TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+34.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Ոստիկանները ստուգում են մեքենայում դիմակ կրելու պահանջի կատարումը

09:15 27.05.2020

Ոստիկանները Երևան-Սևան մայրուղու ՃՈ հենակետի մոտ իրականացնում են խիստ հսկողություն։ Անհրաժեշտության դեպքում կանգնեցնում են մեքենաներն ու ստուգում մեքենայում դիմակ կրելու պարետի որոշման կատարումը։ SHANTNEWS-ի թղթակցի փոխանցմամբ՝ կանգնեցվում են հիմնական տաքսիները։ Դիմակ չկրելու դեպքում նախատեսված է վարչական տույժ` 10 հազար դրամի չափով:

̰
Երեք մեքենայի մասնակցությամբ վթար Գյումրիում․ Porsche Cayenne-ներից մեկը հայտնվել է մայթին

08:24 27.05.2020

Մայիսի 26-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Շիրազի փողոցի թիվ 5/7 հասցեի դիմաց՝ «Ֆլորենս» ռեստորանային համալիրի մոտ, բախվել են Գյումրիի բնակիչ, 60-ամյա Տիգրան Առաքելյանի վարած Opel մակնիշի 36 ՏC 163 համարանիշի, Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ, 29-ամյա Ռաֆիկ Գևորգյանի վարած Porsche Cayenne մակնիշի 20 ԼՕ 011 համարանիշի և […]

̰
Զինված ուժերում պետք է մեծանա կնոջ դերը որոշումների կայացման գործում. Արման Թաթոյան

08:16 27.05.2020

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր մասնակցել է «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում» ծրագրի ղեկավար հանձնաժողովի եզրափակիչ առցանց նիստին: Արման Թաթոյանը նշել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության առաջնահերթություն է զինված ուժերում կանանց իրավունքների պաշտպանությունը, նրանց ներգրավվածության ու առաջխաղացման խթանումը և հավասար հնարավորությունների ապահովումը, քանի որ կանանց մասնակցությունը դրական ազդեցություն կունենա որոշումների կայացման […]

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և Կոտայքի մարզում

08:11 27.05.2020

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 27-ին կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Հայաստանի Պետական Պոլիտեխնիկական համալսարանը մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 11։00-17։00 Ներսիսյան փ. 6 շենքը, Կոտայքի մարզում՝ 11:00-16:00 Պռոշյան համայնքի Վանահովիտ թաղամասը, «Կովկաս» ռեստորանային համալիրը, «Էվա Մակ», «ՍԼԼ գազ» ՍՊԸ, «Այիսա գազ», «Սեր-Ֆուդ» ՍՊ ընկերությունները, Եղվարդ […]

̰
Ինչպես է «Հեռանկարի» հեռավար քննարկման ժամանակ Արտյոմ Երկանյանի շունը «ներխուժում» ուղիղ եթեր

23:58 26.05.2020

Այսօր «Հեռանկար» հաղորդաշարի հեռավար քննարկման ժամանակ անսովոր դեպք է տեղի ունեցել: Փաստաբան Նազելի Վարդանյանի, «Շանթ» ՀԸ մեկնաբան Արտյոմ Երկանյանի և «Հեռանկար» հաղորդաշարի հաղորդավար Արամ Աբրահամյանի քննարկման ժամանակ անսպասելիորեն բացվել է Արտյոմ Երկանյանի աշխատասենյակի դուռը, և շունը մտել է սենյակ: Հիշեցնենք՝ ՄԻԵԴ-ն այսօր հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության գործով հրապարակել էր վճիռը: Մանրամասները՝ տեսանյութում: «Հեռանկար» հաղորդաշարի […]

̰
Արմավիրի մարզի Պտղունք համայնքի նորակառույց թաղամասի բնակիչները կապահովվեն կապույտ վառելիքով

23:09 26.05.2020

Պտղունք համայնքի նորակառույց թաղամասի բնակիչները կապահովվեն կապույտ վառելիքով. սուբվենցիոն ծրագրի շրջանակում կգազաֆիկացվեն Օտյան, Դուրյան, Վարուժան, Դպրության և Թամանյան փողոցները: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 13 մլն 736 հազար դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը և համայնքի մասնակցությունը 50% է` 6 մլն 868 հազարական դրամ: Համայնքի նշված տարածքն այս պահին ունի շուրջ 100 տնամերձ […]

̰
ՄԻԵԴ-ի այս որոշումն Ադրբեջանի հայատյաց քաղաքականության դեմ կայացրած դատավճիռ է. ՀՀ ԱԳՆ

23:03 26.05.2020

ՀՀ ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված «Մակուչյան և Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» ՄԻԵԴ-ի վճռի առնչությամբ: «Այսօր՝ մայիսի 26-ին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից հրապարակվեց «Մակուչյանը և Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» գործով վճիռը, որն առնչվում է Ադրբեջանի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժան սպանության ենթարկած Ռամիլ Սաֆարովի ազատ արձակմանը և հերոսացմանը: 2004թ. Բուդապեշտում […]

̰
Youtube-ը հեռացրել է Թուրքիայի քաղաքացի հրեա գործարարի՝ Հայոց ցեղասպանության մասին ատելության խոսք պարունակող տեսանյութը

23:00 26.05.2020

YouTube վիդեոհոսթինգը հեռացրել է Թուրքիայի քաղաքացի հրեա գործարար Դողան Քասադոլուի տեսանյութը, որը ատելության խոսք էր պարունակում Հայոց ցեղասպանության վերաբերյալ, հայտնում է Ermenihaber-ը: Նշենք, որ անցյալ տարի Քասադոլուն թուրքական Akit TV-ի «Բացվում է օրը» (Gün Başlıyor) հեռուստածրագրի հաղորդավար Յուսուֆ Օզան Դեմիրի հարցերին պատասխանելիս հետևյալ կերպ էր արտահայտվել Հայոց ցեղասպանության մասին․ «Հայոց ցեղասպանության պնդումները դարի զրպարտությունն են  և […]

̰
Երևանի փողոցների վահանակները լուսավորվել են Վրաստանի դրոշի գույներով

22:52 26.05.2020

Վրաստանում ՀՀ դեսպանության և դեսպան Ռուբեն Սադոյանի նախաձեռնությամբ այսօր՝ Վրաստանի ազգային տոնի օրը, Երևանի փողոցների վահանակները լուսավորվել են Վրաստանի դրոշի գույներով։ «Շնորհավո՜ր տոնդ, եղբայրական Վրաստան»,- ասված է դեսպանության գրառման մեջ:

̰
Մենք կտրականապես բացառում ենք ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը և շարունակում խաղաղ գործընթացում մեր կառուցողական մասնակցությունը. Մնացականյան

22:41 26.05.2020

Մայիսի 26-ին տեսակապի ձևաչափով տեղի ունեցավ ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը: ԱԳ նախարարները քննարկեցին ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության ամրապնդմանը, միջազգային և տարածաշրջանային զարգացումներին, անվտանգության ժամանակակից մարտահրավերներին ու սպառնալիքներին համատեղ հակազդեցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Իր խոսքում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը Կազմակերպության շրջանակներում փոխգործակցության խորացմանը՝ ուղղված արտաքին քաղաքական համադրման արդյունավետության […]

̰
Ձև չի՝ իրոք պահում ենք կանոնները, նաև մեքենայի մեջ․ Փաշինյանը տիկնոջ հետ լուսանկար է հրապարակել

22:19 26.05.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր Instagram-ի իր էջում տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ լուսանկար է հրապարակել, որին կից գրել է․ «Ձև չի՝ իրոք պահում ենք կանոնները, նաեւ մեքենայի մեջ»։

̰
Քաղաքապետարանում կորոնավիրուսային վարակի դեպք է արձանագրվել․ ավագանու հերթական նիստն անցել է դիմակներով

21:59 26.05.2020

Երևանի քաղաքապետարանում ավագանու նիստը հերթական անգամ անցկացվել է ճեմասրահում՝ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նկատառումով: Նիստի օրակարգում եղել է 6 հարց: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
16-ամյա վաղեմության ոճիրը չի մոռացվել. Գուրգեն Մարգարյանի դաժան սպանության պատմությունը

