TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+29.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Կրի՛ր դիմակ, փրկի՛ր կյանքեր

20:31 28.05.2020

Կրի՛ր դիմակ, փրկի՛ր կյանքեր։ ՀՀ կառավարությունը տեսանյութ է հրապարակել։ https://www.facebook.com/armgovernment/videos/2546781588969205/

̰
Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսային հիվանդությամբ 15 նոր դեպք է հաստատվել

20:21 28.05.2020

Մայիսի 28-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 470 դեպք, որոնցից 241-ն` առողջացած, 7-ը` մահվան ելքով: Այս մասին տեղեկանում ենք Գեղարքունիքի մարզպետարանից։ «Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 15 նոր դեպք, 27 առողջացած և 1 նոր մահվան դեպք: Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 76 (տղամարդ) տարեկան և ունեցել է ուղեկցող […]

̰
Թեթև կամ առանց ախտանիշների կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների հսկողությունը իրականացնելու է տեղամասային ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատությունը

20:17 28.05.2020

Թեթև կամ առանց ախտանիշների կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների հսկողությունը իրականացնելու է տեղամասային ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և կից տեսանյութ հրապարակել։ Տեսանյությում ներկայացված է Առողջապահության նախարարության Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի փորձը:

̰
Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. կա 6 վիրավոր. ավտոմեքենաները վերածվել են մետաղե ջարդոնի

19:51 28.05.2020

Երեկ՝ մայիսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 21:15-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ, 49-ամյա Ալիկ Ղ.-ի վարած Mercedes մակնիշի և 57-ամյա Համբարձում Ս.-ի վարած Lexus մակնիշի ավտոմեքենաները: Shamshyna.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Ալիկ Ղ.-ն, նրա ուղևոր, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 41-ամյա Հայկ Կ.-ն, Lexus-ի վարորդ Համբարձում Ս.-ն, նրա ուղևոր, Երևանի […]

̰
Խստացման ի՞նչ մակարդակ կարող է ունենալ ենթադրյալ նոր կարանտինը. Փաշինյանը պատասխանել է «Շանթ» ՀԸ-ի հարցին

19:43 28.05.2020

Պարետատան նիստից հետո վարչապետը հանդես է եկել ճեպազրույցով և պատասխանել նաև երկու լրատվամիջոցի մեկական հարցի: Վարչապետն այսօր նաև «Շանթ» հեռուստաընկերության հարցին է պատասխանել: «Պարբերաբար խոսվում է, որ առավել խորացման և իրադրության ծանրացման պարագայում հնարավոր է նորից կարանտինի սահմանում կիրառվի: Ի՞նչ չափորոշիչների պարագայում է նախատեսվում գնալ այդ քայլին և խստացման ի՞նչ մակարդակ կարող է ունենալ ենթադրյալ […]

̰
Գիորգի Գախարիան շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

19:39 28.05.2020

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Հանրապետության օրվա կապակցությամբ: Վրաստանի վարչապետի ուղերձում մասնավորապես ասված է. «Պարոն վարչապետ Թույլ տվեք սրտանց շնորհավորել անձամբ Ձեզ և հայ ժողովրդին Առաջին հանրապետության օրվա կապակցությամբ և մաղթել հաջողություններ Ձեր պատասխանատու գործունեության մեջ: Բարձր ենք գնահատում Վրաստանի և Հայաստանի միջև սերտ կապերը և ավանդական, եղբայրական ու […]

̰
Շուրջ 2000 քաղաքացու նկատմամբ կազմվել են արձանագրություններ 

19:23 28.05.2020

Միջմարզային ճանապարհներին համապատասխան թվով անցակետեր են տեղադրվել, որոնք հնարավորություն են տալիս մշտադիտարկել տրանսպորտային միջոցները: Այդ մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտնեց ոստիկանապետ Արման Սարգսյանը: Նա նշեց, որ խախտումներ հայտնաբերելու դեպքում վարորդները կամ տնտեսվարող սուբյեկտները ենթարկվում են վարչական պատասխանատվության: Նրա տվյալներով՝ վերջին օրերին շուրջ 2000 քաղաքացու նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ: Ոստիկանապետը հորդորեց հանգստյան օրերին […]

