TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+23.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Արմեն Սարգսյանն Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի թագավորին

11:57 25.05.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Ուղերձում, մասնավորապես, նշվում է. «Բարձր եմ գնահատում վերջին շրջանում հայ-հորդանանյան հարաբերություններում գրանցված դրական զարգացումները։ Ուրախությամբ եմ հիշում այս տարեսկզբին Հայաստան կատարած Ձեր պատմական այցը, որը վերահաստատեց մեր երկրների միջև […]

̰
Վիճաբանություն Պետաիրավական հարցերի հանձնաժողովում. նախագահը ստիպված ընդմիջում հայտարարեց

11:47 25.05.2020

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր շարունակել է շաբաթ օրն ընդմիջված նիստը, որի օրակարգում ընդգրկված էր 17 հարց։ Այսօր քննարկվել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է սեղմ ժամկետներում քննել վիրավորանք և զրպարտություն պարունակող վեճերը: Նիստին մասնակցել են նաև դատական իշխանության ներկայացուցիչները, ովքեր դեմ են արտահայտվել։ Նախագծի համահեղինակ Գևորգ Պետրոսյանը քննադատել է […]

̰
Կապանում ձերբակալված անձանց նկատմամբ ենթադրյալ բռնություն կիրառելու մասին հրապարակումներն ուղարկվել են ՀՔԾ

11:42 25.05.2020

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ոստիկանության Կապանի բաժնում ձերբակալված անձանց նկատմամբ ենթադրյալ բռնություն կիրառելու վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու հանձնարարությամբ»: Հիշեցնենք, երեկ Կապանում բողոքի ակցիա էր: Պատճառն այն էր, […]

̰
Դիմակ կրենք, որ մեր վաղվա բաց դեմքերի ու պայծառ ժպիտների օրը շուտ գա. Տաթևիկ Հայրապետյան

11:36 25.05.2020

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում դիմակով լուսանկար է հրապարակել՝ կից նշելով. «Դիմակ կրենք այսօր, որ մեր վաղվա՝ բաց դեմքերի ու պայծառ ժպիտների օրը շուտ գա: Ավտոմեքենայի մեջ՝ միայն դիմակով, աշխատանքի վայրում՝ միայն դիմակով, որևէ բան գնելիս՝ միայն դիմակով, կանգառում տրանսպորտի սպասելիս՝ միայն դիմակով, փողոցում զրուցելիս՝ միայն դիմակով»:

̰
Ի դեմս ձեզ՝ ունենալու ենք նոր պրոֆեսիոնալներ․ Փաշինյանը շնորհավորել է շրջանավարտներին

11:09 25.05.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել շրջանավարտներին․ «Սիրելի՛ շրջանավարտներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ դպրոցն ավարտելու կապակցությամբ: Ցավոք, ձեզ համար այս կարևոր օրն այս տարի ստիպված եք տոնել անսովոր պայմաններում՝ պայմանավորված նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության հետ: Այսօր միևնույն վայրում ձեր տոնը նշելու և ուրախանալու հնարավորություն չունեք, սակայն վստահ եմ՝ հոգեպես միմյանց հետ եք: Հույս […]

̰
Կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն ավելացել է 452-ով․ գրանցվել է մահվան 6 դեպք

10:58 25.05.2020

Հայաստանում մայիսի 25-ի դրությամբ` կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 452-ով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 7113-ի (մայիսի 24-ին՝ 6661): Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Մեկ օրում առողջացածների թիվը 81 է, ընդհանուր առողջացածներինը՝ 3145: Փաստացի բուժում է ստանում 3842 քաղաքացի: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 51594 քաղաքացի: Կորոնավիրուսի հետևանքով մինչ […]

̰
Կվերակառուցվի առավել վտանգավոր 46 դպրոց, որոնք ընտրվել են ուժեղացման ենթակա 377 դպրոցներից

10:36 25.05.2020

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է քիչ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակած՝ «Կառուցենք Հայաստանը նորովի» վերտառությամբ տեսանյութով՝ մանրամասնելով․ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիրն իրականացվում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարածքային զարգացման հիմնադրամի կողմից՝ Ասիական զարգացման բանկի հետ կնքված վարկային պայմանագրի հիման վրա: Ծրագրի շրջանակներում առաջնահերթ կվերակառուցվի առավել վտանգավոր 46 […]

̰
Գազամատակարարման պլանային ընդհատումներ Երևանում և 4 մարզում

10:35 25.05.2020

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 26-ին կդադարեցվի՝ ժամը 10.00-ից մինչև ժամը 17.30-ը Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն 9-րդ փողոցի թիվ 62ա, 62բ, 62վ, 62դ և 3ա, 3բ բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը ժամը 10.00-ից մինչև ժամը 18.00-ն Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Մ.Ավետիսյան 2-րդ փողոցի թիվ 11, 13, 15, […]

̰
Մեղրաձորի սկզբնամասում մեքենան ընկել է Մարմարիկ գետը

10:26 25.05.2020

Մայիսի 24-ին`ժամը 22:05-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մեղրաձոր գյուղի սկզբնամասում «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կորյուն Ս․, ծնված 1963 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի […]

̰
Հայտարարվել է Հ46-Խոտ մոտ 2 կմ երկարությամբ ավտոճանապարհի վերականգնման մրցույթ

10:24 25.05.2020

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում հայտարարել է Սյունիքի մարզի Հ46-Խոտ մոտ 2 կմ երկարությամբ ավտոճանապարհի վերականգնման մրցույթ։ Աշխատանքները ներառում են գոյություն ունեցող ենթահիմքի քանդում և նոր ենթահիմքի կառուցում, նոր խճային հիմքի կառուցում, հարթեցնող շերտի տեղադրում, ասֆալտբետոնե շերտի տեղադրում, ջրահեռացում, ճանապարհային անվտանգության […]

̰
Քարի լիճ տանող ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց

10:19 25.05.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 25-ի ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Արագածոտնի մարզի Քարի լիճ տանող ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց, իսկ Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհը բաց է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ արտակարգ դրությամբ պայմանավորված, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը […]

̰
«Արվեստային» դիմակներ՝ փոքրիկներից

09:35 25.05.2020

Ազգային պատկերասրահը կորոնավիրուսի ժամանակաշրջանում հանդես է եկել հետաքրքիր նախաձեռնությամբ։ Արվեստասեր փոքրիկները պատկերազարդում են դիմակները։ Լուսանկարները հրապարակվում են պատկերասրահի ֆեյսբուքյան էջում։ Ոմանք դիմակները զարդարում են սեփական երևակայությամբ, ոմանք՝ դրանց վրա վերարտադրում հայտնի նկարները։ Դրանցից մեկի վրա Սարյանի «Եգիպտական անապատն» է (1911)։ https://www.facebook.com/arayik.harutyunyan/posts/10158357343058501

̰
Արայիկ Հարությունյանը միացել է «Միայն դիմակով» արշավին

09:26 25.05.2020

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը միացել է «Միայն դիմակով» արշավին՝ հրապարակելով դիմակով լուսանկար։ «✅Ավտոմեքենայի մեջ՝ միայն դիմակով ✅Աշխատանքի վայրում՝ միայն դիմակով ✅Որեւէ բան գնելիս՝ միայն դիմակով ✅Կանգառում տրանսպորտի սպասելիս՝ միայն դիմակով ✅Փողոցում զրուցելիս՝ միայն դիմակով»,-լուսանկարին կից գրել է նախարարը։

̰
Ավտոմեքենայի մեջ՝ միայն դիմակով, աշխատանքի վայրում՝ միայն դիմակով․․․ ․ Փաշինյան

09:22 25.05.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով․ «Ավտոմեքենայի մեջ՝ միայն դիմակով, աշխատանքի վայրում՝ միայն դիմակով, որեւէ բան գնելիս՝ միայն դիմակով, կանգառում տրանսպորտի սպասելիս՝ միայն դիմակով, փողոցում զրուցելիս՝ միայն դիմակով»։ https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2645394359114276?__xts__[0]=68.ARD0OvlM-F4hqEzT-WAv0hnA4b7Na75us6CIiXOeTraFq-uyVmQqnfCg3gu8u5Z8FdytmKCPJ12aMBHR4T2NC_CsZBIf0mOWoIhxGD815ssHA7GLa0FAJmswh7mVTVuu_06P8C54gE7xSQ5a8IoOsolc6-S9vnM7nKVzmfciql5ECfh5jfdAhu7mNOkbULUQM-Uc8eu39CVwDjWAs0_gQqMmjuQwtjdZxYjNTgtsJWj3raqDh64vWAOt0Yx-NsYcWZgL3JWDdtllBxK1amvRD2H-HsQRFYwXsi3WpbJYDqE4q_TvHxPKMIQXXO2vFv7PEA30QrN4g9NbGSm2dcnHZl3xbbzp&__tn__=-R

̰
Ջրամատակարարման տևական դադարեցում Շենգավիթ վարչական շրջանում

09:16 25.05.2020

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 26-ին՝ ժամը 07.00-ից մինչև մայիսի 27-ը՝ ժամը 19.00-ն, կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Նորագավիթ թաղամասի, Արշակունյաց պողոտայի 127-330 համարների, Արտաշատի խճուղու և Էրեբունի օդանավակայանի ջրամատակարարումը Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
«Նոր Նորմալը»․ նախարարը լուսանկար է հրապարակել

