23:55 23.05.2020
ՀՀ առողջապահության նախարարությունը դիվանագիտական խողովակներով պաշտոնական Թբիլիսիին է փոխանցել իր ափսոսանքը գերատեսչության ղեկավար Արսեն Թորոսյանի խոսքերից հետո, հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն: «Հայաստանի առողջապահության նախարարությունից զանգահարել են Երևանում Վրաստանի դեսպանատուն, նախարարի անունից ափսոսանք հայտնել՝ կապված այն բանի հետ, որ նրա հայտարարությունները, որոնք, նրանց խոսքով, սխալ էին […]
23:32 23.05.2020
ՌԴ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ մայիսի 25-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից նախատեսված «Ռեդ Վինգս» ընկերության Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը տեղի կունենա ժամը 19։00-ին։ «Հերթերից խուսափելու նպատակով ցուցակագրված քաղաքացիները, ում հետ հաստատվել է հեռախոսակապ և ովքեր վերհաստատել են մեկնելու իրենց պատրաստակամությունը, կարող են այս չվերթի տոմսերը ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N 94 տոմսարկղից մայիսի 24-ին (ժամը […]
23:00 23.05.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ մեկ ամսում կառուցված և հագեցած մոդուլային համակարգչային տոմոգրաֆիայի կաբինետը սկսել է գործել: «Մեկ ամսում կառուցված և հագեցած մոդուլային համակարգչային տոմոգրաֆիայի կաբինետը սկսեց գործել մեր ինֆեկցիոն հիվանդանոցում, որպեսզի թեստավորումից բացի նաև օբյեկտիվ տվյալներ ունենանք պացիենտների թոքերի մասին հենց ընդունման պահից»,- գրել է Թորոսյանը:
22:50 23.05.2020
ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպից հետո առաջին անգամ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին մասնակցել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորը: Հանձնաժողովի աշխատանքները մնացել են անավարտ. մոտ 8 ժամ տևած քննարկումների ընթացքում հանձնաժողովը հասցրել է անդրադառնալ հարցերի մի մասին, մյուսները կքննարկվեն երկուշաբթի: Դրական եզրակացություն են ստացել իշխանության նախագծերը, ընդդիմության առաջարկները մերժվել են: Երեխայի ծննդյան ժամանակ քաղաքացիական կացության […]
22:26 23.05.2020
Մայիսի 25-ին՝ ժամը 20:40-ից, «Շանթ» ՀԸ եթերում կցուցադրվի համաշխարհային ճանաչում ունեցող և բազմաթիվ միջազգային մրցանակաբաշխություններում հաղթող ճանաչված «Արևի հետնորդները» դրաման՝ հայերեն կրկնօրինակմամբ: Այն թարգմանվել է ավելի քան 30 լեզուներով ու գերել միլիոնավոր մարդկանց սրտերը: Այս ճակատագրական հանդիպման մասին ձեզ արդեն պատմել ենք, հանդիպում անխոս հայացքների, որ մի վայրկյանում պիտի փոխի մի ողջ կյանք ու շեղի […]
22:01 23.05.2020
Շրջակա միջավայրի նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջի հետևորդները Ենոքավանում հայտնված կովկասյան ընձառյուծին շնորհեցին ԸՆԾԱ անունը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ֆեյսբուքյան էջից։ «ԸՆԾԱ ԱՆՈՒՆԸ ՇՆՈՐՀՎԱԾ Է Ձայների բացարձակ առավելությամբ (130 Ընծա / 45 Լեո) Շրջակա միջավայրի նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջի հետևորդները Ենոքավանում հայտնված կովկասյան ընձառյուծին շնորհեցին ԸՆԾԱ անունը։ Շնորհավորում ենք բոլորին, քանի որ […]
21:58 23.05.2020
Ցմահ դատապարտյալ Արսեն Արծրունու պատժի կրման ռեժիմը փոխվեց: Այս մասին տեղեկանում ենք «Ազատություն Արսեն Արծրունուն» ֆեյսբուքյան իր էջից: «Հարգելի ընկերներ, ուրախությամբ հայտնում ենք, որ այսօր Արսենի պատժի կրման ռեժիմը փոխվեց: Այսուհետ Արսենը պատիժը կկրի բաց տեսակի ուղղիչ հիմնարկում, այսինքն՝ օրվա ցերեկային ժամանակահատվածում կլինի ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ»:
21:51 23.05.2020
Գյումրիում բացվել է Սողոմոն Թեհլերյանի հուշատուն-թանգարանը։ Սա ծրագիր էր, որն անավարտ էր 2015 թվականից։ Սողոմոն Թեհլերյանի կիսանդրին, որի հեղինակը քանդակագործ Լասիկ Հովսեփյանն է, Գյումրիի հարավարևելյան՝ օդանավակայանի թաղամասում տեղադրվել է 1995-1996թթ.: Հուշահամալիրի սեփականատերն ու հովանավորը եղել է դարբին Կալան։ Նրա մահից հետո ծրագիրն ավարտին հասցնելու պարտավորությունը ստանձնել է Գյումրիում հայտնի շինարար Վարդան Հովհաննիսյանը՝ «Տուն շինող Վարդանը»: […]
21:20 23.05.2020
