14:47 12.06.2020
2020-ի հունվար-մայիս ամիսներին ՊԵԿ-ի կողմից իրականացված հավաքագրումները կազմել են 583.6 մլրդ դրամ, ինչը 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 2.2 տոկոսով: Այս մասին այսօր` հունիսի 12-ին, կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության պետի տեղակալ Արթուր Հակոբյանը: «Սա տեղի է ունեցել այն պայմաններում, երբ հարկ վճարողերի և ֆիզիկական անձանց վերադարձվող […]
14:31 12.06.2020
2020թ. հունիսի 6-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի 4 աշխատակիցներ վիճաբանության ահազանգով մեկնել են Երևան քաղաքի Նոր-Արեշ 11-րդ փողոցի 133-րդ հասցե, որտեղ նույն հասցեի 52-ամյա բնակիչը՝ որը նախկինում եղել է ոստիկանության աշխատակից, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ վիճաբանել է իր տան մուտքի դիմաց ավտոմեքենան կայանած վարորդի հետ: Նկատելով ոստիկանության աշխատակիցներին 52-ամյա տղամարդը հայհոյանքներ է […]
14:23 12.06.2020
Չարենցավան համայնքի բակերի համատարած ասֆալտապատման աշխատանքները շարունակվում են։ Այդ մասին հաղորդում է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։ «Նախօրեին հերթական աշխատանքային այցով Չարենցավան համայնքում էի: Փոխմարզպետի, խորհրդականիս ու համայնքի ղեկավարի հետ շրջեցինք և դիտարկեցինք բազմաբնակարան շենքերի բակային հատվածների ասֆալտապատման աշխատանքները: ✅Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում անցյալ տարի մեկնարկել և այս տարի շարունակվում են 74 մլն դրամ […]
14:15 12.06.2020
Ոստիկանության արտակարգ ծառայությունը հսկիչ-անցակետերում. Վայոց ձորի մարզ։ ՀՀ ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել։ https://www.facebook.com/www.police.am/videos/1153165585021249/
13:50 12.06.2020
Կորոնավիրուսային համաճարակի պայմաններում հեռավար աշխատանքի հնարավորությունները վարչապետ Նիկոլ Փաշինյանը դրական է համարում։ Ազգային ժողովում պատգամավորի հարցին պատասխանելիս նա նաև իր օրինակով բացատրեց դրական կողմերը։ Նրա խոսքերով՝ հեռավար աշխատանքը թույլ է տալիս ավելի շատ շփվել ընտանիքի հետ, ինչն էլ դրական է անդրադառնում կատարվող աշխատանքի արդյունավետության վրա։ Նա հավանական է համարում, որ հնարավորության դեպքում հեռավար աշխատանքը նոր […]
13:48 12.06.2020
«Քաղաքացուն վերադարձնել խաղաղ ակցիաներ իրականացնելու ազատությունը» պահանջով այսօր Ազգային ժողովի շենքի մոտ բողոքի ակցիա է իրականացրել իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, ապա՝ բերման ենթարկվել։ Ըստ ոստիկանության պարզաբանման՝ Մելիքյանը բերման է ենթարկվել ոստիկանության պահանջները չկատարելու համար, այն է՝ կամովին դադարեցնել արտակարգ դրության պայմաններում հավաքի անցկացումը։ Մելիքյանի հետ բերման են ենթարկվել նաև ակցիայի մյուս մասնակիցները՝ Ռոբերտ Հայրապետյանը, Աշոտ Համբարձումյանը […]
13:46 12.06.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախաձեռնում է հակահամաճարակային զանգվածային շարժում։ Այս մասին նա ինքն ասաց Ազգային ժողովի հատուկ նիստի ընթացքում՝ պնդելով, որ այդպես է հնարավոր հասնել դրական արդյունքների։ Նա ասաց, որ եթե ինքը վարակվել է, ապա չի հետևել բոլոր կանոններին։ Փաշինյանը հիմա խոստանում է պահել հակահամաճարակային բոլոր կանոնները և կոչ է անում հետևել իր օրինակին։ Նա պնդում […]
13:40 12.06.2020
Գյումրիում քամու հետևանքով վնասված շենքերի մի քանիսի տանիքների նորոգումները համատիրություններն արդեն սկսել են։ Վնասված շենքերի թիվը 100-ից ավելին է։ Չափագրումներն ու հետևանքների վերացման համար պահանջվող ֆինանսների հաշվարկները համատիրությունները ներկայացրել են քաղաքապետարան։ Ծախսերի մի մասը համատիրություններն իրենց հավաքագրումների հաշվին են կատարում, մնացածը՝ քաղաքի բյուջեի հատկացումներով։ Վնասներ կրած շենքերը 18 համատիրությունների սպասարկման տարածքում են, որոնք էլ տեղական […]
13:36 12.06.2020
Եթե օրական 550-600 վարակման նոր դեպք արձանագրվի, ապա Հայաստանի առողջապահական համակարգի համար այդ բեռը տանելի կլինի։ Այս մասին իրենց իրականացրած հաշվարկների հիման վրա Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Բայց նա հնարավոր է համարում նաև այն տարբերակը, որ Հայաստանը վերադառնա լիարժեք lockdown-ի ռեժիմի, որպեսզի կարողանա զսպել համաճարակի գերտարածումը։ Դա կլինի այն դեպքում, երբ օրական հաստատվող […]
13:16 12.06.2020
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյան ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև. «Այսօր տաքսու մի վարորդ իմ ծանոթին այսպիսի պատմություն է պատմել. ինչ-որ մի երիտասարդ կին նստել է իր տաքսին և «զանգել» մի ինչ-որ տեղ ու մոտավորապես վարել այսպիսի խոսակցություն. «Մերի Նառան է վարչապետի աշխատակազմից: Վարչապետի պատվիրած ժամացույցը եկա՞վ: Հա՞, ինչ լավ […]
13:14 12.06.2020
Ազգային ժողովում մեկնարկեց հատուկ նիստը, որի ժամանակ պետք է քննարկվի կառավարության այն որոշումը, որի համաձայն՝ մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարացվում է ևս 1 ամսով։ Ըստ այդմ՝ արտակարգ դրությունը շարունակվելու է մինչև հուլիսի կեսերը։ Նիստին ներկա է նաև կառավարության կազմը՝ համապատասխան որոշման հիմնավորումները ներկայացնելու համար։ Հիմնական զեկուցումը ներկայացնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
13:00 12.06.2020
Քաղաքացին դիմել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող ավտոմեքենան «Փորձաքննությունների ազգային բյուրոյից» իրեն վերադարձնելու նպատակով: Նա տեղեկացրել է, որ սեփականության իրավունքով իրեն պատկանող ավտոմեքենայով ենթարկվել է ճանապարհատրանսպորտային պատահարի: Հետաքննության մարմինը պատահարի վերաբերյալ նյութերը ուղարկել է «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ՝ դատահետքաբանական և դատաավտոտեխնիկական փորձաքննություններ իրականացնելու նպատակով, սակայն փորձաքննությունների իրականացման ժամկետների ձգձգումների պատճառով՝ […]
12:54 12.06.2020
Սպիտակում կինը հրաժարվում է պատշաճ կերպով կրել դիմակը և այնուհետ չի ցանկանում գնալ ոստիկանության բաժանմունք: Արդյունքում՝ ոստիկանները բռնի ուժ են կիրառում նրա նկատմամբ: Մանրամասները՝ Spitak NEWS-ի տեսանյութում:
12:44 12.06.2020
«Բոլոր սուր չնչառական վարակներն աշնանն ակտիվանում են տարբեր երկրներում տարբեր սեզոնի՝ կախված ջերմաստիճանից: Մեզ մոտ դա նոյեմբերն է, նոյեմբերի վերջը, որովհետև մարդիկ սկսում են ավելի շատ մնալ տներում, փակ տարածքներում, չօդափոխել տարածքները, և ավտոմատ վարակման տեմպն աճում է, նույնը մենք տեսնում ենք գրիպի սեզոնին, նույնիսկ կորոնավիրուսի վտանգը հաղթահարած երկրների մոտ մնում է ուժեղ՝ հենց ձմեռային […]
12:31 12.06.2020
Քանի որ Մարտին Գալստյանն Ազգային ժողովի ԱԺՈ-001-Ա որոշմամբ ընտրվել է Կենտրոնական բանկի նախագահ եւ լիազորություններն ստանձնում է հունիսի 13-ից, այդ կապակցությամբ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է արձանագրություն Մարտին Գալստյանի՝ Կենտրոնական բանկի խորհրդի անդամի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ: «Հիմք ընդունելով Ազգային ժողովի ԱԺՈ-001-Ա որոշումը եւ Մարտին Գալստյանի դիմումը Կենտրոնական բանկի խորհրդի անդամի իր լիազորությունները դադարած համարելու […]
12:28 12.06.2020
«Եթե դուք 10 մահճակալի մասին եք խոսում 2200 մահճակալից, կարծում եմ՝ պատասխանն ակնհայտ է: Ոչ մի ամբիացիա չկա և չի կարող լինել: Ամբողջ առողջապահական համակարգն ի սկզբանե ներգրավված է եղել այս պրոցեսում հատուկ սկզբունքով: Էդ սկզբունքները միշտ լինելու են: Այո, լինելու են բժշկական կենտրոններ, որոնք պետք է հեռու մնան կորոնավիրուսից կենտրոնական որոշումների շնորհիվ, հակահամաճարակային և […]
12:11 12.06.2020
Բժիշկ Վահե Տեր-Մինասյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Մոսկվայից բժիշկների մեծ խումբ է օգնության ժամանելու Հայաստան: «Երեկ ուշ երեկոյան տեղակացա, որ, հետևելով Մոսկվայի Պավլովյան հիվանդանոցի գլխավոր բժիշկ Գեորգի Մելքոնյանի կոչին, մեծ թվով հայազգի և այլազգի ռուսաստանցի մասնագետներ են անդամագրվել Հայաստան ժամանող կամավորների խմբին։ Թիմում կլինեն նեղ մասնագետներ, որոնք բավական փորձ ունեն կորոնավիրուսի դեմ պայքարում։ Այսպիսին […]
12:10 12.06.2020
2019թ. պետբյուջեում սոցիալական ծրագրերի իրականացման նպատակով հատկացվել է ավելի քան 454 մլրդ դրամ, որը կազմում է պետբյուջեի 27 տոկոսը, իրականացվել են 16 ծրագրերի 100-ից ավելի միջոցառումներ: Ոլորտային ծախսերն առանձին-առանձին ԱԺ-ում առողջապահության և սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Մանրամասները՝ տեսանյութում:
12:06 12.06.2020
«Այսօր էլ ունենք 612 նոր դեպք, ինչը ցածր թիվ չէ մեզ նման փոքր երկրի համար: Մեր գործողությունները պետք է ինտենսիվորեն ուղղված լինեն հենց թվերի զսպման ուղղությամբ, որովհետև միայն նոր մահճակալներ, թթվածին, սարքեր, բժիշկներ, հարցը չի լուծելու: Հարցը կլուծի թվերի զսպումը մեր գործողություններով, թիրախային աշխատանքներով, միգուցե նոր կանոններ տնտեսվարողների նկատմամբ, միգուցե սահմանափակումներ ինչ-որ ոլորտներում: Գործիքակազմը մոտավոր […]
11:52 12.06.2020
Արտակարգ դրությունը երկարացնելու նախագիծը ներկայացրել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ նշելով, որ 3-րդ երկարաձգման ժամանակ որոշակի փոփոխություններ են կատարվել: Այս անգամ արտակարգ դրության ժամանակ կսահմանափակվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության լիազորությունները, որ վերջինս հնարավորություն ունենա արգելանք չդնել կամ բռնագանձում չտարածել այն դրամական միջոցների վրա, որոնք տրամադրվել են ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից այլ ֆիզիկական անձանց՝ կորոնավիրուսի […]
11:19 12.06.2020
ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։ Դրան զուգահեռ տարբեր վարչական շրջաններում իրականացվում են հատուկ միջոցառումներ՝ ապահովելով Պարետի որոշումների պահանջների կատարման նկատմամբ արդյունավետ հսկողություն։ Ընդհանուր առմամբ՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 30316 արձանագրություն, իսկ հունիսի 11-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է […]
11:18 12.06.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և վարչապետ Միխայիլ Միշուստինին՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ: Վլադիմիր Պուտինին ուղղված ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ պետական տոնի` Ռուսաստանի օրվա կապակցությամբ: Այս տոնն անքակտելիորեն կապված է Ռուսաստանի Դաշնության քաղաքական, սոցիալ-տնտեսական նվաճումների, միջազգային ասպարեզում նրա դերի ամրապնդման հետ: Հայաստանի և […]
