TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+21.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Ինչ է քննարկվել դռնփակ նիստի ընթացքում․ արդյո՞ք Սմբատ Գոգյանը հետ կվերցնի հրաժարականի դիմումը

23:30 25.05.2020

Այսօր՝ մայիսի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի մասնակցությամբ արտահերթ նիստից հետո ասաց, որ դռնփակ նիստի ժամանակ քննարկվել է Սմբատ Գոգյանի հրաժարականի դիմումը և հայտարարությունը։ «Դրանցից երկրորդն այսօրվա մեր քննարկման առարկան էր, որտեղ […]

̰
Փոքրիկ Ալեքսը տեղափոխվեց «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն

23:27 25.05.2020

Փոքրիկ Ալեքսը տեղափոխվեց «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ «Ողջ համացանցը երեկ շոկի էր ենթարկել յոթամյա Ալեքս Ստեփանյանի պատմությունը: Խարբերդի ամառանոցային տնակներից մեկում մոր և այդ մոր ամուսնու հետ ապրող փոքրիկին այդ ամուսին կոչված կենդանին պարբերաբար նվաստացրել ու տանջել է, լինելով քրոնիկ ալկաշ, ստիպել է […]

̰
Թուրքիան խորացնում է անջրպետը իր ու համամարդկային արժեքների միջև. Չեխիայում ՀՀ դեսպան

23:14 25.05.2020

Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը մեկնաբանություն է տվել Չեխիայի Խորհրդարանի Սենատի կողմից ընդունված բանաձևի վերաբերյալ Թուրքիայի ԱԳՆ հայտարարության առնչությամբ. «Սա Թուրքիայի պաշտոնական առաջին և վերջին արձագանքը չէ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը: Թուրքիան դիմում է արդարության ժխտման հերթական քայլին՝ դրանով խորացնելով անջրպետը իր ու համամարդկային արժեքների միջև։ Ժխտողականությունն ապագա չունի՝ ինչպիսի փաթեթավորում էլ որ այն ունենա: […]

̰
Ստյոպա Սաֆարյանը նամակ է հղել ՀՀ վարչապետին և ԿԳՄՍ նախարարին` բարձրաձայնելով դպրոցներում դասագրքերի հանձնման գործընթացում CՕVID-19-ի տարածման հնարավոր վտանգի մասին

22:57 25.05.2020

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին, որում բարձրաձայնել է հանրապետության դպրոցներում դասագրքերի հանձնման գործընթացում CՕVID-19 համավարակի տարածման հնարավոր վտանգի մասին: Նամակում մասնավորապես ասված է. «Մեծարգո պարոն վարչապետ և նախարար, Որպես Հանրային խորհրդի նախագահի՝ ինձ են դիմել մի քանի ծնողներ, ըստ որում՝ մասնագիտությամբ […]

̰
Կեչուտի ջրամբարի ջրթափը «մարգարիտկայից». Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

22:34 25.05.2020

Կեչուտի ջրամբարի ջրթափը «մարգարիտկայից»: Ջրամբարի ընդհանուր ծավալը 24մլն մ³ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է , Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը և կից տեսանյութ հրապարակել։

̰
Կոտայքի մարզի Գեղաշեն համայնքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը

22:17 25.05.2020

Գեղաշենի համայնքապետարանից տեղեկացնում են, որ Գեղաշեն համայնքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը։ «Տեղեկացնում ենք Ձեզ, որ համայնքում գրանցվել է կորոնավիրուսային վարակի դեպք: Հարգելի՛ բնակիչներ, խնդրում ենք ՊԱՀՊԱՆԵԼ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ, որպեսզի իրավիճակը դուրս չգա վերահսկողությունից: Բոլորին խնդրում ենք տնից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում և հետևել սանիտարահիգենիկ կանոններին՝ ❗️Հաճախակի լվանալ ձեռքերը` առնվազն 20 վայրկյան […]

̰
Դիմակի օգտագործումը կարևոր և անհրաժեշտ է COVID-19-ի տարածումը կանխելու համար

22:09 25.05.2020

Դիմակի օգտագործումը կարևոր և անհրաժեշտ է COVID-19-ի տարածումը կանխելու համար: Այս մասին գրված է ՀՀ առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջում և կից լուսանկար հրապարակվել։

