TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+22.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

10 քրգործ՝ Գեղարքունիքի մարզում համայնքային սեփականության անշարժ գույքի վարձակալության ապօրինի գործընթացներով. վերականգնվել է 18 մլն դրամ

17:55 10.06.2020

Շարունակվում են ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ հանրապետության համայնքներում պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալման ապօրինի գործընթացների բացահայտման և քրեաիրավական գնահատականներ տալու, դրանց շրջանակներում համայնքներին հասցված վնասների վերականգման և վարձակալության պայմանագրերի լուծման գործընթացները: Մասնավորապես, ՀՀ Գեղարքունիքի մարզի դատախազության հանձնարարությամբ նախապատրաստված նյութերի հիման վրա պետական և համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի վարձակալության տրամադրման և այդ գույքի […]

̰
Այն, ինչ ունի սկիզբ, ունի նաև ավարտ. Թեհմինա Վարդանյանը դուրս է գալիս «Հանրապետություն» կուսակցությունից

17:53 10.06.2020

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը հայտարարել է «Հանրապետություն» կուսակցությունից դուրս գալու մասին: Նա ֆեյսբուքյան էջում գրել է հետևյալը. «Այսօրվանից դադարեցնում եմ գործունեությունս «Հանրապետություն» կուսակցությունում: Այն, ինչ ունի սկիզբ, ունի նաև ավարտ: Կուսակցական գործունեությունս ինձ տվել է մեծ փորձ, քաղաքական հստակ դիրքորոշում՝ պայքարել հանուն արդարության և սկզբունքների: Շնորհակալ եմ: Ցանկացած հարաբերության մեջ գլխավորն ազնվությունն […]

̰
Ալկոհոլի տարայի վրա պետք է նշվի դրա վնասակար ազդեցության մասին․ նախագիծ

17:50 10.06.2020

Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովում այսօր ներկայացվեց իմքայլական պատգամավորների մշակած նախագիծը, որի համաձայն կարգավորվում են ալկոհոլային խմիչքների գովազդների վերաբերյալ նոր կարգավորումներ։ Մասնավորապես, ըստ նախագծի, ալկոհոլի տարայի վրա պետք է նշվի դրա վնասակար ազդեցության մասին։ Նախագծի հիմնավորման համաձայն՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից իրականացված և 2019 թվականին հրապարակված վերլուծությունը փաստում է, որ Հայաստանում ալկոհոլի օգտագործման ծավալներն աստիճանաբար […]

̰
«Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը ստացել է դրական եզրակացություն

17:40 10.06.2020

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվեց «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը: Նախագծին հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն: Եթե նախագիծը 2 ընթերցմամբ ընդունվի մինչև հուլիսի 20-ը, հանրային մուլտիպլեքսի մրցույթը կհայտարարվի սեպտեմբերի 20-ին:

̰
Տարբեր շերտեր՝ տարբեր վարքագիծ. Աղասի Թադևոսյանը կորոնավիրուսի դեմ պայքարում հասարակության արձագանքի մասին

17:36 10.06.2020

Մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանն այսօր տեղի ունեցած հեռավար քննարկման ժամանակ հայտնել է, որ մասամբ է կիսում այն տեսակետները, թե քաղաքացիները բավականաչափ կարգապահ չեն, և ստեղծված իրավիճակը ձևավորվել է քաղաքացիների անկարգապահությունից: «Հասարակությունը միազանգված չէ, այն բազմաթիվ շերտերից է կազմված: Տարբեր շերտեր ունենում էին տարբեր վարքագիծ: Վարքագիծն արմատականորեն փոխվում է, եթե փոխվում են կառավարության կառավարելու գործիքները կամ […]

̰
Կորոնավիրուսից մահացել է Դանիել Իոաննիսյանի քեռին՝ մանկական վիրաբույժ Մելիք Ռոստոմյանը

17:32 10.06.2020

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ կորոնավիրուսից մահացել է իր քեռին՝ մանկական վիրաբույժ Ռոստոմյան Մելիքը: «Բժշկությունը անզոր եղավ Հայաստանում ու ապա Ռուսաստանում հազարավոր երեխաների (այդ թվում՝ իմ) կյանքը փրկած բժշկի կյանքը փրկելու պայքարում»,- գրել է Իոաննիսյանը

