11:50 31.05.2020
Ազատի ջրամբարի ջրթափը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը և կից տեսանյութ հրապարակել։
11:29 31.05.2020
Մայիսի 30-ին` ժամը 22:59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ ստացվել, որ Կապան քաղաքի Լենգրուպա թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Infiniti» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արտակ Ա․, ծնված 1994 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 2 մ […]
11:07 31.05.2020
Մայիսի 31-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 9282 դեպք, որոնցից 3386-ն` առողջացած, 131-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5715 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 58065 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 355 նոր դեպք և 69 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 68 […]
11:02 31.05.2020
Հայաստանում մայիսի 31-ի դրությամբ` կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 355-ով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 9282 -ի (մայիսի 30-ին՝ 8927): Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Գրանցվել է մահվան 4 դեպք։ Մեկ օրում առողջացածների թիվը 69 է, ընդհանուր առողջացածներինը՝ 3386: Փաստացի բուժում է ստանում 5715 քաղաքացի: Ընդհանուր առմամբ թեստավորվել […]
10:56 31.05.2020
Ոստիկաններն արտակարգ ռեժիմով ծառայություն Շենգավիթ վարչական շրջանում: https://www.facebook.com/www.police.am/videos/253864222609173/
10:52 31.05.2020
Մայիսի 30-ին` ժամը 20։20-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Շինարարների փողոցի թիվ 7 շենքի (5 հարկանի) 5-րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։ Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Շինարարների փողոցի […]
10:27 31.05.2020
Մայիսի 30-ին` ժամը 13։40-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Երևան ՋԷԿ»-ից դեպի առաջին մաս տանող ճանապարհին՝ «Մուլտի գազ» գազալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա, կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Բագրատունյաց պողոտայի թիվ 70ա […]
00:35 31.05.2020
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում եմ, մասնակցում եմ կորոնավիրուսով պացիենտների ընդունմանն ու դուրս գրմանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ «Այս ընթացքում հանդիպեցի կովիդ-դրական մայրիկի իր 4 օրական նորածնի հետ, 4 ամսական կովիդ-դրական հղի կնոջ, 65-ամյա կովիդ-դրական տղամարդու, ում կովիդ-դրական կինն ու որդին արդեն իսկ այլ հիվանդանոցում էին, 4 շտապօգնության […]
00:15 31.05.2020
Քաղաքացիական ավիացիայի կոմիտե որ ս. թ. մայիսի 31-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Բելավիա ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 02:45, Երևանից մեկնում ժամը 03:35): Ս․ թ․ մայիսի 31-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում 21:45): Պարետի ցուցումով ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր, այսինքն՝ ուղևորների կողմից նախապես տրված հասցեներ։ Ուստի […]
22:34 30.05.2020
Այսօր՝ մայիսի 30-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում, Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը, Վանաձոր քաղաքի Սանկտ-Պետերբուրգի փողոցում, դեռևս անհայտ հանգմանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել շինության պատին և երկաթե դռանը: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, Վանաձորի բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենայով նշված բժշկական կենտրոն տեղափոխելու ճանապարհին,գիտակցության չգալով, […]
22:25 30.05.2020
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է հանրապետության մի շարք բժշկական կազմակերպությունների վերակենդանացման բաժանմունքների ղեկավարներին։ Նախարարը հանդիպման սկզբում ասել է, որ կորոնավիրուսային հիվանդության բուժման մեթոդները պետք է նույնականացնել և կիրառել միանման մոտեցումներ, իհարկե, հաշվի առնելով հիվանդի բժշկական պատմությունը։ «Ուզում եմ նաև լսել, թե ինչ պետք է անել այլ կերպ, քան հիմա արվում է»,- նշել է Արսեն […]
21:28 30.05.2020
Մայիսի 30-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 495 դեպք, որոնցից 241-ն` առողջացած, 7-ը` մահվան ելքով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: «Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 19 նոր դեպք: Նախկինում հայտնել էինք նաեւ, որ արձանագրվել է մահվան դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն […]
21:22 30.05.2020
Արդյոք սեպտեմբերի մեկից կվերականգնվի նորմալ դասապրոցեսը: Այս հարցին է այսօր անդրադարձել Կրթության գիտության մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: Սա, ըստ նախարարի, հնարավոր է, եթե պահպանվեն անվտանգության կանոնները: Մանրամասները՝ տեսանյութում։
21:16 30.05.2020
Երեխաները կարող են դառնալ վարակի հիմնական տարածողները, սակայն այգիներում ու բակերում փոքրիկները շարունակում են խաղալ հիմնականում առանց հիգիենիկ անվտանգության կանոնների պահպանման: SHANTNEWS-ի նկարահանող խումբն այսօր շրջել է մայրաքաղաքում, զրուցել ծնողների և երեխաների հետ: Մանրամասները՝ տեսանյութում։
21:11 30.05.2020
Պետական մի շարք մարմիններ վերջին օրերին ակտիվորեն ստուգումներ են իրականացնում մայրաքաղաքի տարբեր հատվածներում: Խնդիրն է պարզել, թե որքանով են տնտեսվարողներն ու քաղաքացիները պահպանում պարետատան սահմանած կանոնները: Սննդի անվտանգության պետական տեսչական մարմինը այսօր ստուգումներ է իրականացրել Երևանի շուկաներում, ոստիկանությունն իր հերթին նույնպես ուժեղացված ծառայություն է իրականացրել: SHANTNEWS-ի նկարահանող խումբն այդ ամբողջ գործընթացին հետևել է վաղ առավոտից։ […]
21:04 30.05.2020
Ե՞րբ պատրաստ կլինեն հայկական արտադրության առաջին թեստերը: Այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում այս հարցը տրվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտն ավարտել է լաբորատոր փորձարկումները, դիմել է առողջապահության նախարարություն անկախ փորձարկումները կազմակերպելու համար: Առողջապահության նախարարությունը շուտով այս պրոցեսն ավարտին կհասցնի, որից հետո հնարավոր կլինի սկսել թեստերի արտադրությունը»,- ասաց Փաշինյանը: Նա նշեց, որ նախատեսված է […]
21:00 30.05.2020
Ինչպես է անցնում կորոնավիրուսով հիվանդների առօրյան, ինչպես չհայտնվել հիվանդանոցում, իսկ հայտնվելու դեպքում ինչպես հաղթահարել դժվարությունները: Վերջին օրերին սոցիալական կայքերում գնալով ավելի հաճախ կարելի է հանդիպել վարակը հաղթահարածների անձնական պատմությունների։ Մանրամասները՝ տեսանյութում։
20:50 30.05.2020
Հանրապետության կորոնավիրուսային վերակենդանացման բաժանմունքներն աշխատում են խիստ ծանրաբեռնված ռեժիմով: Այս մասին այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ծանր և ծայրահեղ ծանր հիվանդների թիվը բավականին շատ է: Երեկվա դրությամբ՝ Հայաստանում ծանր վիճակում գտնվում է 358 ծանր, ծայրահեղ ծանր վիճակում՝ 58 պացիենտ, իսկ 15 մարդ միացված է թոքերի արհեստական շնչառական համակարգին»,- ասաց Փաշինյանը: […]
20:41 30.05.2020
Չնայած նախորդ օրվա համեմատ կորոնավիրուսով հաստատված դրական դեպքերի թիվը նվազել է 209-ով, բայց դրանից համաճարակային իրավիճակի գնահատականը չի փոխվում: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մենք պետք է շարունակենք դիտարկել իրավիճակը՝ համոզվելու համար, թե արդյոք այսօրվա նվազումը որևէ բովանդակային բան փոխել է մեր իրավիճակում, թե ոչ: Հակահամաճարակային կանոնների խստիվ […]
20:33 30.05.2020
Կորոնավիրուսի (Covid19) հետագա տարածումը կանխելու նպատակով ՀՀ պարետի հաստատած կանոնների պահպանման դիտկողմիցարկումն անակնկալ ստուգայցերի միջոցով լայնորեն շարունակվում է։ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի մասնագիտական թիմերն այսօր դիտարկում են անցկացրել մայրաքաղաքի միանգամից մի շարք վարչական շրջաններում՝ Կենտրոն, Էրեբունի եւ Նորք Մարաշ։ ՀՀ ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ իրականացված այցերի ընթացքում ԱԱՏՄ ներկայացուցիչներն արձանագրել են մի շարք խախտումներ, […]
20:22 30.05.2020
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, երեկ՝ մայիսի 29-ին, կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում: Ժամը 17:10-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Առինջ գյուղում կրակոցներ են հնչում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ պարզվել է, որ կրակոցները հնչել են Առինջ գյուղում՝ «Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ, Հայաստանի Ազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի հոր՝ Կոլյա Ծառուկյանի անվան միջնակարգ դպրոցի բակում: […]
20:17 30.05.2020
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետ-տեսուչներն այսօր՝ մայիսի 30-ին, մշտադիտարկում են անցկացրել հանրապետության գյուղատնտեսական բոլոր շուկաներում: Շուկաներից մի քանիսում հայնաբերվել են խախտումներ, որոնք, հիմնականում, եղել են հետևյալ բնույթի՝ աշխատակիցները, ինչպես նաև շուկաներում մթերք վաճառողները չեն կրել ձեռնոցներ, դիմակներ չեն կրել կամ կրել են ոչ ճիշտ, չեն ջերմաչափել հաճախորդներին, չեն վարել ջերմաչափման և ախտահանման մատյաններ։ Արձանագրվել […]
20:09 30.05.2020
Կորոնավիրուսի պայմաններում ՀՀ արտաքին գործերի նախարարության և արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ամենօրյա աշխատանքը շարունակվում է արտակարգ ռեժիմով: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից՝ ֆեյսբուքյան էջում տեղադրելով այս տեսանյութը.
