TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+23.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Սպասում ենք քամու մեղմացմանը, որ հնարավոր լինի գնահատել վնասները. Շիրակի մարզպետ

15:23 25.05.2020

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեծ քամիների օր է տարածաշրջանում… Ժամը 17-ից սպասվում է թուլացում. Ցավոք մեր մարզի մի շարք համայնքներ լուրջ վնասներ են կրել այսօր ևս… Գյումրիում ցույց է տալիս առավելագույնը մինչև 20մ/վ, սակայն իմ սիրված զբաղմունքից մնացած փորձը հուշում է, որ այսօր մինչև 30մ/վ և անգամ մի փոքր ավելի […]

̰
Կարինե Բուռնազյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել. դերասանուհին մահացել է մայիսի 24-ին

15:20 25.05.2020

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի Կարինե Բուռնազյանի մոտ, որը մահացել է մայիսի 24-ին, կորոնավիրուս է հաստատվել: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանն ասաց, որ այդ մասին իրեն հայտնել է Բուռնազյանի հարազատներից մեկը: «Բուռնազյանի մահվանից հետո կասկածներ կային, որ դերասանուհին նաև կորոնավիրուսով է վարակված եղել: Դա հաստատվել է: Նա ուներ այլ […]

̰
Մարի Իզմիրլյանի անվան մանկատան 9 սանի և 6 աշխատակցի մոտ հաստատվել է COVID-19․ նրանք մեկուսացված են

15:17 25.05.2020

Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը 15 հոգու մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությունը՝ 6-ն աշխատակից և 9-ը՝ երեխա։ «Արմենպրես»–ի հետ զրույցում՝ այս մասին ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը։ «Մարի Իզմիրլյան մանկատանը 46 հոգի թեստավորվել է։ Նրանցից 15 հոգու մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությունը՝ 6-ը աշխատակից և 9 երեխա։ Այս պահին […]

̰
Վճռաբեկ դատարանը 2008 թ. նախագահական ընտրություններին վերաբերող 9 քրգործ է կարճել

15:15 25.05.2020

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ վճռաբեկ դատարանն այսօր կայացրած իր որոշումներով ամբողջությամբ բավարարել է 2008թ. նախագահական ընտրություններին նախորդող և հաջորդող ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձություններին վերաբերող քրեական գործերով 9 անձի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռների դեմ ՀՀ գլխավոր դատախազի կողմից բերված վճռաբեկ բողոքները: Մասնավորապես, բավարարելով ՀՀ գլխավոր դատախազի բողոքները՝ ՀՀ […]

̰
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 47 հիվանդ է բուժվում

15:03 25.05.2020

Մայիսի 25-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 47 հիվանդ է բուժում ստանում, նրանցից 21-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից: Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել 244 պացիենտ, որոնցից 166-ը մարզի բնակիչ է։ 26 հիվանդներ բուժվում են մայրաքաղաքում: Շիրակի մարզում այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 304 քաղաքացի։ […]

̰
Սյունիքում կասեցվել է տասնյակ տնտեսվարողների գործունեությունը

15:01 25.05.2020

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հաղորդագրություն է տարածել, որում նշված է. «Մարզի քաղաքներում, մասնավորապես, Գորիսում, Կապանում, համատարած մշտադիտարկումների արդյունքով կասեցվել է տասնյակ տնտեսվարողների գործունեությունը։ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արձանագրած խախտումները ներկայացվում են ՀՀ պարետին և գործունեության ժամանակավոր արգելքի հիմք դառնում։ Կորոնավիրուսի (COVID19) տարածումը կանխելուն ուղղված` պարետի սահմանած անվտանգության կանոնները ենթակա են պարտադիր կատարման։ […]

̰
ՃՈ ուժեղացված ծառայություն մայրաքաղաքում․ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 23 մեքենա

