TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+22.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Բացահայտվել են պաշտոնեական ու տնտեսական հանցագործությունների բազմաթիվ դրվագներ. նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց և նրանց մերձավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

12:46 10.06.2020

ՀՀ դատախազությունը, հավատարիմ մնալով հասարակական հնչեղություն ունեցող քրեական գործերի քննության ընթացքի և արդյունքների վերաբերյալ հանրությանը պարբերաբար տեղեկատվություն տրամադրելու գործելաոճին, հայտնում է, որ տևական ժամանակ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ ՊԵԿ նախկին նախագահի վերաբերյալ քննվող քրեական գործով իրականացված լայնածավալ քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա քրեական հետապնդում է հարուցվել վերջինիս, […]

̰
Միքայել Մելքումյանը հարկային արձակուրդ տալու նախագիծ է ներկայացրել

12:43 10.06.2020

Ազգային ժողովի տնտեսական հանձնաժողովում այսօր ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը ներկայացրեց իր նախագիծը, որը համաճարակից ու արտակարգ դրությունից տուժած ոլորտի բիզնեսների համար հարկային արձակուրդներ է նախատեսում։ Ընդունվելու դեպքում այդ նախագիծը նախատեսում է մինչև 6 ամսով հարկային հետաձգումներ տալ տուժած ոլորտներին, իսկ մետաղահանքեր շահագործողներին՝ մինչև 3 ամիս արձակուրդ։ Նա դա հիմնավորում է նրանով, որ այս ոլորտների բիզնեսների […]

̰
ՀՀ ոստիկանությունն ուժեղացված ծառայությունը՝ Արաբկիր թաղամասում

12:33 10.06.2020

ՀՀ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում հանրապետության ամբողջ տարածքում: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ոստիկանությունը՝ հաղորդագրությանը կից տեղադրելով տեսանյութ Արաբկիր թաղամասից:

̰
ՊԵԿ-ը վերանայել է արգելադրման աշխատանքների իրականացման ձևաչափը

12:27 10.06.2020

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Հայաստանում կորոնավիրուսի տարածման պայմաններում  հարկային պարտավորությունների կատարումն ապահովող միջոցների կիրառումը  իրականացվում է նպատակային: ՊԵԿ-ում մշակվել է «ՀՀ-ում կորոնավիրուսի (COVID-19) տարածմամբ պայմանավորված՝ հարկային և մաքսային կարգապահության ապահովմանն ուղղված միջոցառումների ծրագիր», որի շրջանակում, ի թիվս այլոց, կարևորվել է արգելադրման աշխատանքների իրականացման նպատակային ուղղվածությունը: Հարկ է նշել, որ ՀՀ հարկային օրենսգրքի 430-րդ […]

̰
25 մլն դոլար հատկացնել ՀՀ-ում կորոնավիրուսի տնտեսական հետևանքների վերացմանը. ANCA-ն դիմել է ԱՄՆ կառավարությանը. news.am

12:25 10.06.2020

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գրասենյակը դիմել է Սենատի՝ օտարերկրյա գործողությունների հարցերով հանձնաժողովի հատկացումների ենթահանձնաժողովին՝ կոչ անելով ընդլայնել Վաշինգտոնի կողմից Հայաստանին և Արցախին տրամադրվող օգնության չափը: Այս մասին, news.am-ի փոխանցմամբ, տեղեկացնում է Asbarez-ը՝ մանրամասնելով, որ տվյալ ազդեցիկ Ենթահանձնաժողովը կազմում է 2021թ. ֆիսկալային տարվա օտարերկրյա օգնության վերաբերյալ օրինագծի իր տարբերակը: ANCA-ի՝ պետական գործերի գծով տնօրեն Թերեզա Երիմյանը, […]

̰
Հայտարարվում են ԿԳՄՍ ոլորտի մեծ թվով շինարարական տարբեր մրցույթներ. Արայիկ Հարությունյան

12:18 10.06.2020

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հայտարարվում են ԿԳՄՍ ոլորտի մեծ թվով շինարարական տարբեր մրցույթներ: «Կոչ ենք անում շինրարական ընկերություններին ակտիվ մասնակցել մրցույթներին: Շուտով նոր մրցույթներ են հայտարարվելու: ✅ՀՀ ԿԳՄՍՆ-ի կողմից «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասով ամրագրված դրությներին համապատասխան 09․06․2020 թ․-ի դրությամբ հայտարարվել է թվով 47 կրթական […]

