TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+28.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Այսուհետ ավտոմեքենայում 1-ից ավելի մարդու առկայության դեպքում բոլորը պարտադիր պետք է դիմակ կրեն

19:55 24.05.2020

Դիմակի կրման կուլտուրան մեզ հնարավորություն կտա նվազեցնել կորոնավիրուսով վարակման դեպքերը: Վաղվանից, ի թիվս այլ կետերի, պարտադիր է դառնում մեքենաներում դիմակների կրման պահանջը: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց վարչապետը՝ տեղեկացնելով, որ կայացրել են հետևյալ որոշումները. «Որոշում համար առաջին. պարետատունն այդ որոշումը կձևակերպի. առևտրի բոլոր մասնակիցները պետք է կրեն դիմակ՝ անկախ գտնվելու վայրից: Հաջորդը՝  ավտոմեքենաները դիտարկում […]

̰
Կրիմինալի ու կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լինելու, լինելու է նաև կոշտ հակազդեցություն. Փաշինյան

19:26 24.05.2020

Կրիմինալի ու կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լինելու։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Լինելու է չոր, օրինական ու ըստ անհրաժեշտության նաև կոշտ հակազդեցություն։ Սա եկեք արձանագրենք»,- գրել է վարչապետը:

̰
Վարակվածության ամենամեծ դեպքերը գրանցվել են բանկային համակարգում. Նիկոլ Փաշինյան

19:16 24.05.2020

Կորոնավիրուսի նոր բռնկում ունենք, որը շատ վտանգավոր իրավիճակ է: Բայց մեր քաղաքականության առումով գնաճի, ազգային արժույթի տատանումների և ցնցումների առումով ամենաստաբիլ վիճակն ենք ունեցել: Ես ասում եմ՝ սպասարկման դեպքերն են բերել ամենամեծ դեպքերը: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց վարչապետը: «Վարակվածության ամենամեծ դեպքերը գրանցվել են բանկային համակարգում: Եվ գիտեք՝ ինչո՞ւ: Մի պարզ պատճառով, որ հակաճգնաժամային […]

̰
Կորոնավիրուսի նոր բռնկման մասին. վարչապետն ուղիղ եթերում է

18:46 24.05.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում է: «Գիտեք, որ վերջին օրերին, կորոնավիրուսի հետ կապված, նոր դեպքերի բռնկումներ ունենք, և շատերիդ է հետաքրքիր, թե ինչու, ինչ է տեղի ունեցել: Հիմա պարետատան նիստեր ենք անում ամենօրյա ռեժիմով, և քիչ առաջ ավարտվեց մեր այսօրվա նիստը: Եվ ունեցանք վերջնական եզրակացություն, թե ինչու են մեր թվերը սկսել աճել, ես […]

̰
«Հին Գյումրի»-ն ներկայացված է նամականիշների «Եվրոպա» ամենամյա մրցույթին

18:37 24.05.2020

«Հին Գյումրի» նամականիշը ներկայացված է «Հնագույն փոստային երթուղիներ» թեմայով նամականիշերի «Եվրոպա» ամենամյա մրցույթին, որն արդեն մեկնարկել է: Այս մասին հայտնում են «ՀայՓոստ» ՓԲԸ-ի տեղեկատվության բաժնից: Այս տարի Հայաստանը մասնակցում է փոստային նամականիշով, որտեղ պատկերված է հին Գյումրին, որն իր բազմաթիվ երթուղիներով 19-րդ դարում Հայաստանի առաջին մշակութային և քաղաքական կենտրոնն էր: Նամականիշի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» […]

̰
Այսօր ԱՄՆ-ից ՀՀ 52 քաղաքացի վերադարձավ Հայաստան

18:34 24.05.2020

Մայիսի 24-ին ԱՄՆ-ից ՀՀ քաղաքացիների հերթական խումբը՝ 52 անձ, վերադարձավ Հայաստան։ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության հետ համագործակցաբար հյուպատոս Դավիթ Միրզախանյանն Ամստերդամի օդանավակայանում դիմավորեց և անհրաժեշտ աջակցություն տրամադրեց վերջիններին։ Այս մասին տեղեկանում ենք Նիդերլանդներում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից:

̰
Մահացել է դերասանուհի Կարինե Բուռնազյանը

18:14 24.05.2020

61 տարեկանում կյանքից հեռացել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի Կարինե Բուռնազյանը։ Այս մասին տեղեկանում ենք թատրոնի ֆեյսբուքյան էջից: «61 տարեկանում կյանքից հեռացել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի Կարինե Բուռնազյանը։ Ցավում ենք»,- ասված է գրառման մեջ: Դերասանուհին ծնվել է 1959 թվականի հունվարի 14-ին Երևանում։ 1977 թվականից սովորել է Երևանի Հ․ Պարոնյանի անվան երաժշտական […]

̰
ԿԳՄՍ նախարարը հրապարակել է Դիմորդ 2020-ի ուղեցույցը

18:04 24.05.2020

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հրապարաել է Դիմորդ 2020-ի ուղեցույցը: «Հարգելի դիմորդ, սույն ուղեցույցը կարևոր է բուհերի ընդունելության հայտերը ճիշտ ներկայացնելու համար: Վստահ եմ, որ հետևելով այս քայլերին՝ հեշտությամբ ու առանց խնդրի կարող եք լրացնել Ձեր հայտը և մասնակցել ընդունելությանը: Հաջողություն եմ մաղթում բոլորին»,- գրել է նախարարն իր ֆեյսբուքյան էջում:

̰
Արաբկիրի 49/9 հասցեի երբեմնի պուրակը կբարեկարգվի

17:05 24.05.2020

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ Արաբկիրում շուրջ 30 կրպակ է ապամոնտաժվում: Կրպակների ապամոնտաժմանն անդրադարձել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: «Արամ Դանիելյանը տեղեկացնում է, որ Արաբկիրում ապամոնտաժվում է մոտ երեսուն կրպակ Կոմիտասի պողոտայում։ 49/9 հասցեի երբեմնի պուրակը պատնեշած կրպակները մաքրվում են տնտեսվարողի ուժերով։ Հաջորդիվ պուրակը կբարեկարգվի»,- տեղեկացրել է Կարապետյանը:

̰
Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 369 դեպք

16:37 24.05.2020

Մայիսի 24-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 369 դեպք, որոնցից 161-ն` առողջացած, 5-ը` մահվան ելքով։ Այս մասին իր ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է մարզպետ Գնել Սանոսյանը: «Այսպիսով, ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 35 նոր դեպք, 26 ապաքինված։ Հաստատված դեպքեր ունենք մարզի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Շատվան, Սոթք, Նորակերտ, Ծովինար, Ծովազարդ, Սեւան, Դդմաշեն, Գեղամավան, Զովաբեր, Մարտունի […]

̰
Մահվան ելքով վրաերթ Կոտայքի մարզում. 26-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին 

16:25 24.05.2020

Երեկ՝ մայիսի 23-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 22:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 26-ամյա Արտաշես Ա.-ն իր վարած Volkswagen Vento մակնիշի 35 MA 196 համարանիշի ավտոմեքենայով Ալափար-Արզական ավտոճամապարհի 1-ին կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն, Չարենցավան քաղաքի բնակիչ, 75-ամյա Մերուժան Խ.-ին: Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխվել […]

̰
Սուրեն Պապիկյանը հետևել է Եղվարդ-Աշտարակ ճանապարհահատվածի ասֆալտապատման աշխատանքներին

15:44 24.05.2020

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Արամուսի բազալտե քարի հանքավայր և ասֆալտի գործարան: Նախարարն այնուհետ ուղևորվել է Նոր Գեղի: «Եվս մեկ գործարան ասֆալտի արտադրման գծով, այս անգամ Նոր Գեղիում»,- ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է նախարարը: «Ասֆալտի ստացման պրոցես, Նոր Գեղի Գերժամանակակից և մոբիլ գործարանը աշխատում է ոչ […]

̰
Սուրեն Պապիկյանն այցելել է Արամուսի բազալտե քարի հանքավայր և ասֆալտի գործարան

15:11 24.05.2020

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Արամուսի բազալտե քարի հանքավայր և ասֆալտի գործարան: «Այց բազալտե քարի հանքավայր Արամուսում և ասֆալտի գործարան առաջիկա լայնածավալ ասֆալտապատման աշխատանքներին ընդառաջ: Շնորհիվ նորագույն տեխնոլոգիաների այս ասֆալտգործարանը ունի առավել որակյալ և էկոլոգիապես մաքուր արտադրողականություն, կարողանում է ժամում արտադրել 240 տոննա ասֆալտ նախկին 50 տոննայի փոխարեն»,- ֆեյսբուքյան իր էջում […]

̰
Արաբկիրում շուրջ 30 կրպակ է ապամոնտաժվում

15:04 24.05.2020

Պուրակը պատնեշած շուրջ 30 կրպակ է ապամոնտաժվում Արաբկիրում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: «Այս անգամ ապամոնտաժվում են մոտ երեսուն կրպակներ Կոմիտաս 49/9 հասցեի երբեմնի պուրակը պատնեշած և մայթից ու պողոտայից բաժանած հատվածից։ Տնտեսվարողը ինքն է կատարում դրանց ապամոնտաժումը, քանի որ պայմանագրային ժամկետը ավարտվել է։ Պուրակը նորովի է ներկայանալու Արաբկիրին և Երևանին»,- ասվում է քաղաքապետարանի […]

̰
Ինչպես է Նիկոլ Փաշինյանն աղջիկների համար կեռաս հավաքում

13:54 24.05.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել իր ինստագրամյան էջում, որում երևում է թե ինչպես է կեռաս հավաքում դուստրերի համար: «Կիրակի առավոտ. աղջիկներիս համար կեռաս հավաքելիս»,- գրել է վարչապետը:   View this post on Instagram   Կիրակի առավոտ. աղջիկներիս համար կեռաս հավաքելիս։) A post shared by Nikol Pashinyan (@nikolpashinyan_official) on May 24, 2020 at 1:35am […]

̰
ԿԳՄՍ նախարարը Երևանի օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջի նոր մասնաշենքի շինհրապարակում է

13:25 24.05.2020

ՀՀ ԿԳՄՆ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացնում է, թե ինչ վիճակ է Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի նոր մասնաշենքի շինհրապարակում: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Կառավարությունը կաջակցի հիփոթեքային վարկ մարող և երեխաներ ունեցող ընտանիքներին

13:20 24.05.2020

Կառավարությունը կաջակցի հիփոթեքային վարկ մարող և երեխաներ ունեցող ընտանիքներին։ Այս մասին տեղեկանում ենք կառավարության ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութից: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են Opel-ն ու «ԿամԱԶ»-ը. վերջինս կողաշրջվել է 

13:11 24.05.2020

Այսօր՝ մայիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 10:20-ի սահմաններում Առինջ գյուղի վարչական տարածքում բախվել են «ԿամԱԶ» մակնիշի 18 ՍՏ 791 համարանիշի և Opel մակնիշի 34 ՍT 430 համարանիշի ավտոմեքենաները: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: […]

̰
Վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Էյդ Ալ-Ֆիտր սրբազան տոնի առթիվ

12:46 24.05.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Էյդ Ալ-Ֆիտր սրբազան տոնի կապակցությամբ, շնորհավորական ուղերձներ է հղել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահին, Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահին, Թունիսի Հանրապետության վարչապետին, Իրաքի Հանրապետության վարչապետին, Լիբանանի Հանրապետության վարչապետին, Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավորին, Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահին, Քաթարի Պետության էմիրին և Քուվեյթի Պետության էմիրին՝ մաղթելով նրանց քաջառողջություն և երջանկություն: Վարչապետ Փաշինյանը խաղաղություն ու բարօրություն է […]

̰
Սերժ Թանկյանը Նոր Զելանդիայից ուղիղ միացմամբ վարում է TUMO Live-ի հատուկ թողարկումը

12:36 24.05.2020

Սերժ Թանկյանը Նոր Զելանդիայից ուղիղ միացմամբ վարում է TUMO Live-ի հատուկ թողարկումը: Այս մասին տեղեկանում ենք «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ֆեյսբուքյան էջից: «Վերջում Սերժը կպատասխանի ձեր հարցերին»,- ասված է կենտրոնի ֆեյսբուքյան գրառման մեջ:

̰
Հրադադարի համաձայնագիրը ստորագրվել է ոչ թե երկու, այլ երեք կողմի միջև. Եգիպտոսում ՀՀ դեսպանության պատասխանը՝ Ադրբեջանին. Armtimes.com

12:35 24.05.2020

Կահիրեում ՀՀ դեսպանությունը պատասխանել է Եգիպտոսում Ադրբեջանի դեսպանության ֆեյսբուքյան պաշտոնական էջում 2020 թվականի մայիսի 7-ին հրապարակված գրառմանը, որը «անհիմն և չապացուցված փաստերի ու տվյալների համախումբ է»: Այս մասին հայտնում է Armtimes.com-ը: «Առաջին հերթին, Լեռնային Ղարաբաղի շրջանը երբեք անկախ Ադրբեջանի մաս չի կազմել, որը որպես պետություն ձևավորվել է 1918 թվականին Ռուսական Կայսրության կազմալուծման հետևանքով: Առաջին անկախ ադրբեջանական […]

̰
Այսօր կբացվի Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի դուռը, այցելուները հնարավորություն կունենան մտնել տաճար

12:20 24.05.2020

Երուսաղեմի պատրիարքության դիվանապետ Հովնան Բաղդասարյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ այսօր կբացվեն Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի դռները: «Սուրբ Յարութեան տաճարի Իրավատեր երեք համայնքների Հոգեւոր պետերը՝ Երուսաղեմի հայ եւ յոյն պատրիարքներն ու Սուրբ Երկրի կուստոսը, մայիսի 23-ին, ստորագրեցին յայտարարութիւն, ծանուցելով, որ կիրակի, մայիսի 24-ին, պիտի բացուի տաճարի դուռը: Յայտարարութեան մէջ նշւում է, որ համավարակի պատճառով յատուկ […]

̰
Արմավիրի զորամասերից մեկում, որը հազարավոր զինվորներ հիշում են խմելու ջրի վատ որակով, ջրի մաքրման կայան է տեղադրվել. վարչապետը լուսանկար է հրապարակել

11:27 24.05.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ Արմավիրի զորամասերից մեկում, որը հազարավոր զինվորներ հիշում են խմելու ջրի վատ որակով, ջրի մաքրման կայան է տեղադրվել: «Արմավիրի զորամասերից մեկում, որը հազարավոր զինվորներ հիշում են խմելու ջրի վատ որակով, ջրի մաքրման այսպիսի կայան է տեղադրվել, և հիմա զինվորներն ապահոված են խմելու բարձրորակ ջրով»,- գրել է վարչապետը՝ […]

̰
Կորոնավիրուսից մահացած պացիենտները եղել են 82, 73, 77, 71 տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ. ԱՆ

11:17 24.05.2020

Մայիսի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 6661 դեպք, որոնցից 3064-ն` առողջացած, 81-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3483 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 50397 թեստավորում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 359 նոր դեպք և 128 առողջացած։ «Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում […]

̰
Մեր ամենափոքրիկ պացիենտը՝ 13 օրական, կրկնակի թեստը բացասական, գնաց տուն. Աշոտ Սարգսյանն ուրախալի լուր է հայտնել

11:08 24.05.2020

ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Մեր ամենափոքրիկ պացիենտը՝ 13 օրական, կրկնակի թեստը բացասական, գնաց տուն: Առողջ եղեք: Նկարում մեր հոգատար բժշկուհի Սոնա Եգանյանն է»:

̰
Հայաստանում մայիսի 24-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 359-ով, մահացել է 5 մարդ

10:59 24.05.2020

Հայաստանում մայիսի 24-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 359-ով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 6661-ի (մայիսի 23-ին՝ 6302), այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Մեկ օրում առողջացածների թիվը 128 է, ընդհանուր առողջացածներինը՝ 3064: Փաստացի բուժում է ստանում 3 հազար 483 քաղաքացի: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 50397 քաղաքացի: Կորոնավիրուսի […]

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

10:35 24.05.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 24-ի ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Արագածոտնի մարզի Քարի լիճ տանող ավտոճանապարհը դեռ անորոշ ժամանակ փակ կլինի, իսկ Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհը՝ դժվարանցանելի։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար […]

̰
Խարբերդում վագոն-տնակ է այրվել

10:13 24.05.2020

Մայիսի 23-ին, ժամը 16:50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Խարբերդի ամառանցների թիվ 11 փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում է վագոն-տնակ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։20-ին, մարվել՝ 17։30-ին։ Վագոն-տնակն (մոտ 20 քմ) ամբողջությամբ այրվել է։

̰
Փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է, բաց տարածքներում՝ խիստ ցանկալի. վարչապետը լուսանկար է հրապարակել

00:30 24.05.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել կնոջ՝ Աննա Հակոբյանի և դուստրերի մասնակցությամբ, որին կից կատարել է հետևյալ գրառումը. «Հայաստանի Հանրապետությունում՝ փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է, բաց տարածքներում՝ խիստ ցանկալի։ Խիստ ցանկալի։ Հ.Գ. Եթե չեք կարող դիմակ գնել, պատրաստեք տանը և կրեք ամենուր»:

̰
Վարորդին կամ ուղևորին տուգանելը ոչ թե նպատակ է, այլ կանխարգելիչ գործողություն. պատասխանատուներ

00:05 24.05.2020

Եթե վարորդը խախտում է պարետի համապատասխան պահանջը, ապա տվյալ կազմակերպության ղեկավարը կարող է տուգանվել 100 հազարից 300 հազար դրամով: Պարետի պահանջները չկատարած ուղևորներները ևս չեն շրջանցվում: Նրանց դեպքում էլ տուգանք է սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով: Այդ մասին տեղեկացրել են Կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ: Միաժամանակ, ապատասխանատուները շեշտել են՝ վարորդին կամ ուղևորին տուգանելը նպատակ […]

̰
BACK_TO_TOP