TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+20.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Բակում դիմակ չկրելու փաստերով վերջին 10 օրվա ընթացքում կազմվել է 1264 արձանագրություն

14:47 23.06.2020

Պարետի որոշումներով, ի թիվս այլ պահանջների, մարդիկ դիմակ պետք է դնեն ոչ միայն կանգառներում, հանրային տրանսպորտից և տաքսիներից օգտվելիս, այլև հանրային բացօթյա վայրերում, այդ թվում՝ բակերում։ Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնների պահպանման նկատմամբ հսկողության շրջանակներում ոստիկանության կարգախմբերը ամենօրյա ռեժիմով ուժեղացված ծառայություն են իրականացնում նաև բակերում՝ հայտնաբերելով սահմանված կարգի խախտման դեպքեր։ Անցած տասը օրվա ընթացքում, բակերում […]

̰
Եթե կալանքը չի ծառայում նպատակին, արդյո՞ք անձը պետք է ազատ արձակվի. Ռուբեն Վարդազարյան

14:33 23.06.2020

«Հայտնի իրավաբաններից մեկն ասել է` եթե կալանքը կորցնում է հրատապությունը, այսինքն` պարզ չէ` ինչ նպատակի է ծառայում, ուրեմն անձը պետք է ազատ արձակվի»,- այս արտահայտության վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց Արամ Աբրահամյանը ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանից, որը «Հեռանկարի» ձևաչափում «Շանթնյուզի» հյուրն էր: «Շատ վատ ավանդույթ կար, այս երկու տարվա ընթացքում չէ, ես դատավոր եմ դարձել 2008-ին և […]

̰
Հաշմանդամության կարգի վերափորձաքննություններն անցկացվում են առցանց դիմումների հիման վրա

14:00 23.06.2020

Բժշկասոցիալական փորձագիտական մարզային նախկին հանձնաժողովները լուծարվել են, դրանց փոխարեն քաղաքացիներին փորձաքննում ու հաշմանդամության կարգ են տալիս աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության շրջիկ հանձնաժողովները: Այս ընթացքում փոփոխվել է նաև քաղաքացիների դիմելիության կարգը, այն պարզեցվել է։ Չի փոխվել բժշկափորձագիտական հանձնաժողովի որոշման հետ ունեցած անհամաձայնությունների բողոքարկման կարգը՝ նախկինի պես կլուծվեն նախարարությանը կից գործող վերափորձաքննական հանձնաժողովի վերջնական եզրակացության հիման […]

̰
Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով նիստը դարձյալ հետաձգվեց

13:58 23.06.2020

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, այսօր դարձյալ հետաձգեց սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հերթական նիստը։ Պատճառը Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի բացակայությունն է։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Հովհաննես Խուդոյանը նկատեց, որ հակահամաճարակային անհրաժեշտ պայմաններն ապահովելու համար դատարանը […]

̰
ԱԺ-ն վաղն արտահերթ նստաշրջան կգումարի

13:47 23.06.2020

Վաղը՝ հունիսի 24-ին, ՀՀ Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի: Օրակարգում ընդգրկված է 12 հարց: Այսպես, քննարկումները կլինեն Հայաստանի Հանրապետության Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Կրթության մասին» օրենքում լրացում կատարելու, «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու, ու մի շարք այլ […]

̰
Կա իրավունքի սկզբունք՝ առոչինչ իրավական ակտերին ոչ թե անձի իրավունքն է դրանց ենթարկվել-չենթարկվելը, այլ ինքն իրավունք չունի դրան ենթարկվել. Թովմասյան

13:28 23.06.2020

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է ԱԺ կողմից ընդունված սահմանադրական փոփոխություններին, ըստ որի՝ դադարեցվելու է նաև Հրայր Թովմասյանի՝ որպես ՍԴ նախագահ պաշտոնավարումը։ ՍԴ նախագահի գնահատմամբ՝ այն Սահմանադրությունը, որի գրմանը ինքը մասնակցել է, որը գործում է, դրանով սահմանադրական փոփոխությունները ենթակա են նախնական սահմանադրական վերահսկողության։ «Ես արձանագրում եմ, որ Սահմանադրական դատարանը այդպիսի նախագիծ չի […]

