21:45 22.06.2020
Այսօր Ժնևում ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նստաշրջանն ընդունեց Ցեղասպանությունների կանխարգելման վերաբերյալ բանաձևը, որը ներկայացվել էր Հայաստանի կողմից։ Սա հանդիսանում է միջազգային օրակարգի, Հայաստանի կառավարության կարևոր հանձնառություններից մեկը, որը պարբերաբար՝ արդեն շուրջ 20 տարի, մենք ներկայացնում ենք միջազգային հանրության ուշադրությանը։ Բանաձևը վայելում էր 58 երկրների համահեղինակումը, ընդ որում՝ այստեղ ներգրավված էին երկրներ բոլոր 5 տարածաշրջաններից՝ […]
20:49 22.06.2020
Ազգային ժողովն ընդունեց Սահմանադրության փոփոխությունները, որով Սահմանադրական դատարանի գործող նախագահը պաշտոնանկ է արվում, իսկ ՍԴ երեք անդամներ ուղարկվում են թոշակի: «Ընդունվեց նաև «ԱԺ կանոնակարգ» օրենքի փոփոխությունը, որը ուժի մեջ կմտնի Հանրապետության նախագահի կողմից ստորագրվելուց հետո, որից հետո ԱԺ նախագահը կհրապարակի Սահմանադրական փոփոխությունների փաթեթը, և այդ պահից ՍԴ նախագահը պաշտոնանկ կհամարվի, իսկ ՍԴ երեք դատավորների լիազորությունները […]
20:28 22.06.2020
ԵԱՏՄ երկրներում արտագնա աշխատանք իրականացնող ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ կորոնավիրուսով պայմանավորված սահմանների փակ լինելու պատճառով չեն կարողացել մեկնել: Արդյո՞ք գործընկերների հետ քննարկել եք հարցը, թե երբ հնարավոր կլինի վերականգնել կանոնավոր ուղևորահոսքերը Հայաստանի և ԵԱՏՄ երկրների` մասնավորապես Ռուսաստանի միջև: Պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում այս հարցը տրվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «Դա կախված է ոչ […]
20:00 22.06.2020
Պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանին լրագրողներից մեկը հարց է ուղղել. արդեն երեք անգամ երկարաձգվել է արտակարգ դրության ռեժիմը, և ձեր որոշ ընդդիմախոսներ պնդում են, որ դուք օգտագործում եք համավարակի բարդ փուլն ու արտակարգ դրության ռեժիմը քաղաքական հարցերի լուծման համար: Մասնավորապես նշում են ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի դեմ քրեական հետապնդման իրականացումն […]
19:45 22.06.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և Ֆրանսիայի բժշկական թիմի ղեկավար, Փարիզի հիվանդանոցի պրոֆեսոր Ալեքսանդր Մինյոնի հետ անցկացրել է ճեպազրույց: Վարչապետը նշել է, որ Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ ծանր. թեև առկա է բավականին կայուն իրավիճակ, սակայն խնդիրն այն է, որ ոչ մի երաշխիք չկա, որ այս կայունությունը կպահպանվի: «Նոր […]
19:15 22.06.2020
Պարետի կողմից սահմանված նորմերի պահպանման նպատակով՝ 21․06.2020-ի դրությամբ իրականացվել է 33319 ստուգում, որից միայն 517-ը՝ նշված օրը: Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին ՀՀ կրթության տեսչական մարմին ՀՀ շուկայի վերահսկողության […]
19:05 22.06.2020
Եվրասիական տնտեսական հանձնաժողովին առընթեր Էլեկտրաէներգետիկայի խորհրդակցական կոմիտեն 13-րդ նիստին հաստատել է ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ձևավորման ճանապարհային քարտեզը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ԵԱՏՀ լրատվության բաժինը, ճշգրտվել և մանրամասն ներկայացվել են ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ստեղծման միջանկյալ աշխատանքները։ Նիստի արձանագրությունը ստորագրել է ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքների հարցերով խորհրդի անդամ (նախարար) Էմիլ Կայկիևը։ Այսպիսով, աշխատանքները շարունակվում են ԵԱՏՄ-ում ընդհանուր […]
18:58 22.06.2020
Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ պաշտոնապես հաստատվել է Ակտաու-Երևան «SCAT» ավիաընկերության DV 5054 չարտերային չվերթը (կոմերցիոն հիմունքներով), որը կայանալու է հունիսի 24-ին՝ ժամը 01:30-ին։ «Տոմսի արժեքը կազմում է 180 դոլար։ Տոմսերը հնարավոր է գնել ավիաընկերության կայքից (www.scat.kz) կամ դրամարկղից։ ՀՀ մուտք գործելու իրավունք ունեցող անձանց մասին տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ պարետատան պաշտոնական կայքից՝ https://covid19.gov.am/hy/travel_and_coronavirus https://www.gov.am/am/covid-travel-restrictions/ […]
18:50 22.06.2020
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում պատգամավորները փոփոխություններ կատարեցին «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորների կողմից ներկայացված Սահմանադրական փոփոխությունների նախագծում, որով առաջարկվում է փոխարինել Սահմանադրական դատարանի նախագահին և ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ փոփոխության առաջարկ ներկայացրեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Սուրեն Գրիգորյանը: «Առաջարկում եմ օրինագծում կատարել փոփոխություն, […]
18:47 22.06.2020
Սույն թվականի հունիսի 22-ից Երևան քաղաքի ենթակայության մանկապարտեզների մեծ մասի գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է: Փոխարենը Երևանի վարչական շրջաններում առանձնացվել են հերթապահ մանկապարտեզներ: Այսօր ևս ՀՀ կրթության տեսչական մարմինը շարունակել է ուժեղացված վերահսկողություն իրականացնել մայրաքաղաքի գործող մանկապարտեզներում: Մշտադիտարկման ընթացքում տեսչական մարմնի աշխատակիցների ուշադրության կենտրոնում են մանկապարտեզներում սանիտարահիգիենիկ կանոնների պահպանմանն ուղղված միջոցառումները՝ խմբասենյակներում, ննջարաններում և սնունդ ընդունելու […]
18:41 22.06.2020
Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ ծանր. թեև առկա է բավականին կայուն իրավիճակ, սակայն խնդիրն այն է, որ ոչ մի երաշխիք չկա, որ այս կայունությունը կպահպանվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պարետատան նիստից հետո առցանց ճեպազրույցում: «Նոր տիպի կորոնավիրուսի հետ կապված համաճարակային իրավիճակը ՀՀ-ում, ցավոք, շարունակում է մնալ ծանր: […]
18:16 22.06.2020
Գյումրիի Տիգրան Մեծի փողոցում գտնվող տաղավարի տեղափոխման հարցը դարձել է դատական հայցի հիմք: Սեփականատերն ու քաղաքապետարանը համաձայնության չեն գալիս տարածքի ազատման հարցում: Վիճարկում են այն հողակտորի պատկանելությունը, որի վրա տեղադրված է տաղավարը: Քաղաքապետարանը համարում է, որ տաղավարը տեղադրված է համայնքապատկան ու ընդհանուր օգտագործման տարածքում՝ մայթի վրա, իսկ սեփականատերը պնդում է, որ տաղավարն ու հողատարածքը միասին […]
18:15 22.06.2020
Հունիսի 19-ից 20-ը 3-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկի զինծառայողները «Բաղրամյան» ուսումնական կենտրոնում անցկացրել են գումարտակային մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ: ՀՀ ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության պետ-ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ա. Մակարյանի վերահսկողությամբ անցկացված զորավարժության ընթացքում կատարելագործվել է անձնակազմի դաշտային վարժվածությունը, ստուգվել են մարտական իրավիճակին մոտ պայմաններում ստորաբաժանումների ներդաշնակման կարողությունները։ Զորավարժությանը ներգրավված զինծառայողները ցուցաբերել են բարձր պատրաստություն և գրանցել […]
18:11 22.06.2020
