20:39 09.06.2020
Այսօր կտրուկ վատացել է ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնել է Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը։ «Քիչ առաջ ինձ հայտնեցին, որ Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացել է` նա սրտի հետ կապված խնդիրներ ունի։ Մանվել Գրիգորյանը կորցրել է գիտակցությունը»,–ասաց փաստաբանը։ Նրա խոսքով` այս պահին շտապօգնության երկու բրիգադ է աշխատում տեղում, […]
20:28 09.06.2020
Հունիսի 9-ին՝ ժամը 17։15-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել, որ Մայիսի 9-ի փողոցում կրակոցներ են հնչել։ Րոպեներ անց բաժնում հաղորդում է ստացվել արդեն «Շենգավիթ» բժշկական կենտրոնից. հրազենային վնասվածքներով հիվանդանոց էր տեղափոխվել 28-ամյա երիտասարդ, որը մահացել է։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերը հայտնաբերել են տարբեր հրազենների կրակված […]
20:25 09.06.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի և բժիշկ-ռեանիմատոլոգ Արսեն Մանուկյանի հետ, ով թողնելով աշխատանքը Գերմանիայում՝ ժամանել է Երևան և ներգրավվել կորոնավիրուսի դեմ պայքարի գործընթացում, անցկացրել է ճեպազրույց։ Վարչապետը նշել է, որ կորոնավիրուսի համաճարակի հետևանքով ստեղծված իրավիճակը շարունակում է մնալ լարված, բայց որոշակի կայունացման հույսեր են ի հայտ գալիս: «Հայաստանում կորոնավիրուսով […]
20:15 09.06.2020
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Շենգավիթ վարչական շրջանի Մայիսի 9 փողոցի 9-րդ շենքի հարևանությամբ ինքնաձիգից կրակոցներ են արձակել, ինչի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ 1 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել է «Շենգավիթ» բժշկական կենտրոն: Դեպքի վայրում ոստիկանները հայտնաբերել են ինքնաձիգից արձակված 20-ից ավել պարկուճներ: Ոստիկանությունը պարզում […]
19:45 09.06.2020
«Արդեն մի քանի ամիս է՝ մեր ժողովուրդը գտնվում է պատերազմում անտեսանելի թշնամու՝ նոր կորոնավիրուսի դեմ: Մենք գտնվում ենք այնպիսի իրավիճակում, որ մեզնից յուրաքանչյուրը, ընդամենը համաճարակային կանոնները պահպանելով, կարող է կյանքեր փրկել՝ միանալով մեր մեծ փրկարարական ընտանիքին, որն աշխատում է գերծանրաբեռնված ռեժիմով: Արտակարգ իրավիճակների նախարարությունն առաջին օրվանից իր ողջ ներուժով միացել է պայքարին: ԱԻՆ 911 ծառայությունը […]
19:19 09.06.2020
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ֆեյսբուքյան էջում հրապարակել է ստուգումների մասին ամփոփ տեղեկատվություն: Ըստ այդմ՝ պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝ 08.06.2020-ի դրությամբ կայացվել է 2219 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում: 08.06.2020-ի դրությամբ իրականացվել է 24761 ստուգում, որից միայն 756 -ը՝ նշված օրը: Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։
19:10 09.06.2020
Այսօրվանից մեկնարկում են ավելի քան 200 զբոսավարների մասնակցությամբ ՀՀ մարզերի և Երևանի զբոսաշրջային նշանակության շուրջ 50 տեսարժան վայրերի և հիմնական երթուղիների մաքրման աշխատանքները՝ ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի, Երևանի քաղաքապետարանի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ մարզպետարանների, Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի հետ համատեղ՝ միավորվելով «Մի բան անենք» արշավի շուրջ։ Այս մասին հայտնում են ՀՀ Զբոսաշրջության կոմիտեից: […]
18:33 09.06.2020
