13:58 09.06.2020
Այսօր՝ հունիսի 9-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում ՌԴ քաղաքացի՝ 50-ամյա Արթուր Պողոսյանը իր վարած ռուսական համարանիշներով բեռնատարով Կիրանց գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և կողաշրջված վիճակում հայտնվել Ժիրայր Ավալյանին պատկանող ավտոտնակի վրա։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը […]
13:50 09.06.2020
Սահմանադրական դատարանի աշխատանքների համար պետական բյուջեով նախատեսված է եղել 725 միլիոն դրամ, և տարվա ընթացքում նոր հատկացումներ չեն եղել։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտնեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։ Նա հայտնեց, որ փաստացի ծախսը կազմել է 682 միլիոն դրամ։ Դա նշանակում է, որ ծախսվել է նախատեսվածի 94 տոկոսը։ Ջանջուղազյանի խոսքով՝ ՍԴ ծախսերը 2018 թվականի համեմատությամբ […]
13:34 09.06.2020
Հայաստանի նախագահի աշխատակազմի ամբողջ ծախսը 2019 թվականին կազմել է 1 մլրդ 452 միլիոն դրամ, որը ծրագրի շուրջ 96 տոկոսն է։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտնեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։ Նա պարզաբանեց, որ ի սկզբանե ծրագիրը մոտ 1 մլրդ 145 միլիոն էր, բայց տարվա ընթացքում նոր հատկացումներ են կատարվել մոտ 350 միլիոն դրամի չափով։ Ընդ […]
13:22 09.06.2020
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` 2018-2019թթ-ին «Ուկռինվեստ» ՍՊ ընկերության տնօրենը, ինչպես նաև ընկերության հետ փոխկապակցված այլ անձինք, խմբով՝ նախնական համաձայնությամբ, կազմակերպել և կատարել են խարդախություն՝ խաբեության եղանակով հափշտակելով առանձնապես խոշոր չափերով` 255.824.768 ՀՀ դրամ, ինչպես նաև կազմել և օգտագործել են կեղծ փաստաթղթեր: Մասնավորապես, ըստ նախաքննությամբ ձեռք […]
13:20 09.06.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր պաշտպանության նախարարության վարչական համալիրում Զինված ուժերի բարձրագույն սպայակազմին է ներկայացրել ԶՈՒ Գլխավոր շտաբի նորանշանակ պետ Օնիկ Գասպարյանին: Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել ԳՇ նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին կատարած աշխատանքի համար և նշել, որ առաջիկայում միասին կվերլուծեն համատեղ աշխատանքի արդյունքները և կգան ընդհանուր եզրակացությունների և՛ արվածի, և՛ հետագա անելիքների առումով: Վարչապետն […]
13:17 09.06.2020
«Արմենիա» ԲԿ նյարդավիրաբուժական բաժանմունքի ղեկավար Դավիթ Պատրիկյանը «Հեռանկար» հաղորդման ընթացքում շեշտել է, որ կորոնավիրուսը կա, այն հնարած չէ: Պատրիկյանը վարակվել է կորոնավիրուսով, հիմա արդեն ապաքինվել է: «Վարակը կա, վարակի դեմ պայքարը կա, բոլորս պայքարում ենք դրա դեմ`սկսած կառավարությունից վերջացրած տարբեր տեսակի մասնագիտության տեր մարդկանցով: Եվ, իհարկե, հաղթելու ենք»,- ասաց Պատրիկյանը: Նա պատմել է, թե ինչպես […]
13:16 09.06.2020
ՀՀ պաշտպանության նախարարի տեսլականը պաշտպանության ոլորտի և զինված ուժերի զարգացման առաջնահերթությունների վերաբերյալ. «Հարգելի´ հայրենակիցներ Շուրջ երկու տարի է անցել, երբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնն ստանձնելու առաջին շրջանում, Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի հաստատումից հետո, հրապարակեցի իմ տեսլականը՝ ծրագրում զինված ուժերի նպատակների և առաջնահերթությունների վերաբերյալ: Տեսլականում ներկայացված գաղափարները հետագայում տեղ գտան կառավարության հնգամյա միջոցառումների ծրագրում, ինչպես նաև՝ […]
13:00 09.06.2020
Դերասան Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը՝ դաշնակահարուհի Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան Teleprogramma.pro-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ ինքն անհանգստացած է նախկին ամուսնու ինքնազգացողությամբ: Նա նաև խոսել է նախկին ամուսնու հետ կապ հաստատելու անհնարինության մասին: Դաշնակահարուհին վստահություն է հայտնել, որ հարազատները հեռախոսը վերցրել են նրանից: Ջիգարխանյանի նախկին կինը հայտարարել է, որ ամուսնացած ժամանակ դերասանն առողջ էր և ակտիվ: Ըստ […]
12:52 09.06.2020
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են ոստիկան Տ. Առաքելյանի սպանության, ոստիկան Ա. Հակոբյանից նրան ամրակցված «Մակարով» տեսակի ատրճանակը հափշտակելու և վերջինիս նկատմամբ բռնություն գործադրելու, ինչպես նաև խմբի կազմով զգալի չափերով գաղտնի հափշտակություններ և գույքի զգալի չափերով վնասում կատարելու դեպքերի հանգամանքները: […]
12:47 09.06.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ոստիկանության ղեկավար կազմին է ներկայացրել նորանշանակ ոստիկանապետ Վահե Ղազարյանին: Վարչապետը շնորհակալություն է հայտնել նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանին կատարած աշխատանքի համար՝ նշելով, որ միասին կվերլուծեն այս ընթացքում իրականացված գործունեությունը և կգան ընդհանուր եզրակացությունների: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այսօր բարդ, անսպասելի ժամանակներ են, և ոստիկանության գործունեության հավելյալ՝ամենամեծ մարտահրավերը կորոնավիրուսի համավարակն է: «Վերջին […]
12:30 09.06.2020
Գավառ քաղաքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարի կհիմնանորոգվի բազմաբնակարան 3 շենքի տանիք և 13 մուտք: Այս մասին հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանից: Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնից տրամադրված տեղեկատվության համաձայն՝ ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 93 միլիոն դրամ, որի 65 տոկոսը կամ 60 միլիոն 450 հազար դրամը հատկացնում է […]
12:21 09.06.2020
Շիրակի մարզպետարանից հայտնում են՝ հունիսի 9-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 75 հիվանդ է բուժվում, 42-ը Շիրակի մարզի բնակիչ է։ «Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 192 բնակիչ։ Շիրակի մարզում այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 621 քաղաքացի, նրանցից 93-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն […]
12:15 09.06.2020
«Ալիք մեդիա»-ի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որին կից կատարել է հետևյալ գրառումը. «Նախօրդ գիշեր Վրաստանից ուղարկված այս շնչառական սարքերը հասան Նորքի ինֆեկցիոն: Առողջապահության նախարարության գործընկերները ամենահուզիչ բանն ասացին. «Շնորհակալություն, ձեր ուղարկած սարքերով մարդիկ շնչում են»: Այս 3 օրվա ընթացքում մեզ հետ կապվեցին Ռուսաստանից, Լյուքսեմբուրգից և Բելգիայից մեր մի շարք […]
12:00 09.06.2020
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում քննություն է տարվում՝ եկեղեցում շինարարական աշխատանքներ իրականացնող անձանց նկատմամբ Արարատ գյուղի բնակչի կողմից սպանության փորձ կատարելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2020թ. հունիսի 6-ին՝ ժամը 7-ին, Արարատի մարզի բնակիչը հաղորդում է տվել այն մասին, որ հունիսի 5-ին՝ ժամը 19.30-ի սահմաններում, Արարատ գյուղի տարածքում կիսակառույց եկեղեցում շինարարական […]
11:50 09.06.2020
Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական նշանակության ավտոճանապարհին հունիսի 10-ին իրականացվելու են քարաթափման աշխատանքներ, ինչի հետևանքով նույն օրը՝ ժամը 14:00-19:00-ն ընկած հատվածում, Նեղոցի ենթակայանից Հաղպատի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։ Քարաթափման աշխատանքներն իրականացվում են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում։ Պատճառվող անհարմարության համար ՏԿԵ նախարարությունը հայցում է երթևեկության մասնակիցների ներողամտությունը:
11:46 09.06.2020
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 8-ից 9-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 42 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ խարդախության՝ 7, անձնական ունեցվածքի գողության և ընտանեկան բռնության՝ 4-ական, մարմնական վնասվածք հասցնելու` 3, յուրացման կամ վատնման, թմրամիջոցի հայտնաբերման ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 2-ական, անձի առևանգման, բնակարանային գողության, գույքի դիտավորությամբ ոչնչացման, ապօրինի […]
11:39 09.06.2020
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 10-ին՝ ժամը 09.00-ից մինչև ժամը 17.30-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի 4-րդ թաղամասի, Վաղաշեն, Աստղաձոր, Զոլաքար, Վարդենիկ, Ծովինար և Արծվանիստ համայնքների, ժամը 09.00-ից մինչև ժամը 18.00-ն՝ Սյունիքի մարզի Գորհայք գյուղի գազասպառողների գազամատակարարումը: «Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ […]
11:37 09.06.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա` հունիսի 24-ին ներկա գտնվելու Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։ Կորոնավիրուսային հիվանդության համավարակով պայմանավորված՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսը մայիսի 9-ին չանցկացվեց` տեղափոխվելով հունիսի 24։ Հաղթանակի շքերթին Հայաստանից մասնակցելու է 1 շարասյուն, որը բաղկացած է լինելու 75 հոգուց: […]
11:29 09.06.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային անվտանգության ծառայության ղեկավար կազմին է ներկայացրել ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արգիշտի Քյարամյանին: Վարչապետը նախ շնորհակալություն է հայտնել Էդուարդ Մարտիրոսյանին ԱԱԾ տնօրենի պաշտոնում և դրանից առաջ էլ տնօրենի տեղակալի պաշտոնում կատարած աշխատանքի համար: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ նա ԱԱԾ տնօրեն է աշխատել բավական բարդ ժամանակաշրջանում, և առաջիկայում առիթ կլինի քննարկել այս […]
