23:43 11.06.2020
Հանրապետության տարածքում՝ Հունիսի 11-12-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 13-14-ը հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Հունիսի 15-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Հունիսի 11-12-ը կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում […]
23:08 11.06.2020
ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ հունիսի 14-16-ը մի քանի չվերթ կիրականացվի։ «Հարգելի քաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ ս. թ. հունիսի 13-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 02:45, Երևանից մեկնում ժամը 03:35): Ս. թ. հունիսի 14-ին կիրականացվի Ակտաու-Երևան-Ակտաու չվերթը Scat ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 01:00, Երևանից մեկնում ժամը […]
22:57 11.06.2020
ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և կից լուսանկար հրապարակել. «Ինչ-որ բացատրություն կա՞ սրան Այս անձնագիրը ինձ տրամադրել է այս տիկնոջ ամուսինն ու հորդորել է հրապարակել: Մարինան ծնվել է Արցախի Մարտունու շրջանի Ճարտար գյուղում: Անձնագրի ժամկետը լրանալուց հետո Արցախից Մարինային ուղարկում են Երևան և Դավթաշենի անձնագրային բաժանմունքում մեկ տարի առաջ, 2019 […]
22:22 11.06.2020
Թթվածնի 28 խտացուցիչները հասան Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը և կից լուսանկարներ հրապարակել։
22:08 11.06.2020
Խնդրում ենք ըմբռնումով մոտենալ սխալի փաստին և հաշվի առնել, որ համավարակի օրերին ինչպես բժիշկներն են աշխատում օրուգիշեր, այնպես էլ ծրագրավորողները. հայտարարություն «Հարգելի հայրենակիցներ, ❗«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում այսօր հայտնված ուղեգիրը, որտեղ նշված է «Մեկուսացման հասցե՝ Ադրբեջան, Շուշի քաղաք», տեխնիկական սխալի հետևանք է: Այդ բառերը ոչ ոք չի լրացրել ձեռքով, դա պարզապես Յանդեքսի էլեկտրոնային քարտեզի ավտոմատ տվյալն […]
21:58 11.06.2020
«Նորք» ԻԿՀ-ն հայտարարություն է տարածել. «Հայաստանի Հանրապետության հարգելի քաղաքացիներ, տեղեկացնում ենք Ձեզ քիչ առաջ լայն տարածում գտած դեպքի վերաբերյալ։ ‼️Ի գիտություն. ✅ Արմեդ ծրագիրը, որի միջոցով է փոխանցվում են պացիենտների մասին տեղեկությունները սինխրոնիզացված է Google Map համակարգի հետ և հասցեները ֆիքսվում են նշված ծրագրի միջոցով։ ‼️Որպես հասցե Արցախի Հանրապետությունը, Google map քարտեզ որոնողական-տեղեկատվական ծառայությունը ցավոք սրտի […]
21:21 11.06.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են կառավարության հակաճգնաժամային միջոցառումներին ու ծրագրերին վերաբերող հարցեր: Մասնավորապես, հաշվի առնելով ճգնաժամային իրավիճակը, քննարկվել են բիզնեսի համար շահութահարկի գծով առավել նպաստավոր պայմանների ստեղծմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել հարկային վարչարարության մեխանիզմներին, ներկայացված առաջարկություններին ու կարծիքներին: Կարևորելով գործարար միջավայրի բարելավման ու բիզնեսին հնարավորինս օժանդակություն ցուցաբերելու […]
21:11 11.06.2020
Հարգելի երիտասարդներ, դիմակ չկրելու, սոցիալական հեռավորություն չպահպանելու այսպիսի անզգույշ քայլով դուք վտանգում եք ձեր կողքի մեծահասակների կյանքը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ու կից լուսանկար հրապարակել:
21:02 11.06.2020
Հակաճգնաժամային 18-րդ միջոցառման շրջանակում տնտեսվարողներին փոխանցվել է շուրջ 2.1 մլրդ դրամ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջից։ Միջոցառման շահառու են համարվել և ծանուցվել 12227 հարկ վճարողներ: Հունիսի 11-ի դրությամբ աջակցությունը ստանալու դիմում են ներկայացրել 11708-ը։
20:56 11.06.2020
Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանը կնոջ ու երեխաների հետ վարակվել է կորոնավիրուսով։ Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատել է Մնացականյանը։ Նա նշել է, որ թեստավորվել է, և պատասխանը դրական է եղել։ «Փառք Աստծո, համեմատ ավելի լավ են կինս ու երեխաներս։ Հիմա պայքարում ենք թոքաբորբի դեմ։ Թույլ եմ, չեմ կարող խոսել»,- ասել է […]