̰
Եվրոպական խորհրդարանը վերահաստատում է իր աջակցությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերին. EuFoA

13:22 23.06.2020

Եվրոպական խորհրդարանը վերահաստատում է իր աջակցությունը ղարաբաղյան հիմնախնդրի լուծմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և նրանց 2009 թ. հիմնական սկզբունքներին՝ նպատակ ունենալով հասնել լուծման՝ հիմնվելով միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, ՄԱԿ-ի Կանոնադրության և ԵԱՀԿ 1975 թ. Հելսինկյան եզրափակիչ ակտի վրա, խրախուսում է բոլոր կողմերին գնալ երկխոսության և ձեռնպահ մնալ լարվածություն առաջացնող հռետորաբանությունից, ինչը հետագայում […]

̰
Աննա Հակոբյանը տեսակապով մասնակցել է միջազգային համաժողովի

13:14 23.06.2020

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հունիսի 22-ին տեսակապով մասնակցել է «Female political leaders as champions for testing: Test to Exit COVID-19» խորագրով համաժողովին: Համաժողովը կազմակերպել են  «G20 առողջապահության և զարգացման համագործակցությունը», «Կին քաղաքական առաջնորդների միավորումը» և «Նորարական ախտորոշման հիմնադրամը»: Համաժողովի նպատակն էր միավորել […]

̰
Այդ փոփոխությունն ինձ վերաբերել չի կարող. կդիմեմ ՄԻԵԴ. ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյան

12:52 23.06.2020

ՍԴ փոխնախագահ Ալվինա Գյուլումյանը լրագրողների հետ ճեպազրույցում համոզմունք է հայտնել, որ երեկ խորհրդարանում ընդունված նախագիծն իր վրա չի ազդում: Հիշեցնենք, որ«Իմ քայլը» խմբակցության կողմից ներկայացված և նույն օրը երկու ընթերցմամբ էլ ընդունված սահմանադրական փոփոխությունների նախագծի համաձայն՝ ՍԴ 12 տարի պաշտոնավարած դատավորները պետք է լքեն պաշտոնը։ «Այդ փոփոխությունն ինձ վերաբերել չի կարող, որովհետև ես պաշտոնավարել եմ […]

̰
Վերջին շաբաթվա ընթացքում ԱԻՆ-ը կատարել է 8381 վարակազերծում

12:48 23.06.2020

ԱԻՆ-ը շարունակում է իրականացնել նոր համավարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումները, այդ թվում՝ ամենօրյա վարակազերծման գործընթացը հանրապետության տարածքում: Հունիսի 17-23-ը փրկարարները հանրային նշանակության տարբեր վայրերում կատարել են 8381 վարակազերծում, որից 5669-ը՝ մարզերում, 2712-ը՝ Երևանում։ ԱԻ նախարարությունն աջակցում է բոլոր համայնքներին, որոնք դիմում են ախտահանման խնդրանքով։ Փրկարարները պահպանում են անվտանգության բոլոր կանոնները։

̰
Պաշտպանի 3 րոպե ուշանալու պատճառով Դավիթ Բալայանը հետաձգեց դատական նիստը

12:38 23.06.2020

Պետական վերահսկողական ծառայության լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունն այսօր անսպասելի հետաձգվեց: Ամբաստանյալ Տարոն Ավետիսյանի պաշտպան Հրանտ Անանյանը 3 րոպեով ուշացել էր դատական նիստից: Հաջորդ նիստը նշանակվեց օգոստոսի 10-ին: Հիշեցնենք՝ ըստ մեղադրանքի՝ Դավիթ Սանասարյանը, տեղյակ լինելով, որ իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Սամվել Ադյանը փաստացի կառավարում է տարբեր առևտրային կազմակերպություններ, […]