Գերմանիայից Հայաստան վերադարձած բժիշկ-ռանիմատոլոգ Արսեն Մանուկյանը, որն այժմ աշխատում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում ու բուժում կորոնավիրուսով վարակված ծայրահեղ ծանր պացիենտներին, նշեց՝ բնակչության բարձր սոցիալական պատասխանատվության շնորհիվ Գերմանիայում այս վարակը նահանջ ապրեց: Մանուկյանը պատմեց՝ հայրենիքում օրեցօր սաստկացող վիճակը իրեն մտորելու տեղիք էր տալիս, կարդալով առողջապահության նախարարության կոչը՝ նա կնոջ հետ քննարկել է իր մեջ […]
18:25 09.06.2020
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Արդեն մեկ շաբաթ է՝ Արարատի մարզպետարանի աշխատակիցները շրջում են մարզի համայնքներում և զգուշացնում քաղաքացիներին, որ պարտադիր դիմակ կրեն և պահպանեն պարետատան ցուցումները: Երեկ և այսօր մարզպետարանի աշխատակիցները վերահսկողություն են իրականացրել մարզի ոստիկանների հետ` Արտաշատ, Մասիս, Վեդի, Արարատ և Արալեզ համայնքներում: Այս ընթացքում արձանագրվել է, որ քաղաքացիների […]
18:16 09.06.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ նշեց՝ թեպետ թույլ հույսեր են ի հայտ գալիս, որ կորոնավիրուսային իրավիճակի կայունացում ունենք և ունենալու ենք, սակայն զգոնությունը պետք է չկորցնել: Իրավիճակի կայունացման բանաձևը, ըստ վարչապետի, մեկն է՝ յուրաքանչյուրի և ընդհանուր հանրության պատասխանատվության մեծացումը հակահամաճարակային կանոնների պահպանման առումով կրել դիմակ, ախտահանել ձեռքերը, պահպանել սոցիալական հեռավորություն: Փաշինյանը […]
17:56 09.06.2020
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Մարտունու բժշկական կենտրոնի տարածքում առաջիկա օրերի ընթացքում կբացվի կորոնավիրուսային վարակով պացիենտների բուժման համար առանձնացված բաժանմունք: «Այսօր Մարտունու ԲԿ կատարած աշխատանքային այցիս ընթացքում տեղում ծանոթացա իրականացվող շինարարական աշխատանքներին, տեխնիկական և կադրային հագեցվածության հետ կապված խնդիրներին: Նորաստեղծ բաժանմունքը գործելու է թեթև և միջին ծանրության հիվանդների համար 30, […]
17:30 09.06.2020
Քաղաքացիական ավիացիան հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ հունիսի 10-12-ը կիրականացվեն մի շարք թռիչքներ: Հայտարարության մեջ ասված է. «Հարգելի քաղաքացիներ Տեղեկացնում ենք, որ ս. թ. հունիսի 10-ին կիրականացվի Երևան-Կրասնոդար-Երևան չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (Երևանից մեկնում ժամը 09:00, ժամանում դեպի Երևան 12:35): Ս․ թ․ հունիսի 10-ին կիրականացվի Երևան-Միներալնիե Վոդի-Երևան չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (Երևանից մեկնում […]
17:19 09.06.2020
Ազգային ժողովում արդարադատության նախարարության 2019 թվականի բյուջետային կատարողականը ներկայացնելիս նախարար Ռուստամ Բադասյանը պատմեց դատապարտյալներին աշխատանքով ապահովելու ծրագրի մասին։ Նա նշեց, որ մինչև կորոնավիրուսային համաճարակի սկսելը ծրագիր ունեին դատպարտյալներին ներգրավել խոհարարական դասընթացների։ Դրանք կազմակերպելու էր այն ընկերությունը, որը ներկայումս սննդով է ապահովում քրեակատարողական հիմնարկները։ Հիմա, ըստ նախարարի, դիտարկվում է դատապարտյալների ջանքերով տնկիների աճեցումը։ Մեկ այլ հեռանկարային […]
17:11 09.06.2020
Դիմել ենք Վենետիկի հանձնաժողովին, սպասում ենք պատասխանին, որից հետո ԱԺ-ում պետք է ՍԴ շուրջ ստեղծված ճգնաժամը հանգուցալուծելու ճանապարհ փնտրենք նախագծի տեսքով: Այդ մասին ԱԺ-ում ասել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: «Մենք բազմիցս նշել ենք, որ ՍԴ նախագահի ընտրությունները շատ կասկածելի հանգամանքների բերումով են տեղի ունեցել և բազմիցս նշել ենք, որ ՍԴ մոդելը կյանքի չի […]
17:10 09.06.2020