14:42 25.05.2020

Մայիսի 22-ին ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, առաջին գումարտակի և հատուկ վաշտի ծառայողները հերթական ուժեղացված ծառայությունն իրականացրին մայրաքաղաքում։ Տարբեր խախտումների համար ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 23 տրանսպորտային միջոց։ Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվեցին նաև 4 մեքենա, որոնց առջևի հողմապակիները թույլատրելիից մուգ էին, 8 տրանսպորտային միջոցի խլացուցիչները վերասարքավորված էին բարձր ձայնով երթևեկելու համար, 5-ի վարորդները […]

̰
«Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի կենտրոնացված գրադարանային համալիր» ՀՈԱԿ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափերով յուրացում կատարելու համար

14:21 25.05.2020

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի կենտրոնացված գրադարանային համալիր» ՀՈԱԿ-ի տնօրենի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափերով յուրացումներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են յուրացման դեպքի մի շարք հանգամանքներ: Այսպես՝ ՀՈԱԿ-ի տնօրենը, 2010թ. ապրիլ ամսից […]

̰
ՔԿ-ն պարզաբանում է ներկայացրել Քաջարանում տեղի ունեցած՝ անձի առերևույթ առևանգման դեպքի առթիվ քրգործի վերաբերյալ

14:15 25.05.2020

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Քաջարանի բնակիչներ Գ․ Մ․-ի և նրա ընկերոջ՝ Կ․ Թ․-ի միջև տեղի ունեցած վեճի հանգամանքների պարզաբանման համար Քաջարան համայնքի ղեկավարի կանչով, 2020թ. ապրիլի 26-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Քաջարանի Լեռնագործների փողոցում գտնվող, վերջինիս պատկանող բենզալցակայանի հետնամասում գտնվող չգործող նախկին ռեստորանի […]

̰
Գյումրեցի Անի Թումասյանը քաղաքի հյուրերին է ներկայացնում լամպերի և սնդուկների  եզակի հավաքածուները

14:10 25.05.2020

Համավարակի ու դրա հետևանքով կիրառվող սահմանափակումների պատճառով դեռ փակ են թանգարաններն ու պատկերասրահները։ Ցուցադրություններին առցանց հետևելու հնարավորություն թեև կա, բայց այն չի կարող փոխարինել կենդանի շփման զգացողությանը: Սահմանափակումները, սակայն, չեն խանգարում մարդկանց այցելել ու ծանոթանալ անհատների հավաքածուներին: Այդպիսի եզակի նմուշներ է հավաքագրել Անի Թումասյանը։ Լամպերի, սնդուկների ու հին լուսանկարների բացառիկ հավաքածու ունի: Դրանք արժեքավոր են […]

̰
ԱԻՆ-ում վերջին մեկ շաբաթում գրանցվել է 330 դեպք, որից 158-ը՝ արտակարգ, արձանագրվել է 10 մահ

14:07 25.05.2020

Մայիսի 18-24-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 330 դեպք, որից 158-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 78 հրդեհի, չորս փլուզման, 11 ուժեղ քամու դեպք, 52 ճանապարհատրանսպորտային պատահար, 12 ինքնասպանության փորձ, ինչպես նաև 98 կենցաղային կանչ. տուժել է 65 մարդ: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվականից: Արձանագրվել է թունավորման ութ դեպք. տուժել է ութ քաղաքացի: […]

̰
Մեկնարկել է Գորիսի պատմաճարտարապետական միջավայրի վերականգնում ենթածրագիրը

14:00 25.05.2020

Հայաստանի զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավման աշխատանքները շարունակվում են։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ զբոսաշրջության կոմիտեից: Նշվում է, որ 2019 թվականին բարեկարգվել են Գյումրի քաղաքի «Կումայրի պատմական թաղամասի» 6 փողոցները, Գառնի համայնքի` դեպի «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձան տանող 2147 մետր երկարությամբ ճանապարհը և հարակից զբոսաշրջային ենթակառուցվածքները, Տաթև համայնքի՝ դեպի Տաթև վանական համալիր տանող 6000 մետր երկարությամբ ճանապարհը […]