08:51 25.05.2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով․ «Նոր Նորմալը ?»։ https://www.facebook.com/ATorosyanOfficial/photos/a.336154516570820/1234222690097327/?type=3&theater Ավելի վաղ նախարարը հայտնել էր, որ կորոնավիրուսային հիվանդության բուժման համար ծավալված 186 ռեանիմացիոն մահճակալից այս պահին զբաղված է 154-ը, ազատ է ընդամենը 32-ը: Ունենք 230 ծանր և 52 ծայրահեղ ծանր պացիենտ։

̰
Սյունիքի մարզում վթարի է ենթարկվել կորոնավիրուսով վարակվածին տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան

00:25 25.05.2020

Մայիսի 24-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 172 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ, 51-ամյա Վարդան Բաբայանի վարած «Jinbei» 525 AO 61 համարանիշի և Գորիս քաղաքի բնակիչ, 52-ամյա Արթուր Միրաքյանի վարած Mercedes E-200 մակնիշի 19 ՍՏ 745 համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ […]

̰
Մայիսի 25-ից մինչև հունիսի 3-ը սահմանափակումներ կկիրառվեն Գեղարքունիքի մարզի Սևան hամայնքում

00:01 25.05.2020

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում կիրառվող սահմանափակումների վերաբերյալ։ Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշման հավելվածի 7-րդ կետով՝ 1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում կիրառել հետևյալ սահմանափակումները. ա/ Սահմանել համայնքի վարչական սահման մուտք գործելու և վարչական սահմաններից […]

̰
Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով

00:00 25.05.2020

Հանրապետության տարածքում՝  Մայիսի 24-25-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։ 26-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 25-30 մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի  24-25-ը կնվազի 8-10 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Մայիսի 24-25-ը սպասվում է անձրև և ամպրոպ։ Մայիսի 26-29-ը սպասվում […]

̰
Էջմիածնում Lexus-ը վրաերթի է ենթարկել տատին և նրա 2 թոռներին․ վարորդը մեքենան թողել է և դիմել փախուստի

23:24 24.05.2020

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Lexus մակնիշի 36 M0 855 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Էջմիածին քաղաքի Պետրոզավոդսկ փողոցի թիվ 68 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել Էջմիածին քաղաքի բնակիչներ 56-ամյա Կարինե Եղիազարյանի, 5-ամյա Կարինե Ալեքսանյանին և 4-ամյա Ռուզաննա Մովսեսյանին: Վարորդը, վրաերթի ենթարկվածներին թողնելով անօգնական, իսկ ավտոմեքենան էլ թողնելով դեպքի վայրում, դիմել է […]

̰
Կապանում ցուցարարները դադարեցրին ակցիան

23:19 24.05.2020

Բռնություն գործադրողների նկատմամբ լինելու է օրենքով նախատեսված պատասխանատվություն, երաշխիքներ են տվել, ես վստահաբար կարող եմ ասել` չի լինելու ոչ մի բռնություն: Քիչ առաջ այս մասին հայտարարեց Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը։ «Դուք եք որոշում, հարգելի՛ ժողովուրդ, իրենք երաշխիքներ տվեցին, եթե երաշխիքները չպահեն, շատ վատ հետևանքներ կլինեն։ Որպես համայնքի ղեկավար՝ համոզված եմ, որ լինելու է օբյեկտիվ քննություն […]

̰
«Ես չէի ցանկանա, որ ինչ-որ մարդիկ ձեռքեր տաքացնեն էս դեպքի վրա». Սյունիքի մարզպետը՝ Կապանում տեղի ունեցող բողոքի ցույցի մասին

22:27 24.05.2020

«Ես չէի ցանկանա, որ ինչ-որ մարդիկ ձեռքեր տաքացնեն էս դեպքի վրա». Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը՝ Կապանում տեղի ունեցող բողոքի ցույցի մասին։ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մարզպետն անհասկանալի է որակել պնդումները, թե տեղի ունեցողը քաղաքական հետապնդում է։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ լարված իրավիճակ է Կապանում, որտեղ բողոքի ակցիա է անցկացվում ոստիկանության բաժանմունքի դիմաց: Մեծաթիվ քաջարանցիներ, […]

̰
«Ազատություն մեր եղբայրներին». վանկարկում են Կապանի ոստիկանության բաժանմունքի մոտ հավաքվածները