̰
Ռոբերտ Քոչարյանը ներկա կլինի դատական նիստին

12:31 23.06.2020

ՀՀ երկրորդ  նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի  և Արմեն Գևորգյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը կշարունակվի այսօր Ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ Աննա  Դանիբեկյանի նախագահությամբ: Հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանը Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ կալանքից ազատվել է, դուրս է գրվել «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից, որտեղ գտնվում էր հետվիրահատական վերականգնման նպատակով և տուն է գնացել: Գլխավոր դատախազությունը […]

̰
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության վարչապետին՝ երկրի ազգային տոնի առթիվ

12:17 23.06.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության վարչապետ Քսավյե Բեթելինին՝ Ազգային տոնի աթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում և լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ և Լյուքսեմբուրգի բարեկամ ժողովրդին Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Ազգային տոնի կապակցությամբ: Մեծապես արժևորում ենք փոխվստահության մթնոլորտում զարգացող հայ-լյուքսեմբուրգյան հարաբերությունները և շահագրգռված ենք առավել խորացնելու և ամրապնդելու մեր […]

̰
Բարեկարգվում է Նոր Նորքի երկրորդ զանգվածի այգին

12:10 23.06.2020

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել` հայտնելով. «Բարեկարգվում է Նոր Նորքի երկրորդ զանգվածի այգին (թաղապետարանի մոտի)»: Կից տեղադրել է նաև լուսանկարներ: https://www.facebook.com/permalink.php?story_fbid=10219222656342961&id=1405208089

̰
Զովաբեր համայնքում կիրականացվի սուբվենցիոն երկու ծրագիր

12:00 23.06.2020

Գեղարքունիքի մարզի Զովաբեր համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կհիմնանորոգվեն խմելու ջրատարի արտաքին ու ներքին ցանցերը եւ ներհամայնքային առաջին փողոցից դեպի գերեզմանոց տանող ճանապարհը՝ մոտ 250 գծամետր երկարությամբ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։ ?Զովաբերի խմելու ջրատարի ներքին ու արտաքին ցանցերի կապիտալ վերանորոգման ծրագրի նախնական ?ընդհանուր արժեքը կազմում […]

̰
Հունիսի 24-ին տեղի կունենա Կրասնոդար-Երևան չարտերային թռիչքը

11:52 23.06.2020

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են․ «Հունիսի 24-ին՝ ժամը 17։30-ին, Կրասնոդար քաղաքի միջազգային օդանավակայանից տեղի կունենա «Armenia» ընկերության Կրասնոդար-Երևան չարտերային թռիչքը։ Չվերթի տոմսերը հնարավոր է ձեռք բերել ՍՊԸ «Атлас Юг» ընկերության տոմսարկղերից։ ➡️☎️Հեռախոս՝ 8/863/266-56-03 +7/951/829-69-08 Ավիատոմսի արժեքը՝ 10․300 ռուբլի։ Ուղեբեռը՝ 23 կգ (մեկ կտոր), ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ (մեկ կտոր)։ Նշենք, որ մինչև երկու տարեկան երեխաների […]

̰
Յուրացում, խարդախություն, ապօրինի ծառահատում․ ոստիկանության օպերատիվ ամփոփագիրը

11:37 23.06.2020

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 22-ից 23-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 46 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ խարդախության՝ 9, մարմնական վնասվածք հասցնելու` 6, յուրացման կամ վատնման՝ 5, անձնական ունեցվածքի գողության՝ 4, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3, թմրամիջոցի հայտնաբերման և ընտանեկան բռնության՝ 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, կողոպուտի, ապօրինի կամ […]

̰
Բացահայտվել է ադրբեջանական քարոզչության հերթական անհաջող փորձը․ ԱԱԾ

11:16 23.06.2020

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, շարունակում է բացահայտել համացանցում պետության, հասարակության և անձի անվտանգությանը վնաս հասցնող կեղծ տեղեկատվություն հրապարակող և տարածող կեղծ օգտատերերին: Մասնավորապես՝ ս.թ. մայիսի 21-ին «WhatsApp» բջջային հավելվածում գրանցված ուկրաինական +380963496856 հեռախոսահամարի բաժանորդ ոմն «Alex»-ի և «YouTube» սոցիալական կայքում «Armen Tigranian» […]