̰
Զինված միջադեպ Մայիսի 9-ի փողոցում. պարզվում են հանգամանքները

12:10 10.06.2020

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ Մայիսի 9 փողոցում 28-ամյա երիտասարդի սպանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից: 2020թ. հունիսի 9-ին ժամը՝ 17.10-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Մայիսի 9-ի փողոցի շուկայի մոտ գտնվող շենքերից կրակոցի […]

̰
33-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել «թույա» տեսակի ծառերի գողության և գողության փորձ կատարելու համար

11:39 10.06.2020

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են «թույա» տեսակի ծառերի գողության և գողության փորձ կատարելու դեպքերի մի շարք հանգամանքներ: Քննությամբ  պարզվել է, որ  Երևան քաղաքի 33-ամյա բնակիչը, ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակություն կատարելու նախնական դիտավորությամբ, 2020թ. մարտի […]

̰
Ոստիկաններն արտակարգ ծառայություն են իրականացնում մետրոպոլիտենում

11:33 10.06.2020

ՀՀ ոստիկանությունը յութուբյան ալիքում տեսանյութ է հրապարակել, որում ներկայացվում են կադրեր ոստիկանների՝ մետրոպոլիտենում իրականացվող արտակարգ ծառայությունից:

̰
Կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն ավելացել է 428-ով, գրանցվել է մահվան 10 դեպք

10:52 10.06.2020

ՀՀ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ հունիսի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 14103 դեպք, որոնցից 5226-ն` առողջացած, 227-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 10-ով ավելի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8573 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 73156 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 428 […]

̰
Նոր Ամանոս գյուղի մոտ՝ առվակի մեջ, հայտնաբերվել է դի

10:46 10.06.2020

Հունիսի 10-ին՝ ժամը 00:09-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին անձնական ավտոմեքենայով գնացել է բանջարանոցը ջրելու և չի վերադարձել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Նոր Ամանոս գյուղից մոտ 4 կմ հեռու՝ առվակի մեջ, հայտնաբերվել է Կարապետ Շ․-ի (ծնված 1961 թ․) դին։ Փրկարարները […]

̰
Հայտնի են Դրեյփերի համալսարանում ամառային ծրագրին մասնակցության մրցույթի արդյունքները

10:40 10.06.2020

Ամփոփվել են «Վիրտուալ կոմուրջ» ծրագրի շրջանակներում ապրիլի 21-ից մայիսի  21֊ն հայտարարված պետական կրթաթոշակով Սիլիկոնյան հովտի գիտական կենտրոններից մեկի՝ Դրեյփերի համալսարանի ամառային ծրագրում ձեռնարկատիրական ուսուցում անցնելու համար հայտարարված մրցույթի արդյունքները։ Այս մասին հայտնեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։ Մրցույթն անցկացվել է երեք փուլով՝ հայտի լրացում, հարցազրույց և գաղափարի ներկայացում (pitch)։ Ծրագրին մասնակցելու հայտ են ներկայացրել  122 […]

̰
Մասնակցե՛ք, հաղթե՛ք և ստացե՛ք մինչև 30 միլիոն դրամ դրամաշնորհ․ Փաշինյան

09:50 10.06.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հակաճգնաժամային 17-րդ միջոցառումը տեխնոլոգիական ոլորտին աջակցելու նպատակ ունի. մասնակցե՛ք, հաղթե՛ք և ստացե՛ք մինչև 30 միլիոն դրամ դրամաշնորհ»:

̰
«Ձևիստ հրեշտակ տեսել ե՞ք»․ Սուրենյանը հրապարակել է դստեր լուսանկարը

09:47 10.06.2020

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է դստեր գարնանային պայծառ լուսանկարը՝ կից գրելով․ «Ձևիստ հրեշտակ տեսել ե՞ք»։ https://www.facebook.com/gagik.surenyan/posts/3240994469297113

̰
Խաղաղասիրության ինդեքսում Հայաստանը զգալի բարելավել է դիրքերը

09:15 10.06.2020

Խաղաղասիրության մակարդակով աշխարհում առաջին տեղը զբաղեցնում է Իսլանդիան։ Այս մասին ասվում է Տնտեսության ու խաղաղության ինստիտուտի (IEP) 14-րդ ամենամյա զեկույցում։ Իսլանդիային հաջորդում են Նոր Զելանդիան, Պորտուգալիան, Ավստրիան և Դանիան։ IEP-ի ցուցակը կազմված է 163 երկրից։ Զեկույցի համաձայն՝ մինչդեռ 81 երկրում խաղաղասիրության մակարդակը բարձրացել է, 80 երկրում իջել է։ Փորձագետները երկրներին տվել են գնահատական 1-5 բալանոց […]