̰
Կասեցվել է դեղատներից մեկի գործունեությունը

22:04 25.05.2020

Կասեցվել է «Առնիկա» ՍՊԸ-ի (Մաշտոցի 15 շ, 185 տարածք) գործունեությունը։ Այս մասին տեղեկացնում է ԱԱՏՄ-ն։ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մշտադիտարկման արդյունքում՝ այս հասցեում գործող դեղատանն անվտանգության կանոնների խախտումներ են արձանագրվել․ աշխատողների ջերմաչափման գրանցամատյանը բացակայել է, օգտագործված դիմակների և ձեռնոցների համար նախատեսված չի եղել ոտնակով (փակվող) աղբաման, արտաքին արտահագուստի համար առանձին հանդերձապահարանները բացակայել են։ � […]

̰
Արդեն տնկվել է ավելի քան 1 մլն ուռենի

21:47 25.05.2020

Հայաստանի 6 մարզում սկսվել են ուռենիների տնկման աշխատանքները: Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում, ծրագրի շրջանակում արդեն տնկվել է ավելի քան 1 մլն ուռենի:

̰
Չվարակել և չվարակվել. յուրաքանչյուրի խնդիրը՝ ըստ Փաշինյանի

21:40 25.05.2020

Կորոնավիրուսի տարածման կանախարգելիչ միջոցների ձեռնարկումը առաջին հերթին տվյալ անձի առողջության պահպանման համար է: Այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ այդ մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մեր ռազմավարությունը եղել է այն, որ ինչ-որ ժամանակաշրջան մարդկանց ներկայացնենք իրավիճակի լրջությունը, այդ ժամանակաշրջանում որոշակիորեն ընդլայնենք մեր առողջապահական համակարգի հզորությունները, որից հետո մարդկանց ներկայացնենք 100 տոկոսին ձգտող երաշխիքներ, որոնց պարագայում […]

̰ ̰
Դիմակների արժեքների հարցը բարձրացվել է ԱԺ-ում

21:23 25.05.2020

Խորհրդարանական լսումների ձևաչափով տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահը խորհրդարանին է ներկայացրել հանձնաժողովի 2019 թվականի հաշվետվությունը: Անդրադարձ է կատարվել նաև դիմակների շուկայում իրականացված ուսումնասիրությանը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Միջոցառումն արդյունավետ իրականացնելու համար պետք է դիմակը ճիշտ կրել. Լիանա Թորոսյան

21:05 25.05.2020

Համաճարակային վերլուծությունների արդյունքները փաստում են, որ դեպքերի աճը գրացվում է նաև լաբորատոր արդյունքների կարողությունների ընդլայնմանը զուգահեռ: Այս մասին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը այսօրվա ասուլիսում: Բացի այդ,  հիվանդությունն ունի օջախայնություն ընտանեկան և կազմակերպությունների դեպքերի մակարդակով: Ըստ Լիանա Թորոսյանի՝ դեպքերի տարածվածությանը նպաստում են նաև ընտանեկան միջոցառումները: […]

̰
ԱԱԾ տնօրենն այցելել է հայ-իրանական սահմանը վերահսկող ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ուղեկալներ

21:03 25.05.2020

Մայիսի 22-ից 23-ը ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանը և ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Արամ Հակոբյանն այցելել են հայ-իրանական սահմանը վերահսկող ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ուղեկալներ: ՀՀ ԱԱԾ տնօրեն Է․ Մարտիրոսյանն ընդգծել է ջոկատի ներկայիս վիճակի նկատելի ձեռքբերումները, դրական գնահատել նման բարդ բնակլիմայական պայմաններում անցկացվող ծառայությունը, միևնույն ժամանակ մատնանշել առկա խնդիրները և […]

̰
Ոչ միայն բանավեճեր, այլև վիճաբանություններ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում. տասնյակ նախագծերը քննարկվել են 2 օրում