Հայաստանում համաճարակի բռնկման առաջին օրերից «Հայաստան» համահայկական հիմնադրամը նախաձեռնեց «Միասին հաղթահարենք համաճարակը» դրամահավաք-արշավը, որի շուրջ համախմբվեցին աշխարհասփյուռ հայկական համայնքները, տեղական մարմիններն ու կազմակերպությունները՝ սատար կանգնելու հայրենիքին և համաճարակը հնարավորինս արագ հաղթահարելու համար։ Այս մասին հայտնում է Aliq.ge-ն: Վերջերս վիրահայությունը ևս միացավ համահայկական այս շարժմանը։ «Ալիք Մեդիայի» տնօրեն Պավել Օգանեզովի նախաձեռնությամբ Վրաստանից թվով 10 թթվածնային խտացուցիչ […]
17:08 09.06.2020
Հունիսի 8-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից ոստիկանության Դիլիջանի բաժին օպերատիվ տեղեկություն փոխանցվեց, որ Երևանից Դիլիջան է ընթանում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա։ Ըստ հավաստի տեղեկությունների՝ մեքենայի սրահում ապօրինի զենք-զինամթերք կա։ Ոստիկանության Տավուշի մարզային վարչության, Դիլիջանի բաժնի ծառայողներն ու մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանները Դիլիջանի Կամոյի փողոցում հայտնաբերեցին կասկածելի մեքենան։ Վարորդը և ուղևորները բերման ենթարկվեցին ոստիկանության Դիլիջանի բաժին։ Մեքենան […]
17:03 09.06.2020
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ինքնամեկուսացել է և հեռավար է աշխատում։ Այդ մասին Lurer.com-ին հայտնել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: «Քաղաքապետը ինքնամեկուսացած է և տնից է աշխատում: Պատճառն այն է, որ քաղաքապետը շփում է ունեցել կոնտակտավորի հետ: Նա մեկուսացել է՝ համաձայն ցուցումների»,- նշել է խոսնակը:
16:45 09.06.2020
Սահմանադրական դատարանի դատավորների աշխատավարձերը սահմանված են օրենքով, իսկ նրանց պարգևավճարները հիմնականում սահմանվում են աշխատանքային փորձին համապատասխան։ Այս մասին այսօր Ազգային ժողովի պատգամավորներից մեկի հարցին պատասխանելիս նշեց ՍԴ աշխատակազմի ղեկավարը։ Էդգար Ղազարյանը մանրամասնեց, որ պարգևավճարները տրվում են ՍԴ նախագահի կարգադրությամբ։ Ինչ վերաբերում է առանձին դեպքերին, Ղազարյանը հայտնեց, որ ինքը՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, հրաժարվել է պարգևավճարներից […]
16:29 09.06.2020
Փոքր ինչ անսովոր, սակայն ուսումնառության լիարժեք մթնոլորտ. ՊԵԿ ուսումնական կենտրոնում տրանսֆերային գնագոյացման կարգավորման վերաբերյալ հերթական դասընթացն է, այս անգամ՝ հեռահար ռեժիմով: Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ Պետական եկամուտների կոմիտեն ներդրել է հեռավար ուսուցման մեխանիզմ` հարկային և մաքսային ծառայողների, ինչպես նաև հարկ վճարողների համար: Ուսումնական կենտրոնում կազմակերպված հեռավար դասընթացներին արդեն մասնակցել է ավելի քան 70 ունկնդիր: Մարզերում գործող […]
16:09 09.06.2020
Ֆեյսբուքյան ուղիղ եթերում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը խոսել է կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների առողջացումների մասին: Նախարարը մասնավորապես անդրադարձել է վերջին օրերի ապաքինվածների թվի կտրուկ աճին: Մանրամասները՝ տեսանյութում:
16:06 09.06.2020
Հանրապետությունում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակը, դրա կանխարգելմանն ու հաղթահարմանն ուղղված ձեռնարկվող քայլերն, ինչպես նաև առկա հնարավորություններն, այդ համատեքստում՝ առողջապահական համակարգի խնդիրները քննարկելու նպատակով Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր նախաձեռնել է աշխատանքային քննարկում, որին մասնակցել են առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, «Արաբկիր» ԲԿ գիտական ղեկավար, առողջապահության նախկին նախարար Արա Բաբլոյանը, Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր, առողջապահության նախկին […]
16:03 09.06.2020
