TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+22.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Պատգամավոր Գայանե Աբրահամյանի ինքնազգացողությունը նիստի ժամանակ վատացավ

11:48 24.06.2020

ԱԺ-ում այսօր արտահերթ նիստի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանի ինքնազգացողությունը վատացավ: Թե ինչն էր պատճառը, պարզ չէ։ ԱԺ նախագահը հորդորեց կանչել բուժաշխատողին, որից հետո հայտարարեց 20 րոպե ընդմիջում: Նշենք, որ ԱԺ-ն քննարկում էր Հայաստանի Հանրապետության և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև 2020 թվականի մայիսի 23-ին և հունիսի 1-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման և […]

̰
ԼՀԿ կդիմի ՍԴ, բայց ոչ ԲՀԿ-ի հետ միասին

11:38 24.06.2020

Կմիանա՞ արդյոք ԼՀԿ-ն ԲՀԿ-ին՝ ՍԴ դիմելու հարցում. խորհրդարանում լրագրողներն այսօր դարձյալ հարցրել են «Լուսավոր Հայաստանի»՝ ասուլիսին մասնակցող անդամներին։ «Իշխանության բազմաթիվ կողմնակիցներ, էս հարցով զբաղվողներ պնդում են, որ իրենց քայլերը պայմանավորված են քաղաքական շահագրգռությամբ, և դա կապված է Սահմանադրական դատարանում քննվող մեկ գործի հետ, խոսքը գնում է ՀՀ երկրորդ նախագահի գործի մասին: Մենք մինչ այս պահը […]

̰
Մահացած բոլոր՝ 14 պացիենտներն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ

11:23 24.06.2020

Հունիսի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 21717 դեպք, որոնցից 10797-ն` առողջացած, 386-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10404 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 100400 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 711 նոր դեպք և 653 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել […]

̰
Ի՞նչն է խանգարում և ի՞նչն է թույլ տալիս դիմել ՍԴ. ԼՀԿ ներկայացուցիչների մեկնաբանությունները

11:09 24.06.2020

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ու անդամ Տարոն Սիմոնյանն այսօր խորհրդարանում կազմակերպված ասուլիսի ժամանակ անդրադարձել են սահմանադրական փոփոխություններին: Էդմոն Մարուքյանը նշել է, որ Սահմանադրությունն ասպատակության է ենթարկվել: Տարոն Սիմոնյանն էլ մանրամասնել է, թե որոնք են խախտումները, ու ինչ հիմքերով է հնարավոր դիմել ՍԴ։ «Միջին իրավաբանական գիտելիքներ ունեցող ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար պարզ […]

̰
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսի 711 նոր դեպք, 14 մահ

10:51 24.06.2020

Հունիսի 24-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 21717 դեպք, որոնցից 10797-ն` առողջացած, 386-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 14-ով ավելի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10404 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 100400 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 711 նոր դեպք և 653 առողջացած։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, […]

̰
Սուբվենցիոն ծրագրերով համայնքներում մանկապարտեզներ են կառուցվում կամ նորոգվում

10:24 24.06.2020

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սուբվենցիոն ծրագրերով համայնքներում կառուցվում են կամ մասնակի նորոգվում մանկապարտեզներ: ✅Նախորդ տարի մեկնարկել են և այժմ շարունակվում են Գեղարքունիքի մարզի Զոլաքար և Ծովասար համայնքներում նոր մանկապարտեզների կառուցման աշխատանքները: ✅Լոռու մարզի Արևաշող համայնքում այս տարվա սուբվենցիոն ծրագրով «Յազիկ» թաղամասում կկառուցվի մանկական խաղահրապարակ: Շարունակելի…»։

̰
Շուկայում դիմակների գների տեսանելի նվազում է արձանագրվել․ ՏՄՊՊՀ նախագահ

10:17 24.06.2020

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը երեկ՝ աշխատանքային օրվա ավարտից հետո, մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ «Հաղթանակ» զբոսայգում, բժշկական պաշտպանիչ դիմակներ է բաժանել անցորդներին: ՏՄՊՊՀ նախագահը շնորհակալություն է հայտնել քաղաքացիներին պարետատան կողմից սահմանված հակահամաճարակային կանոնները պահպանելու համար: «Այս ակցիան քաղաքացիների սոցիալական պատասխանատվության բարձրացմանն ուղղված ևս մեկ քայլ է, միմյանց նկատմամբ հոգածություն ցուցաբերելու ևս […]

