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը Facebook-ում կատարած գրառման մեջ գրել է, որ մայիսին վերականգնվել է ապրիլին փակված 71 հազար 471 աշխատատեղերից 50 հազար 94-ը: «Վերականգնման այդ գործընթացը շարունակվում է: Դրա համար անհրաժեշտ է նաև, որ մենք բոլորս պահպանենք հակահամաճարակային կանոնները և խրախուսենք մյուսներին նույնը անել: Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, և […]
17:46 23.06.2020
ՀՀ պարետի N 110 որոշման համաձայն՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ոստիկանության կարգախմբերի հետ համատեղ շարունակում են մշտադիտարկումներ և վերահսկողական գործառույթներ իրականացնել մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում։ Այսօր՝ հունիսի 23-ին, մշտադիտարկվել են Ավան վարչական շրջանում գործող կանոնավոր երթուղիներում շահագործվող և մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցները։ Հայտնաբերվել են ՀՀ պարետի կողմից տրված […]
17:46 23.06.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է Հայաստանի տնտեսության դինամիկային։ Ըստ նրա՝ եթե ապրիլին երկիրը տնտեսական ճգնաժամի առաջ էր կանգնել, ապա մայիսի տվյալները եղել են հուսադրող և ունեն դինամիկ աճման միտում։ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ տնտեսության վերականգնումն ուղիղ համեմատության մեջ է պարետատան ցուցումները կատարելու մարդկանց ցանկության հետ, ինչն այս դեպքում ևս դրական տեղաշարժ […]
17:34 23.06.2020
Կորոնավիրուսով (Covid 19) պայմանավորված արտակարգ դրության պայմաններում պարետի որոշումների կատարման նկատմամբ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի վերահսկողությունը հանրապետության արտադրություններում, հանրային սննդի օբյեկտներում և իրացման ցանցում շարունակվում է: ՍԱՏՄ տեսուչներն այսօր խստացված ստուգումներ են անցկացրել Երևանի Ավան վարչական շրջանի սննդի շղթայում գործող տնտեսավարողների մոտ: Արդյունքում հայտնաբերվել են ջերմաչափման և ախտահանման մատյանների լրացման շեղումներ, ձեռնոցների և դիմակների […]
17:20 23.06.2020
Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ շուտով Երևանի բոլոր վարչական շրջաններում կտեղադրվեն նոր մոխրամաններ։ Երևանի քաղաքապետարանին 300 հատ մոխրաման է նվիրել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը:
17:04 23.06.2020
Պահպանել հակահամաճարակային կանոնները. վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ևս մեկ անգամ հիշեցրեց այդ մասին: Նա խնդրեց կրել դիմակ, պահպանել սոցիալական հեռավորություն ու պարբերաբար ախտահանել ձեռքերը: Վարչապետը նաև ասաց, որ դիմակ բաժանելու ժամանակ ջերմ շփումներ է ունենում, նաև նկատեց, որ իրեն մտահոգում է այն հանգամանքը, որ դիմակ բաժանելիս մարդկանց կուտակումներ են լինում, ինչը ընդունելի չէ […]
16:55 23.06.2020
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել են Երևան քաղաքում կատարված բնակարանային գողության և գողության փորձի դեպքեր: 2 անձ կալանավորվել է: Նախաքննությամբ պարզվել է, որ ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 30-ամյա և 34-ամյա քաղաքացիները նախնական համաձայնությամբ, 2020թ. ապրիլին ապօրինի […]
16:23 23.06.2020
«Ես հեռու եմ մտքից, որ մեր դատական իշխանությունը իդեալական վիճակում է, անտեղի են քննադատում, շատ դեպքերում կառուցողական քննադատությունը իրականությանը համապատասխանում է»,- այսօր «Հեռանկար» հաղորդման շրջանակներում հայտարարել է ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը՝ խոսելով վեթինգի ուղղությամբ կատարվող աշխատանքի մասին: Նա նաև մի համեմատություն է արել՝ ներկայացնելու տիրող իրավիճակը. «Ասենք ունենք հեռուստացույց, որի գույնը մի քիչ փախել է, […]
16:12 23.06.2020
ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ վարակվել է կորոնավիրուսով: «Հարգելի հայրենակիցներ, հանձնել եմ COVID-19-ի թեստ, քիչ առաջ տեղեկացա, որ թեստի պատասխանը դրական է։ Պետք է նշեմ, որ ինքնազգացողությունս լավ է, այս պահին որևէ անհանգստացնող գանգատ չունեմ։ Առողջ եղեք»,- գրել է Էնֆիաջյանը։ https://www.facebook.com/VaheEnfiajyan/posts/3604979459518013?__xts__[0]=68.ARBnZ0FTBkvrLbnl7p0jqnyaNBszSQT61FSlPRw3_4EvBRRYFIxP2oBFLX3bHCBySdl4BM1RD_aoHeH18dwbmwRPJ64mEFKyVKjKOUb3XuWvbtFNdOYBBYdxcXGb0Ru4yD0ZOL_q7Rsauhwr8kaE8aK14zjbihtUqNVn4HV53lJLz2J0aivgjLQifHMos7PyMVGCiqYNIbwXJVu5RsMWsiHh-0YcZSY08d-gUfpqgSzID0S0JaswCZHCRCIH9MVZTbfAEZwjp_eyGoQN6mrK7IFrQo5UDvWTMajEZIntSmrTeWNDlL25J4Pgg6JS9nByjECTaDj8_LWNIClPoCPA7A&__tn__=-R
15:55 23.06.2020