21:40 26.05.2020

16 տարի է անցել այն օրից, երբ Բուդապեշտում կացնահարվեց լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը: 2004 թվականի հունվարի 11-ից Գուրգեն Մարգարյանն ու Հայկ Մակուչյանը գործուղվել էին Հունգարիա` մասնակցելու ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» դասընթացներին։ Փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը կացնի 16 հարվածով քնած ժամանակ սպանել էր Գուրգեն Մարգարյանին: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ոստիկանությունը շարունակում է արտակարգ ռեժիմով ծառայությունը

21:32 26.05.2020

Հայաստանում նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով մարտի 16-ին հայտարարվեց արտակարգ դրություն։ Ոստիկանությունը նույն պահից սկսած` անցավ արտակարգ ծառայության։ Ներկայացնենք այս օրերին ճանապարհային ոստիկանության արտակարգ ծառայության որոշ մանրամասներ ու թվային տվյալներ։ Եվ այսպես, մարտի 16-ից սկսած՝ Ճանապարհային ոստիկանությունը ոստիկանության զորքերի, պարեկապահակետային ծառայության գնդի աշխատակիցների և տարածքային ստորաբաժանումների ծառայողների հետ ապահովում է Պարետի որոշումների կատարումը։ Ճանապարհային […]

̰
Հազիվ տեղավորվեցինք. Վահե Տեր-Մինասյանը ընտանեկան լուսանկար է հրապարակել

21:28 26.05.2020

Բժիշկ Վահե Տեր-Մինասյանը ընտանեկան լուսանկար է հրապարակել և կից գրել․ «Հազիվ տեղավորվեցինք»:

̰
Ինչպե՞ս կրել դիմակը․ ԱՆ

21:25 26.05.2020

ՀՀ առողջապահության նախարարությունը լուսանկարներով ցուցադրել է՝ ինչպես կրել դիմակը։

̰
Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողներն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

21:18 26.05.2020

Մայիսի 21-ին ոստիկանության Կումայրիի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Վանաձորի մի բնակիչ ապօրինի հատված փայտանյութ է տեղափոխում Շիրակի մարզ և վաճառում Արթիկ ու Երազգավորս համայնքներում։ Նույն օրը ոստիկանները Երազգավորս գյուղի մուտքի մոտ հայտնաբերեցին և, «Ֆորդ Տրանզիտ» մեքենայով հանդերձ, ոստիկանության Կումայրիի բաժին բերման ենթարկեցին Վանաձորի 42-ամյա մի բնակչի։ Մեքենայում հայտնաբերվեց 3,7 խմ փայտանյութ, ինչի օրինականության վերաբերյալ […]

̰
Կորեայի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Երևանում

21:13 26.05.2020

Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության, Մաշտոցի բաժնի և Դավիթաշենի բաժանմունքի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մայիսի 25-ին, ժամը 10.50-ին, Դավիթաշենի անձնագրային բաժանմունքից Մաշտոցի բաժին բերման է ենթարկվել Կորեայի քաղաքացի՝ Ջանգ Ք.-ն, որը Կորեայի Ինտերպոլի ԱԿԲ կողմից հետախուզվում էր ԿԺՀ քրեական օրենսգրքի 347-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:

̰
Կանոնները պահպանելով հնարավոր կլինի վիրուսը կառավարելի դարձնել

21:09 26.05.2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ճեպազրույցում խոսեց դիմակների արդյունավետության մասին: Նա ընդգծեց, որ դրանք կարգապահորեն կրելն ուղղակիորեն ազդում է այն թվի վրա, որով չափում են վարակի տարածման տեմպը. «Դա վերարտադրողականության թիվն է, որը կարգապահորեն դիմակ կրելու դեպքում կարող է իջնել մեկից, ինչը թույլ կտա մարել վարակը: Կանոնները, հավաքական ջանքերով պահպանելով, բոլոր շանսերը կունենանք վարակը […]

