11:27 22.05.2020
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են՝ չորս անձանց կողմից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան 28մլն ՀՀ դրամ առերևույթ հափշտակություն կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ: Նախաքննությամբ պարզվել է, որ չորս անձինք, հանդիսանալով […]
11:25 22.05.2020
ՀՀ ազգային ժողովում 2019 թվականի հաղորդումը ներկայացնելիս ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է, որ մարդու իրավունքներն ունեն համընդհանուր բնույթ և Արցախում ապրող հայերի՝ երեխաների, կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները պետք է լինեն պաշտպանված՝ անկախ՝ տարածքի քաղաքական կարգավիճակից կամ քաղաքական որևէ այլ գործոնից: Ինչպես հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից, սա հանրահայտ գաղափար է, որ բխում է […]
11:17 22.05.2020
Երկու տարի՝ առանց Ազնավուրի: Երկու տարի առաջ՝ 2018թ. հոկտեմբերին, կանգ առավ մեծ շանսոնիեի սիրտը: Նա իր մահով անգամ միավորեց հայ ու ֆրանսիացի ժողովրդին՝ վերստին ապացուցելով իր մեջ հայկականի ու ֆրանսիականի անբաժանելիությունը: Ազնավուրը ծնվել է 1924 թվականին՝ Փարիզի Սեն Ժերմեն դե Պրե թաղամասում: Նրա ծննդյան անունը Շահնուր Վաղինակ Ազնավուրեան է: Ծնողներն գաղթականներ են եղել. հայրը՝ Միշա […]
11:09 22.05.2020
Մայիսի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 5928 դեպք, որոնցից 2874-ն` առողջացած, 74-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2952 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 47654 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 322 նոր դեպք և 293 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել […]
11:03 22.05.2020
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի մամուլի քարտուղար Արմինե Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում նշել է. «Հարգելի գործընկերներ, Ուրախ եմ տեղեկացնել, որ նախարար Սուրեն Պապիկյանը երեկ կորոնավիրուսի երկրորդ թեստն է հանձնել, որի արդյունքները ևս բացասական են: Բացասական են նաև նախարարության մյուս աշխատակիցների թեստերը, որոնք շփում էին ունեցել վարակակիրների հետ և այդ պատճառով գտնվում էին ինքնամեկուսացման […]
10:54 22.05.2020
ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 5928 դեպք, որոնցից 2874-ն` առողջացած, 74-ը` մահվան ելքով, երեկվա համեմատ՝ 4-ով ավելի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2952 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 47654 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 322 նոր դեպք […]
08:35 22.05.2020
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 22-ին կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11։00-14։00 Խորենացի փ. 48-70 (զույգ); 76-108 (զույգ) սեփական տները, Խորենացի փ. 72 շենքի 2-րդ և 3-րդ մուտքերը, Նար-Դոսի փ. 27–37 (կենտ) սեփական տները, 11։00-17։00 Մաշտոցի պող. 50, 50ա շենքերը, Կորյունի փ. 23, 23/37 […]
08:23 22.05.2020
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «ԱԺ-ում հանդիպել եմ ռեստորանային ոլորտի ներկայացուցիչների հետ, ովքեր կառավարության շենքի դիմաց իրենց բողոքի ակցիան էին իրականացնում` համավարակի ստեղծած հայտնի պատճառներով պայմանավորված և չեն կարողանում գործունեություն ծավալել։ Երկկողմ քննարկման արդյունքում՝ լսելով առկա խնդիրները և անդրադառնալով ռեստորանային ոլորտին փոխկապակցված բոլոր ծառայությունների շղթային՝ կփորձենք […]
08:20 22.05.2020
ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանն իր ֆեյսբուքյան էջում ահազանգում է․ «Գյումրի. Մեծահարուստ Աղաբաբովների երկհարկանի տան վերին հարկը այսպիսի տեսք ունի և քայքայվում է անձրևներից ու քամուց… Հատակին տակավին պահպանված է ցարական ժամանակաշրջանի սալարկը…»։
23:56 21.05.2020
Հանրապետության տարածքում՝ Մայիսի 21-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 22-ին հյուսիսային շրջաններում, 23-25-ը շրջանների զգալի մասում՝ կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը մայիսի 21-ի ցերեկը, 22-ին կբարձրանա 3-5 աստիճանով։ Երևան […]
23:53 21.05.2020
Այսօր՝ մայիսի 21-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 21: 00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 54-րդ կմ հատվածում՝ Երանոս գյուղի վարչական տարածքում, ճակատ-ճակատի բախվել են ГАЗ 24 մակնիշի 13 LL 696 համարանիշի և ВАЗ 2107 մակնիշի 340 DF 499 համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու […]
23:00 21.05.2020
ԵՊԲՀ-ն արձագանքել է ուսանողների կողմից բարձրաձայնված ուսումնական վարձերի վճարումների վերաբերյալ հարցերին․ «Արձագանքելով վերջին օրերին սոցիալական կայքերում ուսանողների կողմից բարձրաձայնված ուսումնական վարձերի վճարումների վերաբերյալ հարցերին` հայտնում ենք հետևյալը․ Համաձայն ՀՀ կառավարության 2020թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշման հավելվածի 6-րդ մասի 21-րդ կետի, բարձրագույն կրթական հաստատություններն անցել են կրթության առցանց ձևաչափի, ինչը տվյալ ժամանակահատվածում կրթության կազմակերպման միակ […]
22:17 21.05.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Շուշիում ներկա են գտնվել Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությանը: Այն տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հատուկ նիստում: https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/3039364919465611/ Արարողությանը ներկա են եղել նաև Արցախի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Բակո Սահակյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև սրբազանը, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, Հայաստանի և […]
21:48 21.05.2020
ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իմ որոշմամբ՝ մայիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, կհրավիրվի ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ: Սույն որոշման պատճառը վերջին օրերին լայն արձագանք ստացած իրադարձություններն են, մասնավորապես, Բարձրագույն որակավորման կոմիտեի […]
21:45 21.05.2020
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 22-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Սևան քաղաքի Կոմիտասի և Բաբաջանյան փողոցների, Նալբանդյան 40ա, 44, 55, 57, 61, 63, 65 համարների, Էներգետիկների 1, 2, 3 համարների, Նաիրյան 168-187 համարների, Խաղաղության 1-16 համարների, Սևանցու 7-21, 23, 24 համարների, Գործարանային 1, 2, […]
21:42 21.05.2020
Պարետ Տիգրան Ավինյանը այսօր՝ մայիսի 21-ին, նոր որոշում է ստորագրել՝ փոփոխություններ կատարով մարտի 18-ի որոշման մեջ․ «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16 N 298-Ն որոշմամբ՝ 1. Սահմանել, որ՝ 1.1 Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում ինքնամեկուսացման պահանջ է սահմանվում արտերկրից ՀՀ ժամանող անձանց), ինչպես նաև COVID-19 վարակակիր անձի հետ համատեղ ապրող անձանց կամ նրա հետ […]
21:18 21.05.2020
Հաշվի առնելով կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ժամանակավորապես դադարեցնում է քաղաքացիների ընդունելությունները։ Այս մասին հայտարարություն է տարածել ԲԸՏՄ-ի ֆեյսբուքյան էջը: «Խնդրում ենք Տեսչական մարմին ներկայացվող բոլոր գրությունները, դիմումները, բողոքներն ու առաջարկություններն ուղարկել էլեկտրոնային տարբերակով պաշտոնական էլ. փոստի հասցեին՝ [email protected], էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի www.e-request.am միջոցով։ Ցանկացած հարցով կարող եք աշխատանքային օրերին՝ […]
