TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+32.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Աջակցություն կտրամադրվի մարզային բնակավայրերում հիպոտեկային վարկով բնակարան ձեռք բերող քաղաքացիներին

12:54 19.05.2020

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը  տեղեկացնում է, որ երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության առաջին ծրագրի շրջանակներում միանվագ դրամական աջակցություն կտրամադրվի մարզային բնակավայրերում հիպոտեքային վարկով բնակարան ձեռք բերող քաղաքացիներին: Պետական աջակցությունը կուղղվի բնակարանի կանխավճարի ֆինանսավորմանը «Աջակցության համար կարող են դիմել այն քաղաքացիները, ովքեր ունեն երկու և ավելի անչափահաս երեխաներ, իսկ բնակելի անշարժ գույքը […]

̰
Քաղաքացին աշխատանք չունի, ասում ենք՝ դիմակ դիր, որ շրջես. Գևորգ Պետրոսյան

12:52 19.05.2020

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցի քննարկման ժամանակ նշեց՝ տպավորություն է, թե իրենք դեմ են առաջարկվող փոփոխություններին: «Եթե մի բան արվում է ժողովրդի հոգսը թեթևացնելու համար, մենք երբեք դեմ չենք եղել և չենք էլ լինելու: Բայց դիմակները ոչ միայն  գործատուների վրա պիտի չդրվեն, այլև քաղաքացիների: Սոցիալական պետություն […]

̰
Եթե շարունակենք անլուրջ վերաբերվել, ցանկացած քննարկում անօգուտ է. Տաթևիկ Հայրապետյան

12:48 19.05.2020

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթևիկ Հայրապետյանը ԱԺ ամբիոնից դիմեց այն քաղաքացիներին, ովքեր դժգոհում են դիմակ կրելիս եղած անհարմարություններից: «Ես ինքս շատ դժվարություն եմ ունենում դիմակ կրելով՝ գլխացավ է առաջացնում, դժվար է շնչել, բայց այս համաշխարհային անհարմարության իրավիճակը կարող ենք հաղթահարել միասին և բարձր գիտակցությամբ: Երեկ հետևում էի՝ արդյո՞ք երթուղայիններում հետևում են սահմանված կանոններին: Ուրախությամբ […]

̰
Պետությունն իր քայլը արել է, դիմակների ներկրումը մաքսատուրքից ազատված է. Սիսակ Գաբրիելյան

12:40 19.05.2020

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանը, խորհրդարանում դիմելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանին, նշեց. «Բոլորդ խոսեցիք դիմակներից, ասում եք՝ պետությունն ինչ է անում: Դուք պետք է իմանաք, որ դիմակների ներկրումը մաքսատուրքից ազատված է: Դա բերեց դիմակների գնի 200-250 դրամի միջակայքում, այսինքն՝ պետությունն իր քայլը արել է: Ես Ձեզ մարտահրավեր եմ նետում, ընդմիջմանը գնում […]

̰
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց սահմանափակումները խախտողների համար համաչափ տուգանք կիրառելու նախագիծը

12:39 19.05.2020

ՀՀ խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը։ Կողմ քվեարկեց 92 պատգամավոր, դեմ քվեարկողներ չկային, մեկ պատգամավոր ձեռնպահ էր: Կառավարությունն առաջարկում է սահմանափակումները խախտողների համար համաչափ տուգանք կիրառել: Գործող օրենքով տուգանքը կազմում է նվազագույն աշխատավարձի 100-250-ապատիկը, ինչն անհամաչափ է։ Առաջարկվում է հետևյալ սահմանաչափը՝ բաց տարածքներում դիմակ չունենալու դեպքում քաղաքացին կտուգանվի […]

̰
Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլինի դիմակի վիճակը, եթե այն լվանան. Նաիրա Զոհրաբյան

12:36 19.05.2020

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը սահմանափակումները խախտողների համար համաչափ տուգանք սահմանելու հարցը քննարկելիս նշեց. «Ես այսօր ԱԺ եկել եմ մի քանի դեղատներում շրջայց կատարելով. դիմակների արժեքը 230-ից 260 դրամ է, ձեռնոցները՝ 60-100 դրամ: Պետք չէ ողջ պատասխանատվությունը գցել քաղաքացու վրա: Ես վստահ եմ, որ աղքատությունը մեզ մոտ շատ ավելին է, բայց գոնե սոցիալական […]

̰
Եթե մարդիկ ճաշելիս դիմակ չեն կրում, դա տրամաբանական է և ողջամիտ. փոխնախարարը՝ պատգամավորին

12:32 19.05.2020

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Աբրահամյանը խորհրդարանում հիշեցրեց՝ ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը խորհրդարանում հստակ շեշտել է՝ ինքնաշեն դիմակները ևս որպես դիմակ են ընդունվում: Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանն արձագանքեց. «Վերահաստատում եմ, որ դիմակի պահանջը վերաբերում է դիմակի՝ անձանց մոտ գտնվելուն, ոչ թե կրելուն: Պատասխանատվություն կիրառող մարմինը ոստիկանությունն է: Կարևոր է՝ քաղաքացին անձը հաստատող փաստաթուղթ ունի՞, […]

̰
ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է անպարտաճանաչ պարտատերերի անունները հրապարակելու ԿԲ իրավունքը չեղարկելու նախագիծը

12:31 19.05.2020

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար քննարկվել է անպարտաճանաչ պարտատերերի անունները հրապարակելու Կենտրոնական բանկի իրավասությունը ուժը կորցրած ճանաչելու մասին օրենքի նախագիծը: Այդ դրույթի ընդունման նպատակն է եղել անպարտաճանաչ պարտատերերի անունները հրապարակելու միջոցով հակազդել նրանց վարքագծին՝ նպաստելով ֆինանսական համակարգում վարկերի վերադարձելիությանը և ապահովել ֆինանսական կայունությունը՝ այլ, ավելի արդյունավետ մեխանիզմների բացակայության […]

̰
Ի՞նչ կանոններ պետք է պահպանել հանրային տրանսպորտից օգտվելիս

12:27 19.05.2020

ՀՀ կառավարության ֆոյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակվել, որի միջոցով մանրամասնում են, թե ինչ կանոններ պետք է պահպանել հանրային տրանսպորտից օգտվելիս։ Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Կոտայքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք

12:20 19.05.2020

Կոտայքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: «Մայիսի 19-ի ժամը 11:00-ի դրությամբ Կոտայքի մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության 500 հաստատված դեպքեր, որից առողջացել են 213 քաղաքացիներ, արձանագրված մահերի թիվը 10 է: Առո՛ղջ եղեք»,- գրել է մարզպետը:

̰
100 հազարը քիչ գումար չի սարից իջած հովվի կամ հասարակ գյուղացու համար. Սասուն Միքայելյան

12:08 19.05.2020

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանը խորհրդարանի այսօրվա նիստի ժամանակ դիմեց ՀՀ արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանին՝ նշելով, որ պետք է դիմակ կրելու կարգի մասին ժողովրդին իրազեկել: «Ի՞նչ միջոցներ եք ձեռնարկում ժողովրդին իրազեկելու համար, տուգանքները ժողովրդի չիմացությունից են գալիս: Այն, որ մարդկանց արդեն տուգանել եք, որ էլի տեղյակ չեն եղել, կխնդրեի՝ այդ հարցը բարձրացվեր, որոշում […]

̰
Առաջարկվում է ավանդի փոխհատուցման ավելացում. քննարկում ԱԺ-ում

11:59 19.05.2020

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը, որի հեղինակն ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանն է: Նախագծով պատգամավորն առաջարկում է ավելացնել փոխհատուցման ենթակա ավանդների սահմանաչափերը: Գործող օրենքով՝ բանկի սնանկացման դեպքում փոխհատուցման է ենթակա մինչև 10 մլն դրամային ավանդը և մինչև […]

̰
Հանրային բաց տարածքներում դիմակ չունենալու դեպքում քաղաքացին կտուգանվի 10000 դրամով. կառավարության առաջարկը

11:57 19.05.2020

Կառավարության նախաձեռնությամբ այսօր հրավիրված ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է մեկ հարց՝ «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցը: Կառավարությունն առաջարկում է սահմանափակումները խախտողների համար համաչափ տուգանք կիրառել: Գործող օրենքով տուգանքը կազմում է նվազագույն աշխատավարձի 100-250-ապատիկը, ինչն անհամաչափ է։ Առաջարկվում է հետևյալ սահմանաչափը՝ բաց տարածքներում դիմակ չունենալու դեպքում քաղաքացին կտուգանվի 10000 դրամով, իսկ փակ տարածքներում պատասխանատվությունը […]

̰
Եթե մարդ գտնի կտոր, դրանից դիմակ կարի, դա համարվելո՞ւ է դիմակ. հարց՝ փոխնախարարին

11:54 19.05.2020

Խորհրդարանում այսօր «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը» քննարկելիս պատգամավորները նշում էին՝ խնդիր կա որոշումները հասցնել հասարակությանը, քանի որ դավադրաբանական տեսությունները, որ տարածվում են Հայաստանում, շատ վտանգավոր են: ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը, դիմելով արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանին, հարց ուղղեց՝ կապ ունի՞ դիմակի գինը մարդկանց եկամուտների հետ: «Դուք պետք է կառավարության համապատասխան […]