̰
Ուժային կառույցների ղեկավարների փոփոխությունը լավ եմ գնահատում. Խառատյան

17:21 10.06.2020

Վրաստանում գործող «Ալիք մեդիա» հայկական հարթակի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանն այսօր տեղի ունեցած հեռավար քննարկման ընթացքում խոսեց Հայաստանում ուժային կառույցների ղեկավարների փոփոխության մասին: «Մի քանի ուղղությամբ դա արդեն իսկ ուշացած էր: Մենք վաղուց ենք խոսում այն մասին, որ հատկապես ՀՀ ոստիկանությունը, ԱԱԾ-ի մասին էլ չասեմ, շատ հարցերում պարզապես կա՛մ անգործություն են ցուցաբերում, կա՛մ իրենց տեղում […]

̰
Գյումրիում տարածք կհատկացվի թափառող շների ապաստարան կառուցելու համար

17:18 10.06.2020

Գյումրիի քաղաքապետարանը հավելյալ տարածք կհատկացնի Արթուր Ալեքսանյանի անվան նոր մարզադպրոցի կառուցման համար և ֆինանսական միջոցներ՝ համատիրություններին և սուբվենցիոն ճանապարհաշինական ծրագրերի իրականացման համար: Գյումրիի ավագանին այսօր հաստատել է այս մասին որոշումների նախագծերը: Ինչպես միշտ, ավագանու օրակարգի մեծ մասը նվիրված է եղել տարբեր կազմակերպություններին ու սոցիալապես անապահով ընտանիքներին դրամական հատկացումներին: Արձակուրդ գնալուց առաջ ավագանին անդրադարձել է նաև […]

̰
Երկկողմանի թոքաբորբով 67-ամյա կինը դուրս է գրվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից

17:12 10.06.2020

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից տեղեկացնում են, որ 67 տարեկան Անահիտ Սարգսյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն էր ընդունվել մայիսի 22-ին, հիմնական գանգատներին էին դժվարաշնչությունը, օդի պակասը, հևոցը: «Նա ունի մի շարք առողջական խնդիրներ, այդ թվում` հանգուցավոր խպիպ, զարկերակային հիպերտենզիա, տարել էր սրտամկանի սուր ինֆարկտ: Բժիշկների կողմից իրականացված հետազոտությունները փաստել են, որ առկա էր երկկողմանի թոքաբորբ: […]

̰
Դեղատների կանաչ խաչերը խանգարում են լուսացույցների լույսերին․ պատգամավորները կարգավորում են հեղինակել

17:06 10.06.2020

ԱԺ պատգամավորներ Մխիթար Հայրապետյանը, Նիկոլայ Բաղդասարյանը և Նարեկ Զեյնալյանը հեղինակել են մի նախագիծ, որի համաձայն՝ կարգավորումներ են սահմանվում դեղատների վրա դրվող խաչի նշանների վերաբերյալ։ Նախագծի ընդունման դեպքում դեղատները կարող են տուգանվել կարգի խախտման դեպքում։ Բանն այն է, որ խաչմերուկների մոտ տեղադրված այդ առկայծող խաչերը մարդիկ կարող են շփոթել լուսացույցի ազդանշանի հետ։ Ըստ այդմ՝ դեղատների համար […]

̰
Գյումրու ժողգործիքների պետական նվագախումբը շուտով նոր շենք է ունենալու. Շիրակի մարզպետ

17:00 10.06.2020

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում ուրախալի լուր է հայտնել: «Գյումրու ժողգործիքների պետական նվագախումբը շուտով նոր շենք է ունենալու»,- գրել է Տիգրան Պետրոսյանը:

̰
Նրանք, որոնք այսօր օգտվում են իրավիճակից, ճգնաժամի ավարտից հետո վատ վիճակում են հայտնվելու. Արսեն Խառատյան

