11:05 30.05.2020
Մայիսի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 8927 դեպք, որոնցից 3317-ն` առողջացած, 127-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5435 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 57081 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 251 նոր դեպք և 20 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել […]
11:02 30.05.2020
ArmLur.am-ի տեղեկություններով՝ մահացել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի հայրը՝ Արսեն Կոնջորյանը։ Նշվում է, որ վերջինս ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն։
09:22 30.05.2020
Մայիսի 29-ին՝ ժամը 19:50-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իոսիֆյան փողոցի թիվ 39 տան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սմբատ Հ․, ծնված 1949 թ․) դուրս է […]
08:11 30.05.2020
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 1-ին կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Ամիրյան փ. 27 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները: Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 […]
23:54 29.05.2020
Ահա և խոստացված վիդեոն կորոնավիրուսի և դրա դեմ պայքարի իմ պատմության մասին։ Իսկ իրականում այն ոչ թե իմ մասին է, այլ ՔՈ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ֆեյսբուքյան օգտատեր Մուշեղ Ավետիսյանը։ «Ես և իմ թիմը որոշեցինք կիսվել այս վիդեոյով, որպեսզի իմ պատմության հիման վրա կարողանաս ավելի լավ պատկերացում կազմել վիրուսի մասին, սկսես ավելի […]
23:44 29.05.2020
Պատմությունը կրկնվելու սովորություն ունի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «102 տարի առաջ, երբ ամբողջ աշխարհում մոլեգնում էր իսպանական գրիպի պանդեմիան, որը 2 տարում սպանեց մոտ 50մլն մարդ, կրկին կային անհատներ և խմբեր, ովքեր դիվերսիա էին անում հանրային առողջության հանդեպ՝ կոչեր անելով չկրել դիմակներ։ ❗️Այդպիսի խմբակներից մեկը Հակադիմակային լիգան […]
23:23 29.05.2020
Հանրապետության տարածքում՝ Մայիսի 29-ի կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ առանձին վայրերում` քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ: Մայիսի 30-31-ը, հունիսի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Մայիսի 29-ի երեկոյան ժամերին կա կարճատև անձրևի հավանականություն, մայիսի 30-31-ը, հունիսի 1-3-ը […]
22:41 29.05.2020
ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրով ու Սահմանադրությամբ, որպես առաքելություն դիտարկելով ամուր, անվտանգ, տնտեսապես զարգացած, ժողովրդավարական պետություն ունենալու տեսլականը, այդ նպատակին հասնելու համար կարևորելով մրցունակ քաղաքական համակարգի անհրաժեշտությունը, որպես գերակա նպատակ հռչակելով երկրի ինքնիշխանության և անկախության ամրապնդումը, մարդու իրավունքների պաշտպանությունն ու բարեկեցության ապահովումը` հայտարարում ենք նոր […]
22:36 29.05.2020
Բազմաթիվ լրատվամիջոցներ դիմել են՝ դիրքորոշում ՀՀ Սահմանադրական դատարանի դիմումի հիման վրա` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատի` 2020թ. մայիսի 29-ին կազմված և հրապարակաված խորհրդատվական կարծիքի վերաբերյալ: Հաշվի առնելով հանրային մեծ հետաքրքրությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ ամբաստանյալ Ռ. Քոչարյանի պաշտպաննելը տարակուսելի արագությամբ, չսպասելով այդ խորհրդատվական կարծիքի հրապարակմանը և պաշտոնական թարգմանությանը, շտապեցին դրա վերաբերյալ հանդես գալ […]
22:00 29.05.2020
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է իր կարծիքը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առնչվող քրեական գործի վերաբերյալ Հայաստանի Սահմանադրական դատարանի հարցումներին: Դատարանը նշել է, որ 2018-ին ուժի մեջ մտած Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 16-րդ արձանագրությունից հետո չի կարող պատասխանել Հայաստանի Սահմանադրական դատարանի կողմից առաջադրված առաջին երկու հարցերին: Մասնավորապես, չի կարողացել ուղղակի կապ գտնել այդ հարցերի […]
21:52 29.05.2020
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից հայտնում ենք, որ մայիսի 31-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից նախատեսված «Ռեդ Վինգս» ընկերության Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը տեղի կունենա ժամը՝ 18։00-ին։ «Հերթերից խուսափելու նպատակով ցուցակագրված քաղաքացիները, ում հետ հաստատվել է հեռախոսակապ և ովքեր վերհաստատել են մեկնելու իրենց պատրաստակամությունը, կարող են այս չվերթի տոմսերը ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N 94 տոմսարկղից մայիսի 30-ին (ժամը՝ 09։00-ից 22։00-ն) […]
21:41 29.05.2020
Եթե այսպես շարունակվի, կմոտենանք Իտալիայի ցուցանիշին։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։
21:27 29.05.2020
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2016 թվականին Գեղարքունիքի մարզի ռեստորանահյուրանոցային համալիրներից մեկի տնօրենը, 2015 թվականի դեկտեմբերից մինչև 2016 թվականի հուլիսը, հյուրանոցային համալիրի սեփականատիրոջ ընտանիքին պատկանող բանկից ստացել է ընդհանուր՝ 52 միլիոն դրամ վարկ։ Քննությանը հայտնի […]