̰
Արարատի մարզի մի շարք գյուղերի ջրամատակարարումը 36 ժամով կդադարեցվի

08:31 10.06.2020

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 11-ին՝ ժամը 10.00-ից մինչև հունիսի 12-ը՝ ժամը 22.00-ն, կդադարեցվի Արարատի մարզի  Արգավանդ, Գեղանիստ, Խաչփար, Ազատաշեն, Գետափնյա, Նորաբաց, Այնթապ գյուղերի և Նոր Խարբերդ գյուղի Զոնալ-կայան թաղամասի  ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 10-ին՝ ժամը 09.00-18.00-ն, կդադարեցվի Արարատի […]

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և Արագածոտնի մարզում

08:28 10.06.2020

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 10-ին կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11։00-17:00 Ամիրյան փ. 22, 24 շենքերը, Կիլիկիա թաղամասը մասնակի, Սարի Թաղի 18-28 փողոցները մասնակի, Ա.Խաչատրյան փ. 29 շենքը, Հ․Էմին փ. 82 շենքը, Օրբելի փ. 4 շենքի III մուտքը, Վարշավյան փ. 47-92, Ա․Տիգրանյան 1-13/2 […]

̰
Կոտայքի մարզի չգործող ոսկու հանքում 3 տղամարդու դի է հայտնաբերվել

08:10 10.06.2020

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ հունիսի 9-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրաձոր գյուղի վարչական տարածքում գտնվող չգործող ոսկու հանքի թունելում 3 դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարները, ոստիկաններն ու մի քանի քաղաքացիներ մոտ 2 կմ ոտքով […]

̰
Մի՛ արեք այսպիսի կեղծիքներ, թվայնացված համակարգը հայտնաբերում է խարդախությունները. ԿԳՄՍ նախարար

00:00 10.06.2020

Առաջին դասարանցիների հայտագրման համակարգն այսօր արձանագրել է, որ փորձելով գրանցել երեխային իրենց ցանկալի դպրոցում` ծնողներն օգտագործել են կեղծ փաստաթուղթ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ «Մի՛ արեք այսպիսի կեղծիքներ, թվայնացված համակարգը հայտնաբերում է խարդախությունները: ?Հիշեցնեմ, որ հունիսի 11-ից հայտագրման համակարգը բացվում է բոլորի համար: Ուշադիր եղե՛ք և բաց չթողե՛ք պահը»,- […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:55 09.06.2020

Հանրապետության տարածքում՝ Հունիսի 9-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 10-13-ը շրջանների զգալի մասում, 14-ին առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Հունիսի 9-ի ցերեկը, 14-ին սպասվում է […]

̰
Պարետի որոշմամբ՝ ժամանակավորապես արգելվել է Երևանի երկու մանկապարտեզների գործունեությունը

23:42 09.06.2020

Պարետի որոշմամբ՝ 3 օրով արգելվել է Երևանի երկու մանկապարտեզների գործունեությունը․ «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության տեսչական մարմնի ղեկավարի՝ 2020 թվականի մայիսի 22-ի N 60-Ա հրամանի հիման վրա 2020 […]

̰
Հակահամաճարակային հարսանիք. Լոռու մարզպետը լուսանկար է հրապարակել

23:10 09.06.2020

Հակահամաճարակային հարսանիք… Երջանկություն նորապսակներին։ Այս մասին գրել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը և կից լուսանկար հրապարակել։ «Հ. Գ. Շնորհակալություն եմ հայտնում ոստիկանությանը կատարած ամենօրյա մեծածավալ աշխատանքի համար»։

̰
Դիմակին չեմ հավատում, ձեռնոցին չեմ հավատում. բա ինչի՞ն ես հավատում. կորոնավիրուսը հաղթահարած բժիշկ

22:54 09.06.2020

Համաճարակի դեմ պայքարում են երկու մեթոդով՝ կարգապահությամբ և պատվաստանյութով: Այս մասին «Հեռանկար» հաղորդման շրջանակում խոսել է «Արմենիա» ԲԿ նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Դավիթ Պատրիկյանը՝ քաղաքացիներին կոչ անելով խստագույնս հետևել սահմանված կանոններին: Պատրիկյանը վարակվել է կորոնավիրուսով ու հաղթահարել հիվանդությունը: «Պատվաստանյութ չունենք: Մնում է մյուս մեթոդը՝ կարգապահություն: Դրա մեջ մտնում է հետևյալը՝ կրել դիմակ, որպեսզի սահմանափակենք վարակի մուտքը, […]

̰
Սյունիքի մարզում այս պահին կա նոր կորոնավիրուսային հիվանդության 123 հաստատված դեպք․ մարզպետարանը զգուշացնում և պահանջում է

21:45 09.06.2020

Սյունիքի մարզպետարանը հայտարարություն է տարածել․ «Սյունիքի մարզում այս պահին կա նոր կորոնավիրուսային հիվանդության 123 հաստատված դեպք, որից ➡️բուժված՝ 63 հոգի ➡️հիվանդ՝ 60 հոգի, որից՝ ❗️Կապանում՝ 4 հիվանդ, ❗️Գորիսում՝ 2 հիվանդ, ❗️Սիսիանում՝ 11 հիվանդ, ‼️Մեղրիում՝ 40 հիվանդ, ❗️Տաթևում՝ 2 հիվանդ, ❗️Գորայքում՝ 1 հիվանդ։ 18 հիվանդ բուժում է ստանում Կապանի ԲԿ-ում, 42 հիվանդ ասիմպտոմ է։ Ինքնամեկուսացած է […]

̰
Բողոքի ցույց՝ Թեհրանում Հայաստանի դեսպանատան առաջ

21:37 09.06.2020

Բողոքի ցույցեր են Թեհրանում Հայաստանի դեսպանատան առաջ: Տասնյակ մարդիկ իրենց բողոքն են հայտնում Երևանում Իսրայելի դեսպանատան բացման կապակցությամբ: Այս մասին հայտնել է MehrNews Agency-ին: Ցուցարարներն իրենց բողոքն արտահայտնելու համար այրել են Իսրայելի դրոշը:

̰
ԱԻՆ աշխատակիցներից 15-ը վարակված են կորոնավիրուսով, 82-ը՝ ինքնամեկուսացած․ Ցոլակյան

21:27 09.06.2020

Պարետատան նիստից հետո Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը նշել է, որ նախարարության «911» ծառայությունը միայն կորոնավիրուսի հետ կապված 2264 ահազանգ է սպասարկել: «ԱԻՆ-ն առաջին օրվանից իր ողջ ներուժով միացել է պայքարին: Հաշվետու ժամանակահատվածում ԱԻՆ 911 ծառայության կողմից սպասարկվել է միայն կորոնավիրուսով պայմանավորված 2264 ահազանգ: Մեր քաղաքացիներից 294-ին տրվել է համապատասխան տեղեկատվություն, 983-ին՝ տրամադրվել է կորոնավիրուսի […]

̰
«Ավելացել են դիմակ կրողները, պակասել՝ հիվանդության նոր դեպքերը»․ երևանցիներ

20:57 09.06.2020

Շրջայց մայրաքաղաքում․ քաղաքացիները նկատել են, որ կորոնավիրուսի նոր դեպքերի թվի նվազումը կապված է դիմակ կրողների թվի ավելացման հետ։ Իսկ առանց դիմակի շրջող քաղաքացիներին էլ նկատել է «Հորիզոնի» նկարահանող խումբը։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Երվանդ Քոչարի դիմանկարներն այսուհետ կարելի է «կրել» դիմակի տեսքով

20:54 09.06.2020

Երվանդ Քոչարի դիմանկարներն այսուհետ կարելի է «կրել» դիմակի տեսքով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջից։ Հետաքրքիր մտահղացման միտքը հենց Երվանդ Քոչարի թանգարանինն է։ Արտդիմակները շուտով վաճառքի կհանվեն թանգարանի խանութում։

̰
10-ից ավելի գերատեսչություններ հաշվետվություններ են ներկայացրել․ բյուջեի նախնական քննարկումներ ԱԺ-ում

20:50 09.06.2020

10-ից ավելի գերատեսչություններ այսօր հաշվետվություններ են ներկայացրել ԱԺ մի քանի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում:  Նախագահի և վարչապետի աշխատակազմերի 2019-ի պահպանման ծախսերը նվազել են 15 տոկոսով, փոխարենը շուրջ 25 տոկոսով 2018-ի համեմատ աճել են ԱԺ ծախսերը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Սիրելի հայրենակիցներ, թոշակը ստանալու կամ կանխիկացնելու համար կարիք չկա հասնել բանկի մասնաճյուղեր և մասը դառնալ այսպիսի հերթերի․ Փաշինյան

20:43 09.06.2020

Սիրելի հայրենակիցներ, թոշակը ստանալու կամ կանխիկացնելու համար կարիք չկա հասնել բանկի մասնաճյուղեր և մասը դառնալ այսպիսի հերթերի: Դուք գումարը կարող եք կանխիկացնել նաեւ բանկի համապատասխան բանկոմատի միջոցով: Կոմունալ ծառայությունների համար կարող եք օգտվել վճարային տերմինալներից, որոնք առկա են, օրինակ, սուպերմարկետներում: Իդեալական կլինի, եթե վճարումներն իրականացվեն առցանց եղանակով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ […]

̰
BACK_TO_TOP