̰
«Հարսնաքար»-ի գործով Ռուբեն Հայրապետյանին և ևս 4 մեղադրյալի կալանավորելու որոշում է կայացվել․ ՔԿ

19:19 28.05.2020

Ռուբեն Հայրապետյանի, որդու և նրա ընկերների կողմից «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ առերևույթ կատարված ինքնիրավչության, նրան ազատությունից ապօրինի զրկելու և ֆիզիկական ուժեղ ցավ, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործով 5 անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունները բավարարվել են։ Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից։ ՀՀ քննչական կոմիտեի […]

̰
Իրականացվել են ռեյդեր, որոնց ընթացքում եղել են նաև կրկնակի ուսումնասիրություններ. ոստիկանապետ

19:09 28.05.2020

Այսօր ճեպազրույցի ժամանակ ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը նշեց, որ արտակարգ իրադրության ռեժիմի կանոնների ապահովման ուղղությամբ իրականացվել են ռեյդեր, որոնց ընթացքում եղել են նաև կրկնակի ուսումնասիրություններ: «Այսինքն՝ ուսումնասիրություններից ու ստուգայցերից հետո, դարձյալ ոստիկանական կարգախմբերն ու տեսչական մարմինների աշխատակիցները վերադարձել են նույն տարածք և ստուգել, թե որքանո՞վ են պահպանվում կանոնները, որոնց համար քաղաքացիներն արդեն ենթարկվել էին վարչական […]

̰
The Guardian-ը հոդված է հրապարակել ԱՄՆ դրամաշնորհից օգտվող «ապատեղեկատվություն տարածող հայկական կայքի վերաբերյալ»

18:53 28.05.2020

The Guardian-ը նշում է, որ Medmedia-ի ամենահայտնի հոդվածները COVID-19-ն անվանում են «կեղծ համավարակ» և ապատեղեկատվություն են տարածում, թե դիահերձարաններից մեկը մահացած հիվանդի ընտանիքին մի քանի հարյուր դոլար է առաջարկել, եթե ընտանիքը համաձայնի ասել, որ մահը վրա է հասել կորոնավիրուսի պատճառով:

̰
Վարակի ամենամեծ օջախը Երևանն է. Նիկոլ Փաշինյան

18:42 28.05.2020

Պարետատան նիստի ավարտից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ վարակի ամենամեծ օջախը իրենց վերլուծություններով Երևանն է: Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝  վարակի պոտենցիալ աղբյուրներն ամենուրեք են՝ աշխատանքի վայրում, հասարակական տրանսպորտում, փողոցում, հանրային սննդի օբյեկտներում, բանկերում: «Մենք շարունակում ենք համոզված մնալ, որ ելքը հակահամաճարակային կանոնների պահպանումն է՝ դիմակի կրում, ձեռքերի ախտահանում, սոցիալական հեռավորության […]

̰
Մենք գիտենք բռունցքվել և հաղթանակած դուրս գալ մեզ վիճակված բոլոր գոյամարտերում․ Սուրեն Պապիկյան

18:31 28.05.2020

Մենք գիտենք բռունցքվել և հաղթանակած դուրս գալ մեզ վիճակված բոլոր գոյամարտերում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը։ «Հավերժ փառք Հայաստանի առաջին հանրապետությունը կերտած պետական այրերի և մայիսյան գոյապայքարի բոլոր հերոսների առջև, որոնք դրել են մեր անկախ պետականության անսասան հիմքերը: Այսօր մեզնից յուրաքանչյուրը պատասխանատվություն ունի շարունակել նրանց անձնանվեր գործը և դիմակայել […]

̰
Կենտրոն վարչական շրջանում մշտադիտարկվել է 40 տրանսպորտային միջոց, արձանագրվել է իրավախախտման 18 դեպք

18:14 28.05.2020

Հայաստանի Հանրապետության պարետի մայիսի 14-ի թիվ 74 որոշման պահանջների կատարման գործընթացն ապահովելու նպատակով, մայիսի 28-ին՝ ժամը 8:00-ից-12:00 ընկած հատվածում, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի մասնագետները և  Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները համատեղ ուժերով խստացված վերահսկողություն են իրականացրել մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում: Նշված ժամանակահատվածում գործառույթներ են իրականացվել թվով 24 մարդատար տաքսի ավտոմոբիլների […]

