16:36 18.05.2020
Ազգային ժողովի Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը այսօր հրավիրած նիստում լսել ու հարցեր է ուղղել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ Արշակ Կարապետյանին: Նա 2019 թվականի հոկտեմբերին մեկ անգամ արդեն պատասխանել էր հանձնաժողովի անդամների հարցերին, սա նրա երկրորդ ցուցմունքն է: ՀՀ վարչապետի խորհրդականի պաշտոնը այսօր զբաղեցնող Արշակ Կարապետյանը նիստից հետո լրագրողների […]
16:33 18.05.2020
Դադարեցված գործառույթների վերսկսման կապակցությամբ՝ մայիսի 18-ից Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական տարածքային բոլոր ստորաբաժանումների կողմից ամբողջ ծավալով վերսկսվել է ծառայությունների մատուցումը: Քաղաքացիների մեծ թվով դիմումների կուտակումների պատճառով ստորաբաժանումները կաշխատեն նաև մայիսի 23-ին և 24-ին (շաբաթ և կիրակի օրերին) սովորական աշխատանքային ռեժիմով՝ ժամը 9.00-18.00, քաղաքացիների մուտքը՝ ժամը 09.00-17.00, զննության կայանում՝ ժամը 9.30-16.30: «Առողջության անվտանգության նկատառումներից ելնելով՝ քաղաքացիներին կոչ […]
16:20 18.05.2020
ՀՀ ոստիկանությունը կոչ է անում հստակ հետևել ՀՀ պարետի որոշումներին, պահպանել կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելմանն ուղղված անվտանգության կանոնները․ դրանք խախտելու դեպքում կկիրառվեն օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ։ «Անհրաժեշտ է պահպանել սոցիալական հեռավորություն, հանրային բաց տարածքներում գտնվելու ընթացքում ունենալ բժշկական դիմակներ և դրանք կրել պարետի որոշումով սահմանված դեպքերում։ Հասարակական տրանսպորտում վարորդները, ինչպես նաև բոլոր ուղևորները, պարտավոր են […]
16:13 18.05.2020
Դեսպանությունը ՀՀ քաղաքացիների վեցերորդ խմբին ճանապարհեց Հայաստան: Այս մասին տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը։ Մայիսի 18-ին Վրաստանում ՀՀ դեսպանությունը կազմակերպեց Վրաստանում գտնվող և Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների վեցերորդ խմբի մեկնումը Հայաստան։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ մայիսի 18-ից չեղարկվել է Մառնեուլի շրջանում գործող խիստ կարանտինային ռեժիմը և հանվել է մուտքի ու ելքի արգելքը։ Վրաստանում գտնվող և […]
16:06 18.05.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ կորոնավիրուսային հիվանդության դեպքերի աճին զուգահեռ, մեծանում է նաև դավադրության տեսություններին հավատացողների թիվը։ «Այս փաստն անհանգստացնում է մեզ՝ այն տեսանկյունից, որ մարդիկ կարող են կորցնել իրենց զգոնությունը հիվանդության նկատմամբ։ Իսկ դա նշանակում է, որ առաջիկայում այս ամենը կարող է նպաստել ավելի շատ դեպքեր […]
16:03 18.05.2020
Հայաստանում COVID-19-ի նոր՝ վտանգավոր օջախներից մեկում՝ Երևանի «Նորքի տուն-ինտերնատում» վարակվածների թվում են թե՛ այնտեղ բնակվող տարեցները, և թե՛ հաստատության աշխատակիցները: Թեստավորվել է 70 քաղաքացի։Այս պահի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 45 դեպք։ Նրանցից 28-ն աշխատակիցներ են, որոնք մեկուսացվել են հյուրանոցներում, քանի որ չունեն սիմպտոմներ։ Վարակվածներից 17-ը տարեցներ են, որոնցից 3-ն այժմ մեկուսացված են ինտերնատի տարածքում։ Մնացած […]
16:00 18.05.2020
