TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+34.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Շուրջ 70 շինարարական ծրագրի տեխհսկողության ծառայությունների գնման ընթացակարգից 44-ը չի կայացել

14:00 23.05.2020

Երևանի 2020 թվականի բյուջեով հայտարարված շուրջ 70 շինարարական ծրագրի տեխհսկողության ծառայությունների գնման ընթացակարգից 44-ը չի կայացել: Պատճառը հայտերի բացակայությունն է: Արդյունքում՝ այսօր Երևանի տարբեր հատվածներում հաճախ կարելի է հանդիպել անավարտ մնացած շինարարական աշխատանքների, այդ թվում՝ ճանապարհների վերանորոգման ոլորտում, ինչը անհարմարություն է ստեղծում քաղաքի բնակիչների համար: Այդ մասին նշված է Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում:

̰
Ինչո՞ւ «հարցերի լուծումը» հարց չի լուծելու. Փաշինյանն ամփոփում է Արարատի մարզ կատարած այցը

13:49 23.05.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է այսօր Արարատի մարզ կատարած այցի ժամանակ գյուղացիների բարձրաձայնած մտահոգություններին, խոսել դրանց լուծման տարբերակների և իր մտահոգությունների մասին: Փաշինյանը ուղիղ եթերում պատասխանել է «Ինչո՞ւ «հարցերի լուծումը» հարց չի լուծելու» հարցին: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
ՀՔԾ-ն մերժել է ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ քրգործի հարուցումը

13:39 23.05.2020

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից որոշում է կայացվել ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ նախապատրաստված նյութերի հիման վրա քրեական գործ հարուցելը մերժելու մասին` հանցակազմի բացակայության հիմքով: Այս մասին SHANTNEWS-ին տեղեկացրել են Հատուկ քննչական ծառայությունից: Հիշեցնենք, ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի տեսանյութն ուղարկվել էր ՀՔԾ: ԱԺ-ի խմբակցությունների միջև քաղաքական ու գաղափարական հակասությունները մայիսի 8-ին բանավեճերով չեն սահմանափակվել, […]

̰
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է Նարեկ համայնքի բնակիչների հետ

13:27 23.05.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շրջայցի հերթական կանգառը Նարեկ համայնքն է: Իր այցը ներկայացնելով ֆեյսբուքյան ուղիղ եթերում՝ վարչապետը գրել է. «Հանդիպում եմ Նարեկ համայնքի բնակիչների հետ»։

̰
Այստեղ են պաշտպանել Արցախի ազատության իրավունքը վերջին պատերազմում. Արարատ Միրզոյանի գրառումը Գանձասարի մասին

13:20 23.05.2020

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն իր ֆեյսբուքյան էջում Գանձասարի լուսանկարն է հրապարակել՝ հետևյալ գրառմամբ. «Այստեղից են հռչակավոր Հասան-Ջալալյանները պայքարել ինքնիշխանության պահպանման համար 13-րդ դարից սկսած։ Այստեղ են Հայաստանի ազատագրության լուծումներ փնտրել Իսրայել Օրին և Հովսեփ Էմինը։ Այստեղից են համակարգվել Արցախի ազատագրական շարժումները 17-18-րդ դարերում։ Նաև այստեղ են պաշտպանել Արցախի ազատության իրավունքը վերջին պատերազմում։ Հայոց Արևելից […]

̰
Վանաձորի 30-ամյա բնակիչը կալանավորվել է՝ խոշոր չափերով շորթում և խուլիգանություն կատարելու համար

13:14 23.05.2020

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ  Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և այլ դատավարական  գործողությունների արդյունքում պարզվել է, որ Վանաձոր քաղաքի 30-ամյա բնակիչը, 2020թ. հունվարի 18-ին, բռնություն գործադրելու սպառնալիքով Վանաձոր քաղաքում գործող «Դիկտիս» ՍՊ ընկերության տնօրենից պահանջել է իրեն հանձնել ընկերության կողմից կազմակերպվող հասարակական տրանսպորտի վճարովի կանգառների գործունեության ղեկավարումը և դրանից առաջացած հասույթը: Հաղորդագրության […]

