TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+34.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Դրվագներ՝ զորամասում այսօր հայտարարված ուսումնական տագնապից

22:05 22.05.2020

ՀՀ Պն խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Մեր տանկերը հմուտ և հոգատար ձեռքերում են։ Դրվագներ անակնկալ ստուգայցի շրջանակում Դավիթ Տոնոյանի հրամանով զորամասում այսօր հայտարարված ուսումնական տագնապից»:

̰
Ինչո՞վ է պայմանավորված Հայաստանի և Վրաստանի հակամաճարակային պատկերի տարբերությունը. պարզաբանում

21:57 22.05.2020

ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Նախարարը խոսել է համակարգերի տարբեր լինելու մասին‼️ Այսօր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը խոսել է Հայաստանի և Վրաստանի հակամաճարակային համակարգերի մասին, մասնավորապես պատասխանելով հետևյալ հարցին. «Ինչո՞վ է պայմանավորված Հայաստանի և Վրաստանի տարբերությունը, որովհետև Վրաստանում կարծես թե թվերի նվազում կա։ Արդյո՞ք Վրաստանում ընդհանրապես տարբերվել է մեթոդաբանությունը […]

̰
«16 տարի առաջ հենց ստեղ գտա էս աղջկան»․ Արարատ Միրզոյանը լուսանկար է հրապարակել

21:38 22.05.2020

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն Արցախից լուսանկար է հրապարակել կնոջ հետ՝ կից գրելով․ «16 տարի առաջ հենց ստեղ գտա էս աղջկան։ Գանձասար 2020»։ https://www.facebook.com/photo.php?fbid=10222509446585914&set=a.10204570733529299&type=3&theater

̰
Ուժեղ քամու հետևանքները Գյումրիում

21:18 22.05.2020

SHANTNEWS-ի թղթակցի փոխանցմամբ՝ ուժգին քամու հետևանքով վնասվել է Գյումրիի Շիրակացի փողոցի 66 շենքի տանիքը։ Քաղաքի տարբեր թաղամասերից Ճգնաժամային կառավարման կենտրոնը շարունակում է բազմաթիվ ահազանգեր ստանալ։ Քամին պոկել է տների տանիքներ, արմատախիլ արել ծառեր։ Տեսանյութը՝ Գագիկ Համբարյանի Քիչ առաջ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ մոտ կես ժամ տևած ուժգին քամին բավականին […]

̰
Օդի ջերմաստիճանը 8-10 աստիճանով կնվազի

21:12 22.05.2020

Հանրապետության տարածքում՝ Մայիսի 22-ին, 23-ին հատկապես հյուսիսային շրջաններում, 24-25-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։ 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 25-30 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը մայիսի 24-25-ը կնվազի 8-10 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Մայիսի 22-ին, 23-ին քաղաքի առանձին […]

̰
Ոստիկանությունը շարունակում է իրականացնել արտակարգ ծառայություն

21:08 22.05.2020

Ոստիկանության բոլոր ստորաբաժանումները հանրապետության ողջ տարածքում շարունակում են արտակարգ ռեժիմով ծառայությունը՝ ապահովելով նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու Պարետի որոշման կատարումը։ Ոստիկանության ծառայողները, համագործակցելով առողջապահության և արտակարգ իրավիճակների նախարարությունների աշխատակիցների հետ, այցելում են ինքնամեկուսացման մեջ գտնվող քաղաքացիներին։ Ինքնամեկուսացման կանոնների խախտումների դեպքում կազմվում են վարչական իրավախախտման արձանագրություններ։ Հսկողություն է իրականացվում հասարակական տրանսպորտում։ Ավտոբուսներում և միկրոավտոբուսներում չպետք է […]

̰
Պարետը 24 ժամով արգելել է 20 տնտեսվարողների գործունեությունը

21:02 22.05.2020

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության  սննդամթերքի  անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանների հիման վրա 2020 թվականի մայիսի 20-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝ ՀՀ պարետը որոշել է 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը՝ 1) «Անտառային Գեղեցկուհի» ՍՊԸ, Արմավիրի մարզ, ք. Էջմիածին Անտառային պուրակ (ՀՎՀՀ 04709768). 2) Ա/Ձ «Մարգար Խոսրովյան», Արմավիրի մարզ, ք. […]

̰
Գագիկ Խաչատրյանը «Աստղիկ» բժշկական կենտրոնից դուրս է գրվել կենտրոնի որոշմամբ

20:57 22.05.2020

Մամուլում տարածվել է հաղորդագրություն այն մասին, որ «ՔԿԾ աշխատակիցներն այս պահին «Աստղիկ» բ/կ-ում են՝ Գագիկ Խաչատրյանին ՔԿՀ տեղափոխելու նպատակով»։ Արդարադատության նախարարությունը հարկ է համարում ներկայացնել պարզաբանում՝ հաղորդագրությամբ ներկայացված տեղեկության վերաբերյալ․ 1.Այսօր՝ ժամը 16։00-ի սահմաններում, «Աստղիկ» բժշկական կենտրոնի կողմից «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բժշկին է ներկայացվել «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Ռ․ Կուրղինյանի, Նյարդաբանական ծառայության ղեկավար, […]

̰
Կրտսեր սերժանտը կալանավորվել է` ժամկետային զինծառայող Հենրիկ Արամյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրգործով

20:38 22.05.2020

Ժամկետային զինծառայող, շարքային Հենրիկ Արամյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Հ.Դ.-ին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով՝ խուլիգանական դրդումներով ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու, սպանելու համար: Կրտսեր սերժանտի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել […]

̰
Մոտ կես ժամ տևած ուժգին քամին բավականին վնասներ է հասցրել Շիրակի մարզի բնակավայրերում․ մարզպետ

20:37 22.05.2020

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Մոտ կես ժամ տևած ուժգին քամին բավականին վնասներ է հասցրել Շիրակի մարզի մեկ տասնյակից ավելի բնակավայրերում։ Հիմնականում վնասվել են սեփական տների և բազմաբնակարան շենքերի տանիքները, կան շուռ եկած ծառեր. մարդկային զոհեր չունենք։ ԱԻՆ-ի ծառայողները և համայնքապետարանների ներկայացուցիչները, կոմունալ ծառայությունների անձնակազմերն այս պահին իրականացնում են մաքրման, էլեկտրական […]

̰
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հրապարակել է Մոսկվա-Երևան չարտերային թռիչքով վերադարձողների ցուցակը

20:36 22.05.2020

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հրապարակել է մայիսի 25-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից նախատեսված Մոսկվա-Երևան չարտերային թռիչքով Հայաստան վերադարձող քաղաքացիների ցուցակը։ «Ներկայացնում ենք մայիսի 25-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից նախատեսված Մոսկվա-Երևան չարտերային թռիչքով Հայաստան վերադարձող քաղաքացիների ցուցակը: Ցուցակում ընդգրկված են մինչև 1069 համարի ներքո գրանցված քաղաքացիները, ովքեր վերհաստատել են այս չվերթով հայրենիք վերադառնալու իրենց պատրաստակամությունը։ Չվերթի վերաբերյալ այլ մանրամասներ կհայտնենք առաջիկայում»,-ասված […]

̰
Միջմարզային երթուղիների աշխատանքը թույլ տալու հարցով Կոտայքի մարզպետարանը դիմել է նախարարություն

20:30 22.05.2020

Միջմարզային երթուղիների աշխատանքը թույլ տալու հարցով Կոտայքի մարզպետարանը դիմել է ՏԿԵ նախարարություն: «Չնայած ՀՀ Պարետի որոշմամբ մայիսի 18-ից ամբողջովին վերականգնված է հանրային տրանսպորտի աշխատանքը, սակայն Չարենցավան- Երևան, Աբովյան-Երևան միջմարզային երթուղիները չեն գործում, ինչն էլ առաջացրել է հատկապես Երևանում աշխատող մեր քաղաքացիների դժգոհությունը: ➡️Հաշվի առնելով այդ հանգամանքը և ականջալուր լինելով մեր հայրենակիցների դժգոհություններին` համապատասխան գրությամբ դիմել […]

̰
Գարեգին Բ-ն շնորհավորական ուղերձ է հղել Արցախի ԱԺ նախագահին

20:21 22.05.2020

Արցախի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ Արթուր Թովմասյանին այսօր օրհնանքի և շնորհավորանքի ուղերձ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։ Ուղերձում մասնավորապես, ասվում է. «Մեծարգո պրն Թովմասյան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք հղում Ձեզ՝ […]