̰
ՃՈ ծառայությունը արտակարգ դրության ընթացքում

21:03 26.05.2020

Հայաստանում նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով մարտի 16-ին հայտարարվեց արտակարգ դրություն։ Ոստիկանությունը նույն պահից սկսած` անցավ արտակարգ ծառայության։ Ներկայացնենք այս օրերին ճանապարհային ոստիկանության արտակարգ ծառայության որոշ մանրամասներ ու թվային տվյալներ։ Եվ այսպես, մարտի 16-ից սկսած՝ Ճանապարհային ոստիկանությունը ոստիկանության զորքերի, պարեկապահակետային ծառայության գնդի աշխատակիցների և տարածքային ստորաբաժանումների ծառայողների հետ ապահովում է Պարետի որոշումների կատարումը։ Ճանապարհային […]

̰
Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. 62-ամյա վարորդը «Opel Corsa-ով գլխիվայր շրջվել է. նա տեղում մահացել է

20:59 26.05.2020

Այսօր՝ մայիսի 26-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում 62-ամյա Հակոբ Մարտիրոսյանը իր վարած Opel Corsa մակնիշի ավտոմեքենայով Նարեկ գյուղի վարչական տարածքում, ժողովրդին հայտնի «շոֆեռների աղբյուր» հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, գլխիվայր շրջվել է: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Հ. Մարտիրոսյանը տեղում մահացել է:  

̰
Քննարկվել են թեստավորման քաղաքականության որոշակի փոփոխություններ. ՀՀ պարետ

20:44 26.05.2020

«Մենք քննարկել ենք թեստավորման մեր քաղաքականության որոշակի փոփոխություններ և մասնավոր թեստավորող լաբորատորիների ներգրավման հարցը: Եվ որոշ ժամանակ անց, կարծում եմ, թեստավորման շարունակական ավելացման գործընթացն է’լ ավելի մեծ ծավալների կհասնի»,- այսօր ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը: Նա նկատեց, որ ընդհանուր կանոնների պահպանման պարտաճանաչությունը թույլ կտա նվազեցնել վարակի տարածման թվերը: Նա նաև ընդգծեց, որ […]

̰
Այսօր ունենք կորոնավիրուսով վարակված 8 հիվանդ և 46 ինքնամեկուսացված աշխատակից․ ԱԻՆ

20:37 26.05.2020

Հայաստանում համավարակի տարածման առաջին օրվանից սկսած, արտակարգ դրության ամբողջ ընթացքում, ԱԻ նախարարության բոլոր ստորաբաժանումներն իրականացրել են թիրախային կանխարգելիչ միջոցառումներ: Խստագույնս պահպանվել են պարետատան նախանշած ուղղություններով բոլոր հանձնարարականները, դիմումներն ընդունվել են բացառապես առցանց, առավելագույն ծավալով աշխատանքը կազմակերպվել է հեռավար: Ամենօրյա ռեժիմով ջերմաչափվել են բոլոր աշխատակիցները, դիմակների և ձեռնոցների կրումը եղել է պարտադիր: Աշխատասենյակներում, ճաշարանում և մյուս […]

̰
Վարչապետը հավատացնում է, որ սահմանված կանոններն իրենք խստորեն պահպանում են

20:28 26.05.2020

«Սիրելի քաղաքացիներ, այն կանոնները, որոնք  սահմանել ենք, մենք խստորեն պահպանում ենք, և նույնն ակնկալում ենք ձեզանից»,- այսօրվանից մեկնարկած և պարբերաբար կազմակերպվելիք ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նաև տեղեկացրեց, որ երկու ժամվա գործողության ընթացքում 35 տաքսու վարորդ է ենթարկվել պատասխանատվության: Երեկ գործնականում ամբողջ Կասկադի սրճարաններն ու ռեստորաններն են փակվել: «Մենք գնալու ենք շատ […]

̰
2020 թվականի ընթացքում կհիմնվի 21 նախակրթարան, ուր կհաճախի մոտ 450 սան

20:14 26.05.2020

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ 2020 թվականին 21 նախակրթարան կհիմնվի, ուր կհաճախի մոտ 450 սան: ?«Կրթության բարելավում» ծրագրի «Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի շրջանակներում 2020 թվականի ընթացքում կհիմնվի 21 նախակրթարան, ուր կհաճախի մոտ 450 սան: ✅Արարատ 1. Արարատ քաղաք 2. Գետազատ համայնք 3. Նոր […]