20:59 25.05.2020

Արտասահմանում կամ հանրապետության հեռավոր վայրերում գտնվող քաղաքացիների հեռահար հարցաքննության հնարավորություն, դատապարտյալին ու կալանավորին ծանր հիվանդության հիմքով պատժի կրումից ազատում, դատարանների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու համար վեճերի մի մասը այլընտրանքային մարմինների միջոցով լուծելու ինստիտուտի զարգացում և այլն. սրանք ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի տասնյակ նախագծերի մի մասն են, որոնք այսօր քննարկվել ու ընդունվել են: Հանձնաժողովն ավարտին է հասցրել […]

̰
SHANTNEWS-ի կադրերը «Նորք» ինֆեկցիոն և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոններից

20:52 25.05.2020

SHANTNEWS-ն այսօր վաղ առավոտից նկարահանումներ է իրականացրել «Նորք» ինֆեկցիոն և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնների բակերում։ Հեռվից նկարահանված կադրերում կորոնավիրուսով նոր հիվանդացած կամ այդ հիվանդությունից արդեն ապաքինվածներն են, ինչպես նաև շարունակ վազքի մեջ գտնվող բուժաշխատողներն են ու ելումուտ անող Շտապօգնության ավտոմեքենաները։ Տեսանյութն առաջարկում ենք դիտել առանց մեկնաբանության։  

̰
Մեր «սխալը» կորոնավիրուսի դեմ պայքարում. Ն. Փաշինյանը մեկնաբանել է ֆեյսբուքյան ուղիղ եթերում

20:40 25.05.2020

Հայաստանում կորոնավիրուսային վիճակը բավական վտանգավոր է: Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է ֆեյսբուքյան ուղիղ եթերում: Վարչապետը խոսել է նաև դիմակ կրելու անհրաժեշտությունից, ասել է, որ դա պարտադիր է առևտրի բոլոր մասնակիցների համար, նույն մեքենայում գտնվող բոլոր անձանց համար: Փաշինյանը նշել է, որ իրենց «սխալը» այն է, որ չափից ավելի մեծ վստահություն են տածել մարդկանց […]

̰
Հայաստանում կորոնավիրուսային վարակի ռեկորդային նոր թիվ է գրանցվել․ դեպքերի վիճակագրությունը համեմատության մեջ, SHANTNEWS-ի անդրադարձը

20:34 25.05.2020

Հայաստանում առաջին անգամ կորոնավիրուսի՝ մեկ օրում գրանցված դեպքերի թիվը գերազանցել է 400-ը: Երեկվա ընթացքում արձանագրվել է 452 նոր դեպք, ապաքինվել է 81-մարդ: Ապաքինվածների ընդհանուր թիվը 3145 է, մահացածների ընդհանուր թիվը 126։ Կորոնավիրուսի տարածվածության համաշխարհային աղյուսակում, 215 պետությունների և աշխարհագրական տարածքների թվում  Հայաստանը այսօրվա դրությամբ 60-րդն  է: Վերջին  օրերի ընթացքում Հայաստանի տեղն այս աղյուսակում որոշակիորեն բարձրացել […]

̰
Ոստիկանությունը հորդորում է ոչ աշխատանքային օրերին զերծ մնալ մասսայական միջոցառումներից. հայտարարություն

20:26 25.05.2020

Ինչպես հայտնի է, Հանրապետության տոնի առթիվ մայիսի 28-ից 31-ը հայտարարված են ոչ աշխատանքային օրեր։ Ոստիկանությունը հորդորում է ոչ աշխատանքային օրերին զերծ մնալ մասսայական միջոցառումներից /խնջույքներ, հավաքույթներ, ուխտագնացություններ և այլն/։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ոստիկանությունը։ «Հարգելի՛ քաղաքացիներ, հանգիստը կազմակերպեք՝ չխախտելով ՀՀ Պարետի որոշումները։ Կարգը խախտելը կառաջացնի իրավական հետևանքներ»,- ասված է հայտարարության մեջ։

̰
Հայաստանը Մրցունակության համաշխարհային զեկույցի համաձայն բարելավումներ է արձանագրել. ՏՄՊՊՀ նախագահը ներկայացրել է 2019 թվականի գործունեության հաշվետվությունը