̰
Որքան գումար է փոխանցվել COVID-19-ի կանխարգելման հաշվին

20:03 22.05.2020

ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 17-ին գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվի մուտքերը, մայիսի 22 ի դրությամբ, կազմել են 1 մլրդ 93 մլն 409 հազ. 645.2 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը՝ 4295։

̰
Անակնկալ ստուգումներ են անցկացվել մարտական հենակետերում

19:59 22.05.2020

Անձնակազմի մարտական պատրաստության աստիճանը, բարոյահոգեբանական վիճակը, հենակետերի կահավորումն ու ապահովվածությունն ստուգելու նպատակով մայիսի 21-ին անակնկալ ստուգումներ են անցկացրել 4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասի մարտական հենակետերում:

̰
Տեսչական մարմինը մշտադիտարկումներ և վերահսկողական աշխատանքներ է իրականացրել հանրային տրանսպորտի անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ

19:52 22.05.2020

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետների կողմից 2020 թ. մայիսի 18-22-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել են մշտադիտարկումներ և վերահսկողական աշխատանքներ հանրային տրանսպորտի անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ։ Կազմվել և տրամադրվել են ուղեցույցներ՝ կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ղեկավարներին, վարորդներին, տաքսու վարորդներին։ Որպես նախնական կանխարգելիչ գործողություններ իրականացվել են իրազեկման աշխատանքներ ուղևորների, […]

̰
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը Չեխիայի խորհրդարանի Սենատի կողմից ընդունված բանաձևի առնչությամբ

19:40 22.05.2020

Ողջունում ենք Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 75-ամյակին նվիրված բանաձևի ընդունումը, որով նաև դատապարտվում են երկու աշխարհամարտերի ընթացքում մարդկության դեմ գործած ոճրագործությունները, այդ թվում՝ Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը: Չեխիայի Սենատի միաձայն որոշումը ծանրակշիռ ավանդ է պատմական արդարության վերականգնման և զոհերի հիշատակի հարգման գործում: Այն նաև ցեղասպանությունների և մարդկության դեմ […]

̰ ̰
Աննա Հակոբյանը հանդիպել է Արցախի ՄԻՊ-ին

18:55 22.05.2020

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մայիսի 22-ին Ստեփանակերտում հանդիպել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի հետ։ Այդ մասին հայտնում է Աննա Հակոբյանի գրասենյակը: Հանդիպմանը քննարկվել է Արցախում «Իմ քայլը» հիմնադրամի «Աղքատության հաղթահարման» ծրագիրը։ Ծրագիրը պիլոտային է, և նախատեսվում է աջակցություն տրամադրել ավելի […]

̰
ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է Արցախի նորընտիր նախագահի հետ

18:41 22.05.2020

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն Արցախ կատարած այցի շրջանակում հանդիպել է Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ Ողջունելով Արարատ Միրզոյանին՝ Արցախի նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությանը նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու համար։ Նա ընդգծել է, որ ջանքեր է գործադրելու երկու հայկական պետությունների միջև փոխգործակցության առավել ընդլայնման և խորացման ուղղությամբ։ Արարատ Միրզոյանը, […]

̰ ̰
̰
Բնակիչները կառուցապատողներին շանտաժի են ենթարկում. Արայիկ Գոջաբաշյան

18:22 22.05.2020

Բնակիչները կառուցապատողներին ռեկետ են անում, շանտաժի են ենթարկում, ասելով՝ տուր բնակարան, օդորակիչ, որ չբողոքենք: Իսկ եթե բողոքում են, ապա տարիներով գործը մնում է դատարանում, շինարարությունը՝ կասեցված: Այդ մասին այսօր լրագրողներին հայտնեց Ռիելթորների միության ներկայացուցիչ Արայիկ Գոջաբաշյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Հայ ներգաղթյալների զավակն ու Ֆրանսիայի խորհրդանիշը․ դեսպանի գրառումը Ազնավուրի մասին

18:20 22.05.2020

Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը գրառում է կատարել Հայաստանի Ազգային հերոս, շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան օրվա առիթով։ «Այսօր, մայիսի 22-ին, հայ ներգաղթյալների զավակ Շառլ Ազնավուրը, որը դարձավ ֆրանսիական երգարվեստի հսկան և Ֆրանսիայի խորհրդանիշ, կդառնար 96 տարեկան»,- գրել է դեսպանը։ https://www.facebook.com/ambassadearmenie/videos/2648640658714964/