Պարետատան որոշմամբ՝ այսօրվանից վերսկսվել է հանրային տրանսպորտի աշխատանքը: Միկրոավտոբուսներն ու ավտոբուսներն աշխատում են անվտանգության որոշակի կանոններ պահպանելու պահանջով: Սա վերաբերում է և՛ վարորդներին, և՛ ուղևորներին: Վարորդները դիմակներով ու ձեռնոցներով են, ինչը պահանջվում է նաև ուղևորներից: Վարորդները նաև վերահսկելու են, որ տրանսպորտային միջոց առանց պաշտպանիչ միջոցների ուղևորներ չբարձրանան: Ավտոբուսներն ու միկրոավտոբուսները օրական երկու անգամ ախտահանվելու են: […]
15:54 18.05.2020
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, այսօր տեղի է ունեցել Դավիթ Սանասարյանի, Սամվել Ադյանի, Գևորգ Խաչատրյանի և Տարոն Ավետիսյանի գործով դատական հերթական նիստը: Նիստի ընթացքում դատարանը շարունակել է հետազոտել գործի նյութերը: Նյութերը հետազոտելու ընթացքում հայտնի է դարձել, որ գործով ամբաստանյալ, ՊՎԾ լիազորությունները ժամանակավորապես կասեցված պետ Դավիթ Սանասարյանի դեմ գլխավոր […]
15:50 18.05.2020
Մայիսի 18-ին՝ ժամը 10։37-ին, կորած քաղաքացու որոնողական աշխատանքները շարունակելու նպատակով «9-րդ ալիք» լողափ է մեկնել մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք։ Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին՝ ժամը 10:10-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևանի թերակղզու մոտակայքում հայտնաբերվել է կորած քաղաքացու ավտոմեքենան և հագուստը. […]
15:44 18.05.2020
Մայիսի 16-ին՝ ժամը 23։00-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհին՝ Այնթապ գյուղի հատվածում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին, այնուհետև դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել գազատար խողովակին. 47-ամյա վարորդ Միսակ Մարգարյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Կատարվում է քննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ […]
15:34 18.05.2020
Ռուսական մի շարք ինտերնետային կայքերում հրապարակումները, թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պապը Հայրենական մեծ պատերազմում կռվել է Կարմիր բանակի դեմ, սուտ են և հետապնդում են քաղաքական նպատակներ։ Վարչապետի խոսնակի խոսքերը մեջբերել է ՏԱՍՍ գործակալությունը: «Հայրենիքի ազատության համար պայքարած վետերանի հիշատակը զրպարտող նման կեղծ տեղեկությունների տարածումը, հատկապես Մեծ հաղթանակի տարեդարձի տարում, սրբապղծություն է»,- ընդգծել է Մանե […]
15:30 18.05.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ՀՀ վարչապետի 2018 թ. հուլիսի 11-ի N 935-Ա և 2019 թ. մայիսի 3-ի N 484-Ա որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին: «Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով՝ 1. Ուժը կորցրած ճանաչել՝ 1) Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հուլիսի 11-ի «Անկախության տոնին նվիրված միջոցառումների […]
15:30 18.05.2020
Մայիսի 18-ից, ՀՀ պարետի որոշմամբ, գործում է հանրային տրանսպորտը, և դրանցից օգտվողների համար սահմանված են որոշակի պարտադիր պայմաններ, այդ թվում՝ դիմակ ու ձեռնոցներ կրելը: SHANTNEWS.am-ի թղթակիցը շրջել է քաղաքում` հասկանալու համար, թե որքանով են քաղաքացիներն ու տրանսպորտի վարորդները պահպանում այդ կանոնները: Մեր թղթակիցը արձանագրել է, որ փողոցներում քիչ է թեˊ տրանսպորտի, թեˊ դրանից օգտվողների թիվը: […]
15:15 18.05.2020
Ինչպես են պահպանում հասարակական տրանսպորտի հետ կապված կանոնները Գավառում: Տեղի մեր թղթակիցները ֆիքսել են, որ վաղ առավոտից հասարակական տրանսպորտում տեղադրել են ձեռքերն ախտահանող միջոցները, ավտոբուսների ու երթուղային տաքսիների վրա փակցրել դիմակ ու ձեռնոց կրելու պարտադիր պահանջի մասին իրազեկող թերթիկներ: Մանրամասները՝ տեսանյութում։