20:47 11.06.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Չէի ուզենա վարակիչ հիվանդության դեմ պայքարը այս տրամաբանության մեջ ներկայացնել, բայց մենք բոլորս ի վերջո պետք է ընտրենք, թե այս շրջափուլում ինչն է մեզ համար ավելի կարևոր և թանկ. Մեր սեփական երեխայի հարսանիքը, թե մեր սեփական ծնողի կյանքը… Մեր ընկերոջ երեխայի կնունքի խնջույքին մասնակցելը, թե […]
20:26 11.06.2020
Համավարակի շրջանում Արցախյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններն ընթանում են հեռավար տեսակոնֆերանսների միջոցով: Հիմնական գերակայությունը գործունեությանը չխոչընդոտող միջավայրի պահպանումն է: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Նա պատասխանել է նաև լրագրողների հարցերին: Մանրամասները՝ տեսանյութում։
19:45 11.06.2020
Օգնություն մենք առաջին հերթին պատրաստվում ենք խնդրել ՀՀ քաղաքացիներից: Այս մասին պարետատան նիստից հետո նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում ՀՀ կառավարությունը պատրաստվում է օգնություն խնդրել միջազգային հանրությունից, այդ թվում՝ բժիշկների ու դեղորայքի տեսքով: «Մեր ուղերձը հետևյալն է՝ օգնեք մեզ, որ օգնենք ձեզ, և եկեք իրար օգնենք, որ […]
19:26 11.06.2020
Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի այսօրվա առցանց ասուլիսում հարց է հնչել, թե ինչու, լինելով Հայաստանի ռազմավարական գործընկերը, ՌԴ-ն չի նվազեցնում գազի սակագինը: «Ռուսաստանի կողմից Հայաստանի գազամատակարարման հարցը կարգավորվում է 2013 թվականին կնքված պայմանագրով: Թեև այդ պայմանագրի մասին ԶԼՄ-ներում խոսվում է տարբեր բնորոշումներով, բայց ես կուզեի շեշտել, որ դա փաթեթային համաձայնագիր է, որն […]
19:23 11.06.2020
Համավարակի հաղթահարումից հետո ու նույնիսկ դրանից առաջ, քննության պետք է առնենք քաղաքական շատ ուժերի պահվածքը: Այդ մասին խոսեց վարչապետը պարետատան նիստից հետո՝ պատասխանելով այն հարցին, որ ընդդիմադիր ուժերը գտնում են, որ կորոնավիրուսի դեմ պայքարը իշխանությունը ձախողել է: «Պիտի քննենք ու հանրայնորեն գնահատական տանք, թե նրանց գործողություններն ինչքանով են նպաստել երկրում համավարակի հաղթահարմանն ու ընդհակառակը՝ ինչքանով […]
19:09 11.06.2020
Յուրաքանչյուրիս գործունեությամբ կարող են փրկվել կյանքեր և յուրաքանչյուրիս անգործությամբ կարող են արձանագրվել մահեր: Այդ մասին պարետատան նիստից հետո՝ ճեպազրույցի ժամանակ, նշեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով հակառակ պարետատան կանոններին Հայաստանում կազմակերպվող խնջույքներին, ծննդյան, հարսանեկան ու թաղման արարողություններին: «Սա մեծ խնդիր է վարակի տարածման համար, ու մեր հանրության զգալի հատվածը շարունակում է խնդրին […]
18:56 11.06.2020
Մեզ մոտ շարունակում են դիմակը կրել սխալ՝ քթի կամ կզակի տակից: Այդ մասին պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ցույց տալով դիմակը կրելու սխալ ձևերը: Նաև պատմեց մի տեսարանի մասին, որին ականատես էր եղել առավոտյան. «Երբ որ առավոտ աշխատանքի էի գալիս, մեքենայի պատուհանից տեսա մի կնոջ, ով մայթով քայլելիս ուղղակի բարձրացրեց դիմակը, որովհետև […]
18:52 11.06.2020
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել ԻԻՀ Մեջլիսի նախագահ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆին: Ուղերձում մասնավորապես ասվում է. ««Ձերդ գերազանցություն Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահի բարձր և պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթում հաջողություններ Ձեր առաքելության իրականացման գործում: Մեծ ավանդ ունենալով Իրանի […]
18:48 11.06.2020
Արտակարգ դրության պայմաններում ինչպե՞ս են պահպանվում սահմանված հակահամաճարակային կանոնները Գյումրիի հանրային տրանսպորտում: Վարորդները և տրանսպորտային ընկերություններն իրենց հերթին պարտավոր են ապահովել անվտանգության միջոցներ՝ դրանք են տրանսպորտային միջոցների ախտահանումը, ախտահանիչ նյութերով ապահովումը: Այսօր Գյումրիի քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի աշխատակիցները ստուգումներ են անցկացրել ուղևորատար տրանսպորտային միջոցներում: Միկրոավտոբուսներում ու ավտոբուսներում ախտահանիչ նյութեր կան, այլ հարց է, թե ուղևորների որ […]
18:39 11.06.2020
