16:38 13.06.2020
SHAMSHYAN.com-ն ահազանգ է ստացել Երևան քաղաքի Ազատության 25 հասցեում գործող «Մանանա» գեղեցկության սրահի դիմահարդար Էվելինա Հակոբյանից, ով հայտնել է, որ տնօրենը, առանց իրեն տեղյակ պահելու, հետևաբար նաև, առանց հաճախորդների իմացության, տեսախցիկ է տեղադրել իր աշխատասենյակում, որտեղ իրականացվել է նաև էլոս էպիլյացիա:
«12 տարի աշխատել եմ այդտեղ, աշխատում էի դիմահարդար, իմ սենյակում կատարում էի նաև դեմքի և ամբողջ մարմնի մազահեռացում: Մինչև կորոնավիրուսը մեր սենյակում տեսախցիկ չի եղել, չի էլ թույլատրվում դնել, քանի որ մարդիկ այդտեղ մերկանում են: Եթե անգամ դրվեր էլ, պետք է զգուշացվեր այդ մասին թե՛ ինձ և թե՛ հաճախորդներին: Տնօրենը թաքուն պատը ծակել է ու պատի մեջ տեսախցիկ է դրել, տեսախցիկն աշխատել է ամսի 10-20-ը, նկարվել ու տեսաձայնագրվել է ամբողջը, անգամ իմ անձնական կյանքը, երբ ես հեռախոսով եմ խոսում: Կանայք հանվում են այդտեղ, ես էլ եմ հանվել, ինձ մազահեռացրել։
Առանց իմանալու, բոլորս մերկ, ինչ, որ արել ենք, սաղ նկարվել է, տարբեր բնագավառի կանայք ու աղջիկներ են գալիս: Ես պատահական եմ հայտնաբերել տեսախցիկը, երբ նկատեցի թարթող կապույտ լույսը, գտա, տեսա՝ մեջը չիպ կա, չիպը հեռախոսով չբացեց, տարա ծրագրավորողի մոտ, չիպը բացեց, տեսնենք, մեջը ամբողջը նկարված է»:
Աշխատակցուհին տնօրենին հարցրել է, թե ինչու է նման ստոր քայլի գնացել, տնօրենն ասել է, թե դա արել է, քանի որ մտածել է, որ իր աշխատակիցը հաճախորդ ու գումար է գողանում իրենից.
«Ասում եմ՝ կադրերում բոլորս մերկ ենք, ի՞նչ եք արել, ասաց՝ լավ եմ արել, դրել եմ, դու ինձնից հաճախորդ ես գողացել, ասել եմ՝ ապացուցի, ասում է՝ գումար ես գողացել, ասել եմ՝ ապացուցի, կադրերում երևում է, որ հաճախորդը կասսայում է վճարում»:
Աշխատակցուհին կատարվածի համար դիմել է ԱԱԾ, ԱԱԾ-ն եկել, առգրավել է չիպն ու պատի միջից հանել տեսախցիկը. «Տնօրենն ինձ ասում էր՝ ո՞ւր պետք ա գնաս, բողոքես, ինձ ոչ մեկ ոչ մի բան չի կարող անել…իր տղան քննչական բաժիններից մեկում 3 ամիս է՝ քննիչ է աշխատում, երևի հույսը քննիչ տղայի վրա է դրել, որ կարող է թացից չոր դուրս գալ: Բայց չի մտածում, որ ինքը խախտել է բարոյական ու իրավական բոլոր օրենքները»:
Դիմահարդարն ասում է՝ մեր հրապարակումով ցանկանում է, որ տվյալ գեղեցկության սրահ ներկայումս այցելող հաճախորդներն իմանան, որ իրենց գաղտնի տեսագրում են և չայցելեն. «Մարդիկ եկել են, գումար տվել, իրենց գործողություններ են արել, ինքն էլ փռվել է մեջքի վրա ու նայել, թե ոնց են կանայք հանվում-հագնվում»:
23:25 18.07.2025
Մաքրման մեծածավալ աշխատանքներ մետրոպոլիտենումԵրևանի մետրոպոլիտենում արդեն մի քանի օր է ընթանում են լայնածավալ մաքրման աշխատանքներ։ Դրանք կազմակերպվում են փուլ առ փուլ՝ ուղևորների անվտանգությունն ու հարմարավետությունը պահպանելու նպատակով։ Մաքրումներն իրականացվում են հատուկ տեխնիկայի կիրառմամբ։ Դրանց շնորհիվ հնարավոր է հասնել նույնիսկ բարձրադիր հատվածներին՝ պատուհաններին, ապակեպատ կառույցներին ու կայարանային տանիքներին։ Կառամատույցները ևս լվացվում են՝ կրկին հատուկ սարքավորումների միջոցով։ Աշխատանքներն ընդգրկում են […] ...