̰
Վարչապետի որոշմամբ՝ ՍԱՏՄ ղեկավարը գործուղվել է մարզեր

10:14 24.06.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գեորգի Ավետիսյանին Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի և Լոռու մարզեր գործուղելու մասին որոշում է ստորագրել. « Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ 1․Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին 2020 թվականի հունիսի 25-26-ը ներառյալ գործուղել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի (քաղաք՝ Գավառ) և Հայաստանի Հանրապետության Սյունիքի (քաղաք՝ Գորիս) […]

̰
Վայքի գերեզմանատան մոտ բռնկված հրդեհը մարվել է

09:00 24.06.2020

Հունիսի 23-ին, ժամը 16։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ Վայք քաղաքի գերեզմանատան մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր են մեկնել Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբեր՝ ազատ հերթափոխի անձնակազմով։ Պարզվել է, որ գերեզմանատան մոտակայքում այրվում են խոտածածկ տարածք և […]

̰
Շորժա-Վարդենիս ճանապարհը հիմնանորոգվում է

08:51 24.06.2020

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել ճանապարհաշինական ընթացիկ աշխատանքների վերաբերյալ՝ կից գրելով․ «#Գեղարքունիք ✅Հիմնանորոգվում է Շորժա-Վարդենիս ճանապարհը ✅Արծվանիստ համայնքում հիմնանորոգվում է գլխավոր ճանապահը, իսկ սուբվենցիոն ծրագրով 22-րդ միջհամայնքային ճանապարհը»։

̰
Ակտաու-Երևան չարտերային չվերթով Հայաստան է ուղևորվել 15 քաղաքացի

08:45 24.06.2020

Ղազախստանում ՀՀ դեսպանությունից հայտնում են․ «Հունիսի 24-ին կազմակերպվեց «SCAT» ավիաընկերության Ակտաու-Երևան DV 5054 չարտերային չվերթը: Ղազախստանում ՀՀ դեսպանության ջանքերով և Ղազախստանի, Ուզբեկստանի իշխանությունների աջակցությամբ, Ալմաթիում ՀՀ պատվավոր հյուպատոսության, Ղազախստանի Ակտաու, Շիմքենտ քաղաքների, Ակմոլայի մարզի և Ուզբեկստանի հայկական համայնքային կառույցների օժանդակությամբ ևս 13 ՀՀ քաղաքացի, նրանց թվում՝ Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդից տարահանված 2 քաղաքացի, ինչպես նաև ՂՀ […]

̰
Վահե Ջիվանյանը նշանակվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

08:27 24.06.2020

Նախագահ Արմեն Սարգսյանն Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է նշանակել։ Այս մասին տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայքից։ «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի հունիսի 18-ի ԲԴԽ-37-Ո-84 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Վահե Ջիվանյանին նշանակել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,–նշված […]

̰
Միջազգային մի շարք համաձայնագրեր վավերացնող օրենքներ են ստորագրվել

08:18 24.06.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 24-ին ստորագրել է մի շարք միջազգային համաձայնագրեր վավերացնող օրենքներ։ Մասնավորապես, նախագահը ստորագրել է. «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների հիմնարար հետազոտությունների ոլորտում միջպետական հարաբերությունների համակարգման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը, որի նպատակն է զարգացնել և ամրապնդել ԱՊՀ մասնակից պետությունների ընդհանուր գիտական տարածքը»: «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև […]

̰
Ինչպիսի՞‭ ‬փոփոխություններ‭ ‬են‭ ‬սպասվում‭ 2020թ. ‬հուլիսի‭ 1-‬ից՝‭ ‬կուտակային վճարների‭ ‬գծով

08:12 24.06.2020

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել կուտակային վճարների վերաբերյալ. «Սիրելի հայրենակիցներ,‬ Ուզում եմ տեղեկացնել, որ սույն թվականի հուլիսի 1-ից սկսած կիրառվելու է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով սահմանված սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտի նոր առավելագույն շեմը, այն է՝‬ ‭օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափի 15-ապատիկը (68000 դր. X […]

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և Արագածոտնի մարզում

08:07 24.06.2020

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 24-ին կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11:00-17:00 Օրբելի փ. 4 շենքի 1-ին մուտքը, Գրիբոյեդովի փ. 19, 42, 44 շենքերը, Մ.Ավետիսյան փողոցի սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Կոմիտասի պող. 55, 56, 57, 58, 59/6, 59/7, 61, 65 շենքերը, Կոմիտասի […]