19:45 30.05.2020
Շիրակի մարզի գյուղական համայնքներում անօթևանության հարցը կլուծվի մինչև 2021 թվականի ավարտը: Կառավարության որոշմամբ՝ նախատեսվում է Շիրակի մարզի գյուղերում 55 տուն կառուցել: Այն անօթևան ընտանիքներն են, որոնք հրաժարվել են բնակարանների գնման վկայագրերից և նախընտրել են բնակարանաշինությունը: Նոր տները կառուցվելու են անօթևան ընտանիքների տնամերձ հողատարածքներում։ Բնակարանաշինական այս ծրագիրը տարբերվում է մինչ այս եղածներից սրանով, որ տանտերը ինքն […]
19:36 30.05.2020
Թեև ոստիկանությունն օրեր առաջ հայտարարություն էր տարածել և կոչ արել հանգստյան օրերին զերծ մնալ ուխտատեղիներ, տեսարժան վայրեր գնալուց և բազմամարդ այլ միջոցառումներ կազմակերպելուց, այդուհանդերձ, մասնավորապես Ղալթաղչիի Սուրբ Հովհաննես մատուռում նկատվում է մարդկանց մեծ կուտակում։ Այս մասին հայտնում են Ոստիկանությունից: «Բացի այդ, մատուռի շրջակայքում քաղաքացիները չեն պահպանում հակահամաճարակային կանոնները և սոցիալական հեռավորություն։ Վերոնշյալը հաշվի առնելով՝ որոշում […]
19:15 30.05.2020
Համավարակի պարտադրած խիստ սահմանափակումներն ու կանխարգելիչ միջոցառումներն անցած երկու ամիսներին կրթության համակարգի համար եղան դասավանդման նոր մեթոդների կիրառության փորձաշրջան: Հեռավար դասերի անցան դպրոցները, բուհերն ու կրթական մյուս հաստատությունները: Մի ամբողջ կիսամյակի դասերը չձախողվեցին, բայց դպրոցներում ավարտական ու փոխադրական քննությունները չեղարկվեցին, իսկ բուհերի ուսանողներն այս օրերին պետական ավարտական քննություններն ու դիպլոմային աշխատանքները հանձնում են հեռավար կարգով։ […]
19:10 30.05.2020
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտի անվտանգության մասնագետները և Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները համատեղ ուժերով մայիսի 30-ին շարունակել են ուժեղացված հսկողությունը: Մշտադիտարկումներն ու վերահսկողությունը իրականացվել են Երևանի Կենտրոն, Նորք-Մարաշ և Էրեբունի վարչական շրջաներում՝ հանրային տրանսպորտում անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ։ Վաղ առավոտից մշտադիտարկվել են առերևույթ խախտում թույլ տված մարդատար տաքսի ավտոմոբիլները և կանոնավոր երթուղիներում […]
19:08 30.05.2020
«Հայրենիք» կուսակցության արտահերթ համագումարում միաձայն կուսակցության նախագահ է ընտրվել Արթուր Վանեցյանը։ Այս մասին տեղեկանում ենք կուսակցության մամուլի ծառայությունից: Ձևավորվել է կուսակցության 9 հոգուց բաղկացած խորհուրդը՝ Արթուր Վանեցյան, Խաչիկ Գալստյան, ժասմեն Ասրյան, Արա Սահակյան, Ռոբերտ Հարությունյան, ԱրմինաԴարբինյան, Արսեն Բաբայան, Սոս Հակոբյան, Նարինե Ադոնց կազմով, վերստուգիչ մարմինը (նախ․՝ Զավեն Հակոբյան):
19:04 30.05.2020
Օրերս Վրաստանի հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավարը հայտարարեց, որ եթե Հայաստանը դիմի իրենց, Վրաստանը պատրաստ է օժանդակություն ցուցաբերել կորոնավիրուսի դեմ պայքարի, այդ թվում՝ թեստավորման և ընդհուպ հիվանդներին Վրաստանում ընդունելու և բուժօգնություն տրամադրելու հարցում: Հնարավոր համարո՞ւմ եք, որ Հայաստանի կառավարությունն այդ հարցով դիմի Վրաստանի կառավարությանը, և ո՞ր դեպքում դրա անհրաժեշտությունը կառաջանա: Ճեպազրույցի ժամանակ […]
18:59 30.05.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կայացած ճեպազրույցի ընթացքում ընդգծել է, որ առանց դիմակի շփում, հաղորդակցություն ընտանիքի անդամ չհանդիսացող որևէ անձի հետ անընդունելի է: «Իսկ ընտանիքի անդամների հետ առանց դիմակի կարելի է շփվել տանը, եթե հիվանդության ախտանիշ ունեցող անձինք բացակայում են և բացօթյա տարածքում, եթե մոտակայքում այլ մարդիկ չկան»,- ասաց Փաշինյանը: Վարչապետը շնորհակալություն է հայտնել բուժաշխատողներին […]