TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+27.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Վանաձորի երկու բնակչի սպանության գործով մեղադրանք է առաջադրվել 4 անձի

13:54 18.05.2020

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են 2020թ. փետրվարի 9-ին Վանաձոր քաղաքի Համբարձումյան փողոցում նույն քաղաքի երկու բնակչի սպանության դեպքի մի շարք հանգամանքներ, շարժառիթը: Մեղադրանք է առաջադրվել 4 անձի: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2020թ. փետրվարի 9-ին Վանաձոր քաղաքի Համբարձումյան փողոցում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, ապօրինի ձեռք բերված հրազենով կյանքից […]

̰
Քննարկվել է Հայաստանում 2021-2023 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագիծը

13:52 18.05.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Հայաստանում 2021-2023 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի (ՄԺԾԾ) նախագիծը: Մանրամասն անդրադարձ է կատարվել նախագծի մշակման հիմքում դրված հիմնական մակրոտնտեսական կանխատեսվող ցուցանիշներին և հարկաբյուջետային շրջանակին: Նշվել է, որ նախագծում դիտարկվել են տարբեր սցենարներ՝ պայմանավորված ճգնաժամային պայմաններով և հնարավոր զարգացումներով: Վարչապետ Փաշինյանը հանձնարարել է […]

̰
Հասարակական տրանսպորտում որքանո՞վ են պահպանվում պարետատան կանոնները

13:49 18.05.2020

Մայիսի 18-ից սկսել է գործել հասարակական տրանսպորտը: SHANTNEWS-ի նկարահանող խումբը շրջել է մայրաքաղաքում՝ փորձելով ճշտել, թե որքանով են հասարակական տրանսպորտում պահպանվում պարետատան սահմանված կանոնները: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Դպրոցի ընդունելությունն արդեն կատարվում է

13:43 18.05.2020

ՀՀ կառավարությունից տեղեկացնում են, որ դպրոցի ընդունելությունն արդեն կատարվում է առցանց` առաջին դասարանցիների հայտագրման համար նախատեսված www.stugum.emis.am կայքում։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Կոտայքի մարզում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 74 նոր դեպք

13:30 18.05.2020

Կոտայքի մարզի ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ  վերջին երկու օրերին Կոտայքի մարզում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 74 նոր դեպք: «Մայիսի 18-ի ժամը 11:00-ի դրությամբ Կոտայքի մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության 498 հաստատված դեպքեր, որից առողջացել են 204 քաղաքացիներ, արձանագրված մահերի թիվը 10 է: Առո՛ղջ եղեք»,- ասված է գրառման մեջ:

̰
Սևան քաղաքի 20-ամյա բնակիչը կալանավորվել է Գեղամավան գյուղի 22-ամյա երիտասարդի առողջությանը ծանր վնաս պատճառելու համար

13:17 18.05.2020

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում՝ Գեղամավան գյուղի 22-ամյա երիտասարդի առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով կալանավորվել է Սևան քաղաքի 20-ամյա բնակիչը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2020 թվականի մայիսի 13-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Սևան քաղաքի 20-ամյա բնակիչը վիճաբանել է Գեղամավան գյուղի բնակիչների՝ հայր և որդիների հետ՝ ճանապարհը […]

̰
Էս վերջերս նամակ եմ ստացել, որով հրավիրում էին նիստի, նամակը ստացել եմ նիստի հաջորդ օրը. փոփոխություններ «Փաստաբանության մասին» օրենքում

13:10 18.05.2020

Այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը երկարաձգել է ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված օրենսդրության բարեփոխման շուրջ քննարկումների նպատակով ստեղծված աշխատանքային խմբի գործունեության ժամկետը մինչև 2020 թվականին դեկտեմբերի 31-ը: Հանձնաժողովում քննարկվել է նաև «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը, որով առաջարկվում է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին հնարավորություն տալ իրենց ազգային տոները նշելու նպատակով ոչ ավելի, […]

̰
Նիկոլա Ազնավուրը ՀՀ կառավարությանն է դիմել «Զվարթնոց»-ն ի պատիվ Շառլ Ազնավուրի անվանակոչելու առաջարկությամբ

13:04 18.05.2020

Հանրային խորհրդից տեղեկացնում են, որ «Զվարթնոց» օդանավակայանը Շառլ Ազնավուրի անվամբ անվանակոչելու առաջարկությամբ ՀՀ կառավարությանն է դիմել «Ազնավուր» հիմնադրամը և հայազգի մեծանուն գործչի որդին՝ Նիկոլա Ազնավուրը։ «Հիմնադրամը տեղեկացրել է, որ նախաձեռնության հեղինակը Շառլ Ազնավուրի երկրպագուներն են։ Այդ խնդրի կապակցությամբ դիրքորոշում հայտնելու համար ՀՀ կառավարությունը դիմել է նաև ՀՀ Հանրային խորհրդին։ Ի նկատի ունենալով արտակարգ դրության պայմաններում […]