̰
ԱԺ-ն քննարկել է երեխայի ծննդյան ժամանակ քաղաքացիական կացության ակտում հանրային ծառայությունների համարանիշը նշելու հարցը 

12:58 23.05.2020

Երեխայի ծննդյան ժամանակ քաղաքացիական կացության ակտում գործող օրենքով չի նշվում հանրային ծառայությունների համարանիշը, ինչը սոցիալական ծառայություններից օգտվելիս դժվարություններ է ստեղծում ծնողների համար: Կառավարությունն առաջարկում է ավելացնել տվյալը երեխայի ծննդյան ակտում: Նախագիծն այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրել է արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ստեփանավանի բնակիչը ձերբակալվել է ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով

12:50 23.05.2020

Քննչական կոմիտեից հայտնում են, որ Ստեփանավան քաղաքի 63-ամյա բնակչի կողմից ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնի վարչական շենքի բակում գտնվող արծաթափայլ և եվրոպական տեսակի, շուրջ 60սմ երկարությամբ եղևնիները հատելու կապակցությամբ իր վագոն-տնակից բերման ենթարկվելու ժամանակ՝ 2020թ. մայիսի 22-ին՝ ժամը 08:50-ի սահմաններում, վերջինս, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, վիճաբանել է իրենց ծառայողական պարտականություններն իրականացնող ոստիկանության աշխատակիցների […]

̰
Եկել ենք ձեզ մոտ, որ դուք չգաք Կառավարության մոտ. վարչապետը կատակեց

12:26 23.05.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Քաղցրաշեն համայնքում գյուղացիները դիմում էին մտահոգություններով՝ ծախսերը շատ են, եկամուտները քիչ: Նրանք խնդրում էին օգնություն տրամադրել: Վարչապետը լսեց գյուղացիների մտահոգությունները, լուծումներ առաջարկեց, նաև կատակով նշեց. «Եկել ենք ձեզ մոտ, որ դուք չգաք Կառավարության մոտ»:

̰
Շահումյանի շրջանի կասկածելի օջախներում թեստավորում է արվել. Արցախի առողջապահության նախարարություն

12:22 23.05.2020

ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի շրջանային բաժինների աշխատակիցները թեստավորման համար նմուշառում են իրականացրել Շահումյանի շրջանի կասկածելի օջախներում: Ընդհանուր առմամբ, թեստավորման նպատակով Հայաստանի Հանրապետություն է ուղարկվել այդ օջախներից ու բուժանձնակազմից վերցված 56 փորձանմուշ: Շրջանում շարունակվում են նաև սանիտարահիգիենիկ միջոցառումները: Մասնավորապես, ախտահանման աշխատանքներ են կատարվել հաստատված օջախներում և կոնտակտավորների բնակարաններում: Բնակիչների հետ տարվել են […]

̰
Նիկոլ Փաշինյանը Քաղցրաշենի ծիրանի այգիներում է

11:58 23.05.2020

Արարատի մարզ կատարած շրջայցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հաջորդ կանգառը Քաղցրաշեն համայնքն է: Այստեղ վարչապետն այցելել է ծիրանի ավանդական այգիներ։ Փաշինյանը լսել է գյուղացիների մտահոգությունները, ծանոթացել վիճակին:

̰
Վթար Ջրվեժ-Աբովյան ավտոճանապարհին․ կա զոհ

11:46 23.05.2020

Մայիսի 23-ին` ժամը 02:00-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ջրվեժ-Աբովյան ավտոճանապարհին՝ «Ծիրանի» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է պատին. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ Գառնի-Ջրվեժ ավտոճանապարհին «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դավիթ Ղ․, ծնված 1978 թ․) բախվել […]

