TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+35.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Կառուցենք Հայաստանը նորովի․ Փաշինյանը լուսանկարներ է հրապարակել Տանձուտի և Այգեշատի դպրոցներից

08:45 28.05.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկարներ է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի՝ երեկ Արմավիրի մարզի Տանձուտ և Այգեշատ համայնքներ կատարած այցից։ «#ԿառուցենքՀայաստանըՆորովի»,-լուսանկարներին կից գրել է վարչապետը։ Երեկ Աննա Հակոբյանը տեղեկացրել էր, որ այդ համայնքների միջնակարգ դպրոցների մարզադահլիճներն ու սանհանգույցները գտնվում են սարսափելի վիճակում։ «Իմ քայլը» հիմնադրամի նախաձեռնությամբ երեկ մեկնարկել է վերոնշյալ դպրոցների մարզադահլիճների և սանհանգույցների վերանորոգումը։ https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2648065878847124?__xts__[0]=68.ARABfKSjPUMmmD1n-2QQvMfzA6S7O0eVi9gWSO5BlZs0EU9qUwbLC__3Q9prEfTtk60376oU0M9FBqJom6DcuMAzFZl7nH1k86OAqlWxPk3gQ_EYN2tjlSLFKMwZ4jX9JGJdyD2naH7N7EZoFPdgjCUhCoh42K7TpoTxjy5uXQoEir6b495Hm7BTgmM5r10NKusCGPJ5Edg5irT69V8FJRn0qzCt1S0VToRXpcDAbUhIGzN6FJ7UetUW8RzRTjlkbllTaa25ZPoKSnqgGvN7Bm6dQNLMNhognn8ajbIbE_D-8OBvxTzixOUXuzfqg8eqCmdLG_6uWQtmzYVJDNsmo27lLIpGvdlh3WuAQrikaVBMtNMf0godjsSRNZ7WKbrM-X8aeaXB6oyxzg_vr1w7BIdntZGbzpq-V5RZ9pHAclse549yYDw0uniklphuH1IFBowrR70xbOHUL–mYVdVnqcjEbxDlGQzwsGKT0pto2HUfQeS1hbOBaJk1g&__tn__=-R

̰
Տնային բուժումները հսկվում են պոլիկլինիկաների կողմից․ ԱՆ խոսնակի պարզաբանումը

08:39 28.05.2020

ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Hetq.am-ում հրապարակված՝ «Չթեստավորված կամ թեստավորման դրական արդյունքով դուրս գրվածներս ո՞ր վիճակագրության մեջ ենք» վերտառությամբ հոդվածին։ Կորոնավիրուսով հիվանդացած Արամ Բաբաջանյանը (Քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդականն է, Գերագույն խորհրդի և Ազգային ժողովի նախկին պատգամավոր) «Հետք»-ի հետ զրույցում պատմել է, թե ինչ փուլերով է անցել։ Նա զարմանք է հայտնել, որ […]

̰
Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ Երևանում եմ․ Արայիկ Հարությունյան

08:27 28.05.2020

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Երևան այցի մասին․ «Հարգելի՛ հայրենակիցներ Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ Երևանում եմ: Արարատն այսօր պատկերանում է առանձնահատուկ վեհությամբ, իսկ սեգ գագաթները կարծես վերադարձի հույսն են փոխանցում… Փա՛ռք բոլոր ընկածներին, ովքեր իրենց կյանքը զոհեցին հանուն հայ ժողովրդի և հայոց միացյալ հայրենիքի հարատևման: Իսկ օրվա խորհրդին կանդրադառնամ քիչ […]

̰
Խանութում` սոցիալական հեռավորության վրա, նկատեցի շատ ծանոթ մի դեմք․ Ալեն Սիմոնյանը լուսանկար է հրապարակել

08:22 28.05.2020

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն իր ֆեյսուքյան էջում լուսանկար է հրապարակել ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի հետ՝ կից նշելով․ «Նոր, խանութում` սոցիալական հեռավորության վրա, նկատեցի շատ ծանոթ մի դեմք»։ https://www.facebook.com/simonyanalen/posts/2791230427670662

̰
Ծանր վիճակում է գտնվում 271 պացիենտ

08:19 28.05.2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում թարմ տվյալներ է հրապարակել կորոնավիրուսով պայմանավորված ծանր վիճակում գտնվող պացիենտների վերաբերյալ․ «Ծանր վիճակում պացիենտ՝ 271 Ծայրահեղ ծանր վիճակում պացիենտ՝ 53 Արհեստական շնչառության սարքին միացված պացիենտ՝ 18»։

̰
Մահացել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գլխավոր հաշվապահ Մարգարիտա Խաչատրյանը

00:15 28.05.2020

Այսօր կյանքից հեռացել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գլխավոր հաշվապահ Մարգարիտա Խաչատրյանը: 10 օր պայքարելով կորոնավիրուսի դեմ` այսօր տիկին Խաչատրյանը մահացել է Երևանի հիվանդանոցներից մեկում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: «Ցավակցում եմ մեր գործընկերոջ ընտանիքին, ինստիտուտի անձնակազմին անժամանակ մահվան կապակցությամբ: Մի՛ հավատացեք մոլորեցնողներին, կրե՛ք դիմակ, պահե՛ք հեռավորությունը, եղե՛ք առողջ»,- […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:51 27.05.2020

Հանրապետության տարածքում՝ Մայիսի 27-ի ցերեկը, 28-ին, 30-31-ը, հունիսի 1-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 29-ին օրվա երկրորդ կեսին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը մայիսի 27-29-ը՝ ցերեկը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով: Երևան քաղաքում՝ Մայիսի 27-ի ցերեկը, 28-31-ը, […]

̰
Ամեն օր լսում եմ, թե ինչպես են իմ ծանոթների ընտանիքները երկկողմանի թոքաբորբով, ծանր վիճակում բուժում ստանում հիվանդանոցում․ Մարիամ Փաշինյան

23:26 27.05.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ամեն օր լսում եմ, թե ինչպես են իմ ծանոթների ընտանիքները երկկողմանի թոքաբորբով, ծանր վիճակում բուժում ստանում հանրապետության տարբեր հիվանդանոցներում։ Հիմնականում, զավակը ծնողից, քույրը եղբորից, կինը ամուսնուց հեռու են գտնվում, տարբեր վայրերում են բուժում ստանում և չեն կարողանում միմյանց մասին հոգ տանել: Եվ ստեղծված […]

̰
Երևան-Մոսկվա-Երևան և Երևան-Թբիլիսի-Երևան բոլոր կանոնավոր չվերթները չեղարկվում են մինչև հունիսի 30-ը ներառյալ․ «Արմենիա» ավիաընկերություն

22:39 27.05.2020

«Արմենիա» ավիաընկերությունից տեղեկացնում են, որ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով իրադարձությունների զարգացմամբ պայմանավորված՝ Aircompany Armenia ավիաընկերությունը, մինչև հունիսի 13-ը ներառյալ, չեղարկում է բոլոր կանոնավոր չվերթները՝ Երևան-Լիոն-Երևան Երևան-Թել Ավիվ-Երևան Երևան-Վորոնեժ-Երևան Երևան-Միներալնիյե Վոդի-Երևան ուղղություններով: Երևան-Մոսկվա-Երևան և Երևան-Թբիլիսի-Երևան բոլոր կանոնավոր չվերթները չեղարկվում են մինչև հունիսի 3️⃣0️⃣-ը ներառյալ: «Հայտնում ենք, որ չեղարկված չվերթերի բոլոր ուղևորներին տրամադրվում է երաշխավորագիր (վաուչեր), առ այն, […]

̰
Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարից մինչև հակաճգնաժամային նոր փաթեթ. կառավարության նիստի մանրամասները