̰
Նախագահը ստորագրել է «Սահմանադրական դատարանի մասին» օրենքների փաթեթը

00:45 24.06.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 24-ին ստորագրել է «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների փաթեթը, «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Սահմանադրական […]

̰
Խոշոր ավտովթար Տաշիր քաղաքում. բախվել են Nissan X-Trail-ն ու 07-ը. 4 վիրավորներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

00:18 24.06.2020

Այսօր՝ հունիսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 22:50-ի սահմաններում Տաշիր քաղաքի 14-րդ թաղամասի Երևանյան փողոցում՝ գազալցակայանի դիմաց, բախվել են Nissan X-Trail և ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 4 հոգի, որոնցից 3-ը՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենաներից և տեղափոխվել «Տաշիր» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր […]

̰
Գյուղ առ գյուղ շենացնելու ենք․ Սուրեն Պապիկյան

00:00 24.06.2020

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Գյուղ առ գյուղ շենացնելու ենք։ Սուբվենցիոն ծրագրերի կենսական բաղադրիչներից է նաև համայնքներում տարիներով մաշված կամ իսպառ բացակայող ջրամատակարարման, նաև ջրահեռացման համակարգերի կառուցումն ու վերանորոգումը: Արդեն իսկ ընթացքի մեջ են հետևյալ ծրագրերը Լոռու մարզ Լուսաղբյուր համայնքում ոռոգման ցանցի նորոգում Ծաղկաբեր համայնքի 1-ին փողոցի ջրագծի նորոգում Գեղարքունիքի մարզ Ծովինար […]

̰
Ջաջուռ գյուղի անօթևան ընտանիքներից մի քանիսը ԲԳՎ-ներից հրաժարվելու պահանջ է ներկայացնում

21:58 23.06.2020

Շիրակի մարզի գյուղական բնակավայրերի անօթևան ընտանիքների բնակարանային խնդրի լուծման երկու տարբերակ է գործում։ Բնակարանների գնման վկայագիր ծրագրից բացի, այս տարի մարզի 8 գյուղերում նախատեսվում է 55 բնակարան կառուցել։ Շահառուներն այն ընտանիքներն են, որոնք հրաժարվել են վկայագիր ծրագրից։ Ջաջուռ գյուղում 21 անօթևան ընտանիքից միայն մեկն է բնակարանի կառուցման շահառու, մյուսներին տրամադրվել են վկայագրեր։ Վկայագիր ստացած ընտանիքներից […]

̰
Նախարարները, մարզպետները դիմակ են բաժանել քաղաքացիներին

21:57 23.06.2020

Այսօր մի քանի նախարարներ, փոխնախարարներ ու մարզպետներ, նաև ոստիկանության պետը շրջել են մայրաքաղաքի փողոցներում ու դիմակներ բաժանել: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը այսօր շրջել է Երևանի Կենտրոն վարչական շրջանում և դիմակներ է բաժանել անցորդներին: https://www.facebook.com/zaruhibatoyan/videos/781337315735671/ Քաղաքացիներին դիմակներ է բաժանել նաև ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը: Վերջինս շրջել է Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում:   […]

̰
Երևանում վթարի հետևանքով մարդատարը բարձրացել է մյուսի վրա

21:38 23.06.2020

Այսօր՝ հունիսի 23-ին, Երևանում վթար է տեղի ունեցել։ Մոսկովյան-Մաշտոց խաչմերուկում 3 մարդատար մեքենա է բախվել։ Դիմացի մեքենան հարվածից բարձրացել է մյուսի վրա։ Մանրամասները՝ տեսանյութում։  

̰
Կորոնավիրուսի խնդրում երկրները համեմատելը շատ դժվար է, գրեթե անհնար. Թորոսյան

21:19 23.06.2020

«Կարևոր է, որ արտակարգ իրավիճակներում կարողանում ենք արտակարգ լուծումներ գտնել: Ամեն ինչ պետք է արվի արագ, ռեսուրսների հատկացումը պետք է լինի արագ»,- այսօր առցանց ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Կորոնավիրուսով պայմանավորված՝ Հայաստանի փորձը, նրա խոսքով, կարող է ուսանելի լինել աշխարհի շատ, այդ թվում՝ մեզնից բավական զարգացած երկրների համար: Նախարարն ասաց, որ համատեղ […]