15:15 18.05.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանին արձակուրդ տրամադրելու մասին: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝ 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանին տրամադրել 2019-2020 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2020 թվականի […]
15:12 18.05.2020
Ինչպես են պահպանվում հասարակական տրանսպորտի հետ կապված կանոնները Գյումրիում: Տեղում աշխատող մեր թղթակիցների դիտարկմամբ՝ կանոնները պահպանող քաղաքացիների թիվը մեծ է, սակայն կան նաև մարդիկ, որոնք անտեսել են դիմակ ու ձեռնոց կրելու պահանջը: Մանրամասները՝ տեսանյութում:
15:07 18.05.2020
Ազգային ժողովում մեկնարկել է Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի հերթական նիստը: Այսօր հանձնաժողով է հրավիրված ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ Արշակ Կարապետյանը: Նա 2019 թվականի հոկտեմբերին մեկ անգամ արդեն պատասխանել է հանձնաժողովի անդամների հարցերին, սա նրա երկրորդ ցուցմունքն է: Կարապետյանն այս պահին զբաղեցնում է ՀՀ վարչապետի խորհրդականի պաշտոնը:
15:02 18.05.2020
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով հաստատվել է 2020 թ. «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Աստղագիտություն», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Պատմություն», «Ինֆորմատիկա» առարկաների հանրապետական օլիմպիադայի եզրափակիչ փուլերում հաղթած դպրոցականների անվանացանկը: Համաձայն նախարարի 2019 թվականի սեպտեմբերի 3-ի N 605-Ա/2 հրամանով հաստատված «Հանրակրթական ուսուցում իրականացնող ուսումնական հաստատությունների սովորողներին անվանական կրթաթոշակի տրամադրման կարգի»` առարկայական օլիմպիադայի հաղթողները կրթաթոշակ կստանան ամսական հետևյալ չափերով` ✅առաջին կարգի դիպլոմակիրներ՝ […]
15:00 18.05.2020
Վարորդների վերահսկման մասին հնչող հարցերին ի պատասխան՝ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը Կառավարության մամուլի սրահում հրավիրված ասուլիսում հայտարարեց. «Այդ 800 ԳԱԶել-ների, 300 ավտոբուսների շրջանակներում այդ մարդկային ռեսուրսը չկա ամբողջովին վերահսկելու: Այդ իսկ պատճառով կխնդրեի մեր քաղաքացիներին, որ ուշադիր լինեն կողքիններին, և եթե ինչ-որ բան սխալ է անում, կարող են հորդորել, ասել, թե ինչպես պետք է դիմակը […]
14:46 18.05.2020
Մանկապարտեզների երկարօրյա խմբերի բացման հարցն այժմ քննարկվում է: Այդ մասին տեղեկացրեց Տիգրան Վիրաբյանը: Նաև նշեց, որ Երևանի կենդանաբանական այգին այսօրվանից բաց է, քննարկվում է նաև գրադարանների և մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների վերաբացումը, բայց անհատական մոտեցմամբ: Նրա խոսքերով՝ մասսայական պարապմունքներին վերադառնալու մասին դեռ վաղ է խոսելը: Մանրամասները՝ տեսանյութում:
14:41 18.05.2020
ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ վերապրոֆիլավորված բուժհաստատություններում կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և հսկողության ուղղությամբ իրականացվող աշխատանքների կազմակերպման համար անհրաժեշտ են՝ ✅ բժիշկներ՝ թերապևտիկ ոլորտի, ✅ օրդինատորներ՝ ավարտական կուրսերի ✅ բուժքույրեր ✅ կրտսեր բուժաշխատողներ (մայրապետ) ✅ կամավորներ՝ մեկուսարաններում բժիշկներին օգնելու համար: Հետաքրքրված անձանց խնդրում ենք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով` 091 19 08 75, 060 80 80 03 ներքին 1502 կամ 1504, […]
14:25 18.05.2020