̰
Երևան-Գյումրի ճանապարհին վրաերթի ենթարկված երիտասարդը մահացել է

12:58 18.05.2020

Մայիսի 16-ին, ժամը 00.50-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 29-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «ԲՄՎ X 5» մակնիշի ավտոմեքենայի, այնուհետև վրաերթի ենթարկել 29-ամյա Սերյոժա Մկրտչյանին, որը հիվանդանոցում մահացել է: Կատարվում է քննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` […]

̰
Վրաստանում գտնվող ՀՀ քաղաքացիները կարող են Հայաստան ժամանել Սադախլոյի անցակետով

12:49 18.05.2020

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, նշված է. «Այսօրվանից՝ մայիսի 18-ից, չեղարկվել է Մառնեուլիի շրջանում արդեն երկու ամիս գործող խիստ կարանտինային ռեժիմը և հանվել է մուտքի ու ելքի արգելքը։ Վրաստանում գտնվող և Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիներն այսուհետև կարող են անխոչընդոտ մեկնել Հայաստան՝ Սադախլոյի անցակետով, 10։00-18։00 ընկած ժամանակահատվածում։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ դեռևս […]

̰
Քաղաքապետարանը 150 միավոր շարժակազմ է դուրս բերել երթուղի

12:34 18.05.2020

Քաղաքապետարանը 150 միավոր շարժակազմ է դուրս բերել երթուղի: Շարժակազմեր են դուրս բերել  նաև մասնավոր ուղևորափոխադրողները: Այդ մասին ասուլիսի ժամանակ հայտնեց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը: Նրա խոսքով՝ այս ամսին, որպես կանոն, ուղևորափոխադրումը նվազում է 30 տոկոսով, և առաջիկա օրերին կհասկանան, թե ինչ ուղևորահոսք է, ըստ այդմ՝ կլինեն փոփոխություններ:

̰
Պաշտպանի աջակցությամբ բեռնատարների վարորդները հատել են իրանահայկական պետական սահմանը

12:29 18.05.2020

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին քաղաքացիներն ահազանգ են ներկայացրել և խնդրել Պաշտպանի աջակցությունը բեռնատարներով Իրանից Հայաստան պետական սահմանը հատելու հարցում։ Ըստ ահազանգի՝ մի շարք բեռնատարներ վարորդներով գտնվում են Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում՝ Հայաստանի Հանրապետության սահմանագծի մոտ և 3-4 օր է չեն կարողանում մուտք գործել ՀՀ տարածք, քանի որ 300-ից ավելի բեռնատար մեքենաների հերթեր են գոյացել: […]

̰
Դիմակների ու ձեռնոցների համար փակ աղբամաններ չեն տեղադրվել. Երևանի փոխքաղաքապետ

12:28 18.05.2020

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, որ քաղաքում հատուկ փակ աղբամաններ չկան տեղադրված՝ դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված, բայց կոչ է անում քաղաքացիներին նմանատիպ պարագաները տոպրակի մեջ դնել, փակել, ապա նետել աղբամանը: Մանրամասները՝ տեսանյութում:  

̰
Քննարկվեց ազգային փոքրամասնություններին ազգային տոները նշելու նպատակով 4 օր չվճարվող արձակուրդ ստանալու մասին նախագիծը

12:22 18.05.2020

Այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվելու է ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված օրենսդրության բարեփոխման շուրջ քննարկումների նպատակով ստեղծված աշխատանքային խմբի գործունեության ժամկետը մինչև 2020 թվականին դեկտեմբերի 31-ը երկարաձգելու հարցը: Մինչ դրան անդրադառնալը հանձնաժողովում քննարկվել է պատգամավոր Ռուստամ Բաքոյանի ներկայացրած «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը, որով առաջարկվում է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին հնարավորություն […]

̰
«Արևիք» ազգային պարկում նկարված ընձառյուծը Տավուշի ընձառյուծը չէ. WWF Armenia

12:17 18.05.2020

Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Նկատելով, որ տարբեր լրատվամիջոցներում լուրեր են պտտվում, թե օրեր առաջ «Արևիք» ազգային պարկում նկարված ընձառյուծը նույն Տավուշի մարզի ընձառյուծն է, ցանկանում ենք տեղեկացնել, որ դրանք տարբեր կենդանիներ են։ «Արևիք» ազգային պարկում նկարված ընձառյուծը մեզ բոլորիս հայտնի Արեգն է, որի անունը դրել ենք դեռ անցյալ տարի՝ Facebook-յան […]