22:27 27.05.2020

Կառավարությունը հաստատել է այս տարվա բյուջեում վերաբաշխում անելու նախագիծը, որով հիսուն միլիոն դրամ է հատկացվելու ՀՀ մարզերին: Նախագծի շրջանակում նախատեսվում է բժշկի ցուցումով ինքնամեկուսացած և սոցիալապես խոցելի խմբերին պատկանող մարդկանց հատկացնել սննդամթերք և սանիտարահիգիենիկ պարագաներ: Մինչ օրակարգին անցնելը գործադիրը քննարկել է կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ողբերգական դեպք Կոտայքի մարզում. ՀԿԵ-ի 33-ամյա աշխատակիցը էլեկտրասյան վրա աշխատանքներ կատարելիս էլեկտրահարվել և տեղում մահացել է

22:18 27.05.2020

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում «Հրազդան» բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել տղամարդու դի: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Քաղսի գյուղի բնակիչ, 33-ամյա Գնել Կ.-ն էր, ով նույն օրը «Հարավկովկասյան երկաթուղի» […]

̰
Հակասական ցուցմունքներ՝  ՊՊԾ գնդի գրավման գործով

22:00 27.05.2020

Մոտ եռամսյա դադարից հետո այսօր շարունակվել է  ՊՊԾ գնդի գրավման գործով Պավել Մանուկյանի, Վարուժան  Ավետիսյանի, Սմբատ Բարսեղյանի, Արմեն Բիլյանի և ևս 6 ամբաստանյալի  գործով դատաքննությունը: Դատարանը հարցաքննել է նախկինում  քրեական գործից անջատված մասով մեղադրյալ Էդգար Սողոմոնյանին, որը հայտնի է  որպես գունդը գրաված  անդամների դեմ նախաքննական մարմնում ցուցմունք տված  մեղադրյալ:

̰
ԱԳՆ փոխնախարարները կորոնավիրուսով վարակված չեն

21:48 27.05.2020

Լրատվականներից մեկը, վկայակոչելով սեփական աղբյուրներին, նյութ է հրապարակել՝ նշելով, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարության երկու փոխնախարար վարակված են նոր տիպի կորոնավիրուսով։ Այս առնչությամբ «Տեղեկատվության ստուգման կենտրոնը» մեկնաբանություն է խնդրել արտաքին գերատեսչությունից, որտեղից հայտնեցին, որ տեղեկությունը կեղծ է։ ԱԳՆ երկու փոխնախարարներից ոչ ոք նոր տիպի կորոնավիրուսով վարակված չէ։

̰
Պատգամավորը Փաշինյանից հետաքրքրվեց՝ նրա քավորի գլխավորած ընկերությունը խախտումներ է արել, կա՞ քրգործ

21:30 27.05.2020

Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ շինարարական որոշ ընկերությունների աշխատանքն ընդհատվել է, որովհետև չի իրականացվում տեխնիկական վերահսկողություն, դրա պատճառն էլ այն է, որ որոշ ընկերություններ բանկային երաշխիքի կեղծ փաստաթղթեր են ներկայացրել, ինչպես «Ռաշըն վոյաժ»-ը: «Այդ ընկերության տնօրենը ազգակցական կապ ունի Ղալումյանների ընտանիքի հետ, իսկ Իջևանի համայնքապետի […]

̰
Հունիսի 2-ին Aircompany Armenia-ն կիրականացնի հատուկ չվերթ Երևան-Միներալնիյե Վոդի-Երևան ուղղությամբ

21:15 27.05.2020

Հունիսի 2-ին Aircompany Armenia ավիաընկերությունը կիրականացնի հատուկ չվերթ Երևան-Միներալնիյե Վոդի-Երևան ուղղությամբ։ Այս մասին տեղեկացնում են ավիաընկերությունից։ «Երևան-Միներալնիյե Վոդի չվերթին կարող են մասնակցել ՌԴ քաղաքացիները, ՌԴ-ում կեցության իրավունք ունեցող քաղաքացիները, ինչպես նաև այն ՀՀ քաղաքացիները, ում մերձավոր ազգականները(կին, ամուսին, երեխաներ) հանդիսանում են ՌԴ քաղաքացի և գտնվում են ՌԴ-ում։ Հարկ ենք համարում նշել, որ ՌԴ-ում գործում է […]