̰
ՀՀ ժամանող ամեն ոք ստանում է ինքնամեկուսացման ծանուցագիր. ԱԱՏՄ

11:37 23.05.2020

Պարետի որոշման համաձայն` ՀՀ սահմանային անցման բոլոր կետերում երկիր մուտք գործող բոլոր ուղևորներն Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից ստանում են անհատական պաշտպանության միջոցներ` նոր դիմակներ և ձեռնոցներ։ Տեսչական մարմնի մասնագիտական թիմերը դիմավորում են երկիր մուտք գործող յուրաքանչյուր անձի` ջերմաչափելով և կասկածելի ախտանշանների արտաքին զննում իրականացնելով։ Ներկայում ՀՀ ժամանող ամեն ոք ստանում է ինքնամեկուսացման ծանուցագիր […]

̰
Էս ծառը, ցոգոլն իսկական ա, չէ՞, իմ այցի կապակցությամբ չի սարքվել. վարչապետը՝ գյուղացիներին

11:33 23.05.2020

Արարատի մարզի Վերին Դվինում գյուղացիները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմեցին մտահոգությամբ, որ այս տարի բերք չկա: Վարչապետը կանգ առավ մի ծիրանենու մոտ, ցույց տվեց ծառի առատ բերքը, նշեց. «Ասում եք՝ բերք չկա, եկել ենք ծառի տակ, ծառը թափում ա: Գյուղացու ու ձկնորսի պատմությունն ա, ձկնորսը միշտ չափազանցնում ա»: Վարչապետը հետաքրքրվեց՝ ի՞նչ օբյեկտիվ գործոններ կան, որ […]

̰
Նիկոլ Փաշինյանը Վերին Դվինում է

11:18 23.05.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Արարատի մարզում է, ծանոթանում է գյուղատնտեսական աշխատանքներին: «Վերին Դվին. ծանոթանում եմ հակակարկտային համակարգի աշխատանքին»,- վարչապետը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է այցը։ Տեսնելով հավաքված բազմությանը՝ վարչապետը հարց ուղղեց՝ ինչո՞ւ են այդքան հավաքվել, իմացե՞լ են, որ ինքը գալու է: «Տո չէ, մենք միշտ էլ տենց ենք»,- պատասխանեցին վարչապետին: Հարցին՝ «կարելի՞ է այդքան […]

̰
Վերանորոգվել է Մ7-Մեծ Պարնի-Ծաղկաբեր ճանապարհահատվածը

11:10 23.05.2020

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից նշելով. «Լոռու մարզի Մ7-Մեծ Պարնի-Ծաղկաբեր 6.85 կմ երկարությամբ ճանապարհահատվածն է, որի վերանորոգմանը մեծպարնեցիները սպասում էին ավելի քան 30 տարի: Վերականգնվել է Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակներում: Առաջիկայում կհանձնվի շահագործման»:

̰
Մահացած պացիենտները եղել են 54, 74 և 86 տարեկան

11:01 23.05.2020

Մայիսի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 6302 դեպք, որոնցից 2936-ն` առողջացած, 77-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3257 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 49080 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 374 նոր դեպք և 62 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել […]

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 374, մահվան՝ 3 դեպք

10:57 23.05.2020

ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 6302 դեպք, որոնցից 2936-ն` առողջացած, 77-ը` մահվան ելքով, երեկվա համեմատ՝ 3-ով ավելի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3257 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 49080 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 374 նոր դեպք […]

̰
Գրանցման, հաշվառման և քննական կենտրոնները հատուկ ռեժիմով կաշխատեն նաև հանգստյան օրերին

10:51 23.05.2020

Ճանապարհային ոստիկանության գրանցման, հաշվառման և քննական կենտրոնները ևս վերսկսել են աշխատանքը: Գրանցման, հաշվառման և քննական հյուսիսային կենտրոնում քաղաքացիների ու վարորդների ակտիվ հոսք եղել է շաբաթվա սկզբին Արտակարգ դրության պայմաններում երկամսյա աշխատանքային դադարի պատճառով կիսատ գործարքներ են կուտակվել։ Գրանցման, հաշվառման քննական կենտրոն մտնելիս անվտանգության կանոններին ենթարկվելը պարտադիր է։ Գործարքի տեսակն ու անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը ճշտելուց բացի, […]