11:05 12.06.2020
ՀՀ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ հունիսի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 15281 դեպք, որոնցից 5639-ն` առողջացած, 258-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 13-ով ավելի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9298 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 77686 թեստավորում։ Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 612 […]
10:06 12.06.2020
Հաշվի առնելով «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) իրականացման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքերով նախաքննության ընթացիկ արդյունքների վերաբերյալ պարբերական հանրային իրազեկման կարևորությունը՝ ՀՀ Գլխավոր դատախազությունը ներկայացնում է միջանկյալ ամփոփում։ Քրեական գործով առկա տվյալներն առերևույթ վկայում են, որ իրավասու պաշտոնատար և ծրագրի հետ առնչություն ունեցող անձանց կողմից մրցույթների իրականացման գործընթացում խախտումներ թույլ տալու, Ծրագրի անարդյունավետ ղեկավարման, աշխատանքների […]
09:56 12.06.2020
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հունիսի 11-ին ընդունել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության պատվիրակությանը՝ նախագահ Արսեն Ղազարյանի գլխավորությամբ։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատյանը։ Ի թիվս բազմաթիվ հարցերի՝ քննարկվել են կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված իրավիճակի հաղթահարմանն ուղղված՝ Կառավարության ձեռնարկած սոցիալ-տնտեսական միջոցառումների ընթացքը, գործարարության առջև ծառացած խնդիրները, վերջիններիս […]
09:30 12.06.2020
Պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ փոփոխություններ են կատարվել Իրանի հետ որոշ ապրանքների արտահանման և ներմուծման սահմանափակումներում։ Ուժը կորցրած են ճանաչվել ապրիլի 3-ի որոշման 2-րդ և 3-րդ կետերը։ Այդ կետերը սահմանում են․ «․․․2․ Ընդունել ի գիտություն Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև բոլոր տեսակի ապրանքների փոխադրումն (արտահանում, ներմուծում, տարանցում) իրականացվում է հաշվի առնելով «Մեղրի» անցումային կետի բացթողումային հնարավորությունները […]
09:09 12.06.2020
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով․ «Կայծակի հարվածը Խոր Վիրապի վրա։ Լուսանկարը ուղարկել է Համո Վերդյանը։ 12․06․2020»։ https://www.facebook.com/photo.php?fbid=3246235142106379&set=a.790094277720490&type=3&theater
08:29 12.06.2020
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 12-ին կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11։00-17:00 Երվանդ Քոչարի փ. 1,3 շենքերը, Վրացյան փ. 79-95 սեփական տները, Ալեք Մանուկյան փ. 8/1 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Աբովյան փ. 3/2, 5/1 շենքերը, Թումանյան փ. 19, 21, 21/1, 21/4 շենքերը, Տերյան […]
00:00 12.06.2020
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ելույթն Արևելյան գործընկերության՝ տեսաժողովի ձևաչափով անցկացված նախարարական համաժողովին․ «Շնորհակալություն, Հելգա: Ես նույնպես շատ ուրախ եմ այս վիրտուալ ձևաչափով «հանդիպելու» իմ բոլոր գործընկերներին և հույս ունեմ, որ ի վերջո մոտ ապագայում կկարողանանք առդեմ հանդիպել: Այս համաժողովը շատ լավ հնարավորություն է մյուս շաբաթ կայանալիք ղեկավարների տեսաժողովին ընդառաջ մտքեր փոխանակելու առումով: Եվրոպայի արևելյան […]