̰
Արայիկ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի նախկին և ներկայիս գործընկերների հետ

18:12 28.05.2020

«Այսօր հեռախոսազրույց եմ ունեցել Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նորանշանակ նախարար Լուսինե Ղարախանյանի հետ: Նրան մաղթել եմ արդյունավետ աշխատանք, առաջընթաց իր ղեկավարած ոլորտներում, ինչպես նաև առաջարկել մեր նախարարության աջակցությունը ու փոխանցել համագործակցության պատրաստակամությունը։ Ի դեպ, տիկին Ղարախանյանի հետ առաջին կարճատև հանդիպումն ու զրույցը կայացել էր այն ժամանակ, երբ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության […]

̰
ՍԱՏՄ-ն մարզերում կասեցրել է 12 օբյեկտի գործունեությունը

17:50 28.05.2020

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետ-տեսուչների իրականացրած մշտադիտարկումների արդյունքում արձանագրված խախտումների հիմքով՝ ՀՀ պարետի մայիսի 27-ին կայացրած N93 որոշման համաձայն՝ այսօր՝ 28.05.2020թ, 24 ժամով կասեցվել են հանրապետության մարզերում գործող հանրային սննդի 12 օբյեկտների գործունեությունը՝ Արմավիրի մարզ Ա/Ձ «Շիրվան Շիրվանյան», ք. Արմավիր, Ջիվանու 5/15 Ա/Ձ «Մխիթար Աղեկյան», գ․Թաիրով, Մայրաքաղաքային 117 «Նուռ հաուս» ՍՊԸ, գ. Թաիրով, Մայրաքաղաքային […]

̰
«Աստղիկ» ԲԿ-ի 2-3 աշխատակցի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել. news.am

17:47 28.05.2020

«Աստղիկ» բժշկական կենտրոնի 2-3 աշխատակցի մոտ երկու շաբաթ առաջ կորոնավիրուս է ախտորոշվել։ Այս մասին այսօր՝ մայիսի 28-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԲԿ-ի տնօրեն Ասատուր Ասատրյանը։ «Մեր հիվանդանոցում եղել են 2-3 բժիշկներ, որ տանը վատ են զգացել և մնացել են տանը, աշխատանքի վայրում չի հայտնաբերվել»,- ասել է նա: Ասատրյանը հրաժարվել է այլ մանրամասներ հայտնել:

̰
«Կրիր դիմակ, փրկիր կյանքեր». վարչապետը լուսանկար է հրապարակել

17:22 28.05.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որին կից կատարել է հետևյալ գրառումը. «Կրիր դիմակ, փրկիր կյանքեր»: Լուսանկարում ցույց է տրված, թե ինչպես է դիմակը կրելը օգնում կանխել վարակի տարածումը:

̰
Պարտավորվում ենք ապահովել հայոց պետության ամուր պաշտպանունակությունը. Արմեն Գրիգորյան

17:17 28.05.2020

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի հայրենակիցներ Այսօր Հանրապետության տոնի առթիվ այցելել եմ Ապարանի «Վերածնունդ» հուշահամալիր և ծաղիկներ եմ խոնարհել ու հարգանքի տուրք մատուցել Բաշ-Ապարանի հերոսամարտում իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին։ Իր վճռական ու անկոտրում կամքի շնորհիվ հայ ժողովուրդն ապրելու, արարելու և պետականության հարատևությունը ապահովելու իր իրավունքը ևս մեկ անգամ […]

̰
Հայաստանի տարածքից նկատված երկնաքարը հնարավոր է՝ ընկել է Թուրքիայում

17:04 28.05.2020

Հայաստանի Հանրապետության տարածքից մայիսի 28-ի գիշերը նկատված երկնաքարը հնարավոր է՝ ընկել է Թուրքիայում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի հյուսիսարևելյան հատվածում երկնաքարի ընկնելու վերաբերյալ հայտնում է Hurriyetdailynews-ը: Թուրքական լրատվամիջոցը տեղադրել է սոցցանցերում հրապարակված տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես է երկնաքարը բախվում գետնին ու պայծառ լույս արձակում: Երկնաքարի բախումը նկատելի է եղել Սիվաս, Բինգյոլ, Տրապիզոն, Արդվին ու մի շարք […]