Հանրապետության տարածքում՝ Մայիսի 23-ին հատկապես հյուսիսային շրջաններում, 24-25-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։ 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 25-30 մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի 24-25-ը կնվազի 8-10 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Մայիսի 23-ին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև […]
21:00 23.05.2020
Քանդակագործ, նկարիչ Արտո Չաքմաքչյանի «Քայլող մարդը» կտեղադրվի մայրաքաղաքի կենտրոնում: 2000-ականներից Չաքմաքչյանին բազմիցս հավաստիացնում էին, որ այս քանդակը կլինի Երևանում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ Սա հիշատակի և գնահատանքի «խոսք» է մեծ արվեստագետին, ում հանրահայտ արձանները զարդարում են աշխարհի տարբեր քաղաքների` փողոցներն ու հրապարակները: Հ.Գ. Կործանված է այն պետությունը, […]
19:45 23.05.2020
Մամուլում տարածվել է հաղորդագրություն այն մասին, որ «Գագիկ Խաչատրյանին զրկել են առողջության պահպանման սահմանադրական իրավունքից»։ Արդարադատության նախարարությունը հարկ է համարում օբյեկտիվ իրականությունը չխեղաթյուրելու համար կրկին ներկայացնել պարզաբանում հաղորդագրությամբ ներկայացված տեղեկության վերաբերյալ. Արդարադատության նախարարությունը երեկ տարածած հաղորդագրությամբ նշել է, որ կալանավորված անձ Գագիկ Խաչատրյանը «Աստղիկ» բժշկական կենտրոնից դուրս է գրվել կենտրոնի որոշմամբ: Դուրսգրման բնօրինակ փաստաթուղթի լուսապատճենը […]
19:38 23.05.2020
Մայիսի 22-ին հանրապետության տարածքում գրանցված ուժգին քամին ավերածությունների պատճառ է դարձել տարբեր մարզերում, այդ թվում` մայրաքաղաքում: Արմատախիլ են եղել ծառեր, վնասվել են մեքենաներ ու տանիքներ: Մանրամասները` տեսանյութում:
19:09 23.05.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստ: Նիստում անդրադարձ է եղել Հայաստանում կորոնավիրուսային վարակի տարածման հետ կապված ընթացիկ իրավիճակին, հաստատված դեպքերի վիճակագրությանը, ընդհանուր դինամիկային: Քննարկվել են կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու և պարետատան սահմանած կանոնները պահպանելու ուղղությամբ իրականացվող վերահսկողությանը վերաբերող հարցեր: Շահագրգիռ մտքերի փոխանակություն է ծավալվել […]
18:48 23.05.2020
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը նարնջի, մանդարինի, կիվիի, կիտրոնի և կոճապղպեղի շրջանառության ոլորտներում իրականացրած ուսումնասիրության արդյունքում վարչական վարույթ է հարուցել մի շարք ներմուծողների, առևտրային ցանցերի և միջնորդ տնտեսվարող սուբյեկտների գործունեության հետ կապված գերիշխող դիրքի հնարավոր չարաշահումների և/կամ հնարավոր հակամրցակցային համաձայնությունների վերաբերյալ: Հարկ է նշել, որ վարույթի ընթացքում վերոնշյալ տնտեսվարողների ցանկը կարող է ընդլայնվել: Այս […]
18:31 23.05.2020
Շինանյութ տեղափոխող մեքենաները համատարած չեն պահպանում տեղափոխման նորմերը, արդյունքում՝ շինանյութը հայտնվում է փողոցում՝ ստեղծելով լրացուցիչ աշխատանք առանց այդ էլ ծանրաբեռնված ԵԱՍՄ աշխատակիցների համար։ Տեսանյութում Հալաբյան փողոցն է։ Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։
18:23 23.05.2020
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի լայնածավալ մշտադիտարկումների արդյունքում արձանագրված խախտումների հիմքով՝ գործունեության կասեցման որոշումներ են կայացվել նաև Երևանում գործող բժշկական կենտրոնների հանդեպ։ 24 ժամով արգելվել է նոր անձանց (այցելուների և հիվանդների) ընդունումը և սպասարկումը, բացառությամբ՝ անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող դեպքերի: Կարգադրվել է ձեռնարկել միջոցներ արձանագրված խախտումներն անհապաղ վերացնելու ուղղությամբ։ Պարետի կողմից կասեցման որոշումները կայացվել […]
18:17 23.05.2020
Հաղորդագրությամբ հայտնել էինք, որ ՀՀ ՀՔԾ-ում քննված քրեական գործերի նյութերի ուսումնասիրությամբ պարզվել էին ապօրինի հատված փայտանյութի հայտնաբերման նպատակով Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում, ինչպես նաև Տավուշի մարզի Բերդ և Գեղարքունիքի մարզի Ճամբարակ տարածաշրջանների սահմանում տեղակայված ոստիկանական հենակետերում իրականացվող հերթապահության ընթացքում ոստիկանության աշխատակիցների գործողություններում փայտանյութի հնարավոր ապօրինի տեղափոխման հետ կապված որոշակի կոռուպցիոն ռիսկերի առկայության և դրանով պայմանավորված՝ […]
18:12 23.05.2020
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է հանդիպումները խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի, հասարակական կազմակերպությունների, տարբեր ոլորտների մասնագետների հետ՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակն ու դրա հետևանքները քննարկելու նպատակով: Այս շրջանակում նախագահն այսօր ընդունել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին և խմբակցության անդամ, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանին: Հանդիպմանը խոսվել է համավարակի հետևանքով […]
18:00 23.05.2020
Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը, հաշվի առնելով վերջին շրջանում ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի թեժ գծով ստացված մեծաքանակ հեռախոսազանգերը, ֆեյսբուքյան գրառմամբ սպառողներին հայտնում է, որ սպառողների և տնտեսվարողների միջև հարաբերությունները, ապրանքի հետ վերադարձի, գումարի հետ ստանալու կամ օնլայն խանութներից օգտվելու հետևանքով առաջացած խնդիրների վերահսկողությունը չի գտնվում տեսչական մարմնի լիազորությունների տիրույթում և տեսչական մարմինը չունի այդ հարաբերություններին […]
17:49 23.05.2020
Մայիսի 18-ից հանրային տրանսպորտի աշխատանքը վերսկսվել է: Ինչպե՞ս է իրականացվում վերահսկողությունը, քանի՞ խախտում է արձանագրվել: Կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արտյուշ Գրիգորյանն ու ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետի տեղակալ Էդգար Պետրոսյանն այս հարցերին են անդրադարձել: Ըստ պատասխանատուների՝ դիտարկվում են օպտիմալ լուծումներ՝ նվազ […]
17:37 23.05.2020
Պարետատան որոշմամբ` մայիսի 25-ից այն քաղաքացիներն, ովքեր դիմակ և ձեռնոց չեն ունենա, կենթարկվեն վարչական պատասխանատվության։ Իսկ արդյո՞ք մեր համաքաղաքացիներն անհատական պաշտպանիչ այդ միջոցները կրելիս ուշադրություն են դարձնում, որ դրանք լինեն մանրէազերծ։ SHANTNEWS-ը մայրաքաղաքում հերթական շրջայցն է կատարել։ Մանրամասները՝ տեսանյութում:
17:23 23.05.2020
Մայիսի 23-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 334 դեպք, որոնցից 135-ն` առողջացած: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: «Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 11 նոր դեպք, 5 առողջացած: Հաստատված դեպքեր ունենք մարզի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Շատվան, Սոթք, Նորակերտ, Ծովինար, Ծովազարդ, Սևան, Դդմաշեն, Գեղամավան, Զովաբեր, Մարտունի (քաղաք), Խաչաղբյուր, […]
17:19 23.05.2020
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը պարզաբանում է տարածել Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ քրգործի հարուցումը մերժելու հիմքերի վերաբերյալ: «ՀՀ Ազգային ժողովում 08.05.2020թ.-ին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու վերաբերյալ հետագա շահարկումներից խուսափելու նպատակով հարկ ենք համարում պարզաբանել, որ ՀՀ վճռաբեկ դատարանը ԱՐԴ/0176/01/11 գործով դեռևս 2012 թվականին ընդունած նախադեպային որոշմամբ իրավական դիրքորոշում […]
17:11 23.05.2020
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան լուսանկար է հրապարակել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի մասնակցությամբ: «Խոակին Կապառոսը Սևիլյայից հետևում է Հայաստանի առաջնության SC Shirak – Lori FC հանդիպմանը»,- գրված է լուսանկարին կից: Նշենք, որ Կապառոսը Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել մարտին:
16:59 23.05.2020
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը մանրամասներ է ներկայացրել Կրասնոդար – Երևան չարտերային թռիչքի մասին: Մայիսի 23-ին Ժամը 15։15 Կրասնոդար քաղաքի միջազգային օդանավակայանից «Азимут» ընկերության օդանավն ուղղություն վերցրեց դեպի Երևան։ Նշյալ չվերթով անվճար Հայաստան է վերադառնում 104 ՀՀ քաղաքացի, նրանցից 29-ը՝ մանկահասակ երեխաներ։ Հայաստան վերադարձի առաջնահերթություն է տրվել նախապես ցուցակագրված՝ մանկահասակ երեխաներ ունեցող ՀՀ քաղաքացիներին, հաշմանդամներին, բուժման ցուցումով […]
16:50 23.05.2020
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմուքում նյութեր են նախապատրաստվում «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի իրավաբան Նունե Սողոմոնյանի դիմումի փաստով։ Սողոմոնյանը ստիկաններին հայտնել է, որ 2019 թվականի սեպտեմբերի 3-ից կենդանաբանական այգուց կորել է կակադու տեսակի թութակը, որին մարտի 17-ին կենդանաբանական այգու աշխատակիցը նկատել է Նոր Նորքի 2-րդ զանգվածում գտնվող կենդանիների խանութում՝ դրված վաճառքի։ Նոր Նորքի […]