̰
Աշխարհը փոխվել է, և կրթական մեթոդները ևս պետք է փոխվեն. Արմեն Սարգսյանը կրթական համակարգի փոփոխությունը համարում է համավարակի դասերից մեկը

18:17 22.05.2020

«Եթե ուզում ենք փոխել արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, հասարակական կարգը՝ պետք է նախ և առաջ մտածենք, թե որտեղից սկսենք։ Պետք է սկսել կրթական համակարգից»,– «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդաշարին տված բացառիկ հարցազրույցում ասել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը՝ խոսելով արագ փոփոխվող և նոր մարտահրավերներով աշխարհում կրթության դերի մասին և կրթական համակարգի փոփոխությունը համարելով համավարակից քաղած դասերից […]

̰
Համավարակը բացասաբար ազդեց Ստամբուլում ապրող հայաստանցիների վրա. Բագրատ Էստուկյան

18:11 22.05.2020

Այսօր տեղեկություն հրապարակվեց, որ ՀՀ 168 քաղաքացիներ Թուրքիայից վերադարձան Հայաստան: Ի՞նչ է կատարվում այնտեղ, քանի որ բազմաթիվ հայաստանցիներ կան, ինչպե՞ս է համավարակն ազդել նրանց վրա: Այս և այլ հարցերի է SHANTNEWS-ի տաղավարում անդրադառնում «Ակօս» շաբաթաթերթի խմբագիր Բագրատ Էստուկյանը: Վերջինս նշեց, որ համավարակն ամենից շատ ազդեց հենց նրանց՝ Ստամբուլում ապրող հայաստանցիների վրա: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Հայաստանում կիրառվող սննդային նոր հավելումը կօգնի COVID-19-ի դեմ պայքարում

18:09 22.05.2020

Տարիներ առաջ ստեղծված սննդային հավելումը, որը նախորդ տարվա մարտին գրանցվել է Եվրասիական միության 5 երկրներում, այդ թվում՝ նաև Հայաստանում, ներկայացվել է Հայաստանի առողջապահության նախարարությանը և քննարկման արդյունքում ոլորտի մասնագետները տվել են դրական կարծիք առ այն, որ այս հավելումը կարելի է  օգտագործել կորոնավիրուսի բուժման ժամանակ՝ որպես աջակցող միջոց: Այդ հավելումը բուսական յուղերի համադրություն է, որը պաշտպանում […]

̰
Ժամանող ուղևորների հարազատներին խնդրում ենք չգալ օդանավակայան. Քաղավիացիայի կոմիտե

18:05 22.05.2020

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է. «Ս. թ. մայիսի 23-ին կիրականացվի Երևան-Վորոնեժ-Երևան չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (Երևանից մեկնում ժամը 12:00, ժամանում դեպի Երևան ժամը 17:20): Ս. թ. մայիսի 23-ին կիրականացվի Կրասնոդար-Երևան չվերթը Azimuth ավիաընկերության կողմից (ժամանում 17:40): Ս. թ. մայիսի 25-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում 21:10): Ս. թ. մայիսի 27-ին […]

̰
3-րդ զորամիավորումում անցկացվել է մարտավարական զորավարժություն

18:00 22.05.2020

3-րդ զորամիավորման հրետանային ստորաբաժանումների ներգրավմամբ մայիսի 21-ին անցկացվել է մարտավարական զորավարժություն` մարտական հրաձգությամբ: Հրետանային միջոցները բերվել են մարտական վիճակի, հաջողությամբ խոցվել են պայմանական հակառակորդի բոլոր թիրախները: Ստուգվել են զինծառայողների պատրաստության մակարդակը և դաշտային պայմաններում արագ ու ճշգրիտ կողմնորոշվելու կարողությունները:

̰
Դատապարտյալների հիվանդանոցի հիվանդասենյակում հայտնաբերվել է թաքստոց՝ արգելված իրերով

17:50 22.05.2020

Մայիսի 22-ին՝ ժամը 09։30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, վիրաբուժական բաժանմունքի հիվանդասենյակներից մեկի վարդակի հետնամասում հայտնաբերել են պատի մեջ փորված թաքստոց, որտեղից առգրավել են կտորի պատյանում պահված բջջային հեռախոս՝ 2 բաժանորդային քարտերով և 8 GB հիշողությամբ կրիչով, բջջային հեռախոսի 4 լիցքավորիչ, լիցքավորման 4 լար, 4 ականջակալ և 1 անլար […]

̰
BACK_TO_TOP