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսազանգ է ունեցել Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության արևելյան հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթի հետ: Տեսազանգին մասնակցել են նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինը և Եվրոպական հանձնաժողովից մի շարք ներկայացուցիչներ: Փոխվարչապետը, ողջունելով գործընկերներին, բարձր է գնահատել ԵՄ աջակցությունը Հայաստանին այս բարդ ժամանակաշրջանում և շնորհակալություն […]
16:01 09.06.2020
ՀՀ կրթության տեսչական մարմինն այսօր կրկնակի ստուգայց և ուժեղացված վերահսկողություն է իրականացրել մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մանկապարտեզներում` ՀՀ պարետի որոշումների կատարման նկատմամբ: Վերահսկվում է մանկապարտեզներում սանիտարահիգիենիկ նորմերի պահպանումը, մանրէազերծման աշխատանքների կատարումը, երեխաների ջերմաչափումը` օրվա մեջ մի քանի անգամ: Արձանագրված խախտումները հիմնականում կրկնվում են գրեթե բոլոր վարչական շրջաններում. այն է՝ հակահամաճարակային կանոնները չպահպանելու և տարածքի ախտահանության […]
15:22 09.06.2020
Ազգային ժողովում Սահմանադրական դատարանի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ իմքայլական պատգամավոր Համազասպ Դանիելյանը հայտարարեց, որ ՍԴ ուղարկվող դիմումներն անցյալ տարի ավելի դանդաղ պատասխան են ստացել։ Քանի որ նա գոհ չէր ՍԴ աշխատակազմի ղեկավարի ներկայացումից, որոշեց այլ երանգներով դիտարկել հարցը։ Նա հարցրեց՝ արդյո՞ք ՍԴ աշխատակազմի ղեկավարի կարողությունների և գրագիտության հետ է կապված այդ դանդաղումը։ Էդգար Ղազարյանը՝ ՍԴ […]
14:55 09.06.2020
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2020 թվականի մարտի 9-ից ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում բուսական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրվել է 196 դեպք, որից 148-ով հաշվարկվել է 148.710.812 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 81-ով նշանակվել 11.165.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Այս մասին տեղեկացնում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը: «Նշված ժամանակահատվածում կենդանական աշխարհի […]
14:40 09.06.2020
Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհին ժայռապայթեցման և քարաթափման աշխատանքների նպատակով հունիսի 10-ին‚ 11-ին‚ 12-ին, 13-ին և 14-ին՝ ժամը 9.00-ից մինչև 13.00 և 14.00-ից մինչև 19.00‚ Թումանյան քաղաքից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։ Այդ ընթացքում վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհահատվածը շրջանցել Մ6-Օձուն-Այգեհատ-Յաղդան-Ստեփանավան-Վանաձոր ճանապարհով։ Պայթեցման և քարաթափման աշխատանքներն իրականացվում են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) […]
14:34 09.06.2020
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է հոր կողմից տասնվեց տարին չլրացած դստեր հետ սեռական հարաբերություն ունենալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2018թ. դեկտեմբերից 2019թ. հունվարն ընկած ժամանակահատվածում, հայրը՝ ծնված 1973թ., օգտվելով ընտանիքի անդամների տնից բացակայելու հանգամանքից, իր ննջասենյակում պարբերաբար սեռական հարաբերություն է […]
14:06 09.06.2020
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Շիրակ մասնաճյուղի իրականացրած նմուշառումների արդյունքում Գյումրիի երկու խոշոր կարի արտադրամասերում՝ «Լենտեքսում» ու «Սվետտեքսում» կորոնավիրուսով վարակվածների մեծ թիվ է հաստատվել: Կարի արտադրամասերում թեստավորում անցկացվել է այն բանից հետո,երբ մի քանի աշխատակիցներ դիմել են առաջնային օղակներ բուժօգնություն ստանալու համար։ «Երկու ընկերություններում էլ կատարվել է մեծ թվով աշխատակիցների նմուշառում՝ յուրաքանչյուրում 60-70 աշխատակից։ […]