16:51 10.06.2020

Բոլոր այն մարդիկ, որոնք այսօր օգտվում են իրավիճակից, համաճարակի ընթացքում կոնկրետ շահեր են հետապնդում, ճգնաժամի ավարտից հետո վատ վիճակում են հայտնվելու: Այսօր տեղի ունեցած հեռավար քննարկման ընթացքում նման կարծիք հայտնեց Վրաստանում գործող «Ալիք մեդիա» հայկական հարթակի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանը: «Պետք է խոսենք այն սխալների մասին, որոնք արվել են, բայց ես ընդհանուր առմամբ ասում եմ, […]

̰
Ի՞նչ է լինում, երբ հավաքարարը եկամուտների հայտարարագիր է ներկայացնում՝ առանց հարկեր վճարելու

16:37 10.06.2020

Ազգային ժողովի տնտեսական հանձնաժողովում քննարկվող նախագծի շրջանակում իմքայլական Բաբկեն Թունյանը հիշատակեց եկամուտների համատարած հայտարարագրման համակարգը, որի ներդրման մասին կառավարությունը տևական ժամանակ ակնարկում է։ Թունյանը հարցրեց, թե ինչ է լինելու, օրինակ՝ հավաքարարի հետ, որը գրանցված չի եղել, հարկ չի վճարել, բայց տարվա վերջում ներկայացրել է եկամուտների հայտարարագիր, որի համաձայն՝ եկամուտ է ստացել մարդկանց տները մաքրելու ծառայություն […]

̰
Մելքումյանն առաջարկում է գոնե «կիսագրանցված» դարձնել օրավարձով աշխատողներին

16:28 10.06.2020

ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն առաջարկում է չգրանցված, բայց օրավարձով աշխատողներին բերել հարկային դաշտ՝ թեկուզ սիմվոլիկ հարկային պարտավորությամբ։ Նա այսօր իր նախագիծը ներկայացրեց ԱԺ տնտեսական հանձնաժողովի նիստում։ Հայաստանի Հարկային օրենսգրքում կա դրույթ, որով օրինակ՝ կոշկակարները տալիս են սիմվոլիկ 5000 դրամ ամսական հարկ, բայց դառնում են գրանցված աշխատողներ՝ առանց ավելորդ պարտավորությունների և ԱՁ բացելու։ Մելքոնյանն առաջարկում է […]

̰
Միասին հաղթահարելու ենք ամեն փորձություն․ Լիտվան բժիշկների թիմ է ուղարկելու Հայաստան

16:20 10.06.2020

Լիտվայի կառավարությունը որոշում է կայացրել կորոնավիրուսի դեմ մղվող պայքարի նպատակով բժիշկների թիմ ուղարկել Հայաստան։ Այս մասին տեղեկացնում են Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ դեսպանությունից: Վերջիններս մեջբերել են Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկևիչիուսի խոսքը. «Հայաստանը շարունակում է կորոնավիրուսի համավարակի դեմ ինտենսիվ պայքարը և Լիտվան այդ հարցում շարունակում է մնալ մեր հայ բարեկամների կողքին։ Այսօր Լիտվայի […]

̰
Կառավարությունը ավիացիայի հարցով նոր կոմիտե է ստեղծում

16:13 10.06.2020

Հայաստանի օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման նպատակով կառավարության որոշմամբ ստեղծվում է օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային կոմիտե: Այս մասին ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում զեկուցեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը։ Նա նշեց, որ դրա համար անհրաժեշտ է փոփոխություն անել «Ավիացիայի մասին» օրենքում։ Փոխնախարարը բացատրեց, որ կառավարության որոշումներում ավելի արագ որոշումներ ընդունելու […]

̰
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն արձանագրել է 58 իրավախախտում

16:01 10.06.2020

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ վարչապետի հանձնարարականով՝ 2019 թվականի ընթացքում իրականացվել է 21 ստուգում, որից 18-ը ավարտված է, 2-ը տեղափոխվել է 2020 թվական, իսկ 1 հանձնարարագիր ճանաչվել է անվավեր, 2020 թվականի ընթացքում իրականացվել է 7 ստուգում (2-ը 2019 թվականից), որից 6-ը ավարտվել է, 1-ը վերադասության կարգով բողոքարկվել է, Ստուգումների արդյունքում արձանագրվել է […]

̰
Դավիթ Տոնոյանը ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմին է ներկայացրել ԶՈՒ ԳՇ նորանշանակ պետին

15:40 10.06.2020

Հունիսի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմին է ներկայացրել ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի նորանշանակ պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանին: Կարևորելով Օնիկ Գասպարյանի զինվորական կենսագրությունը, հրամանատարական բոլոր օղակներում նրա ծառայությունը՝ ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը վստահություն է հայտնել, որ այսուհետ ևս վաստակաշատ գեներալը ջանք ու եռանդ չի խնայի ներդնելու […]

̰
Կառավարությունը մտադիր է խաղողի կադաստր ստեղծել

15:30 10.06.2020

Ազգային ժողովի տնտեսական հանձնաժողովում տեղի ունեցող քննարկումից հայտնի դարձավ, որ կառավարությունը մտադիր է ստեղծել գինու կադաստր։ Այս մասին հայտնեց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ Դա նշանակում է, որ կառավարությունը մտադիր է հաշվառել ու քարտեզագրել Հայաստանում բոլոր խաղողի այգիները։ Դրա նպատակն այն է, որ պետության համար պարզ դառնա, թե որքան խաղող է արտադրվում Հայաստանում և տեսականորեն […]

̰
Կենդանաբանական այգուց անհետացած թութակը վերադարձվել է

14:55 10.06.2020

Երևանի կենդանաբանական այգուց հայտնում են, որ անհետացած թութակը վերադարձվել է այգի։ «2019 թվականի սեպտեմբերի 3-ին Կենդանաբանական այգուց անհայտ հանգամանքներում անհետացել էր վարդագույն կակադու կամ գալա (լատ.՝ Eolophus roseicapilla) տեսակի թութակը։ 2020 թ․ մարտ ամսին թութակը հայտնաբերվել էր, և երեկ՝ հունիսի 9-ին, ՀՀ ոստիկանության, ՀՀ քննչական կոմիտեի ու Երևանի կենդանաբանական այգու աշխատակիցների ջանքերով թութակը վերադարձել է […]

̰
Ջրափրկարարները Սևանա լճից դուրս են բերել 2 քաղաքացու դի

14:42 10.06.2020

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ հունիսի 10-ին` ժամը 13։45-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի թիվ 1 հանրային լողափում կան ջրահեղձված քաղաքացիներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Ջրափրկարարները դուրս են բերել լճից երկու քաղաքացու դի։

̰
Ահազանգ է ստացվել, որ Սևանի հանրային լողափում կան ջրահեղձված քաղաքացիներ․ դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ

14:24 10.06.2020

Հունիսի 10-ին՝ ժամը 13։45-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի թիվ 1 հանրային լողափում կան ջրահեղձված քաղաքացիներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

̰
Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ

14:20 10.06.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 9-ին ստորագրել է «Զբաղվածության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքը, «Կերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Անասնաբուժության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը: Հանրապետության նախագահը ստորագրել է նաև «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքը, որով նախատեսվում […]

̰
Սա սարսափելի բան է. կորոնավիրուսից ներկա պահին ապաքինվող Հովհաննես Մեքինյանի պատմությունը

13:54 10.06.2020

Սա պատերազմ է, որի դեմ պետք է պայքարենք։ ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում հրապարակվել է կորոնավիրուսից ներկա պահին ապաքինվող Հովհաննես Մեքինյանի պատմությունը։

̰
Կարճվել է ուսման նպատակով տարկետում ստացած երիտասարդի նկատմամբ հարուցված քրգործը

13:26 10.06.2020

Արտերկրում ուսում ստացող զինապարտի հայրը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին՝ որդուն ՀՀ Զինված ուժերի պահեստազորում հաշվառելու և նրան ՀՀ քաղաքացու անձնագիր տրամադրելու հարցերով: Այդ մասին տեղեկացնում են ՄԻՊ գրասենյակից: Զինապարտի հայրը տեղեկացրել է, որ որդին ընդունվել է արտերկրի համալսարաններից մեկը և այդ հիմքով նրան տրվել է տարկետում: Քաղաքացու պնդմամբ՝ թեև զորակոչից որդու տարկետման ժամկետը լրացած […]

̰
Տեղեկատվական հանդիպում առողջության առաջնային պահպանման օղակի բուժաշխատողների հետ

13:10 10.06.2020

ԱՀԿ-ն Եվրամիության աջակցությամբ կազմակերպել էր տեղեկատվական հանդիպում՝ առողջության առաջնային պահպանման օղակի բուժաշխատողների համար՝ վարակի կանխարգելման, վերահսկման և այս առումով ԱՀԿ վերջին թարմացումների վերաբերյալ։ Հանդիպումը, որին ներկա է եղել ավելի քան 230 մասնակից, վարել են ազգային և ԱՀԿ փորձագետները։ Հանդիպումը հիմնված է եղել նախկինում առողջապահության ազգային ինստիտուտի կողմից իրականացվող դասընթացների վրա և հատկապես կարևոր է եղել՝ […]

̰
Եթե կարծում եք, որ կառավարությունը 100%-ով պիտի փոխվի, ո՞նց եք մեզ հետ ինչ-որ բան քննարկելու․ Թունյանը՝ Մելքումյանին

13:08 10.06.2020

ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ, իմքայլական Բաբկեն Թունյանը այսօր որոշեց «ծուղակը գցել» ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանին։ Նա նախ՝ հարցրեց ու ստացավ համաձայնություն, որ անհրաժեշտ է համագործակցված աշխատել։ Դրանից հետո հարցրեց․ «Դուք, ձեր քաղաքական ուժը համարում է, որ կառավարության կազմը 100 տոկոսով պիտի փոխվի, և այնտեղ աշխատում են դիլետանտներ և ոչ պրոֆեսիոնալներ, Դուք ո՞նց եք պատկերացնում մեզ […]

̰
Պավել Մանուկյանին դիմակ չկրելու համար տարան ոստիկանական բաժանմունք

13:02 10.06.2020

ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննությունը 10 ամբաստանյալների՝ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի և մյուսների գործով, մոտենում է դատական վիճաբանությունների փուլին: Կողմերը միջնորդություններ են ներկայացնում դատաքննությունը լրացնելու մասին: Այսօրվա դատական նիստին ուշացումով ներկայացած պաշտպան Տիգրան Եգորյանը միջնորդեց դատարանում հարցաքննել քրեական գործից անջատված մասով 4 ամբաստանյալի՝ Գառնիկ Հովակիմյանին, Արթուր Սողոմոնյանին, Տիգրան Մանուկյանին և Արթուր Մելքոնյանին: Պետական մեղադրող Պետրոս […]

̰
Արմեն Սարգսյանը դատավորներ է նշանակել

13:00 10.06.2020

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել դատավորներ նշանակելու մասին: Նախագահի հրամանագրով՝ Բորիս Բախշիյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի հունիսի 4-ի ԲԴԽ-33-Ո-66 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Բորիս Բախշիյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի […]

̰
Դուք Ձեր կուսակցության առաջնորդի մասին մտածեք, մեր առաջնորդով մի՛ զբաղվեք․ Մելքումյանը՝ Հայկ Գևորգյանին

12:57 10.06.2020

ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն առաջարկում է հարկային արձակուրդներ տալ համաճարակի հետևանքով տուժած բիզնեսներին։ Ցանկի մեջ են հյուրանոցները, գեղեցկության սրահները և այլն։ ԱԺ տնտեսական հանձնաժողովում այս հարցի քննարկումը թեժ ընթացք ստացավ, երբ քննարկմանը միացավ իմքայլական պատգամավոր Հայկ Գևորգյանը։ Նա հարցրեց, թե ինչու այդ ցանկում ներառված չեն խաղատները այն դեպքում, որ ԲՀԿ առաջնորդը հայտարարել է, որ խաղատների […]

̰
BACK_TO_TOP