20:15 25.05.2020

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն այսօր ՀՀ ԱԺ-ում կազմակերպված խորհրդարանական լսումների ընթացքում ներկայացրել է ՏՄՊՊՀ-ի 2019 թվականի գործունեության հաշվետվությունը: ՏՄՊՊՀ նախագահը նշել է, որ 2019 թվականն անցումային տարի էր հանձնաժողովի համար. ձևավորվեց հանձնաժողովի նոր կազմը, փոխվեց կարգավիճակը, կառուցվածքը համապապատասխանեցվեց զարգացած աշխարհում տնտեսական մրցակցության մարտահրավերներին: «Որպես նոր կարգավիճակ ունեցող հանձնաժողովի նորընտիր նախագահ` […]

̰
ԱԱՏՄ արձանագրած խախտումների հիմքով՝ կասեցվել է շուրջ 650 տնտեսվարողի գործունեություն

20:04 25.05.2020

ՀՀ բոլոր մարզերում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի իրականացրած ակտիվ մշտադիտարկումների արդյունքում մինչ օրս գործունեության ժամանակավոր կասեցման որոշում է կայացվել շուրջ 650 տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ։ Այս մասին տեղեկացնում են ԱԱՏՄ-ից։ Արձանագրված հիմնական խախտումներն առնչվում են աշխատողների կողմից անհատական պաշտպանության միջոցներ՝ դիմակ, ձեռնոց չկրելուն, ախտահանման միջոցների բացակայությանը, արտաքին շփման մակերեսների ախտահանման թերություններին, ջերմաչափմանը և դրա գրանցամատյանի […]

̰
Ժամանակավորապես կասեցվել է մերսման սրահի գործունությունը

19:59 25.05.2020

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մշտադիտարկմամբ անվտանգության կանոնների խախտումներ են արձանագրվել «Կարինե Ղազարյան» ԱՁ (Պարոնյան 11) մերսման սրահում։ Այս մասին տեղեկանում ենք Հայկական տեղեկատվական կենտրոնից։ Այստեղ բացակայել են ախտահանիչները, այցելուի այցից հետո արտաքին շփման մակերեսների պատշաճ ախտահանում չի իրականացվել։ Ի թիվս այլ խախտումների՝ թերի են եղել նաև ջերմաչափման գործընթացը և գրանցամատյանները, աշխատողներն ընդմիջման ժամին լքել […]

̰
Ոստիկանները խուզարկությամբ մարիխուանա և կռփազենք են հայտնաբերել

19:56 25.05.2020

Մայիսի 19-ին ոստիկանության Ախուրյանի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Գյումրիի 27-ամյա մի բնակիչ իր տնակում և օժանդակ կառույցներում ապօրինի պահում է զենք և թմրանյութ: Մայիսի 21-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, խուզարկությամբ նշված տնակի կտուրից հայտնաբերվեցին 11 փաթեթ դեղնականաչավուն կանեփանման զանգված, 41 կաթուցիչ ու կռփազենք: Հայտնաբերվածներն առգրավվել են: Նշանակվել են դատաքիմիական և քրեագիտական փորձաքննություններ: Փաստի […]

̰
Դանակահարություն Հրազդան քաղաքում․ ոստիկանները հանցագործությունը բացահայտել են թարմ հետքերով

19:42 25.05.2020

Մայիսի 21-ին՝ ժամը 23-ի սահմաններում, բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ որովայնի կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 27-ամյա մի բնակիչ: Իրավապահները մեկնել էին հիվանդանոց, արձանագրել որտեղից և ինչ ախտորոշմամբ է քաղաքացին բժշկական կենտրոն տեղափոխվել: Զրուցել էին նրա հետ: Սակայն վնասվածք ստացողը թաքցրել էր դեպքի իրական հանգամանքները, հայտնել, թե […]

̰
Ժամանակավորապես կասեցվել է ընդհանուր առմամբ շուրջ 580 տնտեսվարողի գործունեությունը

19:26 25.05.2020

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի և մարզային ստորաբաժանումները շարունակում են վերահսկողական լայնածավալ աշխատանքները։ Մշտադիտարկվում է տնտեսվարողների մոտ կորոնավիրուսի (Covid-19) տարածումը կանխարգելելուն ուղղված՝ ՀՀ պարետի հաստատած անվտանգության կանոնների պահպանումը։ Դիտարկվում են թե խոշոր տնտեսվարողներ` սուպերմարկետների ցանցերի մասնաճյուղեր, արտադրություն, շինարարություն, թե փոքր օբյեկտներ` դեղատներ, վարսավիրանոցներ, ատամնաբուժարաններ և այլն։ Տեսչական մարմնի արձանագրած խախտումների հիմքով՝ մարտի 23-ից […]

̰
Պետք է օգնել իրար տնտեսությունը նոր ցնցումների չենթարկելու համար. Փաշինյանը՝ կորոնավիրուսի տարածման կանխարգելման մասին

19:14 25.05.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում քիչ առաջ անդրադարձավ կորոնավիրուսի տարածման կանխարգելմանը: Պաշտպանիչ դիմակների վերաբերյալ նա նշեց, որ դիմակ կարելի է պատրաստել նաև տնային պայմաններում: Փաշինյանն ընդգծեց, որ առաջիկա ոչ աշխատանքային օրերին էլ հարկավոր է պահպանել սահմանված կանոնները: Նրա խոսքերով՝ պետք է օգնել իրար տնտեսությունը նոր ցնցումների չենթարկելու համար: «Համավարակի հաղթահարման հիմնական գործիքը մեզնից […]

̰
Հայաստանի շարժական կապի երեք օպերատորների համատեղ հայտարարությունը 5G ցանցի վերաբերյալ

19:07 25.05.2020

Հայաստանում 5G ցանցի տեղադրման վերաբերյալ սպառնալիք ու սադրանք պարունակող հայտարարությունների հետագա տարածման դեպքում Հայաստանի շարժական կապի օպերատոր ընկերություններն ստիպված կլինեն դիմել իրավապահ մարմիններին։ Այս մասին նշված է «Յուքոմ», «Beeline Հայաստան» և «Վիվա-ՄՏՍ» ընկերությունների համատեղ հայտարարության մեջ։ «Ստիպված ենք արձանագրել, որ վերջին շրջանում նկատվում է շարժական կապի և մասնավորապես՝ 5G ցանցի վերաբերյալ դավադրապաշտական, հակագիտական, իրականությանը չհամապատասխանող […]

̰
Աննա Հակոբյանը Արամ Ա-ի հետ քննարկել է «Թռչնոց բույն» որբանոցի գործունեությանն առնչվող հարցեր

18:55 25.05.2020

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մայիսի 25-ին հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ: Աննա Հակոբյանը հետաքրքրվել է Լիբանանի հայ համայնքի վիճակով: Մասնավորապես անդրադարձ է եղել «Թռչնոց բույն» որբանոց-մանկատան գործունեությանը, խնդիրներին: Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրության մի շարք […]

̰
Քաջարանում տեղի ունեցած հավաքի հետևանքով նոր օջախային բռնկումը չի բացառվում. Լիանա Թորոսյան

18:48 25.05.2020

Կորոնավիրուսը դարձել է հրատապության և օրակարգային խնդիր, և այսօր ունենք այնպիսի վիճակագրություն, երբ օր օրի ունենում ենք ավելի մեծ թվով հաստատված դեպքեր: Այսօր՝ մայիսի 25-ին, կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը: «Վերջին մի քանի օրվա ընթացքում ունենք թվերի աճ, […]

̰
Նախագահը հեռախոսազրույց է ունեցել Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչի հետ

18:40 25.05.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչի հետ: Նախագահ Սարգսյանն իր ողջույններն է փոխանցել Միլո Ջուկանովիչին, որի ծրագրված պաշտոնական այցը Հայաստան հետաձգվել է կորոնավիրուսի համավարակի պատճառով: Հայաստանի և Չեռնոգորիայի նախագահները տեղեկություններ են փոխանակել երկու երկրներում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակի մասին, անդրադարձել դրա հետևանքով առաջացած մարտահրավերներին ու դրանց հաղթահարմանն ուղղված երկու […]

̰
BACK_TO_TOP