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 15-18-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 125 դեպք, որից 13-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության` 28, մարմնական վնասվածք հասցնելու` 26, ծեծի՝ 11, խարդախության՝ 10, թմրամիջոցի հայտնաբերման՝ 6, ապօրինի ծառահատման՝ 4, սպանության սպառնալիքի, պետական-հասարակական ունեցվածքի գողության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3-ական, գույքը դիտավորությամբ վնասելու, յուրացման […]
14:21 18.05.2020
Նախիջևանում մեծ զորավարժանքներ են սկսվել: Ի՞նչ նպատակ է հետապնդում Ադրբեջանը Հայաստանի սահմանների մոտ զորքեր կուտակելով։ Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։ Մանրամասները՝ տեսանյութում։
14:09 18.05.2020
Կառավարության մամուլի կենտրոնում ասուլիսին ներկա փոխքաղաքապետերն ու Երևանի քաղաքապետի խոսնակն առանց դիմակի էին: Հարցին, թե ինչու են փակ տարածքում առանց դիմակի, նշեցին, որ դիմակով խոսելն անհարմար է, բայց դիմակն իրենց հետ է, և ասուլիսից հետո անմիջապես այն կրելու են: Դիմակ կրելու կոչ նրանք անում են արդեն 2 ամիս: Մանրամասները՝ տեսանյութում։
13:58 18.05.2020
Մանկապարտեզներում նոր ընդունելությունները դադարեցված են, և դեռ հայտնի չէ, թե երբ կվերսկսվեն: Այս մասին ասուլիսի ժամանակ նշեց Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը: Նա նաև վստահեցրեց, որ երբ ունենան համապատասխան որոշում՝ վերսկսելու մանկապարտեզների նոր ընդունելությունը, կտեղեկացնեն հասարակությանը: Մանրամասները՝ տեսանյութում։
13:54 18.05.2020
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են 2020թ. փետրվարի 9-ին Վանաձոր քաղաքի Համբարձումյան փողոցում նույն քաղաքի երկու բնակչի սպանության դեպքի մի շարք հանգամանքներ, շարժառիթը: Մեղադրանք է առաջադրվել 4 անձի: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2020թ. փետրվարի 9-ին Վանաձոր քաղաքի Համբարձումյան փողոցում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, ապօրինի ձեռք բերված հրազենով կյանքից […]
13:52 18.05.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Հայաստանում 2021-2023 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի (ՄԺԾԾ) նախագիծը: Մանրամասն անդրադարձ է կատարվել նախագծի մշակման հիմքում դրված հիմնական մակրոտնտեսական կանխատեսվող ցուցանիշներին և հարկաբյուջետային շրջանակին: Նշվել է, որ նախագծում դիտարկվել են տարբեր սցենարներ՝ պայմանավորված ճգնաժամային պայմաններով և հնարավոր զարգացումներով: Վարչապետ Փաշինյանը հանձնարարել է […]
13:49 18.05.2020
Մայիսի 18-ից սկսել է գործել հասարակական տրանսպորտը: SHANTNEWS-ի նկարահանող խումբը շրջել է մայրաքաղաքում՝ փորձելով ճշտել, թե որքանով են հասարակական տրանսպորտում պահպանվում պարետատան սահմանված կանոնները: Մանրամասները՝ տեսանյութում:
13:43 18.05.2020
ՀՀ կառավարությունից տեղեկացնում են, որ դպրոցի ընդունելությունն արդեն կատարվում է առցանց` առաջին դասարանցիների հայտագրման համար նախատեսված www.stugum.emis.am կայքում։ Մանրամասները՝ տեսանյութում։
13:30 18.05.2020
Կոտայքի մարզի ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ վերջին երկու օրերին Կոտայքի մարզում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 74 նոր դեպք: «Մայիսի 18-ի ժամը 11:00-ի դրությամբ Կոտայքի մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության 498 հաստատված դեպքեր, որից առողջացել են 204 քաղաքացիներ, արձանագրված մահերի թիվը 10 է: Առո՛ղջ եղեք»,- ասված է գրառման մեջ: