TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+35.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Գողացել են ավտոմեքենան և վթարի ենթարկվել

18:58 27.05.2020

Ոստիկանության Տավուշի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ մայիսի 20-ին, կեսգիշերին մոտ, Բերդ քաղաքի 20-ամյա մի բնակիչ երկու անչափահասի հետ Բերդի Խորենացու փողոցից «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենա են առևանգել: Ճանապարհին մեքենան կողաշրջվել է: Բերդ-Վերին Կարմիրաղբյուր գյուղի ճանապարհին «ՎԱԶ-2106»-ը հայտնաբերվեց: Ձեռք բերված տվյալների իսկությունը ստուգելուց հետո, բացատրական աշխատանքների արդյունքում, մայիսի 21-ին կասկածվողները ներկայացան ոստիկանության Տավուշի բաժին: Հետագա միջոցառումներով […]

̰
Ոստիկանությունը շարունակում է արտակարգ ռեժիմով ծառայությունը

18:40 27.05.2020

Հանրապետության ողջ տարածքում ոստիկանությունը շարունակում է արդյունավետ վերահսկողությունը՝ նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով պարետի որոշումների պահանջների կատարման վերաբերյալ։ Ոստիկանության կարգախմբերը հայտնաբերել են կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող 65 տրանսպորտային միջոց, որոնց ուղևորների թվում եղել են պաշտպանիչ միջոցներ չկրող անձինք։ Պարետի որոշման համաձայն` արգելվում է տաքսի ծառայություն մատուցող տրանսպորտային միջոցներում ուղևորի` վարորդի կողքին նստելը։ Բացի դրանից՝ տաքսու […]

̰
Վարչական դատարանի աշխատակիցներից մեկի մոտ կորոնավիրուս է հաստատվել. 8 անձ ինքնամեկուսացել է. news.am

18:26 27.05.2020

NEWS.am-ի տեղեկություններով՝ ՀՀ վարչական դատարանի աշխատակիցներից մեկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատել է Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը։ Վերջինիս խոսքերով՝ կորոնավիրուս է հայտնաբերվել դատավորներից մեկի նիստերի քարտուղարի մոտ, որն այս պահին մեկուսացված է, իսկ նրա հետ անմիջական շփում ունեցած դատավորի կազմը (դատավոր, օգնական, գործավար), ինչպես նաև դատարանի ևս հինգ այլ աշխատակիցներ, […]

̰
Կասեցվել է 932 տնտեսվարողի գործունեությունը

18:22 27.05.2020

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի լայնածավալ մշտադիտարկումները ողջ հանրապետությամբ շարունակվում են։ Կորոնավիրուսի (Covid-19) տարածումը կանխելու նպատակով հաստատված կանոնների խախտումները ներկայացվում են պարետին, ու դրանց հիմքով կայացվում է տնտեսվարողի գործունեության 24-ժամյա կասեցման որոշում։ Մայիսի 26-ի դրությամբ՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արձանագրած խախտումների հիմքով ՀՀ պարետի կողմից կասեցման որոշումների թիվը 932 է։ Նշվածից 352 կասեցումը […]

̰
Պետք է շարունակել ապրել կորոնավիրուսի հետ, դժբախտաբար. Արսեն Թորոսյան

18:18 27.05.2020

Իրականում մի ինստիտուցիոնալ խնդիր կա, որովհետև հիմնարկ-ձեռնարկությունները, այդ թվում՝ փողոցում մարդկանց վարքագիծը հնարավոր է իրավական ակտերով կարգավորել, բայց ներընտանեկան հարաբերությունները դրանցով հնարավոր չէ կարգավորել: Այս մասին ԱԺ-ում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ի պատասխան ԱԺ պատգամավոր Հովհաննես Իգիթյանի դիտարկման, թե կորոնավիրուսի դեմ պայքարում պետք է շեշտը դնել մարդկանց ինքնագիտակցության բարձրացման վրա: «Այդտեղ պետք է […]

̰
Գետափ-Մարտունի ավտոճանապարհին Volkswagen Vento-ն դուրս է եկել ճանապարհից և հայտնվել փոսում

17:55 27.05.2020

Մայիսի 27-ին՝ ժամը 11։37-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել փոսում, տուժածներ չկան. ավտոմեքենան երթևեկելի հատված դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական […]

̰
Հանրային տրանսպորտի մշտադիտարկումներ Նորք-Մարաշ և Նուբարաշեն վարչական շրջաններում

17:46 27.05.2020

Արտակարգ դրության պայմաններում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը շարունակում է լայնածավալ վերահսկողական աշխատանքները՝ ՀՀ պարետի մայիսի 14-ի թիվ 74 որոշման պահանջների կատարման գործընթացն ապահովելու նպատակով։ 2020թ․ մայիսի 27-ին՝ ժամը 08:00-ից սկսած, Երևան քաղաքի Նորք-Մարաշ և Նուբարաշեն վարչական շրջաններում Տեսչական մարմինը և ՀՀ Ճանապարհային ոստիկանությունը համատեղ ապահովվել են կանոնավոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցների […]

̰
Ինչպե՞ս են անցկացվելու ընդունելության քննությունները. պարզաբանում է նախարարը

17:34 27.05.2020

Համավարակի պայմաններում ինչպե՞ս են անցկացվելու ընդունելության քննությունները՝ առցա՞նց, թե՞ քննական սենյակներում: Խորհրդարանում՝ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, հարցն ուղղվել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին: «Մրցույթը անցկացնելու ենք հուլիսի 1-8-ը, ուզում եմ հատուկ շեշտել՝ այս ժամկետները պայմանավորված են զորահավաքային տրամաբանությամբ: Կխնդրեմ, որպեսզի ծնողները զերծ մնան այցելել քննական կենտրոններ, որպեսզի կուտակումներ չունենանք: Որքան քիչ մարդ ուղեկցի մեր դիմորդներին, […]

̰
Ո՛չ, մենք չենք պատրաստվում ձախողել. Սուրեն Պապիկյանը՝ Արկադի Խաչատրյանին

17:23 27.05.2020

Պետությունն ամեն ինչ անելու է, որ կապիտալ շինարարությունը հավուր պատշաճի և նորմալ ժամկետներում իրականացվի: Այսպես ասաց ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն ԱԺ-ում՝ ի պատասխան «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանի հարցի: «Ինչպե՞ս ենք պատրաստվում ապահովել կապիտալ ծախսերի իրականացումն ամբողջ ծավալով: Եթե կապիտալ ծախսերն այս տարի չիրականացվեն, արդյոք դա կդիտարկեք կառավարության ամենամեծ ձախողումներից մեկը՝ հակաճգնաժամային միջոցառումների […]

̰
Արտակ Դավթյանի շնորհավորանքը Ռուս սահմանապահի օրվա կապակցությամբ

17:13 27.05.2020

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը շնորհավորանք է հղել Ռուս սահմանապահի օրվա կապակցությամբ, որը ներկայացնում ենք ստորև. «Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության անձնակազմին Ռուս սահմանապահի օրվա կապակցությամբ: Պետական սահմանին ծառայությունը միշտ էլ եղել է բարդ ու անկանխատեսելի, բայց սահմանապահի դերը մեծ կարևորություն է ունեցել և ունի պետության […]

̰
Ավելի քան 120 կրթական, սպորտային և մշակութային հաստատություններում կապիտալ շինարարություն կիրականացվի

17:05 27.05.2020

Ավելի քան 120 կրթական, սպորտային և մշակութային հաստատություններում կապիտալ շինարարություն կիրականացվի: Դրանք կապահովվեն անհրաժեշտ գույքով։ Որոշ վայրերում արդեն ընթանում են ավարտական փուլի աշխատանքները, հայտնում են կառավարությունից:

̰
Մեկամսյա սննդի, հիգիենայի պարագաների և այլ անհրաժեշտ իրերի փաթեթներ՝ շուրջ 900 ընտանիքի

16:52 27.05.2020

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որի շրջանակներում մարդասիրական աջակցություն կտրամադրվի Երևան քաղաքում և հարակից համայնքներում բնակվող 900 ընտանիքների՝ մեկամսյա սննդի, հիգիենայի պարագաների և այլ անհրաժեշտ իրերի տեսքով, հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ «Հուշագրի նպատակը Հայաստանում նոր կորոնավիրուսի տարածման հետևանքով առաջացած սոցիալտնտեսական խնդիրների […]

̰
Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսի 49 նոր դեպք է հաստատվել

16:44 27.05.2020

Վերջին երկու օրերի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 455 դեպք, որոնցից 214-ը` առողջացած, 6-ը` մահվան ելքով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: «Այսպիսով, ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 49 նոր դեպք, 10 առողջացած: Նախկինում հայտնել էինք նաև, որ արձանագրվել է մահվան դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային […]

̰
Միասին անենք ամեն ինչ համավարակի տարածումը կանխելու համար. ոստիկանության հորդորը

16:39 27.05.2020

Նոր կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում մարտի 16-ին Հայաստանում հայտարարվեց արտակարգ դրություն, իսկ օրեր անց, պարետի որոշմամբ, սահմանափակվեց քաղաքացիների ազատ տեղաշարժը։ Պարետի որոշման կատարումը ապահովելու նպատակով ոստիկանության բոլոր ստորաբաժանումներն անցան արտակարգ ծառայության։ Պայքարի առաջնագծում էին ոստիկանության զորքերի ծառայողները, պարեկապահակետայինները, ճանապարհային ոստիկանները և տարածքային բաժինների ծառայողները։ «Ազատ տեղաշարժի սահմանափակման վերաբերյալ պարետի որոշումից անմիջապես հետո հանրապետության բոլոր քաղաքներում […]

̰
Բնակավայր չի մնացել, որ կորոնավիրուսի դեպք չունենա, ասում եք՝ ինչո՞ւ hանրաքվե չեք անում. թեժ քննարկում ԱԺ-ում

16:30 27.05.2020

Խորհրդարանում այսօր քննարկվում էր «Սահմանադրական հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից օրենքների նախագծերի փաթեթը։ Նախագծերի հեղինակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը նշեց. «Ըստ էության՝ հանրաքվեի մասին օրենքում ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելու հիմքով չկայացած հանրաքվեի վերաբերյալ կա մեկ դրույթ, այն է, որ արտակարգ դրության կամ ռազմական դրության վերացումից հետո հանրաքվե […]

̰
Բացահայտվել է պաշտոնատար անձին առանձնապես խոշոր չափի կաշառք տալու հերթական դեպքը. ԱԱԾ

16:18 27.05.2020

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով, 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 38-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 34-327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև դրանց զուգահեռ ԱԱԾ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հնարավոր է եղել […]

̰
Երկար տարիներ տեխնիկական վերահսկողությունն ունեցել է ֆիկտիվ բնույթ. Փաշինյանն անդրադարձավ կապալառուներին

16:10 27.05.2020

«Պետական գնումների համակարգում մենք մտցրել ենք պարտադիր բանկային երաշխիքի առկայության համակարգ, և այդ համակարգը կապվում է տեխնիկական վերահսկողության հետ, որովհետև բոլոր կապիտալ շինարարությունները պետք է զուգորդվեն տեխնիկական հսկողությամբ: Երկար տարիներ տեխնիկական վերահսկողությունն ուներ ֆիկտիվ բնույթ: Այդ վերահսկողությունն ընդամենը հովանոց էր դառնում կապալառուին ապօրինի շինարարություն անելու համար»,- կառավարության նիստում, անդրադառնալով չզեկուցվող փաթեթի մեջ ընդգրկված հարցին, ասաց […]

̰
Մարտական հենակետերում անցկացվել են ստուգումներ

16:09 27.05.2020

Անձնակազմի պատրաստության աստիճանը, բարոյահոգեբանական վիճակը, հենակետերի կահավորումն ու ապահովվածությունը ստուգելու նպատակով անակնկալ ստուգումներ են անցկացվել 5-րդ զորամիավորման N զորամասի մարտական հենակետերում: Տրվել են համապատասխան հանձնարարականներ ընթացիկ  ինժեներական և ամրաշինական աշխատանքների կազմակերպման վերաբերյալ։