̰
Մեղրիի սահմանային անցակետի ծանրաբեռնվածությունը որոշ չափով կթեթևացվի

10:33 23.05.2020

ՊԵԿ-ից տեղեկացնում են, որ Մեղրիի սահմանային անցակետի ծանրաբեռնվածությունը որոշ չափով թեթևացնելու նպատակով որոշում է կայացվել, որ Հայաստանում գրանցված բեռնատարներով Իրանից ներմուծվող ապրանքների համար Մեղրիի մաքսային կետ բաժնում ժամանակավորապես կլրացվեն տարանցիկ հայտարարագրեր։ Այդ ապրանքները կուղարկվեն ՀՀ այլ մաքսային մարմիններ և տերմինալներ, որտեղ և կիրականացվեն վերջնական մաքսային ձևակերպումներն ու բացթողումը։

̰
Հայաստանում 2020 թվականի ապրիլին 12-ամսյա գնաճը կազմել է 0.9%

10:25 23.05.2020

ՀՀ կառավարությունից հայտնում են, որ Հայաստանում 2020 թվականի ապրիլին 12-ամսյա գնաճը կազմել է 0.9%։ Ներկայացվել է պատկերը նաև տարածաշրջանում։ Ադրբեջանում 12-ամսյա գնաճը կազմել է 3, Ռուսաստանում՝ 3․1%։ Ղազախստանում այդ ցուցանիշը կազմել է 6․8, Վրաստանում՝ 6․9, Թուրքիայում՝ 10․9%։

̰
Վարչապետն Արարատի մարզում ծանոթանում է գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին

10:12 23.05.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում է։ «Այցելել եմ Արարատի մարզ։ Կլինեմ մի քանի համայքներում՝ ծանոթանալու գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին։ Ազատավան համայնք՝ ինտենսիվ այգիներ»,-ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետը։

̰
Կառուցենք Հայաստանը նորովի․ Փաշինյան

09:33 23.05.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Կառուցենք Հայաստանը նորովի»։

̰
Նոր Նորքի 4-րդ զանգվածում էլեկտրամատակարարումը 6 ժամով կդադարեցվի

08:09 23.05.2020

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 23-ին կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11։00-17։00 Նոր Նորքի 4-րդ զանգ.՝ Գյուլիքևխյան փ. 7 շենքը, Մաշտոցի պող. 50, 50ա շենքերը, Կորյունի փ. 23, 23/37 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Սվաճյան փ. 12 շենքը, Սվաճյան 26 շենքը և հարակից ոչ […]

̰
Արսեն Թորոսյանը հրապարակել է կորոնավիրուսից մահվան վիճակագրությունը՝ 1 մլն բնակչի հաշվով

23:24 22.05.2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Կորոնավիրուսային հիվանդությունից մահերը 1 մլն բնակչի հաշվով առ 22.05.2020թ. Բելգիա` 795 Իսպանիա`612 Իտալիա` 539 Մեծ Բրիտանիա` 536 Ֆրանսիա` 432 Շվեդիա` 389 Նիդեռլանդներ` 338 Իռլանդիա` 329 ԱՄՆ` 294 . . . Համաշխարհային միջին` 43 . . . Հայաստան` 24 Աղբյուրը` https://www.worldometers.info/coronavirus/#countries»։ https://www.facebook.com/ATorosyanOfficial/posts/1232129756973287?__xts__[0]=68.ARCIu8PtyJ-KtKLQ0R-qyVMLeQT3fbEwY4RB0nxE9pc8gNpkMgpuOyPJbd7H5gGCZcEeEECZMt4UYyGUSyvyA07WgEEJFmbb4DJNNxvf9kPE20t8_at1kBtLEsfo85Lo6xoHLrMOmFugdmwXCKN3GaVDiJ2-J_b7oDWHdGTTyNwMwHXlosGDcyoLnGCc9et3UfzvC9IWVf4V1ZQk6Gk1dgimC6xeH93SAh-KM63bGTNNX68NtahkoRw1KyqXtOnEjMmNOPjQRYpqNppws4qmSub7kXFoh1tEzk2aKL_t9O03r_fq2uNfmWwWTS05HA7kTzDYfHG4AV9bJAef-2XmMQ&__tn__=-R