21:09 21.05.2020
Ապրիլի 15-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Տիգրան Մեծի պողոտայում անհայտ անձը վարկ ձևակերպելու հարցում օգնելու պատրվակով իրենից վերցրել է 150.000 դրամ, սակայն խաբեությամբ և իր վստահությունը չարաշահելու եղանակով տիրացել է գումարին և դիմել փախուստի: Ապրիլի 17-ին ոստիկանություն զանգած քաղաքացուհին հայտնել էր, որ ոմն Գուրգեն վարկ ձևակերպելու պատրվակով խաբեությամբ իրենից վերցրել է գումար և […]
20:43 21.05.2020
Այսօր` ժամը 18:10 -ին, Շիրակի մարզի ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին , որ հրդեհ է բռնկվել Աբովյան 69 տանը։ Դեպքի վայր է մեկնել Գյումրիի թիվ 48 ՀՓՋ-ի երկու մարտական հաշվարկ։ Կրակը բռնկվել է տան ձեղնահարկից ու ընդգրկել ամբողջ կտուրը։ Պահանջվել է ևս մեկ մարտական հաշվարկի օգնություն։ Տան տանիքն այրվել է ամբողջությամբ, իսկ […]
20:26 21.05.2020
ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնից 2019 թ. հոկտեմբերի 8-ին ստացվել էր հաղորդագրություն, որ օպերատիվ տեղեկատվությունն իրացնելիս Վանաձորի Նարեկացու փողոցից, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով, բերման է ենթարկվել ՃՈ ճանապարհապարեկային ծառայության 2-րդ սպայական գումարտակի տեսուչը: Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նոյեմբերի 13-ին ստացվել է ոստիկանության ծառայողի նկատմամբ նշանակված դատատոքսիկաքիմիական […]
20:23 21.05.2020
Պարետատան որոշմամբ Հայաստանում սահմանվել են դիմակ կրելու խիստ պահանջներ։ Սակայն SHANTNEWS-ի նկարահանումները ցույց են տալիս, որ ոչ բոլորն են ճիշտ կրում դիմակները։ Դրանց օգտագործման ձևի, արդյունավետության և նպատակահարմարության մասին զրուցում ենք «Շանթ» հեռուստաընկերության «Բուժինֆո» հաղորդման հեղինակ, բժիշկ Վահե Տեր-Մինասյանի հետ։
19:58 21.05.2020
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Ռուբեն Հայրապետյանի, նրա որդու և վերջինիս ընկերների կողմից՝ Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ առերևույթ կատարված ինքնիրավչության, նրան ազատությունից ապօրինի զրկելու դեպքի մի շարք հանգամանքներ: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2015թ. […]
19:52 21.05.2020
Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտոնի ստանձնման նպատակով մայիսի 21-ին Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնում տեղի է ունեցել ԱՀ Ազգային ժողովի հատուկ նիստը, որը վարում էին ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը և ԱԺ նախագահի տեղակալ՝ Գագիկ Բաղունցը: Հատուկ նիստին զինվորական քայլերգի հնչյունների ներքո դահլիճ են բերվել Արցախի Հանրապետության պետական դրոշը, Սահմանադրության մայր օրինակը և 17-րդ դարի Ավետարանը: Այնուհետև, օրենքով սահմանված կարգով, նախագահ Արայիկ Հարությունյանը երդում է տվել ժողովրդին, նշելով՝ «Ստանձնելով Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը` երդվում եմ. անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները` հարգել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել Հանրապետության ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը` ի փառս Արցախի Հանրապետության և ի բարօրություն Արցախի ժողովրդի»: Երդմնակալության արարողությունից հետո հնչել է Արցախի Հանրապետության պետական օրհներգը, որին հաջորդել է Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի օրհնանքի խոսքը՝ ԱՀ նորընտիր նախագահին: Շնորհակալություն հայտնելով նիստի մասնակիցներին՝ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես է եկել ելույթով, որտեղ մատնանշել է 28 