̰
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները բողոքարկում են Աննա Դանիբեկյանի որոշումը

12:06 18.05.2020

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը ստացել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը` Ռ․ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու վերաբերյալ։ Որոշումը բաղկացած է 92 էջից։ Այս մասին տեղեկանում ենք «ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմ – ՄԵԴԻԱ ԿԵՆՏՐՈՆ» ֆեյսբուքյան էջից: Պաշտպանական կողմը համաձայն չէ որոշման հիմքերի հետ և ներկայումս վերաքննիչ բողոքներ […]

̰
100-ից ավել ծանր և ծայրահեղ ծանր դեպք, 1.3% մահացություն․ Արսեն Թորոսյան

11:54 18.05.2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին․ «351 նոր դեպք կիրակի օրվա ընթացքում: 4.823 ընդհանուր դեպք: 2.718 ակտիվ դեպք: 100-ից ավել ծանր և ծայրահեղ ծանր դեպք: 61 մահ: 1.3% մահացություն»:

̰
Արման Բաբաջանյանը կրկին անդրադարձել է վեթինգի թեմային, կրկին անպատասխանատու եզրահանգումներ է կատարել․ Ռուստամ Բադասյան

11:36 18.05.2020

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն արձագանքել է ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հայտարարությանը․ «ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը կրկին անդրադարձել է վեթինգի թեմային, կրկին անպատասխանատու եզրահանգումներ է կատարել, որի վերաբերյալ ևս մեկ անգամ պարզաբանում եմ. ✅Թե՛ դատական օրենսգրքի փոփոխություններով, թե՛ սահմանադրական փոփոխություններով դատական համակարգում արմատական փոփոխություններ ենթադրող օրակարգը պաշտոնապես բերվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից, մասնավորապես, դեռևս ամռան […]

̰
Հայաստանում կհիմնվի ավտոբուսների արտադրություն. սպասվում է հայ-կորեական համատեղ ներդրումային ծրագիր

11:32 18.05.2020

Հայաստանում կհիմնվի Եվրասիական տնտեսական միության շուկայի սպառման համար նախատեսված ավտոբուսների արտադրություն՝ կորեական «Յանգսան» (Youngsan) ընկերության և Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի համատեղ ծրագրի շրջանակում: Ներդրումային նոր ծրագրի արժեքը գնահատվում է 4.4 մլն դոլար: «Արմենպրես»-ն այս թեմայով խոսել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի գլխավոր տնօրեն Դավիթ Փափազյանի հետ: «Հիմնվելու է ավտոբուսների հավաքման կենտրոն: Ավտոբուսները նախատեսված են լինելու Եվրասիական տնտեսական միության […]

̰
Հորդորում և խնդրում եմ առավելագույն զգուշավորությամբ կազմակերպել նախադպրոցական կրթության գործընթացը․ Կոտայքի մարզպետ

11:32 18.05.2020

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, կոտայքցիներ, ?Ինչպես արդեն հայտնի է, ՀՀ Պարետի ցուցումով, այսօրվանից գործում են նախադպրոցական հաստատությունները, նախակրթարանները: ➡️Անցնող մի քանի օրերի ընթացքում մեր մարզի համայնքներում ակտիվ նախապատրաստվել են` մանկապարտեզ հաճախող փոքրիկներին հավուր պատշաճի և սահմանված նորմերին համապատասխան ընդունելու նպատակով: ➡️Նշեմ, որ մեր աշխատակազմի և մի շարք գերատեսչությունների […]

̰
Անցած շաբաթ գրանցվել է 293 դեպք, որից 117-ն՝ արտակարգ

11:20 18.05.2020

Մայիսի 11-17-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 293 դեպք, որից 117-ը՝ արտակարգ, այդ թվում՝ հրդեհի 30, փլուզման 5, քարաթափման 2, ուժեղ կարկուտի 1 դեպք, 54 ճանապարհատրանսպորտային պատահար, ինքնասպանության 11 փորձ, ինչպես նաև 111 կենցաղային կանչ. տուժել է 94 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է մեկ քաղաքացի: Արձանագրվել է թունավորման 9 […]

̰
Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Նորվեգիայի թագավորին՝ երկրի ազգային տոնի առթիվ

11:10 18.05.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Նորվեգիայի թագավոր Հարալդ Հինգերորդին երկրի ազգային տոնի՝ Սահմանադրության օրվա առթիվ: Նախագահ Սարգսյանն իր բարեմաղթանքներն է հղել թագավոր Հարալդ Հինգերորդին և Նորվեգիայի բարեկամ ժողովրդին՝ նշելով, որ Հայաստանի և Նորվեգիայի միջև հաստատված փոխադարձ հարգանքի վրա հիմնված բարեկամական հարաբերությունները նպաստում են փոխգործակցության հետագա զարգացմանն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով։

̰
Թանգարանների միջազգային օրվա ծրագրերը՝ առցանց հարթակում

11:08 18.05.2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մայիսի 18-ին հրավիրում է բոլորին միասին տոնելու Թանգարանների միջազգային օրը, որն այս տարի, ելնելով համավարակի պատճառով երկրում ստեղծված իրավիճակից, առաջին անգամ պետք է նշենք անսովոր պայմաններում: Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) առաջարկով միջազգային հանրությունը 1978 թվականից մայիսի 18-ը նշում է որպես Թանգարանների միջազգային օր՝ նպատակ ունենալով համախմբելու թանգարաններին, կարևորելու […]

̰
Վարորդները հրահանգ ունեն՝ կանոններին չհետևող ուղևորների առկայության դեպքում ընդհատել մեքենայի ընթացքը․ Մարության

11:00 18.05.2020

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է կատարել․ «Հարգելի համաքաղաքացիներ, Այսօրվանից Երևանի հանրային տրանսպորտը վերսկսում է աշխատանքը հատուկ ռեժիմով: Տեղյակ եք, որ ՀՀ պարետի որոշմամբ, տրանսպորտի աշխատանքի համար գործելու են հատուկ կանոններ՝ նվազեցնելու վարակի ռիսկը: ❗Մասնավորապես, տրանսպորտային միջոցում ՊԱՐՏԱԴԻՐ պետք է գտնվել դիմակով: Արգելվում է նաև վերգետնյա տրանսպորտում կանգնած ուղևորներ տեղափոխելը՝ բացառությամբ […]

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 351 նոր դեպք

10:55 18.05.2020

ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 4823 դեպք, որոնցից 2019-ն` առողջացած, 61-ը` մահվան ելքով, երեկվա համեմատ՝ 1-ով ավելի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2718 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 41850 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 351 նոր […]

̰
Արայիկ Հարությունյանի շնորհավորական ուղերձը՝ Թանգարանների միջազգային օրվա առթիվ

10:45 18.05.2020

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ա. Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել Թանգարանների միջազգային օրվա առթիվ․ «Թանգարանների հարգելի՛ աշխատակիցներ, Միջազգային հանրությունը 1978 թվականից մայիսի 18-ը նշում է որպես Թանգարանների միջազգային օր` Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) առաջարկով: Թանգարանային հարուստ ժառանգություն ունեցող մեր երկիրն արդեն 4 տասնամյակ է, ինչ դարձել է այս նախաձեռնության ակտիվ մասնակից և ջատագով: Թանգարանները մեր մշակույթի, […]

̰
Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ ծննդյան տարեդարձի առթիվ

10:34 18.05.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ ծննդյան տարեդարձի առթիվ։ Նախագահ Սարգսյանը ջերմ բարեմաղթանքներ է հղել Ղազախստանի նախագահին՝ վստահություն հայտնելով, որ Հայաստանի և Ղազախստանի միջև ավանդական բարեկամական հարաբերություններն ու փոխըմբռնումը հետագայում ևս նպաստելու է բոլոր ուղղություններով փոխգործակցության խորացմանն՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների։

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և Արագածոտնի մարզում

08:19 18.05.2020

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 18-ին կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11։00-17։00 Այգեձորի փ. 72 շենքը, Բաղրամյան 2-րդ նրբ․ 10 շենքը, Չարենցի փ. 10 շենքը, Թոթովենցի փ. 6 շենքը, Ն․Ստեփանյան 7 շենքը, Բակունցի 1-ին նրբ․3 շենքը, Արցախի փ. 10Դ շենքրը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, […]

̰
Մետրոպոլիտենը վերսկսում է աշխատանքը

08:10 18.05.2020

«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն վերաբացվելու է մայիսի 18-ին և աշխատելու է իր գրաֆիկի համաձայն ՝ ժամը 07։00-ից մինչ 23։00-ն։ Ախտահանված են մետրոպոլիտենի բոլոր կայարաններն ու գնացքները։ Մուտքը՝ դիմակով։

̰
Մինչև տարեվերջ Երևանում 100 հետիոտնային անցում կլուսավորվի

23:10 17.05.2020

Մինչև այս տարվա վերջ քաղաքապետարանը 100 հետիոտնային անցում կլուսավորի։ Խոսքը հիմնականում չկարգավորվող անցումների մասին է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հովսեփ Կուբատյանը։ «Անցումների լուսատուները կվառվեն ավելի երկար և երեք անգամ ավելի ուժեղ։ Հիշեցնեմ, որ արդեն տեղադրվել է շուրջ 30 լուսաֆոր՝ հետիոտնային կանչի ռեժիմով»,- գրել […]

̰
BACK_TO_TOP