̰
ՀՀ ԱՆ-ն՝ հիդրօքսիքլորոքվինի կիրառման վերաբերյալ

16:00 27.05.2020

Հիդրօքսիքլորոքվինը (Plaquenil) ընդգրկված է բազմաթիվ երկրների COVID-19 բուժման ուղեցույցներում՝ Իսպանիա, Իտալիա, Բելգիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, Ռուսաստանի Դաշնություն, և ավելի քան 26 կլինիկական հետազոտություն է ընթանում ամբողջ աշխարհում։ Հիդրօքսիքլորոքվինի կիրառման 70 տարվա փորձը, այդ թվում ռևմատոլոգիայի ոլորտում, վկայում է, որ պրեպարատը ցուցաբերել է լավ անվտանգության պրոֆիլ։ Այս մասին ասվում է ՀՀ ԱՆ հաղորդագրության մեջ: Հայաստանում բուժման ուղեցույցի […]

̰
Կառուցենք Հայաստանը նորովի. ՀՀ վարչապետը տեսանյութ է հրապարակել

15:49 27.05.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ճանապարհների շինարարության վերաբերյալ: «Կառուցենք Հայաստանը նորովի»,- տեսանյութին կից գրել է նա:

̰
Ավարտական միջոցառումները բացառելու համար պատասխանատու են դպրոցները

15:19 27.05.2020

Ուսումնական տարվա ավարտով պայմանավորված դպրոցներում կազմակերպվող ավարտական միջոցառումների` էքսկուրսիաների, հավաքների և ավարտական երեկոների բացառման պատասխանատվությունը դրվում է դպրոցների տնօրենների ու համայնքների ղեկավարների վրա: Կառավարության այսօրվա նիստում այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` մինչ օրակարգի հիմնական հարցերին անցնելը: Վարչապետը նշել է, որ ուսումնական հաստատության և համայնքի ղեկավարի հետագա պաշտոնավարման համար այս հանգամանքին կտրվի առանձնակի […]

̰
ՏՄՊՊՀ-ն պաշտպանիչ և բժշկական ձեռնոցների շրջանառության ոլորտում վարույթ է հարուցել մի շարք տնտեսվարողների նկատմամբ

15:18 27.05.2020

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմամբ վարչական վարույթ է հարուցվել մի շարք տնտեսվարողների նկատմամբ 2020 թվականի մարտի 16-ից մինչև մայիսի 15-ն ընկած ժամանակահատվածում լատեքսից ու նետրիլից պաշտպանիչ և բժշկական ձեռնոցների շրջանառության ոլորտում գերիշխող դիրքի հնարավոր չարաշահումների և/կամ հնարավոր հակամրցակցային համաձայնությունների վերաբերյալ: Հարկ է նշել, որ վարույթի ընթացքում տնտեսվարողների ցանկը կարող է ընդլայնվել: Ուսումնասիրությունն իրականացվել […]

̰
Վրաստանի ադրբեջանցիներին վրդովեցրել է Վրաց ուղղափառ եկեղեցու պահանջը Մառնեուլի  ադրբեջանցի խորհրդային  հեղափոխական գործչի հուշարձանը ապամոնտաժելու վերաբերլալ

15:09 27.05.2020

Վրաստանի ադրբեջանցիներին վրդովեցրել է Վրաց ուղղափառ եկեղեցու պահանջը Մառնեուլի ադրբեջանցի խորհրդային հեղափոխական գործչի հուշարձանը ապամոնտաժելու վերաբերյալ: Թեմային հետևել է հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Մայիսի 28-ին կարգելվի մուտքը Սարդարապատի հուշահամալիր

15:04 27.05.2020

Հանրապետությունում համավարակի տարածումը կանխելու և մարդկային հնարավոր կուտակումներից խուսափելու նպատակով, մայիսի 28-ին կարգելվի տրանսպորտային միջոցների և քաղաքացիների մուտքը Սարդարապատի հուշահամալիր։ Կարգը խախտելը կառաջացնի իրավական հետևանքներ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։