տարիների ընթացքում Արցախի Հանրապետության նվաճումներն ու ձեռքբերումները՝ խորհրդանշական համարելով հաղթական մայիս ամսին և հատկապես Շուշի քաղաքում նախագահի պաշտոնը ստանձնելու հնարավորությունը: «Ես այլևս ոչ թե զուտ կուսակցության, այլ՝ առաջնահերթորեն պետության նախագահ եմ… Դա նշանակում է, որ ես ազատ Արցախի յուրաքանչյուր քաղաքացու նախագահն եմ, համայն հայության արժանապատվությունն ու հպարտությունը մարմնավորող Արցախի նախագահն եմ, մեր համազգային մեծ ու անհավանական երազանքների կյանքի կոչման գլխավոր երաշխավորներից մեկն եմ… Հետևաբար, ես պատրաստ ու պարտավոր եմ ստանձնել պատասխանատվություն բոլորի համար, պատասխանատվություն Արցախի […]
19:45 21.05.2020
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Արայիկ Հարությունյանի հետ՝ շնորհավորելով նրան Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ: Նախագահ Սարգսյանն իր բարեմաղթանքներն է հղել և հետագա հաջողություններ մաղթել Արայիկ Հարությունյանին՝ վստահություն հայտնելով, որ նորընտիր նախագահն իր ողջ ուժն ու եռանդը, փորձն ու գիտելիքները կշարունակի ծառայեցնել Արցախի զարգացման, հզորացման, ժողովրդի անվտանգության ու բարեկեցության ապահովման […]
18:56 21.05.2020
2020 թ. մարտի 24-ին «Վանաձոր» բժշկական կենտրոնից ստացվել էր հաղորդում, որ հրազենային վնասվածքներով բուժօգնության են դիմել երկու տղամարդ: Ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը՝ ժամը 19։30-ի սահմաններում, Վանաձորի Ներսիսյան փողոցում ծագած վիճաբանության ժամանակ տարբեր անձինք տարբեր հրազեններից, այդ թվում՝ վիրավորներից մեկի անվամբ հաշվառված «Սայգա» տեսակի երկու […]
18:45 21.05.2020
ԱՄՆ կառավարությունը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով, լրացուցիչ 1 միլիոն դոլար կհատկացնի Հայաստանին՝ պայքարելու COVID-19 համավարակի դեմ։ Այս աջակցությունը նախորդի հետ միասին կուղղվի հետևյալ խնդիրների լուծմանը․ Պատրաստել լաբորատոր համակարգերը Ակտիվացնել դեպքերի հայտնաբերումը և իրադարձությունների վրա հիմնված հսկողությունը Աջակցել տեխնիկական մասնագետներին` բարելավելու արձագանքման և պատրաստվածության մակարդակը Խթանել ռիսկերի հաղորդակցումը: Մինչ օրս ԱՄՆ ՄԶԳ-ն Հայաստանին տրամադրել է […]
18:38 21.05.2020
ՀՀ Շիրակի մարզի դատախազության հանձնարարությամբ նախապատրաստված նյութերի հիման վրա պետական և համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի վարձակալության տրամադրման և այդ գույքի վարձակալների կողմից հեռահաղորդակցության օպերատորներին ենթավարձակալության տրամադրման գործընթացում կատարված չարաշահումների դեպքերով հարուցվել և ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվում է 12 քրեական գործ: Դրանք վերաբերում են, մասնավորապես մարզի Զարիշատ, Ամասիա, Ջրաձոր, Ողջի, Բավրա, […]
18:20 21.05.2020
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասներորդ միջոցառումն ավարտվել է: Դիմումների ներկայացման վերջնաժամկետը մայիսի 20-ն էր: Միջոցառման շրջանակում կոմիտեի կողմից ուսումնասիրվել են միջոցառման պայմաններին բավարարող սուբյեկտների տվյալները, որոնց արդյունքում ծրագրի պոտենցիալ շահառու կարող էին հանդիսանալ 6161 սուբյեկտ: 2020թ. մայիսի 21-ի դրությամբ աջակցություն ստանալու դիմում են ներկայացրել շահառու համարված սուբյեկտների շուրջ 87.4 […]
18:19 21.05.2020
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։40-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Միկոյան փողոցում աշխատանքներ կատարելիս աղբատար ավտոմեքենայի դետալի տակ է մնացել աշխատակցի գլուխը և այն կտրվել է մարմնից։ Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հովհաննես Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի […]