TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+29.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

ՀՀ-ն նպատակ չունի քաղաքականություն իրականացնել մեկ գործընկերոջ հետ ի հաշիվ մյուսի. Մնացականյան

14:50 11.06.2020

«Իսրայելում ՀՀ դեսպանություն բացելը կարող է վնասել Իրանի հետ հարաբերություններին»,- ԱԺ-ում լրագրողները նման հարց են ուղղել Զոհրաբ Մնացականյանին: Նա հիշեցրել է, որ Իրանի հետ հարաբերությունները շատ լավ մակարդակի վրա են և շարունակվում են նաև այս շրջանում: «Շարունակվում է մշտական երկխոսությունը վարչապետի ու Իրանի նախագահի միջև մեր ծրագրերն առաջ տանելու նպատակով, մեր դիվանագիտական ներկայացուցչություններն աշխատում են […]

̰
Կառավարությունը բյուջետային վարկ կտրամադրի ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների համար

14:48 11.06.2020

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետն անդրադարձել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի հետ կապված իրավիճակին: Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգման աշխատանքների անընդհատությունը և հաջող ավարտն ապահովելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: «Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի […]

̰
Հանքավայրերի մասնատումը պետք է բացառել. գործադիրը հավանություն է տվել «ՀՀ ընդերքի մասին» օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծին

14:45 11.06.2020

Կառավարությունն այսօր հավանություն է տվել «ՀՀ ընդերքի մասին» օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծի փաթեթին: Նախագիծը ներկայացրել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, նշելով բավականին լայն և կարևոր հարցեր են ընդգրկված: Այն նպատակ ունի ընդերքի ռացիոնալ և արդյունավետ օգտագործելու նպատակներ են և հարցեր, որոնք մեկ տարվա ընթացքում գրավել են ուշադրությունը: Հիմա փորձում […]

̰
Ունենք երկու մեկուսացած անձ և մի քանի ինքնամեկուսացած, ովքեր շփումներ են ունեցել. Մնացականյանը՝ ԱԳՆ-ի աշխատակազմի մասին

14:34 11.06.2020

Լրագրողներն այսօր ԱԺ-ում ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանից հետաքրքրվել են, թե ինչ թվով վարակակիրներ կան արտաքին գերատեսչությունում: «Ընդհանուր առմամբ, մենք շատ վաղ շրջանում գնահատեցինք, թե ինչպես պետք է վերակազմակերպենք աշխատանքը նախարարությունում, առցանց աշխատանքը կազմակերպենք։ Առաջին շրջանում շատ ավելի մեծ ռեսուրս էր ներդրվում համավարակից բխող խնդիրներին առնչվելու։ Ամենամեծ խնդիրը քաղաքացիների վերադարձին վերաբերող հարցն էր, ինչ-որ նշաններ են նկատվում […]

̰
Քրեական ենթամշակույթի դեմ պայքարը նախապատրաստական փուլից անցել է իրականացման փուլ. 10 անձի մեղադրանքներ են առաջադրվել

14:21 11.06.2020

Քրեական ենթամշակույթին առնչվող արարքները քրեականացնող՝ ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքը 2020թ. փետրվարի 22-ին ուժի մեջ մտնելու պահից սկսած՝ ՀՀ գլխավոր դատախազությունը լայնածավալ գործունեություն է իրականացրել հանրային բարձր վտանգավորություն ներկայացնող այդ արարքների դեմ քրեաիրավական պայքարը հնարավորինս բարձր արդյունավետությամբ իրականացնելու նախադրյալներ ստեղծելու նպատակով: Մասնավորապես՝ օրենսդրական փոփոխություններն ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո ՀՀ […]

̰
Բջջային հավելվածի միջոցով կարող է արձանագրվել 12 տեսակի իրավախախտում. ՀՀ ոստիկանապետ

14:15 11.06.2020

ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը ներկայացրել է պետական սեփականություն հանդիսացող հատուկ մշակված համակարգում՝ բջջային հավելվածում գրանցված նույն անձի կողմից նույն տրանսպորտային միջոցի վերաբերյալ էլեկտրոնային հաղորդում ուղարկելու ամսական և տարեկան առավելագույն քանակը, ինչպես նաև բջջային հավելվածի միջոցով արձանագրվող իրավախախտման տեսակները սահմանելու մասին նախագիծը: «Ըստ ներկայացված նախագծի՝ ամսական մեկ օգտատիրոջ կողմից միևնույն տրանսպորտային միջոցի վերաբերյալ կարող է ներկայացվել […]

̰
Հիմքում ոչ թե ճգնաժամ է, այլ դաշնակցային բանակցություն հայ-ռուսական համագործակցության, որը որևէ կերպ խարխլված չէ. Մնացականյան

14:13 11.06.2020

Այսօր ԱԺ-ում լրագրողների հարցերին է պատասխանել ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, մասնավորապես նրան հարց է ուղղվել այն մասին, թե ինչպիսին են ՌԴ-ի հետ հարաբերությունները Լավրովի վերջին հայտարարությունից հետո, արդյոք հստակեցումների կարիք չի եղել: «Ունեցել ենք երեք հեռախոսազրույց, որը հրապարակվել է, միայն այդ հեռախոսազրույցներով չի իրականացվում հայ-ռուսական երկխոսությունը, հեռախոսազրույցը եղել է այս շրջանում, երբ հեռախոսային դիվանագիտությունը հիմնական […]

̰
Քրեական պատասխանատվություն` փաստաբանի և նոտարի գործունեությունը խոչընդոտող ցանկացած սուբյեկտի նկատմամբ

14:08 11.06.2020

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամներ Ալեն Սիմոնյանն ու Նիկոլայ Բաղդասարյանն առաջարկում են ցանկացած անձի կողմից փաստաբանի ու նոտարի գործունեության խոչընդոտումը քրեականացնել: Գործող կարգավորումներով` նման արարքը պատժվում է միայն պաշտոնատար անձանց կողմից իրականացվելու դեպքում: Պատգամավորներն առաջարկում են նաև խստացնել վերոնշյալ հանցանքի համար պատիժը: Կառավարությունը ներկայացրել է առաջարկություններ, որոնք ընդունվել են հեղինակների կողմից:

̰
Հայաստան-Իրան հարաբերությունները երկուստեք պայմանավորված չեն երրորդ երկրների հետ ունեցած հարաբերություններով

14:00 11.06.2020

Հունիսի 10-ին տեղի է ունեցել ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Ա. Թումանյանի հանդիպումն ԻԻՀ ԱԳՆ Կովկասի վարչության պետ Մ. Ֆաղանիի հետ: Այդ մասին տեղեկացնում են Իրանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում: Դեսպան Թումանյանը Մ. Ֆաղանիին տեղեկություններ  է ներկայացրել ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության առջև հունիսի 9-ին տեղի ունեցած բողոքի հավաքի մասին: Մ. Ֆաղանին, նշելով Թել Ավիվում ՀՀ դեսպանության բացման կապակցությամբ […]

̰
Գուցե պետք է ներողություն խնդրեմ, որ ինչ-որ հարցերում կարող էինք ուրիշ կերպ վարվել. Թորոսյան

13:22 11.06.2020

Ազնվության, անկեղծության և սխալները ընդունելու մասին … Այսպես էր վերնագրել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր տեսաուղերձը։ Նախարարը խոսել է կորոնավիրուսի դեմ պայքարում թույլ տված հնարավոր սխալների ու հապաղումների մասին, անդրադարձել առաջիկա անելիքներին։ Նա նշել է, անցած գրեթե 4 ամիսները ու հիվանդության դեմ պայքարը թույլ են տվել հասկանալ տարածման տեմպերը, թե որքան վարակիչ է […]

̰
Կառավարությունը հենց նոր հավանություն տվեց «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին

13:15 11.06.2020

Կառավարությունը հենց նոր հավանություն տվեց «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։ «Հայաստանի Հանրապետությունը 2007 թվականին ստորագրեց Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան և կամընտիր արձանագրությունը։ Սակայն 2010 թվականի սեպտեմբերի 22-ին վավերացրեց միայն Կոնվենցիան։ […]

̰
Պետբյուջեից բյուջետային վարկ կտրամադրվի Հայկական ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման համար

12:57 11.06.2020

ՀՀ պետական բյուջեից բյուջետային վարկ կտրամադրվի Հայկական ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման համար: Այս մասին որոշում ընդունվեց կառավարության այսօրվա նիստում: «Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգում» ծրագրի շրջանակներում ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև կնքվել են 2014թ. դեկտեմբերի 20-ին համագործակցության մասին և 2015թ. փետրվարի 5-ին վարկի տրամադրման մասին համաձայնագրերը: Խոսքը 300 միլիոն ԱՄՆ դոլարի […]

̰
Երևանի քաղաքապետարանի «Մեկ պատուհան»-ի աշխատանքը՝ արտակարգ ռեժիմի պայմաններում

12:50 11.06.2020

Երևանի քաղաքապետարանի վարչական երկու շենքերի «Մեկ պատուհան» գրասենյակները շարունակում են ընդունել քաղաքացիներին՝ պահպանելով պարետատան սահմանած կանոնները: Սոցիալական հեռավորություն պահելու նպատակով գրասենյակի մուտքի մոտ արվել են հատուկ գծանշումներ, քաղաքացիները պարտադիր կերպով ջերմաչափվում են, իրականացվում են ախտահանման աշխատանքներ:

̰
Որոշ հարևան պետություններ իրենց դեսպանատներում նույնքան գումար են ծախսում հակահայ քաղաքականության համար, որքան մեր դեսպանատները միասին. հարց ԱԳՆ-ին

12:40 11.06.2020

Որոշ հարևան պետություններ իրենց դեսպանատներում նույնքան գումար են ծախսում հակահայ քաղաքականության համար, որքան մեր պետությունը տրամադրում է բոլոր դեսպանատներին միասին. հարցն այսօր խորհրդարանում բարձրացրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը՝ դիմելով ՀՀ արտաքին գործերի նախարարին: Նա այսօր մասնակցում է 2019թ. բյուջեի քննարկումներին, որն ընթանում է արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հետ համատեղ: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Փոփոխությունների առաջարկ դատական գործերի քննության ընթացակարգում

12:38 11.06.2020

Կառավարությունն առաջարկում է Վճռաբեկ դատարանի վարչական և քրեական գործերի քննության ընթացակարգում ներմուծել գրավոր ընթացակարգի հնարավորությունը: Նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում և արժանացել դրական եզրակացության: Գործադիրը կարծում է, որ նախագիծն արդյունավետ կլինի նաև կորոնավիրուսի պայմաններում դատարանի աշխատանքի տեսանկյունից:

̰
Նպատակադրումն ու ռազմավարությունը հետևյալն է՝ անընդհատ խստացնել և ապահովել հակահամաճարակային կանոնների պահպանումը. Փաշինյան

12:34 11.06.2020

Կարծում եմ, որ մեր պարետատատն որոշումների շրջանակում պետք է խստացվեն կանոնների պահպանման վերահսկողությունը՝ սկսած սովորական քաղաքացիներից, վերջացրած տնտեսվարող սուբյեկտներով: Այս տեսակետը կառավարության նիստի ընթացքում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Եթե կարիք լինի, նաև որոշումներ փոխենք՝ ըստ իրավիճակի»,- ասաց Թորոսյանը: Ի պատասխան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նպատակադրումն ու ռազմավարությունը հետևյալն է՝ անընդհատ խստացնել և […]

̰
Ունենք հարաբերականորեն կայուն ծանրաբեռնվածություն մահճակալային ֆոնդի տեսանկյունից. Թորոսյան

12:28 11.06.2020

Երեկ արձանագրված նոր դեպքերի թիվը հասել է 566-ի: Այս մասին կառավարության նիստի ընթացքում տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարարը: «Սա բացարձակ թվով, իհարկե, նշանակալի աճ է, բայց պետք է փաստենք նաև, որ հետազոտությունների թիվն էլ է մոտավորապես այդքան տոկոսով մեծ եղել: Արվել է 2233 թեստ՝ նախորդ օրվա 1751-ի փոխարեն: Ցավոք պետք է նշեմ, որ ունենք 18 մահվան […]

̰
Համավարակի այս օրերին առավել կարևոր է մեր բոլորի ջանքերի մեկտեղումը. Սասուն Միքայելյան

12:25 11.06.2020

Երկրապահ կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով ԵԿՄ վարչության և ԵԿՄ բոլոր  անդամներին զերծ մնալ այնպիսի հրապարակային հայտարարություններից, որոնք չեն արտահայտում ԵԿՄ դիրքորոշումը: Ներկայացնենք Սասուն Միքայելյանի հայտարարությունը․ «Հարգելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ երկրապահներ, ազատամարտիկներ, ՀՀ Երկրապահ կամավորականների միությունը ստեղծվել է պատերազմի բովում, ստեղծվել է, որպեսզի պաշտպանի մեր երկրի սահմանները, մեր պետականությունը, մեր պետության […]

̰
ՃՏՊ Սարավան գյուղի մոտակայքում

12:10 11.06.2020

Հունիսի 10-ին, ժամը 18:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի 154-րդ կմ-ին «Առգե բիզնես» ՍՊԸ-ին պատկանող «Mercedes» մակնիշի (վարորդ՝ Մխիթար Գ․, ծնված 1961 թ.) բեռնատար ավտոմեքենան դուրս […]

̰
ՀԱԹ-ում 20-ամյա երիտասարդին հրազենային վնասվածք պատճառելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ

11:49 11.06.2020

2020թ. հունիսի 10-ին՝ ժամը 21:43-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ ձախ ոտքի հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել Երևան քաղաքի 20-ամյա բնակիչ: Միաժամանակ քաղաքացիներից ահազանգեր են ստացվել այն մասին, որ 2020թ. հունիսի 10-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Հարավարևմտյան Ա1 թաղամասում գործող թիվ 174-րդ դպրոցի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում […]

̰
Դասընկերոջը դանակահարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան

11:47 11.06.2020

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է անչափահասի կողմից դասընկերոջը դանակահարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, շարժառիթը: Քննությամբ մասնավորապես պարզվել է, որ 2019 թվականի նոյեմբերի 26-ին Երևանի դպրոցներից մեկի բակում հասակակից տղաների՝ 12-րդ դասարանի աշակերտների […]

̰
Զոհրաբ Մնացականյանն ԱԳՆ-ում աշխատավարձերի բարձրացման անհրաժեշտություն է տեսնում

11:42 11.06.2020

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ԱԳՆ-ում և պետական ծառայության այլ հատվածներում աշխատավարձերի համապատասխանեցման խնդիր է տեսնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մնացականյանն ասաց Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ընթացքում: «Անհրաժեշտություն կա աշխատավարձերի որոշ աճի: Այդ հարցի հետաձգումը պահպանում է անկայունությունը գերատեսչության համար՝ արդյունավետ […]

̰
Ովքեր և ինչ դեղորայք կարող են անվճար ստանալ պետությունից․ ՄԻՊ

11:22 11.06.2020

Մարդու իրավունքների պաշտպանին 2019 թվականի բողոքների ուսումնասիրությունը վկայում է, որ անվճար դեղորայք ստանալու ընթացակարգի վերաբերյալ իրազեկման աշխատանքներ քաղաքացիների համար չեն իրականացվում։ Մասնավորապես, քաղաքացիները բողոքով նշել են, որ սոցիալական վիճակից ելնելով, հնարավորություն չունեն այս կամ այն դեղորայքը ձեռք բերել: ?Ուսումնասիրությունը վկայում է, որ դիմողների մեծ մասը պատկանում է անվճար կամ արտոնյալ պայմաններով ամբուլատոր պոլիկլինիկական բժշկական հաստատությունների […]

̰
Կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն ավելացել է 566-ով, գրանցվել է մահվան 18 դեպք

10:52 11.06.2020

ՀՀ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ հունիսի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 14669 դեպք, որոնցից 5466-ն` առողջացած,245-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 18-ով ավելի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8876 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 75389 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 566 նոր […]