2020թ. հունիսի 8-ին՝ ժամը 01:30-ին, ՀՀ ոստիկանության ծառայողները զեկուցագիր են ներկայացրել այն մասին, որ ՀՀ պարետի ցուցումի համաձայն՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների հետ ստուգայց են կատարել Երևան քաղաքի Աբովյան փողոցում գործող ակումբ՝ աշխատանքը դադարեցնելու համար, որտեղ ակումբի մի շարք հաճախորդներ, անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, խոչընդոտել են իրենց աշխատանքին, իրենց հասցեին […]
18:35 11.06.2020
«270 միլիոն դոլարանոց վարկի հիմնական մասը՝ 200 միլիոնը, արդեն ծախսվել է, այսինքն՝ խոսքը փոքր մասի՝ 70 միլիոնի մասին է։ Ցավոք, աշխատանքները ավարտված չեն եղել մինչև երկկողմ համաձայնագրում նշված ժամկետը։ Չեմ ասի, թե պատճառները որոնք են, դրանք տարբեր են։ Եվ, բնական է, առաջ եկավ վարկավորման երկարաձգման հարցը։ Այս առումով մեր երկրների ֆինանսների նախարարությունների կողմից տարվել և […]
18:30 11.06.2020
2020թ. հունիսի 6-ին՝ ժամը 05:30-ին, թիվ 1 համալսարանական հիվանդանոցից հաղորդում է ստացվել այն մասին, որ գանգուղեղային վնասվածք, կոմատոզ վիճակ ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Երևան քաղաքի 48-ամյա բնակիչ: Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված քննությամբ պարզվել է, որ 2020թ. հունիսի 6-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում, 60-ամյա տղամարդը Երևան քաղաքի […]
18:27 11.06.2020
Պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ վարչապետը նշեց, որ վաղը կառավարության արտահերթ նիստի ընթացքում որոշում են կայացնելու արտակարգ դրությունը ևս 1 ամսով երկարացնելու, քանի որ այն պատճառները, որոնց համար երկրում հայտարարվել է արտակարգ դրություն, վերացված չեն: Այդուհետ ԱԺ հատուկ նիստի ժամանակ քննարկելու են արածների, չարածների և անելիքների մանրամասները: Վարչապետը ևս մեկ անգամ կոչ է անում հետևել […]
18:21 11.06.2020
Այսօր հակահամաճարակային կանոնների պահպանումն իր արդյունքը կունենա 7-14 օր հետո, որովհետև ինկուբացիոն շրջանը 7-14 օր է: Այդ մասին այսօր պարետատան նիստից հետո հրավիրված ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այսօրվա թվերը ցույց են տալիս 7-14 օր առաջվա մեր հավաքական վարքագիծը և ցույց են տալիս, որ առնվազն 7-14 օր առաջ մենք պատշաճ մակարդակով չենք […]
18:20 11.06.2020
Կորոնավիրուսի (Covid 19) դեմ պայքարի շրջանակներում իրականացնելով պարետի որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունը սննդի շղթայում գործունեություն ծավալող բոլոր կազմակերպություններում՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր՝ 11.06.2020թ, 24 ժամով կասեցրել է մոտ հինգ տասնյակ տնտեսավարողների աշխատանքը: ՍԱՏՄ տեսուչների ուժեղացված ստուգայցերի արդյունքում՝ մանրածախ ու մեծածախ իրացման ցանցերում, արտադրություններում ու հանրային սննդի օբյեկտներում հայտնաբերված հիմնական խախտումներն են անձնակազմի դիմակ […]
18:18 11.06.2020
Պարետատան նիստից հետո հրավիրված ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ վաղը տեղի կունենա կառավարության արտահերթ նիստ, որտեղ որոշում կկայացվի արտակարգ դրության ռեժիմի երկարացման վերաբերյալ: «Արտակարգ դրությունը կերկարացվի ևս մեկ ամսով, քանի որ այն պատճառները, որոնց բերումով մենք երկրում արտակարգ դրություն էինք սահմանել, դրանք վերացված չեն: Որոշումը կայացնելուց հետո տեղի կունենա ԱԺ հատուկ նիստ, որտեղ […]
18:06 11.06.2020
Ոստիկանությունը շարունակում է բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ ակտիվ աշխատանքը՝ այդ համատեքստում իրականացնելով նաև բացատրական աշխատանք։ Բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 10-ին Արմավիրի մարզի բնակիչներից մեկը զանգել է ոստիկանության Վաղարշապատի բաժին ու հայտնել, որ տարիներ առաջ ձեռք բերած գործարանային համարով ինքնաձիգ ու 41 հատ փամփուշտ է թողել Ոսկեհատ գյուղի ճանապարհին գտնվող մի շինության մոտ։ […]
18:00 11.06.2020
«Ռոսատոմի» և ՀԱԷԿ-ի համագործակցության արդյունքում հայկական ատոմակայանի անվտանգ աշխատանքը երկարաձգվել է մինչև 2026 թվականը: Այս մասին առցանց ասուլիսում հայտնել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը: «Ժամանակակից տուրբինային համակարգի ներդրման շնորհիվ 15 տոկոսով ավելացել է արտադրվող էլեկտրաէներգիայի քանակը: Նորացված ատոմակայանը ապահովում է առավել էներգատար արտադրությունների աշխատանքը և Հայաստանի բնակչության համար համեմատաբար ցածր հոսանքի […]