̰
Ոչ բոլորն են հոմանիշները լավ հասկանում. Նաիրա Զոհրաբյան

11:42 19.05.2020

ԱԺ արտահերթ նիստում այսօր «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը» ներկայացնելիս ՀՀ արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը տեղեկացրեց՝ սահմանվում է բաց տարածքներում դիմակների առկայության պարտադիրություն, իսկ փակ տարածքներում՝ դիմակ կրելու պատասխանատվություն։ Տնտեսական գործունեության առանձին տեսակների սահմանափակումները խախտողների համար տնտեսվարողների համար սահմանվում է պատասխանատվություն՝ 100-300 հազար դրամի չափով: ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը […]

̰
Բենզինի յուրացում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում. հարուցվել է քրգործ

11:34 19.05.2020

ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ ՀՀ վարչապետի աշխատակազմից ստացված փաստաթղթերի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում պետության կարիքների համար 2019թ. ընթացքում տրանսպորային վառելիքի ձեռքբերման գործընթացը: Ուսումնասիրության ամբողջականության ապահովման համար համապատասխան փաստաթղթեր են պահանջվել և ստացվել նաև ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից: Փաստաթղթերի […]

̰
Մահացած պացիենտները եղել են 56, 59 և 74 տարեկան․ ԱՆ

11:26 19.05.2020

Մայիսի 19-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 5041 դեպք, որոնցից 2164-ն` առողջացած, 64-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2788 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 43041 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 218 նոր դեպք և 145 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել […]

̰
ԱԺ-ն քննարկում է սահմանափակումները խախտողների համար համաչափ տուգանք սահմանելու հարցը

11:22 19.05.2020

ԱԺ-ն կառավարության նախաձեռնությամբ արտահերթ նիստ է անցկացնում։ Օրակարգում մեկ հարց է՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։ Այն ներկայացրել է արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը: Նախագիծն առաջարկվում է ընդունել հատուկ ընթացակարգով։ «ՀՀ-ում նոր կորոնավիրուսով վարակված անձանց թվի ավելացումն անհրաժեշտություն է առաջացնում իրականացնել համապատասխան կանխարգելիչ աշխատանքներ, որոշ մասն ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումներն են, որոնց համաձայն՝ […]

̰
Լուսաղբյուրում հրդեհից մահացածները հարս ու սկեսուր էին․ 92-ամյա տատիկն օգնություն է խնդրել, բայց հնարավոր չի եղել տնակին մոտենալ

11:09 19.05.2020

Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի Լուսաղբյուր գյուղում գիշերը բռնկված հրդեհից մահացած 2 բնակիչները եղել են հարս ու սկեսուր։ Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց Լուսաղբյուր համայնքի վարչական ղեկավար Մելս Մանուկյանը։ «Տատիկը 92 տարեկան էր, բնիկ լուսաղբյուրցի էր, ապրում էր իր 57-ամյա հարսի հետ, տղան ու թոռնիկներն ընտանիքներով գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում։ Բնակվում էին երկրաշարժից հետո գյուղում […]

̰
Այսօր Սոչի-Երևան չվերթ կիրականացվի․ Քաղավիացիայի կոմիտե

11:02 19.05.2020

Քաղավիացիայի կոմիտեից տեղեկացնում են․ «Հարգելի քաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ ս. թ. մայիսի 19-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տեղափոխելու նպատակով կիրականացվի Սոչի-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում 19:25): Պարետի ցուցումով ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր, այսինքն՝ ուղևորների կողմից նախապես տրված հասցեներ։ Ուստի խնդրում ենք ժամանող ուղևորների հարազատներին անհարմարություններից զերծ մնալու նպատակով չգալ […]

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 218 նոր դեպք, 3 մահ

11:00 19.05.2020

ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 19-ի, ժամը 11:00-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 5041 դեպք, որոնցից 2164-ն` առողջացած, 64-ը` մահվան ելքով, երեկվա համեմատ՝ 3-ով ավելի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2788 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 43041 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 218 նոր դեպք […]

̰
Դվին, Մխչյան ջրանցքներն ամբողջովին մաքրվել, ազատվել են աղբից ու բնահողից

10:31 19.05.2020

Ջրային կոմիտեից հայտնում են, որ «Արտաշատ» ՋՕ ընկերությունը 2020թ-ի մարտ-ապրիլ ամիսներին՝ ոռոգման շրջանին ընդառաջ իրականացրել է մեծ ծավալով գարնան նախապատրաստական աշխատանքներ: Այդ թվում՝ 1. ոռոգման ցանցի մեքենամեխանիզմով մաքրման աշխատանքներ՝ 1018կմ 2. ոռոգման ցանցի ձեռքով մաքրման աշխատանքներ՝ 228կմ 3. ոռոգման ցանցի նորոգման աշխատանքներ՝ 40կմ 4. ՀՏԿ-ների/հիդրոտեխնիկական կառուցվածքներ/ և ջրաչափական դիտակետերի նորոգման աշխատանքներ՝ 140հտ 5. խորքային պոմպերի […]