̰
Տուգանք` դիմակ չկրելու համար․ մարզեր-Երևան մուտքերում ՃՈ-ը խստացված ծառայություն է իրականացրել

21:09 27.05.2020

SHANTNEWS-ի նկարահանող խումբը վաղ առավոտից եղել է մարզեր-Երևան մուտքերի տարբեր հատվածներում, որտեղ այսօր ճանապարհային ոստիկանությունը խստացված ծառայություն է իրականացրել։ Ոստիկանները տուգանել են այն վարորդներին, որոնք ուղևորներ տեղափոխելիս եղել են առանց դիմակի կամ դիմակ չի կրել ուղևորը։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Հայաստանի դիրքը վատանում է համավարակի համաշխարհային աղյուսակում․ ինչո՞վ է պայմանավորված նման բացասական արդյունքը

21:03 27.05.2020

Հայաստանը շարունակում է վեր բարձրանալ  կորոնավիրուսի տարածվածության համաշխարհային աղյուսակում: 215 երկրների և տարածքների ցանկում Հայաստանը երկու օր առաջ 60-րդ, իսկ  մայիսի 27-ի  դրությամբ արդեն 57-րդ հորիզոնականում է: Վերջին օրերին կորոնավիրուսի տարածման վերաբերյալ տվյալները  կտրուկ փոխել են Հայաստանի տեղն ու դիրքը համաշխարհային վիճակագրական աղյուսակում: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ-ի վճիռը կարևոր նշանակություն կունենա էթնիկական ատելության հիմքով հանցագործությունների կանխման համար․ Արման Թաթոյան

20:26 27.05.2020

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Հայաստանի զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանի սպանության վերաբերյալ Եվրոպական դատարանի վճիռը համարում է առանցքային ձեռքբերում էթնիկ պատկանելիության հիմքով խտրականությամբ ու ատելությամբ կատարվող հանցանքների կանխման գործում։ Այն նաև կարևոր է համաեվրոպական մակարդակում մարդու իրավունքների համակարգի ամրապնդման տեսանկյունից։ «Մակուչյանն և Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» (գանգատ թիվ 17247/13) գործով վճռում Եվրոպական դատարանն […]

̰
Ծննդյան շնորհավորանքներից մինչև ՍԴ չլուծվող խնդիր ու հանրաքվեի չեղարկման հարցի շուրջ վիճաբանություններ

20:18 27.05.2020

ԱԺ-ն այսօր առաջին ընթերցմամբ միաձայն ընդունել է Ընտրական օրենսգրքի փոփոխությունները, որ համատեղ ներկայացրել էին կառավարությունը և խորհրդարանական 3 ուժերը: Ըստ այդմ՝ 4000 և ավելի ընտրող ունեցող համայնքներում ընտրությունները կլինեն համամասնական ընտրակարգով։ Կկարողանան մասնակցել կուսակցություններն ու դաշինքները: Ընդունվել են նաև մյուս նախագծերը: Շարունակվել է «Ոստիկանության մասին» օրենքի փոփոխությունների քննարկումը, իսկ օրակարգի թեժ թեման եղել է «Հանրաքվեի […]

̰
Արարատի մարզում նշանված քրոջ նշանը հետ տալու պատճառով եղբայրը դանակի մի քանի հարվածներ է հասցրել ապագա փեսային. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

20:00 27.05.2020

Երեկ՝ մայիսի 26-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 04:40-ի սահմաններում Երևան քաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոնից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «Էպիգաստրալ ձախ նստատեղի ծակած-կտրած արյունահոսող վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ հիվանդանոց է մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ, […]

̰
Արսեն Թորոսյանը ներկայացնում է փակ հաստատություններում կորոնավիրուսային հիվանդությամբ վարակված անձանց առողջական վիճակի մասին տեղեկություններ