̰
Սայաթ-Նովա փողոցում քամուց տապալված ծառը ջարդուփշուր է արել կայանված մեքենան

23:08 22.05.2020

Քիչ առաջ ուժեղ քամին մայրաքաղաքի Սայաթ-Նովա փողոցում ծառ է տապալել, որն էլ ընկել է կայանած մեքենայի վրա և լրջորեն վնասել այն։ Դեպքի վայրից լուսանկարներ և տեսանյութեր է տրամադրել SHANTNEWS-ի թղթակիցը։  

̰
ԱՄԷ-ն 13 տոննա մարդասիրական օգնություն է տրամադրել ՀՀ 10 մարզերի կարիքավոր ընտանիքներին

22:38 22.05.2020

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանատան աշխատակիցներին: Դեսպանատան աշխատակիցները նշեցին, որ ՀՀ 10 մարզերի կարիքավոր ընտանիքների համար սննդի փաթեթներ տրամադրելու դեսպանության ծրագրի շրջանակում նախատեսվել է 70 փաթեթ տրամադրել Վայոց ձորի մարզի կարիքավոր ընտանիքների: Արարատ Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց հյուրերին բարեգործական ծրագրում նաև Վայոց ձորի մարզն ընդգրկելու և մարզի […]

̰
Գյումրիում կանաչապատման աշխատանքները կարժենան 6 մլն դրամ

22:28 22.05.2020

2020 թվականին 10 մլն ծառ տնկելու կառավարության ծրագիրն իրագործելու համար առանձնացվել է 6000 հա տարածք: Դրանք անտառային շերտերն ավելացնելու նպատակով են և նախատեսված չեն բնակավայրերի տարածքների համար։ Քաղաքները կանաչապատման ծրագրեր սկսել են համայնքային բյուջեների ֆինանսավորմամբ: Գյումրիում այս տարի նախատեսված է տնկել 2000 ծառ, 5000 վարդի թուփ և 80 հազար այլ տեսակի ծաղիկներ: Կանաչապատման ծավալներն ավելացել […]

̰
Ոստիկանությունը փաստաբան Տիգրան Աթանեսյանի բնակարանի վրա հարձակման վերաբերյալ ահազանգ է ստացել

22:10 22.05.2020

ՀՀ ոստիկանությունը ահազանգ է ստացել մայիսի 21-ին փաստաբան Տիգրան Աթանեսյանի բնակարանի վրա հարձակման վերաբերյալ։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Ահարոնյանը։ «Մենք պարոն Աթանեսյանից ահազանգ ենք ստացել։ Այժմ քննություն է կատարվում»,- նշեց Ահարոնյանը։

̰
Ընդդեմ կորոնավիրուսի․ USAID-ը Հայաստանին կտրամադրի լրացուցիչ 1.2 միլիոն դոլար

22:08 22.05.2020

ԱՄՆ ՄԶԳ Աջակցություն Հայաստանին նախաձեռնությունն ուրախ է Հայաստանին տրամադրել $1.2 միլիոն լրացուցիչ ֆինանսական օժանդակություն՝ COVID-19 համավարակի տնտեսական հետևանքներին արձագանքելու համար։ Ակնկալվում է, որ հետկորոնավիրուսային աշխարհում տնտեսական մարտահրավերներն անխուսափելի կլինեն: Խոցելի ընտանիքները և համայնքներն ամենից շատ կզգան այդ տնտեսական հետևանքների ազդեցությունը: «Այդ պատճառով մենք միտված ենք նրանց օգնության ձեռք մեկնել՝ փոքր, համայնքահեն դրամաշնորհների միջոցով»,-ասված է հայտարարության մեջ։ […]

̰
BACK_TO_TOP