̰
Երևանի պոլիկլինիկաների կողմից հսկվում է Covid-19 վարակով 1187 պացիենտ․ Հակոբ Կարապետյան

10:45 11.06.2020

Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Covid-19 ՕՐՎԱ ԱՄՓՈՓ Տեղեկացնում ենք, որ 2020 թվականի հունիսի 10-ին, 1️⃣Երևանի քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկական բուժհաստատություններում հաշվառված 380 քաղաքացու կատարվել է ռենտգեն հետազոտություն, իսկ 121 քաղաքացու մոտ ախտորոշվել է թոքաբորբ: 2️⃣Երևանի քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկական բուժհաստատություններում հաշվառված Covid-19 վարակով կասկածելի թվով 417 պացիենտներին կատարվել է նմուշառում: 3️⃣Երևանի […]

̰
Խնձորուտ-Նոր Ազնաբերդ-Զառիթափ հանրապետական նշանակության 14 կմ ճանապարհը հիմնանորոգվում է

10:15 11.06.2020

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել Վայոց ձորի մարզում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների վերաբերյալ՝ կից գրելով․ • Հիմնանորոգվում է Խնձորուտ-Նոր Ազնաբերդ-Զառիթափ հանրապետական նշանակության 14 կմ ճանապարհը • Վերանորոգվում է Գետափի և Հորբատեղի ճանապարհը։

̰
Տուն-ինտերնատներում բնակվող 10 տարեցներ առաջիկայում կտեղափոխվեն փոքր տուն

10:08 11.06.2020

Տուն-ինտերնատներում բնակվող 10 տարեցների խնամքը համայնքային փոքր տանն իրականացնելու նպատակով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն արդեն իսկ ձեռք է բերել համապատասխան շինություն, որն առաջիկայում կվերանորոգվի և կհարմարեցվի նոր բնակիչների համար: Ծրագրի իրականացումը հնարավոր է դարձել նախարարության և նիդերլանդական «Avondglans» հիմնադրամի միջև կնքված պայմանագրի շնորհիվ, որի համաձայն համայնքային փոքր տան կառուցման և կահավորման աշխատանքների իրականացման […]

̰
Արսեն Թորոսյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի իր գործընկերոջ հետ

10:05 11.06.2020

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեի հետ: Քննարկվել են բուժական և հակահամաճարակային միջոցառումներին առնչվող հարցեր: Առողջապահության ոլորտի պատասխանատուները ներկայացրել են Հայաստանում և Վրաստանում ստեղծված համաճարակային իրավիճակը, մտքեր փոխանակել առաջացած մարտահրավերին հասցեագրման ուղղությամբ ազգային մակարդակում ձեռնարկվող միջոցառումների մասին, ինչպես նաև քննարկել փոխօգնության հնարավորությունները: Կարևորելով երկկողմ քննարկումները՝ գործընկերները պայմանավորվել են ստեղծել փորձի […]

̰
Հրդեհ քաղաքապետարանին պատկանող տնակում

09:10 11.06.2020

Հունիսի 10-ին, ժամը 22:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վարդենիս-Սոթք ավտոճանապարի 5-րդ կմ-ին այրվում է տնակ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։35-ին, մարվել՝ 22։58-ին։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է քաղաքապետարանին պատկանող տնակում։ Այրվել է Վարդենիս-Սոթք ավտոճանապարի 6-րդ կմ-ի ձախակողմյան […]

̰
Հետևում եմ այլ երկրների սխալներին. Արսեն Թորոսյան

08:22 11.06.2020

Մեր բժիշկներն այս հիվանդության բուժման այնպիսի հարուստ փորձ ունեն, որ մենք կարող ենք նույնիսկ շատ երկրների խորհուրդ տալ, թե ինչպես բուժել պացիենտներին։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ «Մեր պրոֆեսիոնալ բժիշկները, մեր մոտ հաղթահարումից հետո կարող են արտագնա դասախոսությունների գնալ և օգնության ձեռք մեկնել մեր բարեկամ երկրներին։ Ինչքան էլ ճգնաժամային […]

̰
BACK_TO_TOP