̰
Արդեն 1 զոհ ունենք բժշկական անձնակազմից․ Թորոսյան

20:52 23.06.2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը այսօր՝ հունիսի 23-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց, որ Հայաստանում բուժաշխատող է մահացել կորոնավիրուսի հետևանքով: «Արդեն 1 զոհ ունենք բժշկական անձնակազմից, նաև դրա համար ենք շեշտում, որ բժշկական անձնակազմի պաշտպանությունը շատ կարևոր է»,- ասաց Թորոսյանը:

̰
Նոր Նորքի 4-րդ զանգվածում 12 ավտոտնակի տեղում կանաչ գոտի է ստեղծվել. Հ.Կարապետյան

20:41 23.06.2020

Նոր Նորքի 4-րդ զանգվածում բնակիչների ու թաղապետարանի համագործակցության արդյունքում 12 ավտոտնակի տեղում կանաչ գոտի է ստեղծվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ու կից լուսանկարներ հրապարակել:

̰
Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարին արձագանքում են նաև դրսից

20:20 23.06.2020

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն առցանց ասուլիսի ժամանակ տեղեկացրեց, որ ֆրանսիացի բժիշկների երկրորդ խումբն է գալիս Հայաստան: Ներկայացնելով գրասենյակի աշխատանքները՝ նա նշեց, որ համավարակի առաջին օրերից կապ են պահել առողջապահության նախարարության հետ. «Նրանք մեզ ուղեցույց են տվել՝ ինչպիսի՞ կարքիներ ունի ՀՀ-ն, ինչով կարող ենք աջակցել՝ սփյուռքի մեր հայրենակիցներին ներգրավելով»: Նա նաև նշեց, որ […]

̰
Ինչպես են աղբամանները գցում գետը. Հովսեփ Կուբատյանը տեսանյութ է հրապարակել

20:18 23.06.2020

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հովսեփ Կուբատյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․ «Ինչպես են աղբամանները գցում գետը։ Օրերս տեսանյութ էի հրապարակել, որտեղ ԵԱՍՄ աշխատակիցները Մյասնիկյան պողոտայի աղբամաններից երկուսը հայտնաբերել էին գետում։ https://www.facebook.com/kubatyan/videos/10220058413722826/ Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմը արդեն դիմել է ոստիկանություն։ Վստահ եմ, որ մեր համաքաղաքացուն շուտով կհայտնաբերեն»։

̰ ̰
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մասնակցեց ԵԱՀԿ 2020թ. Անվտանգության վերանայման տարեկան համաժողովին

20:00 23.06.2020

Հունիսի 23-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը տեսակապի ձևաչափով մասնակցեց ԵԱՀԿ 2020թ. Անվտանգության վերանայման տարեկան համաժողովին: Համաժողովի բացման նիստում հանդես եկան ԵԱՀԿ գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ և արտաքին գործերի նախարար Էդի Ռաման և ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը: Համաժողովին ելույթով հանդես եկավ նաև ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը: Հիշելով Հելսինկիի եզրափակիչ ակտի ստորագրման 45-րդ տարելիցը` նա […]

̰
Արսեն Թորոսյանը հանդիպել է ԱՀԿ ներկայացուցիչների հետ

19:48 23.06.2020

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Եգոր Զայցևին և ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային տնօրենի հատուկ խորհրդական ու Լատվիայում ԱՀԿ ներկայացուցիչ Միշել Թիերենին, որը գլխավորում է Հայաստան ժամանած առաքելությունը տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, ԱՀԿ առաքելությունը Հայաստանում է կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում մեր երկրի ռազմավարությունն ուսումնասիրելու և առաջարկներ անելու համար: Նախարարը […]

̰
Սկզբունքորեն դեմ եմ այդ փողոցային, ֆեյսբուքային արդարադատությանը. Ռուբեն Վարդազարյան

19:15 23.06.2020

Այսօր «Հեռանկար»-ի ձևաչափում ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի հետ զրույցում Արամ Աբրահամյանը հետաքրքրվեց երկու դատավորների՝ Ռոբերտ Քոչարյանի գործով վճիռներ արձակած Ալեքսանդր Ազարյանի ու Դավիթ Գրիգորյանի նկատմամբ կարգապահական վարույթ ու քրեական հետապնդում իրականացնելու հարցով: Արդյո՞ք զուգադիպություն են հենց նրանց նկատմամբ իրականացվող այս գործընթացները, հետաքրքրվեց հաղորդավարը. «Զուգադիպություն է, թե չէ, չեմ կարող պատասխանել, բայց ձեր բարձրացրած հարցերը քննության […]

̰
BACK_TO_TOP