23:12 18.07.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 18-ին ստորագրել է Բնակչության պետական ռեգիստրի մասին, «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքում լրացում-ներ և փոփոխություններ կատարելու մասին, «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը, «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ […] ...
22:58 18.07.2025
Դինամոյի և Բալտիկայի միջև խաղում առաջին հարվածը կատարել է շունըՌուսաստանի Պրեմիեր լիգայի (ՌՊԼ) նոր մրցաշրջանի առաջին խաղում Մոսկվայի «Դինամոյի» և Կալինինգրադի «Բալտիկայի» միջև առաջին խաղում առաջին խորհրդանշական հարվածը հասցրել է Դորա անունով շունը։ Նա մոսկովյան ակումբի դեսպանն է։ Խաղը տեղի է ունենում Մոսկվայում՝ Լև Յաշինի անվան «ՎՏԲ Արենա» կենտրոնական «Դինամո» մարզադաշտում: ՌՊԼ-ի նախորդ մրցաշրջանում «Դինամոն» զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի հինգերորդ տեղը, իսկ «Բալթիկան» հաղթեց Առաջին […] ...
22:46 18.07.2025
Դեսպան Անահիտ Հարությունյանը մասնակցել է Կանադայի ԱԳ նախարարի հետ կին դեսպանների հանդիպմանըՀուլիսի 16-ին, դիվանագիտության ոլորտում կանանց միջազգային օրվա շրջանակներում, Ն.Գ. ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանը մասնակցեց Կանադայում հավատարմագրված կին դեսպանների՝ Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ կայացած հանդիպմանը։ Միջոցառումը տեղի ունեցավ Կանադայում Սաուդյան Արաբիայի դեսպանության նախաձեռնությամբ։ Այս մասին հայտնել են Կանադայում ՀՀ դեսպանությունից: Հանդիպման ընթացքում մասնակիցները հնարավորություն ստացան բազմաթիվ հարցեր ուղղելու Կանադայի արտաքին գերատեսչության ղեկավարին ներկա համաշխարհային […] ...
22:29 18.07.2025
Կարևորվել են Հայաստանի և Բուլղարիայի միջև հարաբերությունների զարգացումըՍոֆիա աշխատանքային այցի շրջանակում պաշտոնական հանդիպումները եզրափակվեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի և Բուլղարիայի փոխվարչապետ, տրանսպորտի և կապի նախարար Գրոզդան Կարաջովի երկկողմ հանդիպմամբ։ Այս մասին հայտնել են ԲՏԱ նախարարությունից: Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են Հայաստանի և Բուլղարիայի միջև հարաբերությունների զարգացումը` ընդգծելով տրանսպորտի և ենթակառուցվածքների, կապի, հեռահաղորդակցության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցությունը […] ...
22:14 18.07.2025
ՊԵԿ. Մինչև նոյեմբերի 1-ը պետք է ներկայացնել եկամուտների տարեկան հայտարարագիրՀՀ ՊԵԿ-ից հիշեցնում են, որ մինչև նոյեմբերի 1-ը պետք է ներկայացնել եկամուտների տարեկան հայտարարագիր։ «Իսկ ինչո՞ւ է դա կարևոր. Որպեսզի պետությունը կարողանա ճիշտ ու նպատակային կազմակերպել սոցիալական, կրթական և առողջապահական ծրագրերը, իմանա՝ ում է պետք աջակցել և որտեղ է անհրաժեշտ բարելավում, պետք է ունենա բավարար տեղեկատվություն քաղաքացիների եկամուտների ու սոցիալական վիճակի մասին։ Եվ հիշի՛ր, հայտարարագիր […] ...