Հայրենական մեծ պատերազմի վետերան, 99-ամյա Մեխակ Ավետիսյանն այսօր առողջացած դուրս է գրվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից: Այդ մասին տեղեկացնում են հիվանդանոցի ֆեյսբուքյան էջում: Նա բուժկենտրոն էր տեղափոխվել հաստատված կորոնավիրուսային հիվանդությամբ, երկկողմանի թոքաբորբով, ծանր վիճակում: «Չեմ ուզում հիշել, թող մնա անցյալում, շնորհակալություն բժիշկներին, երիտասարդ են, բայց լավ գործ են անում: Թող Հայաստանը ծաղկի ու դառնա […]
15:50 23.06.2020
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ որպես Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ տեսակապի միջոցով քննարկել են հայ-ռուսական երկկողմ օրակարգի արդիական հարցերը: Հանդիպման սկզբում Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետները ներկայացրել են կորոնավիրուսային վարակի տարածմամբ երկրներում ստեղծված իրավիճակն ու վարակի հետևանքները չեզոքացնող միջոցառումների արդյունքները: Երկուստեք կարևորվել է այս բարդ իրավիճակում նման ձևաչափով քննարկումների կազմակերպման […]
15:47 23.06.2020
Արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված՝ հունիսի 23-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ՀՀ ոստիկանության ուղեկցությամբ անակնկալ ստուգայցեր են կատարել Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում: Զբոսաշրջային վայրերում, կանաչ գոտիներում դիտարկումների արդյունքում արձանագրվել են խախտումների էական նվազում՝ տոմսարկղերում անկանոն հերթեր և մարդկային կուտակումներ չեն նկատվել, կանաչ գոտիներում ժամանցը կազմակերպած այցելուները կրել են դիմակներ, մարզվող քաղաքացիները պահպանել […]
15:40 23.06.2020
Այսօր «Հեռանկարի» ձևաչափում ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի հետ զրույցում հաղորդավար Արամ Աբրահամյանը հետաքրքրվեց, թե ինչ կարծիք ունի ՍԴ վերաբերյալ ԱԺ որոշման մասին: Վարդազարյանը նշեց, որ ձեռնպահ կմնա մեկնաբանությունից, քանի որ ավանդապաշտ է և փորձում է պաշտպանել այն ավանդությունները, որոնք ձևավորվել են: Իսկ ավանդույթն այն է, որ մեկ սահմանադրական մարմինը մեկ այլ սահմանադրական մարմնի մասին փորձում […]
15:30 23.06.2020
Ռուբեն Վարդազարյանն այսօր «Հեռանկարի» ձևաչափում անդրադարձավ հանրության շրջանում դատական գործընթացների վերաբերյալ «լուսավորչական աշխատանքներ» տանելու խնդրին, նշեց, որ երբեմն սխալ մեկնաբանությունը կարող է լուրջ հետևանքներ առաջացնել, օրինակ բերեց. «Այդ խնդիրը տարիներ շարունակ գոյություն ունի լրագրողական դաշտում, մի քանի օր առաջ մի կազմակերպություն վեբինար էր անցկացնում, ես ելույթ ունեցա, և գուցե ժպիտ առաջացնի իմ ասածը, բայց դա […]
15:27 23.06.2020
ՀՀ կրթության տեսչական մարմինը շարունակում է մշտադիտարկումներ իրականացնել մայրաքաղաքի վարչական շրջաններում գործող հերթապահ մանկապարտեզներում: Տեսչական մարմնի աշխատակիցները միաժամանակ մշտադիտարկում են իրականացնում Երևան քաղաքում գործող ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատություններում: Ստուգայցերի նպատակն է վերահսկել մանկապարտեզներում սանիտարահիգիենիկ կանոնների պահպանման ուղղված միջոցառումները: Կրթության տեսչական մարմնի կողմից արձանագրված խախտումների մասին տեղեկատվությունը ներկայացվում է պարետատուն:
15:17 23.06.2020
ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։ Դրան զուգահեռ տարբեր վարչական շրջաններում իրականացվում են հատուկ միջոցառումներ՝ ապահովելով պարետի որոշումների պահանջների կատարման նկատմամբ արդյունավետ հսկողություն։ Ընդհանուր առմամբ՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 43536 արձանագրություն, իսկ հունիսի 22-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է […]
15:04 23.06.2020
ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է ԱԺ-ի կողմից երեկ ընդունված սահմանադրական փոփոխություններին: Հիշեցնենք, որ «Իմ քայլը» խմբակցության կողմից ներկայացված և նույն օրը երկու ընթերցմամբ էլ ընդունված սահմանադրական փոփոխությունների նախագծի համաձայն՝ ՍԴ 12 տարի պաշտոնավարած դատավորները պետք է լքեն պաշտոնը։ Թոխյանը, ըստ էության, կողմ է հարցը հանրաքվեով լուծելու տարբերակին, բայց կարծում է, որ […]
14:58 23.06.2020
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանին, Ֆրանսիայից ժամանած բժիշկներին` թիմի ղեկավար Ալեքսանդր Մինյոնի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Ֆրանսիայից ժամանած բժիշկները մեր մասնագետների հետ առաջնագծում օրեր շարունակ պայքարել են պացիենտների առողջության համար, արել հնարավորինը, որպեսզի վերջիններս […]