17:26 26.05.2020
ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունն ամփոփել է զինծառայողների բնակարանային ապահովության բնագավառում դեռևս նախորդ տարի սկսած ուսումնասիրությունների արդյունքները: Նշված բնագավառում ժամանակագրական և ծավալային նման ընդգրկմամբ ուսումնասիրություն նախաձեռնվել է առաջին անգամ և վերաբերում է ՀՀ ՊՆ համակարգի՝ բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զինծառայողների բնակարանային հաշվառման, ՀՀ ՊՆ հաշվեկշռում գտնվող բնակարանները զինծառայողներին և օրենքով սահմանված նրանց ընտանիքների անդամներին անհատույց […]
17:20 26.05.2020
2020թ. մայիսի 21-ին ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում Տիգրան Աթանեսյանի կողմից՝ իր և իր ընտանիքի անդամների հասցեին հայհոյանքներ, սպանության և մարմնական վնասվածքներ պատճառելու սպառնալիքներ հնչեցնելու վերաբերյալ ներկայացված հաղորդման հիման վրա՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը) 1-ին մասով հարուցված քրեական գործը 2020թ. մայիսի 26-ին վարույթ է ընդունվել ՀՀ […]
17:18 26.05.2020
Համավարակի սկզբում կառավարությունը հայտարարում էր, որ պետք է կապիտալ շինարարություն իրականացնի, սակայն հապաղել է անել դա, իսկ օրեր անց արդեն ամառը կգա։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։ Նա ասաց, որ իրենք շարունակ պնդում են, որ հանելով բանկային երաշխիքի հարցը՝ կառավարությունը կարող է ներգրավել նաև միջին չափի շինարարական կազմակերպություններին։ Սակայն, քանի […]
16:56 26.05.2020
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արձանագրած անվտանգության խախտումների հիմքով մայիսի 25-ի դրությամբ պարետի կողմից կասեցման որոշում է կայացվել 823 տնտեսվարողի նկատմամբ։ Ընդ որում՝ կասեցումներից 104-ը կիրառվել է 1 օրում՝ մայիսի 25-ին։ Նշվածից 290 կասեցումը վերջին 7 օրում է իրականացվել։ Տեսչական մարմնի լայնածավալ աշխատանքի շրջանակում՝ արտակարգ դրության շրջանում Երևանում և մարզերում մշտադիտարկվել է շուրջ 3870 […]
16:49 26.05.2020
ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը թվիթերյան իր միկրոբլոգում շնորհավորել է բարեկամ վրացի ժողովրդին Անկախության տոնի կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից:
16:43 26.05.2020
Ուսումնական տարվա ավարտին զուգընթաց գործակալությունն ահազանգեր է ստանում, որ հեռավար դասընթացների ժամանակ բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները (դեկանատի կամ ռեկտորատի աշխատակիցը, կամ դասախոսը՝ դեկանատի կամ ռեկտորատի անունից) առցանց լսարանի (մյուս ուսանողների) ներկայությամբ հայտնում են ուսման վարձը չվճարած ուսանողների անուններն ու ազգանունները, զգուշացնում վարձը վճարելու պայմանի և չվճարելու հետևանքների մասին: Այս մասին հայտնում են Անձնական տվյալների պաշտպանության […]
16:26 26.05.2020
Անվտանգության կանոնների խախտումների պատճառով ժամանակավոր կասեցման ենթարկված տնտեսվարողների թվում զգալի մաս են կազմում գեղեցկության սրահները։ Այս մասին տեղեկացնում են ԱԱՏՄ-ից։ Ելնելով վերջիններիս ծառայությունների առանձնահատկություններից` պարետի որոշմամբ այդպիսի գործունեության համար անվտանգության հատուկ կանոններ են սահմանվել։ Մինչդեռ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մշտադիտարկումների արդյունքները և ԱԱՏՄ թեժ գծով ստացված զանգերը վկայում են, որ այս ոլորտում տարատեսակ […]
16:22 26.05.2020