ՀՀ պարետի կողմից սահմանված՝ համաճարակի կանխարգելման կանոնների վերահսկման աշխատանքները Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տեսուչներն ու ոստիկանները հունիսի 22-ին մեկնարկել են Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանից։ Վարչական շրջանի մի շարք հուշակոթողների, զբոսայգիների, ջրային տարածքներում վերահսկվել են մարդկային կուտակումները, դիմակ կրելու պարտադիր պահանջի կատարումը։ Շրջայցի ընթացքում տեսուչները փաստել են, որ դիմակներ կրում են գրեթե բոլորը, սակայն […]
18:00 22.06.2020
Երևանում Աբովյան 32 հասցեի հուշարձան-շենքում անօրինական միջամտություն է տեղի ունենում: Այդ մասին քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ նշելով, որ 2018 թվականից առաջ կառուցապատողը դուռ բացելու շինթույլտվություն է ստացել: Բայց 2018 թվականին քաղաքապետարանը որոշումը կասեցրել է, և կառուցապատողը կասեցման որոշումը վիճարկել է դատարանում: Կարապետյանի խոսքերով՝ վերջերս Առաջին ատյանի դատարանը […]
17:50 22.06.2020
Հունիսի 22-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ ուժեղացված վերահսկողություն և մշտադիտարկումներ են իրականացրել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ հանրային տրանսպորտում պարետի կողմից տրված ցուցումներին հետևելու և անվտանգության կանոնները պահպանելու նպատակով։ Այսօր իրականացված գործառույթների և դիտարկման արդյունքում կանոնավոր և ոչ կանոնավոր տրանսպորտային միջոցներում հայտնաբերվել են կանգնած ուղևորներ, իսկ տաքսի ավտոմոբիլներով […]
17:41 22.06.2020
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարետի՝ մայիսի 3-ի N63 որոշման համաձայն՝ շարունակում է մշտադիտարկում իրականացնել առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում՝ հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ: Այսօր` հունիսի 22-ին, ՇՎՏՄ-ի աշխատակիցները հերթական մշտադիտարկումն իրականացրել են Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն համայնքում: Պարետատան սահմանած հակահամաճարակային նորմերի խախտման հիմնական դեպքերն […]
17:37 22.06.2020
Գավառ քաղաքում ապրիլի 28-ին տեղի ունեցած փոխհրաձգության մանրամասները ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության, մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչ Արմեն Միքայելյանն է ներկայացրել: Հարուցված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Զոհրաբ Պարոնիկյանը և Վահե Ավետիսյանը մահացել են Արմեն Հայթյանի կրակոցների հետևանքով: Միքայելյանի խոսքերով՝ դատաբժշկական փորձաքննությամբ պարզվել է, որ Զոհրաբ […]
17:30 22.06.2020
Շարունակվում է ՀՀ Ազգային ժողովի վերազինումը ժամանակակից խորհրդարանի համար անհրաժեշտ նոր բաղկացուցիչներով: Այդ մասին ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում: «Մեծ ուրախությամբ ցանկանում եմ տեղեկացնել, որ պատգամավորների, աշխատակազմի աշխատակիցների համար հիմնել և տեխնոլոգիական վերջին չափանիշներով հագեցրել ենք ՀՀ Ազգային ժողովի էլեկտրոնային գրադարանը: Ուրախ եմ նշել նաև, որ բանակցել ենք միջազգային գրադարանների հետ […]
17:21 22.06.2020
ՀՀ Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերի առավել խոցելի ընտանիքների դպրոցահասակ երեխաները աջակցություն կստանան Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Հասանելի կրթություն բոլորի համար կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության ընթացքում» ծրագրի շրջանակում, հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» հայաստանյան ներկայացուցչության միջև այսօր կնքված հուշագրով նախատեսվում է 370 նոր […]
17:14 22.06.2020
Առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջում տեղեկացնում են, որ Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) նկատմամբ լաբորատոր հետազոտություններն իրականացվում են ՀՀ առողջապահության նախարարության 2020 թվականի մայիսի 13-ի թիվ 04-Ց, 2020 թվականի հունիսի 11-ի թիվ 05-Ց և 2020 թվականի հունիսի 19-ի թիվ 07-Ց ցուցումների համաձայն, հետևյալ լաբորատորիաներում. • «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ • «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» […]
17:07 22.06.2020
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցներն այսօր ուժեղացված վերահսկողական աշխատանքները շարունակել են մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։ Միաժամանակ, համաժամանակյա անակնկալ ստուգայցեր են անցկացվել մայրաքաղաքի միանգամից 5 վարչական շրջանում՝ Կենտրոնում, Մալաթիա-Սեբաստիայում, Քանաքեռ-Զեյթունում, Էրեբունիում և Շենգավիթում գործող «Երևան Սիթի» սուպերմարկետներում՝ պարզելու՝ որքանով են պահպանվում ՀՀ պարետի սահմանած անվտանգության նորմերը։ Առևտրի այս կենտրոնների մի մասի վերաբերյալ ԱԱՏՄ-ն ահազանգեր […]
16:57 22.06.2020
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջում տեղեկացնում են, որ ԲԿ-ի տնօրեն Արման Հովակիմյանն այսօրվա գործակարգավարական խորհրդակցությանը շնորհավորել է ներկաներին Բուժաշխատողի օրվա առթիվ: Խորհրդակցության օրակարգում ՀՀ առողջապահության նախարարության կողմից Բուժաշխատողի օրվա առթիվ սահմանված պարգևների հանձնման արարողությունն էր: Նոր կորոնավիրուսի հիվանդության դեմ պայքարում և առողջապահական համակարգի արտակարգ իրավիճակում անձնվեր ծառայության ու իրականացրած պատասխանատու աշխատանքի համար առողջապահության […]
16:55 22.06.2020
Ինչո՞ւ «Իմ քայլը» չսպասեց Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական հրապարակմանը, մինչ ՍԴ-ին վերաբերող նախագիծը շրջանառելը կամ ինչո՞ւ գործի չի դրվում «անցումային փուլ» ասվածը. խորհրդարանում այս հարցերին է պատասխանել «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ «Վենետիկի հանձնաժողովի կարծիքից մեջբերելիս չափազանց կարևոր է հստակ մեջբերում անելը: Այս հստակ մեջբերման արդյունքում մենք կունենանք հետևյալ միտքը, որ Վենետիկի հանձնաժողովը, ընդհանուր առմամբ […]
16:44 22.06.2020
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2020թ. հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնելու Ռուսաստանի Դաշնության տարածքում բժշկական օգտագործման դեղերի, ծխախոտային արտադրանքի և կոշկեղենի նույնականացման միջոցներով մակնշման պահանջը և չմակնշված արտադրանքի շրջանառության արգելքը: Օրենսդրական կարգավորումները նախատեսված են 2010թ. ապրիլի 12-ի №61-ФЗ դաշնային օրենքով, ՌԴ կառավարության 2018թ. դեկտեմբերի 14-ի № 1556, 2019թ. փետրվարի 28-ի № 224 և […]
16:32 22.06.2020
2020թ. հունիսի 21-ին «Հեղափոխության պահապաններ» խմբի անդամ Հայկ Ստեփանյանը հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 22:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Տիչինա փողոցում մի խումբ անձինք ձեռքերով, ոտքերով և մահակներով ծեծի են ենթարկել իրեն՝ հայհոյանքներ հնչեցնելով իր և ՀՀ վարչապետի հասցեին, միաժամանակ վնասելով իրեն պատկանող «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենան: Դեպքի վայրի զննությամբ Երևան քաղաքի […]
16:19 22.06.2020
«Ցանկացած առիթով, երբ մենք փորձում ենք ՍԴ-ի շուրջ ստեղծված բարդ խնդիրների էդ թնջուկը բացել, հաղթահարել, չգիտես ինչու, ընդդիմությունը որակում է այն որպես «հակապետական քայլ»: Երբ դա փորձում էինք անել հանրաքվեի միջոցով, նույն որակումներն էին հնչում, և այն ժամանակ էլ կարծիք կար, որ լավագույն տարբերակը ԱԺ-ում քննարկելն է և ԱԺ-ում որոշումներ կայացնելը»,- լրագրողների հետ զրույցում ասել […]