21:23 29.05.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր ճեպազրույցի ժամանակ պատմեց, որ 80-ն անց անձի հոգեհանգստի արարողության ժամանակ անվտանգության կանոնները չպահպանելու արդյունքում հանգուցյալի երկու դուստրերը վարակվել են կորոնավիրուսով: Եվ արդյունքում՝ այս դեպքով մեկ ընտանիքում կորոնավիրուսից երեք մահ է արձանագրվել: Փաշինյանը հորդորեց դիմակ կրել ու անվտանգության մյուս կանոնները պահպանել, քանի որ կան մարդիկ, ովքեր վարակված են, բաց որևէ գանգատ […]
21:15 29.05.2020
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՖՖ նախկին նախագահը, իր կարգադրիչ և այլ լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ օգտագործելով, Երևանի քաղաքապետարանի համապատասխան պաշտոնատար անձանց միջոցով կազմակերպել է ֆեդերացիայի 26 հազար քառակուսի մետրից ավելի հողակտորը իր և մերձավորների […]
21:11 29.05.2020
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արման Հովակիմյանն այսօր ճեպազրույցի ժամանակ ընդգծեց, որ իրենց մոտ մահճակալային ամենամեծ ֆոնդն է: Կա մոտ 500 մահճակալ, որից 80-ը վերակենդանացման բաժանմունքի ֆոնդն է: Հովակիմյանի խոսքերով՝ հիմա 95 տոկոսով զբաղված է վերակենդանացման բաժանմունքի ֆոնդը, մոտ 80 տոկոսով՝ ընդհանուր բաժանմունքներինը: «Մինչ օրս կենտրոնն ընդունել է նոր կորոնավիրուսով վարակված 1470 պացիենտ, որոնցից […]
21:00 29.05.2020
Նարեի և Գևորգի խորհուրդը բոլոր երեխաներին և մեծերին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և կից երեխաների մասնակցությամբ տեսանյութ հրապարակել։ https://www.facebook.com/ATorosyanOfficial/videos/3104155949678692/
20:47 29.05.2020
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» (ՀՎԿԱԿ) քաղաքային և մարզային մասնաճյուղերի տնօրեններին։ Վերջիններս ներկայացրել են կորոնավիրուսային հիվանդության պայմաններում մասնաճյուղերի կարողությունները, հնարավորությունները, ինչպես նաև կարիքները։ Հիմնական խնդիրներից նշվել է կադրային հագեցվածության պակասը, մասնավորապես համաճարակաբանների և մանրէաբանների, ինչն ավելի տեսանելի է համավարակի այս օրերին։ Քննարկվել է համաճարակաբանների աշխատվարձերի վերանայման […]
20:40 29.05.2020
Եղել են դեպքեր, երբ մի ամբողջ գյուղ վարակավել է կորոնավիրուսով չվարակված մահացած անձի հուղարկավորության ժամանակ: Այդ մասին այսօր ճեպազրույցի ժամանակ նշեց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը: «Մարդիկ կարծելով, թե ոչ մի խնդիր չունեն, առնչվում են միմյանց հետ, ու փաստը ցույց է տալիս, որ ընդամենը մեկ հիվանդի դեպքում, ով ախտանշաններ չի […]
19:44 29.05.2020
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները մայիսի 28-ին և 29-ին մշտադիտարկում են արել Երևան քաղաքի հանրային սննդի օբյեկտներում: Դրանցում եղել են նաև կազմակերպություններ, որտեղ եղել է կրկնակի այցելություն՝ հավաստիանալու համար, որ պահպանվում են ՀՀ պարետի որոշումների պահանջների կատարմանը վերաբերող ցուցումներն ու խորհուրդները: Կրկնակի խախտում են թույլ տվել 2 կազմակերպություն՝ Դավթաշեն վարչական շրջանում գործունեություն […]
19:05 29.05.2020
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մշտադիտարկման լայնածավալ աշխատանքները Երևանում և մարզերում այսօր զուգորդվել են Երևանի Կենտրոն վարչական շրջանում անցկացված ստուգայցերով։ Տնտեսվարող սուբյեկտների մոտ արձանագրվող խախտումների հիմքով դրանց ժամանակավոր կասեցման վերաբերյալ միջնորդություն է ներկայացվում ՀՀ պարետին։ Նախորդ օրերին արձանագրված խախտումների վերացման նպատակով ԱԱՏՄ Երևանի և մարզերի տարածքային կենտրոնների կողմից նաև կասեցվել է տասնյակ տնտեսվարողների գործունեությունը։ […]
18:58 29.05.2020
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, երեկ որոշել է ևս 2 ամսով երկարաձգել ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գեւորգ Լոռեցյանի կալանավորման ժամկետը՝ այդպիսով բավարարելով նախաքննական մարմնի միջնորդությունը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Լոռեցյանի պաշտպան Լևոն Սահակյանը։ «Գևորգ Լոռեցյանին փորձում են այլ հոդվածով մեղադրանք առաջադրելու հիմքեր ստեղծել։ Վերաքննիչ քրեական դատարանը նույնպես եզրահանգման է եկել, […]
18:47 29.05.2020
Մայիսի 29-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը և Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները շարունակել են ուժեղացված հսկողության իրականացնումը Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ հանրային տրանսպորտում անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ։ Վաղ առավոտից մշտադիտարկվել են առերևույթ խախտում թույլ տված մարդատար տաքսի ավտոմոբիլները և կանոնավոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցները: Հիմնական խախտումներն են՝ ուղևորափոխադրումը կատարվել է առջևի նստատեղին միաժամանակ […]
18:33 29.05.2020
Մայիսի 29-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք: Այս մասին տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետարանը: «Այսպիսով՝ մարզում ընդհանուր ունենք 476 հաստատված դեպք, որոնցից 241-ը` առողջացած, 7-ը` մահվան ելքով»,- ասվում է մարզպետարանի հաղորդագրության մեջ: