18:22 30.05.2020
Գյումրիի նախկին «Վան» առողջարանի երբեմնի կանաչապատ տարածքից ոչինչ չի մնացել: Այն ամբողջությամբ ճահիճներով ու կեղտաջրերով է ողողված։ Այն, ինչ հիշեցնում է նախկին առողջարանը, 30 տարի փակ մնացած շենքն է՝ 3 փոքր քոթեջներով։ Ընդամենը մեկ ամիս է, որ ակտիվ շինարարություն է ընթանում, շենքը այսուհետ Ժողգործիքների պետական նվագախմբին է պատկանում։ Կառույցը 3-րդ աստիճանի վթարայնության է, բայց մասնագիտական […]
18:02 30.05.2020
Ուկրաինայի Ռադայի «Ժողովրդի ծառա» խմբակցության պատգամավոր Արտյոմ Դմիտրուկը կոչ է արել ստորագրել 1915-1922թթ. Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ «Մոնս Պիուս» հասարակական կազմակերպության ղեկավար Սուրեն Պետրոսյանի նախաձեռնած խնդրագիրը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է AnalitikaUA.net-ը, այս մասին Դմիտրուկը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում: «Հայոց ցեղասպանությունը ճանաչվել է աշխարհի մի շարք երկրների ու միջազգային կազմակերպությունների կողմից: Եվ […]
17:34 30.05.2020
Վրաստանը ՀՀ-ին է նվիրել տեղական արտադրության 4 հազար բարձրորակ բժշկական դիմակներ: Այս մասին ասված է Վրաստանի Գործընկերության հիմնադրամի հաղորդագրության մեջ: Հայաստան ուղարկված դիմակները New Technologie Impex ձեռնարկության արտադրանքն է: Ընկերությունը հիմնադրվել է հիմնադրամի աջակցությամբ: Ինչպես նշել են կազմակերպությունում, «որպես նշան երկարամյա բարեկամության և համագործակցության», Վրաստանի դեսպանի օգնությամբ դիմակներն ուղարկվել են ՀՀ նախագահին և առողջապահության նախարարին, […]
17:31 30.05.2020
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի եղբոր՝ Էդգար Մարուքյանի հասցեին «Իմ քայլը» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանի հայտարարության հիման վրա քրեական գործ է հարուցվել: Այս մասին SHANTNEWS-ին տեղեկացրին ՀՀ Գլխավոր դատախազությունից: «2020թ. մայիսի 25-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում որոշում է կայացվել Էդգար Մարուքյանի՝ ՀՀ գլխավոր դատախազին ուղարկված հանցագործության մասին հաղորդման առթիվ նախապատրաստված նյութերով հանցակազմի բացակայության հիմքով […]
17:07 30.05.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրման վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են համապատասխան պետական գերատեսչությունների ղեկավարները, Ազգային ժողովի շահագրգիռ հանձնաժողովների ներկայացուցիչ պատգամավորներ: Թեմայի առնչությամբ վարչապետ Փաշինյանը նշել է. «Հարգելի գործընկերներ, մենք հավաքվել ենք քննարկելու Հայաստանում ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրման մեր օրակարգը և ժամանակացույցը: […]
16:51 30.05.2020
ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։ Դրան զուգահեռ տարբեր վարչական շրջաններում իրականացվում են հատուկ միջոցառումներ՝ ապահովելով Պարետի որոշումների պահանջների կատարման նկատմամբ արդյունավետ հսկողություն։ Ընդհանուր առմամբ՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 16492 արձանագրություն, իսկ մայիսի 29-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է […]
16:49 30.05.2020
«Արմենիա» ավիաընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Գևորգ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Հունիսի 4-ին «Արմենիա» ավիաընկերությունը իրականացնելու է Երևան-Դոնի Ռոստով չարտերային հատուկ չվերթ»։
16:47 30.05.2020
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել, որով 24 ժամով արգելվում է մի շարք տնտեսվարողների գործունեությունը: «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի […]
16:34 30.05.2020
ՀՀ ԱԱԾ և ոստիկանության փոխգործակցության շրջանակներում Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Արմավիր քաղաքի նախկին քաղաքապետը, ըստ քննությամբ ձեռք բերված նախնական տվյալների, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, առանց ավագանու անդամների համապատասխան որոշման, 2010 թվականի հունվարի 25-ին, քաղաքապետարանի համապատասխան պաշտոնատար անձանց օժանդակությամբ, նրանց կազմած կեղծ պաշտոնեական փաստաթղթերը օգտագործելով, կազմակերպված […]
16:27 30.05.2020
Մայիսի 28-ին, ժամը 18.50-ին, ոստիկանության Իջևանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Իջևանի «Աղայա» կոչվող սարամասում կրակում են: Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ ժամը 18.00-ի սահմաններում, Իջևան քաղաքի երեք բնակիչներից մեկը, «Աղայա» կոչվող տարածքում ձիերը գայլերի ոհմակից պաշտպանելու համար, պայթեցրել է 4 պայթուցիչ: Տղամարդիկ հրավիրվել են ոստիկանություն, որտեղ իրենց ավտոմեքենայի սրահից ներկայացրել են 6 […]
16:16 30.05.2020
ՀՀ ԱԺ պատգամավոր, ազգությամբ եզդի Ռուստամ Բաքոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ նշելով, որ Աֆրինում գտնվող եզդիական համայնքը թիրախավորված է Թուրքիայից հովանավորվող թուրքամետ խմբավորումների կողմից: «Սիրիական արմատական խմբավորումները, հովանավորություն ունենալով Թուրքիայի կառավարության կողմից, վերահսկողություն են սահմանել Աֆրինի շրջանի՝ ներառյալ այդ տարածքում գտնվող եզդիական գյուղերի նկատմամբ։ Այս խմբավորումները բազմաթիվ վայրագություններ են իրականացնում եզդիների նկատմամբ, ստիպում են […]
16:10 30.05.2020
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն անդրադարձել է կրթությունից դուրս մնացածների հայտնաբերման և կրթության մեջ ներառման մեխանիզմներին: Նախարարն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հանրակրթության մասին օրենքի փոփոխությամբ, որն ընդունվեց ԱԺ կողմից ս.թ. մարտի վեցին և ուժի մեջ մտավ ապրիլի երկուսին, սահմանվեցին երկու առանցքային փաստաթղթերի ընդունման պահանջներ, որոնք էապես կբարելավեն կրթությունից դուրս մնացող երեխաների՝ կրթության մեջ ընդգրկման, ինչպես […]
15:48 30.05.2020
ՊԲ-ում պարբերաբար անց են կացվում սանիտարական օրվան նվիրված միջոցառումներ, որոնք, հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի տարածման վտանգները, բանակի հրամանատարի ցուցումով զուգակցվում են նաև ախտահանման համալիր գործընթացներով: Ըստ այդմ, լայնորեն օգտագործելով նաև վերջերս ՊԲ-ն համալրած ախտահանող սարքավորումների հնարավորությունները, մայիսի 30-ին մանրակրկիտ կերպով ախտահանվել են զորանոցները, բուժկետերը, կենցաղային նշանակության շինություններն ու առհասարակ այն բոլոր վայրերը, որոնք կարող […]
15:44 30.05.2020
ՀՀ կառավարությունը հրապարակել է տեսանյութ, որում ներկայացվում է պայքարը վարակի դեմ՝ փակ համայնքների օրինակով:
15:39 30.05.2020
ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել համացանցում տարածված այն տեսանյութի կապակցությամբ, որտեղ ոստիկանները ձեռնաշղթա են հագցնում մի վարորդի։ «Ավելորդ շահարկումներ թույլ չտալու համար նկատենք, որ նա չի ենթարկվել ճանապարհային ոստիկանների՝ մեքենան կանգնեցնելու պահանջին, իսկ մեքենան եղել է առանց հաշվառման համարանիշի։ Տրանսպորտային միջոցը հարկադրաբար կանգնեցնելուց հետո էլ մեքենան վարող անձը չի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին և բերվել […]
15:29 30.05.2020
Պետական մի շարք մարմիններ վերջին օրերին ակտիվորեն ստուգումներ են իրականացնում մայրաքաղաքի տարբեր հատվածներում: Խնդիրն է պարզել, թե որքանով են տնտեսվարողներն ու քաղաքացիները պահպանում պարետատան սահմանած կանոնները: Այս նպատակով SHANTNEWS.am-ի լրագրող Տիգրան Հովակիմյանը շրջայց է կատարել Երևանում: Մանրամասները՝ տեսանյութում:
15:26 30.05.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է տարածել կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցությունից: «Պետություն-քաղաքացի հարաբերություններում իրականացվող փոփոխությունների նպատակը պետականության և նրա պոտենցիալի հզորացումն է: Եկել է նաեւ ֆիզիկական անձանց համատարած հայտարարագրման եւ գույքահարկի նոր համակարգի ներդրման ժամանակը»,- նշել է նա:
15:03 30.05.2020
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսի լայնածավալ տարածման կանխարգելման գործում օտարերկրյա պետություններում գտնվող ՀՀ քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու և հայրենիք վերադարձնելու ուղղությամբ իրականացվող գործողությունների շրջանակներում՝ ՀՀ ԱԳՆ, Հայաստանում Հնդկաստանի դեսպանության և Հնդկաստանում ՀՀ դեսպանության հետ համագործակցության արդյունքում, մայիսի 29-ին Հնդկաստանի կառավարության կողմից կոմերցիոն հիմունքներով կազմակերպվել է Դելի-Երևան հատուկ չվերթ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Հատուկ չվերթով Հայաստան […]
14:58 30.05.2020
2014 թվականին ծնված բոլոր երեխաները սեպտեմբերի 1-ին գնալու են դպրոց։ Այս մասին այսօրվա ուղիղ միացմանը հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ կոչ անելով երեխաներ հետ չպահել դասապրոցեսից։ Նախարարը տեղեկացրեց, որ հունիսի 1-ից սկսվելու է առաջին դասարանցիների գրանցումը։ Նա նշեց, որ որոշ ծնողներ մտադիր են չգրանցել իրենց երեխաներին, քանի որ դեռ կասկածում են, որ դասերը կսկսվեն նոր […]
14:37 30.05.2020
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հատկապես դժգոհ է, որ որոշ ուսուցիչներ են ապատեղեկատվություն տարածում կորոնավիրուսի մասին։ Նա նշեց, որ որոշ ուսուցիչներ տարածում են չիպավորումների, 5G կայանների և այլ անհեթեթ ապատեղեկատվություններ։ Նա նշեց, որ այդ ամենը սուտ է և չպետք է հավատալ այդպիսի հրապարակումներին։ Հարությունյանը կոչ է անում ծաղրել այն մարդկանց, որոնք այդպիսի […]
14:28 30.05.2020
Սննդի անվտանգության պետական տեսչական մարմինը ստուգումներ է իրականացնում մայրաքաղաքի շուկաների տարածքում: SHANTNEWS.am-ը հետևում է Սննդի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցների մշտադիտարկման աշխատանքներին: Ինչպես հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը, քիչ առաջ դրանք ավարտվեցին թիվ երկու՝ Գումի շուկայում: Աշխատակիցները հիմնականում ուշադրություն են դարձնում սանիտարահիգիենիկ նորմերի պահպանմանը և թե արդյոք պահպանվում են պարետի ցուցումները՝ կատարվո՞ւմ է ջերմաչափում վաճառողների շրջանում, վերջիններս […]
14:16 30.05.2020
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը այսօրվա ուղիղ միացման ժամանակ նշեց, որ իրեն են հասնում տեղեկություններմ, որ որոշ դպրոցականներ կազմակերպում են դասարանական խնջույքներ։ Արայիկ Հարությունյանը կոչ արեց, որ դադարեցնեն նման խնջույքները։ Նա հիշեցրեց, որ երեխաները, դպրոցականները կարող են շատ թեթև տանել վարակումը, բայց եթե նրանք այդ վարակը փոխանցեն իրենց տարեց հարազատներին, ապա նրանք կարող են […]
14:12 30.05.2020
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը այսօրվա ուղիղ միացման ժամանակ ասաց, որ սեպտեմբերին կարող են բացել դպրոցները, եթե պահպանվեն հակահամաճարակային պայմանները։ Նա նշեց, որ դա պետք է անեն բոլորով՝ դպրոցականների և նրանց հարազատների միջոցով։ Հարությունյանը նշեց, որ պետք է պահել դիմակ կրելու, սոցիալական հեռավորություն պահելու կանոնները։ Նա նշեց, որ Հայաստանում շուրջ 400 հազար աշակերտ կա, և եթե […]
13:30 30.05.2020
ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։ Դրան զուգահեռ տարբեր վարչական շրջաններում իրականացվում են հատուկ միջոցառումներ՝ ապահովելով Պարետի որոշումների պահանջների կատարման նկատմամբ արդյունավետ հսկողություն։ Ընդհանուր առմամբ՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 16492 արձանագրություն, իսկ մայիսի 29-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է […]
13:27 30.05.2020
Մայիսի 31-ին կավարտվի «ՀՀ կառավարության և ՉԺՀ կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձության սկզբունքով վերացման մասին» համաձայնագրի ժամանակավոր կասեցման ժամկետը և հունիսի 1-ից սովորական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիները իրավունք կունենան առանց արտոնագրերի ձևակերպման մեկնել Չինաստան: ՀՀ ԱԳՆ-ն հորդորում է ՀՀ քաղաքացիներին Չինաստան այցելություն ծրագրել միայն խիստ անհետաձգելի դեպքերում: Միաժամանակ տեղեկացնում […]
13:03 30.05.2020
Մայիսի 29-ին, ժամը 16:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն իրազեկման աշխատանքներ իրականացնելու նպատակով Քաջարան մեկնման ճանապարհին՝ Մ2 ավտոճանապարհի Կապան-Քաջարան հատվածի 13 կմ-ին, նկատել են ՃՏՊ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից: Պարզվել է, որ «Kia Sorento» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռազմիկ Դ․) բախվել է էլեկտրական […]
12:24 30.05.2020
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել հոր հետ՝ կից նշելով. «Պապ ջան, լույսով գնա։ Երևի Աստված ամեն մարդու ուղարկում է այնքան մեծ փորձություն, որքան որ նա կարող է տանել իր սրտում։ Այսօր՝ իմ ծննդյան օրը, ես քեզ հողին պիտի հանձնեմ ու չգիտեմ, թե որն է Աստծո նախախնամությունը այստեղ։ Բայց […]
12:08 30.05.2020
Ուհանի ծովամթերքի շուկան ոչ թե կորոնավիրուսի պատճառն էր, այլ նրա «զոհերից մեկը»: Ինչպես հայտնում է Korrespondent-ը, այս մասին հայտարարել են չինացի պաշտոնյաները: Ուհանի մթերային շուկայի կենդանիներից վերցրած նմուշների գենետիկ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նրանց օրգանիզմում չկար SARC-CoV-2, հետևաբար՝ նրանք չէին կարող լինել գնորդների վարակման աղբյուր: Միևնույն ժամանակ, չինացի հետազոտողները հաստատել են վարկածը, որ այդ […]
11:37 30.05.2020
Ամերիկաբնակ կլարնետահար Անուշ Պողոսյանն արժանացել է ԱՄՆ նախագահական կրթաթոշակի «U.S. Presidential Scholars» արվեստի բնագավառում: «Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ «U.S. Presidential Scholars in the Arts» կրթաթոշակը 17-ամյա Անուշին տրվել է՝ հաշվի առնելով նրա ակադեմիական գիտելիքները, առաջադիմությոնը, արտիստիզմը, նվագելու հմտությունները և բազմաթիվ այլ որակներ: «U.S. Presidential Scholars»–ը շնորհվում է ավագ դպրոցի այն աշակերտներին, որոնք գերազանց առաջադիմություն ունեն: 1964 թվականից սկսած կրթաթոշակին արժանանում են տարբեր ոլորտներում իրենց լավագույնս դրսևորած երիտասարդներին: Սկզբում այն […]