11:25 09.06.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ոստիկանության նոր պետին՝ Վահե Ղազարյանին անձնակազմին ներկայացնելիս նշեց. «Ոստիկանության անձնակազմը հյուծման եզրին է, և պետք է նոր էներգիա հաղորդես, որքան էլ դա անհնար թվա: Նոր ոստիկանապետի ամենաառաջին խնդիրը համարում եմ նրա՝ այդ էներգիան հաղորդելը և ոստիկանությանը նոր լիցք տալը համավարակի դեմ պայքարի կամ հակահամաճարակային կանոնները պահպանելու առումով: Հույս ունեն, որ […]
11:23 09.06.2020
Հունիսի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 13675 դեպք, որոնցից 4451-ն` առողջացած, 217-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8933 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 71405 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 350 նոր դեպք և 352 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել […]
10:57 09.06.2020
ՀՀ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ հունիսի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 13675 դեպք, որոնցից 4451-ն` առողջացած, 217-ը` մահվան ելքով, երեկվա համեմատ՝ 6-ով ավելի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8933 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 71405 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 350 նոր […]
10:55 09.06.2020
Հունիսի 9-ին նշանակված Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվելու է: Այս մասին հայտարարություն է տարածել երկրորդ նախագահի փաստաբանական թիմը։ «Հարգելի գործընկերներ, տեղեկացնում ենք, որ կորոնավիրուսի նոր տեսակի համավարակով պայմանավորված` սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հունիսի 9-ին նշանակված դատական նիստը, ըստ դատարանից ստացված տեղեկատվության, հետաձգվելու է»,- ասված է հայտարարության մեջ։
10:47 09.06.2020
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 10-ին՝ ժամը 09.00-18.00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Փոքր Վեդի և Լուսառատ գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
09:48 09.06.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձրագույն սպայակազմին է ներկայացրել ԶՈՒ գլխավոր շտաբի նորանշանակ պետ Օնիկ Գասպարյանին։ Վարչապետը համոզմունք է հայտնել, որ փոփոխությունների ժառանգականությունը ոչ միայն կապահովվի, այլև մեր օրակարգը և մեր խնդիրների լուծման որակն էլ ավելի կբարելավվի, և Օնիկ Գասպարյանի ղեկավարությամբ զինված ուժերն ամեն օրվա, ամեն շաբաթվա, ամեն ամսվա և ամեն տարվա հետ կդառնան ավելի մարտունակ։ […]
09:37 09.06.2020
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով․ «Եղվարդի հանգույց – Աշտարակ՝ Երևանը շրջանցող և երկու մարզերը կապող մայրուղու 12.7 կմ ճանապարհն է»։ https://www.facebook.com/papikyan.suren/posts/1302309299977935?__tn__=-R
09:15 09.06.2020
Հունիսի 8-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 15 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ 600 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 6000 քմ, 3000 քմ, Նուբարաշեն վարչական շրջանում՝ 5000 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 5000 քմ, Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ մոտ 1․5 հա, 2000 […]
08:09 09.06.2020
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 9-ին կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11։00-17:00 Մաշտոցի պող. 50, 50ա շենքերը, Կորյունի փ. 23, 23/37 շենքերը, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը մասնակի, Աբովյան–Կորյուն գետնացումը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Վաղարշյան փ. 26 շենքը, […]
00:15 09.06.2020
Սյունիքի մարզի Տաթև համայնքի գյուղերից մեկում այսօր կորոնավիրուսի դեպք է գրանցվել․ ամուսինները մայիսի 23-ին մասնակցել են երիտասարդի թաղման արարողության։ Կնոջ թեստի պատասխանը դրական է եղել, ամուսնունը՝ բացասական։ Երկուսն էլ տեղափոխվել են Կապան։ Մահացածին գյուղ են տեղափոխել այլ բնակավայրից, որտեղից ևս թաղմանը մասնակցելու համար քաղաքացիներ են եկել: Տեղացիների խոսքով, թաղմանը մեծ թվով մարդիկ են մասնակցել։ Այս […]
23:58 08.06.2020
Քաղաքապետարանը սեփական բազայի ստեղծման ուղով է ընթանում նաև կանաչապատման ոլորտում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։ Ընդլայնվում են Երևանում սեփական տնկարանային և ջերմոցային տնտեսության հնարավորությունները: Այս տարվա ձմռանից համայնքապատկան ջերմոցներում տնկվել են տնկիներ և մշտադալար ու ծաղկող ծառատեսակներ: Դրվել են նաև տարբեր տեսակի թփեր, բազմացվել են մշտադալար թփերի […]