13:46 26.05.2020
ՀՀ ԱԳ նախարարի խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից նշելով. «ՀԱՊԿ անդամ-պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստը՝ տեսակապի ձևաչափով»:
13:46 26.05.2020
Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական նշանակության ավտոճանապարհին մայիսի 27-ին իրականացվելու են պայթեցման աշխատանքներ, ինչի հետևանքով նույն օրը՝ ժամը 15:00-20:00-ն ընկած հատվածում, Նեղոցի ենթակայանից մինչև Հաղպատի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։ Պայթեցման աշխատանքներն իրականացվում են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում։ Պատճառվող անհարմարության համար հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը:
13:45 26.05.2020
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է խորհրդարանում իր ունեցած ելույթը՝ կից նշելով. «Այսօր դիմակը մեր փրկության գործիքն է, մենք պետք է պաշտպանենք իրար, ցավոք, նաև մեկուսանալ։ Բայց էս ախտը կվերանա, եթե մենք միասին ենք, խոսում ենք ու լսում իրար։ Համագործակցությունը այլընտրանք չունի, այն հաջողման առանցքային գործոն է։ Կգա օրը, […]
13:38 26.05.2020
ԵՊԲ համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը իր ֆեյսբուքյան էջում տնային պայմաններում պաշտպանիչ դիմակ պատրաստելու մասին տեսանյութ է հրապարակել: «Սեփական արտադրության» դիմակ ունենալու տարբերակ: Սիրելի՛ մարդիկ, կրե՛ք դիմակ, պահպանե՛ք բոլոր կանոնները․․․ Օգնե՛ք մեր բուժաշխատողներին, որ նրանք «կռվեն» ու հաղթեն այս դաժան պայքարում, իսկ որ հաղթելու ենք՝ գեթ 1 րոպե չկասկածեք»,- գրել է նա:
13:37 26.05.2020
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին երկրի ազգային տոնի՝ Վրաստանի պետական անկախության վերականգնման օրվա առթիվ: Ուղերձում մասնավորապես ասված է. «Պատմական ու մշակութային սերտ շփումների և համագործակցության արդյունքում ձևավորված հայ և վրացի ժողովուրդների բարեկամությունն ու փոխվստահությունը դարերի ընթացքում ապացուցել են իրենց կենսունակությունը՝ հաջողությամբ հաղթահարելով բոլոր փորձությունները և հիմք դառնալով Հայաստանի […]
13:25 26.05.2020
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, այսօր կրկին հետաձգեց սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հերթական նիստը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը։ Դատավորը տեղեկացրեց, որ «Իզմիրլյան» ԲԿ-ից ստացվել է տեղեկանք այն մասին, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ելնելով առողջական վիճակից, գտնվում է ստացիոնար բուժման մեջ և չի […]
13:23 26.05.2020
Այսօր ՄԻԵԴ-ը որոշում կկայացնի հայկական բանակի սպա Գուրգեն Մարգարյանին Բուդապեշտում սպանած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի գործով: Խոսքը մարդասպանին Բաքվին արտահանձնելու Հունգարիայի իշխանությունների որոշման մասին է: Սաֆարովը 2004 թ. Բուդապեշտում ՆԱՏՕ-ի կազմակերպած դասընթացների ժամանակ կացնահարել էր քնած Գուրգեն Մարգարյանին: 2006 թ. Հունգարիայի դատարանը Սաֆարովին դատապարտել էր ցմահ ազատազրկման, 2012-ին նրան արտահանձնել էին Ադրբեջան, որտեղ նրան ներում էր […]
13:16 26.05.2020
Կառավարությունը մտադիր է հասնել համայնքների խոշորացման։ Կան մի քանի բացառություններ, երբ կառավարությունը հետ կկանգնի այդ որոշումից կոնկրետ դեպքերով։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտնեց ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը։ Առաջինը ազգային փոքրամասնություններով բնակեցված բնակավայրերն են, որոնք կարող են միավորվել միայն իրար հետ` ըստ նախարարի։ Երկրորդ դեպքում, ըստ Պապիկյանի, փոքր համայնքները պետք է ապացուցեն, որ կենսունակ են […]
13:02 26.05.2020
«Չափազանց ոչ կոռեկտ եմ համարում գնահատականներ հնչեցնելը` միջամտելով իշխանության այլ կառույցների, այդ թվում՝ դատական իշխանության իրավասությանը։ Ես շարունակում եմ հետևել գործընթացին ինչպես քաղաքացու, այնպես էլ երկրի ղեկավարի տեսանկյունից, և վստահ եմ, որ արդարությունը կհաղթի»,- ռուսաստանյան «Սպուտնիկ-Արմենիա» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ է կարծում Մարտի 1-ի […]
12:56 26.05.2020
Ի՞նչ պայմաններում է աշխատում հասարակական տրանսպորտը: Այդ մասին ավագանու նիստի ժամանակ հնչած հարցին ի պատասխան՝ քաղաքապետարանի աշխատակազմի Տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Էդգար Գալստյանը նշեց, որ Երևանում հանրային տրանսպորտային բոլոր միջոցներն ամեն օր խորքային ախտահանվում են մասնագիտացված կառույցի կողմից։ Նա նաև նշեց, որ համայնքն իր միջոցներով իրականացնում է նաև մասնավոր հատվածի տրանսպորտային միջոցների շարժակազմերի խորքային ախտահանումը, […]
12:45 26.05.2020
Օրակարգային հարցի քննարկման ժամանակ ավագանու անդամի՝ օրակարգից դուրս հարց տալու համար Երևանի քաղաքապետը դիտողություն արեց, ապա խոստացավ, որ նման թեմայով էլ ոչինչ չի ասելու՝ երբ ինչ հարց ուզում են, կարող են տալ: «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն էլ, դիմելով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, նշեց, որ օրակարգից դուրս տարբեր թեմաներին անդրադառնալու միտումը պայմանավորված է նրանով, որ […]
12:42 26.05.2020
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ՏԻՄ ընտրությունների երեք հավանական օրեր էր նշանակել՝ փետրվարին, մայիսին, սեպտեմբեր-հոկտեմբերին։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։ Նա նշեց, որ մայիսին նախանշված օրը ընտրություն չի անցկացվել կորոնավիրուսի պատճառով, հետաձգվել է։ Նա հավանական համարեց, որ ընտրությունները կանցկացվեն սեպտեմբեր-հոկտեմբերին։ Մինչ այդ, ըստ Պապիկյանի, ԿԸՀ-ն կարող է նաև այլ […]
12:32 26.05.2020
Ոստիկանության ՔՀԳՎ 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ համացանցում տեղեկություն էր տարածվել 7-ամյա Ալեքս Ստեփանյանին բռնության ենթարկելու մասին: Տեղեկացնեմ, որ դեպքն անմիջապես հայտնվեց ոստիկանության ուշադրության կենտրոնում, և երեկվանից ոստիկանությունը զբաղվում է այդ հարցով: Երեխան տեղափոխվել է աջակցության կենտրոն: Ծնողների նկատմամբ կիրառվել են անհետաձգելի միջամտության պաշտպանական միջոցներ: Նրանք ոստիկանության […]
12:30 26.05.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում, որում գրել է հետևյալը. «Դիմակի կրման ազդեցությունը կորոնավիրուսի վարակի տարածման վրա: Նույնիսկ տնային պայմաններում պատրաստված դիմակի որակյալ կրումը կարող է կանխարգելել վարակի տարածումը»:
12:27 26.05.2020
Երևանի քաղաքապետարանում մեկնարկել է Ավագանու 4-րդ նստաշրջանի 4-րդ նիստը: Օրակարգում է «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով գույք տրամադրելու մասին հարցը, որը մինչ նիստի մեկնարկը «Իմ քայլը» խմբակցության անդամը առաջարկել է հանել: Առաջարկը միանշանակ չի ընդունվել և քվեարկությամբ հարցը մնացել է օրակարգում: «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը նշել է, որ այդպիսի հարցի բարձրացումը ամոթ […]
12:00 26.05.2020
Երեկ՝ մայիսի 25-ին, Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է 5-ամյա երեխա։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Երեխան նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել Մասիսի բժշկական կենտրոնից, որտեղ էլ ընդունվել էր մայիսի 20-ին։ Այդ օրը «գանգուղեղային տրավմա, կոմա» ախտորոշմամբ Մասիսի հիվանդանոց էր տեղափոխվել Մասիս քաղաքի բնակիչ՝ 5-ամյա Լևոն Ա-ն։ Հիվանդանոց էին մեկնել […]
11:56 26.05.2020
Քննչական կոմիտեից հայտնում են, որ 2020թ. մայիսի 25-ին՝ ժամը 12:30-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Աբովյան քաղաքի «Սարալանջի» գերեզմանատան հարակից եկեղեցու մոտ տղամարդու դի կա: Նույն օրը նշված վայրում հայտնաբերել է 40-ամյա տղամարդու դի` գլխի շրջանում համեմատաբար սուր եզր ունեցող բութ առարկաների միջոցով հասցված բազմաթիվ գանգուղեղային վնասվածքներով: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի […]
11:50 26.05.2020
Մայիսի 25-ին Հալեպում կայացել է Հայաստանի հումանիտար առաքելության կողմից ականազերծված տարածքների հանձնումը Սիրիայի Արաբական Հանրապետության Հալեպի նահանգի իշխանություններին: Հալեպի իշխանություններին հանձնված ականազերծման հավաստագրերով փաստվեց, որ մաքրվել է երկու ականադաշտ՝ մոտ 51000 քառակուսի մետր ընդհանուր տարածքով: Ականազերծման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել և վնասազերծվել են ավելի քան 200 զինամթերք և ենթազինամթերք, այդ թվում՝ հակատանկային և հակահետևակային ականներ, հրետանային […]