̰
Հրազդանում նոր կոյուղատար համակարգ է անցկացվել

13:47 25.05.2020

Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ Միկրոշրջան թաղամասում կարգավորվել է  շուրջ 10 տարի ճանապարհի բանուկ հատվածում հոսող կոյուղաջրերի խնդիրը. անցկացվել է նոր կոյուղատար համակարգ: Գրառմանը կից նաև տեսանյութ է հրապարակել։

̰
Ֆրանսիայում ՀՀ դեսպանատունը COVID-19-ի պայմաններում իր աշխատանքի վերաբերյալ հայտարարություն է տարածել

13:41 25.05.2020

Ֆրանսիայում ՀՀ դեսպանատունը հայտնում է, որ COVID-19 գլոբալ համաճարակի պայմաններում Ֆրանսիայում 2020թ. մայիսի 11-ից հայտարարված աստիճանական ապամեկուսացման ժամանակահատվածում առողջապահական, սանիտարական անվտանգության նկատառումներով և համավարակի տարածումը հյուպատոսական ընդունելության ընթացքում հնարավորինս կանխելու նպատակով՝ Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը հյուպատոսական ընդունելությունն իրականացնում է հետևյալ կարգով։ «Ներկայիս համավարակը հաշվի առնելով՝ հյուպատոսական հետևյալ ծառայությունները. – անձնագրի՝ օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի երկարաձգում, – […]

̰
Քիչ առաջ ուժեղ քամու հետևանքով տուժել են Անի համայնքի մի քանի բնակավայրեր

13:37 25.05.2020

Քիչ առաջ ուժեղ քամու հետևանքով տուժել են Անի համայնքի մի քանի բնակավայրեր։ Նախնական տվյալներով, վնասվել են Անի համայնքի Քարաբերդ բնակավայրի դպրոցի տանիքը, Գուսանագյուղի, Ձիթհանքովի, ինչպես նաև Բայանդուր համայնքի բնակելի մի շարք տների և օժանդակ կառույցների տանիքներ։ Այս պահին Շիրակի մարզպետարանի պատասխանատուները, ԱԻՆ փրկարար ծառայության Շիրակի մարզի փրկարարական վարչության աշխատակիցները աշխատանքներ են տանում ստացած ահազանգերին արձագանքելու […]

̰
«Պետությունը՝ ընդդեմ Նեթանյահուի». Իսրայելի վարչապետը կանգնել է դատարանի առաջ

13:36 25.05.2020

Բենիամին Նեթանյահուն դարձել է Իսրայելի գործող առաջին վարչապետը, որը դատարանի առջև է կանգնել կաշառակերության, խարդախության և վստահության չարաշահման մեղադրանքներով: Թեմային է անդրադարձել «Շանթ» ՀԸ մեկնաբան Արտյոմ Երկանյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Թումանյանից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ է լինելու երթևեկության համար   

13:33 25.05.2020

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհին մայիսի 26-ին իրականացվելու են ժայռապայթեցման աշխատանքներ, ինչի հետևանքով նույն օրը՝ ժամը 10:00-19:00-ն ընկած հատվածում, Թումանյան քաղաքից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։ Այդ ընթացքում վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհահատվածը շրջանցել Մ6-Օձուն-Այգեհատ-Յաղդան-Ստեփանավան-Վանաձոր ճանապարհով։ Պայթեցման աշխատանքներն իրականացվում են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում։ Պատճառվող […]

̰
45-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՔԿԱ գրանցման մարմնին սուտ տեղեկություն հաղորդելու համար

13:30 25.05.2020

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնին սուտ տեղեկություններ հաղորդելու առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Շենգավիթ համայնքի 45-ամյա տղամարդուն: Պարզվել է, որ 45-ամյա տղամարդը 2019թ. հոկտեմբերի 16-ին, Երևան քաղաքի բնակչուհու նորածին երեխային իր և իր կնոջ խնամքին հանձնելու շուրջ նախապես […]

̰
Ապօրինություն Դիլիջանի մանկական երաժշտական դպրոցում․ ոստիկանության բացահայտումը