̰
Գույքահարկը կավելանա. կառավարության որոշումը

14:57 27.05.2020

Գույքահարկը բարձրացվում է: Անշարժ գույքը հարկվելու է հարստությանը համարժեք: Նախագիծն այսօր հավանություն է ստացել կառավարության նիստում: Այն ներկայացրել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: «Գույքային հարկ/ՀՆԱ ցուցանիշով Հայաստանը հետ է մնում 38 երկրների շարքում: Սա այն բանի հետևանք է, որ հարկման համար հիմք է ընդունվում անշարժ գույքի կադաստրային արժեքը, որն էականորեն տարբերվում է շուկայական արժեքից: Ակնկալվում […]

̰
Անհրաժեշտ է կրել դիմակ, պարբերաբար ախտահանել ձեռքերը. Փաշինյանի հորդորը քաղաքացիներին

14:46 27.05.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի սկզբում անդրադարձել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի հետ կապված իրավիճակին և անդրադարձել համավարակի ընթացիկ ցուցանիշների զրոյացման ուղղությամբ անելիքներին։ Ստորև ներկայացվում է կառավարության նիստի նախաբանի սղագրությունն ամբողջությամբ. Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Բարև ձեզ, հարգելի գործընկերներ։ Սկսում ենք 2020 թվականի մայիսի 27-ի կառավարության հերթական նիստի աշխատանքները: Նախ ուզում եմ արձանագրել, որ նոր տեսակի […]

̰
Հայտարարվել են Մ11-Ախպրաձոր կմ 0+000-կմ 7+828 և Մ11-Ախպրաձոր կմ 7+828-կմ 14+480 ճանապարհների վերականգնման աշխատանքների մրցույթներ

14:45 27.05.2020

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում հայտարարել է Գեղարքունիքի մարզի Մ11-Ախպրաձոր կմ 0+000-կմ 7+828 (մոտ 8 կմ) և Մ11-Ախպրաձոր կմ 7+828-կմ 14+480 (մոտ 7 կմ) երկարությամբ երկու ճանապարհների վերականգնման աշխատանքների մրցույթներ։ Աշխատանքները ներառում են գոյություն ունեցող ենթահիմքի քանդում և նոր ենթահիմքի կառուցում, […]

̰
Վիճաբանություն ռեստորանի մոտ. ոստիկանները հայտնաբերել են դանակահարողին

14:39 27.05.2020

Մայիսի 26-ին` ժամը 04:40-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում էր ստացվել, որ ծակած-կտրած, արնահոսող վերքերով բուժօգնության է դիմել 24-ամյա երիտասարդ և հայտնել, որ վնասվածքները ստացել է Արտաշատի խճուղու ռեստորաններից մեկի մոտ: Նախապատրաստված նյութերն ուղարկվել էին ոստիկանության Մասիսի բաժին: Մասիսի բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ նույն օրը՝ ժամը 11։10-ին, Երևան քաղաքի Աղասու փողոցից բերման է ենթարկվել […]

̰
ԵԱՏՀ խորհրդի նիստի ընթացքում մանրամասն քննարկվել են ԵԱՏՄ ներքին շուկայում առկա խոչընդոտները

14:29 27.05.2020

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին: Նիստի ընթացքում մանրամասն քննարկել են ԵԱՏՄ ներքին շուկայում առկա խոչընդոտները (բարիերները): Մասնավորապես քննարկման արդյունքում հայկական կողմի նախաձեռնությամբ որոշում է կայացվել մինչև ս.թ. օգոստոսի 1-ը ներկայացնել արձանագրված խնդիրների լուծման առաջարկներ, որոնք կներառվեն ԵԱՏՄ անդամ մի պետությունից ԵԱՏՄ անդամ այլ պետությունների հետ սահման չունեցող մյուս […]

̰
Ակնալիճ գյուղի 56-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ համագյուղացուն դանակահարելու կասկածանքով

14:11 27.05.2020

2020թ. մայիսի 26-ին՝ ժամը 22:10-ի սահմաններում, Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի Ազատամարտիկների փողոցի շենքերից մեկի դիմաց կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ընթացքում նույն գյուղի 56-ամյա բնակիչը իր մոտ գտնվող ծալովի դանակով դիտավորությամբ հարվածել է 29-ամյա համագյուղացու որովայնի հատվածին` պատճառելով որովայնի ստորին հատվածի ծակած-կտրած թափանցող մարմնական վնասվածք: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում  […]

̰
BACK_TO_TOP