Սևան քաղաքում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված սահմանափակումների և հատուկ ռեժիմի պայմաններում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը անվտանգության կանոնների պահպանման լայնածավալ մշտադիտարկում է անցկացնում։ Այս մասին տեղեկացնում են ԱԱՏՄ-ից։ Ըստ դիտարկման արդյունքների՝ պարետի սահմանած կանոններն առավելապես խախտվել են առևտրի օբյեկտներում և հանրային սպասարկման վայրերում։ Ժամանակավոր կասեցման որոշումներ են կայացվել նաև մի շարք վարսավիրանոցների, ստոմատոլոգիական կենտրոնների և […]
16:17 26.05.2020
Կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելիչ միջոցառումների իրականացման շրջանակներում, Հարավկովկասյան երկաթուղու էլեկտրագնացքների բոլոր վագոններում տեղադրվում են ձեռքերի մշակման համար նախատեսված հատուկ հակասեպտիկ միջոցներով դիսպենսերները: Ներկայումս երկաթուղային կայարաններ և էլեկտրագնացքների վագոններ մուտքը թույլատրվում է միայն պաշտպանիչ դիմակների և ձեռնոցների առկայության դեպքում՝ ջերմության պարտադիր չափումից հետո: Բացի դրանից՝ էլեկտրագնացքներում գործում է սոցիալական հեռավորության պահանջներին համապատասխանող նստեցման հատուկ կարգ: Ընկերությունը […]
15:59 26.05.2020
Ավագանու նիստում ամենաքննարկվողը ԵԿՄ-ին անհատույց տարածքներ տրամադրելու հարցն էր։ Տարակարծիք էին, ոչ միայն խմբակցությունները, այլև իմքայլականները։ Տարակարծություններն առնչվում են մանկապարտեզների շենքերում տեղակայված ԵԿՄ տարածքներին։ Հայրենասիրական ելույթներ և փոխադարձ մեղադրանքներ են հնչել։ Երևանի ավագանին որոշեց ԵԿՄ-ին անհատույց օգտագործման իրավունքով 5 տարով հողատարածքներ տրամադրել։ Մանրամասները՝ տեսանյութում:
15:54 26.05.2020
ՊԵԿ-ը անդրադարձել է Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների վերաբերյալ հաճախ տրվող հարցերին․ ??Օրենսդրական փոփոխությունների արդյունքում ժամկետանց հարկային պարտավորությունների համար տույժի հաշվարկը ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 2020 թվականի ապրիլի 20-ից հետո 0.075 տոկոսի փոխարեն հաշվարկվելու է 0.04 տոկոսի չափով, իսկ արգելադրման համար օրենսգրքով սահմանված հարկային չկատարված պարտավորությունների շեմը 500 հազար դրամից 2020 թվականի ապրիլի 20-ից հետո դարձել […]
15:34 26.05.2020
ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը ևս անընդհատ հետաձգվում է: Այսօրվա դատական նիստին ստացվել էր տեղեկանք և ամբուլատոր քարտից քաղվածք բուժհաստատությունից այն մասին, որ ամբաստանյալը անկողնային ռեժիմում է և չի կարող ներկայանալ նիստին: Պաշտպանները ներկայացրին միջնորդություն այն մասին, որ քանի որ Մանվել Գրիգորյանին պատկանող «Արա և Այծեմնիկ» ՓԲ ընկերությունը արգելանքի տակ […]
15:20 26.05.2020
«Մեր պատմությունն այնպես է զարգացել, որ դարեր շարունակ զրկված ենք եղել պետականությունից, բայց աշխարհի տարբեր մասերում գտնվող հայերը երբեք չեն հրաժարվել անկախ Հայաստանը վերածնելու երազանքից,- ռուսաստանյան Sputnik լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը: -Առանց այդ նպատակի, որը փոխանցվել է սերնդեսերունդ, մեզ համար շատ ավելի դժվար կլիներ անկախ Հայաստանի պետականաշինության արդյունավետ գործընթաց իրականացնել […]
14:55 26.05.2020
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2020 թվականի մարտի 9-ից ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտում արձանագրվել է 7 դեպք, որից 2-ով հաշվարկվել է 80.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 7-ով նշանակվել 700.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Այս մասին հայտնում են Տեսչական […]
14:51 26.05.2020
ԱԺ միջանցքներում լրագրողները զրուցել են «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ղեկավարների հետ՝ հարցնելով նրանց տեսակետը Արարատ Միրզոյանի այսօրվա հայտարարության վերաբերյալ: Միրզոյանը նշել էր, որ բոլորի պատասխանատվությունն է կարևոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում, հետևաբար նախազգուշացում է հայտարարելու, անհրաժեշտության դեպքում նաև դահլիճից դուրս է հրավիրելու այն պատգամավորներին, որոնք դիմակ չեն կրում: Մանրամասները՝ տեսանյութում։
14:40 26.05.2020
Մայիսի 25-ին՝ ժամը 15։18-ին, ոստիկանության Արարատի բաժին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ ոտքի վնասվածքով բուժօգնության է դիմել 36-ամյա տղամարդ: Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները պարզել են, որ մայիսի 24-ին՝ ժամը 18։00-ի սահմաններում, տղամարդը Արարատ գյուղի իրենց հողամասում իր անձնական «ՏԻՐ» տիպի օդաճնշիչ զենքը ավտոմեքենայի մեջ դնելիս անզգուշաբար կրակել է ոտքին: Օդաճնշիչ զենքը վերցվել է փորձաքննության ուղարկելու […]
14:30 26.05.2020
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սրբուհի Գրիգորյանը դիմել է ՀՀ առողջապահության նախարարին: Դիմումը նա հրապարակել է «Ֆեյսբուքում»՝ կից նշելով. «Հեռավոր բնակավայրերում, որտեղ նույնպես հասավ համավարակը, 1 բժիշկը սպասարկում է մի քանի բնակավայր և չի կարող ասուպի արագությամբ այս ու այնկողմ վազել … Մասնագետները գտնում են, որ եթե գյուղական ամեն մի բնակավայր ունենա մեկ պուլսոքսիմետր, կյանքներ […]
14:26 26.05.2020
Երևանի ավագանու նիստի իր ելույթում «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը նշեց, որ շատ շինարարություններ այս օրերին կանգնած են այն պատճառով, որ տեխվերահսկողություն չի իրականացվում: «Փաստորեն, կառավարությունը ունքը սարքելու փոխարեն աչքն էլ տվեց, հանեց: Հիմա ունենք մի իրավիճակ, երբ տեխնիկական վերահսկողություն իրականացնողներից, նաև շինարարներից պահանջվում է շատ մեծ ծավալի բանկային երաշխիք, որի հետևանքով գնումները կանգնում են, […]
14:23 26.05.2020
Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Փաստահավաք հանձնաժողովի մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։ «Դրանցով սահմանվում են 1991-2018 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած՝ մարդու իրավունքների զանգվածային և պարբերական խախտումների դեպքերը և դրանց պատճառներն ուսումնասիրելու, դրանց վերաբերյալ տեղեկություններ հավաքագրելու և դրանց […]
14:20 26.05.2020
Քարուքանդ ճանապարհը Աշոցքից «Արփի լիճ» ազգային պարկ է տանում, ճանապարհի դժվարություններն մի կողմ եմ մնում, երբ բացվում է Հայաստանի հյուսիսի բնության առաջին տեսարանը։ Ազգային պարկի գոտիներից Ախուրյանի կիրճն է, որտեղ լեռնային սառը քամին անգամ գարնան վերջին խստաշունչ ձմեռ է հիշեցնում: Իր ջրային պաշարներով Հայաստանում երկրորդ լիճն համարվող Արփին, որը բնական լճից վերածվեց արհեստական խոշոր ջրամբարի, […]
14:19 26.05.2020
Մոտ օրերս ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտն իր արտադրած կորոնավիրուսի ախտորոշման թեստերը կուղարկի փորձարկման ՀՀ առողջապահության նախարարություն: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի տեղեկատվական-վերլուծական ծառայությունից, այս մասին ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը հայտնել է ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանին և ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Ռուբեն Հարությունյանին նրանց՝ ինստիտուտ կատարած այցի ժամանակ: ՀՀ ԳԱԱ […]
14:17 26.05.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիային Վրաստանի ազգային տոնի առթիվ: Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Վրաստանի բարեկամ ժողովրդին Վրաստանի ազգային տոնի՝ Անկախության վերականգնման օրվա կապակցությամբ։ Ավելի քան 100 տարի առաջ՝ 1918 թվականի մայիսի 26-ին, Վրաստանի Ժողովրդավարական Հանրապետության հռչակմամբ Վրաստանի ժողովուրդն արտահայտեց իր վճռականությունը՝ վերականգնելու պետականությունը և ընթանալու […]
14:00 26.05.2020
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանի գործով «Մակուչյանն ու Մինասյան ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» վճիռը։ Armtimes.com-ի փոխանցմամբ՝ վճռում ՄԻԵԴ-ը հիմնավորել է, որ Ադրբեջանը խախտել է մի շարք հոդվածների, այդ թվում՝ կյանքի իրավունքի և խտրականության մասին հետերը, իսկ հունգարիայի մասով խախտումներ չի արձանագրել: Մասնավորապես, ըստ ՄԻԵԴ վճռի, Ադրբեջանը խախտել է կյանքի իրավունքի մասին եվրոպական կոնվենցիայի […]
14:00 26.05.2020
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 25-ից 26-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 41 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 7, մարմնական վնասվածք հասցնելու` 6, խարդախության և ծեծի՝ 4-ական, հարկերից խուսափելու՝ 3, յուրացման կամ վատնման, գույքի դիտավորությամբ վնասման ու թմրամիջոցի հայտնաբերման՝ 2-ական, խուլիգանության, ապօրինի ծառահատման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, […]
13:56 26.05.2020
Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարի կասֆալտապատվի երկու փողոց: Ինչպես տեղեկացրեցին Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնից, ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 98 միլիոն 93 հազար դրամ, որի 60 տոկոսը կամ 58 միլիոն 855 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը կամ 39 միլիոն 237 […]
13:55 26.05.2020
Հունիսի 2-ին «Արմենիա» ավիաընկերությունը կիրականացնի հատուկ չվերթ Երևան-Միներալնիյե Վոդի-Երևան ուղղությամբ։ Այդ մասին գրված է ընկերության ֆեյսբուքյան էջում: Նշվում է, որ Երևան-Միներալնիյե Վոդի չվերթին կարող են մասնակցել ՌԴ քաղաքացիները, ՌԴ-ում կեցության իրավունք ունեցող քաղաքացիները, ինչպես նաև այն ՀՀ քաղաքացիները, որոնց մերձավոր ազգականները (կին, ամուսին, երեխաներ) հանդիսանում են ՌԴ քաղաքացի և գտնվում են ՌԴ-ում։ «Չվերթին մասնակցելու համար անհրաժեշտ […]
13:52 26.05.2020
Հայաստանի խորհրդարանը բնորոշելիս իմքայլական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը որոշեց իր հայրական բնակավայրին հատուկ բառապաշար օգտագործել․ «Ինչ ջուռի մարդ ասես՝ կա»։ Նա, առանց անուն նշելու, սկսեց քննադատել պատգամավորներից մեկին ու հայտարարեց, որ վերջինս ստահոդ տեղեկություններ է տարածում ԱԺ ամբիոնից։ Այդ պատգամավորի վարքը, ըստ Հակոբյանի, կարող է նվազեցնել Հայաստանի միջազգային վարկն ու մոլորեցնել Հայաստանի բնակիչներին։ Հակոբյանը հայտարարեց, որ, […]
13:51 26.05.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ մեջբերումն է արել կորոնավիրուսի տարածման ուղիների վերաբերյալ գիտական հոդվածից. «Աշխատավայրեր.Վարակի տարածման հաջորդ ձևը կոչվում է կենտրոնացում: Վարակված աշխատակիցը աշխատում է շենքի 11-րդ հարկում, հիմնարկությունն ունի 216 աշխատակից: Մեկ շաբաթվա ընթացքում այդ մարդկանցից 94-ը վարակվել է (43,5% ՝ կապույտ աթոռներ), 94 հոգուց 92-ը ունեցել են ախտանշաններ (միայն 2-ը […]
13:48 26.05.2020
Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստն այսօր էլ հետաձգվեց: Չէին ներկայացել Ռոբերտ Քոչարյանը, Արմեն Գևորգյանի շահերի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը և Սեյրան Օհանյանի պաշտպաններ Կարեն Մեժլումյանն ու Իննեսա Պետրոսյանը: Դատավոր Աննա Դանիբեկյանը հրապարակեց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից ստացված տեղեկանքն այն մասին, որ ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակը թույլ […]