14:24 28.05.2020
Մայիսի 28-ին՝ ժամը 03։07-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավիթ 1-ին փողոցում հացատուն է այրվում։ Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արմեն Խ․-ին պատկանող «Պապա-ֆուդ» պանդոկում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։54-ին, մարվել՝ […]
14:10 28.05.2020
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել ու կից հոլովակ տեղադրել՝ նշելով, որ Զինվորի տանը բնակվող Լևոնի ծննդյան օրն են նշել, պարզապես անսովոր եղանակով: «Ծնունդ մեկուսացման օրերին: Այսօր մեր Զինվորի տան ամենատարեց բնակիչ պարոն Լևոնի ծննդյան օրն էր: Մեր Լևոն պապին շնորհավորեցինք երգ ու պարով, տոնական տորթով ու փուչիկներով՝ միայն թե արգելապատնեշից այն կողմ: […]
13:55 28.05.2020
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի առաջին հանրապետության տոնի առթիվ: Ուղերձում նշված է. «Այսօր բոլորս միասին տոնում ենք Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 102-րդ տարեդարձը: 1918 թվականի մայիսի 28-ին մայիսյան հերոսամարտներից` Սարդարապատից, Բաշ-Ապարանից, Ղարաքիլիսայից հետո ծնունդ առավ Հայաստանի առաջին հանրապետությունը: Երկար դադարից հետո հայ ժողովուրդը բարդ տարածաշրջանային պայմաններում, Ցեղասպանությունից […]
13:43 28.05.2020
ԱՀ ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը ՀՀ առաջին հանրապետության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել. «1918 թ. մայիսի 28-ին մեր ժողովրդի միահամուռ կամքի ու Մայիսյան հերոսամարտերում կերտած պատմական հաղթանակների շնորհիվ հռչակվեց Հայաստանի առաջին Հանրապետությունը, և իրականություն դարձավ բազմաթիվ հայ սերունդների դարավոր իղձը՝ հայոց անկախ պետականության վերականգնումը։ Իր երկուսուկեսամյա գոյության ընթացքում Հայաստանի առաջին հանրապետությունը ստեղծեց մի արժեհամակարգ, […]
13:28 28.05.2020
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը գրում է, որ սիրով հրապարակում է ԱՄՆ-ում բնակվող Բրյուս Պողոսյանի` պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին փոխանցած փաստաթղթի լուսանկարը: «Բրյուս Պողոսյանն այն գտել է իր պապի՝ Խաչատուր Պողոսյանի անձնական արխիվում։ Հարյուր տարի առաջ Հայաստանի առաջին հանրապետության պաշտպանության նախարարությանը կատարած 75 ԱՄՆ դոլարի նվիրատվության ստացականն է, որը հայկական բանակին աջակցելու, սատարելու պատմական […]
13:23 28.05.2020
Մայիսի 28-ին Հայաստանը և աշխարհասփյուռ հայությունը նշում է Մայիսյան հերոսամարտերի և Հայոց առաջին հանրապետության 102-ամյակը։ Հազարամյա մեր պատմությունում առանձնահատուկ տեղ զբաղեցնող այս օրը կրում է երկու կարևորագույն խորհուրդ. իր պատմական հայրենիքի մեծ մասում տեղի ունեցած ցեղասպանությունից հետո Սարդարապատում, Ղարաքիլիսայում և Բաշ-Ապարանում կայացավ հայոց ազգային գոյամարտը և մայիսյան հաղթանակներից հետո հայ ժողովուրդը մեկընդմիշտ հաստատեց իր գոյության […]
13:19 28.05.2020
Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը կորոնավիրուսի 16-րդ դեպքն է հաստատվել, դայակներից մեկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Մանկատան աշխատակիցը վաղուց ինքնամեկուսացվել էր տանը, նաև ինքնամեկուսացել էին նրա հետ շփված բոլոր անձինք։ Այդ մասին 24News-ին հայտնել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը: Օրեր առաջ Մարտիրոսյանը նշել էր, որ դայակն առաջինն է եղել, ում մոտ […]
13:15 28.05.2020
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը շնորհավորել է Առաջին հանրապետության օրվա կապակցությամբ. «Սիրելի՛ հայրենակիցներ, աշխարհասփյուռ հայություն Շնորհավորում եմ Առաջին հանրապետության օրվա կապակցությամբ։ Շուրջ մեկ դար առաջ՝ 1918թ. մայիսի 28-ին մենք հիմքեր ստեղծեցինք անկախ պետականության համար՝ Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին։ Այս տոնը մեր պետականության վերածննդի խորհրդանիշ է հանդիսանում՝ ոգեշնչելով և վստահություն ներշնչելով […]
13:14 28.05.2020
Կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հանդիպումը: «Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ, շատ ուրախ եմ Ձեզ ողջունել: Սա Ձեր պաշտոնամուտից և ընտրվելուց հետո առաջին պաշտոնական հանդիպումն է Երևանում: Այսօր մենք նշում ենք մեր ժողովրդի տարած ամենափառապանծ հաղթանակներից մեկը՝ Սարդարապատի հերոսամարտի օրը, Հանրապետության օրը, որն իր մեջ ունի […]
13:05 28.05.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Հանդիպման տեսանյութը վարչապետը տեղադրել է իր ֆեյսբուքյան էջում և կից գրել. «Խորհրդանշական է, որ Երևանում, պաշտոնական առաջին հանդիպումը հենց Մայիսի 28-ին ենք անցկացնում»:
12:57 28.05.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել: «Մեր մամոգրաֆը վերջապես ժամանեց Իտալիայից։ Մոտ մեկ ամսից կսկսենք կրծքագեղձի քաղցկեղի ազգային սքրինինգային ծրագիրը, որը կհամակարգվի Առողջապահության նախարարության Ուռուցքաբանության ազգային կենտրոնի կողմից։ Առաջին մարզը կլինի Լոռին։ Ծրագրի մեկնարկին մոտ կհայտնենք դրա բոլոր մանրամասները»,- նշել է նա։
12:55 28.05.2020
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի Ժողովրդադեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Կարո Փայլանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել: «Մեր եկեղեցիների վրա հարձակումները շարունակվում են: Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու խաչը հանել են և գցել գետնին։ Իշխանության ատելության խոսքը սովորական է դարձրել ատելության հողի վրա հանցանքները»,- նշված է գրառման մեջ: Ինչպես արդեն հայտնել էինք, Ստամբուլի Սկյուտար թաղամասում գտնվող հայկական Սբ. […]
12:54 28.05.2020
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնը տեսանյութ է տարածել՝ կից նշելով. «9 ամսական Գոռը, ով ծնված օրվանից պայքարում է ծանր հիվանդության դեմ, այսօր առաջին անգամ տուն է գնում: Փոքրիկը հիվանդանոցի պատերից բացի դեռևս ոչինչ չի տեսել։ Լույս աշխարհ գալուց անմիջապես հետո նրան այստեղ են բերել, իսկ հաջորդ օրն արդեն վիրահատել են։ Բժիշկները նրա մոտ կերակրափողի ատրեզիա՝ անանցանելիություն […]
12:47 28.05.2020
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօրվա դրությամբ Լոռու մարզում կորոնավիրուսով հիվանդացության թիվը 72 է: Հիվանդներից 54-ը լավացել է: Ցավոք, Լոռու մարզի կտրվածքով գրանցվել է առաջին մահվան դեպքը: Երևան տեղափոխված մեր հիվանդներից մեկը, ով ուներ հարակից այլ հիվանդություններ, այդ թվում քաղցկեղ, մահացել է»:
12:30 28.05.2020
Արցախի արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան գրառման մեջ նշված է. «Այսօր հայոց պատմության ամենավառ օրերից մեկն է. լրանում է հայկական պետականության վերականգնման 102-րդ ամյակը: Հայաստանի առաջին հանրապետության հռչակմանը նախորդել էին հերոսական ճակատամարտեր Սարդարապատում, Բաշ-Ապարանում, Ղարաքիլիսայում։ Թուրքական բանակի դեմ տարած մայիսյան հաղթանակների շնորհիվ կանխվեց հայերի դեմ ցեղասպանության կրկնության վտանգը։ Մեր նախնիները միասնական ջանքերով պաշտպանեցին հայրենիքում ապրելու և արարելու […]
11:50 28.05.2020
Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության տոնի առթիվ իր հայրապետական պատգամն է հղել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն: Մանրամասները՝ տեսանյութում:
11:45 28.05.2020
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ քաղաքապետ Հայկ Մարությանի հանձնարարությամբ՝ Երևանի փողոցները լվացվում են լուսադեմին, ոչ թե գիշերային ժամերին:
11:43 28.05.2020
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է SOAD Սարդարապատ երգը՝ շնորհավորելով Առաջին հանրապետության օրվա առթիվ: «Շնորհավո՛ր մեր ազգի վերածննդի, հայոց նորագույն ժամանակաշրջանի մեկնարկի օրը: Մայիսյան հաղթանակները շարունակելի են, դրանք կերտողն էլ մենք բոլորս ենք լինելու: Շնորհավոր Մայիսի 28, ընկերներ»,- գրել է նա:
11:38 28.05.2020
Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Լինաս Լինկևիչիուսը թվիթերի իր էջում շնորհավորել է Հանրապետության տոնի կապակցությամբ: Այս մասին հայտնում են Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունից: «Ջերմ մաղթանքներ աշխարհի բոլոր անկյուններում գտնվող մեր հայ ընկերներին, ովքեր տոնում են առաջին Հանրապետության օրը։ Մենք ակնկալում ենք սերտորեն աշխատել և ամրապնդել համագործակությունը մեր երկրների և ժողովուրդների միջև։ Մաղթում […]
11:22 28.05.2020
Երեխաների իրավունքների պաշտպանության օրվան ընդառաջ դպրոցականները «խոսում» են իրենց իրավունքների մասին նկարի լեզվով: Մարդու իրավունքների պաշտպանը մինչև հունիսի 1-ը հրապարակելու է նկարների շարք, որտեղ «Իմ ընկերը» թեմայով շարադրության մրցույթում մրցանակների արժանացած դպրոցականները նկարի միջոցով ներկայացնում են իրենց իրավունքները։ «Փոխիր աշխարհը» երգը նկարահանվել էր ներառական կրթության խրախուսմանն ուղղված իրազեկման արշավի ժամանակ։
11:10 28.05.2020