̰
Մհեր Գրիգորյանն ու Արայիկ Հարությունյանը քննարկել են կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը

17:00 28.05.2020

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության կայքէջը: Փոխվարչապետը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին նախագահի բարձր պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ և արգասաբեր աշխատանք: Հանդիպման ընթացքում քննարկվել է հայկական երկու հանրապետությունների միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, այդ թվում՝ սոցիալական, ֆինանսական և տնտեսական […]

̰
ԵՄ-ն Հայաստանի կողքին է մարտահրավերներով լի այս ժամանակահատվածում. ՀՀ-ում ԵՄ դեսպան

16:52 28.05.2020

ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի առաջին հանրապետության տոնի առթիվ. «Սրտանց շնորհավորում եմ Հայաստանին և հայ ժողովրդին Հանրապետության օրվա կապակցությամբ։ ԵՄ-ն՝ որպես մոտ և հուսալի գործընկեր Հայաստանի կողքին է մարտահրավերներով լի այս ժամանակահատվածում և կլինենք նաև ապագայում։ Հայ ժողովրդին մաղթում ենք ամենայն բարիք։ Եղեք առողջ»,- գրել է ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը:

̰
«Տավուշ տեքստիլի» Բերդի արտադրամասի վարակակիրների թիվը հասել է 80-ի. news.am

16:47 28.05.2020

«Տավուշ տեքստիլի» Բերդի բանվորական ձեռնոցների արտադրամասում վարակակիրների թիվը հասել է 80-ի, արտադրամասը դեռ փակ է մնում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է «Տավուշ տեքստիլի» տնօրեն Միքայել Եզեկյանը։ Տնօրենը հայտնել է, որ վարակակիրներից ոչ մեկի մոտ թոքաբորբ չկա, լավ վիճակում են։ Ավելի վաղ հայտնել էինք՝ «Տավուշ տեքստիլի» 7 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել:

̰
Տեսչական մարմինները խախտումներ են հայտնաբերել Երևանի մանկապարտեզներում

16:45 28.05.2020

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետ-տեսուչները 2020 թվականի մայիսի 21-26-ը, իրենց լիազորությունների շրջանակում, մշտադիտարկում են անցկացրել Երևան քաղաքի 55 նախադպրոցական ուսումնական հաստատություններում՝ հավաստիանալու, որ դրանցում պահպանվում են կորոնավիրուսային հիվանդության տարածումը կանխարգելելու՝ ՀՀ պարետի որոշմամբ սահմանված անվտանգության կանոնները: Մշտադիտարկման ընթացքում խախտումներ հայտնաբերվել են միայն 14 մանկապարտեզներում։ Խախտումները եղել են հետևյալ բնույթի. ոչ բոլոր աշխատակիցներն են կրել ձեռնոցներ […]

̰
Առաջին հանրապետությունը խորհրդանշում էր հայ ժողովրդի վերածնունդը. Հասմիկ Տոլմաջյան

16:14 28.05.2020

Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Այսօր՝ մայիսի 28-ին, Հայաստանը տոնում է Հայաստանի առաջին հանրապետության (1918-1920) 102-րդ տարեդարձը։ Առաջին հանրապետությունը, չնայած իր կարճ կյանքին, խորհրդանշում էր հայ ժողովրդի վերածնունդը Հայոց ցեղասպանությունից հետո և ձևավորեց հիմքը հայոց պետականության հետագա զարգացման համար»: Ce jour de #28mai, l’#Arménie célèbre le 102e anniversaire de […]

̰
Քաղավիացիայի կոմիտեն տեղեկացնում է Մոսկվայից և Մինսկից առաջիկա երկու չվերթի մասին