̰
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ընտանիքը Չեխիայում նոր առանձնատուն է գնել. «Հետք»

11:14 23.06.2020

2018-ի հոկտեմբերից Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Հայկ Մարությանի կինը՝ Իվա Մարությանը, անցյալ տարի 3 միավոր անշարժ գույք է ձեռք բերել Չեխիայի Կուտնա Հորա քաղաքում: Այս մասին գրում է «Հետք»-ը։ Սա Մարությանների առաջին անշարժ գույքը չէ Չեխիայում: Նկատենք, որ Իվա Վլաստիմիլի Մարությանն ազգությամբ չեխ է, Չեխիայի քաղաքացի, այդ երկրի քաղաքացիներ են նաև Երևանի քաղաքապետի 4 անչափահաս […]

̰
Ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 418 նոր դեպք, առողջացել է 1013 պացիենտ

10:54 23.06.2020

Հունիսի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 21006 դեպք, որոնցից 10144-ն` առողջացած, 372-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 12-ով ավելի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10364 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 98117 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 418 նոր դեպք և 1013 առողջացած։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան […]

̰
Այսօր հասել ենք գոնե նրան, որ տանը հոսպիտալացման սպասող հիվանդ չունենք․ Փաշինյան

10:11 23.06.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Եռապատկել, քառապատկել, հնգապատկել զգոնությունը: Այսօր հասել ենք գոնե նրան, որ տանը հոսպիտալացման սպասող հիվանդ չունենք: Բայց առողջապահական համակարգի ծավալման հնարավորությունները անսահմանափակ չեն: Հիշեք, 100 նոր վարակվածից 15-ը անխուսափելիորեն հոսպիտալացվելու է, որից 5-ը անխուսափելիորեն հայտնվելու է վերակենդանացման բաժանմունքում, որից երկուսը, ցավոք եւ ի հեճուկս բոլոր […]

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում, Գեղարքունիքի և Լոռու մարզերում

09:01 23.06.2020

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանում 10:00-16:00 Նորքի 2-րդ միկրոշրջանի Թոթովենցի փողոց, թիվ 10/1 և 8/1 բնակելի շենքեր, հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, 11:00-17:00 Ավան, Աղի հանքի նարկոլոգիական դիսպանսեր, Աճառյան փողոց, թիվ 2/1 և 44 բնակելի շենքեր, «Վեոն Արմենիա», «Յուքոմ» բջջային օպերատորների […]

̰
Արարատի մարզը նոր ոստիկանապետ ունի

08:24 23.06.2020

Հունիսի 22-ին ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վահե Ղազարյանի հրամանով ոստիկանության գնդապետ Կամո Ցուցուլյանը նշանակվել է ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ: Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Կ. Ցուցուլյանն ազատվել է ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի օպերգծով տեղակալի պաշտոնից:

̰
ՀՅԴ-ն և «Հանրապետություն» կուսակցությունը հայտարարություններ են տարածել սահմանադրական փոփոխությունների փաթեթի վերաբերյալ

08:06 23.06.2020

ԱԺ-ում երեկ ընդունված սահմանադրական փոփոխությունների փաթեթի վերաբերյալ ՀՅԴ գերագույն մարմինը հայտարարել է․ «Սահմանադրական փոփոխությունների արագընթաց և անպատասխանատու կերպով Ազգային ժողովում ներկայացումը, քննարկումն ու ընդունումը փաստում են, որ. օրվա քաղաքական իշխանությունը հետևողականորեն արհամարհում է երկրի Մայր օրենքն և, ելնելով անձնական ու քաղաքական շահախնդրությունից, իրականացնում է կամակատար դատարան ունենալու ցանկությունը, օգտվելով երկիրը համակած կորոնավիրուսի հաղթահարման պատրվակով հայտարարված […]

̰
Իմ սրտի ԱԺ նախագահը․ Արարատ Միրզոյանի կինը լուսանկար է հրապարակել

00:00 23.06.2020

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը, ամուսնու հետ լուսանկար է հրապարակել և կից գրել․ «Իմ սրտի ԱԺ նախագահը: Գա տուն` բոլորիդ փոխարեն պաչեմ))»:

̰
Խոշոր հրդեհ «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքում․ News.am

23:43 22.06.2020

Խոշոր հրդեհ է բռնկվել Աշտարակի խճուղիում` «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքում: Այս մասին NEWS.am-ին հայտնել են ԱԻՆ լրատվական ծառայությունից: «Հրդեհի տարածքում բնակելի շինություններ չկան, այրվում է մոտ 3 հա տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ»,- հայտնել են ԱԻՆ-ից:  

̰
Հեղափոխությունը շարունակվում է ամենուր և հատկապես առողջապահության մեջ․ Թորոսյան

23:37 22.06.2020

Հեղափոխությունը շարունակվում է ամենուր և հատկապես առողջապահության մեջ` անկախ կորոնավիրուսային հիվանդության համաճարակից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ու կից տեսանյութ հրապարակել։ «Տարիներ առաջ կարելի էր երազել, որ կառավարությունը նման ներդրումներ կանի պետական բժշկական հաստատություններում` նման կյանք փրկող ծառայությունների որակն ու հասանելիությունը բարձրացնելու համար: Շարունակելի…»,- գրել է նա։

̰
ՀՀ կառավարությունն Արցախի կառավարությանը բյուջետային վարկ է տրամադրել

23:29 22.06.2020

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի Հանրապետության մեծարգո՛ Վարչապետ, հայտնում եմ իմ խորին երախտագիտությունը Ձեզ և ՀՀ Կառավարությանը՝ գործադիրի այսօրվա որոշման համար, որի համաձայն՝ Արցախի Հանրապետության տնտեսությանն աջակցելու նպատակով ՀՀ պետական բյուջեից 2020թ. առաջին կիսամյակում Արցախի Հանրապետության Կառավարությանը տրամադրվելու է 12,600,000,000 դրամ գումարի չափով բյուջետային վարկ: Հավատացնում եմ՝ այդ գումարի […]

̰
ՌԴ-ից ժամանած բժիշկներից երկուսն իրենց առաքելությունը կիրականացնեն Արտաշատի ԲԿ-ում

23:23 22.06.2020

ՀՀ Առողջապահության նախարարության նախաձեռնությանն արձագանքելով՝ ռուսաստանցի շուրջ 50 բժիշկ, ըստ սահմանված հաջորդականության, առանձին մասնագիտական խմբերով կժամանեն Հայաստան՝ աջակցելու կորոնավիրուսի դեմ պայքարում: Երեկ Մոսկվա-Երևան հատուկ չարտերային չվերթով Հայաստան ժամանած ռուսաստանցի բժիշկների առաջին խումբն արդեն անցել է աշխատանքի: Նրանցից երկուսը՝ Անաստասիա Վոլկովան և Դավիթ Սախնովսկին իրենց առաքելությունը կիրականացնեն Արտաշատի ԲԿ-ում: Այս մասին ասված է Արտաշատի ԲԿ-ի ֆեյսբուքյան […]

̰
Դիմում ենք ԼՀԿ-ի մեր գործընկերներին ՝ միանալ այս նախաձեռնությանը ՝ մեր երկրում իրավական անվտանգությունը պաշտպանելու և սահմանադրական կարգի տապալումը կանխելու համար․ ԲՀԿ

21:58 22.06.2020

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը հայտարարություն է տարածել․ «Հարգելի՜ հայրենակիցներ, այսօր ՀՀ Ազգային ժողովի «Իմ Քայլը» խմբակցությունն ընդունեց ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, ինչն ակնհայտորեն հակասում է ՀՀ Սահմանադրության 169-րդ Հոդվածին, ինչպես նաև ՀՀ ԱԺ Կանոնակարգ սահմանադրական օրենքի 86-րդ Հոդվածին, որով ուղղակիորեն նախատեսվում է, որ սահմանադրական փոփոխությունների նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո անպայմանորեն պիտի ներկայացվի Սահմանադրական […]

̰
BACK_TO_TOP