Մայիսի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 8216 դեպք, որոնցից 3287-ն` առողջացած, 113-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4772 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 54931 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 442 նոր դեպք և 32 առողջացած։ Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահվան […]
11:03 28.05.2020
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը շնորհավորական ուղերձ է հղել Առաջին Հանրապետության օրվա առթիվ․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ Հանրապետության տոնի կապակցությամբ: Մայիսի 28-ը հայերի փրկության, վերապրումի և վերածննդի մեկնարկի օրն է: Անկախությունն ու պետականությունը չեն ընծայվում. դրանց ձեռքբերման ճանապարհը դժվար և բարդ է եղել: Մեզ հաջողվել է հաղթահարել այդ ճանապարհը ճակատագրին առճակատվելու գնով: Մայիսի 28-ի […]
10:58 28.05.2020
Հայաստանում մայիսի 28-ի դրությամբ` կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 442-ով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 8216-ի (մայիսի 27-ին՝ 7774): Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Մեկ օրում առողջացածների թիվը 32 է, ընդհանուր առողջացածներինը՝ 3287: Փաստացի բուժում է ստանում 4772 քաղաքացի: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 54931 քաղաքացի: Կորոնավիրուսի հետևանքով մինչ […]
10:02 28.05.2020
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության օրվա կապակցությամբ․ «Սիրելի հայրենակիցներ, Այսօր նշում ենք Հանրապետության տոնը՝ Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման տարեդարձը: Հայոց պետականությունը վերականգնվեց միջազգային բարդագույն իրադրության պայմաններում, երբ դեռ մոլեգնում էր Առաջին համաշխարհային պատերազմը, որի ամենաարյունալի ճակատներից մեկը դարձել էր բուն Հայաստանն՝ իր Արևմտյան և Արևելյան մասերով: Պատերազմի քողի տակ Օսմանյան Թուրքիան […]
09:56 28.05.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 28-ի 08:00-ի դրությամբ՝ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Արագածոտնի մարզի Քարի լիճ տանող ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ արտակարգ դրությամբ պայմանավորված, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։ […]
09:47 28.05.2020
Մայիսի 28-ին` ժամը 01։22-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանում ռումբ է տեղադրված։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ տարհանել են օդանավակայանի 4 աշխատակցի։ Տեղազննման […]
09:44 28.05.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ․ «Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, Արցախի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, Սփյուռքի հպարտ հայություն, Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի կապակցությամբ: 1918 թվականի մայիսի 15-ին Ալեքսանդրապոլը գրավելուց հետո՝ մայիսի 21-ին, թուրքական առաջապահ ուժերը հասել էին Սարդարապատ գյուղ, և թվում էր՝ նրանք անխուսափելիորեն մուտք են գործելու Էջմիածին […]
09:30 28.05.2020
«Մայր Հայաստան» հուշահամալիրի հիմնանորոգման աշխատանքները վերսկսվել են։ 2019 թվականի աշնանը սկսված շինարարության ընթացքում որոշ նախագծային փոփոխություններ են կատարվել, ինչն էլ հետաձգել է ավարտի ժամկետները։ Այն սուբվենցիոն ծրագիր է` համայնքի և կառավարության համաֆինանսավորմամբ: Նախագծա-նախահաշվային արժեքը գնահատվել է 68 միլիոն դրամ, բայց շինարարը մրցույթը շահել է 17 մլն դրամով էժան, իսկ ընթացքում նախագիծ փոխելու և չնախատեսված աշխատանքներ […]
09:00 28.05.2020
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել Առաջին Հանրապետության օրվա առթիվ․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ. տոն, որն ունի յուրահատուկ իմաստ ու խորհուրդ բոլորիս համար: 1918 թվականին Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծումը շրջադարձային նշանակություն ունեցավ հայ ժողովրդի կյանքում՝ ունենալով իր առանձնահատուկ տեղն ու դերը մեր բազմադարյա պատմության մեջ: Հարյուրամյակներ շարունակ […]
08:57 28.05.2020
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության օրվա առթիվ․ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հանրապետության օրվա առիթով ողջույն ենք հղում համայն մեր ժողովրդին ի հայրենիս և ի սփյուռս և բերում Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքները: Այսօր ոգեկոչում ենք Առաջին Հանրապետության հաստատման հիշատակները, որոնք մատուցում են մեզ հայրենասիրության, հավատքի, միասնականության ոգով հաղթանակելու օրինակը: […]