16:09 28.05.2020

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից տեղեկացնում են, որ մայիսի 29-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից ժամանումը՝ ժ. 21:10-ին: Մայիսի 30-ին էլ կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը «Բելավիա» ավիաընկերության կողմից (ժամանումը դեպի Երևան՝ ժ. 02:45, Երևանից մեկնումը՝ ժամը 03:35): «Պարետի ցուցումով ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր, այսինքն՝ ուղևորների կողմից նախապես տրված հասցեներ։ […]

̰
Հայ ժողովրդին մաղթում եմ խաղաղություն և բարգավաճում. Լատվիայի ԱԳ նախարար

16:00 28.05.2020

Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչսը Առաջին հանրապետության տոնի կապակցությամբ «Թվիթերում» շնորհավորանքի խոսքեր է գրել. «Ջերմ շնորհավորանքներս Հայաստանին՝ Հանրապետության օրվա կապակցությամբ։ Հայ ժողովրդին մաղթում եմ խաղաղություն և բարգավաճում»։

̰
Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ը՝ Մոսկվայում. Տիգրան Վիրաբյանը կիսվել է հիշողություններով

15:55 28.05.2020

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը «Ֆեյսբուքում» կիսվել է Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ի մասին հիշողություններով՝ նշելով, որ այդ իրադարձությունից անցել է մեկ տարի: «Երեկ ներկա գտնվեցի Մոսկվայի Պ. Չայկովսկու անվան կոնսերվատորիայում հայտնի հայ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին նվիրված հեղինակային երեկոյին: Ծրագրում հնչեց «Ռեքվիեմ»-ը երգչախմբի և նվագախմբի համար, որը նվիրված է Հայոց ցեղասպանությանը, «Հավատով խոստովանիմ»-ը ձայնի, ալտի և […]

̰
Պացիենտի պնդումները, որ իրեն չեն այցելել բժիշկներ և այլ բուժաշխատողներ, անհիմն են. Ալինա Նիկողոսյանի արձագանքը

15:38 28.05.2020

ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը կրկին անդրադարձել է լրատվամիջոցներում տեղ գտած մի թեմայի: «Ինչպես երեկ խոստացել էի, հրապարակում եմ «Չթեստավորված կամ թեստավորման դրական արդյունքով դուրս գրվածներս ո՞ր վիճակագրության մեջ ենք» վերնագրով Hetq.am-ի հոդվածի վերաբերյալ պարզաբանումը կամ այսպես ասած «պատմության երկրորդ կողմը»։ Ինքս դեմ եմ մարդկանց բժշկական հարցերին առնչվող տեղեկություններ տարածելուն, բայց հոդվածն ամբողջովին գցում […]

̰
Տևական ժամանակ Վերին Լարսում գտնվող ՀՀ 70 քաղաքացիները ուղևորվել են Հայաստան

15:33 28.05.2020

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են՝ տևական ժամանակ Վերին Լարսի անցակետում գտնվող, ինչպես նաև Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում գրանցված ՀՀ 70 քաղաքացիներ, մայիսի 28-ին՝ ժամը 13:20-ին, ՀՀ կառավարության կողմից տրամադրված 3 ավտոբուսներով ուղևորվել են դեպի Հայաստան։ «Հարկ է նշել, որ այս տեղափոխումը կատարվել է բացառության կարգով։ Տեղեկացնում ենք, որ Վերին Լարս անցակետով օտարերկրյա քաղաքացիների մոտքը Վրաստան […]

̰
Սիրե՛ք Հայրենիքն այնպես, ինչպես այն կա, աջակցե՛ք, զարգացրե՛ք, վայելե՛ք. Արայիկ Հարությունյան

15:15 28.05.2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Հարգելի՛ հայրենակիցներ Շնորհավորում եմ Հանրապետության տոնի առթիվ: Մայիսի 28-ը մեր ժողովրդի կյանքի և պատմության մեջ աննախադեպ իրադարձություն է, փառահեղ էջերից մեկը, որով հիմնադրվեց Առաջին հանրապետությունը, և հայ ժողովուրդն իր իշխանությունը հաստատեց սեփական հայրենիքում՝ հիմք դնելով ինքնիշխան քաղաքացու գիտակցության ձևավորմանը: Մաղթում եմ, որ […]

̰
BACK_TO_TOP