21:58 24.05.2020

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ լարված իրավիճակ է Կապանում, որտեղ բողոքի ակցիա է անցկացվում ոստիկանության բաժանմունքի դիմաց: Մեծաթիվ քաջարանցիներ, որոնց թվում կան նաև կանայք, պահանջում են  ազատ արձակել բերման ենթարկված, ապա ձերբակալված իրենց համաքաղաքացիներին։ Այս մասին տեղեկանում ենք factor.am-ի ֆեյսբուքյան ուղիղ եթերից: «Ազատություն մեր եղբայրներին»,- վանկարկում են ոստիկանության բաժանմունքի դիմաց հավաքվածները: Հիշեցնենք, որ Ոստիկանության շենքի դիմաց […]

̰
Փրկարարներն իրականացրել են արհեստական քարաթափման աշխատանքներ

21:55 24.05.2020

Մայիսի 24-ին, ժամը 10։21-ից մինչ 15։32-ը ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ Գյուլագարակ-Թումանյան կայարան (Կուրթան համայնք) ավտոճանապարհին իրականացրել է հարկադիր քարաթափման աշխատանքներ (մոտ 3 խմ)։

̰
Բուսաբանական այգու մոտ BMW-ն բախվել է արգելապատնեշին և կողաշրջվել

21:44 24.05.2020

Մայիսի 24-ին, ժամը 18:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում` Շամպայն գինիների գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ BMW մակնիշի ավտոմեքենան շրջվել է, կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ Պարզվել է, որ Աճառյան փողոցում՝ բուսաբանական այգու մոտակայքում BMW մակնիշի […]

̰
Լարված իրավիճակ Կապանում. բողոքի ակցիա ոստիկանության բաժանմունքի մոտ

21:38 24.05.2020

Կապանի ոստիկանության բաժանմունքի մոտ բողոքի ակցիան շարունակվում է։ Հարյուրավոր քաղաքացիներ են հավաքվել բաժանմունքի մոտ:  Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը ժամանել է այնտեղ՝ այդկերպ կատարելով բողոքի ակցիայի մասնակիցների պահանջը: Հունան Պողոսյանը փորձում է համոզել քաջարանցիներին վստահել քննությանը, ասում է, որ ոստիկանությունում բերման ենթարկվածին բռնության ենթարկելու գործով ծառայողական քննության արդյունքում մեղավորը կպատժվի, և կոչ է անում հանդարտվել ու […]

̰
Վրաստանի դեսպանատան մոտ ծառը կոտրվել և ընկել է ճանապարհի երթևեկելի հատված

21:18 24.05.2020

Մայիսի 24-ին, ժամը 16։00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաբայան փողոցում՝ Վրաստանի դեսպանատան մոտակայքում, ծառը կոտրվել և ընկել է ճանապարհի երթևեկելի հատված։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ ծառը շրջվել է էլեկտրական լարերի վրա և վնասել։ Փրկարարները կանաչապատման աշխատակիցների հետ […]

̰
186 ռեանիմացիոն մահճակալից այս պահին զբաղված է 154-ը, ազատ է ընդամենը 26-ը. Արսեն Թորոսյան

21:08 24.05.2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ տեղեկացնելով, որ կորոնավիրուսային հիվանդության բուժման համար ծավալված 186 ռեանիմացիոն մահճակալից այս պահին զբաղված է 154-ը, ազատ է ընդամենը 26-ը: «Ունենք 230 ծանր և 52 ծայրահեղ ծանր պացիենտ»,- գրել է նախարարը:

̰
Հզոր ամպրոպը մեր բիբլիական Արարատ լեռան լանջերին. Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել

20:51 24.05.2020

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել, որում պատկերված է Արարատը՝ հզոր ամպրոպի ֆոնին: «Հզոր ամպրոպը մեր բիբլիական Արարատ լեռան լանջերին։ Լուսանկարը՝ Համո Վերդյանի»,- գրել է Սուրենյանը:

̰
Ցավում ենք, որ նախարարի խոսքերը թյուրըմբռնման և քաղաքական շահարկման տեղիք են տվել. Ալինա Նիկողոսյան

20:33 24.05.2020

ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն անդրադարձել է նախարար Արսեն Թորոսյանի՝ Վրաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի մասին հայտարարությանը։ «Մենք բարձր ենք գնահատում սահմաններ չճանաչող այս մարտահրավերին դիմագրավելու գործում վրաց գործընկերներիս հետ ունեցած սերտ համագործակցությունը: Մեր հարաբերություններում գերիշխում է համագործակցության ոգին, և որևէ կարիք չկա վերջինիս արհեստական մրցակցության տարրեր հաղորդել։ Հենց այդ տրամաբանության վրա ենք […]

̰
BACK_TO_TOP