11:44 26.05.2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից նշելով. «Առաջին անգամ դպրոց գնացող երեխաների ծնողներին առաջարկում եմ ծանոթանալ այս տեսանյութի կարգավորումներին, որպեսզի գրանցման ժամանակ խնդիրներ չլինեն: Անպայման համակարգում ստուգեք կապերը երեխայի ու ծնողի, երեխայի ու իր քրոջ կամ եղբոր միջև»:
11:32 26.05.2020
«Ռուսաստանը համարվում է Հայաստանի ոչ միայն ռազմավարական գործընկերը և դաշնակիցը: Մեզ կապում են համատեղ հաղթահարված դժվարությունների փորձություն անցած և համատեղ հաջողություններով ամրապնդված բազմադարյա բարեկամական և ջերմ հարաբերությունները, ինչպես նաև բարդ իրավիճակներում միմյանց աջակցելու բնական ցանկությունը: Այդ իսկ պատճառով այդ հարաբերություններն այսօր դարձել են անխախտելի»,- «Սպուտնիկ Արմենիա» լրատվական գործակալության տնօրեն Դիմիտրի Պիսարենկոյին տված բացառիկ հարցազրույցում ասել […]
11:24 26.05.2020
ԱԺ դահլիճում պատգամավորները նիստին մասնակցում են դիմակներով, միայն որոշ պատգամավորներ են հրաժարվել դրանցից։ «ԱԺ «Կանոնակարգ օրենքի» համաձայն՝ ԱԺ պատգամավորներ Գևորգ Պետրոսյանի և Տիգրան Ուրիխանյանի նկատմամբ հայտարարվում է նախազգուշացում»,-հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: «Մի րոպե, մի րոպե»,-դահլիճից արձագանքեց Ուրիխանյանն ու դրեց դիմակը: Դահլիճը ծիծաղեց: Միրզոյանը սաստեց. «Դահլիճում լռություն, ես պետք է հասկանամ իմ գործողությունները, դնո՞ւմ եք, […]
11:20 26.05.2020
ԱԺ-ն քննարկել է բացասական եզրակացություն ստացած նախագծերը: Առաջինը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների ներկայացրած «Քաղաքացիական դատավարության օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին հարցն էր, որը վերաբերում էր մարդու պատվին ու արժանապատվությանը վերաբերող հարցերի քննության ժամկետները կրճատելուն: Գևորգ Պետրոսյանը հայտարարեց. «Մարդուն վիրավորում են, ու մարդը տարիներով խնդիր է ունենում դատարաններում, միայն առաջին ատյանի դատարանում 218 օր է տևում քննությունը, […]
11:15 26.05.2020
Այսօր սկսվել են յոթերորդ գումարման ԱԺ վերջին լիագումար նիստի աշխատանքները: ԱԺ նիստին մասնակցում է նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: Հիշեցնենք, որ նախորդ նիստի ժամանակ տեղի էր ունեցել վիճաբանություն ու ծեծկռտուք, որից հետո խմբակցության ղեկավարը հայտարարել էր, որ իրենք ԱԺ դահլիճում անելիք չունեն, քանի դեռ տեղի ունեցածին քաղաքական հետևանքներ չեն հաջորդել։ Ըստ էության, որևէ հետևանք չի հաջորդել, […]
10:54 26.05.2020
Հայաստանում մայիսի 26-ի դրությամբ` կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 289-ով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 7402-ի (մայիսի 25-ին՝ 7113): Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Մեկ օրում առողջացածների թիվը 75 է, ընդհանուր առողջացածներինը՝ 3220: Փաստացի բուժում է ստանում 4052 քաղաքացի: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 52554 քաղաքացի: Կորոնավիրուսի հետևանքով մինչ […]
08:58 26.05.2020
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 26-ին կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Ավան՝ Իսահակյան թաղ. 1/2 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր-Նորքի 2-րդ զանգ.՝ Մոլդովական փ. 50/4 շենքը, Ռուսթավելու փ. 1-59, Ֆրիկի փ. 1-19, Թափառաշրջիկների փ. 1, 2, 12, Սուրբ Հովհաննեսի փ. 1-9 սեփական տներ […]
08:21 26.05.2020
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի մայիսի 15-ի N 1412-Ա, 2020 թվականի մայիսի 18-ի N 1424-Ա, N 1443-Ա, N 1449-Ա, N 1451-Ա, […]
08:15 26.05.2020
Հայաստանում կորոնավիրուսով հիվանդներից 250-ը գտնվում են ծանր վիճակում։ Այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան գրառման մեջ․ «250 – ծանր 48 – ծայրահեղ ծանր 16 – արհեստական շնչառության վրա»։ https://www.facebook.com/ATorosyanOfficial/posts/1234880840031512?__tn__=-R
23:57 25.05.2020
Պարետ Տիգրան Ավինյանն այսօր՝ մայիսի 25-ին, դիմակների կրման հետ կապված նոր որոշում է ստորագրել․ «1) Որոշման 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Սահմանել, որ ՀՀ տարածքում պարտադիր է հանրային բաց վայրերում դիմակի առկայությունը, իսկ անձնական օգտագործման մարդատար և բեռնատար տրանսպորտային միջոցներում՝ դիմակ կրելը, եթե վարորդից բացի մեքենայում առկա է առնվազն մեկ ուղևոր: Հանրային տրանսպորտի դեպքում գործում […]