13:25 25.05.2020

Մայիսի 12-ին ոստիկանության Դիլիջանի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ սկսած 2016 թվականից Դիլիջանի մանկական երաժշտական դպրոցի տնօրինությունը դպրոցի տեխնիկական ապարատում հրամանագրել է աշխատակիցների, որոնք փաստացի աշխատանքի չեն ներկայացել, սակայն նրանց անվամբ դուրս են գրվել աշխատավարձեր և յուրացվել: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Վանաձորի 65-ամյա մի բնակիչ, որը միաժամանակ աշխատում է Վանաձորի Շարա Տալյանի անվան […]

̰
ԱԱՀ փոխհատուցվող գումարների վերադարձի ժամկետը կրճատվում է. ՊԵԿ

13:23 25.05.2020

Պետական եկամուտների կոմիտեն, կորոնավիրուսի (COVID-19) տարածմամբ պայմանավորված՝ հարկային և մաքսային կարգապահության ապահովմանն ուղղված միջոցառումների ծրագրի շրջանակում, խնդիր է դրել տնտեսավարողների մոտ ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերի մեղմման նպատակով առավել կրճատել ավելացված արժեքի հարկի փոխհատուցվող գումարների վերադարձի ժամկետները: Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից: Այսպես` 2020 թվականի հունվար-ապրիլ ամիսների կտրվածքով, 2019 թվականի համադրելի ժամանակահատվածի համեմատ, ՀՀ օրենսդրությամբ […]

̰
Առաջարկվում է օրենսգրքից հանել մանդատների առնվազն 40% ստացած կուսակցությունների ընտրական բոնուսը. ԱԺ-ում քննարկել են ԸՕ փոփոխությունները

13:16 25.05.2020

Այսօր կայացել է Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի օրակարգում 6 հարց էր ընդգրկված: Դրանցից մեկով երկրորդ ընթերցմամբ հավանություն է տրվել «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին նախագծին: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն էլ ներկայացրել է […]

̰
Սարուխանի թիվ 1 մանկապարտեզը կհիմնանորոգվի

13:15 25.05.2020

ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանը տեղեկացնում է, որ կհիմնանորոգվի Սարուխան համայնքի թիվ 1 մանկապարտեզը։ «Այս տարվա ընթացքում կհիմնանորոգվի Գեղարքունիքի մարզի Սարուխան համայնքի թիվ 1 մանկապարտեզի շենքը: Աշխատանքները կիրականացվեն ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 164 միլիոն 908 հազար դրամ, որի 65 տոկոսը կամ 107 միլիոն 190 հազար դրամը տրամադրում է ՀՀ […]

̰
Այն զանգը, որ ավանդաբար պետք է հնչեր դպրոցում, թող հնչի առաջին հերթին ձեր սրտում, ձեր հոգում. նախագահի շնորհավորական ուղերձը Վերջին զանգի առթիվ

13:04 25.05.2020

Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Վերջին զանգի առթիվ: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Սիրելի շրջանավարտներ Այս տարի դպրոցական վերջին զանգը որպես միջոցառում անսովոր է՝ առանց առանձնահատուկ հանդիսությունների: Սակայն հանդիսություններն իրականում ընդամենը երևույթի արտաքին մասն են: Դուք ավարտում եք դպրոցն, ավարտվում է ձեր կյանքի մի հետաքրքիր, հուզումնալից ու զգացմունքային շրջան: Այլևս դպրոցական չեք: Գիտեմ՝ սա տխրությամբ եք […]

̰
Եթե չկոտրենք համաճարակի տարածման ընթացքը, կարող են վարակվել և մահանալ հենց ձեր հարազատները. պատգամավոր

12:58 25.05.2020

Երեկ գրանցվել է վարակման 452 դեպք և 6 մահ։ Եթե չկոտրենք համաճարակի տարածման ընթացքը, կարող են վարակվել և մահանալ հենց ձեր՝ անձամբ ձեր հարազատները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանը: «Պարետատան որոշումներն արագ փոփոխվում են, որովհետև այդպիսին է նոր համաճարակների դեմ պայքարի էությունը։ Դիմակների կրումը և […]