19:59 27.05.2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացնում է փակ հաստատություններում կորոնավիրուսային հիվանդությամբ վարակված անձանց առողջական վիճակի մասին տեղեկություններ։ https://www.facebook.com/ATorosyanOfficial/videos/582130679108027/

̰
Կարո՞ղ է իշխանությանը հիմա «ատկատ» այլևս չեն տալիս, սկսել են «ատկատ» տալ ընդդիմությա՞նը․ Փաշինյանը՝ Գորգիսյանին

19:53 27.05.2020

Խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի այն դիտարկմանը, որ ՀՀ քաղաքացիների համար սոցիալական աջակցության ծրագրերը թվով շատ էին, բայց արդյունավետության տեսանկյունից շատ խնդրահարույց էին, ինչը բոլոր քաղաքացիներն են տեսնում, արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նկատելով, որ ընդդիմադիր խմբակցությունը բոլոր քաղաքացիներին ներկայացնելու լիազորություն չունի, և որ իրենց էլ շատ քաղաքացիներ շնորհակալական […]

̰
Ուժեղացված վերահսկողություն Նորք-Մարաշ և Նուբարաշեն վարչական շրջանների մանկապարտեզներում

19:49 27.05.2020

Սույն թվականի մայիսի 27-ին ուժեղացված մշտադիտարկում է իրականացվել Երևանի Նորք-Մարաշ և Նուբարաշեն վարչական շրջանների թվով 6 մանկապարտեզներում։ ՀՀ կրթության տեսչական մարմինը մշտադիտարկումն իրականացրել է ոստիկանության և թաղապետարանների պատասխանատու աշխատակիցների հետ։ Մանկապարտեզներից մեկում տեսչական մարմնի ներկայացուցիչները արձանագրել են որոշ թերություններ։ Հաստատության մուտքը ախտահանման  համար հարմարեցված չի եղել: Տնօրենը հաստատել է, որ ախտահանման միջոցների պակաս եղել է, […]

̰
Նորք Մարաշ և Նուբարաշեն վարչական շրջաններում դիտարկված 36 տնտեսվարողից 21-ի մոտ ԱԱՏՄ-ն արձանագրել է խախտումներ

19:44 27.05.2020

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատանքային թիմն այսօր ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ մշտադիտարկում է անցկացրել Երևանի Նորք-Մարաշ և Նուբարաշեն վարչական շրջաններում՝ պարզելու տնտեսվարողների կողմից անվտանգության կանոնների պահպանումը։ Կորոնավիրուսի (Covid19) հետագա տարածումը կանխելու նպատակով ՀՀ պարետի հաստատած կանոնների պահպանումը դիտարկվել է 36 տնտեսվարողի մոտ, որոնցից 21-ի դեպքում արձանագրվել են խախտումներ։ Դրանց մասով կազմված արձանագրությունն ուղարկվել է […]

̰
Մեկնարկել է «Ֆիլիպ Մորրիս Արմենիայի» Aspire 2020 6-րդ վարձատրվող փորձնակության ծրագիրը

19:27 27.05.2020

Մեկնարկել է «Ֆիլիպ Մորրիս Արմենիայի» Aspire 2020 6-րդ վարձատրվող փորձնակության ծրագիրը: Դիմել այստեղ: Այս տարի աշխարհի առաջատար ընկերություններից մեկի՝ «Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ»-ի հայաստանյան ներկայացուցչությունը՝ «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն վեցերորդ անգամ անընդմեջ անցկացնում է Aspire 2020 պրակտիկայի ծրագիրը: «Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ»-ը միջազգային ընկերություն է, համաշխարհային դինամիկ բիզնես, առաջատար գիտության և նորարարական ապրանքների մշակման կենտրոն, ինչպես նաև մրցանակակիր […]

̰
ՄԻԵԴ-ի որոշումը կարող է և պետք է հիմք դառնա միջազգային հանրության աջակցությամբ գործնական քայլեր իրականացնելու համար. Արցախի ԱԳՆ 

19:23 27.05.2020

Ստորև ներկայացանենք Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մեկնաբանությունը ՄԻԵԴ-ի կողմից ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից 2004 թ. հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության, ինչպես նաև մարդասպանին արտահանձնելու և Ադրբեջանում նրան ներում շնորհելու և հերոսացնելու վերաբերյալ գործի մասին: «2020 թ. մայիսի 26-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ է կայացրել ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից 2004 թ. հայ […]

̰
2020թ. արձանագրված սպանությունների, սպանության փորձերի, սպանության նախապատրաստության դեպքերով հարուցված քրգործերի 97,3%-ը բացահայտվել է

19:21 27.05.2020

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել՝ ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար կազմի և կառուցվածքային ստորաբաժանումների պետերի  մասնակցությամբ: Ըստ օրակարգի՝ զեկուցվել է 2019թ. ընթացքում  կատարված սպանության և սպանության փորձերի դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի, 2020թ. հունվարի 1-ից մինչև մայիսի 24-ն ընկած ժամանակահատվածում սպանության, սպանության փորձերի, սպանության նախապատրաստությունների և անհայտ կորելու դեպքերի առթիվ քննված քրեական գործերով […]

̰
Նուբարաշենում պարետի որոշումը խախտել է միայն մեկ հանրային սննդի օբյեկտ

19:17 27.05.2020

Երևանի Նուբարաշեն և Նորք-Մարաշ վարչական շրջաններում, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետ-տեսուչների և ՀՀ ոստիկանության ներկայացուցիչների այսօրվա համատեղ շրջայցի ընթացքում, հայտնաբերվել է միայն մեկ հանրային սննդի կետ, որտեղ խախտվել են ՀՀ պարետի որոշման պահանջները: Անհատ ձեռնարկատեր Յուհաննա Առաքելյանին (Նուբարաշեն Թաղամաս 11 փ. 2/15) պատկանող օբյեկտի աշխատակիցը չի ջերմաչափվել, բացակայել են ջերմաչափման մատյանն ու ձեռնոց-դիմակների համար […]

̰
Հրազդանի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

19:07 27.05.2020

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Հրազդանի ոստիկանները մայիսի 25-ին ապօրինի թմրաշրջանառության դեպք բացահայտեցին։ Ժամը 14-ի սահմաններում Հրազդանի Միքայելյան փողոցում հայտնաբերված 58-ամյա տղամարդը բերման ենթարկվեց բաժին։ Հրազդանի քրեական հետախույզների տեղեկություններով՝ բերման ենթարկվածը տանը մարիխուանա էր պահում։ Հրազդանի նրա բնակարանում իրավապահները հայտնաբերեցին մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգվածներով ապակյա տարաներ։ Հայտնաբերվեց թղթով փաթեթավորված նույնատիպ զանգված` ընդհանուր 130 գրամից ավելի քաշով: Հայտնաբերվեցին […]

̰
Պոլիկլինիկաներին մատնային պուլսօքսիմետրեր և անհատական պաշտպանիչ միջոցներ են բաշխվել. ԱՆ

19:05 27.05.2020

Կորոնավիրուսային հիվանդությունը (COVID-19) կանխարգելելու նպատակով ՀՀ ԱՆ «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի շրջանակներում ձեռք է բերվել 500 մատնային պուլսօքսիմետր: Դրանք արդեն իսկ բաշխվել են մարզերի և Երևանի հիվանդանոցներին, քաղաքային պոլիկլինիկաներին, գյուղական ամբուլատորիաներին, առողջության կենտրոններին: Այսպիսով՝ մարզերի և Երևանի բուժաշխատողները հնարավորություն կունենան պացիենտների ավելի լայն շրջանակներում իրականացնելու  հետազոտություն՝ ստուգելու արյան թթվածնով հագեցվածությունը, կամ ինչպես ընդունված է […]

̰
BACK_TO_TOP