̰
Կողոպուտի դեպքի առթիվ քննվող քրեական գործով բացահայտվել է սուտ մատնության դեպք

10:20 19.05.2020

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում` կողոպուտի դեպքի առթիվ քննվող քրեական գործով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ Գյումրի քաղաքի բնակչուհին նախազգուշացված լինելով սուտ մատնության համար նախատեսված պատասխանատվության մասին, առերևույթ կատարել է սուտ մատնություն և հայտնել իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ այն մասին, որ իբր 2020թ. ապրիլի 8-ին՝ ժամը 08:15-ից 08:30-ի սահմաններում, աշխատանքի գնալիս, երկու դիմակավորված անձ […]

̰
Երևանի հաշվառման-քննական բաժնի մուտքն այսօր

10:18 19.05.2020

ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով․ «ՄՌՈՒ-ի մոտ արշալույսները խաղաղ են) Երևանի հաշվառման-քննական բաժնի մուտքն այսօր»: https://www.facebook.com/edgar.janoyan/posts/3248425085218689

̰
Տիգրան Ավինյանը մասնակցել է Համաշխարհային տնտեսական ֆորումի հանդիպմանը

09:46 19.05.2020

Մայիսի 18-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է Համաշխարհային տնտեսական ֆորումի Եվրոպայի և Եվրասիայի տարածաշրջանային խմբի օնլայն հանդիպմանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական ճգնաժամի հաղթահարմանն ուղղված կառավարությունների և բիզնեսների ռազմավարությունները, գլոբալ և տարածաշրջանային արժեշղթաներում առկա մարտահրավերները և հնարավոր լուծումները: Իր խոսքում փոխվարչապետը նշել է, որ բոլոր երկրները դիմագրավում են հանրային առողջության ճգնաժամի և կորոնավիրուսը […]

̰
Հրդեհ Լուսաղբյուր գյուղում․ կա 2 զոհ

09:26 19.05.2020

Մայիսի 19-ին` ժամը 00։44-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղի 4-րդ փողոցի թիվ 12 տանը հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:15-ին, մարվել՝ 06:08-ին: Ամբողջությամբ այրվել են տունը (մոտ 240 քմ), մոտակայքում կայանած «ՎԱԶ-21099» […]

̰
Երևանի որոշ հասցեներում ջրամատակարարումը 7 ժամով կդադարեցվի

08:19 19.05.2020

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. մայիսի 20-ին՝ ժամը 11.00-18.00-ն, դադարեցվում է Երևան քաղաքի Գրիգոր Լուսավորիչ, Բրյուսով, Լազո, Կաշեգործների փողոցների, Արշակունյաց պողոտայի 1-36 համարների՝ նրբանցքներով, Արգիշտի փողոցի 7/3 և Ագաթանգեղոս փողոցի 1-7 համարների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և Արագածոտնի մարզում

08:10 19.05.2020

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 19-ին կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11։00-17։00 Մարգարյան 2-րդ նրբ. 4 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Արշակունյաց պող. 48/3, Ավետիսյան 37 հասցեները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Սվաճյան փ. 62 շենքը և հարակից բնակիչ-բաժանորդները, Նոր-Նորքի 2-րդ զանգ.՝ Թոթովենց փ. 11/1 […]

̰
Գյումրու մանկապարտեզներն ախտահանվում են․ աշխատանքը կվերսկսվի մայիսի 20-ից, իսկ սնունդը երեխաները կբերեն տնից

23:55 18.05.2020

Պարետի որոշմամբ՝ մանկապարտեզներն ու նախակրթարանները ևս վերսկսում են իրենց աշխատանքը։ Գյումրու 24 մանկապարտեզները  պատրաստ կլինեն երեխաներին ընդունել մայիսի 20-ից։ Մանկապարտեզների տնօրեններն ունեն հանձնարարական՝ ընդունել միայն աշխատող ծնողների երեխաներին։ Այսօրվանից Գյումրու բոլոր նախադպրոցական հաստատություններում նախապատրաստական աշխատանքներ էին տանում, ախտահանվում էին մուտքերն ու բակերը, խմբասենյակները, սանհանգույցներն ու խաղալիքները։ Երկու ամիս կարանտինային ռեժիմում մնալուց հետո  քաղաքի բոլոր մանկապարտեզներն […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:37 18.05.2020

Հանրապետության տարածքում՝ Մայիսի 18-ի ցերեկը, 19-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-ին հյուսիսային շրջաններում, 23-ին շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև քամու ուժգնացում` 19-24 մ/վ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի 21-ին կբարձրանա 2-3 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Մայիսի 18-ի ցերեկը, 19-21-ը սպասվում է առանց տեղումների […]

̰
BACK_TO_TOP