̰
Ի սկզբանե դրվել է այնպիսի որակում, որ մերժվի քրգործի հարուցումը. Էդմոն Մարուքյանը՝ ՀՔԾ որոշման մասին

12:57 25.05.2020

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության իրավական դիրքորոշումը 2020թ. մայիսի 08-ին Ազգային ժողովում տեղի ունեցած իրադարձությունների առթիվ քրեական գործի հարուցումը մերժելու որոշմանը: «ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից մայիսի 08-ին Ազգային ժողովում տեղի ունեցած հայտնի իրադարձությունների առթիվ քրեական գործի հարուցումը մերժվել է՝ հիմք ընդունելով ՀՀ վճռաբեկ դատարանի այն […]

̰
Կրակոցներ Վանաձորում. գնդակը ծակել է բնակչի տան պատն ու հայտնվել խոհանոցում. Armtimes.com

12:49 25.05.2020

Երեկ՝ մայիսի 24-ին, կրակոցներ են հնչել Վանաձորում: Ժամը 23:55-ի սահմաններում ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Վանաձորի Տիգրան Մեծ 77 շենքի մոտակայքում մի քանի կրակոց է հնչել: Դեպքի վայր ժամանած իրավապահները բակում հայտնաբերել են կրակված գնդակ, իսկ ահա Տիգրան Մեծ 77 շենքի 2-րդ հարկի պատը՝ վնասված: Հժ-ի թղթակիցը հայտնում է, որ գնդակը դրսից խոցել է 2-րդ […]

̰
Արայիկ Հարությունյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

12:38 25.05.2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է նախարարությունում հովանավորչության մասին ամենատարբեր խոսակցություններին: Նախարարը այդ զրույցներին վերջ տալու համար հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, որն ավելի ուշ տեքստային տարբերակով հրապարակել է իր էջում: «Ցանկանում եմ անդրադառնալ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանի կողմից իր հարցազրույցներում արված այն հայտարարությանը, […]

̰
Դիմակների շուկայում ուսումնասիրությունն ավարտվել է. գերիշխող դիրքի չարաշահման ու հակամրցակցային համաձայնության հիմքով վարույթ կհարուցվի

12:36 25.05.2020

Խորհրդարանական լսումների ձևաչափով  տնտեսական մրցակցության և պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահը խորհրդարանին է ներկայացրել հանձնաժողովի 2019 թվականի հաշվետվությունը: Խորհրդարանականները հետաքրքրվել են դիմակների շուկայում իրականացվող ուսումնասիրություններից և գների տատանումներից: Հանձնաժողովի նախագահը ասել է, որ գերիշխող դիրքի չարաշահման ու հակամրցակցային համաձայնության հիմքով վարույթ կհարուցվի: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանին հորդորում եմ հրաժարվել պաշտոնից. նախարար

12:35 25.05.2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց՝ ՀՊՏՀ-ում առաջիրկա օրերին կհայտարարվի մրցույթ՝ ռեկտորի ընտրության համար: Նա կոչով դիմեց ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարին: «Դիանա Գալոյանին կոչ եմ անում և հորդորում եմ՝ ելնելով այս բոլոր գործընթացներից, թեպետ մրցույթը հոգաբարձուների խորհուրդն է կազմակերպելու, բայց ելնելով հավասար պայմաններ ապահովելու, տարբեր ասեկոսեներից զերծ մնալու […]

̰
Արարատի մարզում կորոնավիրուսով վարակվածների թիվը 602 է

12:04 25.05.2020

ՀՀ Արարատի մարզպետարանը տեղեկացնում է. «Արարատի մարզում, վերջին տվյալներով, կորոնավիրուսով հաստատված վարակակիրների թիվը 602 է, որոնցից 227-ը՝ առողջացած, 8-ը՝ մահվան ելքով։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 367 քաղաքացի»:

̰
BACK_TO_TOP