̰
Դավիթաշենում դիտարկված 27 տնտեսվարողից 17-ի մոտ ԱԱՏՄ-ն արձանագրել է խախտումներ

20:01 26.05.2020

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատանքային թիմն այսօր ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ մշտադիտարկում է անցկացրել Երեւանի Դավիթաշեն վարչական շրջանում՝ պարզելու տնտեսվարողների կողմից անվտանգության կանոնների պահպանումը։ Կորոնավիրուսի (Covid19) հետագա տարածումը կանխելու նպատակով ՀՀ պարետի հաստատած կանոնների պահպանումը դիտարկվել է 27 տնտեսվարողի մոտ, որոնցից 17-ի դեպքում արձանագրվել են խախտումներ։ Դրանց մասով կազմված արձանագրությունն ուղարկվել է պարետին։ Արձանագրված […]

̰
Մինչ այժմ գործադրված վարչական լծակներն ավելի կխստացվեն. Ն. Փաշինյան

20:00 26.05.2020

Դիմակի կրում, ձեռքերի ախտահանում և սոցիալական հեռավորություն. այսօր ճեպազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց բոլորի համար համընդհանուր կանոնների մասին. «Չենք զլանա նաև վարչական հարկադրանքի միջոցներ կիրառել, որպեսզի այդ գործողություններն իրականացնեն: Մինչ այժմ գործադրված վարչական լծակներն ավելի կխստացվեն»: Նիկոլ Փաշինյանը նաև ընդգծեց, որ երբ քաղաքացու համաճարակային վարքագծի փոփոխություն տեղի ունենա, մենք կունենանք համաճարակի հաղթահարում: «Մեր […]

̰
Վերահսկողական գործընթաց Դավթաշեն վարչական շրջանի նախադպրոցական ուսումնական հաստատություններում

19:49 26.05.2020

Այսօր ՀՀ կրթության տեսչական մարմնի ծառայողները ուժեղացված ռեժիմով մշտադիտարկում են իրականացրել Երևանի քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի գործող բոլոր նախադպրոցական ուսումնական հաստատություններում (մանկապարտեզներում)։ Խստագույնս վերահսկվում է սահմանված կանոնների պահպանման, այդ թվում՝ ջերմաչափման, սպասքի լվացման, սաների ուսուցմանը և ժամանցի կազմակերպման հետ կապված հարցերը:

̰
Կարելի է ասել, որ կորոնավիրուսի երկրորդ ալիքի հետ գործ ունենք. Փաշինյան

19:18 26.05.2020

Այսօրվանից սկսած՝ ՀՀ վարչապետ Փաշինյանը պարետատան նիստերից հետո պարբերաբար հանդես է գալու ճեպազրույցով: Այսօրվա ճեպազրույցին մասնակցում են նաև փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Ճեպազրույցը նվիրված է կորոնավիրուսի կանխարգելման ուղղությամբ պարետատան քայլերին, առողջապահական համակարգի վերազինմանը և այլն: Փաշինյանը նշեց՝ կարելի է ասել, որ կորոնավիրուսի երկրորդ ալիքի հետ գործ ունենք: Նրա խոսքերով՝ պարետատան […]

̰
Ի՞նչ է արձանագրել ՍԱՏՄ շրջայցը Երևանի Դավթաշեն վարչական շրջանում

19:15 26.05.2020

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետ-տեսուչները, ՀՀ ոստիկանության ներկայացուցիչների հետ համատեղ, այսօր՝ 26.05.2020թ, շրջայց են կատարել Երևանի Դավթաշեն վարչական շրջանի հանրային սննդի 13 օբյեկտներում՝ ստուգելու ՀՀ պարետի որոշումների կատարման ընթացքը: Հանրային սննդի 12 օբյեկտներում՝ Ա/Ձ «Անահիտ Դամիրյան», 3-րդ թաղամաս 20/8, Ա/Ձ «Խաժակ Սարգսյան» Տիգրան Պետրոսյան 23/2, «Պիցցա Տաշիր» ՍՊԸ, Տիգրան Պետրոսյան 9/5, Ա/Ձ «Նելլի Ավանեսյան», […]

̰
BACK_TO_TOP